© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ 167
հոկտեմբեր 2013
Յանովիչը և այլոք ընդդեմ Ռուսաստանի [GC] - 55508/07 և 29520/09
Վճիռ 21.10.2013 [GC]
Հոդված 3
Անմարդկային վերաբերմունք
Պոզիտիվ պարտավորություններ
Խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից 1940թ. Կատինի մերձակայքում մահապատժի ենթարկված լեհ բանտարկյալների ճակատագրի մասին պատշաճ հետաքննություն չիրականացնելու ենթադրյալ խախտում: խախտում չկա
Հոդված 35
Հոդված 35-3
Ratione temporis
Դատարանի ratione temporis իրավազորությունը պատասխանող պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 58 տարի առաջ տեղի ունեցած մահերի. նախնական առարկություն ընդունված է
Հոդված 38
Հոդված 38-1-ա
Գործի քննության համար անհրաժեշտ պայմանների ապահովման պարտականություն
Կատինի կոտորածի հետաքննության քրեական վարույթը կարճելու մասին ներպետական դատարանների վճիռը տրամադրելու մերժումը ազգային անվտանգության հիմքերով. Հոդված 38-ի խախտում
Փաստեր – Դիմումատուներն այն լեհ սպաների և ծառայողների հարազատներն են, ովքեր 1939թ. սեպտեմբերին խորհրդային բանակի` Լեհաստանի Հանրապետություն ներխուժումից հետո պահվել են խորհրդային ճամբարներում և բանտերում և հետագայում առանց դատավարության սպանվել խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից ավելի քան 21 000 այլ մարդկանց հետ` 1940թ. ապրիլին և մայիսին: Զոհերը թաղվել են զանգվածային գերեզմաններում Կատինի անտառի մոտ: Զանգվածային սպանությունների հետաքննությունները սկսվել են 1990թ. սակայն կարճվել են 2004թ.: Հետաքննության կարճման մասին որոշման շարադրանքը գաղտնի է պահվել Եվրոպական դատարանի վճռի ամսաթվի դրությամբ և դիմումատուներին հնարավորություն չի տրամադրվել ծանոթանալ դրան: Այդ որոշմանը ծանոթանալու և այն գաղտնազերծելու բազմաթիվ դիմումները շարունակաբար մերժվել են ռուսական դատարանների կողմից: Ռուսական իշխանությունները մերժել են նաև Եվրոպական դատարանին տրամադրել որոշման պատճենն այն պատճառաբանությամբ, որ այն էական նշանակություն չունի դիմումատուի գործի համար և որ ներպետական օրենսդրությունն արգելում է գաղտնիք համարվող տեղեկությունների բացահայտումը:
2012թ. ապրիլի 16-ի վճռում (տե՛ս տեղեկագիր թիվ 151) Դատարանի պալատը ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ որոշել է, որ Կառավարությունը խախտել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածը` չտրամադրելով հետաքննության կարճման մասին որոշման պատճենը, սակայն որ դատարանն օժտված չէ ratione temporis իրավազորությամբ` մահերի արդյունավետ հետաքննություն իրականացնելու պարտավորության խախտման վերաբերյալ դիմումատուի գանգատն ըստ էության քննելու համար: Պալատը ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ գտել է, որ տեղի է ունեցել հոդված 3-ի խախտում դիմումատուներից 10-ի նկատմամբ` ռուսական իշխանությունների կողմից նրանց իրադրության նկատմամբ ցուցաբերված քամահրական վերաբերմունքի հետևանքով պատճառված տառապանքների պատճառով:
Իրավունք – Հոդված 2 (ընթացակարգային տեսակետ). Դատարանը կրկնում է, որ պետության ներկայացուցիչների կողմից կատարված ենթադրյալ ապօրինի սպանությունների արդյունավետ հետաքննություն իրականացնելու Պետության` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտականությունների կատարումը քննության առնելու իր ratione temporis իրավազորությունը անժամկետ չէ, եթե մահերը պատճառվել են նախքան Կոնվենցիայի` այդ պետության համար ուժի մեջ մտնելը: Այդպիսի դեպքերում Դատարանի իրավազորությունը տարածվում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող ժամանակահատվածում իրականացված ընթացակարգային գործողությունների կամ անգործության նկատմամբ, պայմանով, որ առկա է «իրական կապ» մահվան, որպես «խթանող» իրադարձության և ուժի մեջ մտնելու միջև: «Իրական կապի» հաստատման համար, մահվան և ուժի մեջ մտնելու միջև ընկած ժամանակահատավածը պետք է ողջամտորեն կարճատև եղած լինի և հետաքննության հիմնական մասը պետք է իրականացված լինի ուժի մեջ մտնելուց հետո: Այդ նպատակով ողջամտորեն կարճատև ժամկետը նշանակում է տաս տարին չգերազանցող ժամկետ:
Ներկայացված ապացույցների համաձայն դիմումատուների հարազատները պետք է համարվեին, որ մահապատժի են ենթարկվել խորհրդային իշխանությունների կողմից 1940թ.: Մինչդեռ Ռուսաստանը վավերացրել է Կոնվենցիան 1998թ. մայիսին` հիսունութ տարի անց: Այդ ժամանակահատվածը ոչ միայն մի քանի անգամ երկար է քան այն ժամկետները, որոնք ընթացակարգային պարտականություններ են ծնել 2-րդ հոդվածի համաձայն Դատարանի քննությանը հանձնված բոլոր նախկին դեպքերում, այլև չափազանց երկար է բացարձակ իմաստով որպեսզի իրական կապ հաստատվի մահերի և Ռուսաստանի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև: Այնուհետև, չնայած զանգվածային թաղումների վերաբերյալ հետաքննությունը պաշտոնապես դադարեցվել է միայն 2004թ.` Ռուսաստանի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց վեց տարի անց, գործում առկա տեղեկությունների և կողմերի փաստարկների հիման վրա անհնար է պարզել թե ինչ հետաքննչական քայլեր են ձեռնարկվել ուժի մեջ մտնելուց հետո: Դատարանը չէր կարող ընդունել, որ ապացույցների վերագնահատումը, հետաքննությունների նյութերի դասակարգման վերաբերյալ նախկին եզրակացություններից կամ որոշումներից շեղվելը կարելի է ասել, որ հանգեցրել է «ընթացակարգային քայլերի նշանակալի համամասնության», որն անհրաժեշտ է «իրական կապի» հաստատման համար` 2-րդ հոդվածի իմաստով: Որևէ ապացույց կամ էական տեղեկություն ի հայտ չի եկել վճռորոշ ամսաթվին հաջորդած ժամանակահատվածում: Համապատասխանաբար, չի բավարարվել «իրական կապի» գոյության հաստատման համար անհրաժեշտ որևէ չափանիշ:
Այնուամենայնիվ, ինչպես նկատել է Դատարանը Շիլիհն ընդդեմ Սլովենիայի (Šilih v. Slovenia) գործով կարող են լինել արտասովոր իրավիճակներ, որոնք չեն բավարարում «իրական կապի» չափանիշները սակայն երբ Կոնվենցիայի երաշխիքների և հիմնարար արժեքների իրական և արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը նույնպես բավարար հիմք է հանդիսանում կապի առկայությունը ճանաչելու համար: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ կապի առկայությունը պարզելու համար «խթանող իրադարձությունը» պետք է ավելի լայն շրջանակներ ունենա քանի սովորական քրեական հանցագործությունը և հանգեցնի Կոնվենցիայի բուն հիմունքների ժխտմանը: Միջազգային իրավունքով նախատեսված ծանր հանցագործությունները, ինչպես օրինակ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պատկանում են այդ դասին: Այնուամենայնիվ, այսպես կոչված «Կոնվենցիոն արժեքները» չեն կարող կիրառվել այնպիսի իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել նախքան Կոնվենցիայի ընդունումը 1950թ. նոյեմբերի 4-ին, քանի որ միայն այդ ժամանակ է սկսել Կոնվենցիայի` որպես մարդու իրավունքների միջազգային պայմանագրի գոյությունը: Պայմանավորվող կողմը չի կարող Կոնվենցիայի համաձայն պատասխանատվության ենթարկվել միջազգային իրավունքով արգելված նույնիսկ ամենածանր հանցագործությունները չհետաքննելու համար եթե դրանք նախորդել են Կոնվենցիային: Այս կապակցությամբ էական տարբերություն կա այն պետության միջև որը հնարավորություն է ունեցել հետապնդում իրականացնել միջազգային իրավունքով արգելված ծանր հանցագործության կապակցությամբ, երբ հանգամանքները դա թույլ են տվել և այն պետության միջև, որին Կոնվենցիան էր պարտավորեցրել այդպես վարվել: Այդ իրադարձությունները, որոնք կարող էին առաջացնել 2-րդ հոդվածով սահմանված հետաքննություն իրականացնելու պարտավորությունը տեղի են ունեցել 1940թ., Կոնվենցիայի գոյությունից ավելի քան տաս տարի առաջ: Համապատասխանաբար, որևէ տարր առկա չէ, որն ունակ է կապել հեռավոր անցյալը վերջին` ուժի մեջ մտնելու հաջորդած ժամանակահատվածին և Դատարանն օժտված չէ գանգատը 2-րդ հոդվածի համաձայն քննության առնելու իրավազորությամբ:
Եզրակացություն. նախնական առարկություն ընդունված է (ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 3: Իր նախադեպային պրակտիկայում Դատարանն ընդունել է, որ «անհետացած անձի» ընտանիքի անդամների տառապանքները, ովքեր իրար հաջորդող հույսի և հուսահատության տևական ժամանակ են վերապրել, կարող են հիմնավորել 3-րդ հոդվածի խախտման արձանագրումը` իշխանությունների կողմից նրանց` տեղեկատվություն ստանալու հարցումների նկատմամբ ցուցաբերած առանձնապես անտարբեր վերաբերմունքի հիմքով: Այնուամենայնիվ, դիմումատուի գործով Դատարանի իրավազորությունը տարածվում է միայն 1998թ. մայիսի 5-ին հաջորդած ժամանակահատվածի վրա, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ռուսաստանի համար: Այդ ժամանակ արդեն լեհ ռազմագերիների ճակատագրերի վերաբերյալ որևէ անորոշություն չէր մնացել: Չնայած, որ ոչ բոլոր մարմիններն են հայտնաբերվել, նրանց մահերը հրապարակայնորեն ընդունվել են խորհրդային և ռուսական իշխանությունների կողմից և հանդիսանում է հաստատված պատմական փաստ: Դրանից անհրաժեշտաբար բխում է, որ ի սկզբանե «անհետացման» վերաբերյալ գործը պետք է համարվի «հաստատված մահվան» մասին գործ: Քանի որ հատուկ հանգամանքներից ոչ մեկը, որոնց հիման վրա Դատարան 3-րդ հոդվածի խախտում է արձանագրել «հաստատված մահվան» գործերով (օրինակ զոհերի տառապանքների ուղղակի ականատես լինելը) առկա չէ դիմումատուի գործով, նրանց տառապանքները չեն հասել մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհերի հարազատներին անկասկած պատճառված էմոցիոնալ սթրեսից տարբերվող մասշտաբների և բնույթի:
Եզրակացություն: խախտում չկա (ձայների տասներկու կողմ և հինգ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 38: Կառավարությունը չի կատարել Դատարանի պահանջը Կատինի գործի վարույթի կարճման մասին 2004թ. սեպտեմբերի որոշման պատճենը ներկայացնելու վերաբերյալ պատճառաբանելով, որ որոշումն իրավաչափորեն դասակարգվել է որպես հույժ գաղտնի ներպետական օրենսդրության համաձայն և Կառավարությանն արգելվում է գաղտնի նյութեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` դրանց կոնֆիդենցիալության վերաբերյալ երաշխիքների բացակայության պարագայում:
Դատարանն ընդգծել է, որ նույնիսկ երբ խնդրո առարկան ազգային անվտանգությունն է օրինականության և իրավունքի գերակայության հայեցակարգերը ժողովրդավարական հասարակությունում պահանջում են, որ մարդու հիմնարար իրավունքներին սպառնացող միջոցները պետք է հանդիսանան որոշակի մրցակցային ընթացակարգերի առարկա` այնպիսի անկախ մարմնի առջև, որն իրավասու է քննության առնել որոշման պատճառները և համապատասխան ապացույցները, այլապես Պետական մարմինները հնարավորություն կունենան կամայականորեն ոտնահարել Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:
Սույն գործով ազգային դատարանները էական քննության չեն ենթարկել գործադիրի պնդումները, որ որոշման մեջ պարունակվող տեղեկությունները գործի վարույթի կարճման վերաբերյալ պետք է գաղտնի պահվեն դեպքերից հետո յոթանասուն տարուց ավելի: Նրանք սահմանափակել են իրենց ուսումնասիրության շրջանակները պարզելով միայն, թե արդյոք գաղտնիության մասին որոշումն ընդունվել է համապատասխան մարմինների վարչական իրավասությունների սահմաններում` առանց անկախ քննություն իրականացնելու, թե արդյոք փաստացի ողջամիտ հիմքեր ունի այն եզրակացությունը, որ դրա գաղտնազերծումը սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության համար: Նրանք ըստ էության չեն անդրադարձել այն փաստարկին, որ այն հանգեցրել է գերագույն մակարդակով տրված հրամանների համաձայն իրականացված մարդու իրավունքների ամենածանր խախտումների վերաբերյալ վարույթի ավարտին և որոշումը փաստորեն ենթակա չէ գաղտնիության` ներպետական օրենսդրության համաձայն: Փորձ չի արվել նաև հավասարակշռել մի կողմից տեղեկությունների պաշտպանության ենթադրյալ անհաշտությունը և մյուս կողմից թափանցիկ քննության հանրային շահը և զոհերի մահվան հանգամանքների բացահայտման նրանց հարազատների մասնավոր շահը: Հաշվի առնելով գաղտնի որոշման ներպետական դատական քննության սահմանափակ շրջանակը Դատարանը չի կարող ընդունել, որ վարույթի կարճման մասին 2004թ որոշման պատճենի ներկայացումը կարող էր վնասել Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Դատարանն ընդգծել է նաև, որ ազգային անվտանգության օրինական մտահոգությունները կարող էին ապահովվել դատարանում իրականացվող դատավարության շրջանակներում պատշաճ ընթացակարգային միջոցառումներով, ներառյալ խնդրո առարկա փաստաթղթի սահմանափակ մատչելիությունը Դատարանի կանոնակարգի 33-րդ կանոնի համաձայն և, in extremis, դռնփակ դատաքննության անցկացմամբ: Այնուամենայնիվ, Կառավարությունը չի միջնորդել այդպիսի միջոցառումներ ձեռք առնել:
Եզրակացություն: 38-րդ հոդվածի խախտում (միաձայն):
Հոդված 41. Վնասների փոխհատուցման պահանջը մերժվել է քանի որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտումն ընթացակարգային հարց է որը չի հանգեցնում փոխհատուցման:
(Տե՛ս Շիլիհն ընդդեմ Սլովենիայի (Šilih v. Slovenia) [GC], 71463/01, 9 ապրիլի 2009թ., տեղեկագիր թիվ 118):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy