© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 151
2012թ. ապրիլ
J.L.-ն ընդդեմ Լատվիայի - 23893/06
Վճիռ 17.04.2012թ. [Բաժանմունք III]
Հոդված 3
Արդյունավետ հետաքննություն
Միևնույն ազատազրկման վայրի բանտարկյալների կողմից վրեժխնդրության առիթով կատարված հանցագործություն` ոստիկանության հետ համագործակցելու համար. խախտում
Փաստեր. Դիմումատում պնդում էր, որ մեկ այլ բանտարկյալի նկատմամբ իրականացվող հետաքննության ժամանակ ցուցմունք տալուց հետո, նա ենթարկվել էր ֆիզիկական եւ սեռական բնույթի բռնության իր խցակիցների կողմից, երբ վերադարձել էր Կենտրոնական բանտ` իր պատիժը կրելու համար: Ինչևէ, դիմումատուի հավաստմամբ բանտի բժիշկը, ով իրեն բուժօգնություն էր ցուցաբերել, հրաժարվել էր բժշկական եզրակացություն տալ, իսկ բանտի աշխատակիցը հրաժարվել էր հետաքննություն սկսել ֆիզիկական բռնության փաստի առիթով: Այնուհետև, դիմումատուին տեղափոխել էին այլ բանտախուց, իսկ երկու ամիս անց մեկ այլ բանտ, որտեղից նա բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ըստ որի Կենտրոնական բանտում նա ենթարկվել էր վատ վերաբերմունքի: Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը Կենտրոնական բանտը պատասխանել էր, որ դիմումատուն երբևէ չէր բողոքել վատ վերաբերմունքի համար:
Իրավունք. Հոդված 3 (ընթացակարգային կողմ). Անվիճելի էր այն, որ դիմումատուն համագործակցել էր ոստիկանության հետ ծանր հանցագործության քննության ժամանակ, մինչդեռ ինքն անձամբ պետք է կանգներ դատարանի առջև: Հետևաբար իշխանությունները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել` դիմումատուի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ վերջինս համագործակցում էր արդարադատության վերականգնման համար: Այնուամենայնիվ, որևէ տեղեկատվություն չկար այն մասին, որ նախքան դիմումատուին բանտ տեղափոխելը իրականացվել էր որևէ ողջամիտ ակնկալվող միջոց, այն էր՝ տեղեկացնել դատախազին և բանտի ղեկավարությանը դիմումատուի համագործակցության մասին: Փաստորեն, դիմումատուն վատ վերաբերմունքի վերաբերյալ ունեցել էր հիմնավոր բողոք, որը ներպետական օրենսդրության համաձայն` դատախազը և բանտի ղեկավարությունը պարտավոր էին հետաքննել: Բանտի ղեկավարությունը դիմել էր Կենտրոնական բանտ` հետաքննություն իրականացնելու համար, սակայն այն մի շարք պատճառներով չէր իրականացվել. որևէ բժշկական փորձաքննություն չէր իրականացվել, դիմումատուից կամ բանտի բժիշկից ցուցմունք չէին վերցրել և դիմումատուն երբեւէ չէր իրազեկվել արդյունքների մասին: Այդ իսկ պատճառով, այդ հետաքննությունը չէր կարող դիտարկվել որպես անկախ կամ իրականությունը բացահայտելու նպատակ հետապնդվող հետաքննություն: Թեև դատախազությունը լայն իրավասություններ ուներ ազատազրկման վայրերը և սահմանափակ իրավունքներով անձանց բողոքները վերահսկելու և վերանայելու` բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար, այնուամենայնիվ դիմումատուի վատ վերաբերմունքի մասին բողոքը չէր ուսումնասիրվել: Վերջապես, Դատարանը նշել էր քննիչների, դատախազների և բանտի ղեկավարության միջև ընդհանուր համակարգվածության բացակայությունը մասին հանցագործությունների բացահայտման գործում` այն ազատազրկվածների հնարավոր վատ վերաբերմունքի կանխման տեսանկյունից, ովքեր աջակցում էին նրանց քրեական հանցագործությունները բացահայտելու համար, քանի որ նրանք հատկապես խոցելի էին և առկա էր վտանգ, որ բանտում նրանք կարող էին ենթարկվել բռնությունների: Դիմումատուի գործով տեղական իշխանությունների վարքագիծը և այն մոտեցումը, որը դրսևորվել էր ներպետական օրենսդրությունը կիրառելիս` ի պատասխան դիմումատուի վատ վերաբերմունքի մասին բողոքի, չէր համապատասխանում 3-րդ հոդվածի ներքո պետության կողմից ստանձնած ընթացակարգային պարտավորություններին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացված պահանջը մերժվել է:
(Տե´ս նաև Rodic-ն և այլոք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի, թիվ 22893/05, 27 մայիս 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 108, և Premininy-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 44973/04, 10 փետրվար 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 138)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy