© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015.
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Coureuropéenne des droits de l’homme, 2015.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՋԱԼՈՈՒԴՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
(Գանգատ թիվ 47708/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի նոյեմբերի 20
Այս վճիռը վերջնական է, սակայն կարող է խմբագրական փոփոխության ենթարկվել:
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՓԱՍՏԵՐԸ
Ա. Գործի փաստական հանգամանքները
1. Պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահը
2. Հետաքննությունը
3. Ներպետական դատավարությունները
Բ. Միջադեպի ընթացքում օգտագործված զենքերը
1. Դիեմակո Ց7Ա1
2. Կալաշնիկով ԱԿ-47
Գ. Իրաքում Նիդերլանդների ռազմական ներկայությունը
1. Ընդհանուր պատկերը
2. Պառլամենտի ստորին պալատին ուղղված նամակը
3. Իրաքում Թագավորական ռազմական ոստիկանության ներկայությունը
Դ. Նիդերլանդների ԻԿՈՒ-ի անձնակազմին տրված ցուցումները
1. ԻԿՈՒ-ի հրամանատարների համար նախատեսված հուշաթերթիկ
2. ԻԿՈՒ-ի զինվորի համար նախատեսված քարտը
Ե. Թագավորական ռազմական ոստիկանությունը
Զ. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատը
Է. Համապատասխան ներպետական օրենքն ու ընթացակարգը
1. Նիդերլանդների Թագավորության Սահմանադրությունը
2. Քրեական օրենսգիրքը (Wetboek van Strafrecht)
4. Զինվորական քրեական դատավարության ակտ (Wet Militaire Strafrechtspraak)
5. Քրեական դատավարության օրենսգիրք (Wetboek van Strafvordering)
Ը. Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
1. Էրիկ Օ.-ի գործը
2. Մուսթաֆիչի և Նուհանովիչի գործերը
Թ. Ներպետական այլ փաստաթղթեր
1. Արտասահմանում կատարված օպերացիաների նկատմամբ զինվորական քրեական դատավարության կիրառման վերաբերյալ գնահատողական զեկույցը
2.Վան դեն Բերգի կոմիտեի զեկույցը
3. Վերջնական գնահատողական զեկույցը
Ժ. Համապատասխան միջազգային իրավունքը
1. Հաագայի կարգավորումները
2. Ժնևի 4-րդ Կոնվենցիա
3. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաները
4. ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային իրավունքը
5. ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածները պետությունների պատասխանատվության վերաբերյալ
ԺԱ. Իրաքի օկուպացիային վերաբերող համապատասխան փաստաթղթերը
1. Կոալիցիոն ժամանակավոր Կառավարության թիվ 28 հրաման
2. ԲԴ (ՀԱ) (Բազմազգ դիվիզիա, Հարավ Արևելք), Փոխըմբռնման հուշագիր
3. ԲԴ (Կ-Հ) (Բազմազգ Դիվիզիա, Կենտրոն-Հարավ) Փոխըմբռնման հուշագիր
ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Ընդունելիությունը
1. Կառավարության նախնական առարկությունը
2. Ընդունելիության վերաբերյալ եզրակացությունը
Բ. Իրավազորություն
1. Դատարանին ներկայացված փաստարկները
2. Դատարանի գնահատականը
Գ. 2-րդ հոդվածի ներքո հետաքննություն անցկացնելու պարտականության ենթադրյալ խախտումը
1. Դատարանին ներկայացված փաստարկները
2. Դատարանի գնահատականը
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Ա. Վնասը
Բ. Ծախսեր և ծախքեր
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
ԱՅՍ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
ՕՊՏ
Օպերացիոն պատասխանատվության տարածք
CD-ROM
Compact disc, read-only memory
ԱԿՀ
Ամերիկյան կենտրոնական հրամանատարություն
ԿՈՒՑՏՀ
Կոալիցիոն ուժերի ցամաքային տարրի հրամանատարություն
ԿԺԻ
Կոալիցիոն ժամանակավոր իշխանություն
ՄԿՊՀՆ
Միջազգային կազմակերպությունների պատասխանատվության մասին հոդվածների նախագիծ (Միջազգային իրավունքի հանձնաժողով)
ՈԶ
Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով, Որոշումներ և զեկույցներ
ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Վճիռների և որոշումների զեկույցներ (1999 թվականից մինչ օրս)
EUR
Եվրո (արժույթ)
ՄՊ
Մեծ պալատ
ԿԱՀ
Կառավարությանն աջակցող հավաքականներ
I.C.J.
ՄԱԿ-ի միջազգային դատարան
ԻՔՊԿ
Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսներ
ՊՏ
Landelijk Jurisprudentienummer (Պաշտոնական տեղեկագիր, Նիդերլանդներ)
ՀՈՒ
Հաղորդակցության ուղիներ
loc. cit.
loco citato (ցիտել)
ԲԴ (Կ-Հ)
Բազմազգ դիվիզիա, Կենտրոն-Հարավ
ԲԴ (ՀԱ)
Բազմազգ դիվիզիա, Հարավ-Արևելք
ՓՀ, Փհ
Փոխըմբռնման հուշագիր
ՆԱՏՕ
Հյուսիսատլանտյան խաղաղության կազմակերպություն, Հյուսիսատլանտյան դաշինք
PJCC
Նախնական միասնական համակարգման կենտրոն (Իրաքում արտակարգ իրավիճակների և տեղական կառավարական ծառայություններ)
ԱՆ
Ափհանման նավահանգիստ
Զեկույցներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Վճիռների և որոշումների զեկույցներ (1996-1998 թվականներ)
ՄԳՎ
Մարտական գործողություններ վարելու կանոններ
ԻԿՈՒ
Իրաքի կայունացման ուժ
ՄԹ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
ՄԱԿՊՈՒ
Միավորվազ Ազգերի Կազմակերպության պաշտպանության ուժ (Բոսնիա և Հերցեգովինա 1992-1995 թվականներ)
ՄԱԿԱԽ
Միավորվազ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհուրդ
UNSCR
Միավորվազ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի ռեզոլյուցիա
ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՍՆԱ(VCP)
Ավտոմեքենաների ստուգման համար նախատեսված անցակետ
Ջալոուդն ընդդեմ Նիդերլանդների գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի դեմս Մեծ Պալատի, հետևյալ կազմով.
Դին Շպիելման, Նախագահ,
Ջոզեֆ Կասադևալլ,
Ինետա Զիմելե,
Մարկ Վիլլիգ,
Իզաբել Բերրո-Լեֆևր,
Էլիզաբեթ Ստեյներ,
Ալվինա Գյուլումյան,
Ժան Սիկուտա,
Պաիվի Հիրվելա,
Լուիզ Լոպես Գուերրա,
Անդրեաս Սաժո,
Զդրավկա Կալայդջիևա,
Ալես Պեջչալ,
Հովհաննես Սիլվիս,
Վալերիյու Գրիտցո,
Յուլիա Անտոանելլա, դատավորներ,
և Միքայել Օ Բոյլ, Քարտուղարի տեղակալ,
Դռնփակ խորհրդակցելով 2014 թվականի փետրվարի 19-ին և սեպտեմբերի 10-ին,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իրաքի քաղաքացի պարոն Սաբահ Ջալոուդի («դիմումատու») կողմից Նիդերլանդների Թագավորության դեմ 2008 թվականի հոկտեմբերի 6-ին բերված գանգատի (թիվ 47708/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էր Ամստերդամում գործող իրավաբաններ տիկին Լ.Զիգվելդը և պարոն Ա.Վ.Էյկելբումը: Նիդերլանդների կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր նրա գործակալը՝ Արտաքին գործերի նախարարությունից պարոն Ռ.Ա.Ա. Բոկերը:
3. Դիմումատուն պնդել է, որ մասնավորապես` տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այն առումով, որ իր որդու` պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան հետաքննությունը պատշաճ չի եղել:
4. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին գանգատը կոմյունիկացիա է արվել Կառավարությանը:
5. 2013 թվականի հուլիսի 9-ին 3-րդ բաժնի պալատը հետևյալ կազմով` Ջոզեֆ Կասադևալլ, նախագահ, Ալվինա Գյուլումյան, Կորնելիյու Բիրսան, Ժան Սիկուտա, Լուիզ Լոպես Գուերրա, Կրիստինա Պարդալոս, Հովհաննես Սիլվիս, դատավորներ և նաև Սանտիագո Քուիսադան, Բաժնի Քարտուղարը, հրաժարվեց իր իրավասությունից հօգուտ Մեծ Պալատի. կողմերից ոչ մեկը չառարկեց դրա դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի 72-րդ կանոն):
6. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին ու 24-րդ կանոնին համապատասխան: Արդյունքում Էլիզաբեթ Ստեյները` պահեստային դատավորը, փոխարինեց դատավոր Պարդալոսին, ով այլևս չէր կարող մասնակցություն ունենալ գործի հետագա քննությանը:
7. Դիմումատուն ու Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրեց գրավոր դիրքորոշումները: Բացի դրանից, Միացյալ Թագավորության կողմից, որին Նախագահը թույլատրեց մասնակցել դատավարությանը, ներկայացվեց երրորդ կողմի մեկնաբանություններ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս ու 44-րդ կանոնի 2-րդ մաս): Միջամտող Կառավարությանը ներկայացնում էր նրա գործակալը` տիկին Ռ.Տոմլինսոնը Համագործակցության և արտաքին գործերի նախարարությունից:
8. Դռնբաց դատական նիստը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 19-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների գրասենյակում (59-րդ կանոնի 3-րդ մաս):
Դատարան էին ներկայացել.
(ա) պատասխանող Կառավարության համար
պարոն Ռ.Բոկերը, Արտաքին գործերի նախարարություն Գործակալ,
դոկտոր Մ.Կուիջերը, Արդարադատության և անվտանգության նախարարություն Խորհրդատու,
պարոն Բ. վան Հոեկ, Հանրային դատախազություն Խորհրդատու,
հրամանատար Հ.Ուարնար, Պաշտպանության նախարարություն, Զինվորական անձնակազմ Խորհրդատու.
(բ) դիմումատուի համար
տիկին Լ.Զիգվելդ, Փաստաբան,
պարոն Ա.Վ.Էյկելբում,Փաստաբան.
(գ) Երրորդ կողմի` Միացյալ Թագավորության Կառավարության համար
տիկին Ռ.Տոմլինսոն, Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Գործակալ,
պարոն Ջ.Եադիե ՔյուՍ,Խորհրդատու,
պարոն Ջ.Բենսոն, Արտաքին գործերի և
համագործակցության նախարարություն, Խորհրդատու,
տիկին Ադդիս, Արտաքին գործերի և
համագործակցության նախարարություն,Դիտորդ:
Դատարանը լսեց պարոն Բոկերի, Էյկելբումի, Զիգվիլդի և պարոն Եադիեի ելույթները, ինչպես նաև հարցերին նրանց կողմից տրված պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
9. Դիմումատուն՝ պարոն Սաբահ Ջալոուդը, ով ազգությամբ իրաքցի է, ծնվել է 1943 թվականին և ապրում է Ան-Նազիրյահունում՝ Իրաք: Նա պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի հայրն է, ով մահացել է 2004 թվականի ապրիլի 21-ին քսանինը տարեկան հասակում:
Ա. Գործի փաստական հանգամանքները
1. Պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահը
10. 2004 թվականի ապրիլի 21-ին` առավոտյան մոտ ժամը 0212-ին, մեկ անհայտ ավտոմեքենա մոտեցել է Իրաքի հարավ-արևելքում` Ալ-Մութհաննա նահանգի Ար Ռումայթահ քաղաքի հյուսիսում գտնվող` հիմնական մատակարարման «Ջեքսոն» ավտոճանապարհին տեղակայված` ավտոմեքենաների ստուգման (VCP) «B-13» անցակետին: Մեքենան դանդաղեցրել է ընթացքը և պտտվել: Ներսից կրակոցներ են արձակվել ավտոմեքենաների ստուգման անցակետը (VCP) հսկող անձնակազմի ուղղությամբ, որոնք բոլորն էլ եղել են Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի անդամներ (ԻՔՊԿ/ICDC): Պահակախումբը պատասխան կրակ է արձակել: Ոչ ոք չի վնասվել, իսկ ավտոմեքենան շարժվել է ու անհետացել գիշերվա մեջ:
11. Ավտոմեքենաների ստուգման անցակետի հրամանատար` ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսամ Սաադի կանչով Լեյտենանտ Ա.-ի կողմից առաջնորդվող վեց նիդերլանդացի զինվորներից կազմված պարեկը դեպքի վայր ժամանեց մոտ ժամը 0230-ին:
12. Մոտ 15 րոպե անց բարձր արագությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի մեկ ավտոմեքենա մոտեցել է ավտոմեքենաների ստուգման անցակետին (VCP): Այն հարվածել է ճանապարհի մեջտեղում տեղակայված` ստուգման անցակետը պաշտպանող տակառներից մեկին, սակայն շարունակել է ընթացքը: Մեքենայի վրա կրակ է արձակվել. Լեյտենանտ Ա.-ն 28 անգամ կրակել է Դիեմակո (Diemaco) ինքնաձիգից. կրակոցներ կարող էին արձակված լինել նաև Կալաշնիկով ԱԿ-47 մակնիշի ինքնաձիգներով զինված ԻՔՊԿ-ի անձնակազմի մեկ կամ մի քանի անդամների կողմից (տես ստորև` կետեր 21 և 49-52): Այդ պահին վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան:
13. Դիմումատուի որդին՝ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը, ավտոմեքենայի առջևի նստատեղի ուղևորն է եղել: Նա վիրավորվել է մի քանի տեղից, ներառյալ կրծքավանդակը: Նիդերլանդացի զինվորներն իջեցերել են նրան մեքենայից և փորձել են առաջին բուժօգնություն ցույց տալ: Չնայած այդ հանգամանքին պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը մահացել է: Միջադեպից մեկ ժամ անց արձանագրվել է նրա մահը:
14. Մարմինը ռենտգեն հետազոտություն է անցել: Կրծքավանդակում և այլ մասերում ռադիոգրաֆիան ցույց է տվել օբյեկտներ, որոնք իդենտիֆիկացվել են որպես մետաղական առարկաներ:
15. Դիահերձումը կատարվել է իրաքցի բժշկի կողմից, ով արաբերենով կազմել է հակիրճ եզրակացություն: Մարմնում հայտնաբերվել են մետաղական առարկաներ, որոնք բնորոշվել են որպես փամփուշտի մասնիկներ:
16. Չի պարզվել, թե ում կողմից են արձակված եղել փամփուշտը կամ փամփուշտները, ոչ էլ պարզվել է, թե որ հրազենից են դրանք արձակվել:
2. Հետաքննությունը
ա. Հետաքննության սկիզբը
17. Թագավորական ռաղմական ոստիկանության Աս-Սամավահ բաժնի Սչելինգերհութի առաջին դասի սերժանտի պաշտոնական գրառումը (Koninklijke marechaussee) ցույց է տալիս, որ վաշտի օպերատիվ գործողությունների գրասենյակից ժամը 0325-ին ստացվել է զանգ, որով հայտարարվել է կրակոցներով միջադեպի մասին: Մի ավտոմեքենա բախվել է ավտոմեքենաների ստուգման անցակետին (VCP): Կրակոցներն արձակվել են Նիդերլանդների և Իրաքի զինված ուժերի կողմից, իսկ մեքենայի ուղևորները վիրավորվել են: Նրան տարել են հիվանդանոց: Թագավորական ռազմական ոստիկանությանը խնդրել են քննել
18. Թագավորական ռազմական ոստիկանության հերթապահ յոթ հոգանոց խումբը (piketgroep) թարգմանի ուղեկցությամբ մեկնել է ժամը 0350-ին և դեպքի վայր ժամանել մոտ ժամը 0450-ին: Թագավորական ռազմական ոստիկանության առաջին դասի սերժանտ Բրուքմանը և Վան Լաարը սկսել են ապացույցները հավաքել ժամը 0500-ից: Նույն ժամին Հաագայի Թագավորական ռազմական ոստիկանության անձնակազմն ու Արհնեմի շրջանային դատարանի դատախազը (rechtbank) տեղեկացվել են դեպքի մասին:
բ. Դիակի, ավտոմեքենայի և Լեյտենանտ Ա.-ի ու ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսսամ Սաադի անձնական զենքերի առգրավումը
19. Ժամը 0730-ին մարմինն առգրավվել է Թագավորական ռազմական ոստիկանության միչման (adjudant-onderofficier) Քորթմանի կողմից և տեղափոխվել է Սմիթթի ճամբարի շարժական հիվանդանոց: Ժամը 1145-ին՝ տեղական դատարանի կողմից տրված գրավոր թույլտվությունը ստանալուց հետո, մարմինը տեղափոխվել է Աս-Սամավահի գլխավոր հիվանդանոց: Դիահերձումը կատարվել է իրաքցի բժշկի առանց որևէ ոստիկանի ներկայության:
20. Մերսեդես մակնիշի ավտոմեքենան առգրավվել է մոտավորապես ժամը 0510-ին ոստիկան Քորթմանի կողմից և ավելի ուշ տեղափոխվել Սմիթթի ճամբար:
21. Մոտավորապես ժամը 0750-ին առաջին դասի սերժանտ Սչելլինգերհութն առգրավել է սերժանտ Հուսսամ Սաադին պատկանող ԱԿ-47 մակնիշի կալաշնիկով ինքնաձիգը, իսկ մոտավորապես ժամը 1155-ին առգրավել է նաև Լեյտենանտ Ա.-ին պատկանող Ց7Ա1 մակնիշի Դիեմակո ինքնաձիգը: Երկու զենքերն էլ այնուհետև պիտակավորվել են և տրամադրվել Արնհեմի հանրային դատախազին:
գ. Թագավորական ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերցված ցուցմունքները
22. Ներպետական վարույթների ընթացքում քննչական և դատական մարմիններին տրվել են հետևյալ ցուցմունքները.
i. Պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմ
23. 2004 թվականի ապրիլի 21-ին՝ մոտ ժամը 0505-ին, Թագավորական ռազմական ոստիկանության աշխատակից Մերքսը թարգմանի օգնությամբ հարցաքննել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդ պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմին: Պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմն ընդունել է, որ նախորդ գիշերվա ընթացքում նա ալկոհոլ է օգտագործած եղել, սակայն ոչ ավել քան երկու շիշ գարեջուր, և գտել է, որ հարբած չի եղել: Նա հայտարարել է, որ մինչև 2 տակառներին հարվածելը չի նկատել որևէ ցուցանշան: Այդ ժամանակ մութ է եղել և որևէ լուսավորում չի եղել: Նա հանկարծակիի է եղել, երբ ստուգման անցակետով անցնելիս նրա ավտոմեքենայի վրա կրակել են: Նրա ընկեր պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը սպանվել է, պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմը լսել է, թե նա ինչպես է ասում, որ մահանում է: Նա ցանկացել է բողոք ներկայացնել, քանի որ ազդանշանները հստակ չեն եղել:
ii. ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսսամ Սաադ
24. 2004 թվականի ապրիլի 21-ին՝ մոտ ժամը 0515-ին Թագավորական ռազմական ոստիկանության առաջին դասի սերժանտ Վերդենբուրգը հարցաքննել է ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսամ Սաադից: Վերջինս հայտարարել է, որ ինքը հայտնել է ավտոմեքենայից արված կրակոցների մասին մոտավորապես ժամը 0210-ին, Լեյտենանտ Ա.-ն ժամանել է մոտավորապես ժամը 0230-ին: Սերժանտ Հուսամ Սաադը Լեյտենանտ Ա.-ի, մեկ այլ նիդերլանդացի զինվորի և թարգմանի հետ միասին գնացել է կրակված փամփուշտները որոնելու: Հանկարծ նա լսել է ուժեղ հարվածի ձայն և մեկ ավտոմեքենա, որ գալիս էր Ար Ռույայթահի կողմից, և շարունակել է ընթացքը՝ չնայած արգելակելու հրամանին: Ապա նա լսել է կրակոցներ ճանապարհի ձախ կողմից: Այնուամենայնիվ, ինքը կրակ չի արձակել:
iii. ԻՔՊԿ-ի մյուս անձնակազմը
25. Առաջին դասի սերժանտ Վերդենբուրգն այնուհետև հարցաքննել է իրաքցի մյուս զինվորներին, սակայն նրանք չեն տվել որևէ վերաբերելի տեղեկություն:
iv. Պարոն Վալիես Աբդ Ալ Հուսսաին Մադջիեդ
26. 2004 թվականի ապրիլի 21-ին՝ առավոտյան մոտավորապես ժամը 0700-ին, Թագավորական ռազմական ոստիկանության սերժանտ Քլինքենբերգը հարցաքննել է պարոն Վալիես Աբդ Ալ Հուսսաին Մադջիեդից՝ ԻՔՊԿ-ի հետ աշխատող թարգմանից: Թարգմանն ուղեկցել է Լեյտենանտ Ա.-ի պարեկին երկու պահակակետերում: Ավտոմեքենաների ստուգման B13 անցակետ (VCP) գալուց և ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսսամ Սաադի կողմից առաջին կրակոցի դեպքի մասին տեղեկանալուց հետո, նա միացել է Լեյտենանտ Ա.-ին և մյուսներին որոնելու կրակված փամփուշտները: Նա հանկարծակի լսել է, թե ինչպես են տակառները վայր ընկնում, շրջվել և տեսել է, թե ինչպես է մոտենում մի ավտոմեքենա: Նա բղավել է «կանգնի՛ր, կանգնի՛ր, կանգնի՛ր», սակայն ավտոմեքենան չի կանգնել: Իր գտնվելու վայրի ճանապարհի կողմից նիդերլանդացի մի զինվոր կրակ է արձակել մեքենայի վրա: Այն բանից հետո, երբ մեքենան կանգնել է, նա օգնում է դրա մեջ եղած մարդկանց` ապահովելով թարգմանություն: Ուղևորի ձախ ձեռքը արյան մեջ է եղել, իսկ վարորդի վրայից ալկոհոլի հոտ է եկել:
v. Սերժանտ Տեունիսսեն
27. 2004 թվականի ապրիլի 21-ին՝ առավոտյան մոտավորապես ժամը 0930-ին, Թագավորական ռազմական ոստիկանության առաջին դասի սերժանտ Վան Լաարը և սերժանտ Քլինքենբերգը հարցաքննել են հետևակային սերժանտ (sergeant) Տեունիսսենին: Առավոտյան ժամը 0200-ին ժամանելով ավտոմեքենաների ստուգման B13 անցակետին (VCP) նրան տեղեկություն է տրամադրել ԻՔՊԿ-ի սերժանտը: Իր լեյտենանտի հետ ԻՔՊԿ-ի սերժանտն ու թարգմանը պարկուճները փնտրելու համար փողոցով վեր են բարձրացել: Ավտոմեքենաների ստուգման անցակետից (VCP) մոտ 100 մետր հեռավորության վրա նա, հանկարծակի գալով ձայնից, շրջվել է: Նա տեսել է, թե ինչպես է մի ավտոմեքենա մեծ արագությամբ մոտենում ավտոմեքենաների ստուգման անցակետին (VCP), և երբ ավտոմեքենան անցել է ավտոմեքենաների ստուգման անցակետը (VCP), այնտեղից կրակոցների ձայներ են լսվել: Նրանցից 4-ը պարկել են կրակոցներից պաշտպանվելու համար: Երբ ավտոմեքենան հասել է իրենց մոտ, կրակոցներ են արձակվել փողոցի զուգահեռ կողմից, որտեղ կանգնած է եղել լեյտենանտը: Նա բղավել է. «Դադարեցրեք կրակոցները», սակայն դա ոչ ոք չի լսել: Երբ կրակոցները դադարել են, ավտոմեքենան նույնպես կանգնել է: Ուղևորն արնահոսել է մարմնի նեքևի մասից և ձախ ուսից: Սերժանտ Տեունիսսենին և շարքային Ֆինքելնբերտը հանել են նրան ավտոմեքենայից, պարկեցրել են գետնին և վիրակապել նրա վերքերը: Նա և Լեյտենանտ Ա.-ն փորձել են վերակենդանացնել ուղևորին մինչև բժիշկն ասել է, որ դա այլևս անօգուտ է:
vi. Լեյտենանտ Ա.-ի առաջին ցուցմունքը
28. 2004 թվականի ապրիլի 21-ին` առավոտյան մոտ ժամը 1115-ին, Թագավորական ռազմական ոստիկանության առաջին դասի սերժանտ Բրոեկմանն ու Վան Լաարը հարցաքննել են ձերբակալված Լեյտենանտ Ա.-ին: Լեյտենանտ Ա.-ն հայտնել է, որ պատասխանատու է եղել ավտոմեքենաների ստուգման երկու կետերի պահպանության համար, որոնցից մեկը եղել է ավտոմեքենաների ստուգման (VCP) B13 կետը` Ար-Ռումայթահից հյուսիս՝ «Ջեքսոն» ճանապարհին։ Առաջին կրակոցի միջադեպի մասին տեղեկանալուց հետո նա առավոտյան ժամը 230-ին ժամանել է ավտոմեքենաների ստուգման (VCP) B13 կետը, որտեղ որոշել է սերժանտ Տեունիսսենի և ԻՔՊԿ-ի սերժանտի հետ միասին ոտքով խուզարկել է տարածքը: Առավոտյան մոտ ժամը 245-ին նա հանկարծակիի է գալիս բարձր ձայնից։ Նայելով հետ` նա տեսնում է, թե ինչպես են մոտենում ավտոմեքենայի երկու լուսարձակները: Մեքենայի ուղղությամբ արձակվել են կրակոցներ։ Լսելով դրանք՝ նա նետվել է դեպի ճանապարհի ծայրը։ Նա համոզված է եղել, որ կրակոցներն արձակվել էին ավտոմեքենայի ներսից: Երբ ավտոմեքենան մոտեցել է իրեն, նա վեր է պարզել իր զենքը և երբ այն անցել է, նա սկսել է կրակել դրա հետևից։ Նա 28 կրակոց է արձակել։ Նա պատասխան է տվել իրեն սպառնացող առաջին վտանգին։ Նա կրակել է իր զենքի բոլոր 28 փամփուշտները, ինչը տեղի է ունեցել մոտավորապես 7 վայրկյանների ընթացքում։ Երբ ուղևորը վիրավորվել է, նա և սերժանտ Տեունիսսենը փորձել են վերակենդանացնել նրան մինչև օգնության տեղ հասնելը։ Այդ պահին վիրավորվածն արդեն զարկերակ չի ունեցել: Դրանից քիչ անց ժամանել է առաքելության հրամանատարը։ Լեյտենանտ Ա.-ն զեկուցել է նրան տեղի ունեցածի մասին:
vii. Շարքային Ֆինկելնբերգ
29. 2004 թվականի ապրիլի 23-ին՝ ցերեկը, մոտ ժամը 1350-ին, Թագավորական ռազմական ոստիկանության միչման Քորթմանը և առաջին դասի սերժանտ Բրոքմենը ցուցմունք են վերցրել շարքային Ֆինկելնբերգից: 2004 թվականի ապրիլի 21-ին` առավոտյան ժամը 0200-ին, նա Լեյտենանտ Ա.-ի և սերժանտ Տեունիսսենի հետ միասին ժամանել են ավտոմեքենաների ստուգման B14 անցակետ (VCP), որտեղ ԻՔՊԿ-ի սերժանտը Լեյտենանտ Ա.-ին զեկուցել է ավտոմեքենաների ստուգման B13 անցակետում (VCP) տեղի ունեցած միջադեպի մասին: Այդ պատճառով պարեկն առավոտյան ժամը 0230-ին եկել է այդ անցակետ և Լեյտենանտ Ա.-ն, սերժանտ Տեունիսսեն ու ԻՔՊԿ-ի թարգմանը բարձրացել են փողոցն ի վեր դեպի Համզայի ուղղությամբ կրակված փամփուշտները փնտրելու համար: Սև գույնի մեկ թեթև մարդատար ավտոմեքենա բարձր արագությամբ մոտեցել է և իր կողքով անցնելով մտել ստուգման անցակետի ներսը` հարվածելով ճանապարհին դրված մի քանի տակառներին: Իր էլեկտրոնային-օպտիկական փոխակերպիչի միջոցով նա տեսել է Լեյտենանտ Ա.-ին փողոցի ձախ կողմում, ով թաքստոց էր փնտրում կրակոցներից, իսկ այնուհետև տեսել է մի քանի ինքնաձիգների կրակոցների հետևանքով առաջացող կայծկլտոցներ և լսել է այդ ուղղությամբ արձակված կրակոցների ձայներ: Այդ պահին նա տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան կանգ առնում։ Կրակոցների ժամանակ նա լսել է, թե ինչպես է սերժանտ Տեունիսսեն բղավում. «Մի կրակեք»։ Նա մոտեցել է ավտոմեքենային և արձակել է ուղևորի գոտին։ Մինչ սերժանտ Տեունիսսեն ցույց է տվել առաջին օգնություն, ինքը խուզարկել է ավտոմեքենան զենք հայտնաբերելու նպատակով։ Նա հայտնաբերել է սառույցի աման, որում եղել է գրեթե դատարկ ալկոհոլային խմիչքի շիշ։ Ապա նա միացել է սերժանտ Տեունիսսեն և Լեյտենանտ Ա.-ին, ովքեր փորձում էին վերակենդանացնել ուղևորին, մինչև որ արձանագրվել է վերջինիս մահը։ Նա բարկացել է լեյտենանտ Ա.-ի վրա կրակելու համար, քանի որ նրա սեփական զորախումբը գտնվել է փողոցի հակառակ կողմում. նա բարկացել է նաև ԻՔՊԿ-ի անդամների վրա իր սեփական անձնակազմի ուղղությամբ այդքան շատ կրակոցներ արձակելու համար:
viii.Հեծելազորի սերժանտ Քուիստը
30. 2004 թվականի ապրիլի 23-ին՝ մոտ ժամը 1350-ին, Թագավորական ռազմական ոստիկանության ավագ (opperwachtmeester) Վուլֆը և առաջին դասի սերժանտ Վան Լաարը հարցաքննել են հեծելազորի սերժանտ (wachtmeester) Քուիստին։ 2004 թվականի ապրիլի 21-ին` առավոտյան` մոտ ժամը 0200-ին, նա Լեյտենանտ Ա.-ի և իր պարեկի այլ անդամների հետ, որոնց ղեկավարվել է սերժանտ Տեունիսսեն, եղել է ավտոմեքենաների ստուգման B14 անցակետում (VCP)։ Կրակոցներ են հնչել ավտոմեքենաների ստուգման B13 անցակետում (VCP), և իրենք գնացել են այնտեղ։ Տեղ հասնելով նա տեսել է, որ ԻՔՊԿ-ի անձնակազմից ոչ ոք դիրքավորված չէ իր տեղում, թեև շինության դիմաց` ճանապարհի ձախ կողմում տեսել է անձանց մի խմբի։ Այն բանից հետո, երբ հեծելազորի սերժանտ Քուիսը կայանել է իր ավտոմեքենան, Լեյտենանտ Ա.-ն, սերժանտ Տեունիսսեն, թարգման Վալիեսը և ԻՔՊԿ-ի սերժանտը գնացել են դեպի հյուսիս` կրակված փամփուշտները փնտրելու։ Որոշակի կետում նա տեսել է, թե ինչպես է Ար-Ռումայթահից մի ավտոմեքենա բարձր արագությամբ շարժվում. երբ ավտոմեքենան հասել է անցակետին, այն հարվածել և գցել է այնտեղ գտնվող մի քանի տակառներ ու քարեր։ Նա ԻՔՊԿ-ի անձնակազմի գտնվելու վայրից կրակոցների ձայներ է լսել, որոնք այնուհետև դադարել են։ Ապա կրակոցներ են հնչել իրենից մոտ 100 մետր հեռավորության վրա, սակայն նա չի կարողացել, թե ով է եղել կրակողը։ Նա կարծել է, որ կրակել են մի քանի ինքնաձիգներից։ Նա տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան կանգնում 50 մետր հեռավորության վրա։ Նա կազմել է արձանագրություն։ Նա տեսել է, թե ինչպես է Լեյտենանտ Ա.-ն և սերժանտ Տեունիսսեն փորձում վերակենդանացնել տուժողին:
ix. Լեյտենանտ Ա.-ի երկրորդ ցուցմունքը
31. 2004 թվականի ապրիլի 23-ին` ժամը մոտ 1535-ին, Թագավորական ռազմական ոստիկանության առաջին դասի սերժանտ Բրուքմենը և գնդի սպա Քորթմանը երկրորդ անգամ են հարցաքննել Լեյտենանտ Ա.-ին։ Վերջինս հայտարարել է, որ վերջերս նա տեսել է, թե ինչպես է ԻՔՊԿ-ի սերժանտը ստուգման անցակետում խաղում (klungelen) իր ԱԿ-47 մակնիշի ինքնաձիգով։ Լեյտենանտ Ա.-ն ասել է սերժանտին, որ նա ինքնաձիգն իր ուղղությամբ չպահի։ Կրակոցներով միջադեպի վերաբերյալ նա հայտարարել է, որ ինչքանով, որ հիշում է նա, հավանաբար, ստել է, քանի որ նա չի կրակել կանգնած դիրքից։ Նա բերանից-բերան վերակենդանացման պրոցես է իրականացրել վիրավորված ուղևորի նկատմամբ և զգացել է ալկոհոլի համ։ ԻՔՊԿ-ի հերթապահ հրամանատարը տվել է իրեն ԻՔՊԿ-ի անձնակազմի այն անդամների անունները, ովքեր կրակոցներ են արձակել, ինչպես նաև՝ փամփուշտների գրանցման համարները և հարցրել է փոխված զենքերի մասին։
դ. Քննչական այլ գործողությունների արձանագրությունները
i. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի զննությունը
32. 2004 թվականի ապրիլի 22-ին Թագավորական ռազմական ոստիկանության գնդի սպա Վուրթհույջզենը և սերժանտ Հեյջդենը խուզարկել են ավտոմեքենան, որն առգրավվել էր գնդի սպա Քարթմանի կողմից դրան նախորդող օրը։ Դա սև գույնի «Մերսեդես Բենց» մակնիշի 320 E AMG մակնիշի ավտոմեքենա էր։ Այն ունեցել է սև մետաղյա համարանշային տաղտակներ, որոնց վրա արված են եղել արաբերեն տառերով նշումներ. դրանք ակնհայտորեն ծածկել են սպիտակ համարանշային տաղտակները, որոնց վրա առկա են եղել լատինական սև տառեր և թվեր։ Ավտոմեքենայի վրա առկա են եղել արագության տակ անհայտ առարկաներից առաջացած հարվածի տեղեր։ Հետևի պատուհանը փշրված է եղել։ Ավտոմեքենայի հետևում հայտնաբերվել են անցքեր` աջ և ձախ կողմերում ու նստարանների վրա։ Տարբեր տեղերում հայտնաբերվել են մետաղյա առարկաների կտորներ. մեկը եղել է փամփուշտի մաս, որը լիովին անցել է ուղևորի նստարանի միջով։ Եզրակացությունը եղել է այնպիսին, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակվել թե’ աջ, թե’ ձախ կողմերից. ձախ կողմից` 6 մմ-ից պակաս տրամաչափ ունեցող զենքից, իսկ աջ կողմից` 6 մմ-ից ավելի տրամաչափ ունեցող զենքից։ Այնուամենայնիվ չի պարզվել, թե հստակ ինչ անկյան տակ են եղել կրակոցները:
ii.Ռենտգենն ու ֆոտոները
33. 2004 թվականի մայիսի 9-ին Թագավորական ռազմական ոստիկանության գնդի սպա Վուրթուիջզեն և սերժանտ Կլինկենբերգը ստացել են պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մարմնի CD-ROM պարունակող ռենտգենային ստուգման արդյունքները։ Դրանք ցույց են տվել մետաղյա կտորների առկայություն կրծքավանդակի ձախ փոսում, ձախ ազդրում և ձախ ձեռքի նեքևի մասում։ Ռենտգենը կատարվել է գնդի սպա Դալինգայի և Ալ-Մութաննա նահանգի Սմիթիի ճամբարի ռենտգենի մասնագետ Աս-Սամավահի կողմից։
34. Գործի նյութերը պարունակում են վերը նշված ռենտգենային հետազոտության արդյունքների և նկարների պատճենները: Դրանք ուղեկցվում են նկարագրություններով, որոնք պարունակված են գնդի սպա Քորթմանի պաշտոնական արձանագրության մեջ: Նկարները ներառում են ճանապարհի և ստուգակետի պատկերներ, որոնց որոշ մասն արվել է ցերեկային լույսի տակ, որոշ մասն էլ՝ գիշերվա ժամին: Նկարների որոշ մասը պատկերել է գետնին ընկած փամփուշտներ, ներառյալ՝ 7x39 մմ տրամագիծ ունեցողներ (կրակված ԱԿ-47 մակնիշի Կալաշնիկով ինքնաձիգից)[1], թե կրակված, և թե չկրակված, ինչպես նաև` մի շարք կրակված փամփուշտներ, որոնք ունեցել են 5.56x45 մմ տրամագիծ (կրակված Ց7Ա1 մակնիշի Դիեմակո ինքնաձիգից) և իրար մոտ են եղել: Մյուսների վրա պատկերված է տղամարդու մարմին` ձեռքի մեջքի ձախ կողմի վերևի հատվածի և աջ նստատեղի վրա առկա վնասվածքներով: Ապա նկարների վրա պատկերված է «Մերսեդես» մակնիշի մուգ գույնի ավտոմեքենա, մեքենայի ետևի մասում և նստարաններին առկա են անցքեր, որոնք առաջացել են փամփուշտներից:
iii.ԻՔՊԿ-ի փոխգնդապետ Ավադու Քարիիմ Հադիի զեկույցը
35. 2004 թվականի ապրիլի 22-ին ԻՔՊԿ-ի փոխգնդապետ Ավադու Քարիմ Հադին` ԻՔՊԿ-ի թիվ 603 գումարտակի հրամանատարը, իր գումարտակի շտաբից զեկույց է ուղարկել Իրաքի ոստիկանության շտաբ: Դրանում նշված է հետևյալը. (դիմումատուի կողմից ներկայացվել է ոչ հստակ ձեռագրով արաբերենից անգլերեն կատարված թարգմանություն).
«2004 թվականի ապրիլի 20-ին պատահած դեպքի մանրամասները, ինչպես նաև առաջին գումարտակից եկող տեղեկությունների մանրամասները հետևյալն են.
Կեսգիշերից մեկ ժամ հետո «Մերսեդես» մակնիշի մեկ ավտոմեքենա, մեծ արագությամբ եկել է Ալ Համզաի ուղղությամբ դեպի Ալ Նասսիրիյա, և երբ մեքենան հասել է ստուգակետին, չի արգելակել և բախվել է ստուգակետի մոտ առկա առարկաներին, իսկ զինվորները հրամայել են կանգնել, իսկ այն շարունակել է ընթացքը և կանգ չի առել, որից հետո հոլանդացի զինվորները տեսել են, որ այլընտրանք չկա, սկսել են կրակել դրա վրա, որի արդյունքում վիրավորել են վարորդի կողքին նստած ուղևորին` Ազհար Սաբահ Ջալոուդին, ինչի հետևանքով նա մահացել է:
Հարգանքներով
[ստորագրությամբ] փոխգնդապետ Ավադու Քարիմ Հադի
Պատճենը «PJCC-ին»»:
iv. Մետաղի կտորները
36. Թագավորական ռազմական ոստիկանության միչման Վուրթոյկզենի` 2004 թվականի հունիսի 21-ի պաշտոնական հաշվետվության համաձայն` 2004 թվականի հունիսի 2-ին ստացվել է արաբերեն մի փաստաթուղթ, որը թարգմանի բանավոր թարգմանության համաձայն եղել է Բաղդադի ոստիկանության կողմից ստացված հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության` երեք մետաղյա առարկաներ են հետազոտվել Բաղդադում Ալ Մութաննայի ոստիկանության խնդրանքով` պարզելու համար, թե ինչպիսի զենքի են դրանք պատկանել, և կոնկրետ որ զենքից կարող էին արձակված լինել. այնուամենայնիվ, մետաղյա առարկաների աղբյուրը չի պարզվել, քանի որ դրանք թվով շատ քիչ են եղել: Արաբերենով կազմված փաստաթուղթը կցվել է միչման Վուրթույզենի հաշվետվությանը: Նշված չէ, թե ում վարույթում են մնացել մետաղյա առարկաները կամ թե որտեղ են դրանք պահվում:
ե. Իրաքի փաստաթղթերը
37. 2004 թվականի ապրիլի 21-ին պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բողոք է ներկայացրել իրաքյան ոստիկանությանն ընդդեմ զինված խմբի, որի անդամները կրակ են արձակել իր մեքենայի վրա: Բողոքից երևում է, որ պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմը սխալվել է, երբ նշել է, որ զինված խմբում եղել են ավելի շատ լեհեր, քան նիդերլանդացիներ: Պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմը նաև նշել է, որ թարգմանն իրեն ասել է, թե բոլոր կրակոցները կատարվել են ԻՔՊԿ-ի կողմից, մինչդեռ իրականում ինքը չի տեսել, որ ԻՔՊԿ-ի կողմից կրակ արձակվի:
զ. Լրացուցիչ զեկույց, ԻՔՊԿ-ի անդամների հարցաքննությունների արձանագրությունները
38. Այն բանից հետո, երբ Պալատի կողմից մերժվել է Մեծ Պալատի իրավասության հետ կապված դիմումը, Կառավարությունը ներկայացրել է ԻՔՊԿ-ի անդամների կողմից ներկայացված հետևյալ պաշտոնական ցուցմունքների վավերացված թարգմանությունները.
«Անուն, ազգանուն. Սաադ Մոսսահ
Զենքի համարը. GL 5574
Զինամթերքը. 4X30 փամփուշտներ
Երկրորդ դեպքի ընթացքում ես իրականացրել եմ շրջակայքի պաշտպանությունը: Տեսել եմ, թե ինչպես է մի մեքենա բարձր արագությամբ շարժվում է դեպի ստուգակետ Ար Ռումայաթի կողմից: Ես տեսա, որ այն բախվեց ստուգակետի տակառներին, ապա շարունակեց ընթանալ: Իմ հրամանատարը [ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսամ Սաադը] թարգմանի և երկու հոլանդացի զինվորների հետ միասին մոտեցավ, ապա ես լսեցի մի շարք կրակոցներ: Ես ինքս բոլորովին չեմ կրակել: Ավելին պատմել չեմ կարող»:
Անուն, ազգանուն. Հաիդեր Շարիֆ
Զենքի համարը. UE 0481 1984
Զինամթերքը. 4 փամփշտակալ, ընդհանուրը` 120 փամփուշտ
«Ես չեմ կարող պատմել որևէ բան այս դեպքի մասին, քանի որ այդ ժամանակ քնած եմ եղել ստուգակետի ներսում:
Երկրորդ դեպքի ժամանակ ես կանգնած եմ եղել շարժական ստուգակետում և տեսել եմ, թե ինչպես Մերսեդես մակնիշի մի ավտոմեքենա շարժվել է դեպի ստուգակետը: Ես տեսել եմ, թե ինչպես է «Մերսեդես Բենց» մակնիշի մեկ ավտոմեքենա բախվում երկու յուղով լի տակառներին և շարժվում Համսայի ուղղությամբ: Ես լսել եմ, թե ինչպես են հոլանդացի զինվորները բղավում. «Կանգնիր, կանգնիր», ապա լսել եմ կրակոցներ: Ես այլևս ոչինչ չեմ տեսել, քանի որ կանգնած եմ եղել շինության հետևում, այն է` տեսաաշտարակի հակառակ կողմում»:
ԹԱՐԳՄԱՆ
Անուն, ազգանուն. Վալիդ Աբդ Ալ Հուսաին Մադջիեդ
Ծննդյան տարեթիվը. 1969 թվականի հոկտեմբերի 25-ին Քուվեյթում (Հավալի)
«Մենք սկսել ենք կեսգիշերին: Մինչև գիշերվա ժամը 0130-ը, մենք ներկա ենք եղել այստեղ, ապա քշել ենք դեպի մյուս ստուգակետերը: Երբ տեղ հասանք, ստուգակետի հրամանատարն ասաց, որ նախորդ ստուգակետերում կրակոցներ են եղել: Ես լսեցի, ինչպես լեյտենանտ Վ.-ն [ենթադրաբար` Լեյտենանտ Ա.-ն] ասաց, որ ես պետք է նստեմ մեքենան, և մենք վերադարձանք ստուգակետ: Երբ տեղ հասանք, սկսեցինք պարզել մանրամասները: Ստուգակետի հրամանատարը և ԻՔՊԿ-ի սերժանտ Հոսսանն ասացին, որ մեր գնալուց հետո մի բեռնատար է կանգ առել այնտեղ, իսկ դրա վարորդն ասել է, որ մի «Օպել» մակնիշի ավտոմեքենա է երթևեկել իր հետևից: Ապա մոտեցել է «Օպել» մակնիշի մեկ ավտոմեքենա, որը 100 մետրից շրջադարձ է արել և անջատել իր լույսերը: Ապա կրակոցներ են եղել ստուգակետի ուղղությամբ այդ մեքենայի միջից: Սերժանտ Հուսամ Սաադն այնուհետև վերը նշված մեքենայի վրա է կրակել իր երկու փամփշտակալները, որոնցից յուրաքանչյուրում եղել է 30-ական փամփուշտ, մինչև դրանց ավարտվելը: Սերժանտ Հոսամի մարդիկ ևս կրակել են: Այս հաշվետվությունը լսելուց հետո ես լեյտենանտ Վ.-ի հետ միասին գնացի փնտրելու կրակված փամփուշտները: Մենք անցանք ստուգակետի մոտով, ապա ես լսեցի ընկնող տակառների ձայնը: Ես շրջվեցի և տեսա, որ մի մեքենա է բախվել տակառներին և այժմ վարում է մեր ուղղությամբ: Ես կարծում եմ, որ ավտոմեքենան արագ չէր քշում: Ես տեսա, թե ինչպես է մեքենան աջ ու ձախ վարում: Ես արաբերեն բարձր բղավեցի. «Կանգնիր, կանգնիր, կանգնիր», սակայն ավտոմեքենան շարունակեց իր ընթացքը: Պարզվեց, որ տղամարդը հարբած է և փակել էր պատուհանները: Երբ մեքենան անցավ մեր կողքից, ես լսեցի կրակոցներ: Ապա հոլանդացի սերժանտն ինձ ասաց, որ պատսպարվեմ: Այս հոլանդացի սերժանտն ապա բղավեց, ասելով, որ դադարեցնեն կրակոցները: Ես նույնպես այդ բղավեցի ԻՔՊԿ-ից ներկա անձանց ուղղությամբ: Հոլանդացի մի զինվոր, ով կանգնած էր փողոցի մյուս կողմը, շարունակեց կրակոցները: Նա չդադարեցրեց կրակոցները նույնիսկ, երբ հոլանդացի սերժանտը հրամայեց դադարեցնել այն: Երբ մեքենան կանգնեց, հոլանդացի սերժանտի ցուցումներով, ես փորձեցի խոսել մեքենայում գտնվող մարդկանց հետ: Ես ասացի վարորդին դուրս գալ մեքենայից և պարկել գետնին: Նա այդպես էլ արեց: Երբ ես սկսեցի խոսել դիմացի նստատեղին նստած ուղևորի հետ, ինձ վարորդն ասաց, որ նա վիրավորվել է: Մենք բացեցինք մեքենայի դիմացի դուռը: Ես տեսա, որ ուղևորի ձախ ձեռքն արյան մեջ էր: Ապա ես մոտեցա վարորդին, և նա ասաց, որ իրենք խմած են եղել և չեն տեսել, որ այստեղ ստուգակետ կա: Ես զգացի ալկոհոլի հոտ վարորդի բերանից: Երբ մեքենան կանգնեց, կրակոցները դեռևս շարունակվում էին, սակայն չեմ կարող ասել, թե որ կողմից: Երբ մենք սկսեցինք հավաքել փամփուշտները, որոնք մնացել էին առաջին պատահարից հետո, բոլորը հեռացան ստուգակետից, և այնտեղ չկար ոչ ոք, որի պայմաններում չէր հետևում, որ այդտեղ ստուգակետ կա: Ես տարօրինակ եմ համարում մեքենայի վրա կրակելը, քանի որ այդ պահին փոխհրաձգություն չկար: Կարծում եմ, որ նրանք զգուշացնող կրակոցներ էին արձակում, որպեսզի մեքենան կանգնի: Ես կարող եմ ձեզ ասել նաև, որ առաջին միջադեպի հետևանքով փամփուշտները փնտրելու ընթացքում ես քայլում էին նույն կողմով հոլանդացի սերժանտի և ԻՔՊԿ-ի սերժանտի հետ միասին: Հոլանդացի լեյտենանտը քայլում էր մյուս կողմում: Ես չգիտեմ, թե քանի հոգի էր քայլում իմ հետևից: Ես կարող եմ նաև ասել ձեզ, որ չգիտեմ, թե արդյոք երկրորդ միջադեպի ընթացքում ստուգակետի ուղղությամբ կրակոցներ եղել են, թե` ոչ»:
Հարցաքննվել է 2004 թվականի ապրիլի 21-ին` առավոտյան ժամը մոտ 05:15-ին:
Անուն, ազգանուն. Հուսամ Սաադ` սերժանտ, ԻՔՊԿ-ի հրամանատար
Զենքի համարը. 84MD5596 AK47
Հարցաքննության ժամկետը նշված չէ.
Նա իր մոտ ունեցել է նաև 2 լի փամփշտակալներ (2x30 փամփուշտներ), իսկ մեկ փամփշտակալը դատարկ էր:
«Աշխատանքի անցնելուց հետո ես ունեցել եմ 120 փամփուշտ: Մոտ ժամը 0210-ին կրակել եմ 60 փամփուշտ: Այդ պահի դրությամբ մի մեքենա է մոտեցել Ալ Համզայի կողմից և կանգնել երթևեկության հսկողության կետի մոտ: Այդ մեքենայի լույսերն անջատված են եղել: Ապա մեքենան շարժվել է հետ` Ալ Համզայի ուղղությամբ: Ես լսել եմ կրակոցներ և տեսել եմ դեմքեր այդ մեքենայի միջից: Ես պատասխան կրակոցներ եմ արձակել իմ ԱԿ 47 ինքնաձիգից: Կրակոցների սկզբում ես կանգնած էի ստուգման կետի դիմացը: Կրակոցներից հետո մենք վազեցինք մեքենայի ուղղությամբ իմ երեք գործընկերների հետ միասին: Այդ կոլեգաներն են՝
-Ալլա`ա Ադնանը
-Մոհամմեդ Խազեմը
-Համմեդ Ջաբերը
Այս երեք գործընկերները նույնպես կրակել են:
Ժամը մոտ 0215-ին այս ավտոմեքենան հանկարծակի քշեց գնաց:
Դրանից հետո մենք անմիջապես կապվեցինք բազայի հետո: Մոտ 20-ից 25 րոպե անց Լեյտենանտ Ա.-ն ժամանեց: Թարգմանը, Լեյտենանտ Ա.-ն և ևս մեկը սկսեցին փնտրել փամփուշտները: Այդ ընթացքում մոտեցավ մի մեքենա Ռույմայթահի ուղղությամբ և շարժվեց Ալ Համզայի ուղղությամբ:
Թարգմանը գտնվում էր ճանապարհի աջ կողմում և փնտրում էր փամփուշտները (Ալ Համզայի ուղղությամբ): Լեյտենանտ Ա.-ն գտնվում էր ճանապարհի ձախ կողմում և նույնպես փնտրում էր փամփուշտները (Ալ Համզայի ուղղությամբ):
Հանկարծակի ես լսեցի ձայներ, կարծես թե մի ավտոմեքենա բախվեր ստուգակետի մոտ շարված տակառներին: Ես տեսա, թե ինչպես մեքենան շարունակեց շարժվել Ալ Համզայի ուղղությամբ:
Մենք փորձեցինք կանգնեցնել ավտոմեքենան բղավելով: Ապա լսեցինք կրակոցներ: Ես լսեցի կրակոցներ ճանապարհի ձախ կողմից: Որքանով ես տեղյակ եմ, Մերսեդեսից որևէ կրակոցներ չեն եղել: Հոլանդական բանակի մի զինվոր կանգնած էր ճանապարհի աջ կողմում:
Ես ինքս բոլորովին չեն կրակել Մերսեդեսի ուղղությամբ»:
Հարցաքննվել է 2004 թվականի ապրիլի 21-ին`ժամը մոտ 0530-ին:
Անուն, ազգանուն. Համմեդ Ջաբեր
Զենքի համարը. 84MD0596
Զինամթերքը. 1 փամփշտակալ 15 փամփուշտներով,
2 փամփշտակալ յուրաքանչյուրում 30-ական փամփուշտ,
1 փամփշտակալ 25 փամփուշտով:
«Երկրորդ միջադեպի ընթացքում ես պարկած եմ եղել տեսակետի հետևի մասում: Ես տեսա և լսեցի, թե ինչպես է մոտենում մի ավտոմեքենա Ար Ռումայթահի ուղղությամբ: Ապա ես լսեցի, թե ինչպես են կրակում: Այլևս ոչինչ չգիտեմ: Առաջին միջադեպի ժամանակ կրակել եմ 15 փամփուշտ»:
Հարցաքննվել է 2004 թվականի ապրիլի 21-ին` ժամը մոտ 0615-ին:
Անուն, ազգանուն. Հայդեր Մահսեն
Զենքի համարը. GB 4140
Զինամթերքը. 4 փամփշտակալ յուրաքանչյուրում 30-ական փամփուշտ.
«Առաջին միջադեպի ժամանակ ես քնած եմ եղել: Ես չեմ կարողացել գնալ դուրս, քանի որ կրակոցներ են եղել ստուգակետի ուղղությամբ: Ապա ես դուրս եմ եկել և տեսել մի մեքենա, որը շարժվում էր Ալ Համզայի ուղղությամբ:
2-րդ միջադեպի ժամանակ ես տեսել եմ մի Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որը մոտենում էր ստուգակետին: Ես կանգնած էի ավտոմեքենաների ստուգման անցակետի (VCP) մոտ: Այդ պահին մենք ունեինք 360 աստիճան հսկողություն: Ես լսեցի, թե ինչպես է Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվում յուղով լի տակառներին, և տեսա, որ այն արագընթաց շարժվեց Ալ Համզայի ուղղությամբ:
Ես լսեցի, թե ինչպես մի հոլանդացի բղավեց. «կանգնիր»: Այնուամենայնիվ, մեքենան չկանգնեց:
Ես լսեցի կրակոցներ: Լսեցի, թե ինչպես մեքենան կանգ առավ: Լսեցի ձայներ մեքենայի միջի ռադիոյից: Այն շատ բարձր էր միացած: Այլևս ոչինչ չեմ տեսել»:
Հարցաքննված է 2004 թվականի ապրիլի 21-ին` ժամը մոտ 0600-ին:
Անուն, ազգանուն. Ալի Հուսսեյն
Զենքի համարը. S41297
Զինամթերքը. 3 փամփշտակալ յուրաքանչյուրում 30-ական փամփուշտ,
1 փամփշտակալ 26 փամփուշտով
«Երկրորդ միջադեպի ժամանակ ես իրականացրել եմ հսկողություն բոլոր կողմերով: Տեսել եմ, թե ինչպես է մի ավտոմեքենա բարձր արագությամբ մոտենում ավտոմեքենաների ստուգման անցակետին (VCP) Ալ Համզայի ուղղությամբ: Ես լսել եմ, թե ինչպես է մի հոլանդացի զինվոր բղավում. «Կանգնիր, կանգնիր»: Ես չուզեցի կրակել, քանի որ մարդիկ էին անցնում ավտոմեքենաների ստուգման անցակետի (VCP) մոտով:
Ապա ես լսեցի կրակոցներ: Առաջին միջադեպի ժամանակ Ես կրակել եմ 4 անգամ: Այդ ժամանակ կանգնած եմ եղել ստուգման անցակետից դուրս»:
Հարցաքննված է 2004 թվականի ապրիլի 21-ին` ժամը մոտ 0545-ին:
Անուն, ազգանունը. Ահմադ Գհալեբ
Զենքի համարը. S54469
Զինամթերքը. 4x30 փամփուշտներ
«Առաջին միջադեպի ընթացքում ես քնած եմ եղել անցակետի ներսում: Ես այդ ժամանակ բոլորովին չեմ կրակել: Երկրորդ միջադեպի ժամանակ ես իրականացրել եմ հսկողություն բոլոր կողմերով անցակետի կողքին: Ես լսել եմ, թե ինչպես մի մեքենա բախվում տակառներին: Մեքենան շարունակել է ընթացքը (այն ավելի արագ է սկսել վարել): Ապա լսել եմ կրակոցներ ավտոմեքենաների ստուգման անցակետի (VCP) դիմացի մասում: Այլևս ոչինչ չգիտեմ»:
Անուն, ազգանուն. Ալա ա Դնան
Զենքի համարը. 84 MD 0890
Զինամթերքը. 3 փամփշտակալ 30 փամփուշտներով և 1 փամփշտակալ 22 փամփուշտներով:
«Ես կրակել եմ առաջին միջադեպի ժամանակ:
Երկրորդ միջադեպի ժամանակ ես իրականացրել եմ հսկողություն բոլոր կողմերով փողոցի ձախ հատվածից: Ես նայել եմ Համզայի ուղղությամբ: Ես լսել եմ, թե ինչպես է մի ավտոմեքենա մոտենում Ար Ռումայթայի ուղղությամբ: Այն անցավ ճանապարհային ստուգման կետի միջով և բախվեց մի քանի տակառների: Ես չեմ կարողացել տեսնել, թե ինչ է կատարվել հետո, սակայն լսել եմ կրակոցներ»:
Անուն, ազգանուն. Իլիա Մոհամմեդ Խազեմ` 2-րդ դասի կապրալ
Զենքի համարը. 84MD 6151
Զինամթերքը. 4 փամփշտակալ 120 փամփուշտներով
«Ես բոլորովին չեմ կրակել, քանի որ նման հրաման չեմ ստացել: Ես կանգնած եմ եղել ստուգակետի մոտ` դեմքով Համզայի ուղղությամբ: Ես լսել եմ, թե ինչպես է մոտենում մի մեքենա և բախվում յուղով լի տակառներին: Մեքենան շարունակել է իր ընթացքը Համզայի ուղղությամբ: Ես լսում եմ, թե ինչպես են հոլանդացիները բղավում` «Կանգնիր», ապա լսել եմ կրակոցներ: Երբ ես տեսա, թե ինչպես Մերսեդես մակնիշի ավտոմեքենան կանգնեց, նունպես վազեցի դրա ուղղությամբ: Ես չկարողացա տեսնել, թե ով էր կանգնած ճանապարհի աջ կողմում, քանի որ մութ էր:
Մուրթադա Խազաաթ
Յասսեր Աբդ Ալաալ
Ահմեդ Շաքեր
Ալի Հուսսեյն
Վերը նշված անձինք եկել են ժամը 0410-ին:
Անուն, ազգանուն. Սահիբ Ջասսիմ
Զենքի համարը. 84MV7435
Զինամթերքը. 4 փամփշտակալ 120 փամփուշտներով
«Առաջին միջադեպի ընթացքում ես կանգնած եմ եղել ճանապարհային ստուգակետի մոտ: Տեսել եմ, թե ինչպես է մի բեռնատար ավտոմեքենա մոտենում Համզայի կողմից դեպի ստուգակետին: Վարորդն ասաց, որ իրեն հետևել է մի ավտոմեքենա և ցույց տվեց այն: Բեռնատարի վարորդն ասաց, որ իրեն հետևող ավտոմեքենան «Օպել» մակնիշի էր: Մի պահ անց հնչեցին կրակոցներ այդ մեքենայի միջից: Իմ գործընկերները փոխադարձ կրակ արձակեցին: Ապա մենք անցանք 360 աստիճանի հսկողության, որից հետո ավտոմեքենան շարունակեց իր ընթացքը:
Երկրորդ միջադեպի ժամանակ ես պառկած էի ստուգման կետում: Ես տեսա, թե ինչպես մի մեքենա է մոտենում Ար Ռումայթայի ուղղությամբ: Ավտոմեքենան շարժվում էր բարձր արագությամբ, ապա այն բախվեց յուղով լի տակառներին: Ապա ավտոմեքենան շարունակեց ուղիղ ստուգակետի միջով, ինչց հետո լսեցի կրակոցներ: Ես չեմ կարող պատմել այլ բան, ինչը կպարզաբաներ դրությունը»:
3. Ներպետական դատավարությունները
39. 2007 թվականի հունվարի 8-ին դիմումատուի դատապաշտպան տիկին Զեգվելդը, Զինվորական Պալատի միջոցով նամակ է ուղղել Արնհեմի շրջանային դատարանին կից հանրային դատախազությանը` պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի ազգականի անունից: Նա ցանկացել է տեղյակ լինել վերջինիս մահվան կապակցությամբ իրականացված քննության արդյունքների և ցանկացած կասկածյալի մասով դատախազության կայացրած որևէ որոշման մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ներքո քննության առիթով (Wetboek van Strafvordering) (տես ստորև):
40. Հանրային դատախազությունը պատասխանել է 2007 թվականի հունվարի 11-ին. դրանում նշվել է, որ քննությունը կարճվել է 2004 թվականի հունիսին: Նշվել է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը ենթադրաբար (vermoedelijk) սպանվել է իրաքյան փամփուշտից, նիդերլանդացի զինծառայողը, ով նույնպես կրակել էր ավտոմեքենայի վրա, ինքնապաշտպանություն է իրականացրել, այդ պատճառով որևէ նիդերլանդացի զինծառայող վարույթին որպես կասկածյալ չի ներգրավվել:
41. 2007 թվականի փետրվարի 1-ին տիկին Զեգվելդը նամակ է ուղղել հանրային դատախազին` ի թիվս այլնի հարցնելով, թե ռազմական գործողություններ վարելու ինչպիսի կանոններ և ինչպիսի հաղորդագրություններ են ստացվել իրաքյան իշխանությունների կողմից քննության հետ կապված, որոնք կցվել են գործի նյութերին:
42. Հանրային դատախազը պատասխանել է փետրվարի 14-ին` մերժելով տիկին Զեգվելդի հարցադրումները: Հիմնվելով Դատարանի Պալատի Ռամսահայն ու այլոք ընդդեմ Նիդերլանդների, գանգատ թիվ 52391/99, գործով վճռի վրա` նա նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա իրականացվող դատավարությունը չի ներառում «քրեական մեղադրանք» հասկացությունը, հետևաբար Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ, ուստի` գործի նյութերին ծանոթանալու հետ կապված հարցերը տվյալ գործերով տարբերվում են սովորական քրեական գործերով կիրառելի հարցերից:
43. 2007 թվականի հոկտեմբերի 2-ին դիմումատուն տիկին Զեգվելդի և պարոն Փեստմանի ներկայացուցչությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ներքո բողոք է ներկայացրել է Արնհեմի Վերաքննիչ դատարան ընդդեմ Լեյտենանտ Ա.-ի: Նա բողոքել է առ այն, որ չեն եղել որևէ ապացույցներ ենթադրելու, թե պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը սպանվել է իրաքցի զինծառայողի, Լեյտենանտ Ա.-ի կողմից արձակված կրակոցների թիվը ոչ համաչափ բռնություն է ենթադրել, Լեյտենանտ Ա.-ն չի իրականացրել զգուշացնող կրակ և չի ենթարկվել սերժանտ Տեունիսսենի հրամանին` դադարեցնելու կրակը, Ժնևի Կոնվենցիային կից առաջին լրացուցիչ արձանագրության 50-րդ հոդվածի հմաձայն պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը պետք է դիտվեր քաղաքացիական անձ, երբ բացակայում էին որևէ հակառակն ապացուցող հանգամանքներ, և այդ իսկ պատճառով, նա չպետք է ենթարկվեր գնդակահարման, Լեյտենանտ Ա.-ի կողմից մահացու ուժ գործադրելը չի եղել անհրաժեշտ ցանկացած դեպքում: Նա նաև հիմնվել է ավտոմեքենայի վարորդի` իրաքյան ոստիկանությանը ներկայացված հաղորդման վրա այն իմաստով, որ վերջինիս հրամայել են լռել նիդերլանդական ռազմական անձնակազմի ներգրավվածության մասին:
44. 2008 թվականի հունվարի 28-ին Արնհեմի շրջանային դատարանին կից հանրային գլխավոր դատախազը (hoofdofficier van justitie) նամակ է ուղղել Արնհեմի վերաքննիչ դատարանին կից փաստաբանական պալատի ղեկավարին (hoofdadvocaat-generaal)` պահանջելով մերժել միջնորդությունը: Նա կից ներկայացրել է դատախազի մանրամասն հաշվետվությունը, ով կայացրել էր որոշում (2004 թվականի հուլիսին) Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ հետապնդում չիրականացնելու մասին: Ըստ դատախազի` չնայած հաստատվել է, որ լեյտենանտ Ա.-ն կրակել է ավտոմեքենայի վրա, ապացուցված չէ, որ Լեյտենանտ Ա.-ն է սպանել պարոն Ազհար Սաբահ Ջալոուդին: Ավելին, եթե նույնիսկ այդպես էլ լիներ, Լեյտենանտ Ա.-ն կարող էր հիմնավոր մտավախություն ունենար, որ հարձակման է ենթարկվում և պետք է պաշտպանի ինքն իրեն: Դատախազի հաշվետվությունը նաև ներառել է հետևյալ կետը.
«Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի 1483 ռեզոլյուցիայի հիման վրա ճանաչվել են Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության` որպես օկուպացնող ուժերի հատուկ պարտականությունները: Ի տարբերություն բրիտանական ուժերի, այնուամենայնիվ, Նիդերլանդները չէին ենթադրվում որպես օկուպանտներ Իրաքում. ԻԿՈՒ-ն (Իրաքը կայունացնող ուժեր - SFIR) համարվում է խաղարարար օպերացիա (vredesoperatie) Նիդերլանդների համար: Կառավարության դիրքորոշումն է, որ Նիդերլանդների զինված ուժերի դերը պետք է մնա սահմանափակ ի օժանդակումն բրիտանականների հարավային Իրաքում մատնանշած տարածքներում (Խորհրդարանի ստորին պալատ, 2002-23, թիվ 23432, թիվ 16): ԻԿՈՒ-ի կողմից ֆունկցիոնալ ուժի գործադրումը չի համարվում ius in bello, սակայն դրանք սահմանվում են Անվտանգության Խորհրդի մանդատով, Ռազմական գործողություններ վարելու կանոններով (ROE) և ուժի կիրառման մասին Նիդերլանդների կանոններով, որոնք էլ բխում են վերը նշվածներից: Ռազմական գործողություններ վարելու կանոնները թույլ են տալիս ուժի գործադրումն ընդդեմ ցանկացած անձի, ով ընկնում է համապատասխան կանոնի բնորոշման ներքո: Հետևաբար, որոշ դեպքերում այդպիսի անձինք կարող են լինել նաև քաղաքացիական: Դա նաև նշանակում է, որ այնքանով որքանով թույլ են տալիս ռազմական գործողություններ վարելու կանոնները, իրականացնել ինքնապաշտպանություն: Կանոնները և հրամանատարի օբյեկտիվությունը ընկալվող վտանգի առնչությամբ խիստ կարևոր են երբ որոշվում է, թե արդյոք զինվորը պետք է ուժ կիրառի, թե` ոչ, և եթե` այո, ապա` ինչպես»:
45. Հանրային դատախազն այնուհետև առարկել է առ այն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական խախտում, քանի որ Կոնվենցիան կապ չունի Իրաքում Նիդերլանդների զինված ուժերի հետ. Նիդերլանդների զինված ուժերն արդյունավետ իշխանություն չեն իրականացնում Իրաքում:
46. 2008 թվականի փետրվարի 1-ին Արնհեմի վերաքննիչ դատարանին կից փաստաբանական պալատի ղեկավարը ներկայացրել է գրավոր կարծիք առ այն, որ հետապնդում չիրականացնելու մասին որոշումը բավականին հիմնավոր է: Նիդերլանդացի զինվորականը շարունակում է ենթարկվել Նիդերլանդների քրեական օրենսդրությանը, որտեղ էլ որ նա գտնվի: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1483 ռեզոլյուցիան ցույց է տալիս, որ համագործակցող պետությունները չունեին օկուպացիոն իրավասություն, իսկ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան պահին զինված հակամարտությունն ավարտված է եղել: Ավելին, եթե նույնիսկ այդ ժամանակահատածում ընդունենք ռազմական հակամարտության առկայությունն Իրաքում, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցում տեղի է ունեցել միջադեպը, որոնք որպես այդպիսին կապ չունեն հակամարտության հետ, այնուամենայնիվ այն բավարար չէ ռազմական հանցագործությունների մասին օրենսդրության ներքո Լեյտենանտ Ա.-ին հետապնդման ենթարկելու համար: Սովորական քրեական օրենսդրության ներքո Լեյտենանտ Ա.-ն իրականացրել է ինքնապաշտպանություն: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց դատապարտման, Նիդերլանդների պետությունը կարող է ունենալ այնպիսի դիրքորոշում, որ ապահովվի դրամական ex gratia փոխհատուցում:
47. Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2008 թվականի մարտի 18-ին: Դիմումատուի ներկայացուցիչ տիկին Զագվելդը պահանջել է կատարել քննչական գործողություններ, ներառյալ` Ռազմական գործողություններ վարելու կանոնների և գործին առնչվող այլ կանոնների թարգմանություններ, իրաքյան դիահերձման արձանագրությունը, պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմի բողոքն իրաքյան ոստիկանությանը, իրաքցի թարգման պարոն Մաջիեդի ցուցմունքը` կապված պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմի հայտարարությունների հետ առ այն, որ թարգմանն իրեն ասել էր լռել նիդերլանդացի զինված ուժերի ներգրավվածության մասին: Նա նաև հարցադրում է կատարել այն հետևության մասին, թե կրակոցներ են արձակվել իրաքյան անձնակազմի վրա և առարկել է` նշելով, որ լեյտենանտ Ա.-ի գործողություններն անցել են անհրաժեշտ պաշտպանության սահմանը:
48. Վերաքննիչ դատարանը կայացրել է իր որոշումը 2008 թվականի ապրիլի 7-ին: Այն մերժել է հետագա քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունը` հաշվի առնելով, որ դեպքից անցած ժամանակահատվածում հետագա նման միջոցներն անօգուտ են: Այն մերժել է Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ հետապնդում իրականացնելու մասին պահանջը: Որոշման պատճառաբանությունները, inter alia, հետևյալն են.
«Ուժի ֆունկցիոնալ կիրառման օրինականությունը քննարկվող տարածաշրջանում սահմանված է ռազմական գործողություններ վարելու կանոններում և ԻԿՈՒ-ի կանոններում` կապված ռազմական ուժի գործադրման հետ, որոնց փոփոխությունները տեղի են ունեցել 2003 թվականի հուլիսի 24-ին, որոնք էլ բխում են այդ փաստաթղթից: Դատապաշտպանը տեսախցիկի առաջ խնդրել է Վերաքննիչ դատարանին ներկայացնել այդ կանոնները հասանելի ձևով: Դրանք, այնուամենայնիվ, չեն ներառվել գործի նյութերում, ոչ Վերաքննիչ դատարանին, և ոչ էլ Փաստաբանների պալատի ղեկավարին դրանք հասանելի չեն եղել: Տվյալ գործով ստուգումները կկատարվեն ԻԿՈՒ-ի կանոնների ներքո` կապված ուժի գործադրման հետ: Այս կանոններում նշված է, որ ուժի գործադրումը թույլատրվում է, inter alia, սեփական ռազմաջոկատի և հրամանատարի կողմից մատնանշված այլ անձանց պաշտպանության համար: Կրակ արձակելու առիթով այս կանոններում նշված է, որ այն հնարավոր է, եթե սեփական ռազմաջոկատը կամ դրա պաշտպանության ներքո որևէ անձ վտանգի մեջ է, որը կարող է լուրջ մարմնական վնաս հասցնել կամ մահ պատճառել, և չկան այլ միջոցներ դրանք կանխելու համար: Բերված օրինակները ներառում են գործեր, որոնցով անձը կրակում է կամ իր զենքը պահում է տվյալ անձի, սեփական ռազմաջոկատի կամ դրա պաշտպանության ներքո գտնվող անձի վրա և երբ անձը դիտավորյալ քշում է մեքենան տվյալ անձի, սեփական ռազմաջոկատի կամ դրա պաշտպանության ներքո գտնվող անձի վրա:
Գործի նյութերից երևում է, որ Լեյտենանտ Ա.-ն, ով կապ ունի այն կրակոցների հետ, որոնք տեղի էին ունեցել մինչ այդ միջադեպը տեղի ունեցած իրադարձության հետ, երբ կրակոցներ էին արձակվել համապատասխան մեքենայի միջից, շփոթության մեջ է ընկել, երբ երկրորդ միջադեպի ժամանակ մեքենան, անտեսելով ավտոմեքենաների ստուգման անցակետը (VCP), իր ուղղությամբ է քշել բարձր արագությամբ: Այդ պահին հնչել են կրակոցներ: Լեյտենանտ Ա.-ն կարծել է, թե կրակում են այդ մեքենայի միջից: Այս շփոթությունը լիովին բացատրելի է` հաշվի առնելով այն փաստը, որ լեյտենանտ Ա.-ն չպետք է ենթադրեր, թե իր ուղղությամբ կրակոցները կարող են արձակվել իր սեփական կամ որևէ այլ բարեկամական բաժնից, ներկա նիդերլանդացի զինծառայողների կամ ԻՔՊԿ-ի անդամների կողմից: Որևէ տարբերություն չի առաջանում, երբ փաստաբանն առարկում է, թե ներկաները տարբեր կերպ են գնահատել առկա դրությունը: Ի վերջո լեյտենանտ Ա.-ն եղել է այլ դիրքում և չի տեսել իրադրությունը նույն կերպ, ինչ փողոցի հակառակ կողմում կանգնած մյուս խումբը, որը, դեռ ավելին, օգտագործել է պատկերը հստակեցնող սարք: Ոչ էլ այն փաստը, թե լեյտենանտ Ա.-ն կրակել է հենց այն պահին, երբ մեքենան անցել է, որևէ տարբերություն չի առաջացնում, քանի որ դրանից քիչ առաջ պահակակետի վրա կրակել են մի մեքենայի միջից, իսկ լեյտենանտ Ա.-ն, ինչպես ինքն է նշել, ստիպված է եղել հաշվի առնել այն փաստը, որ փողոցի մյուս կողմում կանգնած են եղել բարեկամական ռազմախմբեր, որոնց նա չի կամեցել իր կրակոցների տակ առնել: Ապա դատապաշտպանը նշել է, թե լեյտենանտ Ա.-ն չէր կարող զգուշացնող կրակոցներ արձակած լիներ: Ուժի գործադրման առնչությամբ առկա կանոնների համաձայն` զգուշացնող կրակոցը պետք է իրականացվի, միայն եթե օպերատիվ իրավիճակն է այն թույլ տալիս, և դրա անհրաժեշտությունը չկա, եթե օրինակ` տվյալ անձը կամ մոտակայքում գտնվող անձը զինված հարձակման վտանգի տակ են:
Վերը նշվածի հիման վրա` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ լեյտենանտ Ա.-ն կարող էր հիմնավոր կերպով ենթադրել, որ ինքը կամ իր սեփական ռազմաջոկատը ենթարկվել են զինված հարձակման, և որ այդպես կարծելով, նա գործել է ուժի գործադրման թույլատրելի կանոնների սահմաններում:
Այդ պատճառով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազությունը հիմնավոր կերպով է մերժել քրեական հետապնդման հարուցումը»:
Բ. Միջադեպի ընթացքում օգտագործված զենքերը
1. Դիեմակո Ց7Ա1
49. Դիեմակո Ց7Ա1 հետևակազորային սովորական զենք է, որը կիրառվում է Նիդերլանդների բանակում: Լինելով կանադական արտադրության զենք` այն ավելի հայտնի է որպես ամերիկյան ոճով ձևավորված Արմալիտ ԱՐ-15/Քոլտ Մ16: Այն ունի և ավտոմատ, և կիսաավտոմատ կրակ արձակելու հնարավորություն: Նիդերլանդների բանակում փամփշտակալը սովորաբար պարունակում է մինչև 30 փամփուշտատեղ: Այն կատարում է 700-940 պտույտ րոպեում:
50. Ինչպես որ ԱՐ-15/Մ16-ը, Դիեմակոն կրակում է 5.56x45 մմ (կամ 5.56. NATO) փամփուշտներով: Փամփուշտը շեղում է իր ուղղությունը և սովորաբար մասնատվում է, երբ կրակում է մարմնի վրա բարձր արագության տակ` պատճառելով լուրջ վնասվածքներ:
2. Կալաշնիկով ԱԿ-47
51. Կալաշնիկով ԱԿ-47-ը ի սկզբանե ստեղծվել և արտադրվել է Սովետական Միությունում, սակայն դրա նմանակներն արտադրվել են շատ երկրներում: Երբեմնի Վարշավայի Պակտի երկրների հետևակազորային հիմնական զենքն իր նմանակներով հանդերձ այսօր կիրառվում է շատ երկրներում, ներառյալ` Իրաքի լոկալ զորքերում:
52. Ինչպես ԱԿ-47 ինքնաձիգն ինքին, դրա զինամթերքը` 7.62x39 փամփուշտները, արտադրվում են շատ երկրների կողմից: Ստանդարտ փամփուշտներն ունեն բավական ներթափանցող ուժ, այնուամենայնիվ, երբ այն դիպչում է մարմնին, այն նույնպես կարող է փոխել ուղղությունը և մասնատվել` առաջացնելով գրեթե նույն հետևանքները, ինչ NATO 5.56 մմ փամփուշտները:
Գ. Իրաքում Նիդերլանդների ռազմական ներկայությունը
1. Ընդհանուր պատկերը
53. 2003 թվականի հուլիսից մինչև 2005 թվականի մարտը նիդերլանդական զինված ուժերը գտնվել են Իրաքի կայունացման ուժերի (ԻԿՈՒ/SFIR) հավաքակազմում: Նրանք դիրքավորված են եղել Ալ-Մութհաննայի շրջանում` որպես հարավ-արևելյան բազմազգ դիվիզիայի մաս, որը գտնվում էր Միացյալ Թագավորության զինված ուժերի առաքելության հրամանատարության ներքո:
54. Հարավ-արևելյան բազմազգ դիվիզիայում Նիդերլանդների մասնակցությունը կարգավորվում էր Միացյալ Թագավորության և Նիդերլանդների Թագավորության միջև կնքված պաշտպանության հարցերով փոխըմբռնման հուշագրով, որին կցված են ռազմական գործողություններ վարելու կանոնները: Այդ երկու փաստաթղթերն էլ դասված են գաղտնի փաստաթղթերի շարքին և շարունակում են մնալ այդպիսին:
55. Նիդերլանդների զինվորական անձնակազմը ստացել է aide-mռmoire (հուշաթերթիկ) Նիդերլանդների պաշտպանության անձնակազմի ղեկավարի (Chef Defensiestaf) կողմից: Այն իրենից ներկայացնում է հուշաթերթիկ, որը պարունակում է ռազմական գործողություններ վարելու կանոնների ամբողջությունը: Առկա են նաև ուժի գործադրման վերաբերյալ կանոններ (Geweldsinstructie), որոնք նույնպես կազմված են Պաշտպանության անձնակազմի ղեկավարի կողմից:
56. Ինչ վերաբերում է 2003 թվականի մայիսի 1-ից մինչև 2004 թվականի հունիսի 28-ը ընկած ժամանակահատվածում Իրաքի շրջափակմանը, ապա ընդհանուր առմամբ տես Ալ-Սկեինին ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], գանգատ թիվ 55721/07, կետեր 9-19, 2011 թվականի հուլիսի 7:
2. Պառլամենտի ստորին պալատին ուղղված նամակը
57. 2003 թվականի հունիսի 6-ին Արտաքին գործերի նախարարը (Minister van Buitenlandse Zaken) և Պաշտպանության նախարարը (Minister van Defensie) համատեղ նամակ են ուղել Պառլամենտի ստորին պալատին (Tweede Kamer der Staten-Generaal) Միջին արևելքում առկա դրության վերաբերյալ (Խորհրդարանի ստորին պալատ, խորհրդարանային տարի 2002-03, թիվ 23, 432, թիվ 116), նշելով, մասնավորապես, այն պատճառները, որոնց համար Կառավարությունը որոշել է ուղարկել նիդերլանդական ուժերը մասնակցելու ԻԿՈՒ-ի հավաքակազմերում` տրամադրելով նաև տեղեկություններ: Այդ նամակն ուներ հետևյալ բովանդակությունը, inter alia.
«Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ նիդերլանդական զորամասերը կդիրքավորվեն հարավային Իրաքում` Ալ-Մութհաննա շրջանում (...): Այս շրջանի համար պատասխանատվություն է կրում բրիտանական դիվիզիան: Այդպիսով այստեղ հրամանատարությունն իրականացվում է բրիտանական դիվիզիոն շտաբակայանների կողմից, իսկ Բաղդատում` ամերիկյան շտաբակայանների կողմից, որոնց հրամանատարությունն իրականացնում է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը համակարգում է ռազմական մարտավարությունը»:
և
«Մանդատը-իրավական հիմքը
Նիդերլանդական զինված ուժերն Իրաք ուղարկելու հիմքն ամրագրված է Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի թիվ 1483 ռեզոլյուցիայի մեջ: Կառավարությունը գտնում է, որ այս ռեզոլյուցիայի դրույթները ստեղծում են նման իրավական հիմք: Ռեզոլյուցիան միանշանակ հիմնված է Միացյալ Ազգերի Կազմակերպության Խարտիայի VII գլխի վրա, և դրա առաջին մասը կոչ է անում անդամ-պետություններին և կազմակերպություններին «աջակցելու Իրաքի ժողովրդին իրենց ինստիտուտները բարելավելու և երկիրը վերակառուցելու հարցում, և օժանդակելու Իրաքում կայունության և անվտանգության մթնոլորտի ապահովմանը` ըստ ռեզոլյուցիայի»: Հաճախ թիվ 1483 ռեզոլյուցիան օպերատիվ նախավերջին մասը կոչ է անում անդամ-պետություններին և միջազգային ու տարածքային կազմակերպություններին «աջակցել այս որոշման իրականացմանը»: Անվտանգության Խորհրդի ժողովի հաշվետվությունը, որի ընթացքում ընդունվել էր ռեզոլյուցիան, հիմնավորում է անդամ-պետությունների կողմից զինված ուժեր Իրաք ուղարկելու նախաձեռնությունը` տվյալ ռեզոլյուցիայի շրջանակներում:
Ռեզոլյուցիայի նախաբանը հստակեցնում է, որ կա տարբերություն Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության, որոնք Իրաքում դրսևորում են ակտիվություն օկուպացիոն ուժերի շրջանակներում (hoedanigheid), և այն պետությունների միջև, որոնք չունեն այդ իրավասությունը: Անվտանգության Խորհրդի այս հետևությունը, որը ներառված է Միացյալ Ազգերի Խարտիայի VII գլխում, պետք է ընկալվի որպես հեղինակավոր կարծիք առ այն, թե ինչպիսին պետք է լինի մասնակցող պետությունների կարգավիճակը, կարծիք, որն առնչվում է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին:
Ռեզոլյուցիայի 5-րդ մասը հստակորեն կոչ է անում համապատախսան երկրներին (ներառյալ այն երկրներին, որոնք չեն մասնակցում օկուպացիոն ուժերում) լիովին ձեռնամուխ լինել իրենց պարտականությունների կատարմանը միաջազգային օրենսդրության նեքո, մասնավորապես` Ժնևի 1949 թվականի Կոնվենցիաների և Հաագայի 1907 թվականի կոնվենցիաների ներքո»: Նիդերլանդները հաշվի կառնի այս կոչը»:
և
«Ազդեցությունը
Կայունացման ուժերը բաղկացած կլինեն մասնակից երկրների կոալիցիայից, որոնք կառաջնորդվեն Միացյալ Նահանգերի և Միացյալ Թագավորության կողմից: Կարևոր է, որ մյուս զինված ուժերով օժանդակող երկրները պետք է բավականաչափ ներգրավված լինեն ռազմա-քաղաքական մարտավարության անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման գործում: Այդ իմաստով Միացյալ Թագավորությունը կսահմանի «Հանգանակությունների Հանձնաժողով» բրիտանական հատվածի համար, որը կապահովի սերտ համագործակցություն Կառավարության ներկայացուցիչների միջև, նման այն գործընթացին, որը Մեծ Բրիտանիան սահմանել էր ՄԱՕՈՒ-ի (ASAF) համար (այսինքն` Միջազգային Անվտանգության Օժանդակման Ուժեր, որոնք դիրքավորված են Աֆղանստանում), և որին այժմ նույնպես հետևում են Նիդերլանդներն ու Գերմանիան: Զինված ուժեր տրամադրող երկրները նունպես կներգրավվեն ռազմական ուղղությամբ օպերացիոն շտաբերում ազգային ներկայացուցիչների միջոցով»:
և
«Ուժի օգտագործման ցուցումները (Ռազմական գործողություններ վարելու կանոններ)
«Ռազմական գործողություններ վարելու կանոնները (ROE) ցուցումներ են ուղղված զորամիավորումներին, որոնք սահմանում են զինված ուժի գործադրման համապատասխան հանգամանքները, պայմանները, որոշակի աստիճանը և որոշակի ձևը: Դրանց բովանդակությունը հրապարակային է: Կանոնները ստեղծված են ռազմա-օպերատիվ և իրավական նկատառումների հիման վրա: Դրանք ներառում են դրույթներ կապված հումանիտար օրենսդրության և պատերազմի հետ, ինչպես նաև` քաղաքական-դիվանագիտական դրույթներ: Այն կատարվել է հղում տալով ՆԱՏՈ-ի փաստաթղթերին, որոնք ուղեցույնցեր են պարունակում այդ կանոնների համար:
Ինչ վերաբերում է այլ խաղարար գործառույթներին, ապա ամրագրված է, որ Նիդերլանդները պետք է կիրառեն «առաջնորդող պետության, տվյալ դեպքում` Միացյալ Թագավորության կանոնները: Նիդերլանդները կարող են փոփոխություններ մտցնել ուժի գործադրման կանոնների մեջ ներպետական դիրեկտիվների և դիրքորոշումների հիման վրա: Չնայած կանոնները դեռևս վերջնական չեն, Կառավարությունը դիտում է դրանք կայուն և գործուն, որը նշանակում է, որ ի թիվս այլնի պետք է լինեն լայն լիազորություններ «ուժի պաշտպանության և անվտանգ ու կայուն դրության» ապահովման համար: Այս հիմքով Կառավարությունը եզրակացնում է, որ կանոնները կապահովեն բավարար հնարավորություն լուծելու խնդիրները նույնիսկ թշնամության կամ զանգվածային անկարգությունների մթնոլորտում:
Հրամանատարական կառուցվածքը
Իրաքում ողջ օպերացիան իրականացվում է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ներքո, որում Ցամաքային զորքերի հրամանատարական կոալիցիոն ուժերը (CFLCC) ուղղորդում են օպերացիան Բաղդադից: Այդ նպատակով Իրաքը բաժանված է չորս հատվածների: Այդ հատվածները հարավային Իրաքում և Բաղդադի շրջանում կղեկավարվեն Միացյալ Նահանգների կողմից: Լեհաստանը պատասխանատու է այդ հատվածի համար, իսկ Միացյալ Թագավորությունն` Իրաքի հարավի համար: Նիդերլանդների ջոկատը կգտնվի բրիտական դիվիզիաների օպերատիվ հսկողության ներքո` որպես անկախ զորամաս (zelfstandige eenheid): ՆԱՏՕ-ի շրջանակներում Լեհաստանին օժանդակելու համար որոշվել է դիրքավորել որոշակի նիդերլանդական ռազմական անձնակազմ լեհական շտաբերում: Բացի այդ, լեհական հատվածը միացած է ամերիկյան հատվածին, իսկ նիդերլանդական անձնակազմի ներկայությունը հեշտացնում և բարելավում է համակարգման ողջ գործընթացը:
Ի դեպ (Overigens) Նիդերլանդները կիրականացնի լիակատար հրամանատարություն նիդերլանդական զինված անձնակազմի նկատմամբ ողջ ժամանակահատվածում: Պաշտպանության անձնակազմի ղեկավարը կապահովի անհրաժեշտ աջակցություն նիդերլանդական ռազմական միավորումների մանդատի և զինվորական անկողմնակալության ապահովման համար»:
3. Իրաքում Թագավորական ռազմական ոստիկանության ներկայությունը
58. Իրաքում Նիդերլանդների զինված ուժերին կցվել է Թագավորական ռազմական ոստիկանության զորամասը: Դիմումատուի կողմից նշվել է, որ նրանք բնակվել են սովորական ռազմական ուժերի կողմից զբաղեցված բնակարաններում:
Դ. Նիդերլանդների ԻԿՈՒ-ի անձնակազմին տրված ցուցումները
59. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է 2003 թվականի հուլիսի 24-ին ընդունված ԻԿՈՒ-ի հրամանատարության և ԻԿՈՒ-ի զինվորների համար հուշաթերթիկի տարբերակները, ինչպես որ դրանք ներկայացվել էին նիդերլանդական անձնակազմին: Դատարան ներկայացված` գործին առնչվող մասի համաձայն` նախատեսված է հետևյալը (Դատարանի թարգմանություններ, անգլերեն արտահայտությւոններ, որոնք կիրառվել են նիդերլանդական սկզբնաղբյուրներում իթալիք գրաոճով).
1. ԻԿՈՒ-ի հրամանատարների համար նախատեսված հուշաթերթիկ
«Այս կանոնը պարունակում է հստակ հիշեցում` ուղղված իրավազոր և ոչ-իրավազոր սպաներին, որոնցում առկա են ռազմական գործողություններ վարելու կանոններ (ROE) ԲԴ(ՀԱ) համար, ինչպես նաև նիդերլանդական սահմանափակումներ, որոնք կիրառելի են դրանց նկատմամբ: Կասկածներ առաջանալու դեպքում ստուգել ռազմական գործողություններ վարելու կանոնների (ROE) անգլերեն տեքստը և նիդերլանդական դեկլարացիաները, նախապատվությունը տրվում է ռազմական գործողություններ վարելու կանոններին (ROE) և նիդերլանդական դեկլարացիաներին
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1.Ձեր առաքելությունն է ապահովել անվտանգ և կայուն դրություն Իրաքում` հնարավոր դարձնելով երկրի վերակառուցումը և անցումը ներկայացուցչական ինքնակառավարման:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
2.Ուժի գործադրումը թույլատրված է միայն, եթե մյուս միջոցները բավարար չեն: Ուշադրություն դարձրեք հետևյալին.
(ա) Բոլոր հանգամանքներում չպետք է կիրառեք առավել ուժ, քան Ձեր առաջադրանքը կատարելու համար ուղղակի անհրաժեշտ է,
(բ)Պատճառված վնասը (անձին կամ սեփականությանը) պետք է հնարավորինս կանխվի:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Ուղղակիորեն անհրաժեշտ ուժի կիրառումը, ներառյալ այն ուժի, որը կարող է պատճառել մահ կամ լուրջ մարմնական վնասվածք (մահացու ուժ), և ներառի թույլատրելի զենքերի գործադրում, թույլատրված է.
(ա) ինքնապաշտպանության համար
(բ) կանխելու համար ԻԿՈւ-ին պատկանող ունեցվածքի գողությունը կամ ոչնչացումը, որոնք էական են առաքելության կատարման համար:
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
4. Ուղղակիորեն անհրաժեշտ ուժի կիրառումը, ներառյալ` ուժի, որը կարող է առաջացնել մահ կամ լուրջ մարմնական վնասվածք (մահացու ուժ) և ներառում է թույլատրված զենքերի կիրառում, բացի ինքնապաշտպանությունից, թույլատրելի է.
(ա) պաշտպանելու սեփական զորամասերը և ԲԴ (ՀԱ) հրամանատարության կողմից նշանակված այլ անձանց,
(բ) կանխելու ԲԴ(ՀԱ) հրամանատարությանը պատկանող առարկաների գողությունը կամ ոչնչացումը,
(գ) կանխելու չթույլատրված մուտքը ԻԿՈւ-ին պատկանող զինվորական հաստատություններ և ԲԴ(ՀԱ) հրամանատարությանը (ներառյալ` անշարժ գույքի) պատկանող այլ վայրեր (օրինակ՝ Արգելված զինվորական տարածքներ),
(դ) թշնամու զորամասերը գրավելու, խուզարկելու և զինաթափելու նպատակով, եթե դրանք սպառնում են ԻԿՈւ-ի զորամասերի կամ ԲԴ (ՀԱ) հրամանատարության կողմից նախատեսված այլ անձանց անվտանգությանն առաքելության իրականացման ընթացքում,
(ե) ընդդեմ թշնամական գործողությունների և թշնամական մտահղացումների
(զ) ինչպես որ որոշվել է ձեր ուղղակի հրամանատարության կողմից ...»:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
6. Եթե թույլ են տալիս օպերատիվ հանգամանքները, կրակ արձակելու մասին նախազգուշացումը պետք է արվի նախապես: Ստորև ներկայացված են իրավիճակներ, որոնցում թույլ է տրվում կրակ արձակել, առանց նախազգուշացման.
(ա) եթե դուք կամ անմիջապես Ձեր կողքին գտնվողը ենթարկվում է զինված հարձակման, կամ
(բ) եթե նախազգուշացումը կմեծացնի վտանգը, որ Դուք ինքներդ կամ այլ անձ կարող է սպանվել կամ լուրջ վնասվածք ստանալ:
7. Դուք նախազգուշացում եք անում` բղավելով
անգլերեն. «Կայունացման ուժերն են, Կանգնեք, այլապես կկրակենք», որին հետևում է տեղական լեզուն`
«O EGAF DFEE-SJ! AU-OE ILLA ARMIE BILL NAAR!» (Կանգնիր, բանակն է, կամ ես կկրակեմ)»:
8. Եթե Ձեր նախազգուշացումն անտեսվում է, կարող եք արձակել նախազգուշացնող կրակ, ինչպես որ հրամայված է Ձեր անմիջական հրամանատարի կողմից կամ արդեն իսկ տրված հրամանների հիման վրա:
ԹՇՆԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
9. Թշնամական գործողությունն ագրեսիվ գործողությունն է, որը հանգեցնում է հարձակման կամ հարձակման սպառնալիքի ուժի գործադրմամբ, որը կարող է հանգեցնել մահվան կամ լուրջ վնասվածքի` ուղղված Ձեր սեփական զորամիավորման, Ձեզ վստահված անձանց կամ գույքի դեմ: Ստորև ներկայացված են թշնամական գործողությունների օրինակներ (ոչ սպառիչ ցանկ).
(ա) ինչ-որ մեկը կրակում է Ձեզ վրա, Ձեր զորաջոկատի կամ Ձեզ վստահված անձի կամ գույքի վրա,
(բ) ինչ-որ մեկը տեղադրում է պայթուցիկ կամ հրարձակ միջոցներ կամ գցում է դրանք Ձեզ վրա, Ձեր սեփական զորաջոկատի կամ Ձեզ վստահված անձի կամ գույքի վրա,
(գ) ինչ-որ մեկը դիտավորյալ քշում է մեքենան Ձեր վրա կամ Ձեր սեփական զորաջոկատի վրա կամ Ձեզ վստահված անձի կամ գույքի վրա
...
ՄԻԱՅՆ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ
11. Երբ ուժի գործադրումը թույլատրված է, Դուք պարտավոր է կիրառել այդ ուժը սահմանափակ կերպով` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է: Ձեռնարկեք անհրաժեշտ բոլոր նախազգուշական միջոցները կանխելու համար ուժի մեծացումը և սահմանափակելու համար վնասն այնքանով, որքանով հնարավոր է: Արգելվում է հարձակվել քաղաքացիականների վրա այնքանով, որքանով որ դա ինքնապաշտպանություն չէ: Արգելվում է հարձակվել գույքի վրա, որն ուղղակիորեն քաղաքացիական է կամ կրոնական իր բնույթով, բացառությամբ, երբ այդ գույքն օգտագործվում է ռազմական նպատակներով:
12. Եթե Դուք կրակ եք արձակում, Դուք պարտավոր եք`
(ա) կրակել միայն նպատակակետին,
(բ) կրակել այնքան անգամ, որքան որ անհրաժեշտ է,
(գ) ձեռնարկել բոլոր անհրեժեշտ միջոցները կանխելու համար ուղեկցող վնասները (անձանց և գույքին), և
(դ) դադարեցնել կրակը հենց թույլ տա իրավիճակը: Ապա Դուք պետք է հսկեք տարածքը և հոգ տանեք վիրավորների մասին:
ԱՅԼ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
...
18. Կանխել և զեկուցել հրամանատարին ընդդեմ պատերազմի մարդասիրական օրենքների ցանկացած կասկածվող հանցագործության մասին:
2. ԻԿՈՒ-ի զինվորի համար նախատեսված քարտը
«Առաքելություն
1. Ձեր առաքելությունն է նպաստելու Իրաքում անվտանգ և կայուն դրության ստեղծմանը` հնարավոր դարձնելով երկրի վերակառուցումը և ներկայացուցչական ինքնակառավարման համակարգին անցումը:
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
2. Ուժի գործադրումը թույլատրելի է
(ա) ինքնապաշտպանության ժամանակ,
(բ)սեփական զորաջոկատի կամ ԲԴ (ՀԱ) հրամանատարի կողմից որոշված անձի նկատմամբ,
(գ)կանխելու համար ԻԿՈւ-ին պատկանող գույքի գողությունը կամ ոչնչացումը, որը կարևոր է առաքելության կատարման համար, ինչպես նաև` ԲԴ (ՀԱ) կողմից որոշված այլ գույքի գողությունը կամ ոչնչացումը,
(դ)կանխելու համար անթույլատրելի մուտքը ԻԿՈՒ կամ ԲԴ(ՀԱ) հրամանատարի կողմից որոշված ռազմական տարածքներ (օրինակ` Արգելված ռազմական տարածքներ),
(ե)թշնամական զորամասերը գրավելու, խուզարկելու կամ զինաթափելու նպատակով, եթե դրանք սպառնում են ԻԿՈՒ-ի կամ ԲԴ (ՀԱ) կողմից որոշված անձանց անվտանգությանն առաքելությունների իրականացման ընթացքում,
(զ) ինչպես որ հրամայված է Ձեր անմիջական ղեկավարության կողմից:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
3. Ուժի գործադրումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե այլ միջոցներն անբավարար են: Ուշադրություն դարձրեք հետևյալին.
(ա) փորձեք խուսափել իրավիճակի թեժացումից,
(բ)ցանկացած հանգամանքներում մի կիրառեք առավել ուժ, քան անմիջականորեն անհրաժեշտ է Ձեր առաջ դրված հարցերը լուծելու համար,
(գ)ուղեկցող վնասը (անձանց կամ գույքին) պետք է հնարավորինս կանխվի:
4. Այն անձինք, ովքեր հարձակվում են Ձեզ վրա կամ այլոց վրա կամ ովքեր իրականացնում են կամ նպաստում են ապօրինի մուտք ԻԿՈՒ-ի ռազմական հաստատություններ կամ ԲԴ (ՀԱ) հրամանատարության կողմից որոշված այլ տարածքներ, կարող են ձերբակալվել և խուզարկվել զինաթափելու նպատակով քանի դեռ չի հաստատվել, որ նրանք այլևս չունեն զենք, որից Դուք կամ այլոք կարող են սպանվել կամ վիրավորվել: Դուք կարող եք առգրավել վտանգավոր առարկաները և անհրաժեշտության դեպքում` չեզոքացնել դրանց անմիջական գործողությունը, եթե այս առարկաները սպառնում են անձանց, գույքի կամ առաքելության կատարմանը:
5. Եթե թույլ է տալիս առաքելության կատարումը, ձերբակալված անձինք պետք է հանձնվեն Իրաքի կամ տեղակայված իրավասու մարմիններին:
6. Վերաբերվեք բոլորին մարդասիրաբար:
7. Հավաքեք վիրավորներին և հոգ տարեք նրանց մասին` անկախ այն հանգամանքից, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում:
8. Մի հավաքեք «պատերազմական ավար»:
9.Կանխեք պատերազմի մարդասիրական օրենքների դեմ ուղված բռնությունները և զեկուցեք Ձեր հրամանատարին ցանկացած բռնության և կասկածվող բռնության մասին:
10.Զեկուցեք գործադրված ցանկացած ուժի մասին Ձեր հրամանատարին:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐ
11.Եթե թույլ է տալիս իրադրությունը, Դուք պարտավոր եք նախազգուշացնել մինչև կրակելը: Դուք նախազգուշացնում եք, որ կկրակեք, եթե [տվյալ անձը] կանգ չառնի կամ չդադարեցնի վտանգավոր գործողությունը:
Դուք նախազգուշացնում եք` բղավելով
անգլերեն՝
«Կայունացնող ուժերն են, կանգ առեք կամ կկրակեմ», որին հետևում է տեղական լեզուն`
«O EGAF DFEE-SJ! AU-OE ILLA ARMIE BILL NAAR!» (Կանգնիր, բանակն է, կամ ես կկրակեմ)»:
12. Եթե նախազգուշացումն անտեսվում է Դուք կարող եք արձակել նախազգուշացնող կրակ, ինչպես որ հրամայված է Ձեր անմիջական հրամանատարի կողմից կամ արդեն իսկ տրված հրամանի հիման վրա:
ՆՊԱՏԱԿԱԿԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՐԱԿՈՑ
13.Դուք կարող եք ուղիղ կրակ արձակել, եթե Դուք ինքներդ, Ձեր սեփական ռազմաջոկատը կամ Ձեր պաշտպանության ներքո գտնվող անձինք կրում են բռնության սպառնալիք, որը կարող է պատճառել լուրջ մարմնական վնասվածք կամ մահ, և չկան դա կանխելու այլ տարբերակներ:
Ահա մի քանի օրինակ.
- Դուք կարող եք կրակել այն անձի վրա, ով կրակում է կամ իր զենքը պահել է Ձեզ վրա, Ձեր սեփական ռազմաջոկատի վրա կամ Ձեր պաշտպանության ներքո գտնվող անձանց վրա,
- Դուք կարող եք կրակել այն անձի վրա, ով տեղադրում է պայթուցիկ կամ հրարձակ սարքեր կամ գցում է դրանք Ձեզ վրա, Ձեր սեփական ռազմաջոկատի վրա կամ Ձեր պաշտպանության ներքո գտնվող անձանց վրա կամ պատրաստվում է դա անել,
- Դուք կարող եք կրակել անձի վրա, ով դիտավորյալ քշում է մեքենան Ձեզ վրա, Ձեր սեփական ռազմաջոկատի վրա կամ Ձեր պաշտպանության ներքո գտնվող անձանց վրա,
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒԺ
14.Եթե Դուք կրակ եք բացում, Դուք պետք է.
- միայն նշանակետին կրակեք,
- միայն անհրաժեշտ չափի կրակ արձակեք և,
- դադարեցնեք կրակը հենց դա թույլ տա դրությունը,
15.Արգելվում է դիտավորյալ գործադրել ուժ քաղաքացիականների նկատմամբ, եթե դա անհրաժեշտ չէ ինքնապաշտպանության համար:
16.Արգելվում է հարակվել ուղղակիորեն քաղաքացիականին պատկանող կամ կրոնական բնույթի գույքի վրա, բացառությամբ, երբ
(ա) այդ գույքը կիրառվում է ռազմական նպատակներով և,
(բ)այդպես է հրամայում Ձեր հրամանատարը:
17.Արգելվում է հրահրել հարձակում կամ այլ ագրեսիվ գործողություններ:
18.Արգելվում է կիրառել արցունքաբեր գազ»:
Ե. Թագավորական ռազմական ոստիկանությունը
60. Թագավորական ռազմական ոստիկանությունը զինված ուժերի մաս է Թագավորական նավատորմի (Koninklijke Marine), Թագավորական բանակի (Koninklijke Landmacht) և Թագավորական օդային ուժերի (Koninklijke Luchtmacht) հետ նույն հարթության վրա: Դրա անդամներն ունեն զինվորական կարգավիճակ և կրում են զինվորական դասեր: Այն ունի իր սեփական հրամանատարական ուղին. դրա հրամանատար-սպան կրում է գեներալ-լեյտենանտի դաս (luitenant-generaal) և ուղղակի պատասխանատու է Պաշտպանության նախարարին:
61. Թագավորական ռազմական ոստիկանությունը տվյալ գործին համապատասխան, ներառում է «Նիդերլանդների ոստիկանության և այլ ռազմական ուժերի, ինչպես նաև միջազգային ռազմական շտաբերի պարտականությունները, ունի զինվորական ուժերի և շտաբերի անձնակազմ» («Ոստիկանության մասին» օրենքի բաժին 6(1) (բ) (Politiewet 1993 թվական)):
62. Թագավորական ռազմական ոստիկանության անդամներն անցնում են թե ռազմական, թե ոստիկանական նախապատրաստություն: Ոչ սպայական անձնակազմը, որն ունի սերժանտի կոչում (wachtmeester) կամ առավել բարձր կոչում, կարող է նշանակվել որպես քաղաքացիական ծառայող` քննչական լիազորություններով (opsporingsambtenaren), իսկ որոշակի կատեգորիայի իրավասու սպայեր կարող են նշանակվել դատախազների օգնականներ (hulpofficieren van justitie):
63. Որպես ռազմական ոստիկաններ կամ ռազմական ոստիկանության քննիչներ` Թագավորական ռազմական ոստիկանության անձնակազմը ենթակա է Արնհեմի շրջանային դատարանի հանրային դատախազությանը:
Զ. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատը
64. Տվյալ ժամանակահատվածում Զինվորական քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը սահմանում էր (Wet militaire strafrechtspraak), որ Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի կազմը պետք է բաղկացած լինի Վերաքննիչ դատարանի երկու դատավորներից, որոնցից մեկը պետք է լինի նախագահողը, և մեկ զինվորականից: Զինվորականը պետք է լինի ծառայող սպա կապիտանի կոչումով (kapitein ter zee, Թագավորական նավատորմ), գնդապետի կոչումով (Թագավորական բանակ), խմբի կապիտանի (kolonel, Թագավորական օդային ուժ) կամ առավել բարձր կոչումով, ով ունի նաև դատական սպայի դաս: Նա չի կարող լինել Թագավորական ռազմական ոստիկանության անդամ: Զինվորական անդամը նշանակվում է 4 տարի ժամկետով, որը երկարացվում է նույն ժամկետով, թոշակի անցնելու տարիքն է 60 տարեկանը (Զինվորական քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ կետ):
65. Դատական օրենսգրքի 68(2)-րդ մասը նախատեսում է, որ Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի զինվորական անդամները մասնակցում են որպես դատավորներ իրենց գործընկերների հետ հավասար պայմաններով և կրում են կոնֆիդենցիալության միևնույն պարտականությունները (օրենսգրքի 7-րդ և 13-րդ բաժիններ), ունեն միևնույն գործառութային անկախությունն ու անկողմնակալությունը (բաժին 12), ինչպես նաև, որ նրանք պետք է դրսևորեն նույն սպայական վարքագիծը` որպես քաղաքացիական դատավորներ (մաս 13ա-13է): Վերջինս ներառում է հատուկ վարքագծի վերանայում Գերագույն դատարանի կողմից (Hoge Raad), որով գործը հարուցվել է շահագրգիռ կողմի միջնորդությամբ կամ proprio motu Գլխավոր դատախազի կողմից:
Է. Համապատասխան ներպետական օրենքն ու ընթացակարգը
66. Ներպետական օրենսդրության դրույթները, որոնք կիրառելի են տվյալ գործի նկատմամբ, հետևյալն են.
1. Նիդերլանդների Թագավորության Սահմանադրությունը
97-րդ հոդված
«1. Թագավորության շահերի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև միջազգային իրավական կարգի պահպանման ու առաջընթացի համար պետք է լինեն զինված ուժեր:
2.Կառավարությունը պետք է ունենա գերագույն իշխանություն զինված ուժերի նկատմամբ»:
2. Քրեական օրենսգիրքը (Wetboek van Strafrecht)
41-րդ հոդված
«1. Ցանկացած անձ, ով կատարում է գործողություն, որն անհրաժեշտ է սեփական զորաջոկատը կամ մեկ ուրիշի ֆիզիկական անձեռնմխելիությունը (lijf), սեռական անձեռնմխելիությունը կամ սեփականությունը հանկարծակի ծագած ապօրինի հարձակումից պաշտպանելու համար, չպետք է ենթարկվի պատժի այդ գործողության համար:
2. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը չպետք է պատժվի, եթե այն տեղի է ունեցել խիստ հուզական լարվածության պատճառով` անմիջականորեն կապված հարձակման հետ»:
Հոդված 42
«Ցանկացած ոք, ով կատարում է օրենքով նախատեսված գործողություն, չպետք է ենթարկվի պատժի դա անելու համար»:
Հոդված 43
«1. Ցանկացած ոք, ով կատարում է որևէ գործողություն համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված պաշտոնական հրամանի հիման վրա, չպետք է ենթարկվի պատժի այն կատարելու համար:
2. Առանց անհրաժեշտ իրավասության տրված պաշտոնական հրամանը չի ապահովում անպատժելիություն, բացառությամբ եթե այն ընկալվել է ենթակայի կողմից պաշտաճ կերպով [իր իրավասության սահմաններում գործող մարմնի կողմից] և այդ հնազանդությունն ընկած է նրա ենթակայության սահմաններում»:
3. Զինվորական քրեական օրենսգիրք (Wetboek van Militair Strafrecht)
Հոդված 4
«Նիդերլանդների քրեական օրենսգիրքը պետք է կիրառվի զինվորական անձնակազմի նկատմամբ, որը կատարում է որևէ պատժելի գործողություն Նիդերլանդներից դուրս»:
Հոդված 38
«1. Ցանկացած ոք, ով կատարում է պատերազմական օրենքների ներքո թույլատրելի գործողություն իր իրավասության սահմաններում կամ առանց խախտելու Նիդերլանդների և դրա հետ պատերազմողի միջև առկա գործող պայմանագրիրը կամ առանց խախտելու նման պայմանագրին համապատասխան ընդունված ցանկացած կանոն, չպետք է ենթարկվի պատժի:
2. Ծառայողը, ով ուժ է գործադրում իր առաջադրանքի օրինական կատարման համար և առաջնորդվում է առաջադրանքի կատարման համար համապատասխան կանոններով, չպետք է ենթարկվի պատժի»:
Հոդված 71
«Այս օրենսգրքում «պատերազմ» հասկացությունը պետք է հասկացվի այնպես, որ ներառի զինված հակամարտություն, որը չի կարող ընկալվել որպես պատերազմ ուղղակիորեն և որում ներգրավված է Թագավորությունը` անձնական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության կամ միջազգային խաղաղության և անվտանգության վերականգնման համար»:
Հոդված 135
««Ծառայողական կանոններ» (dienstvoorschrift) հասկացությունը պետք է նշանակի ընդհանուր բնույթի գրավոր որոշում, որը տրվում է Թագավորության խորհրդի հրամանի տեսքով կամ դրան համապատասխան կամ Թագավորության երկրներից մեկի համար (bij of krachtens algemene maatregel van rijksbestuur of van bestuur dan wel een bij of krachtens landsverordening onderscheidenlijk landsbesluit gegeven schriftelijk besluit van algemene strekking), որը վերաբերում է որևէ բնույթի զինվորական ծառայության շահի (enig militair dienstbelang) և ներառում է զինվորական անձնակազմին ուղղված հրաման կամ արգելք»:
4. Զինվորական քրեական դատավարության ակտ (Wet Militaire Strafrechtspraak)
Բաժին 1
«...
3. Հակասությունների դեպքում պետք է կիրառվի քրեական դատավարության օրենսգիրքը քանի դեռ այս Ակտն այլ բան չի նախատեսում»:
Բաժին 8
«...
2. Արնհեմի Վերաքննիչ դատարանում մի քանի դատավորից բաղկացած կազմը, որը կոչվում է Զինվորական պալատ, պետք է ունենա բացառիկ իրավասություն քննելու 3 բաժնում նշված շրջանային դատարանի զինվորական պալատների բողոքարկման ենթակա վճիռների դեմ բերված բողոքները: Այս Պալատը պետք է քննի նաև Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվծաի ներքո ներկայացված բողոքները»:
5. Քրեական դատավարության օրենսգիրք (Wetboek van Strafvordering)
Հոդված 12
«1. Եթե պատժելի արարք կատարողը չի ենթարկվում քրեական հետապնդման, կամ եթե հետապնդմանը չի հետևում որոշման կայացումը, ապա ցանկացած շահագրգիռ անձ (rechtstreeks belanghebbende) կարող է ներկայացնել բողոք Վերաքննիչ դատարան, որի ընդդատության ներքո կայացվել է որոշում քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ համապատասխան որոշում չկայացնելու մասին:
... »:
Հոդված 148
«1. Դատախազը պետք է իրականացնի հանցավոր գործողությունների առիթով քննություն, որոնք ընդդատյա են շրջանային դատարանին, ինչպես նաև` այնպիսի հանցավոր գործողությունների քննություն այդ շրջանային դատարանի իրավասության ներքո, որոնք ընդդատյա են այլ շրջանային դատարաններին կամ տարածքային դատարաններին:
2. Այդ իմաստով նա պետք է հրամաններ տա նման քնություն իրականացնող անձանց ...»:
Ը. Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
1. Էրիկ Օ.-ի գործը
67. 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Թագավորական նավատորմի (Korps Mariniers) սերժանտ-մայոր (sergeant-majoor) Էրիկ Օ.-ն «Ջեքսոն» ճանապարհով անցնող բեռների պարունակության համար պատասխանատու ջոկատը ղեկավարելու ընթաքցքում իրականացրել է նախազգուշական կրակոց գետնին` ավազակային մի խմբի վախեցնելու նպատակով: Գնդակն անդրադարձել է գետնից մահացու վիրավորելով ավազակին:
68. Ավագ Օ.-ն ենթարկվել է քրեական հետապնդման պաշտոնական հրահանգներին չենթարկվելու համար, քանի որ նա ուժ է կիրառել aide-mռmoire և ուժի կիրառման կանոններով թույլատրված սահմաններից դուրս կամ այսպես կոչված` կատարել է անզգույշ սպանություն:
69. Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացման դատավճռի դեմ դատախազության կողմից բողոքի քննության արդյունքում Արնհեմի Վերաքննիչ դատարանի զինվորական պալատն արդարացրել է ավագ Օ.-ին: Իր` 2005 թվականի մայիսի 4-ի ԱՏ4988 դատավճռում Landelijk Jurisprudentie Nummer (National Jurisprudence Number, “LJN”) նշվել է, որ ռազմական գործողությունների կանոնները բաղկացած են պաշտոնական ցուցումներից` չնայած իրենց գաղտնիությանը: Այնուհետև այն եզրակացրեց, որ ավագ Օ.-ն գործել է Ռազմական գործողություններ վարելու կանոնների սահմաններում և անփույթ չի գործել:
2. Մուսթաֆիչի և Նուհանովիչի գործերը
70. 1992 թվականին Բոսնիա Հերցեգովինան հայտարարել է իրեն անկախ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետությունից: Արդյունքում պատերազմը շարունակվել է մինչև 1995 թվականի դեկտեմբերը: Իր` 1992 թվականի փետրվարի 21-ի թիվ 743 (1992) որոշմամբ Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը կազմավորել է Միացյալ Ազգերի պաշտպանական ուժերը (UNPROFOR): Զորաջոկատի համար հանգանակող ազգերի շարքում էին Նիդերլանդները, որն ապահովում էր աէրոմոբիլային հետևակազորի գումարտակը: Այս գումարտակը, որը հայտնի է որպես Դուտչբատ, գործում էր որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության հրամանատարության ներքո խաղարար ուժ արևելյան Բոսնիայում` Սրեբրենիցա քաղաքի շուրջ և ներսում, որն ապահովում էր Բոսնիա և Հերցեգովինայի, առավելապես` բոսնիացիներից բաղկացած կառավարության կողմից:
71. 1995 թվականի հուլիսի 10-ին Բոսնիայի սերբական ուժերը մեծ հարձակում են գործել Սրեբրենիցայի «պահպանված տարածքների վրա»: Նրանք անցել են ողջ տարածքով և հսկողություն սահմանել` չնայած Դուտչբատի ներկայությանը, որն արդյունքում թողնվել է հսկելու Պոտոկարիի գյուղի շինության նկատմամբ: Դրան հաջորդող օրերին բոսնիացի տղամարդիկ, որոնք ընկել են բոսնիական-սերբական ուժերի ձեռքը, առանձնացվել են կանանցից ու երեխաներից և սպանվել: Այժմ հանրահայտ փաստ է, որ մոտ 7000-8000 բոսնիացի տղամարդ և տղա մահացել են բոսնիական սերբական ուժերի և սերբական զինվորացված ուժերի ձեռքից. երևույթ, որը հայտնի է որպես «Սրեբրենիցայի կոտորած»:
72. Նիդերլանդական դատարաններին ներկայացվել են քաղաքացիական հայցեր ընդդեմ Նիդերլանդների 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում մահացած երեք տղամարդու ողջ մնացած հարազատների կողմից:
73. Առաջին գործով հայցվորները (Մուստաֆիչն ընդդեմ Նիդերլանդների պետության) մի էլեկտրիկի ողջ մնացած հարազատներն են, ով, de facto, Դուտչբատի աշխատող է եղել, սակայն չի ունեցել անմիջականորեն Միացյալ Ազգերի կողմից տրվող աշխատողների կարգավիճակ: Նրանք բողոքել են, որ Նիդերլանդների պետությունը թույլ է տվել պայմանագրի խախտում, քանի որ Դուտչբատի հրամանատարի տեղակալը թույլ չի տվել նրան մնալ ընտանիքի հետ Պոտոկարիում գտնվող շինությունում, որի արդյունքում նույն օրը նա ստիպված գնացել է այդ շինությունից, մինչդեռ Դուտչբատի ղեկավարությունը պարտավոր էր պաշտպանել նրան` պահելով ներսում և կազմակերպել էվակուացիան Դուտչբատի հետ միասին: Երկրորդ գործով հայցվորն ինքը (Նուհանովիչն ընդդեմ Նիդերլանդների) de facto, Դուտչբատի աշխատող է եղել, աշխատում է, որպես թարգմանիչ, սակայն նույնպես չի ունեցել Միացյալ Ազգերի աշխատողի կարգավիճակ, նա կոտորածին մահացած տղամարդկանցից մեկի որդին է և մյուսի եղբայրը: Նա բողոքել է առ այն, որ Դուտչբատի ղեկավարի տեղակալը դուրս է հանել երկու տղամարդկանց շինությունից:
74. 2013 թվականի սեպտեմբերի 6-ին Գերագույն դատարանը կայացրել է որոշում (թիվ ԲԶ9225, Նուհանովիչ, և թիվ ԲԶ9228, Մուստաֆիչ): Դատարանում քննվող գործի նման այս վճիռները, որոնք իրենց հիմնական մասով նման են, նախատեսում են հետևյալը (հատված Նուհանովիչի գործով վճռից` թարգմանված հենց Գերագույն դատարանի կողմից).
«3.10.1 Վճռաբեկ բողոքի 1-ին մասը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանի միջանկյալ վճռի 5.7. և 8 կետերում արտացոլված իրավական հարցերով հետևությունները Վերաքննիչ դատարանը չի ճանաչել, որ Միացյալ Ազգերի ռազմաջոկատի անձնակազմը հաստատվել է Միացյալ Ազգերի Խարտիայի VII բաժնին համապատասխան և դրվել է Միացյալ Ազգերի հրամանատարության, այս դեպքում՝ UNPTOFOR հսկողության տակ, որի մի մասն է Դուտչբատի ձևավորված հատվածը, որն էլ հանդիսանում է Միացյալ Ազգերի մարմինը: Դա նշանակում է, որ նման ռազմաջոկատի անձնակազմի ռազմավարության ձևավորումը պետք է իրականացվի` հղում կատարելով DARIO-ի 6-րդ հոդվածին, այլ ոչ թե DARIO-ի 7-րդ հոդվածին: Ըստ բողոքի` այս մասի` DARIO 6-րդ հոդվածի կիրառումը նշանակում է, որ Դուտչբատի գործելակերպը, ըստ էության, միշտ պետք է վերագրվի Միացյալ Ազգերին:
3.10.2. DARIO 7-րդ հոդվածի մեկնաբանություններից ակնհայտ է ... որ այս վերագրելու կանոնը, inter alia, պետք է կիրառվի այնպիսի իրավիճակների նկատմամբ, որոնցում պետությունը տեղադրում է զորաջոկատներին Միացյալ Ազգերի տրամադրության ներքո Միացյալ Ազգերի խաղաղ առաքելության համատեքստում, իսկ հրամանատարությունը և հսկողությունը հանձնվում են Միացյալ Ազգերին, սակայն կարգապահական իշխանությունը և քրեական իրավասությունը շարունակում են մնալ տվյալ պետության տրամադրության տակ: Վերաքննիչ դատարանի հետևություններից ակնհայտ է, որ այս իրավիճակն առկա է տվյալ գործով: Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանի միջանկյալ վճռի 5.10. կետում արտացոլված իրավական հարցերով հետևություններում Վերաքննիչ դատարանը վճռել է, որ չի քննարկվու, թե արդյոք Նիդերլանդները, որպես զորաջոկատին ֆինանսավորող պետություն, պահպանել է հսկողությունը զինվորական անձնակազմի անձնական գործերի նկատմամբ, որը շարունակել է ծառայել Նիդերլանդներին, և այն պահպանել է այդ ռազմական անձնակազմին պատժելու իրավունքը կարգապահական և քրեակաան օրենսդրության ներքո: Այս հետևությունը չի վիճարկվել վճռաբեկ բողոքում: Վճռաբեկ բողոքի 1-ին մասում նշվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել DARIO-ի 6-րդ հոդվածի կանոնը, այլ փոխարենը` սխալ է կիրառել DARIO 7-րդ հոդվածը:
3.11.1. Վճռաբեկ բողոքի 2-րդ մասը բախկացած է 5.8-5.20 կետերում նշված իրավունքի հարցերով հետևություններ դեմ բերված մի շարք դատողություններից, որտեղ Վերաքննիչ դատարանը բնորոշել է արդյունավետ հսկողության չափանիշը տվյալ գործի նկատմամբ DARIO 7-րդ հոդվածի համապատասխան կանոնը կիրառելու առնչությամբ:
3.11.2. Այդպիսով, քանի որ վերաքննության այս երեք հիմքերը հիմնված են այն հետևության վրա, որ միջազգային իրավունքը բացառում է հնարավորությունն առ այն, որ վարքագիծը կարող է վերագրվել և միջազգային կազմակերպությանը, և պետությանը, և որ Վերաքննիչ դատարանը, այդ պատճառով, սխալ շարունակել է այն դիրքորոշումը, թե առկա է եղել հնարավորություն առ այն, որ թե Միացյալ Ազգերը, և թե պետությունը ունեցել են արդյունավետ հսկողություն Դուտչբատի վիճարկվող վարքագծի նկատմամբ, դրանք հիմնված են օրենքի սխալ մեկնաբանման վրա: Ինչպես նշվել է 3.9.4 կետում, միջազգային իրավունքը, մասնավորապես` DARIO 7-րդ կետը, DARIO 48(1) կետի հետ համատեղ, չի բացառում տվյալ վարվելակերպի երկու հնարավոր տարբերակները:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը կարող էր բաց թողնել այն հարցը, թե` արդյոք Միացյալ Ազգերն ունեցել են արդյունավետ հսկողություն Դուտչբատի վարքագծի նկատմամբ 1995 թվականի հուլիսի 13-ի վաղ առավոտյան: Եթե նույնիսկ այդպես լիներ, պարտադիր դա չի նշանակում, որ Միացյալ Ազգերն ունեցել են բացառիկ պատասխանատվություն:
3.11.3.Քանի որ վճռաբեկ բողոքի այս երեք հիմքերում նշվել է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է սխալ սկզբունք, երբ գնահատել է, թե արդյոք` պետությունն իրականացրել է արդյունավետ հսկողություն Դուտչբատի նկատմամբ վիճելի վարքագծի դրսևորման ընթացքում, դրանք նույնպես հիմնված են օրենքի սխալ մեկնաբանության վրա: Որոշելու համար, թե արդյոք Պետությունն իրականացրել է արդյունավետ հսկողություն, պետության համար անհրաժեշտ չէ հակասել Միացյալ Ազգերի հրամանատարական կառուցվածքին` տալով հրամաններ Դուտչբատին կամ իրականացնելով օպերատիվ հրամանատարությունն անկախ: DARIO հոդված 7-ի մեկնաբանություններից ակնհայտ է ... որ համապատասխան պետությանը կամ միջազգային կազմակերպությանը վարքագծի հետ կապված հարցերը թողնելը հիմնված է հատուկ վարքագծի նկատմամբ փաստական հսկողության վրա, որում պետք է հաշվի առնվեն բոլոր փաստական հանգամանքները և գործի հատուկ համատեքստը: Իրավունքի հարցերի առիթով վիճելի հետևություններում Վերաքննիչ դատարանը, գործի հանգամանքների և հատուկ համատեքստի լույսի ներքո, քննել է, թե արդյոք իրականացրել է փաստացի հսկողություն Դուտչբատի վիճելի վարքագծի նկատմամբ, թե` ոչ: Վերաքննիչ դատարանը, այդ պատճառով, չի մեկնաբանել կամ կիրառել օրենքը»:
Դրանից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը, որը գտել էր, որ Նիդերլանդների պետությունը պատասխանատու է երեք տղամարդկանց մահվան մեջ, սխալ չէ:
Թ. Ներպետական այլ փաստաթղթեր
1. Արտասահմանում կատարված օպերացիաների նկատմամբ զինվորական քրեական դատավարության կիրառման վերաբերյալ գնահատողական զեկույցը
75. 2006 թվականի օգոստոսի 31-ի այս զեկույցը կազմվել էր ավագ քաղաքացիական ծառայողից, Առնհեմի վերաքննիչ դատարանի նախկին գլխավոր փաստաբանից և դատավորից բաղկացած հանձնաժողովի կողմից: Այն ձևավորվել էր Պաշտպանության նախարարության կողմից Պառլամենտի ստորին պալատի խնդրանքով Էրիկ Օ.-ի գործի պատճառով առաջացած անկարգությունների արդյունքում (տես վերը՝ կետեր 67-69):
76. Զեկույցում քննարկվող հարցերի շարքում է նաև վերջինիս իրավազորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Այդ առումով զեկույցը սահմանում է (էջ 30):
«Կոնվենցիայի ֆորմալ էքստերիտորիալ ազդեցությունը որոշակի առանձնահատուկ գործերով սահմանափակված է: Սա չի հերքում այն փաստը, որ Կոնվենցիայից բխող չափորոշիչներն արտասահմանում Նիդերլանդների զինվորական գործողությունների համար ունեն ընդհանուր կարևորություն: Մասնավորապես, Կոնվենցիայից բխում են կարևոր հիմնարար չափորոշիչներ, որոնք կարող են կիրառվել ուժի օգտագործման վերաբերյալ այնպիսի քրեական գործերով, որոնք հանգեցրել են մահվան կամ մարմնական վնասվածքի պատճառմանը (...)»:
Այնուհետև հաջորդում է ներպետական դատական նախադեպային իրավունքի վերլուծությունը 2-րդ հոդվածի նյութական ու ընթացակարգային ասպեկտների վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո:
77. Զեկույցը մատնանշում էր Էրիկ Օ.-ի նախադեպից բխող այն փոփոխությունները, որոնք արդեն կատարվել էին հետապնդման քաղաքականությունում և այն եղանակը, որով մարտական գործողություններ վարելու կանոններն ու մյուս կարգադրությունները փոխանցվելու էին հրամանատարական շտաբին:
78. Թագավորական զինվորական ոստիկանական ուժերի անձնակազմի մոտ օտարերկրյա զինվորական թատերաբեմերում ոստիկանական աշխատանք իրականացնելու պատրաստվածության բացակայության մասին քննադատությունը հաստատվեց, սակայն 2006 թվականից ի վեր մեծ ներդրում էր կատարվել զինվորական ոստիկանության որակը բարելավելու համար և ավելին էր կատարվելու գալիք ամիսներին:
79. Նմանապես, զեկույցը սահմանում էր, որ Հանրային դատախազությունը, որը բաղկացած էր քաղաքացիական իրավաբաններից, ժամանակ առ ժամանակ զրկվում էր իրավիճակի տիրապետումից: Սա հանգեցնում էր չկշռադատված որոշումների կայացմանը հետապնդելու զինվորական անձնակազմին, և Էրիկ Օ.-ի գործը մատնանշվում էր որպես օրինակ: Այնուամենայնիվ, այստեղ նույնպես բարեփոխումներ իրականացվել են:
80. Զինված ընդհարումը, որը հանգեցրել է սույն դիմումին, նշված է կոմիտեի կողմից ուսումնասիրված իրական գործերի շարքում, սակայն մանրամասն չի քննարկվել:
2.Վան դեն Բերգի կոմիտեի զեկույցը
81. Ի պատասխան այն պնդումների, որ Իրաքի քաղաքացիներն արժանացել էին վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգվել էին Նիդերլանդների զինվորական անձնակազմի կողմից, Պաշտպանության նախարարը պահանջեց պաշտոնեական կոմիտեի կողմից հետաքննություն անցկացնել: Այս կոմիտեն ներառում էր խորհրդարանի նախկին անդամի (դրա նախագահին՝ պարոն Ջ.Տ. վան դեն Բերգին, ումից էլ կոմիտեն ստացավ իր անունը), խորհրդարանի գործող անդամից, թոշակի անցած գեներալ-լեյտենանտից և թոշակի անցած փոխծովակալից:
82. Կոմիտեի հետևությունների մասին զեկույցը հրապարակվեց 2007 թվականի հունիսին: Այն նշում էր, որ զեկույցի նախնական տարբերակը ընթերցել ու մեկնաբանություններ էին արել 2 իրավաբան փորձագետներ, որոնցից մեկը տիկին Զիգվելդն էր՝ այժմ դիմումատուի ներկայացուցիչը:
83. Զեկույցը մատնանշում էր Թագավորական զինվորական ոստիկանական ուժերի միջև տարաձայնությունների, որոնք, inter alia, համարժեք վերապատրաստում չէին անցել ոստիկանական գործերով հետաքննություններով, և Թագավորական զինվորական ոստիկանական ուժերի ու Թագավորական նավատորմի ջոկատների միջև լարվածության մասին, որոնք Իրաք ուղարկված Նիդերլանդների առաջին հավաքակազմն էր (նախորդած Թագավորական զինվորական ջոկատը տեղակայվել էր այնտեղ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան ժամանակ):
84. Զեկույցը սահմանում էր նաև, որ Նիդերլանդներն «օկուպանտ ուժ» չէր և այդ պատճառով, ի թիվս այլնի, կատարել էր մի շարք առարկություններ. Նիդերլանդների զինված ուժերը լիազորված չէին որևէ անձի հարցաքննելու կամ հետաքննելու հանցագործություններ: Նիդերլանդների զինված ուժերի կողմից ձերբակալված ցանկացած անձ պետք է հանձնվեր կամ Միացյալ Թագավորության զինված ուժերին կամ Իրաքի իշխանություններին՝ կախված կասկածանքի բնույթից: Ձերբակալված անձի հետ «զրույցը» թույլատրելի էր զինված ուժերի պաշտպանության համատեքստում:
85. Զեկույցն այն հարցն էր բարձրացնում, թե Նիդերլանդների Թագավորության տարածքից դուրս գտնվող անձինք, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որտեղ Նիդերլանդների զորքերը գործողություններ են իրականացնում զինված ընդհարման մեջ, կարող են գտնվել Նիդերլանդների իրավասության ներքո, թե՝ ոչ: Այն այս հարցին դրական կերպով էր պատասխանում:
86. Պաշտպանության նախարարն այս զեկույցն ուղեկցող նամակի հետ, որը մեկնաբանում էր դրա որոշ բացահայտումներ, սակայն հաստատում էր եզրակացությունները, ներկայացրեց Խորհրդարանի ստորին պալատին 2007 թվականի հունիսի 18-ին:
3. Վերջնական գնահատողական զեկույցը
87. Վերջնական գնահատողական զեկույցը հրապարակվեց Նիդերլանդների վերջին հավաքակազմի վերջնական դուրսբերումից հետո: Այն սահմանում էր, որ Նիդերլանդների Կառավարությունն ավելացրել է մի շարք «առարկություններ» (սահմանափակումներ) Նիդերլանդների զինված ուժերի խնդիրների վերաբերյալ: Այս «առարկություններն» նրանք էին, որ Նիդերլանդները վարչական որևէ պարտականություն չեն կրում և չեն ընդունում «զարգացող գործունեությունը կարգավորող հարկադիր նորմ»: Նրանք ազդված էին այն ցանկությունից, որ դե ֆակտո չդիտարկվեն որպես օկուպացիոն ուժ:
88. Ինչ վերաբերում է մեթոդների ընտրությանը, ապա այն սահմանում էր, որ ի սկզբանե նպատակ չի եղել զինվորական ներկայությանը սթրեսի ենթարկել, և որքան հնարավոր է խուսափել պարեկներից ու ստուգիչ անցակետերից: Պրակտիկայում, այնուամենայնիվ, պարզվել է, որ անվտանգությունը կարող է լավագույն ձևով ապահովվել շուրջօրյա պարեկների միջոցով և հանցագործների ու ահաբեկիչների կողմից օգտագործվող պոտենցիալ ուղղություններում շարժական ստուգիչ անցակետերի տեղադրմամբ:
89. Մեկ այլ տեղում զեկույցը սահմանում էր, որ եղել էին մի շարք միջադեպեր, որոնցում Նիդերլանդների զինված ուժերն ազատվել էին շարժական ստուգիչ անցակետերում իրենց պարտականությունների կատարումից: Այն դեպքերով, որոնցով իրաքցիները վիրավորվել կամ սպանվել էին, չէր հաստատվել, որ տեղի էր ունեցել Մարտական գործողություններ վարելու կանոններին հակասող գործողություններ: Այն մատնանշում էր, որ Նիդերլանդների զինված ուժերի կրակի արդյունքում վիրավորված մի իրաքցի մի քանի շաբաթ անցկացրել էր Նիդերլանդներում բուժման նպատակով:
Ժ. Համապատասխան միջազգային իրավունքը
1. Հաագայի կարգավորումները
90. Օկուպացիոն ուժի սահմանումն ու Դատարանին ներկայացված գործին վերաբերող համապատասխան պարտականությունները գլխավորապես ամրագրված են Պատերազմի օրենքներն ու սովորույթները հարգելու մասին կանոնների 42-ից 56 հոդվածներում (Հաագա, 1907 թվականի հոկտեմբերի 18. այսուհետ՝ «Հաագայի կանոններ»):
91. Հաագայի կանոնների 42-րդ և 43-րդ հոդվածները սահմանում են հետևյալը.
42-րդ հոդված
«Տարածքը համարվում է օկուպացված, երբ այն փաստացի գտնվում է թշնամական զորքի իշխանության ներքո: Օկուպացիան տարածվում է միայն այն տարածքի վրա, որտեղ նման իշխանություն է հաստատվել և կարող է գործել»:
43-րդ հոդված
«Եթե օրինական իշխանությունը փաստացի անցել է օկուպանտների ձեռքը, ապա վերջինս, որքան հնարավոր է, պետք է ձեռնարկի իր իշխանության ներքո գտնվող բոլոր միջոցները վերականգնելու ու ապահովելու հասարակական կարգն ու անվտանգությունը, օրենքների նկատմամբ հարգանքը»:
2. Ժնևի 4-րդ Կոնվենցիա
92. Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին կոնվենցիայի (IV) (Ժնև, 1949 թվականի օգոստոսի 12, այսուհետ՝ «Ժնևի 4-րդ կոնվենցիա») 27-ից 34-րդ հոդվածներն ու 47-ից 78-րդ հոդվածները մանրամասն սահմանում են օկուպացիոն ուժի պարտավորությունները: Ժնևի 4-րդ կոնվենցիայի 6-րդ և 29-րդ հոդվածները սահմանում են հետևյալը.
6-րդ հոդված
«Սույն Կոնվենցիան կկիրառվի 2 հոդվածում հիշատակված ամեն մի կոնֆլիկտի կամ օկուպացման սկզբից:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից հետո:
Օկուպացված տարածքում սույն Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից մեկ տարի անց, սակայն օկուպացրած տերությունն այնչափ, որչափ նա այդ տարածքում իրականացնում է կառավարության ֆունկցիաներ, օկուպացման ժամանակաշրջանում կապված կլինի սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածների դրույթներով. 1-12, 27, 29, 30, 31, 32, 33, 34, 37, 49, 51, 52, 53, 59, 61-77 և 143:
Հովանավորվող անձինք, որոնց ազատումը, հայրենադարձությունը կամ գործի կարգավորումը տեղի կունենան այդ ժամկետներից հետո, այդ ընթացքում կմնան սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ»:
29-րդ հոդված
«Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պատասխանատու է հովանավորվող անձանց հետ իր ներկայացուցիչների վարվելակերպի համար, ընդսմին, դա չի վերացնում այդ ներկայացուցիչների անձնական պատասխանատվությունը»:
3. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաները
93. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը («Անվտանգության խորհուրդ») 2003 թվականի մայիսի 22-ի իր 4761-րդ նիստի ընթացքում ընդունել է 1483(2003) ռեզոլյուցիան: Դատարանին ներկայացված այս գործի վերաբերյալ այն սահմանում է հետևյալը.
«Անվտանգության խորհուրդը,
Վկայակոչելով իր նախկին բոլոր համապատասխան ռեզոլյուցիաները,
Վերահաստատելով Իրաքի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը,
...
Նկատի ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչների 2003 թվականի մայիսի 8-ի նամակն ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին (S/2003/538) և ճանաչելով միջազգային իրավունքի ներքո այս պետությունների առանձնահատուկ իշխանությունները, պատասխանատվությունն ու պարտականությունները որպես օկուպացիոն ուժեր միավորված հրամանատարության ներքո («Իշխանություն»),
Նաև հաշվի առնելով, որ պետությունները, որոնք օկուպացիոն ուժեր չեն, սակայն աշխատում են կամ կարող են աշխատել Իշխանության ներքո,
Ողջունելով Անդամ պետությունների ցանկությունը ներդրում ունենալու Իրաքի կայունության և անվտանգության հարցում Իշխանության տրամադրության ներքո դնելով անձնակազմ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ,
...
Գործելով Միավորված Ազգերի կազմակերպության խարտիայի 7-րդ գլխի ներքո,
1. Դիմում է Անդամ պետություններին ու շահագրգիռ կազմակերպություններին աջակցելու Իրաքի ժողովրդին նրանց ջանքերում բարեփոխելու իրենց ինստիտուտները և վերակառուցելու իրենց պետությունը, ինչպես նաև օժանդակելու այս ռեզոլյուցիային համապատասխան Իրաքում կայունության ու անվտանգության պայմանների ապահովմանը:
2. Կոչ է անում բոլոր անդամ պետություններին անմիջապես արձագանքելու Միավորված Ազգերի Կազմակերպության և մյուս միջազգային կազմակերպությունների՝ Իրաքի համար մարդասիրական կոչերին և օժանդակել բավարարելու Իրաքի ժողովրդի մարդասիրական ու այլ կարիքները տրամադրելով սնունդ, դեղորայք և Իրաքի տնտեսական ինֆրաստրուկտուրան վերականգնելու ու վերագործարկելու համար այլ անհրաժեշտ ռեսուրսներ.
...
4. Կոչ է անում Իշխանությանը Միավորված Ազգերի Կազմակերպության Խարտիային ու այլ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խրախուսելու Իրաքի ժողովրդի բարեկեցությունը տարածքի արդյունավետ կառավարման, այդ թվում՝ աշխատելով անվտանգության և կայունության պայմանների վերականգնման և այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որոնց պայմաններում Իրաքի ժողովուրդը կարող է ազատորեն որոշելու իր քաղաքական ապագան:
5. Կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին կատարելու միջազգային իրավունքի ներքո ստանձնած իրենց պարտականությունները, այդ թվում՝ մասնավորապես՝ Ժնևի 1949 թվականի կոնվենցիաները և Հաագայի 1907 թվականի կանոնակարգերը.
...
8. Խնդրում է Գլխավոր Քարտուղարին Իրաքի համար նշանակել հատուկ ներկայացուցիչ, ում պարտականությունը կլինի կանոնավոր կերպով Խորհրդին զեկույցների ներկայացումն այս ռեզոլյուցիայի ներքո իրականացրած իր գործունեության մասին, Իրաքում Միավորված Ազգերի Կազմակերպության հետկոնֆլիկտային գործընթացների համակարգումը, Իրաքին մարդասիրական օգնության տրամադրման ու վերակառուցման գործունեության մեջ ներգրավված միջազգային հիմնարկների ու Միավորված Ազգերի Կազմակերպության միջև գործողությունների համակարգումը, և Իշխանության հետ համակարգված կերպով Իրաքի ժողովրդին օժանդակելը.
(ա) Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարկների մարդասիրական և վերակառուցման օգնության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարկների ու ոչ-կառավարական կազմակերպությունների միջև գործունեությունը համակարգելու միջոցով.
(բ) տեղահանված անձանց ու փախստականների անվտանգ, կանոնակարգված ու կամավոր վերադարձին օգնելու միջոցով.
(գ) Իշխանության, Իրաքի ժողովրդի և այլ շահագրգիռ կողմերի հետ ինտենսիվ աշխատելու միջոցով ներկայացուցչական կառավարման պետական ու տեղական ինստիտուտների հիմնադրման ջանքերին օգնելու համար, այդ թվում՝ համատեղ աշխատելով այն գործընթացի հեշտացման ուղղությամբ, որը կհանգեցնի միջազգայնորեն ճանաչված Իրաքի ներկայացուցչական կառավարության ձևավորմանը.
(դ) այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով առանցքային ինֆրաստրուկտուրաների վերակառուցումը հեշտացնելու միջոցով.
(ե) տնտեսական վերակառուցմանն ու կայուն զարգացման համար պայմաններին աջակցելու միջոցով, այդ թվում՝ պետական և տարածքային կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հասարակության, նվիրատուների և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համակարգման միջոցով.
(զ) հիմնական քաղաքացիական կառավարման ֆունկցիաներում ներդրում ունենալու միջազգային ջանքերին խրախուսելու միջոցով.
(է) մարդու իրավունքների պաշտպանությունը խրախուսելու միջոցով.
(ը) Իրաքի քաղաքացիական ոստիկանական ուժերի ունակությունը վերականգնելու միջազգային ջանքերին օժանդակելու միջոցով, և
(թ) իրավական և դատական բարեփոխումներ իրականացնելու միջազգային ջանքերին օժանդակելու միջոցով:
9. Իշխանության օգնությամբ և աշխատելով Հատուկ Ներկայացուցչի հետ օժանդակում է Իրաքի ժամանակավոր ադմինիստրացիայի՝ որպես իրաքցիների կողմից իրականացվող ժամանակավոր կառավարման համակարգի ձևավորմանը Իրաքի ժողովրդի կողմից մինչև Իրաքի ժողովրդի կողմից միջազգայնորեն ճանաչված ներկայացուցչական կառավարության ստեղծումն ու Իշխանության պատասխանատվության ստանձնումը.
...
26. Կոչ է անում անդամ պետություններին և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ներդրում ունենալ այս ռեզոլյուցիայի իմպլեմենտացիայի գործում,
27. Որոշում է հետաքրքրված մնալ այս խնդրով»:
94. Անվտանգության խորհուրդն իր 2003 թվականի հոկտեմբերի 16-ի 4844-րդ նիստում ընդունել է 1511 (2003) ռեզոլյուցիան: Դատարան ներկայացված գործին վերաբերելի մասը սահմանում է հետևյալը.
«Անվտանգության խորհուրդը,
Վերահաստատում է Իրաքի վերաբերյալ իր նախորդ ռեզոլյուցիաները, այդ թվում 2003 թվականի մայիսի 22-ի 1483 (2003) ռեզոլյուցիան և 2003 թվականի օգոստոսի 14-ի 1500 (2003) ռեզոլյուցիան և ահաբեկչական գործողությունների պատճառով խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ի 1373 (2001) և մյուս համապատասխան ռեզոլյուցիաները,
Ընդգծում է, որ Իրաքի սուվերենությունը մնում է Իրաքի պետությանը, վերահաստատում է Իրաքի ժողովրդի իրավունքն ազատորեն որոշելու իր քաղաքական ապագան ու վերահսկելու իր սեփական բնական ռեսուրսները, կրկնում է վճռականությունը, որ արագ է գալու այն օրը, երբ իրաքցիներն իրենք են իրենց կառավարելու և ճանաչում է միջազգային, մասնավորապես՝ տարածաշրջանի պետությունների, Իրաքի հարևանների ու տարածաշրջանային կազմակերպությունների աջակցության կարևորությունն այս գործընթացի արագ կազմակերպման հարցում.
Ճանաչում է, որ անվտանգության և կայունության պայմանների վերականգնման համար միջազգային աջակցությունն էական նշանակություն ունի Իրաքի ժողովրդի բարեկեցության համար, ինչպես նաև Իրաքի ժողովրդի անունից բոլոր շահագրգիռ կողմերի կողմից իրենց աշխատանքի իրականացումը և ողջունում է Անդամ պետության կողմից 1483 (2003) ռեզոլյուցիայի ներքո այս կապակցությամբ կատարվող ներդրումները,
...
Գործելով Միավորված Ազգերի Կազմակերպության Խարտիայի VII գլխի ներքո,
...
13. Սահմանում է, որ անվտանգության և կայունության պայմանը էական նշանակություն ունի քաղաքական գործընթացի ավարտման, ինչպես ամրագրված է վերը՝ 7-րդ պարագրաֆում, և այդ գործընթացում արդյունավետորեն ներդրում կատարելու Միավորված Ազգերի կազմակերպության ունակության ու 1483 (2003) ռեզոլյուցիայի իմպլեմենտացիայի համար և լիազորում է տարբեր պետությունների զինված ուժերին միասնական հրամանատարության ներքո ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները նպաստելու Իրաքում կայունությանն ու անվտանգությանը:
14. Կոչ է անում Անդամ պետություններին Միավորված Ազգերի կազմակերպության մանդատի, այդ թվում ռազմական ուժերի, ներքո օժանդակություն տրամադրել վերոհիշյալ` 13-րդ պարագրաֆում նշված տարբեր պետությունների ուժերին.
...
16. Ընդգծում է Իրաքի արդյունավետ ոստիկանության և անվտանգության ուժերի ներդրման կարևորությունը հասարակական կարգի, օրենքի ու անվտանգության ապահովման և 1483 (2003) ռեզոլյուցիայի 4-րդ պարագրաֆին համապատասխան ահաբեկչության դեմ պայքարելու համար .
...
25. Խնդրում է Միացյալ Նահանգներին բազմազգ ուժերի անունից ոչ պակաս 6 ամիսը մեկ Անվտանգության Խորհրդին զեկուցել այս ուժերի ներդրած ջանքերի ու առաջընթացի մասին.
26. Որոշում է հետաքրքրված մնալ այս խնդրով»:
4. ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային իրավունքը
ա. Օկուպացված Պաղեստինյան տարածքում պատի կառուցման իրավական հետևանքները
95. Օկուպացված Պաղեստինյան տարածքում պատի կառուցման իրավական հետևանքներում, Խորհրդատվական կարծիք, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի զեկույցներ 2004 թվական, էջ 136, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սահմանել է հետևյալը.
«109. Դատարանը կարծում է, որ թեև պետությունների իրավազորությունը տարածքային է, սակայն այն երբեմն կիրառելի է պետության սահմաններից դուրս: Հաշվի առնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի առարկան և նպատակը՝ բնական է, որ այսպիսի դեպքերում Դաշնագրի անդամ երկրները պարտավորված են պահպանելու Դաշնագրի պայմանները:
Մարդու իրավունքների հանձնաժողովի հաստատուն փորձը համահունչ է սրա հետ: Ուստի, Հանձնաժողովը գտնում է, որ Դաշնագիրը կիրառելի է այն դեպքերում, երբ պետությունն իրականացնում է իր իրավազորությունը օտար/այլ տարածքում: Այն որոշում է կայացրել Ուրուգվայի գործողությունների կապակցությամբ՝ Ուրուգվայի համապատասխան մարմինների կողմից Բրազիլիայում կամ Արգենտինայում իրականացված ձերբակալումների վերաբերյալ գործերում: Այն նույն կերպ է առաջնորդվել նաև Ուրուգվայի հյուպատոսության կողմից Գերմանիայում անձնագրի բռնագրավման գործերումե:
Դաշնագրի travaux prռparatoires-ը հաստատում է հոդված 2-ի վերաբերյալ Հանձնաժողովի մեկնաբանությունը: Սա ցույց է տալիս, որ ընտրելով այս բառերը՝ Դաշնագրի հեղինակները նպատակ չեն ունեցել թույլ տալու պետություններին խուսափել իրենց պարտականություններից, երբ իրականացնում են իրնենց իրավազորությունը իրենց ազգային տարածքից դուրս: Նրանք միայն նպատակ են ունեցել արգելել, որպեսզի դրսում բնակվող քաղաքացիները պահանջեն իրենց ծագման պետությունից իրենց այն իրավունքների պաշտպանությունը, որոնց նկատմամբ չի տարածվում ծագման պետության իրավազորությունը, այլ տարածվում է բնակության պետության իրավազորությունը (տես Մարդու իրավունքների հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը, E/CN.4/SR.194, պարագրաֆ 46, և Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 10-րդ նստաշրջանի պաշտոնական արձանագրությունը, հավելվածները, Al2929, Մաս II, Գլուխ V, պարագրաֆ 4 (1955)):
Մարդու իրավունքների կոմիտեի պրակտիկան համահունչ է վերջինիս հետ: Մասնավորապես Կոմիտեն գտել է, որ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը կիրառելի է, եթե պետությունն իրականացնում է իր իրավազորությունն իր տարածքից դուրս: Այս հետևությունը նա կայացրել է քննարկելով ուրուգվայական գործակալների կողմից Արգենտինայում և Բրազիլիայում իրականացված ձերբակալությունների օրինականության ստուգման գործերով (գործ թիվ 52/79, Լոպես Բուրգոսն ընդդեմ Ուրուգվայի, գործ թիվ 56/79, Լիլիան Սելիբեռտի դե Կասարիեխոն ընդդեմ Ուրուգվայի): Այն նույն կերպ որոշեց նաև Գերմանիայում Ուրուգվայի հյուպատոսի կողմից անձնագրի առգրավման գործով (գործ թիվ 106181, Մոնտերոն ընդդեմ Ուրուգվայի):
110. Այս առնչությամբ Դատարանը հաշվի է առնում Դաշնագրի կիրառելիության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը՝ հայտնած Մարդու իրավունքների հանձնաժողովին, և Հանձնաժողովի տեսակետը:
1998 թվականին Իսրայելն ասել է, որ Հանձնաժողովին ներկայացվող զեկույցի պատրասպման ընթացքում իրենք ստիպված են եղել դեմ առ դեմ կանգնել այն հարցի հետ, թե արդյոք գրավյալ տարածքում բնակվող անհատների նկատմամբ գործում է Իսրայելի իրավազորությունը Դաշնագիր կիրառման իմաստով (CCPR/C/SR.1675, para. 21): Իսրայելն ընտրել է այն դիրքորոշումը, որ Դաշնագիրը և նմանատիպ այլ գործիքներն ուղղակիորեն չեն կիրառվում գրավյալ տարածքում ստեղծված այս իրավիճակի նկատմամբ (նույն տեղում, պարագրաֆ 27):
Զեկույցն ուսումնասիրելուց հետ Հանձնաժողովն իր եզրափակիչ նկատառումներում հայտնել է իր մտահոգությունը Իսրայելի վերաբերմունքի կապակցությամբ և մատնանշել Իսրայելի երկարաժամկետ ներկայությունը գրավյալ տարածում, Իսրայելի երկիմաստ/անորոշ վերաբերմունքը նրանց ապագայի հանդեպ, ինչպես նաև այդ տարածքում Իսրայելի զինված ուժերի կողմից արդյունավետ իրավազորություն իրականացնեը (CCPR/C/SR.1675, para 21): 2003 թվականին, հաշվի չառնելով Իսրայելի դիրքորոշումը առ այն, որ Դաշնագիրը կիրառելի չէ իր սեփական տարածքից դուրս, մասնավորապես Արևմտյան Ափում և Գազայում, Հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության.
«այս պայմաններում, Դաշնագրի կետերը կիրառելի են հօգուտ Գրավյալ տարածքի բնակչությանը, պետության իշխանությունների կամ մարմիններ այն բոլոր գործողությունների նկատմամբ, որոնք իրականացվում է այդ տարածքում և ազդում են Դաշնագրով նախատեսված իրավունքների իրացման վրա և մտնում են միջազգային հանրային իրավունքի սկզբունքներից բխող Իսրայել պետության պարտավորությունների շրջանակի մեջ: (CCPR/CO/78/1SR, para 11)»:
111. Եզրակացնելով՝ Դատարանը գտնում է, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագիրը կիրառելի է պետության այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացվել են ի կատարումն պետության՝ իր տարածքից դուրս գործող իրավազորության:
բ. Կոնգոյի տարածքում զինված գործողությունների մասին (Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն ընդդեմ Ուգանդայի)
96. Կոնգոյի տարածքում զինված գործողությունների մասին (Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն ընդդեմ Ուգանդայի) Վճռում, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի զեկույցներ, 2005 թվական, էջ 168, Միջազգային դատարանը սահմանեց հետևյալը.
«172. Դատարանը նկատում է, որ ըստ միջազգային սովորութային իրավունքի, ինչպես արտացոլված է 1907 թվականի Հաագայի Կարգավորման 42-րդ հոդվածում, տարածքը համարվում է գրավված, երբ այն գտնվում է թշնամու զորքի իշխանության տակ և գրավումը տարածվում է այն տարածքի նկատմամբ, որտեղ հաստատված է և կարող է իրականացվել նման իշխանություն (տես Օկուպացված Պաղեստինյան տարածքում պատի կառուցման իրավական հետևանքներ, Խորհրդատվական կարծիք, ՄԱԿ-ի միջազգային դատարանի զեկույցներ, 2004 թվական, էջ 167, պարագրաֆ 78, և էջ 172, պարագրաֆ 89):
173. Որպիսի հնարավոր լինի եզրակացության գալ, թե արդյոք Պետությունը, որի զինված ուժերը գտնվում են մեկ այլ պետության տարածքում ներխուժման արդյունքում, «օկուպացիոն ուժ է» jus in bello –ի իմաստով, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք առկա են բավարար ապացույցներ հիմնավորելու, որ քննարկվող տարածքում Պետությունը հաստատվել ու իրականացնում է իր իշխանությունը ներխուժման արդյունքում: Այս գործում Դատարանը կարիք կունենա ինքն իրեն բավարարելու, որ Ուգանդայի զինված ուժերը ոչ միայն հանգրվանել են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության որոշակի տարածքում, այլ նաև փոխարինել են Կոնգոյի կառավարությանը այդ տարածքում: Այս դեպքում Ուգանդայի կողմից ներկայացված ցանկացած հիմնավորում իր կողմից տարածքի զավթման կապակցությամբ անտեղի է, ինչպես նաև անտեղի է արդյոք Ուգանդան հիմնել է զինվորական վարչակազմ այդ տարածքում, թե ոչ»:
և
«179. Դատարանը եզրակացրեց, որ Ուգանդան օկուպացիոն ուժ է Իտուրիում տվյալ ժամանակահատվածում և գտավ, որ Ուգանդան պատասխանատու է իր զինվորական յուրաքանչյուր գործողության համար, որը կարող է խախտել կամ խախտում է միջազգային իրավունքի ներքո Ուգանդայի ստանձնած միջազգային պարտավորությունները:
180. Դատարանը գտավ, որ Ուգանդան միշտ պատասխանատու է DRC-ում իր զինվորականների գործողությունների ու անգործության համար, որոնք խախտում են միջազգային մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքը»:
և
«213. Դատարանն այժմ անդրադառնում է այն հարցին՝ արդյոք Ուգանդայի Ժողովրդական Պաշտպանության Ուժերի (ՈւԺՊՈւ), դրանց պաշտոնյաների և զինվորների գործողություններն ու անգործությունը վերագրելի են Ուգանդային: Ընդհանուր առմամբ ՈւԺՊՈւ-ի վարքագիծը հստակորեն վերագրելի է Ուգանդային որպես պետական մարմնի վարքագիծ: Ըստ միջազգային իրավունքի հաստատված կանոնի, որը կրում է սովորութային բնույթ, պետական մարմնի ցանկացած վարքագիծ պետք է համարվի տվյալ պետության գործողություն: ՈւԺՊՈւ-ի անհատ զինվորի կամ պաշտոնյայի վարքագիծ պետք է համարվի որպես պետական մարմնի վարքագիծ: Ըստ Դատարանի՝ Ուգանդայի զինվորների կողմից Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում իրականացրած գործառույթների և այնտեղ ունեցած զինվորական կարգավիճակի շնորհիվ ՈւԺՊՈւ-ի գործողությունները վերագրելի են Ուգանդային: Այդ պատճառով այն պնդումը, որ տվյալ հանգամանքներում վերոնշյալ անձինք չեն գործել պետական իշխանություն իրականացնելու շրջանակներում, հիմնազուրկ է» (Difference Relating to Immunity from Legal Process of a Special Rapporteur of the Commission on Human Rights, Advisory Opinion, I.C.J. Reports 1999 (I), p. 87, para. 62):
214. Բացի այդ, ՈւԺՊՈւ-ի գործողություններն Ուգանդային վերագրելու համար անտեղի է պարզելը արդյոք ՈւԺՊՈւ-ի անձնակազմը գործել է իրեն տրված ցուցումներին հակառակ, թե վերազանցել է իր լիազորությունները: Ըստ միջազգային իրավունքի լավ հաստատված սովորութային կանոնների, որոնք արտացոլված են Ցամաքում Պատերազմի սովորույթները և կանոնները հարգելու մասին 1907 թվականի Հագայի 4-րդ կոնվենցիայի 3-րդ հոդվածում, զինված հակամարտության կողմը պետք է պատասխանատվություն կրի իր զինված ուժերի մաս կազմող անձանց բոլոր գործողությունների համար»:
գ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի կիրառումը (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի)
97. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի կիրառման մասին (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի) վճռում, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի զեկույցներ 2007 թվական, էջ 43, ՄԱԿ-ի միջազգային դատարանը սահմանեց հետևյալը.
«399. Այս նորմը, այն է` Միջազգային իրավունքի հանձնաժողովի փաստաթղթի 8-րդ հոդվածի նորմը պետության պատասխանատվության մասին, պետք է հասկանալ Դատարանի դիրքորոշման լույսի ներքո, մասնավորապես՝ Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի գործով կայացրած վճռի լուսի ներքո: Այդ վճռում, ինչպես նշվեց վերևում, հակառակորդ ուժերին` Միացյալ Նահանգներից ամբողջությամբ կախվածության մեջ լինելու պատճառով Միացյալ Նահանգների պետական մարմին համարելու փաստարկը մերժելուց հետո Դատարանն ավելացրեց, որ Պատասխանողի պատասխանատվությունը դեռ կարող է ծագել, անգամ եթե ապացուցվի, որ նա ինքն է ուղղորդել կամ պարտադրել կատարելու դիմող պետության կողմից հայտարարվող գործողությունները ի հակառակ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի: Սա հանգեցրեց հետևյալ էական որոշմանը.
«Որպեսզի այս արարքը առաջացնի Միացյալ Նահանգների պատասխանատվություն, սկզբունքորեն պետք է ապացուցված լինի այն, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ հսկողություն են իրականացրել ռազմական կամ ռազմականացված գործողություների նկատմամբ, որոնց ընթացքում նշված խախտումները տեղի են ունեցել» (Ibid., էջ 65.):
400. Ուստի ձևավորված թեստը տարբերվում է վերը նշված թեստից երկու հանգամանքներով. որոշելու համար արդյոք անձը կամ կազմակերպությունը կարող է հավասարեցվել պետական մարմնի հետ, եթե ըստ միջազգային իրավունքի՝ այդպիսի կարգավիճակ չունի: Առաջին, այս ենթատեքստում անհրաժեշտ չէ ցույց տալ, որ անձը, որը կատարել է նշված գործողությունները, որոնք խախտել են միջազգային իրավունքի նորմերը, գտնվել է լիարժեք կախվածության մեջ Պատասխանող պետությունից: Այլ պետք է ապացուցել, որ նրանք գործել են Պետության ցուցումներով կամ արդյունավետ հսկողության տակ: Այնուամենայնիվ, պետք է ցույց տրվի, որ «արդյունավետ հսկողությունն» իրականացվել է կամ Պետության ցուցումները տրվել են յուրաքանչյուր գործողության կապակցությամբ, այլ ոչ թե ընդհանրապես անձանց կամ կազմավորման գործողությունների կապակցությամբ, որոնց ընթացում իրավախախտումներն են թույլ տրվել»:
և
«406. Հաջորդիվ պետք է նշել, որ «ընդհանուր հսկողության» թեստն ունի հիմնական թերություն, որ ընդարձակում է պետության պատասխանատվությունը՝ անցնելով միջազգային պատասխանատվության իրավունքից այն կողմ: Պետությունը պատասխանատու է միայն իր սեփական արարքի համար կամ որ նույնն է՝ այն անձանց գործողությունների համար, որոնք որևէ հիմքով գործել են պետության անունից: Սա ճիշտ է նաև պետական մարմինների գործողությունների համար, ինչպես նաև անձանց կամ կազմավորումների համար, որոնք միջազգային իրավունքի համաձայն պաշտոնապես ճանաչված չեն, սակայն պետք է հավասարեցվեն պետական մարմնին, քանի որ լիարժեք կախվածության մեջ են տվյալ պետությունից: Այս գործերից զատ՝ պետության պատասխանատվությունը կարող է ծագել այն անձանց կամ խմբի գործողությունների համար, որոնք ոչ պետության մարմիններ են, ոչ էլ՝ հավասարեցված են դրանց, այլ միայն եթե ենթադրվում են, որ այդ գործողությունները միջազգայինորեն սխալ են և վերագրելի են այդ պետությանը` միջազգային սովորութային իրավունքի համաձայն` նշված Միջազգային իրավունքի հանձնաժողովի Հոդվածի 8-րդ հոդվածում: Այսպես է նաև այն դեպքում, երբ պետական մարմինն է տվել ցուցումը կամ ուղղորդում, որոնց համաձայն անձինք գործելով՝ խախտում են թույլ տվել կամ այդ մարմինն արդյունավետ հսկողություն է իրականացրել այն գործողությունների նկատմամբ, որոնց ընթացքում կատարվել են այդ խախտումները: Այս առումով «ընդհանուր հսկողության» թեստը համապատասխան չէ, քանի որ այն չափից դուրս է տարածվում, գրեթե հասնում է ծայրահեղ կետի, պետք է կապ լինի պետական մարմնի գործողության և պետության պատասխանատվության միջև»:
5. ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածները պետությունների պատասխանատվության վերաբերյալ
98. Պետությունների պատասխանատվության մասին հոդվածները մեկնաբանությունների հետ ընդունվել են ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից 2001 թվականի 53-րդ նստաշրջանի ընթացքում և ներկայացվել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային որպես հանձնաժողովի զեկույց (A/56/10): Այս գործին վերաբերելի հոդվածներն ու մեկնաբանությունները սահմանում են հետևյալը.
2-րդ հոդված
Պետության` միջազգայնորեն անօրինական գործողության տարրերը
«Պետության գործողությունը համարվում է միջազգայնորեն անօրինական, երբ նման վարքագիծը պարունակում է գործողություն կամ անգործություն.
(ա) որը վերաբերելի է պետությանը միջազգային իրավունքի ներքո, և
(բ) պարունակում է Պետության միջազգային պարտավորության խախտում»:
Այս հոդվածի մեկնաբանությունը ներառում է հետևյալը.
«(5) Որպեսզի որոշակի գործողություն բնութագրվի որպես միջազգային իրավախախտում, այն նախևառաջ պետք է վերագրելի լինի պետությանը. Պետությունն իրականում կազմակերպված միավոր է, իրավաբանական անձ, որն ունի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան գործելու լիարժեք իրավասություն: Այս առումով չպետք է հերքել այն տարրական փաստը, որ պետությունն ինքը չի կարող գործել: «Պետության գործողությունը» պետք է ներառի որոշ գործողություններ կամ անգործություն` կատարված մարդկային էակի կամ մարդկանց խմբի կողմից: «Պետությունը կարող է գործել միայն իր գործակալների կամ ներկայացուցիչների կոողմից կամ միջոցով»: Հարցն այն է, թե որ անձը պետք է համարվի պետության անունից գործող, այդ է` ինչն է կազմում «պետության գործողություն» պետության պատասխանատվության իմաստով»:
6. Պետության վերագրելիության մասին խոսելիս պետք է ի նկատի ունենալ պետությանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Իրավական շատ համակարգերում պետության մարմինները կազմված են տարբեր իրավաբանական անձանցից (նախարարություններ կամ այլ իրավական մարմիններ), որոնք համարվում է, որ ունեն առանձին իրավունքներ և պարտականություններ, որոնց համար միայն դրանք կարող են դատական կարգով հետապնդվել կամ պատասխանատվություն կրել: Պետության պատասխանատվության միջազգային իրավունքի տեսանկյունից իրավիճակն այլ է: Պետությունը դիտվում է որպես մեկ միասնություն, որից անբաժանելի է դրա՝ միջազգային իրավունքում ճանաչված լինելը որպես եզակի իրավաբանական անձ: Այս և այլ առումներով գործողությունը պետությանը վերագրելը անհրաժեշտաբար նորմատիվ գործունեություն է: Վճռորոշն այն է, թե տվյալ իրադարձությունն էապես կապված է արաքի (գործողություն և անգործություն) հետ, որը վերագրվում է պետությունը 2-րդ գլխում նշված կանոնների համապատասխան:
7. Պետության կողմից թույլ տրված միջազգային իրավախախտման առկայության 2-րդ պայմանն այն է, որ պետությանը վերագրվող գործողությունը պետք է պետության միջազգային պարտավորության խախտում լինի...
12. ա) ենթակետում «վերագրում» եզրույթն օգտագործվել է ցույց տալու համար, որ գործողությունը կամ անգործությունը ամրակցվում (վերագրվում) է պետությանը: Միջազգային փորձում և դատական որոշումներում «imputation – վերագրում» եզրույթը նույնպես կիրառվում է: Սակայն «վերագրում – attribution» եզրույթը խուսափում է այնպիսի առաջարկներից, որ արարքը պետության հետ կապելու իրավական գործընթացը հնարովի է կամ վիճահարույց արարքն իրականում այլ անձի կողմից է կատարվել:
13. բ) ենթակետում հղումը կատարվել է միջազգային պարտավորության, այլ ոչ թե միջազգային իրավունքի նորմի կամ կանոնի խախտմանը: Այս նպատակով նշանակություն ունի ոչ թե պարզապես կանոնի/նորմի առկայությունը, այլ որոշակի դեպքում դրա կիրառումը պատասխանատու պետության կողմից: «Պարտավորություն» եզրույթը սովորաբար միջազգային դատական որոշումներում և պրակտիկայում, ինչպես նաև գրականությունումն տարածվում է բոլոր հնարավոր դեպքերի վրա: Հղումը «պարտավորությունե եզրույթին սահմանափակվում է միջազգային իրավունքից բխող պարտավորություններով, մի հարց ինչը պարզաբանվել է 3-րդ հոդվածում»:
6-րդ հոդված
Մի պետության մարմնի գործողությունները, որը գտնվում է մեկ այլ պետության տրամադրության տակ
«Մի պետության մարմնի գործողությունները, որը գտնվում է մեկ այլ պետության տրամադրության տակ համարվում են այն պետության գործողություններ` ըստ միջազգային իրավունքի նորմերի, որի տրամադրության տակ գտնվում է այդ մարմինը, եթե այդ մարմինը գործում է կառավարչական լիազորության շրջանակում»:
Այս հոդվածի մեկնաբանությունը ներառում է հետևյալը.
«(2) «Գտնվում է տրամադրության տակ» արտահայտությունը էական պայման է, որը պետք է բավարարվի, որպեսզի միջազգային իրավունքի նորմերի համաձայն այդ մարմնի գործողությունները համարվեն ընդունող պետության, այլ ոչ թե ուղարկող պետության գործողություններ: Ընդունող պետության «տրամադրության տակ գտնվող» մարմին հասկացությունը հարմարեցված հասկացություն է, ինչը ենթադրում է, որ այդ մարմինը գործում է ընդունող պետության համաձայնությամբ կամ նրա իրավազորության ներքո, կամ նրա նպատակների համար: Ոչ միայն պետք է այդ մարմինը նշանակված լինի կատարելու այն պետության գործառույթները որի տրամադրության տակ է, այլ նաև բենեֆիցիար պետության կողմից իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է գործի ընդունող, այլ ոչ թե ուղարկող պետության պետական ապարատի հետ միասնության մեջ և նրա բացառիկ ուղղորդման ու հսկողության ներքո: Ուստի հոդված 6-ը առնչություն չունի պայմանագրային կամ այլ հիմքովե սովորական միջպետական համագործակցության կամ փոխգործակցության հետ:
(3) Այն իրավիճակների օրինակները, որոնք կարող են ներառվել մի պետության մարմնի՝ այլ պետության «տրամադրության տակ գտնվելու» նեղ հասկացության մեջ, պետք է նաև ընդգրկեն առողջապահական ծառայության բաժին կամ որևէ այլ միավորում, որը ենթակա է այլ պետության հրամաններին՝ համաճարակներ կամ բնական աղետներ հաղթահարելուն օժանդակելու համար, կամ դատավորներ, որոնք նշանակվել են որոշակի գործերով որպես այլ պետության դատական մարմին գործելու համար: Մյուս կողմից, 6-րդ հոդվածը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միայն օգնություն կամ օժանդակություն է առաջարկվում մեկ պետության մարմնի կողմից մեկ այլ պետությանը, իրականացվող վերջինիս տարածքում: Օրինակ՝ մի պետության զինված ուժեր կարող են ուղարկվել մեկ այլ պետություն՝ օժանդակելու համար հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրացմանը կամ այլ նպատակով: Երբ վերոնշյալ զինված ուժերը մնում են ուղարկող պետության իշխանության տակ, դրանք իրականացնում են ուղարկող այլ ոչ թե ընդունող պետության գործադիր իշխանության լիազորությունը: Իրավիճակներ կարող են առաջանալ նաև այն դեպքերում, երբ մի պետության մարմինը գործում է իր սեփական և մեկ այլ պետության համատեղ ցուցումներով, կամ երբ առկա է մեկ կազմավորում, սակայն այն մի քանի պետությունների միացյալ մարմին է: Այս դեպքերում վիճելի գործողությունները վերագրելի են երկու պետություններին էլ՝ այս գլխի այլ հոդվածների համաձայն:
(4) Այսպիսով, 6-րդ հոդվածի իմաստով վճռորոշ է ֆունկցիոնալ կապի հաստատումը խնդրահարույց մարմնի և ընդունող պետության իշխանության կամ կառուցվածքի միջև: «Մարմնի, որը գտնվում է այլ պետության տրամադրության տակե արտահայտությունը բացառում է այն դեպքերը, երբ պետության մարմիններն ուղարկվում են այլ պետություն ուղարկող պետության նպատակներին ծառայելու համար կամ համատեղ նպատակի հասնելու համար, որոնք պահպանում են իրնենց սեփական ինքնավարությունը և կարգավիճակը. օրինակ` մշակութային առաքելությունը, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, արտասահմանյան օգնության կամ օժանդակության կազմակերպությունները: Նույնպես 6-րդ հոդվածի շրջանադկից բացառվում են այն իրավիճակները, երբ բենեֆիցիար պետության գործառույթներն իրականացվել են առանց իր համաձայնության, ինչպես օրինակ երբ պետությունը գտնվում է կախյալ վիճակում, կամ տարածքն օկուպացված է կամ նպանատիպ իրավիճակում այդ պետությունը պարտադրված է եղել իր մարմինների գործողությունները չեղյալ ճանաչել և դրանք փոխարինել ավելի մեծ կամ փոքր չափով մյուս պետության գործողություններով:
(5) 6-րդ հոդվածը կիրառելու համար դեռևս երկու չափանիշներ կան, որոնք պետք է բավարարվեն: Առաջին, խնդրահարույց մարմինը պետք է ունենա ուղարկող պետության մարմնի կարգավիճակ, և երկրորդ՝ իր գործողությունները պետք է պարունակեն ընդունող պետության գործադիր իշխանության իրականացման տարրեր: Այս չափանիշներից առաջինը 6-րդ հոդվածի շրջանակներից բացառում է մասնավոր կազմակերպությունների կամ անհատների գործողությունները, որոնք երբևէ չեն ունեցել պետական մարմնի կարգավիճակ: Օրինակ` փորձագետները կամ խորհրդատուները, որոնք գտնվել են այլ պետության տրամադրության տակ՝ տեխնիկական աջակցության ծրագրերով, սովորաբար ուղարկող պետության պետական մարմնի կարգավիճակ չունեն: Երկրորդ պայմանն այն է, որ այլ պետության տրամադրության տակ գտնվող մարմինը պետք է ծավալի ընդունող պետության գործադիր իշխանության իրականացման տարրեր պարունակող գործունեություն: Արարքը վերագրելի կլինի ընդունող պետությանը միայն, եթե վարձակալաված մարմնի գործողություններում առկա լինեն ընդունող պետության գործադիր իշխանության իրականացման տարրեր: Փոխադարձ պաշտպանության, օգնության կամ զարգացման ոլորտում պետությունների համագործակցության մի խումբ գործերի հետ համեմատելով` 6-րդ հոդվածը տարածվում է միայն «համապարտ պատասխանատվություն» որոշակի և սահմանափակ հասկացության վրա: Սակայն, պետությունների պրակտիկայում նման իրավիճակ հայտնի չէ»:
8-րդ հոդված
Պետության կողմից ուղղորդվող կամ հսկվող արարք
«Անձի կամ անձանց խմբի գործողությունները կարող են համարվել պետության գործողություններ միջազգային իրավունքի իմաստով, եթե անձը կամ անձանց խումբը, իր գործունեության իրականացման ընթացքում գործում է այդ պետության ցուցումներով, կամ այդ պետության ուղղորդումներով կամ հսկողության ներքո»:
Այս հոդվածի մեկնաբանությունը ներառում է հետևյալը.
«(2) Պետության կողմից լիազորված գործողությունը պետությանը վերագրելը լայնորել ընդունված է միջազգային իրավագիտությունում: Այդ դեպքերում նշանակություն չունի, թե անձը կամ անձինք մասնավոր անձինք են, կամ արդյոք նրանց գործողություններում առկա են գործադիրի գործունեություն: Հիմնականում այս տիպի դեպքեր ծագում են, երբ պետական մարմինները լրացնում են իրենց գործողությունները անձին կամ անձանց խմբին հավաքագրելով կամ հրահրելով, որոնք գործում են որպես լրացուցիչ ուժ, միաժամանակ պետական պաշտոնական կառույցից դուրս մնալով: Սա ներառում է, օրինակ՝ անհատները կամ մասնավոր անհատների խումբը, որոնք չնայած չեն ձևավորվել պետության կողմից և մաս չեն կազմում ոստիկանության կամ զինված ուժերի, բայց գործում են որպես լրացուցիչ ուժ կամ ուղարկվում են հարևան պետություն որպես կամավորներ կամ որոնց արտասահմանում հատուկ առաքելություն իրականացնելու ցուցում է տրված»:
և
«(5) Նախկին Հարավսլավիայի Միջազգային Տրիբունալի Բողոքարկման Պալատը նույնպես անդրադարձել է այս հարցերին: Տադիչի գործում Պալատը շեշտել է, որ մասնավոր անձանց կողմից կատարած գործողությունները պետությանը վերագրելու համար միջազգային իրավունքի պահանջն այն է, որ պետությունն իրականացնի հսկողություն այդ անձանց նկատմամբ: Հսկողության աստիճանն այնուամենայնիվ կարող է տարբեր լինել՝ յուրաքանյուր դեպքի փաստական հանգամանքներից ելնելով: Բողոքարկման Պալատը չի ուսումնասիրել, թե ինչու միջազգային իրավունքը յուրաքանչյուր դեպքում պետք է պահանջի ավելի բարձր շեմ՝ հսկողության թեստի համար:
Բողոքարկման Պալատը գտել է, որ «որպեսզի զինված հակամարտությունը համարվի միջազգային, Հարավսլավիայի իշխանության կողմից այդ զինված ուժերի նկատմամբ իրականացված հսկողության չափանիշային աստիճանը ընդհանուր հսկողութունն է, որն ավելի է քան պարզապես այդ ուժերին ֆինանսավորելը կամ զինելը, և ներառում է նաև ռազմական գործողությունները պլանավորելը և ղեկավարելը»: Հիմնավորման ընթացքում մեծամասնությունն անհրաժեշտ է համարել չհաստատել Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշումը ռազմական և ռազմականացված գործողությունների վերաբերյալ` արտահայտված Նիկարագուայի գործում և ընդդեմ այդ գործի: Սակայն իրավական հարցադրումները և փաստացի իրավիճակն այլ է Տադիչի գործում, քան այն որին անռնչվել է Դատարանը Նիկարագուայի գործում: Տրիբունալի մանդատն ուղղված է անհատական քրեական պատասխանատվությանը, այլ ոչ թե պետության պատասխանատվությանը, և այն գործում հարցը վերաբերում էր ոչ թե պատասխանատվությանը, այլ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների կիրառելիությանը: Ցանկացած դեպքում յուրաքանչյուր գործում գնահատման խնդիր է այն, թե որոշակի գործողություն իրականացվել է պետության հսողության ներքո, թե` ոչ, այն չափով, որ վերահսկվող գործողությունը պետք է վերագրվի պետությանը
...»:
ԺԱ. Իրաքի օկուպացիային վերաբերող համապատասխան փաստաթղթերը
1. Կոալիցիոն ժամանակավոր Կառավարության թիվ 28 հրաման
99. Կոալիցիոն ժամանակավոր Կառավարության թիվ 28 հրամանը` «Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի հիմնադրման մասին» վերտառությամբ, հրապարակվել է Կոալիցիոն ժամանակավոր Կառավարության ադմինիստրատորի, դեսպան Լ. Պոլ Բրեմերի կողմից 2003 թվականի մարտի 9-ին: Քանի որ այն համապատասխանում է Դատարանի կողմից քննով գործին, ներկայացվում է հետևյալ կերպ.
«Ըստ իմ իրավասության` որպես Կոալիցիոն պայմանական իշխանության ղեկավար, համաձայն պատերազմի օրենքների և սովորույթի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերին համահունչ, ներառյալ 1483 (2003) Բանաձևը,
Նշելով, որ 1483 (2003) Բանաձևը կոչ է անում Անդամ-Պետություններին օգնելու Իրաքի ժողովրդին բարեփոխելու իրենց հաստատությունները, վերակառուցելու իրենց երկիրը և նպաստելու Իրաքում կայունության և անվտանգության պայմաններին,
Հասկանալով աղետներից և խախտումներից բխող հանրային անվտանգության և կայունության վտանգներին պատշաճ կերպով անդրադարձ կատարելու կարիքը,
Ճանաչելով, որ ահաբեկիչների շարունակական հարձակումները և ահաբեկչական ակտերը, որոնք նպատակ ունեն թուլացնել Իրաքի անվտանգությունը, անհրաժեշտ են դարձնում ժամանակավորապես ստեղծել Իրաքի ոստիկանական ուժ, որը կգործի Կոալիցիոն ուժերի հետ միասին` դիմակայելու համար վտանգը և պահպանելու համար Իրաքի անվտանգությունը,
Ես սույնով հայտարարում եմ հետևյալը.
Բաժին 1
Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի հիմնադրումը
1) Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը ստեղծվել է որպես ժամանակավոր հաստատություն, միջազգայնորեն ճանաչված, Իրաքի ժողովրդի կողմից ստեղծված, ներկայացուցչական կառավարության որոշմամբ` Կորպուսը շարունակելու կամ արձակելու համար:
2) Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը անվտանգության և արտակարգ իրավիճակների ծառայության գործակալություն է, որը գործում է Իրաքի համար: Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը կազմված է իրաքցիներից, որոնք լրացնելու են Կոալիցիոն ուժերի կողմից Իրաքում իրականացվող գործողություններին` դիմակայելու համար Իրաքի քաղաքացիների և ազգային ենթակառուցվածքների դեմ կազմակերպված խմբերի կամ անհատների կողմից իրականացվող բռնություններին:
3) Իրաքի ժողովրդի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով, ի աջակցություն Կոալիցիոն գործողությունների` Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը լիազորված է կրելու ոստիկանության պարտականություններ, ներառյալ հետևյալները. պարեկություն կատարելը քաղաքայաին և գյուղական տարածքներում, ապօրինի զենք և այլ մաքսանենգների խուզարկելը և բռնագրավելը, ֆիքսված տարածքներ, ստուգման անցակետեր և տարածքներ տրամադրելը, ուղղորդող և ուղեկցող անվտանգություն ապահովելը ամբոխի և ապստամբության հսկողություն իրականացնելը, աղետների արձագանքման, որոնողական և փրկարարական ծառայություններ մատուցելը, աջակցություն տրամադրելը մարդասիրական առաքելություններին և աղետներից վերականգման միջոցառումներին, այդ թվում նաև տրանսպորտային ծառայությունը, Կոալիցիոն ուժերի հետ համատեղ պարեկություն կատարելը, և այլ գործողություններին մասնակցելը, որոնք ուղղված են Իրաքի ժողովրդի և Կոալիցիոն իշխանության միջև դրական հարաբերությունների ստեղծմանը` ներառյալ համայնքային համագործակցությունը:
4) Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսն առանձնացված է Իրաքի ոստիկանության ուժերից և Նոր Իրաքի բանակից: Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը համալրում է Իրաքի ոստիկանության ուժերի կազմը, սակայն ձևավորվում է ոստիկանության իրավասությունը գերազանցող այլ գործողություններ կատարելու նպատակով:
ա) Ծառայության մեջ լինելու ընթացքում և գտնվելով Կոալիցիոն ուժերի վերահսկողության ներքո, Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի անդամները չեն կարող Իրաքի ոստիկանության հսկողության տակ գտնվել կամ ուղղորդվել դրանից: Բացառությամբ այստեղ նշվածից` Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը չի իրականացնելու կամ ունենալու ազգային իրավապահ մարմնի գործառույթներ:
բ) Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը Նոր Իրաքի բանակի բաղկացուցիչ մաս չէ և ենթակա չէ դրա հրամաններին:
...
Բաժին 4
Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի գործունեությունը
1. Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսը գործում է Կոալիցիոն իշխանության ադմինիստրատորի իշխանության ներքո, վերահսկվելու է Կոալիցիոն ուժերի կողմից: ԿՊԻ ադմինիստրատորը կարող է Իրաքում Կոալիցիոն ուժերի գլխավոր ռազմական առաջնորդին Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի հսկողության, կազմակերպման, հավաքագրման, վերապատրաստման լիազորություններ և պարտականություններ պատվիրակել: Այս լիազորությունները և պարտականությունը կարող է վերապատվիրակվել` համաձայն ստորև նշված 7-րդ բաժնի:
2. Կոալիցիոն ուժերի հետ համատեղ գործող Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի զորամասերի գործառնական և տակտիկական հրամանատարությունը պետք է վստահվի Կոալիցիոն ուժերի ծառայողի, որը կնշանակվի Կոալիցիոն ուժերի գլխավոր հրամանատարի կողմից` 7-րդ բաժնին համապատասխան:
...
Բաժին 7
Իշխանության պատվիրակումը
ԿՊԻ ադմինիստրատորը, ինչպես կորոշվի իր կողմից, կարող է պատվիրակել պարտականությունները Իրաքում Կոալիցիոն ուժերի գլխավոր ռազմական հրամանատարին սույն Կարգին համապատասխան: Իրաքում Կոալիցիոն ուժերի գլխավոր ռազմական հրամանատարը կարող է այդ պարտականությունները հետագայում փոխանցել նրանց, ովքեր գտնվում են իր հրամանատարության տակ սույն Կարգին համապատասխան»:
2. ԲԴ (ՀԱ) (Բազմազգ դիվիզիա, Հարավ Արևելք), Փոխըմբռնման հուշագիր
100. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է քաղվածք Փոխըմբռնման հուշագրից, որը կարգավորում է Նիդերլանդների և Միացյալ Թագավորության միջև ձեռք բերված համաձայնությունը.
«14.1 ԲԴ (ՀԱ) անդամները կարող են զենք ու զինամթերք կրել Իրաքում իրենց ազգային կանոնակարգերին ու առաքելության նպատակներին համապատասխան և ԲԴ (ՀԱ) հրամանատարի թույլտվությամբ:
14.2. ԲԴ (ՀԱ) Ներգրավման կանոններն արտացոլված են Հավելված F-ում: Ներգրավման կանոնների հիմքում թույլատրելիության/ամենաթողության մակարդակի հիմնարար շարժանիվը Ուժերի պաշտպանությունն է, այլ ոչ թե` ԲԴ (ՀԱ) առաքելությունը: Մասնակիցները կարող են շեշտել իրենց սեփական ուժերի նկատմամբ տարբեր մակարդակների թույլատրելիություն կիրառելու իրենց մտադրությունը ազգային ուղղորդումների կամ պարզաբանումների միջոցով՝ ուղղված իրենց Ազգային Զորամիավորումների հրամանատարներին, եթե.
ա) նախքան Իրաքում նման կանոններ իրականացնելը բոլոր տարբերությունների մասին հայտնվել է ԲԴ (ՀԱ) հրամանատարի իրավախորհրդատուին,
բ) որևէ այլ տարբերություն այլևս թույլատրելի չէ, քան այն, որը լիազորված է ԲԴ (ՀԱ) կանոնների կողմից:
14.3. Իր դասակարգման պատճառով Հավելված E-ն, ենթադրաբար Հավելված F-ը ի նկատի ունի, թողարկվել է առանձին` սահմանափակ շրջանառության համար: Այնուամենայնիվ, Փոխըմբռնման Հուշագրի վրա առկա ստորագրությունը նշանակում է համաձայնություն Հավելված F-ում Կանոնների առկայությանը»:
101. Ըստ Կառավարության Փոխըմբռնման հուշագիրը նաև ապահովում է, որ Նիդերլանդները բացառապես կարգապահական ու քրեական իրավասություն է ունենալու իր անձնակազմի նկատմամբ:
102. Պատասխանող կառավարության ներկայացուցիչը, ելույթ ունենալով դատական նիստի ընթացքում, հայտարարեց, որ Փոխըմբռնման Հուշագիրը գաղտնի փաստաթուղթ է և պաշտպանության նախարարը հրաժարվել է այն գաղտնազերծելուց Դատարանին ներկայացնելու համար:
3. ԲԴ (Կ-Հ) (Բազմազգ Դիվիզիա, Կենտրոն-Հարավ) Փոխըմբռնման հուշագիր
103. Լատվիական զինված ուժերը մասնակցել են SFIR-ին որպես բազմազգ դիվիզիայի մաս` տեղակայված Իրաքի Կենտրոն-հարավում լեհական հրամանատարության ներքո: Լատվիայի Հանրապետության Կառավարությունը հրապարակել է կիրառելի Փոխըմբռնման Հուշագիրը պաշտոնական տեղեկագրում 2005 թվականի հունվարի 11-ին (թիվ 5 (3163)):
«Բաժին 4
Մանդատը
4.1. Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1483 Բանաձևի` SFIR ԲԴ (Կ-Հ) մանդատը Իշխանությանն աջակցելն է` Իրաքում կայունություն և անվտանգություն ձեռք բերելու համար, աջակցող անձնակազմի, սարքավորումների և այլ աղբյուրների միջոցով, որոնք աշխատելու են միացյալ հրամանատարության ներքո, ըստ ստորև նշված 5-րդ բաժնի: ԲԴ (Կ-Հ) հիմնական խնդիրները սահմանված են Առաքելության Հայտարարության մեջ, որը կցված է այդ Հուշագրին ...
4.2. ԲԴ (Կ-Հ) անդամները պետք է իրենց պարտականությունները կատարեն խստորեն, արդարացի ու անաչառ կերպով և պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք չեն համապատասխանում իրենց պարտականությունների անկախ բնույթին: Սա չի միջամտում SFIR-ի ինքնապաշտպանության իրավունքին, ընդարձակված ինքնապաշտպանության իրավունքին, ինչպես նաև ուժերի պաշտպանությանն ու առաքելության հարկադրմանը:
Բաժին 5
ԲԴ (Կ-Հ) հրամանատարությունը և հսկողությունը
5.1. ԲԴ (Կ-Հ) հրամանատարի պաշտոնը զբաղեցվում է Լեհաստանի կողմից: Լեհաստանի Հանրապետությունը համակարգում է ԲԴ (Կ-Հ) կառուցվածքի հետ ծանոթացման գործընթացը և պատասխանատու է այդ կառուցվածքի իրագործման զարգացման ընթացքի մասին Մասնակիցներին իրազեկելու համար:
5.2. Ազգային զորամիավորումների անդամները իրենց մասնակիցների լիարժեք հրամանատարության ներքո են մնալու` իրենց Ազգային զորամիավորման հրամանատարի կամ գլխավոր առաջնորդի միջոցով:
5.3. Մասնակիցները պատասխանատու են իրենց ուժերի քայլերի պլանավորման ու կատարման համար, ինչպես նաև այդ ուժերին` տնային տեղակայումից մինչև բեռնաթափման կայաններ պահելու, ռազմավարական հաղորդակցության համար: Այս պարտականությունը կարող է փոխանցվել այլ գործակալների, որոնք կգործեն Մասնակից անունից: Ընդունելության, դիրքավորման և առաջ շարժվելուն ուղղված գործողությունները, ներառյալ նավահանգստի/ապաստանի ազատումը իրականացվելու են գործող ստանդարտ ընթացակարգերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ: Ռազմավարական և մարտավարական հաղորդակցության գծերի բոլոր ասպեկտների նկատմամբ մարտավարական հսկողությունը դրվելու է համապատասխան Շարժումների հսկողության կազմակերպությունների վրա՝ պլատֆրոմային մակարդակում:
5.4. ԲԴ (Կ-Հ) հրամանատարության Ազգային Աջակցության Տարրի լոգիստիկ գույքի նկատմամբ ունի համակարգող իշխանություն՝ գործառնական պահանջները բավարարելու նպատկով կամ սահմանափակ ենթկառուցվածքների կամ գույքի օգտագործման ընթացքում բախումներից խուսափելու համար: Այս լոգիստիկ գույքը, որը կազմում է Մասնակիների ներդրումների ամբողջ կամ որոշակի մասը, հսկվելու է 5.2. կետում սահմանված կարգով:
5.5. ԲԴ (Կ-Հ) հրամանատարության Ուժերի նկատմամբ խշխանության փոխանցումը, Հրամանատարության կարգավիճակին համապատասխան, տեղի է ունենալու Ազգային Զորամիավորումների հրամանատարների Լիարժեք գործառնական հնարավորությունների շրջանակում: Մասնակիցները պետք է հաստատեն իրենց Ուժերի հրամանատարության կարգավիճակը ԲԴ (Կ-Հ) հրամանատարությանն ուղղված նշանի միջոցով ուժերի նկատմամբ իշխանության փոխանցման ժամանակ:
5.6. Ազգային Զորամիավորումների հրամանատարները/Գլխավոր Ազգային Ներկայացուցիչը պատասխանատու են իրենց հրամանատարության ներքո գտնվող Ազգային Զորամիավորումներում կարգապահության և կարգի պահպանման համար:
5.7. ԲԴ (Կ-Հ) հրամանատարությունը կարող է հայցել, որ ցանկացած անձնակազմ ԲԴ (Կ-Հ) դուրս բերվի: Ազգային Զորամիավորումների հրամանատարների/Գլխավոր Ազգային Ներկայացուցիչը քննելու է ցանկացած այդպիսի հարցում և կբավարարի այն, երբ դա թույլատրելի լինի իրենց ազգային օրենսդրությամբ:
5.8. ԲԴ (Կ-Հ) հրամանատարությունը պատասխանատու է ԲԴ (Կ-Հ) համակարգման համար: Բրիգադի հրամանատարը, համապատասխան մասնակցի հետ խորհրդակցելուց հետո, ներկայացնում է ԿՊԻ հետ ռազմական կոնտակտային կետի ներկայացուցչի թեկնածությունն իրենց բրիգադից` տեղեկացնելով ԲԴ (Կ-Հ) հրամանատարին: Այս ներկայացուցիչները նույնպես ընդգրկված են Համակարգման Միացյալ Խորհրդում:
5.9. ԲԴ (Կ-Հ) դեպի ներքև մինչև բատալյոնային մակարդակ, բացի Battle Group 1-ից, աշխատանքային և հրամանների պաշտոնական լեզուն անգլերենն է:
Բաժին 14
Ներգրավման կանոնները (ՆԳ) / զենք և զինամթերք կրելը
14.1. ԲԴ (Կ-Հ) անդամներն իրավունք ունեն Իրաքում պահելու և կրելու զենք և զինամթերք ԲԴ (Կ-Հ) առաքելությունն իրականացնելու նպատակով, երբ ԲԴ (Կ-Հ) հրամանատարության կողմից լիազորված են դրա համար: ԲԴ (Կ-Հ) ներգրավման կանոնները ԲԴ (Կ-Հ) գործառնական կարգի մաս են կազմում: Ներգրավման կանոնների հիմքում ամենաթողության/ թույլատրելիության հիմնարար շարժանիվը ուժերի պաշտպանությունն է, այլ ոչ թե` ԲԴ (Կ-Հ) առաքելությունը: Մասնակիցները կարող են շեշտել իրենց սեփական ուժերի նկատմամբ տարբեր մակարդակիների թույլատրելիություն կիրառելու իրենց մտադրությունը ազգային ուղղորդումների կամ պարզաբանումների միջոցով` ուղղված իրենց Ազգային Զորամիավորումների հրամանատարներին, եթե`
ա) Նախնական տարբերությնների մասին պետք է հայտնվի ԲԴ (Կ-Հ) հրամանատարին նախքան Իշխանության փոխանցումը: Այլ տարբերությունների մասին նույնպես պետք է տեղեկացվի, եթե այդպիսիք առկա են:
բ) Այլ տարբերություն քան նախատեսված է ԲԴ (Կ-Հ) Ներգրավման կանոններով չի թույլատրվում:
Բաժին 6
Բողոքներ
16.1. Բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Փոխըմբռնման Հուշագրով, յուրաքանչյուր Մասնակից հրաժարվում է իր` բողոք ներկայացնելու իրավունքից` այլ Մասնակցի կողմից պատճառված վնասվածքի (ներառյալ որպես վնասվածքի հետևանք մահ պատճառելը), վնասի կամ գույքի կորստի համար, եթե գույքի սեփականատերը Մասնակիցը կամ իր Ազգային զորամիավորումների անձնակազմն է, եթե վնասը հասցվել է այլ Մասնակցի կամ իր Ազգային զորամիավորումների անձնակազմի գործողության կամ անգործության արդյունքում՝ իրենց պաշտոնեական պարտականությունները՝ կապված սույն Դաշնագրի հետ, կատարելիս:
16.2. Այն դեպքում, երբ համապատասխան Մասնակիցները փոխադարձաբար որոշում են, որ վնասը, կորուստը կամ վնասվածքը պատճառվել է միայն մեկ Մասնակցի, նրա ծառայողական անձնակազմի, ծառայողների կամ գործակալների անզգույշ գործողությամբ կամ անգործությամբ, դիտավորյալ արաքով կամ կոպիտ անփութությամբ, ապա ցանկացած պատասխանատվությունից բխող ծախսերը կրում է միայն այդ Մասնակիցը:
16.3. Այն դեպքում, երբ մեկից ավելի Մասնակից է պատասխանատու վնասվածքի, մահվան, կորստի կամ վնասի համար, կամ երբ հնարավոր չէ վնասվածքի, մահվան, կորստի կամ վնասի համար պատասխանատվությունը վերագրել մեկ Մասնակցի, բողոքի քննումը և լուծումն իրականացվելու են համապատասխան Մասնակիցների կողմից: Բողոքի քննման և լուծման ծախսերը հատուցելու են նշված Մասնակիցները:
16.4. Երրորդ կողմի բողոքները, ներառյալ բողոքները գույքի կորստի, վնասի, վնասվածքի, մահվան, հիվանդության համար կամ այլ խնդրի համար, որն առաջացել կամ վերագրվում է ԲԴ (Կ-Հ) անձնակազմին կամ աշխատողին, անկախ այն բանից, թե Իրաքի ռեզիդենտ է, թե` ոչ, և որ այդ խնդիրը չի ծագել ռազմական պատերազմական գործողություն կատարելու կապակցությամբ, պետք է ներկայացվեն և վերաբերվեն այն Մասնակցին, որի Ազգային Զորամիավորումների անձնակազմը, գույքը, ակտիվները պատճառել են վիճելի վնասը, Մասնակից պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16.5. Սկզբում Երրորդ կողմի բողոքները պետք է ներկայացվեն ԲԴ (Կ-Հ) գլխամաս և պետք է վերահասցեագրվեն պատասխանատու Մասնակցին: Այն դեպքում, երբ մեկից ավելի Մասնակից է պատասխանատու վնասվածքի, մահվան, կարստի կամ վնասի համար, կամ երբ հնարավոր չէ վնասվածքի, մահվան, կարստի կամ վնասի համար պատասխանատվությունը վերագրել որևէ Մասնակցի, վեճի քննության և լուծման համար կատարված ծախսերը պետք է բաշխվեն հավասարապես՝ ներգրավված Մասնակիցների միջև:
ՀԿ ԲԱԴ Փոխըմբռնման Հուշագրի
Լրացում Ա
ԲԴ (Կ-Հ) ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ներածություն
1. Առաքելությունը ներգրավում է Մասնակիցներին` գլխավոր առաջադրանքների կատարման աջակցության նպատակով: Բացի այդ, դրանք առավելապես ներառելու են աշխատանքը ԿՊԻ և Իրաքի տեղի բնակիչների հետ` տեղական հաստատությունների վերականգնման և հաստատման նպատակով:
ԲԴ (Կ-Հ) գործառնական պատասխանատվության ոլորտը
2. ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի Գործառնական պատասխանատվության ոլորտն ընդգրկում է հինգ տարածքներ: ԲԴ (Կ-Հ) Գործառնական պատասխանատվության ոլորտի պայմանական քատերզը սույն Լրացման Հավելված 1-ում է:
Գլխավոր առաջադրանքները
3. ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը իրականացնելու են առաջադրանքների մի խումբ իրենց Գործառնական պատասխանատվության ոլորտում՝ ի աջակցություն իրենց առաքելությանը, և դրանք որոշվելու են ի պատասխան փոփոխվող իրավիճակի: Գլխավոր առաջադրանքները ներառում են.
ա) Արտաքին անվտանգությունը / սահմանի անվտանգությունը: Իրականացվում է ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի կողմից: Կարևոր կետերի պաշտպանություն, ներառյալ՝ ցամաքային սահմանը և Իրաքի Սահմանային անվտանգության ուժերի հաստատմանն աջակցելը և նրանց վերապատրաստումը:
ա) Ներքին անվտանգություն: Իրականացվում է ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի կողմից: Ապահով և անվտանգ միջավայրի պահպանումը, ներառյալ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները` քայքայիչ և զինված խմբավորումներիրց եկող վտանգը մեղմելը / տեղաշարժելը:
գ) Ուժերի պաշտպանությունը: Իրականացվում է ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի կողմից: Սա ներառում է ընթացիկ գործողությունների բոլոր ասպեկտները ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի անվտանգությունն ապահովելու համար, ԿՊԻ անձնակազմի համար սահմանափակ ժամկետով է` Գործառնական պատասխանատվության ոլորտում:
դ) Fixed Site Security. Իրականացվում է ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի կողմից: Սա ներառում է Գործառնական պատասխանատվության ոլորտում կարևոր և զգայուն հարցերում անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը:
ե) Ենթակառուցվածքների կառավարումն ու աջակցությունը: Իրականացվում է ԿՊԻ կողմից: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը սահմանափակ ժամկետով աջակցում են ԿՊԻ-ին` Գործառնական պատասխանատվության ոլորտում օրենքի գերակայության հիման վրա տեղական կառավարում ստեղծելու գործում` Իրաքի քաղաքացիների համար, առանց էթնիկ խմբի, կրոնի կամ սեռի նկատմամբ խտրականության, հավասար իրավունքներ և արդարություն ապահովելու համար: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը աջակցելու են` աշխատելով տեղական և տարածաշրջանային մակարդակներում, հաստատելու համար կառավարման և քաղաքացիական վարչակազմի մեխանիզմներ մինչև ԿՊԻ-ն չունենա կառավարություն ստեղծելու նպատակով Իրաքի տեղական ժողովրդի հետ աշխատելու համապատասխան ունակությունը: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը Կառավարության աջակցության թիմերի հետ կշարունակեն աջակցել իրենց Գործառնական պատասխանատվության ոլորտում քանի դեռ ԿՊԻ-ի Տեղական կառավարության Թիմերը հասանելի կլինեն որպես ընտրության տարբերակ, ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը շարունակելու են աջակցություն տրամադրել Կառավարության աջակցության թիմերին ԿՊԻ-ի կողմից հսկողությունն ստանձնելուց հետո և աշխատելու են ԿՊԻ-ի հետ սերտորեն, որպեսզի ապահովեն, որ ռազմական գործողությունները սինխրոնացվեն Կոալիցիայի գործունեության հետ: Այնուհետև կարճ ժամկետով աջակցություն կտրամադրվի Իրաքում ենթակառուցվածքներ ստեղծելու և պահելու համար:
զ) Իրավապահ մարմինների զարգացումները: Իրականացվում է ԿՊԻ-ի կողմից: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը կարճ ժամկետով տրամադրելու են աջակցություն: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը շարունակելու են աջակցել Քաղաքացիական ոստիկանության ուժերի զարգացմանը, ներառյալ` համատեղ պարեկությունը, Ոստիկանության գնահատման թիմերի ձևավորումը, բողոքարկման ընթացակարգերի զարգացումը, և օրենքի ու կարգի պահպանման նպատակով աջակցելու է Իրաքի դատարաններին և դատական համակարգին: ԿՊԻ-ին և տեղացի իրաքցիներին հաջողությամբ փոխանցումից հետո ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը պահպանելու են կապը, որպեսզի համակարգեն իրավապահ մարմինների գործողությունները, վերապատրաստումները և զինված ուժերի վերահսկողությունը:
է) Պատերազմական հանցագործները: Իրականացվում է ԿՊԻ-ի կողմից: Հնարավոր է կարիք լինի, որ Գործառնական պատասխանատվության ոլորտում ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերն աջակցեն պատերազմի հանցագործության մեջ կասկածվողներին կալանքի տակ պահելը հեշտացնելու հարցում:
ը) Էական ծառայությունների վերականգնումը: Իրականացվում է ԿՊԻ-ի կողմից: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը սահմանափակ ժամկետով աջակցություն են տրամադրելու, քանի դեռ քաղաքացիական պայմանագրայիններն ու իրաքյան անձնակազմը կարող են ստանձնել պատասխանատվություն: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը պատասխանատու են ԿՊԻ-ին էական ծառայությունների ապահովման հեշտացման հարցում աջակցություն ցույց տալու համար, Գործառնական պատասխանատվության ոլորտում:
թ) Իրաքի զինված ուժերի ստեղծումը: Իրականացվում է ԿՊԻ-ի կողմից: ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերը ցույց են տալիս նվազագույն / մեկնարկային զինվորական աջակցություն, սակայն Իրաքի զինվորական կառուցվածքի անձնակազմի կոմպլեկտավորումը, վերապատրաստումը և զինումը ԿՊԻ-ի գործառույթներն են:
4. Ժնևյան 4-րդ կոնվենցիայի համաձայն` միակ իշխանությունը, որն ունի կալանավորման լիազորություն Գործառնական պատասխանատվության ոլորտում, Իշխանության անունից հանդես եկող ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերն են:
5. ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի հրամանատարը կապ է պահպանելու այն քաղաքական, սոցիալական և կրոնական առաջնորդների հետ, որոնք անհրաժեշտ են ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի կողմից Իրաքում կրոնական, էթնիկ և մշակութային զգայունակությունները հարգելու համար:
Անհատականացում
6. ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի ռազմական և ռազմականացված անձնակազմը պետք է կրի համազգեստ և զենք՝ ինչպես թույլատրելի է իրենց հրահանգներում: Իրաքի Քաղաքացիական ոստիկանության ուժերը, ծառայության մեջ գտնվելու ընթացքում պետք է տեսանելիորեն անհատականացվեն իրենց համազգեստներով կամ այլ տարբերակիչ նշաններով և կարող են կրել զենք, եթե թույլատրված է ԿՊԻ-ի Կանոնակարգերով ու Հրահանգներով և այն պահից, երբ Իրաքի վարչակազմը կձևավորվի:
Վտանգի գնահատում
7. Կոալիցիոն ուժերը գնահատում են արդյոք Իրաքում կայունությանն ուղղված ներքին վտանգը գալիս է զինված խմբավորումներց, որոնք պայքարում են իշխանության և ազդեցության համար, Baath կուսակցության մնացյալ անդամներից և իր փոքր կազմավրումներից, հանցագործներից և ահաբեկիչներից: Արտաքին վտանգը սահմանափակ է, և հարևան երկրներն օժանդակում են: Այս իրավիճակը դինամիկ է և կարող է փոփոխվել: Հնարավոր է կարիք լինի հարմարեցնելու ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի դիրքերը ըստ իրավիճակի զարգացումների, և Մասնակիցները ճկուն լինելու կարիք կունենան:
8. Մասնակիցները պետք է հասկանան, որ կարիք կա ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի հրամանատարին փոխանցելու առաքելության, անձնակազմի, սպառազինության և դիրքերի անվտանգությանն առնչվող ցանկացած տեղեկություն:
Իրաքում Կայունացման Ուժերի՝ ԲԴ (Կ-Հ) անդամակցելը
9. Հասկանալի է, որ ԲԴ (Կ-Հ) ձևավորման պահից դրա անդամությունը կարող է փոփոխվել:
Մեկնաբանելու վերջնական իրավասությունը
10. ԲԴ (Կ-Հ) հրամանատարը վերջնական իշխանությունն է, որ կարող է մեկնաբանել Առաքելության Հայտարարությունը:
Ամփոփում
11. Սույն Առաքելության Հայտարարությունը սահմանում է Մասնակիցների պարտականություններն ու պատասխանատվությունները և սահմանագծում է ԲԴ (Կ-Հ) Իրաքում Կայունացման Ուժերի առաքելության հիմնական առաջադրանքները Գործառնական պատասխանատվության ոլորտում»:
104. Այս փաստաթուղթը ստորագրել են Լատվիայի Հանրապետությունը, Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հոլանդայի Թագավորության պաշտպանության նախարարությունը, Դոմինիկյան Հանրապետության զինված ուժերի քարտուղարը, Ֆիլիպինների ազգային պաշտպանության դեպարտամենտը, Հոնդուրասի Հանրապետության պաշտպանության քարտուղարությունը, Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, Մոնղոլիայի պաշտպանության նախարարությունը, Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարարությունը, Նիկարագուայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Նորվեգիայի Թագավորության պաշտպանության նախարարությունը, Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը, Էլ-Սալվադորի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարարությունը, Թայլանդի Թագավորության պաշտպանության նախարարությունը, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը:
ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
105. Դիմումատուն վիճարկել է, որ խախտվել է 2-րդ հոդվածի ընթացակարգային ասպեկտը:
106. Նա բողոքել է, որ հետաքննությունը բավարար անկախությամբ օժտված չի եղել, հետևյալ պատճառաբանությամբ.
(ա) Իրաքում Թագավորական ռազմական ոստիկանության ուժերը գտնվել են Նիդերլանդների զինված ուժերի հրամանատարի միասնական հրամանատարության ներքո. չի ապահովվել հանրային դատախազության ներկայությունը: Քանի որ միավորման անդամներն իրենց բնակելի տարածքը կիսում էին կանոնավոր զինված ուժերի հետ, նրանց և այն անհատների, որոնք կարող էին ներգրավվել նախաքննությանը, միջև տարածությունը բավարար չի եղել:
(բ) Լեյտենանտ Ա.-ին չհետապնդելու մասին Առնհեմի հանրային դատախազության որոշումը հիմնված էր բացառապես Թագավորական ռազմական ոստիկանության ուժերի զեկույցների վրա, որոնց հանրային դատախազը չափազանց շատ տեղ էր հատկացրել:
(գ) Առնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի կազմում ընդգրկված ծառայող զինվորական սպան, ով թեև չէր պատկանում դատական համակարգին, ամբողջությամբ վստահել էր Թագավորական ռազմական ոստիկանության ուժերի խիստ սահմանափակ հետաքննության արդյունքներին:
107. Դիմումատուն նաև գանգատվել էր, որ հետաքննությունը բավարար չափով արդյունավետ չի եղել հետևյալ պատճառաբանությամբ.
(ա) որևէ հայտարարություն չի վերցվել ԻՔՊԿ-ի անձնակազմից, ով միջադեպին ականատես էր եղել, քանի որ Թագավորական ռազմական ոստիկանության քննիչը որոշել է, որ նրանց կողմից տրամադրվող տեղեկատվությունը վերաբերելի չէ:
(բ) Առանցքային վկայի` պարոն Դավուդ Ջոադ Կատհիմի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հարցաքննությունը չափազանց թռուցիկ է եղել: Նրա ցուցմունքը որպես ապացույց կարևոր է, քանի որ նա միակ հասանելի քաղաքացիական վկան է և հետևաբար միակ վկան է, ով չունի որևէ հիերարխիկ կամ այլ ֆունկցիոնալ կապ լեյտենանտ Ա.-ի հետ: Ավելին, նրա հայտարարությունը` ինչպես արձանագրված է Թագավորական ռազմական ոստիկանության հետաքննիչների կողմից, հակասում է նույն օրն ավելի ուշ Իրաքի իշխանություններին տրված հայտարարությանը:
(գ) Լեյտենանտ Ա.-ն առաջին անգամ չի հարցաքննվել միջադեպից հետո 7 ժամվա ընթացքում և այդ ժամանակահատվածում մյուս վկաներից առանձին չի պահվել: Հետևաբար նա բավարար հնարավորություն է ունեցել նախապես մյուս վկաների հետ քննարկելու միջադեպն ու համապատասխան կերպով պատրաստելու իր հայտարարությունը:
(դ) Միջադեպի հաջորդ օրը լեյտենանտ Ա.-ն հայտարարել է, որ նա ունակ է եղել ԻՔՊԿ-ի հրամանատարի տեղակալից ձեռք բերելու ԻՔՊԿ-ի այն անձնակազմի անունները, ովքեր կրակել էին իրենց զենքերից և այդ զենքերի համապատասխան համարները: Հանգամանքը, որ նա` որպես հիմնական կասկածյալ, ունակ է եղել առանցքային վկաներից ձեռք բերելու այս տեղեկատվությունը, նույնպես ազդել է հետաքննության արդյունավետության վրա:
(ե) Ավելին, լեյտենանտ Ա.-ի կողմից ձեռք բերված ցուցակը չէր կցվել գործին` չնայած գործի համար դրա ունեցած պոտենցիալ կարևորությանը:
(զ) Թագավորական ռազմական ոստիկանությունը պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մարմինը մի քանի ժամ պահել էր, սակայն այդ ընթացքում դիահերձում չէր կատարել: Մարմինը տեղափոխվել էր Իրաքի քաղաքացիական հոսպիտալ, որտեղ դիահերձումն իրականացվել էր Թագավորական ռազմական ոստիկանության պաշտոնյաների բացակայության պայմաններում: Դիահերձման արձանագրությունն որպես այդպիսին կցվել էր գործին, սակայն չէր թարգմանվել:
(է) Դատական փորձաքննության մյուս արդյունքների հետ նույնպես այդպես անզգույշ էին վարվել: Մասնավորապես, մանրակրկիտ թարգմանություն չէր ապահովվել մարմնից հանված փամփուշտների զննության արձանագրության համար:
108. Վերջապես, դիմումատուն գանգատվել է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մերձավոր ազգականն անարդյունավետ էր ներգրավվել վարույթին տեղեկացվել դրա ընթացքի մասին: Մասնավորապես, որևէ փորձ չէր կատարվել կապ հաստատելու պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի ընտանիքի հետ. նրանց նույնիսկ չէին տեղեկացրել լեյտենանտ Ա.-ի նկատմամբ հետապնդում չիրականացնելու մասին:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Ընդունելիությունը
1. Կառավարության նախնական առարկությունը
109. Կառավարությունն վիճարկել է գանգատի ընդունելիությունն այն հիմքով, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը չի գտնվում պատասխանող Պարտավորվող կողմից «իրավասության» ներքո Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով:
110. Ինչպես վարվել էր Ալ-Սկեինին ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործում [ՄՊ], գանգատ թիվ 55721/07, կետ 102, ՄԻԵԴ 2011, Դատարանն այս առարկությունը միացրեց գործի ըստ էության քննությանը:
2. Ընդունելիության վերաբերյալ եզրակացությունը
111. Կողմերի ներկայացրած դիրքորոշումների լույսի ներքո Դատարանը գտնում է, որ գանգատը Կոնվենցիայի ներքո բարձրացնում է իրավունքի ու փաստերի մասին լուրջ հարցադրումներ, որոնց պատասխանները պահանջում են գործի ըստ էության քննություն: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով: Այն անընդունելի հայտարարելու որևէ այլ հիմք չի հաստատվել: Առանց վնասելու Կառավարության նախնական առարկության վերաբերյալ իր որոշմանը, որը կկայացնի ստորև, հետևաբար Դատարանը գանգատն ընդունելի է հայտարարում:
Բ. Իրավազորություն
1. Դատարանին ներկայացված փաստարկները
ա. Պատասխանող Կառավարություն
112. Նիդերլանդների կառավարությունը վիճարկել է, որ գանգատարկվող իրադարձությունները չեն գտնվում Նիդերլանդների «իրավազորության» ներքո Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Նրանք Դատարանից խնդրեցին սույն գործը զատել Ալ-Սկեինին ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործից [ՄՊ], գանգատ թիվ 55721/07, ՄԻԵԴ 2011:
113. Նախ, Նիդերլանդները միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով «օկուպացիոն ուժ» չէ: Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունն են Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի 1483 ռեզոլյուցիայով ճանաչվել «օկուպացիոն ուժեր». սա զատում է նրանց Կոալիցիոն ժամանակավոր իշխանության ներքո գործող մյուս պետություններից:
114. Նիդերլանդներն Իրաքում որևէ հանրային իշխանությամբ օժտված չի եղել, որը կարող էր գործել որպես սուվերեն Կառավարություն: Այս ուժերը գտնվում էին բացառապես Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության ձեռքերում, որոնք կազմել էին ժամանակավոր կոալիցիոն իշխանություն:
115. Նիդերլանդների հավաքակազմը մշտապես գտնվել է Բազմազգ ջոկատի (հարավ-արևելք) հրամանատարի` Միացյալ Թագավորության սպայի օպերատիվ հսկողության ներքո:
116. Չնայած վաղ փուլերում ԻԿՈՒ (SFIR) գործողություններին Նիդերլանդների զինված ուժերը ներգրավվում էին օրենքի կիրառման հարցում, սակայն 2003 թվականի ընթացքում այդ պատասխանատվությունն անցավ Իրաքի իշխանությունների ձեռքը: Հետևաբար, վիճարկվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության ուժերը Նիդերլանդների իշխանությունների կամ զինված ուժերի կողմից չէին օգտագործվում:
117. Ալ-Սկեինին ու այլոք գործով Դատարանը գտավ, որ Միացյալ Թագավորություն Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորություն» ունի, քանի որ քննարկվող մահվան դեպքերը գրանցվել էին Միացյալ Թագավորության զինվորների գործողությունների արդյունքում, որոնք կատարվել էին կամ շարունակում էին կատարվել անվտանգության օպերացիայի ընթացքում, որոնք մասնավորապես կատարվում էին զինվորական պարեկայինների կողմից: Ի տարբերություն վերջինի, պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան դեպքը տեղի էր ունեցել շարժական անցակետում, որը հիմնադրվել ու շահագործվում էր ԻՔՊԿ-ի (ICDC) կողմից: Չնայած Նիդերլանդների զինվորական անձնակազմը տվյալ ժամանակահատվածում այդտեղ է եղել խորհրդատվություն տրամադրելու և դիտարկում իրականացնելու համար, սակայն դա չի ենթադրում հիերարխիկ հարաբերություն, որը կարող է հանգեցնել Նիդերլանդների պատասխանատվությանը. իշխանությունն այդ պատասխանատվությունը դրել է Իրաքի անվտանգության ուժերի վրա:
118. Նիդերլանդների ուժերը երբևէ ֆիզիկական իշխանություն չեն գործադրել պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի վրա կամ նրան չեն հսկել, քանի որ նա երբեք նրանց մոտ կալանքի չի գտնվել: Որպես կանոն, Նիդերլանդների ուժերը ներկա են եղել Իրաքի հարավ-արևելքում սահմանափակ թվաքանակով և չեն ունեցել վերահսկողության անհրաժեշտ աստիճան 1-ին հոդվածի իմաստով Նիդերլանդների «իրավազորության» ներքո գտնվող տարածք բերելու համար:
119. Հանգամանքը, որ զինծառայողը կրակել է անձի վրա, նույնիսկ եթե ենթադրենք, որ կարող է հաստատվել, որ կրակոցը մահացու է եղել, ինքնին բավարար չէ այս իմաստով իրավազորության հարց բարձրացնելու համար: Պատասխանող Կառավարությունը մատնացույց է արել Բանկովիչն ու այլոք ընդդեմ Բելգիայի (ՄՊ) (dec.), գանգատ թիվ 52207/99, ՄԻԵԴ 2001-XII, գործը, որում Դատարանը գտել էր, որ միայն այն փաստը, որ անձը տուժել էր կոնկրետ պետության կործանիչի ռմբակոծությունից, ինքնին բավարար չէր այդ անձին այդ պետության իրավազորության ներքո բերելու համար:
120. Վերջապես, եթե նույնիսկ ենթադրենք, որ տվյալ ժամանակահատվածում Նիդերլանդներն շարժական անցակետի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն է ունեցել, ապա քննարկվող տարածքն այնքան սահմանափակ է եղել, որ այլևս էական տարբերություն չի եղել «տարածքի արդյունավետ հսկողության» և «պետական իշխանության կամ հսկողության» միջև:
բ. Միջամտող Կառավարությունը
121. Միացյալ Թագավորությունը հիմնականում ընդգծել է 1-ին հոդվածի իմաստով «իրավազորության» տարածքային բնույթը. Պայմանավորվող պետության տարածքից դուրս որևէ ընդլայնում բացառիկ է: Նրանք վերոհիշյալ Բանկովիչի որոշումը, մասնավորապես դրա 65-րդ կետը մեկնաբանել են այնպես, որ այն ենթադրում է, որ «իրավազորություն» հասկացությունը չի կարող «զարգանալ» կամ «տարածվել» նույն կերպ ինչպես օրենքը Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների ու ազատությունների համար. նրանց խոսքերով «կենդանի գործիքի» դոկտրինան կիրառելի չէ:
122. Նրանք վիճարկել են, որ պայմանավորվող կողմը, որն օրինական կամ անօրինական ռազմական գործողության արդյունքում «արդյունավետ հսկողություն է ունեցել» իր սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ, 1-ին հոդվածի ներքո պատասխանատվություն է կրել այդ տարածքում երաշխավորելու իր կողմից վավերացված Կոնվենցիայով ու դրա Լրացուցիչ արձանագրություններով սահմանված հիմնարար իրավունքների ողջ ծավալի համար: Սրանից հետևում է, որ նրանց դիրքորոշումներում, որ հանգամանքները, որոնցում իրավազորության տարածքային բնույթից այս բացառությունները կարող են կիրառվել, խիստ սահմանափակ էին:
123. Եթե նույնիսկ նման հանգամանքներում Ալ-Սկեինին ու այլոք որոշման 80-րդ կետում Դատարանը համաձայնել էր Բրիտանիայի վերաքննիչ դատարանի հետ, որ անիրատեսական է Բասրահում կամ Իրաքի որևէ այլ վայրում Միացյալ Թագավորության ուժերի համար տեղացի բնակչության համար երաշխավորելու հիմնարար իրավունքների ամբողջ ծավալը:
124. Ալ-Սկեինին ու այլոք և այլ գործերով Դատարանը գտել էր, որ 1-ին հոդվածի իրավազորության առկայությունը հիմնված է բացառապես ֆիզիկական իշխանության և հսկողության ու անձի նկատմամբ փաստացի կամ իրավական իշխանության վրա (ենթադրաբար Իսսան ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործում, գանգատ թիվ 31821/96, 2004 թվականի նոյեմբերի 16-ի, բայց իրականում Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործում [ՄՊ], գանգատ թիվ 46221/99, ՄԻԵԴ 2005‑IV, Ալ-Սաադոոն և Մուֆդին ընդդեմ Միացյալ Թագավորության գործում, գանգատ թիվ 61498/08, ՄԻԵԴ 2010, և Մեդվեդևն ու այլոք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] գործում, գանգատ թիվ 3394/03, ՄԻԵԴ 2010): Ի տարբերություն վերոհիշյալ Բանկովիչն ու այլոք որոշմանը, ռմբակոծության ֆիզիկական գործողությունը չէր դիտարկվել որպես ֆիզիկական իշխանության կամ հսկողության այնպիսի օրինակ, որը կարող էր հանգեցնել արտա-տարածքային իրավազորության. այդ պատճառով անհատների կողմից շրջափակված շարժական պահակակետից կրակելու ֆիզիկական գործողությունը չի կարող նույնպես հանգեցնել արտա-տարածքային իրավազորության:
125. Այս գործի և Ալ-Սկեինի ու այլոց գործի հիմնական տարբերությունն այն է, որ վերջին գործում Միացյալ Թագավորությունը ճանաչվել էր որպես «օկուպացիոն ուժ» Հաագայի Կանոնների 42-րդ հոդվածի իմաստով և հետևաբար այդ Կանոնների 43-րդ հոդվածի ներքո պատասխանատվություն էր կրում նորմալ կիրառելու Պետությանը պատկանող ուժերը:
126. Վերջապես, եթե Դատարանը եզրակացնելու էր, որ այս գործում Նիդերլանդներն իրավազորություն ունի, ապա «իրական վտանգ» է եղել, որ Պայմանավորվող կողմերը կարող են ապագայում «ձեռնպահ մնալ արձագանքելու Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի կոչին զինված ուժեր տրամադրելու Միավորված Ազգերի Կազմակերպության մանդատին, այդ կերպ վնասելով Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի առաքելությանը երաշխավորելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»:
գ. Դիմումատուն
127. Դիմումատուի դիրքորոշման մեջ վիճարկվող իրադարձությունները գտնվում են Նիդերլանդների իրավազորության ներքո:
128. Նախ, իրավազորությունը ծագում է Նիդերլանդների կողմից իր զինծառայողների նկատմամբ ունեցած հսկողության ուժով: Նրանց միջոցով Նիդերլանդներն իրականացրել է որոշակի առանցքային հանրային լիազորություններ: Կոալիցիոն ժամանակավոր կառավարությունը միայն ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության կողմից չէր ձևավորվել. քանի դեռ այս երկու պետությունները ստանձնել էին վարչական ու կոորդինացնող բնույթի խնդիրներ, մյուս պետությունները, այդ թվում` Նիդերլանդները, մասնակցում էին ապահովելով ԿԺԿ իշխանության իրականացումն ու անվտանգության ապահովումը: Սա ներառում է «այնպիսի հանրային լիազորությունների իրականացումը, որոնք սովորաբար իրականացում են սուվերեն կառավարության կողմից»:
129. Նիդերլանդների զինված ուժերը ԿԺԿ «համաձայնությամբ, հրավերով կամ լուռ համաձայնությամբ» նման հանրային լիազորություններ իրականացնում էին այն ժամանակ, երբ հսկում էին ԻՔՊԿ-ին (ICDC) պահակակետում:
130. Ինչպես արտացոլված է Նիդերլանդների Կառավարության պաշտոնեական դիրքորոշման մեջ Նիդերլանդները մշտապես պահպանել են հրամանատարությունը Նիդերլանդների զինված ուժերի ողջ անձնակազմի վրա:
131. Երկրորդ, Նիդերլանդներն իրավազորություն ունեին քննարկվող տարածքում արդյունավետ ռազմական հսկողության ուժով: Հղում տալով Իսսան ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործին, գանգատ թիվ 31821/96, 2004 թվականի նոյեմբերի 16, դիմումատուն պատճառաբանել է, որ իրավազորությունը կարող է ծագել, եթե նույնիսկ զինվորական հսկողությունը սահմանափակված է ժամանակի մեջ ու աշխարհագրական պրոյեկցիայով:
132. Երրորդ, Նիդերլանդներն իրավազորությամբ օժտված էին որպես «օկուպացիոն ուժ» Հաագայի կանոնների 42-րդ հոդվածի իմաստով: Թեև ընդհանուր մոտեցման համաձայն միայն ԱՄՆ ու Միացյալ Թագավորությունն էին փաստացի կոչվել «օկուպացիոն ուժ» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1483 ռեզոլյուցիայի ուժով, սակայն Հաագայի կանոնների իմաստով այս կարգավիճակի սահմանումը փաստի խնդիր է, այլ ոչ թե ընտրության:
133. ԲԴ (Կ-Հ) Փոխըմբռնման հուշագիրը (տես վերը` 13-րդ պարագրաֆ), որն այս նպատակների համար ըստ դիմումատուի նույն է այս գործի նկատմամբ կիրառելի Փոխըմբռնման հուշագրի հետ, փաստացի հղում է տալիս Հաագայի կանոներին, որից հետևում է, որ այդ Կանոնները կիրառելի էին:
134. Չորրորդ, որևէ այլ պետություն քննարկվող իրադարձությունների նկատմամբ հսկողություն չի ունեցել: Միացյալ Թագավորությունն ուղղակի ռազմական պատասխանատվություն ոչ Ալ-Մութհաննա նահանգում, և ոչ էլ Նիդերլանդների կողմից մատնանշած որևէ այլ վայրում չի ունեցել: Այդ ժամանակահատվածում Իրաքի որևէ քաղաքացիական վարչակազմ կամ զինվորական կամ ոստիկանական ուժ գոյություն չի ունեցել. այս ժամանակահատվածում ԿԺԿ-ն է որպես Կառավարություն իրականացրել իր լիազորությունները ռազմական կոալիցիայի մյուս անդամների, այդ թվում` Նիդերլանդների հետ:
135. Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, ապա Նիդերլանդների զինվորական անձնակազմը շարժական անցակետում հսկողության ներքո է գտնվել և իշխանություն է Իրաքի անձնակազմի նկատմամբ: Ավելին, Նիդերլանդների Թագավորական ռազմական ոստիկանությունն է իրականացրել հետաքննությունն ու առգրավել է ԻՔՊԿ-ի սերժանտ Հուսսամ Սաադի հրազենը, պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմի ավտոմեքենան ու պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մարմինը: Սա նշանակում էր, որ Նիդերլանդներն իրականացրել են «հանրային իշխանության այնպիսի ֆունկցիաներ, որոնք սովորաբար իրականացվում են սուվերեն կառավարության կողմից»:
136. Վերջապես, Նիդերլանդների պաշտպանության նախարարն իր 2007 թվականի հունիսի 18-ի նամակում, փոխանցելով Վան դեն Բերգի կոմիտեի զեկույցը Պառլամենտին, ընդգծել է, որ կոմիտեի եզրակացությունը, որ Կոնվենցիան կիրառելի է Նիդերլանդների զինված ուժերի նկատմամբ այն դեպքում, երբ Իրաքում նրանք գործ ունեն Իրաքի քաղաքացիների հետ:
2. Դատարանի գնահատականը
ա. ԲԴ (Կ-Հ) (Բազմազգ դիվիզիա, Կենտրոն-Հարավ) Փոխըմբռնման Հուշագիր
137. Ելույթ ունենալով Դատարանում, Կառավարության ներկայացուցիչը, ի պատասխան Դատարանի այն նկատառումին, որ Նիդերլանդների պաշտպանության իշխանությունները հրաժարվել են Դատարանի համար բացահայտելուց Նիդերլանդների և Միացյալ Թագավորության միջև Ալ-Մութհաննա նահանգում կիրառելի Փոխըմբռնման հուշագիրը, հայտարարեց, որ այնուամենայնիվ ԲԴ (Կ-Հ) Փոխըմբռնման հուշագիրը «[գաղափար է] տալիս այն մասին, թե ինչ տեսակ փաստաթղթի մասին ենք մենք խոսում»:
138. Դատարանը մատնանշեց ԲԴ (Կ-Հ) Փոխըմբռնման հուշագիրը ստորագրողներին, այդ թվում` ԻԿՈՒ-ի (SFIR) զինված ուժերին աջակցող բազմաթիվ պաշտպանողական իշխանություններին, ներառյալ Նիդերլանդների պաշտպանության նախարարին (տես վերը` պարագրաֆ 104): Այն նաև դիտարկեց, որ ԲԴ (ՀԱ) Փոխըմբռնման հուշագրի բաժինը, որը Կառավարությունը պատրաստվել էր բացահայտել (տես վերը` 100-րդ պարագրաֆ) շատ նման է, թեև նույնական չէ, ԲԴ (Կ-Հ) Փոխըմբռնման հուշագրի համապատասխան բաժնին (տես վերը` պարագրաֆ 103), և որ պատասխանող Կառավարության ներկայացուցիչը չի հիշատակել կամ նույնիսկ առաջարկել այս երկու հուշագրերի միջև որևէ էական տարբերության մասին: Այս հանգամանքներում Դատարանը կշարունակի այն հիմքով, որ այդ մասերով նույնն են: Այնուհանդերձ այն ԲԴ (Կ-Հ) Փոխըմբռնման հուշագիրը կօգտագործի պատշաճ զգուշությամբ:
բ. Կիրառելի սկզբունքները
139. Դատարանը նկատում է, որ թեև Պետությունների իրավազորությունը տարածքային է, սակայն այն երբեմն կարող է գործել պետության տարածքից դուրս (համադրելով Պաղեստինի օկուպացված տարածքներում պատի կառուցման իրավական հետևանքները, Խորհրդատվական կարծիք, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2004 թվականի զեկույցներ, էջ 136, կետ 109, տես վերը` պարագրաֆ 95): Դատարանը կրկնում է, որ վերոհիշյալ` կետեր 130-139, Ալ-Սկեինի գործում, այն հետևյալ կերպ է համառոտագրել Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորության կիրառման սկզբունքները պայմանավորվող պետության տարածքից դուրս.
«130. ... Ինչպես սահմանված է [Կոնվենցիայի 1-ին հոդվածում] Պայմանավորվող պետության ստանձնած պարտավորությունը սահմանափակված է թվարկված իրավունքներն ու ազատություններն իր «իրավազորության» ներքո գտնվող անձանց համար «ապահովելով» (“reconniatre” ֆրանսերեն տեքստում) (տես Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1989 թվականի հուլիսի 7, կետ 86, Ա Սերիա, թիվ 161, Բանկովիչն ու այլոք ընդդեմ Բելգիայի և մյուսների գործը [ՄՊ] (dec.), գանգատ թիվ 52207/99, կետ 66, ՄԻԵԴ 2001‑XII): 1-ին հոդվածի ներքո «իրավազորությունը» հիմնարար նշանակություն ունեցող չափանիշ է: Իրավազորության իրականացումն անհրաժեշտ պայման է Պայմանավորվող կողմի համար որպիսի այն ունակ լինի պատասխանատվություն ստանձնելու նրան վերագրվող այն գործողությունների կամ անգործության համար, որոնք հանգեցնում են Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումներին (տես Իլասկուն ու այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի գործը, [ՄՊ], գանգատ թիվ 48787/99, կետ 311, ՄԻԵԴ 2004‑VII):
(α) Տարածքային սկզբունքը
131. 1-ին հոդվածի ներքո Պետությունների տարածքային իրավասությունը հիմնականում տարածքային է (տես վերոհիշյալ` Սոերինգի գործը, կետ 86, Բանկովիչի գործը, կետեր 61 և 67, Իլասկուի գործը, կետ 312): Ենթադրվում է, որ որպես կանոն իրավազորությունն իրականացվում է Պետության տարածքում (վերոհիշյալ Իլասկուի գործը, կետ 312, Ասսանիդձեն ընդդեմ Վրաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 71503/01, կետ 139, ՄԻԵԴ 2004‑II): Ընդհակառակը. Պայմանավորվող պետության կողմից իրականացվող կամ նրա տարածքից դուրս հետևանք ունեցող գործողությունները միայն բացառիկ դեպքերում 1-ին հոդվածի իմաստով կարող են պարունակել իրավազորության իրականացում (վերոհիշյալ Բանկովիչի գործը, կետ 67):
132. Այժմ Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնք ունակ են հանգեցնել Պայմանավորվող պետության կողմից իր իրավազորության իրականացմանը նրա սահմաններից դուրս: Յուրաքանչյուր դեպքում հարցն այն է, թե արդյոք պահանջվող բացառիկ հանգամանքներն առկա են, թե` ոչ, որն էլ արդարացնում է Դատարանի այն հետևությունը, որ Պետության իրավազորության արտա-տարածքային իրավազորության իրականացումը պետք է սահմանվի հղում տալով կոնկրետ հանգամանքներին:
(β) Պետության ներկայացուցչի իշխանությունն ու հսկողությունը
133. Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է, որ որպես տարածքային սկզբունքից բացառություն 1-ին հոդվածի ներքո Պայմանավորվող պետության իրավազորությունը կարող է տարածվել նրա մարմինների այն գործողությունների վրա, որոնք հետևանք են թողնում նրա սեփական տարածքից դուրս (տես Դրոզդն ու Ջանոուսեկն ընդդեմ Ֆրանսիայի և Իսպանիայի գործը, 1992 թվականի հունիսի 26-ի վճիռ, Ա Սերիա, թիվ 240, կետ 91, Լուիզիդոուն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) գործը, 1995 թվականի մարտի 23, կետ 62, Ա Սերիա, թիվ 310, Լուիզիդոուն ընդդեմ Թուրքիայի (գործի ըստ էության քննություն) գործը, 1996 թվականի դեկտեմբերի 18, կետ 52, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑VI, և վերոհիշյալ Բանկովիչի գործը, 69)...
135. ... [Դ]ատարանը ճանաչում է, որ Պայմանավորվող պետության կողմից էքստերիտորիալ իրավազորության իրականացման ճանաչումն իր կողմից բացառիկ է. նման ճանաչումը գործում է, երբ պատասխանող պետությունը, ռազմական գրավման հետևանքով համապատասխան տարածքի և արտերկրում իր բնակիչների նկատմամբ վերահսկողության միջոցով կամ այդ տարածքի Կառավարության համաձայնության, հրավերի կամ լուռ համաձայնության միջոցով, իրականացնում է հանրային իշխանությունը` ամբողջությամբ, կամ մասնակիորեն, որը բնականոն կերպով պետք է իրականացնի այդ պետությունը (վերոհիշյալ Բանկովիչի գործը, կետ 71): Ուստի, եթե սովորույթին, պայմանագրին կամ այլ համաձայնագրին համապատասխան Պայմանավորվող պետության իշխանությունները մեկ այլ պետության տարածքում իրականացնում են գործադիր կամ դատական գործառույթներ, Պայմանավորվող պետությունը կարող է պատասխանատու լինել այդ հետևանքով առաջացած Կոնվենցիայի խախտման համար, քանի դեռ քննարկվող գործողությունները վերաբերելի են նրան (տես վերոհիշյալ Դրոզդն ու Ջանոուսեկի գործը, Ժենտիլհոմմն ու այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործը, գանգատներ թիվ 48205/99, 48207/99 և 48209/99, 2002 թվականի մայիսի 14-ի վճիռ, և նաև X.-ն ու Y.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը, գանգատներ թիվ 7289/75 և 7349/76, Հանձնաժողովի ընդունելիության մասին 1977 թվականի հուլիսի 14-ի որոշումը, DR 9, էջ 57):
136. Ի լրումն, Դատարանի նախադեպային իրավունքը ցույց է տալիս, որ կոնկրետ հանգամանքներում, իր պետության տարածքից դուրս պետության ներկայացուցիչների կողմից ուժի օգտագործումն այդ պատճառով անհատներին կարող է դնել պետության հսկողության ներքո նրանց բերելով Պետության իրավազորության ներքո 1-ին հոդվածի իմաստով: Այս սկզբունքը կիրառվել է, երբ արտասահմանում անհատը կալանքի է վերցվել պետության ներկայացուցչի կողմից: Օրինակ` Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործում [ՄՊ], գանգատ թիվ 46221/99, կետ 91, ՄԻԵԴ 2005‑IV, Դատարանը գտել է, որ «Քենիայի իշխանությունների կողմից Թուրքիայի իշխանությունների ձեռքը փոխանցելուց անմիջապես հետո անձը գտնվել է Թուրքիայի իշխանության ներքո և հետևաբար Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով այդ Պետության «իրավազորության» ներքո, եթե նույնիսկ այդ դեպքում Թուրքիան իր իշխանությունը գործադրել է իր տարածքից դուրս»: Իսսան ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործում, գանգատ թիվ 31821/96, 2004 թվականի նոյեմբերի 16, Դատարանը մատնանշել է, որ հաստատվել էր, որ թուրք զինվորները դիմումատուի հարազատներին կալանքի էին վերցրել Հյուսիսային իրաքում, նրանց տարել մոտակա քարանձավ ու մահապատժի ենթարկել. հանգուցյալները գտնվել են Թուրքիայի իշխանության ներքո այդ անձանց նկատմամբ թուրք զինվորների ունեցած իշխանության ու հսկողության ուժով: Ալ-Սաադուն և Մուֆդհին ընդդեմ Միացյալ Թագավորության գործում (dec.), գանգատ թիվ 61498/08, կետեր 86-89, 2009 թվականի հունիսի 30, Դատարանը գտավ, որ Բրիտանիայի կողմից հսկվող Իրաքում գտնվող ռազմական բանտում կալանավորված Իրաքի 2 քաղաքացիները գտնվել են Միացյալ Թագավորության իրավազորության ներքո, քանի որ Միացյալ Թագավորությունն իրականացրել է տոտալ և բացառիկ իշխանություն բանտերի ու այնտեղ կալանավորված անձանց նկատմամբ: Վերջապես, Մեդվեդևն ու այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործում, [ՄՊ], գանգատ թիվ 3394/03, կետ 67, ՄԻԵԴ 2010 -..., Դատարանը գտավ, որ դիմումատուները գտնվել են Ֆրանսիայի իրավազորության ներքո ֆրանսիացի ներկայացուցչի կողմից նավի ու դրա անձնակազմի նկատմամբ ամբողջական և բացառիկ հսկողության ուժով այն պահից, երբ նավը մուտք է գործել միջազգային ջրեր: Դատարանը չի գտնում, որ վերոհիշյալ գործերում իրավազորությունը ծագել է միայն այն պատճառով, որ Պայմանավորվող պետությունը հսկողություն է իրականացրել շինությունների, օդանավերի և նավերի նկատմամբ, որտեղ գտնվել են անհատները: Նման դեպքերում որոշիչը ֆիզիկական ուժի և հսկողության իրականացումն է տվյալ անձի նկատմամբ: ...
(γ) Տարածքի նկատմամբ արդյունավետ հսկողությունը
138. Այս սկզբունքից, որ 1-ին հոդվածի ներքո պետության իրավազորությունը սահմանափակված է իր սեփական տարածքով, հաջորդ բացառությունն այն է, երբ պետությունն արդյունավետ հսկողություն է իրականացնում իր տարածքից դուրս գտնվող տարածքի նկատմամբ օրինական կամ անօրինական ռազմական գործողության արդյունքում: Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները նման տարածքում երաշխավորելու պարտականությունը բխում է այդ հսկողության փաստից, անկախ այն հանգամանքից, թե այդ հսկողությունն իրականացվում է ուղղակիորեն Պայմանավորվող պետության սեփական զինված ուժերի կողմից կամ սուբորդինացիայի ներքո գտնվող տեղական վարչակազմի կողմից (վերոհիշյալ Լուիզիդաուի (նախնական առարկություններ) գործը, կետ 62, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 25781/94, կետ 76, ՄԻԵԴ 2001‑IV, Բանկովիչի գործը, կետ 70, Իլասկուի գործը, կետեր 314-316, Լուիզիդաուի (գործի ըստ էության քննություն) գործը, կետ 52): Եթե տարածքի նկատմամբ այդ գերակայության փաստը հաստատվել է, ապա անհրաժեշտ չէ սահմանել, թե արդյոք պայմանավորվող պետությունը մանրակրկիտ հսկողություն է իրականցրել ենթակա տեղական վարչակազմի գործողությունների ու քաղաքականության: Հանգամանքը, որ տեղական վարչակազմը փրկվել է Պայմանավորվող պետության ռազմական կամ այլ օգնության արդյունքում, հանգեցնում է այդ պետության պատասխանատվությանն իր գործողությունների համար: Վերահսկող պետությունը 1-ին հոդվածի ներքո պատասխանատվություն ունի իր կողմից վերահսկվող տարածքում երաշխավորելու իր կողմից վավերացված Կոնվենցիայով ու դրա Լրացուցիչ արձանագրություններով ամրագրված իրավունքներն ու ազատությունները դրանց ողջ ծավալով: Այն պատասխանատու է լինելու այդ իրավունքներից որևէ մեկի խախտման համար (վերոհիշյալ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, կետեր 76-77):
139. Փաստի հաստատման խնդիր է այն, թե արդյոք Պայմանավորվող պետությունն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում իր պետության տարածքից դուրս գտնվող տարածքի նկատմամբ: Որոշելու համար, թե արդյոք արդյունավետ վերահսկողությունն առկա է, թե ոչ, Դատարանը հիմնականում հղում է տալիս այդ տարածքում պետության ռազմական ուժի ներկայության ուժին (տես վերոհիշյալ` Լուիզիդոուի (գործի ըստ էության քննություն)գործը, կետեր 16 և 56, Իլասկուի գործը, կետ 387): Մյուս չափանիշները նույնպես կարող են վերաբերելի լինել, ինչպես օրինակ, թե ինչ աստիճան ռազմական, տնտեսական և քաղաքական օժանդակություն է տրամադրվում ենթակա տեղական վարչակազմին և դա ինչ ազդեցություն է ունենում այդ տարածաշրջանի նկատմամբ (տես վերոհիշյալ Իլասկուի գործը, կետեր 388-394)....»:
գ. Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ
140. Պատասխանող Կողմը մեծապես հիմնվում է այն փաստարկի վրա, որ Նիդերլանդներին չի կարելի մեղադրել այն վիճարկվող իրադարձությունների համար, քանի որ իշխանությունը որևէ այլ վայրում է եղել. այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության հետ, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1483 ռեզոլյուցիայով «ճանաչվել են» օկուպացիոն ուժեր կամ միայն Միացյալ Թագավորության հետ, որը «առաջնորդող պետություն» է եղել Իրաքի հարավ-արևելքում` պահպանելով Նիդերլանդների հավաքակազմի նկատմամբ հրամանատարությունը:
141. Կոնվենցիայի ներքո իրավազորությունը հաստատելու համար Դատարանը հաշվի է առնում մասնավորապես փաստական ենթատեքստն ու միջազգային իրավունքի համապատասխան կանոնները:
142. Առաջինն անդրադառնալով միջազգային իրավունքին` Դատարանն ընդգծում է, որ Հաագայի կանոնակարգի 42-րդ հոդվածի իմաստով «օկուպացիոն ուժի» կարգավիճակը կամ դրա բացակայությունը, ինքնին որոշիչ չէ: Չնայած այն գտավ, որ այս հասկացությունը վերաբերելի է Ալ-Սկեինի (վերոհիշյալ գործը, կետ 143) և Ալ-Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության գործերի [ՄՊ], գանգատ թիվ 27021/08, կետ 77, ՄԻԵԴ 2011, համար, սակայն Դատարանը կարիք չունի դիմելու այդ միջոցին եզրակացնելու, որ Թուրքիան ներգրավված է Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցող դեպքերին (տես, inter alia, Լուիզիդոուն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) գործը, 1995 թվականի մարտի 23, Ա Սերիա, թիվ 310, և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 25781/94, ՄԻԵԴ 2001‑IV), կամ որ Ռուսաստանն է ներգրավված Մոլդովիայի տարածքում` Դնեստրից արևելք տեղի ունեցող իրադարձություններին (տես, inter alia, Իլասկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի ու Ռուսաստանի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 48787/99, ՄԻԵԴ 2004‑VII, և Կատանն ու այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ], գանգատներ թիվ 43370/04, 8252/05 և 18454/06, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)):
143. Ավելին, օտարերկրյա Պետության իշխանության կողմից տրված գործադիր որոշման կամ հրամանի կատարումն ինքնին բավարար չէ Պայմանավորվող պետությանն ազատելու Կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտավորություններից (տես, mutatis mutandis, Պելլեգրինին ընդդեմ Իտալիայի գործը, գանգատ թիվ 30882/96, կետ 40, ՄԻԵԴ 2001-VIII, և Կ.-ն ընդդեմ Իտալիայի գործը, գանգատ թիվ 38805/97, կետ 21, ՄԻԵԴ 2004‑VIII): Հետևաբար Պատասխանող կողմը Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իր իրավազորությունից զրկված չի եղել միայն այն փաստի ուժով, որ ընդունել է ԲԴ (ՀԱ) օպերատիվ հրամանատարի` Միացյալ Թագավորության սպայի հսկողությունը: Դատարանը նկատում է, որ Նիդերլանդները պահպանել է իր լիակատար հրամանատարությունն իր ողջ զինվորական անձնակազմի նկատմամբ, քանի որ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները մատնանշել էին դա Պառլամենտին ուղղված իրենց նամակում (տես վերը` պարագրաֆ 57):
144. ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 1483 ռեզոլյուցիան արտացոլում է ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ պետությունների զինված ուժերի ներկայությունն Իրաքում, որոնք աշխատում են «Իշխանության» ներքո (Կոալիցիոն ժամանակավոր կառավարություն) կազմված Միացյալ Նահանգներից ու Միացյալ Թագավորությունից: Վերահաստատելով «Իրաքի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը», այս ռեզոլյուցիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, անկախ օկուպացիոն ուժի կարգավիճակից, «ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի ներքո ստանձնած իրենց պարտականությունները, այդ թվում` 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները և 1907 թվականի Հաագայի կանոնակարգը» (տես վերը` պարագրաֆ 93):
145. 1483 ռեզոլյուցիայի արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1511 ռեզոլյուցիան նույնպես ընդգծեց Իրաքի պետության սուվերենությունը: Այն դրդում է ՄԱԿ-ի անդամ պետություններին օժանդակելու տարբեր պետություններից կազմված զինված ուժերին վերականգնելու կայունությունն ու անվտանգությունը և կոչ է անում Անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին օժանդակելու Իրաքի ոստիկանությանն ու անվտանգության ուժերին վերազինվելու ու վերապատրաստվելու (տես վերը` պարագրաֆ 94):
146. Բազմազգ զինված ուժերի պրակտիկ զարգացումը ձևավորվել էր Փոխըմբռնման հուշագրի միջոցով, որը որոշում էր Իրաքում ներկա տարբեր զինված հավաքակազմերի փոխհարաբերությունները: Արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների կողմից Պառլամենտի ստորին պալատին ուղղված 2003 թվականի հունիսի 6-ի նամակը (տես վերը` պարագրաֆ 57) ընդգծում էր, որ Նիդերլանդների կառավարությունը պահպանում է Իրաքում Նիդերլանդների հավաքակազմի նկատմամբ ողջ հրամանատարությունը: ԲԴ (Կ-Հ) փոխըմբռնման հուշագրի 5.2-րդ պարագրաֆի (տես վերը` պարագրաֆ 103) տեքստի բառացի մեկնաբանությունից Դատարանը հասկանում է, որ այս տեղեկությունը հիմնված է ԲԴ-ՀԱ Փոխըմբռնման հուշագրի վրա:
147. ԲԴ (Կ-Հ) փոխըմբռնման հուշագրից, ինչպես նաև ԲԴ-ՀԱ Փոխըմբռնման հուշագրի քաղվածքից, որի մատչելիությունը Դատարանի համար Կառավարությունն ապահովել է (տես վերը` պարագրաֆ 100), հետևում է, որ բացի «առաջնորդող պետություններից» մյուս պետությունների զինված ուժերն իրենց ամենօրյա հրամանները ստացել են օտարերկրյա հրամանատարներից, սակայն առանցքային քաղաքականության ձևավորումը, այդ թվում` Փոխըմբռնման հուշագրին կցված` մարտական գործողություններ վարելու համաձայնեցված կանոնները` ուժի կիրառման հստակ կանոնների սահմանումը, գտնվում էր առանձին զորամիավորումներ ուղարկած պետության իրավասության ներքո:
148. Ուստի այս հիմքի վրա է, որ Նիդերլանդների Կառավարության կողմից Նիդերլանդների անձնակազմի համար թողարկված ԻԿՈՒ-ի (SFIR) հրամանատարների մեմորանդումն ու զինվորների անկետան թողարկվեց (տես վերը` պարագրաֆ 59):
149. Թեև Նիդերլանդների զինված ուժերը տեղակայված էին Իրաքի հարավ-արևելյան այնպիսի տարածքում, որտեղ ԻԿՈՒ-ի (SFIR) զինված ուժերը Միացյալ Թագավորության սպայի հրամանատարության ներքո էին գտնվում, սակայն Նիդերլանդները պատասխանատվություն էին կրում այդ տարածքում անվտանգության ապահովման համար` բացառելով այլ պայմանավորվող պետությունների մասնակցությունը և այնտեղ պահպանում էին իրենց հրամանատարությունն իրենց ողջ հավաքակազմի նկատմամբ:
150. Որոշիչ չէ նաև այն, որ պահակակետը ֆորմալ առումով կազմված էր Իրաքի ԻՔՊԿ-ի անձնակազմից: Դատարանը նկատում է, որ ներքո Կոալիցիոն ժամանակավոր կառավարության իշխանության թիվ 28 հրամանի ներքո («Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի հիմնադրման մասին», տես վերը` պարագրաֆ 99) ԻՔՊԿ պարտականությունները չէին ներառում Իրաքի իշխանությունների ենթակայության ներքո ներպետական օրենսդրության հարկադիր կատարումը. փաստացի, ԻՔՊԿ-ը վերահսկվում և ենթարկվում էր Կոալիցիոն ուժերի սպաների կողմից (տես պարագրաֆներ 1(4)(ա), 4(1) և 7):
151. Նման պայմաններում Դատարանը չի կարող արձանագրել, որ Նիդերլանդների զինված ուժերը տեղակայված էին որևէ օտարերկրյա ուժի «տրամադրության» ներքո, կլինի դա Իրաքը կամ Միացյալ Թագավորությունը կամ որևէ այլ ուժ, կամ որ նրանք գտնվում էին որևէ այլ պետության «բացառիկ կառավարման կամ վերահսկողության» ներքո (համեմատելով, mutatis mutandis, Պետությունների պատասխանատվության մասին ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածների 6-րդ հոդվածը, տես վերը` պարագրաֆ 98, տես նաև` Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառումը (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի ու Մոնտենեգրոյի), Վճիռ, ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի 2007 թվականի զեկույցները, էջ 43, կետ 406, վերը` պարագրաֆ 97)):
152. Այժմ Դատարանն անդրադառնում է պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան դեպքի վերաբերյալ հանգամանքներին: Այն նկատում է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը մահացել է, երբ տրանսպորտային միջոցի վրա, որի ուղևորն էր նա, կրակ էին բացել այն պահակակետով անցնելիս, որը կազմված էր Նիդերլանդների Թագավորական բանակի սպաների հրամանատարության ու ուղղակի ենթակայության ներքո գտնվող անձնակազմից: Պահակակետը հիմնվել էր ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1483 ռեզոլյուցիայի ներքո գործող ԻԿՈՒ-ի (SFIR) առաքելության (տես վերը` պարագրաֆ 93), վերականգնելու անվտանգության ու կայունության պայմանները, որը պետք է նպաստեր երկրում արդյունավետ վարչակազմի ձևավորմանը: Դատարանը բավարարված է, որ Պատասխանող կողմն իրագործել է իր «իրավազորությունն» իր ԻԿՈՒ-ի (SFIR) առաքելության սահմաններում և այդ անցակետով անցնող անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացրել ու իշխանություն ունեցել: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահը տեղի է ունեցել Նիդերլանդների իրավազորության ներքո ինչպես այդ արտահայտությունը մեկնաբանված է Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով:
153. Դատարանը հաստատեց Նիդերլանդների կապակցությամբ իրավազորությունը: Այլևս կարիք չկա հաստատելու, թե արդյոք Միացյալ Թագավորությունը կամ Կոնվենցիայի մասնակից մեկ այլ կողմ կարող էր միաժամանակ իրականացնել իր իրավազորությունը:
դ. Իրավասություն
154. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո «իրավազորության» առկայության հաստատման համար թեստը երբեք չի հավասարեցվել ընդհանուր միջազգային իրավունքի ներքո պետության անօրինական գործողության համար պատասխանատվության առկայության հաստատման համար անցկացվող թեստին (տես վերոհիշյալ Կատանի գործը, կետ 115): Ավելին, Ալ-Սկեինիի գործում Դատարանն ընդգծեց, որ «երբ Պետությունն իր ներկայացուցիչների միջոցով վերահսկողություն ու իշխանություն է իրականացնում անհատների նկատմամբ և, հետևաբար` իրավազորություն, Պետությունը 1-ին հոդվածով ամրագրված պարտավորության ներքո է երաշխավորելու տվյալ անձի` Կոնվենցիայի 1-ին բաժնով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնք կարող են վերաբերելի լինել տվյալ իրադրության համար» (համեմատիր վերոհիշյալ Բանկովիչի գործի հետ, կետ 75)»:
155. Փաստական հանգամանքները հանգեցրել են դիմումատուի գանգատի բարձրացմանը, որը բխում է Նիդերլանդների զինվորական անձնակազմի և հետաքննության ու դատական իշխանության ենթադրյալ գործողություններից ու անգործությունից: Որպես այդպիսին նրանք ունակ են բարձրացնելու Նիդերլանդների պատասխանատվության հարցը Կոնվենցիայի ներքո:
ե. Կառավարության նախնական առարկությունը
156. Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունը, որը նա միացրել էր գործի ըստ էության քննությանը (տես վերը` պարագրաֆ 110): Այժմ այն պետք է քննարկի դիմումատուի գանգատի հիմնավորվածությունը:
Գ. 2-րդ հոդվածի ներքո հետաքննություն անցկացնելու պարտականության ենթադրյալ խախտումը
157. Դիմումատուն պնդել է, որ պատասխանող պետությունը խախտել է իր պարտավորությունը պատշաճ կերպով հետաքննելու իր որդու մահվան դեպքը պատասխանատու անձին դատարանի առջև կանգնեցնելու տեսանկյունից: Նա հղում է տվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
« 1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
Պատասխանող Կառավարությունը հերքել է, որ որևէ նմանատիպ խախտում է եղել:
158. Միջամտող Կառավարությունը չի արձագանքել դիմումատուի գանգատի պահանջներին:
1. Դատարանին ներկայացված փաստարկները
ա. Դիմումատուն
159. Դիմումատուն կասկածի տակ է դրել պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան ու դրանից բխող հետաքննության անկախությունը:
160. Նախ նա կասկածի տակ է դրել Իրաքում Թագավորական ռազմական ոստիկանության անկախությունը: Նա Դատարանին խնդրել է արձանագրել, որ այս միավորման անդամները բնակելի տարածությունը կիսում են Նիդերլանդների ԻԿՈՒ-ի (SFIR) զինված ուժերի անդամների հետ և հետևաբար ջերմ հարաբերությունների մեջ են նրանց հետ: Նա նաև հայտարարել է, որ հանրային դատախազը, ումից պահանջվում էր զեկուցել, գտնվում էր Նիդերլանդներում, իսկ Թագավորական ռազմական ոստիկանության միավորումը գտնվում էր Նիդերլանդների ջոկատի հրամանատարի վերահսկողության ներքո:
161. Թագավորական ռազմական ոստիկանության միավորման անկախության բացակայությունը նաև որոշիչ նշանակություն ունեցավ հանրային դատախազության որոշման վրա քրեական հետապնդում չիրականացնել Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ: Այդ որոշումը ամբողջությամբ հիմնված էր Թագավորական ռազմական ոստիկանության հետաքննության վրա: Դիմումատուն հղում է տվել Էրգին ընդդեմ Թուրքիայի գործին, 1998 թվականի հուլիսի 28, 1998‑IV Զեկույցներ, որում Դատարանն արձանագրել էր 2-րդ հոդվածի ընթացակարգային պահանջի խախտում այն առումով, որ հանրային դատախազը, ով պատասխանատու էր արդարադատության իրականացման համար, հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացրել էր հիմնվելով ամբողջությամբ ոստիկանության կողմից պատահարի վերաբերյալ կազմված արձանագրության վրա:
162. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատը նույնպես ամբողջությամբ հիմնվել էր Թագավորական ռազմական ոստիկանության խիստ թերի հետաքննության արդյունքների վրա: Իրականում այն պետք է կարգադրեր անցկացնել հետաքննություն անկախ դատավորի կողմից:
163. Վերջապես, Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի կազմում զինվորական սպայի ներկայությունը նշանակում է, որ այդ մարմնի որոշումը չէր կարող անկախ լինել: Դիմումատուն հղում է տվել Ակկոչն ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատներ թիվ 22947/93 and 22948/93 ՄԻԵԴ 2000‑X, և Ինչալն ընդդեմ Թուրքիայի գործին, 1998 թվականի հունիսի 9-ը, 1998‑IV Զեկույցներ:
164. Դիմումատուն նաև փաստարկել է, որ հետաքննությունը պատշաճ չի եղել:
165. Նա նախ մատնանշել է, որ կրակելու ընթացքում պահակակետում գտնվող ԻՔՊԿ-ի անձնակազմի հարցաքննությունների արձանագրությունները չեն ներառվել ներպետական քրեական գործի նյութերում: Թագավորական ռազմական ոստիկանության զեկույցը, ինչպես ներկայացվել է հանրային դատախազին ու Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատին միայն մատնանշում էր, որ այս անձինք ի վիճակի չէին որևէ վերաբերելի տեղեկություն տրամադրել: Փաստացի մանրամասն հայտարարություն վերցվել էր ԻՔՊԿ-ի անդամներից: Սրանք, այնուամենայնիվ, դիմումատուին և Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատին չէին տրամադրվել և ներկայացվել էին միայն Դատարանում:
166. Պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմի հարցաքննությունը, ում դիմումատուն նկարագրում էր որպես «առանցքային վկայի», քանի որ նա միակ քաղաքացիական վկան էր, պատահարից միակ փրկվածն ու չէր գտնվում Լեյտենանտ Ա.-ի հրամանատարության ներքո, շատ հակիրճ էր: Ավելին, նրա հայտարարությունը, ինչպես արձանագրված էր Թագավորական ռազմական ոստիկանության քննիչների կողմից, հակասում էր նույն օրը` ավելի ուշ Իրաքի պաշտոնյաների կողմից արձանագրված հայտարարությանը:
167. Լեյտենանտ Ա.-ն չէր հարցաքննվել միջադեպից հետո 7 ժամվա ընթացքում և այդ ընթացքում վկաներից առանձին չէր պահվել: Հետևաբար, նա ունեցել է բավարար հնարավորություն նախապես քննարկելու միջադեպը մյուս վկաների հետ և համապատասխան կերպով կազմելու իր հայտարարությունը:
168. Միջադեպից մեկ օր անց Լեյտենանտ Ա.-ն հայտարարեց, որ նա կարող էր ԻՔՊԿ-ի հրամանատարի տեղակալից ձեռք բերել ԻՔՊԿ-ի անձնակազմի այն անդամների ցուցակը, ովքեր կրակ էին և այդ հրազենների համարները: Փաստը, որ նա, որպես հիմնական կասկածյալ, ունակ էր եղել ձեռք բերել այդ տեղեկատվությունն առանցքային վկայից, նույնպես ազդել է հետաքննության արդյունավետության վրա: Ավելին, Լեյտենանտ Ա.-ի կողմից ձեռք բերված ցուցակը, չէր կցվել քրեական գործի նյութերին չնայած գործի համար դրա ունեցած պոտենցիալ կարևորությանը:
169. Թագավորական ռազմական ոստիկանությունը պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մարմինը մի քանի ժամ պահել էր, սակայն այդ ընթացքում դիահերձում չէր կատարվել: Մարմինը փոխանցվել էր Իրաքի քաղաքացիական հոսպիտալ, որտեղ դիահերձումն իրականացվել էր Թագավորական ռազմական ոստիկանության պաշտոնյաների բացակայության պայմաններում: Դիահերձման արձանագրությունը կցվել էր քրեական գործի նյութերին, սակայն չէր թարգմանվել:
170. Դատական փորձաքննության մյուս ապացույցի հետ նույնպես անզգույշ էին վարվել: Մասնավորապես, մարմնից հանված փամփուշտների փորձաքննության արձանագրության մանրամասն թարգմանություն չէր կատարվել:
171. Վերջապես, դիմումատուն գանգատվել է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մերձավոր ազգականն անարդյունավետ էր ներգրավվել հետաքննությանն ու տեղեկացվել դրա ընթացքի մասին: Մասնավորապես, երբևէ որևէ փորձ չէր արվել կապ հաստատելու պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի ընտանիքի հետ, ինչպես նաև նրանց չէին տեղեկացրել Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման մասին:
բ. Պատասխանող Կառավարությունը
172. Պատասխանող Կառավարությունը հայտնել է, որ 2-րդ հոդվածի խախտում չի եղել:
173. Նրանց դիրքորոշման մեջ անկախության մասին հարց չի բարձրացվել:
174. Թագավորական ռազմական ոստիկանությունն ունի իր սեփական հրամանատարական շղթան և իրականացվող հետաքննության համար պատասխանատու է միայն Հանրային դատախազությանը. անխուսափելի էր, որ Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը հիմնված չլիներ նրանց հետաքննության արդյունքների վրա: Ամեն դեպքում, ոչինչ չի կարող առաջարկվել Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի անկախության բացակայության մասով:
175. Նմանապես, հետաքննությունը բավարար արդյունավետ է եղել:
176. Թագավորական ռազմական ոստիկանությունը քննել է պատահարի հանգամանքներն ու ժամանելուն պես երաշխավորել է ապացույցների մատչելիությունը:
177. Լեյտենանտ Ա.-ն ինքն իրեն զեկուցել է միջադեպի մասին, լրիվ պատասխանատվություն իր վրա է վերցրել կրակ արձակելու համար և որևէ փորձ չի արվել խեղաթյուրելու ապացույցները:
178. ԻՔՊԿ-ի անձնակազմը փաստացի հարցաքննվել է, սակայն էական որևէ տեղեկություն չի կարողացել հայտնել: Ամեն դեպքում կասկածներ չկան:
179. Թագավորական ռազմական ոստիկանության և Իրաքի ոստիկանության կողմից պարոն Դավոուդ Ջոադ Կաթհիմից վերցված հայտարարությունները միմյանց չէին հակասում, չնայած վերջին հայտարարության մեջ արված ենթադրությունը, որ թարգմանը նրան կարգադրել էր հայտնել, որ միայն ԻՔՊԿ-ի անձնակազմն էր կրակել, անհավանական է:
180. Դիահերձում անցկացնելու միջոցները Նիդերլանդների ճամբարում հասանելի չեն եղել, և հետևաբար մարմինը տեղափոխվել է Իրաքի հիվանդանոց: Դա եղել է Իրաքի իշխանությունների որոշումը դիահերձումից հեռացնելու Նիդերլանդների անձնակազմին:
181. Ամեն դեպքում հետաքննությունը բավարար է եղել սահմանելու, որ ներկա գտնվող Նիդերլանդների զինվորներից միայն Լեյտենանտ Ա.-ն է կրակել ավտոմեքենայի վրա և քրեական վարույթը կենտրոնացել է նրա անձի վրա:
182. Վերջապես, դիմումատուն բավարար չափով ներգրավվել է վարույթներին: Իր իրավաբանի միջոցով նա տեղեկացվել է նման խնդրանք ներկայացնելուց անմիջապես հետո և նրան տրամադրված տեղեկությունը բավարար է եղել արդյունավետորեն մասնակցելու գանգատարկման վարույթներին, որոնցում նա վիճարկել է Լեյտենանտ Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
2. Դատարանի գնահատականը
ա. Այն հարցի վերաբերյալ, թե կրակոցները կատարվել են միայն Լեյտենանտ Ա.-ի կողմից, թե նաև ԻՔՊԿ-ի անձնակազմի կողմից
183. Դատարանը նախ պետք է առաջինը գործ ունենա դիմումատուի այն դիրքորոշման հետ, որ մատչելի ապացույցը, մասնավորապես` հայտարարությունները, որոնք վերցվել էին ԻՔՊԿ-ի անձնակազմի կողմից սակայն չէին կցվել ներպետական դատավարությունների նյութերին, ցույց էին տալիս, որ կրակել է միայն Լեյտենանտ Ա.-ն:
184. Իսկապես չի նշվել, որ ԻՔՊԿ-ի որևէ անդամ կրակել է այն ավտոմեքենայի վրա, որում պարոն Ազհար Սաբահ Ջալոուդն է եղել: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ ըստ Թագավորական ռազմական ոստիկանության հետաքննիչների, ավտոմեքենան, որում պարոն Ազհար Սաբահ Ջալոուդն է եղել, վնասվել է տարբեր տրամաչափի փամփուշտներից, որոնցից ոմանք փոքր են եղել 6մմ-ից, իսկ մյուսները` մեծ (տես վերը պարագրաֆ 32): Սա նշանակում է, որ նվազագույնն օգտագործվել են երկու տարբեր հրազեններ, որը ենթադրաբար Դիեմակո Ց7Ա1-ն է օգտագործվող Նիդերլանդների զինված ուժերի կողմից (որը կրակում է 5.56մմ տրամաչափի փամփուշտ, տես վերը` պարագրաֆ 50) և Կալաշնիկով ԱԿ47-ը, որը կրում են ԻՔՊԿ-ի անդամները (որը կրակում է 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, տես վերը` պարագրաֆ 52): Այս հանգամանքներում, դիմումատուի փաստարկները, որ կրակոցներն արձակվել են միայն Լեյտենանտ Ա.-ի կողմից չեն կարող հաստատվել:
185. Ամեն դեպքում, Դատարանը կարող է միայն դիտարկել, թե Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող ընթացակարգային պարտավորություններն արդյոք պահպանվել են: Հետևաբար այս հարցի վերաբերյալ որևէ պարզաբանումներ կատարելու կարիք չկա:
բ. Համապատասխան սկզբունքները
186. Ինչպես Դատարանը սահմանել է Ալ-Սկեինին ու այլոք գործով վճռում.
«163. Պետության ներկայացուցիչների կողմից անձանց կյանքից կամայական զրկելու արգելքը պրակտիկայում անարդյունավետ կլինի, եթե առկա չլինի իշխանությունների կողմից մահացու ուժի կիրառման օրինականության ստուգման վարույթ: Այս դրույթի ներքո կյանքի իրավունքը պաշտպանելու պարտականությունը, փոխկապակցված Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո Պետության ընդհանուր պարտավորության հետ` «իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար երաշխավորելու Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները», անուղղակիորեն պահանջում է, որ հարուցվի որոշակի տեսակի արդյունավետ քննություն, երբ, inter alios, Պետության ներկայացուցիչների կողմից ուժի գործադրման արդյունքում անձինք են մահանում (տես վերոհիշյալ Մքքանի գործը, կետ 161): Նման հետաքննության անցկացման հիմնական նպատակը կյանքի իրավունքը երաշխավորող ներպետական օրենսդրության արդյունավետ կիրառումն է և այն գործերով, որոնցով ներգրավված են Պետության ներկայացուցիչներն ու պետական մարմինները, նրանց պատասխանատվության ներքո տեղի ունեցած մահվան դեպքերի համար հաշվետվողականության երաշխավորումը (տես Նաչովան ու այլոք ընդդեմ Բուլղարիայի գործը [ՄՊ], գանգատներ թիվ 43577/98 և 43579/98, կետ 110, ՄԻԵԴ 2005-VII). Այնուհանդերձ հետաքննությունը պետք է այնքան լայն լինի, որ թույլ տա հետաքննող իշխանություններին հաշվի առնել ոչ միայն Պետության ներկայացուցիչների գործողությունները, որոնք մահացու ուժ են կիրառել, այլ նաև շրջապատող հանգամանքները, այդ թվում` այնպիսի հարցերը, ինչպիսիք են քննարկվող օպերացիաների կազմակերպումն ու վերահսկողությունը, որտեղ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք Պետությունը կատարել է իր պարտականությունը 2-րդ հոդվածի ներքո պաշտպանելու կյանքը (տես վերոհիշյալ, անուղղակիորեն, ՄքՔանն ու այլոք գործը կետեր 150 և 162, Հյուջ Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 24746/94, կետ 128, ՄԻԵԴ 2001‑III (քաղվածքներ), ՄսԿերրի գործը, կետեր 143 և 151, Շանագհան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 37715/97, կետեր 100-125, 2001 թվականի մայիսի 4, Ֆինուկանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 29178/95, կետեր 77-78, ՄԻԵԴ 2003‑VIII, Նաչովայի գործը, կետեր 114-115, և նաև, mutatis mutandis, Ծեկովն ընդդեմ Բուլղարիայի գործը, գանգատ թիվ 45500/99, կետ 71, 2006 թվականի փետրվարի 23):
164. Դատարանը գտել է, որ 2-րդ հոդվածի ներքո ընթացակարգային պարտավորությունը շարունակում է գործել անվտանգության դժվար պայմաններում, ներառյալ` զինված ընդհարումների համատեքստում (տես, մյուս օրինակների շարքում, Գյուլիչն ընդդեմ Թուրքիայի գործը, 1998 թվականի հուլիսի 27, կետ 81, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑IV, Էրգին ընդդեմ Թուրքիայի գործը, 1998 թվականի հուլիսի 28, կետեր 79 և 82, Զեկույցներ 1998‑IV, Ահմետ Օզկանն ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատ թիվ 21689/93, կետեր 85-90 և 309-320 և 326‑330, 2004 թվականի ապրիլի 6, Իսաևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 57950/00, կետեր 180 և 210, 2005 թվականի փետրվարի 24, Կանլիբասն ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատ թիվ 32444/96, կետեր 39-51, 2005 թվականի դեկտեմբերի 8): Ակնհայտ է, որ եթե 2-րդ հոդվածի ներքո հետաքննության ենթակա մահվան դեպքը տեղի է ունեցել համընդհանուր բռնությունների, զինված ընդհարումների կամ ապստամբության ընթացքում, ապա քննիչների ճանապարհին կարող են խոչընդոտներ լինել և ինչպես հայտնել է նաև ՄԱԿ-ի հատուկ թղթակիցը, կոնկրետ սահմանափակումները կարող են հարկադրել օգտագործելու հետաքննության ավելի քիչ արդյունավետ միջոցներ կամ կարող են պատճառ լինել, որ հետաքննությունը հետաձգվի (տես, օրինակ` Բազորկինան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 69481/01, կետ 121, 2006 թվականի հուլիսի 27): Այնուհանդերձ, 2-րդ հոդվածի ներքո կյանքը պաշտպանելու պարտականությունը հանգեցնում է նրան, որ նույնիսկ անվտանգության ծանր պայմաններում, պետք է ձեռնարկվեն բոլոր ողջամիտ քայլերը երաշխավորելու, որ արդյունավետ, անկախ հետաքննություն տեղի ունենա կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման փաստի առթիվ (տես, ի թիվս այլ օրինակների, Կայան ընդդեմ Թուրքիայի գործը, 1998 թվականի փետրվարի 19-ը, կետեր 86‑92, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑I, վերոհիշյալ Էրգի գործը, կետեր 82-85, Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի գործը, [ՄՊ], գանգատ թիվ 23763/94, կետեր 101-110, ՄԻԵԴ 1999‑IV, Խաշիևն ու Ակաևան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատներ թիվ 57942/00 և 57945/00, կետեր 156-166, 2005 թվականի փետրվարի 25, վերոհիշյալ Իսաևայի գործը, կետեր 215‑224, Մուսաևն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատներ թիվ 57941/00, 58699/00 և 60403/00, կետեր 158-165, 2007 թվականի հուլիսի 26):
165. Թե ինչ տեսակի հետաքննությունը կհանգեցնի 2-րդ հոդվածի նպատակներին մեծապես կախված է հանգամանքներից: Այնուամենայնիվ, ինչ միջոց էլ որդեգրվի, իշխանությունները պետք է գործեն իրենց նախաձեռնությամբ, երբ հանդիպում են խնդրին: Նրանք չեն կարող դա թողնել մերձավոր ազգականների նախաձեռնության վրա ֆորմալ առումով բողոք բերելու կամ որևէ հետաքննության համար պատասխանատվություն ստանձնելու (տես վերոհիշյալ Ահմեդ Օզկանն ու այլոք գործը, կետ 310, Իսաևայի գործը, կետ 210): Քաղաքացիական դատավարություններ, որոնք նախաձեռնվել էին մերձավոր ազգականների կողմից և ոչ թե իշխանությունների, և որոնք չէին ներառում որևէ հանցագործի իդենտիֆիկացում կամ պատժում, չեն կարող հաշվի առնվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո Պետության ստանձնած ընթացակարգային պարտավորության կատարման պահանջի գնահատման հարցում (տես, օրինակ, վերոհիշյալ Հյուջ Ջորդանի գործը, կետ 141): Ավելին, 2-րդ հոդվածի ներքո Պետության ընթացակարգային պարտավորությունը չի կարող բավարարվել միայն վնասների փոխհատուցման տրամադրմամբ (տես վերոհիշյալ Մկքերրի գործը, կետ 121, Բազորկինայի գործը, կետ 117):
166. Ինչպես նշվել է, հետաքննությունը պետք է արդյունավետ լինի այն առումով, որ թույլ տա որոշելու, թե ուժի գործադրումն այդ հանգամանքներում արդյոք արդարացված է եղել, թե` ոչ, և թույլ տա պարզել ու պատժել դրա համար պատասխանատուներին: Սա արդյունքի պարտավորություն չէ, այլ` միջոցների: Իշխանությունները պետք է ձեռնարկեն նրանց համար մատչելի ողջամիտ քայլեր երաշխավորելու միջադեպին վերաբերելի ապացույցները, այդ թվում` inter alia ականատես վկաների ցուցմունքները, դատական փորձաքննության արդյունքները և դիահերձումը, որն ապահովում է վնասվածքի ամբողջական և ճշգրիտ տվյալ ու կլինիկական հետևությունների օբյեկտիվ վերլուծություն, այդ թվում` մահվան պատճառի մասին: Հետաքննության յուրաքանչյուր բացթողում, որը խաթարում է դրա ունակությունը հաստատելու մահվան պատճառը կամ պատասխանատու անձին կամ անձանց պարունակում է այս չափանիշը խախտելու վտանգ (տես վերոհիշյալ Ահմեդ Օզկանն ու այլոք գործը, կետ 312, Իսաևայի գործը, կետ 212 և այնուհետև թվարկված գործերը):
167. Պետության ներկայացուցիչների կողմից կատարված ենթադրաբար անօրինական սպանության հետաքննությունն արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է, որ այդ հետաքննությունն իրականացնելու համար պատասխանատու և իրականացնող անձինք անկախ լինեն նրանցից, ովքեր ներգրավված են այդ իրադարձություններում: Սա նշանակում է ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապեր բացակայություն, այլ նաև պրակտիկ անկախություն (տես, օրինակ` վերոհիշյալ Շանագհանի գործը կետ 104): Օպերատիվության պահանջն այս համատեքստում ենթադրվում է: Եթե կոնկրետ դեպքերում կարող են լինել սահմանափակումներ և դժվարություններ, որոնք կարող են խոչընդոտել հետաքննության պրոգրեսին, ապա իշխանությունների կողմից համապատասխան արձագանքները կարող են էական նշանակություն ունենալ հանրության վստահությունը պահպանելու և ցանկացած անօրինական գործողություն կանխելու համար: Նույն պատճառով, հետաքննության կամ դրա արդյունքների նկատմամբ պետք է լինի հանրային վերահսկողություն պրակտիկայում և տեսությունում երաշխավորելու հաշվետվողականությունը: Հանրային վերահսկողության աստիճանը կարող է տարբեր լինել տարբեր գործերով: Այնուհանդերձ, տուժողի մերձավոր ազգականը պետք է այն աստիճան ներգրավված լինի դատավարությանը, որ անհրաժեշտ լինի երաշխավորելու նրա օրինական շահերը (տես վերոհիշյալ Ահմեդ Օզկանն ու այլոք գործը, կետ 311‑314, Իսաևայի գործը, կետ 211-214 և այնուհետև թվարկված գործերը)»:
գ. Հետաքննության անկախությունը
i. Իրաքում Թագավորական ռազմական ոստիկանության միավորումը
187. Դիմումատուն հարցականի տակ է դրել Թագավորական ռազմական ոստիկանության միավորման` սկզբնական հետաքննությունը նախաձեռնած անկախությունն այն հիմքով, որ նրանք շատ մոտ են բնակվել Թագավորական բանակի անձնակազմին, ում նա մեղադրում էր իր որդու մահվան մեջ: Կառավարությունը հայտնել է, որ Թագավորական ռազմական ոստիկանությունը բավարար չափով անկախ է:
188. Դատարանը նկատում է, որ ենթադրաբար անօրինական սպանության վերաբերյալ հետաքննության անկախությունն ու արդյունավետությունը կարող է հարցեր առաջացնել, եթե քննիչներն ու քննվողները պահպանում են մտերիմ հարաբերություններ միմյանց հետ (համեմատիր Ռամսահայն ու այլոք ընդդեմ Նիդերլանդների գործը [ՄՊ], գանգատ թիվ 52391/99, կետ 337, ՄԻԵԴ 2007‑II):
189. Կառավարությունը չի մերժում, որ տվյալ ժամանակահատվածում Թագավորական ռազմական ոստիկանության միավորումը բնակելի տարածությունը կիսել է Թագավորական բանակի անձնակազմի հետ: Այնուամենայնիվ, որևէ հանգամանք չի ներկայացվել կամ ակնհայտ դարձել, որը կարող էր Դատարանին հանգեցնել հետևության, որ դա ինքնին իր ազդեցությունն է ունեցել Թագավորական ռազմական ոստիկանության միավորման անկախության վրա այն աստիճան, որը վատթարացրել է հետաքննության որակը:
190. Դատարանը չի կարող հաստատել նաև այն, որ Իրաքում տեղակայված Թագավորական ռազմական ոստիկանության միավորմանն ու Արնհեմում գտնվող` հետաքննության համար պատասխանատու հանրային դատախազին միմյանցից բաժանող ֆիզիկական տարածությունը հանգեցրել է Թագավորական ռազմական ոստիկանության միավորման և Նիդերլանդների Թագավորական բանակի ջոկատի հրամանատարի միջև ամենօրյա ենթակայության: Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր հիմնավորել այս ենթադրությունը:
ii. Թագավորական ռազմական ոստիկանության զեկույցների կախվածությունը
191. Դիմումատուն հայտնել է, որ հանրային դատախազությունը մեծապես հիմնվել է Թագավորական ռազմական ոստիկանության զեկույցների վրա: Կառավարությունը վիճարկել է սա:
192. Հանրային դատախազներն անխուսափելիորեն հիմնվում են ոստիկանության վրա տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար: Դա ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ ոստիկանության հետ հարաբերություններում եղել է անկախության անհրաժեշտ բացակայություն (տես, mutatis mutandis, Ռամսահայի գործը, կետ 344):
193. Ավելին, Իրաքում տեղակայված Թագավորական ռազմական ոստիկանության միավորումը հստակ կատարել է ոստիկանության աշխատանքն այնպես, ինչպես նշված է այստեղ: Ուստի հանրային դատախազության կողմից նրա զեկույցների վրա հիմնվելն ինքնին հարց չի բարձրացնում:
194. Դատարանը հասկանում է, որ այս գանգատի հիմնական թերությունն այն է, որ հետաքննությունն անարդյունավետ է, իսկ արդյունքում կայացված զեկույցները` անվստահելի: Թագավորական ռազմական ոստիկանության հետաքննության որակին այն կանդրադառնա առանձին ստորև:
iii. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի զինվորական անդամը
195. Դիմումատուն վիճարկել է, որ Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի անկախությունը խաթարվել է դրա շարքում զինծառայողի առկայությամբ: Կառավարությունը պնդել է, որ Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատի անկախությունն ապահովվել է:
196. Սույն գործում Դատարանը Զինվորական պալատի կազմին անդրադառնում է որպես մեկ ամբողջություն: Այն կոլեգիալ` 3 անձից բաղկացած պալատ է` կազմված Արնհեմի վերաքննիչ դատարանի 2 քաղաքացիական անդամներից և մեկ զինծառայողից: Զինծառայողն ավագ սպա է որակավորված դատական գրասենյակի համար. նրա առաջադրվում է բարձրաստիճան սպաների, գեներալի կամ օդուժի բարձրաստիճան հրամանատարության կողմից, եթե նա արդեն չի գտնվում այդ պաշտոնում (տես վերը` պարագրաֆ 64): Իր դատական կարգավիճակում նա զինվորական իշխանության կամ կարգի սուբյեկտ չէ. նրա ֆունկցիոնալ անկախությունն ու անաչառությունը նույն է ինչպես քաղաքացիական դատավորներին է (տես վերը` պարագրաֆ 65): Հաշվի առնելով սա` Դատարանն պատրաստ է ընդունելու, որ Զինվորական պալատը ներկայացրել է բավարար երաշխիքներ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակների համար:
դ. Հետաքննության արդյունավետությունը
i. ԻՔՊԿ-ի անձնակազմի կողմից կատարված հայտարարությունները
197. Իր գանգատում դիմումատուն հայտնել է Թագավորական ռազմական ոստիկանության ձախողման մասին հայտարարություն վերցնելու ԻՔՊԿ-ի անձնակազմից, ովքեր պահպանում էին պահակակետը կրակահերթի ընթացքում: Զեկույցը, ինչպես ներկայացվել էր Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատին, հայտնում էր միայն, որ նրանք «վերաբերելի տեղեկություն» չեն հայտնել (տես վերը` պարագրաֆ 25):
198. Պալատի կողմից հօգուտ Մեծ Պալատի իր իրավասությունից հրաժարվելուց հետո Կառավարությունը ներկայացրեց Թագավորական ռազմական ոստիկանության սպաների կողմից անցկացրած ԻՔՊԿ-ի անդամների հարցաքննության պաշտոնական արձանագրությունը (տես վերը պարագրաֆ 38): Այն բացահայտեց, որ այդ փաստաթուղթը պարունակում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր օգնել Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատին, այդ թվում` յուրաքանչյուր զինծառայողի կողմից արձակված կրակոցների և մնացած պահուստային զինամթերքի թիվը, ինչպես նաև մի շարք այլ մանրամասներ թարգման պարոն Վալիդ Աբդ Ալ Հուսեյնի կողմից արված հայտարարության վերաբերյալ:
199. Ինչպես Դատարանը սահմանել է բազմաթիվ դեպքերով, 2-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «բացարձակ անհրաժեշտություն» տերմինը մատնացույց է անում, որ անհրաժեշտության պարզման ավելի խիստ ու ընդգրկուն թեստ պետք է կիրառվի, քան սովորաբար կիրառվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածից մինչև 11-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո, երբ որոշվում է, թե արդյոք Պետության գործողությունն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, թե` ոչ: Մասնավորապես, ուժի գործադրումը պետք է հստակ համաչափ լինի 2-րդ հոդվածի 2-րդ մասի (ա), (բ) և (գ) ենթակետերում ամրագրված նպատակների հետ (տես, ի թիվս այլ որոշումների, Մքքանն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1995 թվականի սեպտեմբերի 27, կետ 149, Ա Սերիա գանգատ թիվ 324, Կելլին ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 30054/96, կետ 93, 2001 թվականի մայիսի 4, և Իսայևան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 57950/00, կետ 173, 2005 թվականի փետրվարի 24): Դրանից հետևում է, որ ներպետական հետաքննությունը չի կարող ապահովել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի չափանիշը, եթե այն չի որոշել, թե արդյոք Պետության ներկայացուցիչների կողմից մահացու ուժի գործադրումը սահմանազանցում թույլ է տվել, թե` ոչ (տես Կայան ընդդեմ Թուրքիայի գործը, 1998 թվականի փետրվարի 19, կետ 87, Զեկույցներ 1998-I):
200. Չնայած հետաքննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ թույլ տա պարզել և եթե անհրաժեշտ է պատժել պատասխանատուներին (տես, inter alia, Հյուջ Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 24746/94, կետ 107, ՄԻԵԴ 2001‑III (քաղվածքներ), Մկկերրն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 28883/95, կետ 113, ՄԻԵԴ 2001‑III, Ֆինուկանեն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 29178/95, կետ 69, ՄԻԵԴ 2003‑VIII, Մակարտզիսն ընդդեմ Հունաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 50385/99, կետ 74, ՄԻԵԴ 2004‑XI, Տահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի գործը, [ՄՊ], գանգատ 26307/95, կետ 223, ՄԻԵԴ 2004‑III, և Ջիուլիանին ու Գաջիոն ընդդեմ Իտալիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 23458/02, կետ 301, ՄԻԵԴ 2011), սակայն Դատարանը նաև գտնում է, որ հետաքննությունը պետք է բավարար լինի տեղեկացնելու դատական հետևության մասին, թե այդ հանգամանքներում արդյոք ուժի գործադրումն արդարացված է եղել, թե` ոչ (տես, inter alia և mutatis mutandis, Էդուարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1992 թվականի դեկտեմբերի 16, կետ 36, Ա Սերիա գանգատ թիվ 247‑Բ, Ռոուին և Դեյվիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], գանգատ թիվ 28901/95, կետ 60, ՄԻԵԴ 2000‑II, Ի.Ջ.Լ.-ն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատներ թիվ 29522/95, 30056/96 և 30574/96, կետ 112, ՄԻԵԴ 2000‑IX, և Դոուսեթթն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 39482/98, կետ 41, ՄԻԵԴ 2003‑VII):
201. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատին կոչ է արվել քննարկելու, թե արդյոք Լեյտենանտ Ա.-ն գործել է իրավասու մարմինների կողմից իրեն տրված ցուցումներին համապատասխան (Զինվորական քրեական օրենսգրքի 38-րդ հոդված, տես վերը` պարագրաֆ 66): Ուժի օգտագործման վերաբերյալ Լեյտենանտ Ա.-ի ցուցումները, ինչպես նշված է զինվորական անկետաներում, (տես վերը` պարագրաֆ 57) «նվազագույն ուժ» գլխի ներքո, ներառում է հետևյալը (loc. Cit., պարագրաֆ 14).
«Եթե դու ստիպված ես կրակել, դու պետք է.
•կրակես միայն նշանակետային կրակով,
•կրակես ոչ ավել, քան անհրաժեշտ է, և
•կրակը դադարեցնես որքան հնարավոր է շուտ, եթե իրավիճակը թույլ է տալիս»:
202. Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատն ինքն իրեն սահմանափակել է հաստատելով որպես հանգամանք այն, որ Լեյտենանտ Ա.-ն թյուրիմացաբար ռեակցիա է տվել փողոցի դիմացի մայթից իրենց վրա արձակված կրակոցներին և գտել է, որ այդ պատճառով Լեյտենանտ Ա.-ն իրավունք ուներ դիմելու ենթադրյալ ինքնապաշտպանության իրավունքին (տես վերը պարագրաֆ 48): Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում համապատասխան հարցի այն կողմը, թե արդյոք Լեյտենանտ Ա.-ն գործել է իրեն տրված ցուցումների սահմաններում ուժի օգտագործման համաչափության կապակցությամբ, թե` ոչ: Մասնավորապես, այն հետևություն չի արել, թե արդյոք ավելի շատ կրակոցներ են արձակվել, քան անհրաժեշտ էին և արդյոք կրակը դադարեցվել է, երբ իրադրությունը թույլ է տվել:
203. Դատարանը մնում է այն կարծիքին, որ վերոհիշյալ իմաստի պատշաճ գնահատականը կպահանջեր, որ Արնհեմի վերաքննիչ դատարանի զինվորական պալատը մատչելիություն ունենար Թագավորական ռազմական ոստիկանության սպաների կողմից ԻՔՊԿ-ի անդամների հարցաքննության պաշտոնական արձանագրություններին (տես վերը` պարագրաֆ 38): Այդ փաստաթղթի բացակայությունը Վերաքննիչ դատարանի նյութերից լրջորեն վնասում է նրա կողմից գործի քննության արդյունավետությանը:
ii. Պարոն Դաոուդ Ջոադ Կաթհիմի հարցաքննությունը
204. Դիմումատուն հայտնել է նաև, որ ավտոմեքենայի վարորդի` պարոն Դաոուդ Ջոադ Կաթհիմի հարցաքննության հակիրճությունը, ինչպես արձանագրված է Թագավորական ռազմական ոստիկանության հետաքննիչների կողմից (տես վերը` պարագրաֆ 23), նույնպես ազդել է հետաքննության որակի վրա: Նա նաև ընդգծել է այն հակասության մասին, որն առկա է այդ հայտարարությունում և նույն օրը` ավելի ուշ Իրաքի պաշտոնյաներին պարոն Դաոուդ Ջոադ Կաթհիմի կողմից տրված հայտարարության միջև (տես վերը` պարագրաֆ 37): Ըստ Կառավարության, ընդհակառակը, երկու հայտարարությունների միջև որևէ տարբերությունը բավարար չէ կասկածի տակ դնելու հետաքննության արդյունավետությունը:
205. Դատարանը գտնում է, որ պարոն Դաոուդ Ջոադ Կաթհիմի առաջին հայտարարությունից որևէ հետևության հնարավոր չէ գալ: 1-ին և 2-րդ հայտարարությունների միջև անհամապատասխանությունը կարող է արդարացնել կասկածները, որ առկա են երկու հայտարարությունների արժանահավատության վերաբերյալ, սակայն Դատարանը չի կարող այդ հիմքի վրա միայն եզրակացնել, որ հետաքննությունը պատշաճ չի եղել:
iii. Լեյտենանտ Ա.-ի հարցաքննության հետաձգումը
206. Դիմումատուն հրավիրել է Դատարանի ուշադրությունը միջադեպից հետո Լեյտենանտ Ա.-ի հարցաքննության հետաձգման վրա, որի ընթացքում նա միջադեպի մյուս վկաներից առանձին չի պահվել: Կառավարությունը հայտնել է, որ Լեյտենանտ Ա.-ն որևէ քայլ չի ձեռնարկել միջամտելու հետաքննությանը:
207. Լեյտենանտ Ա.-ն հարցաքննվել է միայն Թագավորական ռազմական ոստիկանության անձնակազմի հարցաքննությունից 6 ժամ անց (տես վերը պարագրաֆ 28): Թեև որևէ ենթադրություն չկա, որ նա իր մասով (կամ Նիդերլանդների զինվորներից որևէ մեկը) անազնիվ է վարվել, ինչպես նշել է Կառավարությունը, սակայն ժամանակի նման բացթողումը նրան բավարար հնարավորություն է տվել մյուսների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու թաքցնել ճշմարտությունը և նա պատրաստ է եղել նման կերպ վարվել: Վերջինս տեղի ունենալուց խուսափելու համար անվտանգության որևէ միջոց չի ձեռնարկվել:
208. Ինչպես վերոհիշյալ Ռամսահայի գործում, Դատարանը գտնում է, որ միայն այն փաստը, որ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել նման դավադրության հնարավորությունը կրճատելու համար, հավասարազոր է հետաքննության թերի լինելուն (loc. cit., կետ 330):
iv. Իրենց հրազեններից կրակած ԻՔՊԿ-ի անձնակազմի ցուցակը
209. Դիմումատուն հայտնել է, որ Լեյտենանտ Ա.-ն ակնհայտ կերպով ԻՔՊԿ-ի հրամանատարի տեղակալից ձեռք է բերել ԻՔՊԿ-ի անձնակազմի այն անդամների անունների ցուցակը, ովքեր կրակել էին իրենց զենքերից և այդ զենքերի համարները (տես վերը պարագրաֆ 31):
210. Հանգամանքը, որ Լեյտենանտ Ա.-ն ունակ է եղել ձեռք բերելու այդ ցուցակն ինքնին որևէ հարց չի առաջացնում: Երբ առաքելության հրամանատարը ժամանեց նա այդ ժամանակ Կոալիցիայի ամենաբարձրաստիճան սպան էր և բացի դրանից պատասխանատու էր ոչ միայն Նիդերլանդների պահակախմբի, այլ ԻՔՊԿ-ի անձնակազմի ներկայության համար: Դրանից հետևում է, որ դա Լեյտենանտ Ա.-ի պարտականություն էր ձեռնարկելու միջոցառումներ, որոնց նպատակը հետաքննությանն օժանդակելն էր:
211. Այնուհանդերձ, այս ցուցակը պետք է կցվեր քրեական գործի նյութերին: Տեղեկատվությունը, որն այն պարունակում էր, օգտակար էր համեմատած այն հայտարարությունների, որոնք վերցվել էին ԻՔՊԿ-ի անդամներից: Դատարանը գտնում է, որ այս առումով հետաքննությունը պատշաճ չէր:
v. Դիահերձումը
212. Դիմումատուն գանգատվում էր այն պայմանների մասին, որոնց ներքո դիահերձումն իրականացվել էր, և եզրակացության մասին: Կառավարությունը փաստարկել է, որ դիահերձումն այնքան արդյունավետ է եղել, որքան հնարավոր է եղել այդ հանգամանքներում:
213. Դատարանը նկատում է, որ դիահերձումն իրականցվել է Նիդերլանդների որակավորված որևէ պաշտոնյայի բացակայությամբ: Դիահերձումն իրականացրած իրաքցի պաթոլոգիստների որակավորման մասին ոչինչ հայտնի չէ:
214. Ավելին, պաթոլոգիստի զեկույցն ունի լուրջ բացթողումներ. շատ հակիրճ է, մանրամասներ չկան և որևէ նկար չկա կցված:
215. Դիահերձման իրականացման որևէ այլ այլընտրանքային միջոց չի ապահովվել: Օրինակ` հնարավոր չէ պարզել, թե Օկուպացիոն ուժերը կամ Կոալիցիոն այլ ուժ ունեցել է մատչելի սարքավորումներ կամ որակավորված անձնակազմ:
216. Ուստի Դատարանը գտնում է, որ այս առումով հետաքննությունը նույնպես թերի է:
vi. Փամփուշտի մասերը
217. Դիմումատուն քննադատել է փամփուշտների մասնիկների որևէ փորձաքննության մանրակրկիտ եզրակացության բացակայությունը: Ըստ Կառավարության` այնուհանդերձ հետաքննությունը պատշաճ է եղել:
218. Դատարանը նկատում է, որ մետաղի կտորները, որոնք իդենտիֆիկացվել են որպես փամփուշտի մասնիկներ, վերցվել էին պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մարմնից: Նիդերլանդների քննիչները այդ պահին կորցրել էին դրանց բոլոր հետքերը (տես վերը` պարագրաֆ 36):
219. Անկախ այն հանգամանքից, թե արդյոք փամփուշտների մասնիկները կարող էին տրամադրել օգտակար տեղեկություն, թե` ոչ, Դատարանն անընդունելի է համարում, որ Նիդերլանդներում դրանք չէին պահպանվել և փորձաքննության ենթարկվել պատշաճ պայմաններում:
220. Այս պատճառով հետաքննությունը նույնպես պատշաճ չէր:
ե. Դիմումատուին հետաքննությանը ներգրավելու ենթադրյալ խախտումը
221. Դիմումատուն հայտնել է, որ ջանք չի գործադրվել կապ հաստատելու հանգուցյալի մերձավոր ազգականի հետ:
222. Կառավարությունը պնդել է, որ Նիդերլանդների Թագավորական ռազմական ոստիկանության քննիչները զրուցել են դիմումատուի և մյուս մերձավոր ազգականների հետ դիահերձման ժամանակ, սակայն լքել են, երբ պարզ է դարձել, որ ընտանիքը պատրաստվում է նրանց գերի վերցնել:
223. Դիմումատուն վիճարկել է Կառավարության մոտեցումը, որը չի կարող արժանահավատ լինել, քանի որ որևէ գրավոր արձանագրություն չի ներկայացվել:
224. Անկախ իրադարձությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարբերակից Դատարանը գտնում է, որ հաստատել է, որ դիմումատուի համար իր խնդրանքով ապահովվել է հետաքննության նյութերին մատչելիությունը, քանի որ նա դրանք ներկայացրել է Դատարանին: Գործի նյութերին մատչելիության ապահովումը բավարար է նրա համար Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ներքո վարույթներ նախաձեռնելու համար, որտեղ նա կարող է վիճարկել Լեյտենանտ Ա.-ին քրեական հետապնդման չենթարկելու մասին որոշումը:
225. Ուստի Դատարանը գտնում է, որ ոչինչ չի մատնանշում այն, որ այս առումով դատավարությունները թերի էին (տես վերոհիշյալ Ռամսահայի գործը, կետեր 349-350):
զ. Եզրակացություն
226. Դատարանը պատրաստվում է ողջամիտ գոհունակություն հայտնել համեմատաբար դժվար պայմանների համար, որի ներքո Նիդերլանդների զինվորականներն ու քննիչները ստիպված են աշխատել: Մասնավորապես, հարկ է արձանագրել, որ նրանք գտնվում են արտասահմանյան պետությունում, որը դեռևս պետք է ոտքի կանգնի ավերակներից, որի լեզուն և մշակույթն օտար է նրանց, և որի բնակչությունն ակնհայտորեն պարունակում է զինված թշնամանքի տարրեր, այդ մասին է վկայում 2004 թվականի ապրիլի 21-ի առաջին կրակահերթի միջադեպը (տես վերը` պարագրաֆ 10):
227. Սակայն Դատարանը պետք է եզրակացնի, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդի մահվան դեպքի վերաբերյալ հետաքննությունը ձախողվել է պահպանելու Կոնվենցիայի 2-րդ հոդվածի չափանիշները. նախ` կարևոր տեղեկություն պարունակող փաստաթղթերը դատական իշխանությունների ու դիմումատուի համար մատչելի չեն եղել (ԻՔՊԿ-ի անձնակազմից վերցված հայտարարությունների պաշտոնական արձանագրությունը և Լեյտենանտ Ա.-ի կողմից մատնանշած ցուցակը, որն արձանագրել է, թե ԻՔՊԿ-ի որ անդամներն են կրակել և նրանցից յուրաքանչյուրի հրազեններից արձակված կրակոցների թիվը), երկրորդ` որևէ նախազգուշական միջոց չի ձեռնարկվել կանխելու Լեյտենանտ Ա.-ի կողմից գաղտնի համաձայնության ձեռքբերումը միջադեպի մյուս վկաների հետ նախքան նրա հարցաքննությունը, երրորդ` որևէ փորձ չի կատարվել դիահերձումն այնպիսի պայմաններում կատարել, որը թույլ կտար պարզել պետության ներկայացուցչի հնարավոր քրեական պատասխանատվության հարցը և այդ պատճառով եզրակացությունը պատշաճ չէ, և չորրորդ` մարմնից վերցված փամփուշտի մասնիկները` կարևոր իրեղեն ապացույցները, անհետացել են անհայտ հանգամանքներում: Այն չի կարող արձանագրել, որ այս ձախողումներն անխուսափելի էին, նույնիսկ համեմատաբար դժվար պայմանները գերակայում էին այդ ժամանակ Իրաքում:
228. Վերոգրյալ ձախողումները Դատարանին հանգեցնում են այն հետևությանը, որ եղել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող ընթացակարգային պարտավորությունների խախտումներ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
229. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, որոշում է անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
230. Դիմումատուն հայցեր է ներկայացրել ոչ-նյութական վնասի, ծախսերի ու ծախքերի փոխհատուցման համար:
231. Միջամտող Կառավարությունը չի մեկնաբանել դիմումատուի արդարացի փոխհատուցման մասին հայցերը:
Ա. Վնասը
232. Դիմումատուն Դատարանից խնդրել է կարգադրել Կառավարությանը «փոխհատուցելու 2-րդ հոդվածի խախտումները, որոնք տեղի էին ունեցել, իր որդու մահվան հանգամանքները քննելու, դրանում ընդգրկված անձանց քրեական հետապնդման ենթարկելու և հետաքննության ու հետապնդման ընթացքի մասին ամբողջությամբ դիմումատուին տեղյակ պահելու միջոցով»: Նա նաև պահանջել է 25 000 եվրո ոչ-նյութական վնասի համար:
233. Պատասխանող Կառավարությունը գտավ, որ դիմումատուի կողմից նման պահանջի ներկայացումը պատշաճ չէ: Դրամական փոխհատուցման հարցը նրանք թողեցին Դատարանի հայեցողությանը` մատնանշելով, որ Ալ-Սկեինի գործով տրված փոխհատուցումն ավելի քիչ էր:
234. Ինչ վերաբերում է դիմումատուի խնդրանքին արդյունավետ քննություն իրականացնելու մասին, Դատարանը կրկնում է ընդհանուր սկզբունքը, որ պատասխանող Պետությունն ազատ է այն միջոցների ընտրության հարցում, թե ինչպես կատարեն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո ստանձնած իրենց պարտականությունը` ապահովելով, որ նման միջոցները համատեղելի կլինեն Դատարանի վճռով հաստատված եզրակացությունների հետ և դա այն միակ բացառիկ դեպքն է, երբ Դատարանը մատնանշում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն (տես, օրինակ` Ասսանիդձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ], գանգատ թիվ 71503/01, կետեր 202-203, ՄԻԵԴ 2004‑II, և Հյութթեն-Ցզապսկան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], գանգատ թիվ 35014/97, կետեր 238‑239, ՄԻԵԴ 2006‑VIII): Այդ պատճառով այն գտնում է, որ դա գտնվում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիման վրա գործող Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի իրավասության ներքո, որոշելու, թե պրակտիկ առումով ինչ միջոցներ են պահանջվում խնդիրները լուծելու համար (տես, ի թիվս այլ հղումների, Ալ-Սկեինի, կետ 181):
235. Ինչ վերաբերում է դրամական պահանջներին, ապա Դատարանն ընդգծում է, որ Ալ-Սկեինի գործում, որը նույնպես վերաբերում էր 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումներին, Դատարանը դիմումատուին տրամադրել էր նրա պահանջած գումարը (ibid., կետ 182): Սույն գործում Դատարանը գտնում է, որ արդարացի է դիմումատուին նրա պահանջած գումարը տրամադրելը, մասնավորապես 25 000 եվրոն:
Բ. Ծախսեր և ծախքեր
236. Դիմումատուն ընդհանուր առմամբ պահանջել է 13 200 եվրո իր իրավաբանի 120 ժամ աշխատանքի համար: Նա, այնուամենայնիվ, հայտարարեց, որ նա դիմել է ներպետական իրավական օգնության համար և չի պնդի իր այս պահանջը, եթե այդ օգնությունը տրամադրվի:
237. Դիմումատուն այնուհետև ներկայացրել է իր 2 իրավաբանների գործուղման ու օրապահիկի ծախսերի հայտարարագիրը, որոնք նրանք կատարել էին նիստին մասնակցելու ու փոստային ծառայությունների համար: Այս ծախսերի ընդհանուր գումարը, որի համար նրանք չեկեր էին ներկայացրել, կազմում էր 1 372.06 եվրո:
238. Պատասխանող Կառավարությունը հայտնեց, որ հարց չի կարող ծագել, քանի դեռ պահանջվող գումարները փոխհատուցվել են ներպետական իրավական օգնությամբ և հրաժարվեց մեկնաբանել լրացուցիչ գումարների պահանջը:
239. Դիմումատուն Դատարանին չէր տեղեկացրել, որ ներպետական իրավական օգնությունը մերժվել էր վերը` 236-րդ պարագրաֆում նշված իրավական օգնության կապակցությամբ: Հետևաբար, այն չի կարող հաստատել, որ դա վերաբերում է «փաստացի կրած» ծախսերին:
240. Դատարանն ամբողջությամբ ընդունում է վերը` 237-րդ պարագրաֆում ներկայացված հայցը:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
241. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա` հավելած երեքհարյուրերորդական տոկոս:
ԱՅՍ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Միանում է Կառավարության նախնական առարկություններին գործի ըստ էության քննության վերաբերյալ.
2. Հայտարարում է գանգատը ընդունելի.
3. Գտնում է, որ պարոն Ազհար Սաբահ Ջալոուդը գտնվում է պատասխանողի իրավազորության ներքո և մերժում է Կառավարության նախնական առարկությունը.
4. Գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում.
5. Գտնում է,
(ա) որ Պատասխանող պետությունը 3 ամիսների ընթացքում դիմումատուին պետք է վճարի 25 000 եվրո (քսանհինգ հազար)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ-նյութական վնասի համար.
(բ) որ Պատասխանող պետությունը 3 ամիսների ընթացքում դիմումատուին պետք է վճարի 1 372.06 եվրո (մեկ հազար երեք հարյուր յոթանասուներկու եվրո և 6 ցենտ)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ծախսերի և ծախքերի համար.
(գ) որ վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս.
6. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն ու ծանուցված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների գրասենյակում:
Միքայել Օ ԲոյլԴեն Շպիլման
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցվում են հետևյալ հատուկ կարծիքները.
(ա) դատավոր Շպիլմանի հատուկ կարծիքը, որին միացել է դատավոր Ռաիմոնդին,
(բ) դատավորներ Կասադեվալլի, Բերրո-Լեֆեվրեյի, Սիկուտայի, Հիրվելայի, Լոպեզ Գուերրայի, Սաջոյի և Սիլվիսի հատուկ կարծիքները,
(գ) դատավոր Մոտոչի հատուկ կարծիքը:
Դ. Շ.
Մ. ՕԲ.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]. Փաստացի 7.62x39մմ:
Full & Egal Universal Law Academy