© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 100
2007թ. օգոստոս-սեպտեմբեր
J.A. Pye (Օքսֆորդ) ՍՊԸ - ն եւ J.A. Pye (Օքսֆորդ) հողատարածքի ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC] - 44302/02
Վճիռ - 30.08.2007թ. [Բաժին GC]
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մաս
Սեփականության օգտագործման նկատմամբ հսկողություն
Գրանցված հողատարածքից զրկվելը օրենքի կիրառմամբ. խախտում չկա:
Փաստեր
Երկրորդ դիմող կազմակերպությունը 23 հեկտար կառուցապատման հնարավորությամբ գյուղատնտեսական հողատարածքի գրանցված սեփականատերն էր, որը ֆերմերի և նրա կնոջ կողմից օգտագործվում էր որպես արոտավայր: 1983 թվականին ֆերմերին ծանուցել են այն մասին, որ նա պետք է ազատի հողատարածքը, քանի որ համապատասխան համաձայնության ժամկետն ավարտվում էր: Այդուհանդերձ, նա շարունակել է մնալ առանց թույլտվության և շարունակել է հողատարաքծն օգտագործել որպես արոտավայր: 1997 թվականին ֆերմերը Հողային ռեգիստրում------------------------- դիմող բողոք է ներկայացրել կազմակերպությունների սեփականության իրավունքի դեմ այն հիմքով, որ նա սեփականության իրավունքը ստացել է հողատարածքը զավթելու միջոցով: Դիմող կազմակերպությունները դիմել են Բարձր դատարան սեփականության իրավունքը վերացնելու և հողատարածքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը վերահաստատելու համար: Ֆերմերն առարկել է այդ բողոքների դեմ 1980 թվականի` Վաղեմության ժամկետների մասին օրենքին համաձայն, որով նախատեսված էր, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող վերականգնվել, եթե լրացել է այլ անձի կողմից այն որպես սեփականություն տնօրինելու 12 տարին: Նա բողոք է ներկայացրել նաև 1925 թվականի` գրանցման մասին օրենքին համաձայն` 12 տարի լրանալուց հետո գրանցված սեփականատերը վստահության հիման վրա է տնօրինել զավթված հողատարածքը: Բարձր դատարանը գործը լուժել է հօգուտ ֆերմերի, որոշելով, որ դիմող կազմակերպությունների սեփականության իրավունքը դադարել է 1980 թվականի օրենքի հիման վրա, և որ ֆերմերն իրավունք է ունեցել գրանցվելու իբրև նոր սեփականատեր: Թեև Վերաքննիչ դատարանը վերադարձրել է այդ որոշումն այն հիմքով, որ ֆերմերը չի ունեցել անհրաժեշտ նպատակ այդ հողատարածքը տիրապետելու համար, Լորդերի պալատը վերականգնել է Բարձր դատարանի որոշումը: Այդուհանդերձ, Քորնհիլի Լորդ Բինգհամը նշել է, որ այդ որոշումը եղել այն որոշումներից մեկը, որոնք նա կայացրել է ՙառանց որևէ ոգևորության՚ և ավելացրել է. ՙԵրբ հողատարածքը գրանցված է, դժվար է տեսնել որևէ արդարացում իրավական կարգավորման համար, որն ստիպում է հանգել նման ակնհայտ անարդար արդյունքի, և առավել բարդ է տեսնել, թե ինչու սեփականության իրավունք ստացած կողմը չպետք է վճարի որևէ փոխհատուցում՚: Հողատարածքի արժեքը վիճելի էր, սակայն որոշակի գնահատմամբ հասնում էր մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգի:
2002 թվականի` Հողի գրանցման մասին օրենքը, որը չուներ հետադարձ ուժ, այժմ հնարավորություն էր տալիս հողը զավթած անձանց դիմելու գրանցման համար, որպես սեփականատեր հողը տասը տարի ինքնակամ զբաղեցնելուց հետո, և պահանջում էր, որպեսզի իրավիճակը կարգավորվի (օրինական, զավթողին վտարելու միջոցով) երկու տարվա ընթացքում, որից հետո զավթողն իրավունք ուներ գրանցվելու որպես սեփականատեր:
Օրենք.
(a)կիրառելիություն
Դատարանի նախադեպերում չկար որևէ բան պաշտպանելու համար Կառավարության առարկությունն առ այն, որ գործը պետք է քննվեր միայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո, և, իրոք, Դատարանի համար արտասովոր կլիներ, եթե նա որոշեր քննել գործը միայն մի գլխի ներքո, քանի որ դա կարող էր տարբեր հարցերի առաջացման պատճառ հանդիսանալ առանձին դրույթների ներքո: Դիմող կազմակերպությունները զրկվել էին 23 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքից 1925 և 1980 թվականների օրենքների ուժով: Ուստի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը կիրառելի էր:
(b)Միջամտության բնույթը
Դիմող կազմակերպությունները զրկվել էին իրենց հողից` հողի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու առնչությամբ գործող վաղեմության ժամկետների վերաբերյալ կիրառելի կանոնների գործողության արդյունքում: Սահմանված դրույթները հողի մասին ընդհանուր օրենքի մի մասն էին և այլ հանգամանքների շարքում սահմանվել էին կարգավորելու վաղեմության ժամկետները անձանց միջև` հողի օգտագործման և դրա նկատմամբ սեփականության համատեքստում: Հետևաբար դիմող կազմակերպությունները ենթարկվել են ոչ թե հողի ՙտիրապետման արգելքին՚, այլ դրա ՙօգտագործման նկատմամբ հսկողությանը՚:
(c)Միջամտության նպատակը
Հողի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման նպատակով գործողությունների համար նախատեսված 12 տարվա վաղեմության ժամկետն ինքնին հետապնդել է օրինական շահ` կապված այդ ժամկետի ավարտից հետո սեփականության իրավունքի դադարեցման հետ: Պետություններն ունեցել են լայն գնահատման սահման այս ոլորտում, քանի որ այն վերաբերել է սոցիալական և տնտեսական քաղաքականությանը, և Դատարանը կմիջամտեր միայն այն դեպքում, եթե հանրային շահի հետ կապված վճիռը մեծամասամբ լիներ անհիմն: Այս դեպքում այն բացակայում էր: Շատ անդամ պետություններ ունեին նմանատիպ մեխանիզմներ, մինչդեռ այն փաստը, որ 2002 թվականին տեղի ունեցած փոփոխությունները չեն դադարեցրել նախկին դրույթների կիրառումը, ցույց է տալիս, որ ավանդական ընդհանուր շահը մնացել է կիրառելի: Ավելին, նույնիսկ ինչպես այս գործը, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է եղել, օրենսդրի համար պետք է խթան լիներ առավել մեծ կշիռ տալու օրինական, անվիճելի տիրապետմանը, քան գրանցման ձևական փաստին: Դադարած սեփականության իրավունքի առթիվ, երբ նախկին սեփականատերը չէր կարող վերականգնել հողի նկատմամբ սեփականության իրավունքը, երբ իրավազորությունը դադարել էր օրենքի կիրառման արդյունքում, չի կարելի ասել, թե մեծամասամբ անհիմն էր:
(d)Արդարացի հավասարակշռություն
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է եղել ընդհանուր շահի պահանջների և անհատների շահերի միջև, համապատասխան կանոնները գործել են շատ տարիների ընթացքում` մինչև դիմողների կողմից հողը ձեռք բերելը, և տեղին չէ ասել, թե նրանք տեղյակ չէին օրենսդրությանը կամ որ դրա կիրառումն իրենց գործի նկատմամբ` եղել է իրենց համար անակնկալ: Չնայած որ վաղեմության ժամկետների վերաբերյալ համեմատվող նյութերում չկար որևէ հստակ մոդել, փաստն այն էր, որ խիստ փոքր ջանքեր կպահանջվեին դիմող կազմակերպություններից դադարեցնելու վաղեմության ժամկետի ընթացքը: Օրինակ`նրանք կարող էին գրանցել վարձակալության կամ որևէ այլ վճար, կամ ներկայացնեին ցանկացած հայց հողի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու համար: Փոխհատուցման բացակայությունը ևս տեղին էր, քանի որ` (a) Դատարանի` սեփականության իրավունքի դադարեցման առթիվ փոխհատուցման վերաբերյալ նախադեպերն ուղղակիորեն կիրառելի չէին այն գործերի առնչությամբ, որոնք վերաբերում էին դրանց օգտագործման նկատմամբ հսկողությանը, (b) փոխհատուցման պահանջն առաջ կգար վաղեմության ժամկետների առթիվ, որի նպատակն էր ապահովելու հետագա իրավական որոշակիություն` թույլ չտալով կողմերին իրականացնելու որևէ գործողություն որոշակի ժամկետի լրանալուց հետո: Դիմող կազմակերպությունները չեն մնացել առանց դատավարական պաշտպանության ( նրանք կարող էին հայց ներկայացնել տիրապետման վերաբերյալ կամ փորձեին ցույց տալ, որ զավթողներն օրենքին համապատասխան չեն հանդիսացել ՙզավթողներ՚): Չնայած 2002 թվականի օրենքը (զավթողի կողմից զավթման համար պահանջվող ծանուցումը) գրանցված սեփականատերերին առավել լավ դրության մեջ էր դնում, քան դիմող կազմակերպություններին, հողի նման բարդ ոլորտում օրենսդրական փոփոխությունները ժամանակ էին պահանջում, իսկ օրենսդրության դատական քննադատությունը ինքնին չէր կարող նախկին դրույթները համապատասխանել Կոնվենցիային: Այնուամենայնիվ, թեև վիճելի չէր, որ հողի արժեքը մեծ կլիներ, վաղեմության ժամկետները, եթե ծառայեին իրենց նպատակին, պետք է կիրառվեին` չնայած հայցագնին չափին, այնպես որ հողի գինը որևէ նշանակություն չուներ: Արդյունքում` առկա չէր պահանջվող արդարացի հավասարակշռությունը:
Եզրակացություն. խախտում չկա (տասը ձայնով` ընդդեմ յոթի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy