© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 149
հունվար 2012
Հիրսի Ջամմաան և այլոք ընդդեմ Իտալիայի - 27765/09
Վճիռ 23.2.2012թ. [GC]
Հոդված 3
Վտարում
Բաց ծովում բռնված ներգաղթյալներին իրենց մեկնման երկիր վերադարձնելը: խախտում
Հոդված 13
Բաց ծովում բռնված և իրենց մեկնման երկիր վերադարձված ներգաղթյալների համար մատչելի պաշտպանության միջոցների բացակայությունը: խախտում
4-րդ արձանագրության 4-րդ հոդված
Օտարերկրացիների կոլեկտիվ վտարման արգելքը
Բաց ծովում բռնված ներգաղթյալներին իրենց մեկնման երկիր վերադարձնելը: 4-րդ արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է: խախտում
Փաստերը – Դիմումատուները` Սոմալիի 11 և Էրիտրեայի 13 քաղաքացիներ, եղել են մոտ 200 հոգուց բաղկացած խմբի կազմում, որը երեք նավերով հեռացել է Լիբիայից իտալական ափ թափանցելու նպատակով: 2009թ. մայիսի 6-ին երբ երեք նավերը գտնվել են Մալթայի որոնման և փրկարարական գոտում, դրանք բռնվել են իտալական հարկային ոստիկանության (Guardia di finanza) նավերի և առափնյա պարեկային ծառայության կողմից: Բռնված նավերի վրա գտնվող անձինք տեղափոխվել են իտալական ռազմական նավերի վեր և վերադարձվել Տրիպոլի: Դիմումատուները պնդում են, որ այդ տեղափոխման ժամանակ իտալական իշխանությունները չեն տեղեկացրել իրենց հետագա հեռանկարների մասին և միջոցներ չեն ձեռնարկել իրենց անձը պարզելու համար: Տրիպոլիի նավահանգիստ ժամանելով` տաս ժամ տևած ուղևորությունից հետո, նրանց փոխանցել են լիբիական իշխանություններին: Դիմումատուների տարբերակի համաձայն նրանք առարկել են լիբիական իշխանություններին իրենց փոխանցման դեմ, սակայն հարկադրված են եղել լքել իտալական նավերը: Հաջորդ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում Իտալիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ բաց ծովում նավերի բռնելու և ներգաղթյալներին Լիբիա վերադարձնելու գործողությունը հանդիսանում է 2009թ. փետրվարին ուժի մեջ մտնող Լիբիայի հետ կնքված երկկողմ պայմանագրի արդյունք և իրենից կարևոր շրջադարձային կետ է ներկայացնում անօրինական ներգաղթի դեմ պայքարի գործում: Այդ իրադարձությունից հետո երկու դիմումատուներ մահացել են անհայտ հանգամանքներում: Փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը Տրիպոլիում 14 դիմումատուների փախստականի կարգավիճակ է տրամադրել 2009թ. հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածով: Այն բանից հետո, երբ 2011թ. փետրվարին Լիբիայում հեղափոխություն սկսվեց դիմումատուների շփումը իրենց ներկայացուցիչների հետ բարդացավ: Իրավաբանները ներկայումս կապ են պահպանում վեց դիմումատուների հետ, որոնցից չորսը ապրում են Բենինում, Մալթայում կամ Շվեյցարիայում, եւր նրանցից ոմանք սպասում են միջազգային պաշտպանության դիմումի պատասխանին: Դիմումատուներից մեկը գտնվում է Թունիսում փախստականների ճամբարում և ծրագրում է Իտալիա վերադառնալ: 2011փ. Հունիսին դիմումատուներից մեկին փախստականի կարգավիճակ է տրվել Իտալիայում, ուր նա մուտք էր գործել ապօրինի:
Իրավունք
Հոդված 1: Իտալիան ընդունել է, որ նավերը, որոնցով տեղափոխում էին դիմումատուներին ամբողջությամբ ենթակա են եղել Իտալիայի իրավազորությանը: Դատարանն ընդգծել է, Իտալիայի Նավիգացիոն օրենսգրքում ամրագրված միջազգային իրավունքի այն սկզբունքը, որի համաձայն բաց ծովում գտնվող նավը գտնվում է այն պետության բացառիկ իրավազորության ներքո, ում դրոշի տակ որ լողում է: Դատարանը չի ընդունել պատասխանող պետության բացատրություններն այն մասին, որ իրադարձությունը հանդիսացել է «բաց ծովում փրկարարական գործողություն» կամ դիմումատուների նկատմամբ կիրառված հսկողության ենթադրաբար նվազագույն մակարդակի վերաբերյալ: Իրադարձությունները տեղի են ունեցել բացառապես իտալական ռազմական նավերի վրա, որոնց անձնակազմը բաղկացած է եղել միայն իտալական զինծառայողներից: Այդ նավերի վերա տեղափոխվելուց մինչև Լիբիայի իշխանություններին փոխանցելը դիմումատուները գտնվել են իտալական իշխանությունների շարունակական և բացառիկ հսկողության ներքո` և՛ de jure, և՛ de facto: Հետևաբար, իրադարձությունները որոնք ծնել են ենթադրյալ խախտումները վերաբերում են Իտալիայի իրավազորությանը Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով:
Եզրակացություն: իրավազորության ներքո (միաձայն):
Հոդված 3
(ա) Լիբիայում դաժան վերաբերմունքի ռիսկը: Գիտակցելով պետությունների նկատմամբ ճնշումը մշտապես մեծացող ներգաղթյալների հոսքի պատճառով, առավել բարդ իրավիճակը ծովում Դատարանն այնուամենայնիվ ընդգծել է, որ այդ իրավիճակը չի ազատում նրանց այն անձանց չվտարելու պարտավորության իրականացումից, ում ընդունող երկրում սպառնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունք: Հաշվի առնելով Լիբիայում 201թ. ապրիլից հետո իրավիճակի վատթարացումն Եվրոպական դատարանը գործի քննության նպատակով հաշվի է առել միայն իրավիճակը որն առկա էր Լիբիայում խնդրո առարկա ժամանակահատվածում: Դրա հետ կապված Դատարանը նկատել է, որ անօրինական ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ կազմակերպությունների անհանգստացնող եզրակացությունները հաստատվել են նաև CPT-ի* 2010թ. հրապարակված զեկույցով: Տարբերություն չի դրվել ապօրինի ներգաղթյալների և փախստականի կարգավիճակ հայցողների միջև, որոնք պարբերաբար ձերբակալվել են և պահվել այնպիսի պայմաններում, որոնք դիտորդները բնութագրել են որպես անմարդկային, որոշ դեպքերում զեկուցելով խոշտանգումների մասին: Անօրինական ներգաղթյալները կարող էին ցանկացած պահին վերադարձվել իրենց ծագման երկիր և եթե նրանց հաջողվում էր պահպանել ազատությունը, նրանք տառապանքներ էին կրում բնակության վատ պայմանների և ռասիզմի պատճառով: Ի պատասխան Իտալիայի կառավարության այն փաստարկի, որ Լիբիան անվտանգ վայր է հանդիսացել ներգաղթյալների համար և այդ երկիրը պահպանել է փախստականների կացարանի և պաշտպանության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, Դատարանը նշել է, որ ներպետական օրենսդրության գոյությունը և հիմնարար իրավունքների պահպանումը երաշխավորող միջազգային պայմանագրերի վավերացումը ինքնին բավարար չեն դաժան վերաբերմունքից համարժեք պաշտպանության ապահովման համար, եթե վստահելի աղբյուրները հաղորդում են Կոնվենցիայի սկզբունքներին հակասող պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, Իտալիան չի կարող խուսափել Կոնվենցիայի համաձայն իր սեփական պատասխանատվությունից հենվելով Լիբիայի հետ կնքված երկկողմ պայմանագրից բխող հետագա պարտավորությունների վրա: Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը Տրիպոլիում երբևէ չի ճանաչվել լիբիական իշխանությունների կողմից: Քանի որ խնդրո առարկա ժամանակահատվածում Լիբիայում առկա իրավիճակը հանրահայտ էր և հեշտ ստուգվող Իտալիայի իշխանությունները դիմումատուներին վտարելիս գիտեին կամ պետք է իմանային, որ նրանք ենթարկվելու են Կոնվենցիայի հակասող վերաբերմունքի: Այն փաստը, որ դիմումատուներն ուղղակիորեն ապաստարան չեն հայցել, չի ազատել Իտալիայի իր պարտավորությունների կատարումից: Դատարանը նկատել է փախստականների միջազգային իրավունքից բխող պետությունների պարտավորությունները, ներառյալ «չվտարման սկզբունքը» որն ամրագրված է նաև Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության խարտիայում: Բացի այդ Դատարանը, համարելով, որ դիմումատուների և բազմաթիվ այլ անօրինական ներգաղթյալների ընդհանուր վիճակը Լիբիայում ավելի նվազ անհատական չի դարձնում ենթադրյալ ռիսկը, եզրակացրել է, որ դիմումատուներին Լիբիային փոխանցելով Իտալիայի իշխանությունները փաստերի լիակատար գիտակցությամբ ենթարկել են նրանց Կոնվենցիայով արգելված վերաբերմունքի ենթարկվելու սպառնալիքին:
Որոշում: խախտում (միաձայն):
(բ) Դիմումատուների ծագման երկրում դաժան վերաբերմունքի սպառնալիքը – Օտարերկրացու անուղղակի հեռացումը շոշափում է պատասխանող պետության պատասխանատվությունը և պետությունը պարտավոր է ապահովել, որ միջանկյալ երկիրը բավարար երաշխիքներ տրամադրի ծագման երկիր կամայական վերադարձի դեմ, հատկապես, եթե այդ պետությունը Կոնվենցիայի անդամ չի հանդիսանում: Դատարանին ներկայացված ողջ տեղեկատվությունը հստակորեն վկայում է այն մասին որ իրավիճակը Սոմալիում և Էրիտրեայում աչքի էր ընկնում անկայունությամբ և միայն երկրից անօրինական մեկնելու համար առկա էր խոշտանգումների և անմարդկային պայմաններում պահվելու սպառնալիք: Դիմումատուները, հետևաբար, կարող էին հավանական պնդում ներկայացնել, որ իրենց ծագման երկիր վերադարձնելը կարող է խախտել 3-րդ հոդվածը: Դատարանն այնուհետև դիտարկել է այն հարցը, թե արդյոք կարող էին իտալական իշխանությունները ողջամտորեն ծագման երկիր կամայական վերադարձի դեմ երաշխիքներ ակնկալել Լիբիայից: Նկատելով, որ այդ պետությունը չի վավերացրել Փախստականների կարգավիճակի մասին Ժնևյան կոնվենցիան և հաշվի առնելով Լիաբիայում որևէ փախստականի կամ փախստականների պաշտպանության ընթացակարգի բացակայությունը Դատարանը չի ընդունում այն փաստարկը, որ Տրիպոլիում Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության գործունեությունը երաշխիք է հադիսանում կամայական վերադարձի դեմ: «Հյումն Ռայթս Ուոթչ»-ը և Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչությունը դատապարտել են ապաստարան հայցողների և փախստականների հարկադիր վերադարձի մի քանի դեպքեր: Այդ պատճառով այն փաստը, որ դիմումատուներից մի քանիսը փախստականի կարգավիճակ են ստացել Լիբիայում, հեռու է հուսադրող լինելուց, և հանդիսանում է շահագրգիռ անձանց խոցելիության լրացուցիչ ապացույց: Դատարանը եզրակացրել է, որ երբ դիմումատուները հանձնվել են Լիբիային իտալական իշխանությունները իմացել են կար պետք է իմանային նրանց` իրենց ծագման երկիր կամայական վերադարձնելուց պաշտպանող երաշխիքների անբավարարության մասին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
4-րդ Արձանագրության 4-րդ հոդված
ա) Ընդունելիություն – Դատարանին առաջին անգամ կոչ է արվում դիտարկել արդյոք 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է օտարերկրացիներին երրորդ երկիր վտարելու` ազգային տարածքից դուրս իրականացված գործողության վերաբերյալ գործով: Դատարանը պետք է պարզեր, թե դիմումատուներին Լիբիային հանձնելը հանդիսանում է արդյոք «օտարերկրացիների կոլեկտիվ վտարում» այդ դրույթի իմաստով: Դատարանը նկատել է, որ ոչ 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը և ոչ էլ Կոնվենցիայի նախապատրաստական նյութերը (travaux préparatoires) չեն խոչընդոտում այդ հոդվածի արտատարածքային կիրառմանը: Բացի այդ դրա կիրառումը սահմանափակելով մասնակից պետությունների տարածքներից օտարերկրացիների կոլեկտիվ վտարման դեպքերով, կնշանակեր, որ ժամանակակից ներգաղթի մոդելների նշանակալից տարրերը չէին վերաբերում այդ դրույթի գործողության ոլորտին և կզրկեին հաճախ իրենց կյանքը վտանգելով ծովում գտնվող և պետության սահմաններին հասնելու հնարավորություն չունեցող ներգաղթյալներին վտարումից առաջ իրենց անձնական հանգամանքների ուսումնասիրությանը, ի տարբերություն ցամաքում գտնվող անձանց: «Վտարման» հասկացությունը հիմնականում տարածքային է իր բնույթով, ինչպես և «իրավազորությունը»: Սակայն եթե, ինչպես սույն գործով, Դատարանը գտել, է, որ Մասնակից պետությունը բացառիկ դեպքերում իրավազորություն է իրականացնում իր ազգային տարածքից դուրս, այն կարող է ճանաչել, որ այդ պետության կողմից արտատարածքային իրավազորությունը կարող է իրականացվել կոլեկտիվ վտարման ձևով: Ավելին, ծովային միջավայրի հատուկ բնույթը չի կարող ստեղծել իրավունքից դուրս գտնվող շրջանի առաջացումը, ուր անձանց նկատմամբ չի կիրառվում որևէ իրավական համակարգ, որն ունակ է ապահովել Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և երաշխիքները: Այդ պատճառով 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով:
Եզրակացություն. ընդունելի (միաձայն):
(բ) Էությունը – Դիմումատուներին Լիբիային հանձնելը իրականացվել է առանց յուրաքանչյուր դիմումատուի անձնական իրավիճակի ուսումնասիրության: Դիմումատուները իտալական իշխանությունների կողմից չեն ենթարկվել որևէ նույնականացման ընթացակարգի, ինչը սահմանափակել է դրանց գործողությունները նրանց նավ նստեցնելով և Լիբիայում նավից իջեցնելով: Դիմումատուների վտարումը կոլեկտիվ բնույթ է ունեցել և խախտե է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Կոնվենցիայի 13-րդ հոդվածը` 3-րդ հոդվածի հետ համակցությամբ և 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը: Իտալիայի կառավարությունն ընդունել է, որ դիմումատուներին տեղափոխող ռազմական նավերի վրա որևէ քայլ չի ձեռնարկվել նրանց անձնական հանգամանքների գնահատման ուղղությամբ: Նավերի անձնակազմում չեն եղել թարգմանիչներ և իրավախորհրդատուներ: Դիմումատուները պնդել են որ իտալական զինծառայողներից տեղեկություն չեն ստացել, որոնք նրանց թույլ են տվել կարծել, որ իրենց Իտալիա են տեղափոխում և չեն տեղեկացրել Լիբիա վերադարձից խուսափելու հնարավորություն տվող ընթացակարգերի մասին: Իրադարձությունների այդ վարկածը չնայած և վիճարկվում է պատասխանող պետության կողմից, հաստատվում է մեծաթիվ վկաների ցուցմունքներով, որոնք հավաքվել են UNHCR և CPT-ի կողմից և որոնց Դատարանը տալիս է որոշակի նշանակություն: Դատարանը հիշեցրել է անդառնալի հետևանքների սպառնալիք կրող վտարման ենթակա անձի համար համապատասխան ընթացակարգերին դիմելու և իր բողոքը հիմնավորելու համար բավարար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման կարևորությունը: Նույնիսկ եթե իրավական պաշտպանության այդպիսի միջոցի մատչելի է եղել գործնականում, Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները հստակորեն չեն բավարարվել ռազմական նավերի անձնակազմի նկատմամաբ իրականացված քրեական դատավարությունում, քանի որ չեն համապատասխանել Կոնվենցիայի 13-րդ հոդվածում պարունակվող դադարեցնող ազդեցություն ունեցող չափանիշներին: Դիմումատուները զրկված են եղել իրավական պաշտպանության միջոցից, որը հնարավորություն կտար նրանց իրավասու մարմին բողոք ներկայացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին և 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան և ապահովել դրա մանրամասն և մանրակրկիտ ուսումնասիրությանը մինչև վտարման միջոցի կիրառումը:
Որոշում: խախտում (միաձայն):
Հոդված 46: Իտալիայի կառավարությունը պետք է ձեռք առնի բոլոր հնարավոր միջոցները լիբիական իշխանություններից երաշխիքների ստանալու համար, որ դիմումատուները ենթակա չեն լինի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի կամ իրենց ծագման երկիր կամայական վերադարձման:
Հոդված 41: 15,000 եվրո յուրաքանչյուրին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy