© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ.: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Coureuropéenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 179
2014թ., նոյեմբեր
Ջալոուդն ընդդեմ Նիդերլանդների [GC] - 47708/08
2014թ.11.20. [GC] վճիռ
Հոդված 1
Պետությունների իրավասությունը
Նիդերլանդների զինծառայող, Իրաքում կայունացման ծառայության անդամի կողմից Իրաքի քաղաքացու ենթադրյալ սպանության հետ կապված տարածքային իրավասությունը:
Հոդված 2
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 2-1
Արդյունավետ քննություն
Իրաքի տրանսպորտային միջոցների անցակետում Նիդերլանդների ուժերի կողմից ենթադրյալ փոխհրաձգության կապակցությամբ արդյունավետ քննություն անցկացնել չթույլատրելը. Խախտում:
Փաստեր: 2003թ. հուլիսից մինչ 2005թ. մարտը Նիդերլանդների զորքերը մասնակցել են Իրաքի (SFIR) ուժերի կայունացման գործընթացին: Այն տեղակայված էր Իրաքի հարավ-արևելքում որպես հարավարևելյան բազմազգ դիվիզիա (MND-SE), որը Միացյալ Թագավորության զինված ուժերի սպայի հրամանատարության տակ էր: Նիդերլանդների ուժերի մասնակցությունը MND-SE-ում ղեկավարվում էր Միացյալ Թագավորության և Նիդերլանդների Թագավորության միջև փոխըմբռնման հուշագրով, որի կանոնները կից ներկայացված էին: Երկու փաստաթղթերն էլ գաղտնի էին:
Դիմողը Իրաքի քաղաքացու հայրն է, ով մահացել է 2004թ. ապրիլին հրազենային վնասվածքներից, որոնք նա ստացել է, իր մեքենայով տրանսպորտային միջոցների անցակետով անցնելիս: Սահմանակետն այդ ժամանակ շրջապատված է եղել Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի (ICDC) անդամների կողմից, որոնց միացել էին Նիդերլանդների զինվորները ովքեր ժամանել էին այն բանից հետո, երբ անցակետը կրակահերթի էր ենթարկվել մեկ այլ մեքենայից, որի ընթացքում դիմողի որդին սպանվել է: Նիդերլանդների զինծառայողներից մեկը խոստովանել է, որ մի քանի կրակոց է արձակել մեքենայի ուղղությամբ, որում գտնվել է դիմողի որդին, սակայն հայտարարել է, որ դա արել է որպես ինքնապաշտպանություն` կարծելով, որ իրեն կկրակեն մեքենայից: Թագավորական ռազմական ոստիկանության (Նիդերլանդների զինված ուժերի մասնաճյուղ) կողմից քննությունից հետո զինվորական դատախազն եզրակացրել է, որ դիմողի որդին հավանաբար մահացել է Իրաքյան կողմի գնդակից, և որ Նիդերլանդների զինծառայողը գործել է ինքնապաշտպանությունից դրդված: Այդպիսով ավարտել են քննությունը: Այդ որոշումը անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի ռազմական պալատը, որը գտել է, որ զինծառայողը արձագանքել է բարեկամական կրակին` շփոթելով այն մեքենայի ներսից արձակված կրակոցի հետ: Այս հանգամանքներում նա, հետևաբար, գործել է ինքնապաշտպանության և իր հանձնարարությունների շրջանակներում և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը թողել անփոփոխ:
Եվրոպական դատարանին ներկայացրած իր դիմումումդիմողը գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո առ այն, որ քննությունը բավականաչափ անկախ կամ արդյունավետ չէր: 2013թ. հուլիսի 9-ին Դատարանի Պալատը որոշել է ընդդատությունը զիջել Մեծ պալատին:
Իրավունք: 1-ին հոդված (իրավասություն): Կառավարությունը նախնական առարկություն է ներկայացրել առ այն, որ գանգատները չեն գտնվում Նիդերլանդների տարածքային իրավասության շրջանակներում, քանի որ իրավասությունը պատկանել է Միացյալ Նահանգներին ու Միացյալ Թագավորությանը որպես Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի 1483 բանաձևի ներքո գործող ԻԿՈՒ-ի (SFIR) առաքելությանը, որը կոչված էր վերականգնել անվտանգության ու կայունության պայմանները:
Մերժելով այդ փաստարկը` Դատարանը նկատել է, որ որոշումը կամ հրամանը տրված է օտար պետության իշխանությունների կողմից, ինքնին, բավարար չէ թեթևացնելու համար Պայմանավորվող պետության պարտավորությունները Կոնվենցիայի ներքո: Նիդերլանդները չեն ազատվում §իրավասությունից¦ միայն այն պատճառով, որ ընդունել է Միացյալ Թագավորության հրամանատարի օպերատիվ վերահսկողությունը: Չնայած նրան, որ ազգային ուժերն օր օրի ստանում են իրենց ամենօրյա հրամաններն օտարերկրյա հրամանատարների կողմից, հիմնական քաղաքականության ձևակերպումը, այդ թվում, կանոնակարգի սահմաններում, որը համաձայնեցված է Փոխըմբռնման հուշագրով, ըստ որի ուժի կիրառման կանոնները սահմանվում են առանձին պետությունները, ովքեր տրամադրում են ուժերը: Նիդերլանդները ստանձնել են անվտանգության ապահովելու պարտավորություն այն տարածքում, որտեղ տեղակայված են իրենց զորքերը, բացառությամբ այլ մասնակից պետությունների: Էական չէ այն, որ անցակետը, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել, եղել է ԻՔՊԿ-ի (ICDC) պահակակետը և հսկվել է ԻՔՊԿ-ի (ICDC) ուժերի կողմից: Նիդեռլանդների զորքերը այդպիսով չեն եղել ցանկացած օտարերկրյա իշխանության տրամադրության ներքո կամ ղեկավարվել կամ վերահսկվել ցանկացած այլ պետության կոմղից:
Որոշիչ կրակոցը տեղի է ունեցել մի անցակետում, որը գտնվել է Նիդերլանդների զորքերի հրամանատարության և անմիջական հսկողության ներքո, ինչը սահմանված է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի 1483 բանաձևով Նիդերլանդների §իրավասության¦ ներքո:
Եզրակացություն: նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
Հոդված 2 (դատավարական գործոն): Դատարանը չի ընդունել դիմողի պնդումն առ այն, որ քննությունը չի եղել բավարար անաչառ: Ապացույցներ չկան, որոնք կվկայեն, որ Թագավորական ռազմական ոստիկանությունը, որն անցկացրել է նախնական քննությունը կիսել է իր բնակելի տարածքը բանակի դիմողի որդու մահվան համար պատասխանատու անձնակազմի հետ, որն էլ իբր ազդել է քննության անաչառության վրա: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի ռազմական պալատի կազմում զինվորական սպային որպես դատավորի ընդգրկմանը, ով անփոփոխ է թողել Նիդերլանդների բանակի սպայի (ով կրակել է մեքենայի վրա) քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը` պալատը բաղկացած էր Վերաքննիչ դատարանի երկու քաղաքացիական անդամներից և մեկ ռազմական անդամից: Ռազմական անդամը եղել է ավագ սպա որակավորված դատական գրասենյակի համար, ով արդեն չի գտնվում այդ պաշտոնում և, որի ֆունկցիոնալ անկախությունը և անկողմնակալությունը նույնն էին, ինչ որ քաղաքացիական դատավորներինը: Ռազմական պալատը դրանով իսկ պահպանել է անաչառության բավարար երաշխիքները 2-րդ հոդվածի իմաստով:
Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է քննության արդյունավետությանը, Դատարանը գտել է, որ առկա են մի շարք թերություններ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի ռազմական պալատը հաստատել է, որ սպան, ով կրակել է գործել ինքնապաշտպանությունից ելնելով` սխալմամբ արձագանքելով բարեկամական կրակին, առանց պարզաբանելու որոշակի համապատասխան գործոններ, մասնավորապես, թե արդյոք ավելի շատ կրակոցներ էին հնչել, քան անհրաժեշտ է, և թե արդյոք կրակոցները դադարել էին: Այս հարցերի վերաբերյալ փաստաթղթերը հասանելի չէին Ռազմական պալատին: Մասնավորապես, ICDC-ի անձնակազմի հայտարարությունների պաշտոնական արձանագրությունը, որը հսկել է անցակետը կրակոցների ընթացքում և կրակ արձակած անձանց անունները կցվել են գործին:
Բացի դրանից, եղել է ժամանակի ձգձգում. տեղի ունեցած միջադեպից հետո կրակոց արձակած սպան հարցաքննվել է վեց ժամ անց միայն: Չնայած, որ կանոնների խախտում չի եղել, այնուամենայնիվ այն փաստը, որ ոչ մի համապատասխան քայլ չի ձեռնարկվել նվազեցնելու համար այլ վկաների հետ պայմանավորվելու հավանականությունն ևս մեկ թերություն է: Ինչ վերաբերում է դիահերձմանն, այն իրականացվել է առանց որևէ հոլանդացի որակավորված պաշտոնիայի: Պաթոլոգանատոմների եզրակացությունը չափազանց հակիրճ է, առանց մանրամասների և չի ներառում որևէ լուսանկար: Վերջապես, մետաղի բեկորները, որոնք դիտվել են որպես գնդակի մասեր, որոնք վերցվել են դիակից և հանդիսանում են պոտենցիալ կարևոր իրեղեն ապացույց, չեն պահվել կամ ուսումնասիրել պատշաճ պայմաններում և հետագայում անհետացել էին չպարզված հանգամանքներում:
Ամփոփելով, մահվան հանգամանքների քննությունը չի բավարարել 2-րդ հոդվածի չափանիշներին, այդ փաստաթղթերում պարունակող կարևոր տեղեկությունը հասանելի չի եղել դատական մարմիններին և դիմողին, որևէ քայլ չի ձեռնարկվել կրակոց արձակած սպային մեկուսացնելու ուղղությամբ, որպեսզի կանխվի այլ վկաների հետ պայմանավորվելու հնարավորությունը, փորձ չի կատարվել պետության գործակալին քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ արդյունավետ քննություն անցկացնելու և արդյունքում զեկույցը լիակատար չէր և կարևոր իրեղեն ապացույցները չպարզված հանգամանքներում անհետացել էին: Չի կարելի նշել, որ այդ թերությունները եղել են անխուսափելի, նույնիսկ ծանր պայմաններում, որոնք առկա էին Իրաքում այդ ժամանակ:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41: 25000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տես նաև Ալ-Սքեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], 55721/07, 2011թ. հուլիսի 7, տեղեկատվական նշում թիվ 143, Հասանն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], 29750/09, 2014թ. սեպտեմբերի 16, տեղեկատվական նշում թիվ 177):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy