© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 170
2014թ. հունվար
Jones-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության - 34356/06 և 40528/06
Վճիռ 14.01.2014թ. [Բաժանմունք IV]
Հոդված 6
Քրեական հետապնդում
Հոդված 6-1
Դատարան դիմելու իրավունք
Խոշտանգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցերը, որով պատասխանող պետությունը (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) և դրա պաշտոնյաները վկայակոչում էին իրենց անձեռնմխելիությունը, վարույթ չընդունելու մասին որոշումը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուները պնդում էին, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կալանքի տակ գտնվելու ժամանակ նրանք ենթարկվել են խոշտանգումների: Առաջին դիմումատուն (պրն. Jones-ը) հետագայում քաղաքացիական հայց էր ներկայացրել Անգլիայի Բարձր դատարան ընդդեմ Թագավորության, Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության և մի պաշտոնյայի: Մյուս երեք դիմումատուները հայց էին ներկայացրել ընդդեմ չորս անձանց, այն է` երկու ոստիկանների, բանտի կառավարչի տեղակալի և Ներքին գործերի նախարարի: Բարձր դատարանը վճռել էր, որ համաձայն 1978թ. Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի` բոլոր պատասխանողները իրավունք ունեին օգտվել անձեռնմխելիությունից: Բողոքարկման փուլում Վերաքննիչ դատարանը միտված էր առանձնացնել ratione personae անձեռնմելիությունը (որը կիրառելի է պետության, գործող նախագահի և դիվանագետների պարագայում) ratione materiae անձեռնմելիությունից (որը կիրառելի է սովորական պաշտոնյաների, պետության նախկին նախագահների և դիվանագետների դեպքում): Դատարանը անփոփոխ էր թողել Բարձր դատարանի կողմից Թագավորության և դրա նախարարության վերաբերյալ կայացված որոշումը` միաժամանակ վարույթ ընդունելով առանձին պատասխանողների վերաբերյալ դիմումատուների կողմից ներկայացված բողոքը: Սույն գործով խնդիրն այնուհետև քննել էր Լորդերի պալատը, որը համաձայնել էր Բարձր դատարանի հետ այն մասին, որ բոլոր պատասխանողներն ունեին անձեռնմխելիության իրավունք, նույնիսկ եթե նրանք մեղադրվում էին խոշտանգումներ կատարելու մեջ: Եվրոպական դատարան ներկայացված իրենց գանգատում դիմումատուները բողոքում էին դատարան դիմելու իրենց իրավունքի խախտման վերաբերյալ:
Իրավունք. Հոդված 6 § 1. Պետության կողմից ձեռնարկված միջոցները, որոնք արտացոլում են միջազգային հանրային իրավունքում ընդունված պետական անձեռնմխելիության կանոնները, սկզբունքորեն չեն կարող 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված դատարան դիմելու իրավունքի նկատմամբ անհամաչափ սահմանափակում սահմանել: Al-Adsani-ի գործով 2001 թվականին կայացված վճռով Դատարանը գտել է, որ չի հաստատվել այն հանգամանքը, որ միջազգային իրավունքով դեռևս ընդունված է այն դիրքորոշումը, համաձայն որի ֆորումի պետությունից դուրս կատարված խոշտանգումներին առնչվող վնասի փոխհատուցման մասին քաղաքացիական հայցերի ժամանակ պետությունները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից: 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո և Al-Adsani-ի գործով վճռի հիման վրա համապատասխան թեստը որոշելիս Դատարանը գործել է միջազգային իրավունքի համապատասխան կանոնները և սկզբունքները որոշելու և միջազգային իրավունքի մասը կազմող Կոնվենցիայի ու միջազգային իրավունքի մյուս կանոններին հնարավորինս համահունչ մեկնաբանելու իր պարտավորության շրջանակներում: Հետևաբար, Դատարանը բավարարված է, որ Al-Adsani-ի գործով Մեծ Պալատի կողմից որդեգրված համաչափության մոտեցումը պետք է կիրառվի նաև սույն գործով:
(ա) Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ բերված հայցի նկատմամբ սկզբունքների կիրառությունը. Դատարանը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով 2012թ. փետրվարի 3-ին կայացված վճռով, որը սույն Դատարանի կողմից պետք է դիտարկվի որպես միջազգային սովորութային իրավունքի ոլորտում հեղինակավոր կարծիք, հստակ կերպով հաստատվում է, որ մինչև 2012թ. փետրվար ամիսը պետական անձեռնմխելիության իրավունքի jus cogens հիմքով բացառություններ չեն արձանագրվել: 2006 թվականին անգլիական դատարանների կողմից 1978թ. օրենքի դրույթների կիրառությունը, որով հաստատվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության կողմից առաջ քաշված պետական անձեռնմխելիության իրավունքը հարգելու փաստարկը, չեն կարող համարվել որպես դիմումատուի՝ դատարան դիմելու իրավունքի նկատմամբ անհամաչափ սահմանափակում:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
(բ) Սկզբունքների կիրառությունը՝ պետական պաշտոնյաների դեմ բերված հայցերում. Բոլոր չորս դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել հիշատակված պետական պաշտոնյաների դեմ խոշտանգումների հիմքով բերված քաղաքացիական հայցերի քննության հնարավորությունից: Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք դատական այս հայցերի քննության մերժումը համատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ՝ կիրառելով Al‑Adsani-ի գործով հաստատված ընդհանուր մոտեցումը: Պետական պաշտոնյաների դեմ ներկայացված հայցերի ժամանակ կիրառված անձեռնմխելիությունը դարձյալ «պետական անձեռնմխելիություն» է. եթե այն վկայակոչվել է պետության կողմից, ապա պետությունը չի կարող հրաժարվել դրանից: Այն դեպքերում, ինչպես որ սույն գործով է, երբ պետական պաշտոնյաների նկատմամբ ratione materiae անձեռնմխելիության շնորհումը պետական անձեռնմխելիության միջազգային իրավունքի հետ համապատասխանություն ապահովելու նպատակ է հետապնդում, և ինչպես այն ժամանակ, երբ անձեռնմխելիությունը շնորհվում է պետությանը, դատարան դիմելու իրավունքի սահմանափակման նպատակն օրինական է: Քանի որ այն միջոցները, որոնց հիմքում պետական անձեռնմխելիության միջազգային իրավունքի համընդհանուր կերպով ընդունված դրույթներն են, չեն կարող սկզբունքորեն դիտարկվել որպես դատարան դիմելու իրավունքի ոչ համաչափ սահմանափակում, դիմումատուների գործով ուսումնասիրման ենթակա միակ խնդիրն այն է, թե արդյո՞ք պետական պաշտոնյաներին շնորհված ratione materiae անձեռնմխելիությունը այդ կանոնների արտացոլումն է: Հետևաբար, Դատարանը քննել է այն հարցը, թե արդյո՞ք ընդհանուր կանոն կա, համաձայն որի ներպետական դատարանները պետք է բավարարեն Սաուդյան Արաբիայի՝ պետական պաշտոնյաների անձեռնմխելիության իրավունքը հարգելու պահանջը, և եթե այդպես է, արդյո՞ք կան խոշտանգոմների դեպքում կիրառելի հատուկ կանոնների կամ բացառությունների մասին վկայող փաստեր:
(i) Ընդհանուր կանոնի գոյությունը. Քանի որ ցանկացած գործողություն չի կարող պետության կողմից անմիջականորեն կատարվել, այլ միայն պետության անունից հանդես եկող անհատների, այն դեպքերում, երբ պետությունը պահանջում է պետական անձեռնմխելիության հարգում, մեկնարկային կետը պետք է լինի ratione materiae անձեռնմխելիության կիրառելիությունը պետական պաշտոնյաների գործողությունների նկատմամբ: Հակառակ պարագայում, անձեռնմխելիությունը միշտ էլ հնարավոր կլինի շրջանցել՝ պետական պաշտոնյաների դեմ հայցերը բավարարելով: Ոսւտի, միջազգային և ներպետական մակարդակում առկա աղբյուրների գերիշխող մասը կարծես թե առաջարկում են, որ պետական անձեռնմխելիությունը, սկզբունքորեն, օտարերկրյա պետության առանձին աշխատակիցներին կամ պաշտոնյաներին այդ պետության անունից կատարված գործողությունների համար օժտում է միևնույն բնույթի անձեռնմխելիությամբ, ինչ հենց պետության դեպքում է:
(ii) Խոշտանգման արարքների առնչությամբ հատուկ կանոնների կամ բացառությունների գոյությունը. Թեև գործողությունների պաշտոնական բնույթը պետական պատասխանատվություն սահմանելու նպատակներով ընդունվում է, սա ինքնին որոշիչ հանգամանք չէ պարզելու համար, թե արդյո՞ք միևնույն գործողությունների նկատմամբ պետական անձեռնմխելիության պահանջը միջազգային իրավունքի ներքո միշտ պետք է ճանաչվի, թե` ոչ: Հաշվի առնելով միջազգային իրավունքը, ինչպես նաև ներպետական և միջազգային նախադեպային պրակտիկան, և այն որ Դատարանի կարծիքով միջազգային իրավունքում աստիճանաբար ի հայտ է գալիս օտարերկրյա պետությունների պետական պաշտոնյաների դեմ խոշտանգումների գործերով քաղաքացիական հայցեր ներկայացնելու համար հատուկ կանոնների կամ բացառությունների աճող սատարում, հեղինակավոր աղբյուրների մեծ մասն ընդունում է, որ պետական անձեռնմխելիության իրավունքը չի կարող շրջանցվել՝ պետության ծառայողներին կամ ներկայացուցիչներին դատական հետապնդման ենթարկելով: Խոշտանգումների դեմ կոնվենցիայով սահմանված խոշտանգում եզրույթի ընկալման, պետական անձեռնմխելիության և Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածների մեջ ներկայացված վերագրման կանոնների փոխազդեցության, ՄԱԿ-ի 1984թ. Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածի սահմանների շուրջ վերջերս բանավեճեր են ծավալվում: Սակայն, խնդրո առարկայի մասով պետական գործելակերպը դեռևս ձևավորման փուլում է՝ նմանատիպ գործերով ratione materiae անձեռնմխելիության շնորհման և մերժման մասին ընդարձակ տեղեկատվությամբ: Ներկայումս ներպետական Գերագույն դատարաններում առնվազն երկու գործ դեռևս քննության փուլում է: Այս հարցի շուրջ միասնական միջազգային կարծիքը զարգացման փուլում է, ինչպես երևաց Միջազգային իրավունքի հանձնաժողովում քրեական ոլորտի վերաբերյալ վերջերս ծավալված քննարկումներից: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և ապագա զարգացումներն ակնկալելի են: Ներկա գործով ակնհայտ է, որ Լորդերի պալատը մանրամասն ներկայացրել է բոլոր հնարավոր փաստարկները՝ կապված խոշտանգումների համար քաղաքացիական հայցի ժամանակ պետական անձեռնմխելիության ընդհանուր կանոնից հնարավոր բացառություն գտնելու հետ: Լայնածավալ և համապարփակ վճռում դատարանը եզրահանգել է, որ միջազգային սովորութային իրավունքը խոշտանգմանը հավասարվող վարքագիծ դրսևորելու համար պետական պաշտոնյաների դեմ բերված քաղաքացիական հայցերի ժամանակ, երբ պետությունն ինքն է վայելում անձեռնմխելիության իրավունք, ratione materiae անձեռնմխելիության ընդհանուր կանոնից ոչ մի բացառություն չի ճանաչում: Լորդերի պալատի եզրահանգումները ո՛չ ակնհայտորեն սխալ էին և ո՛չ էլ կամայական, այլ հիմնված էին միջազգային իրավունքի ընդարձակ նյութերի, դիմումատուի իրավական փաստարկների և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռի վրա, որը գործը լուծել է հօգուտ դիմումատուների: Ներպետական այլ դատարանները Լորդերի պալատի կողմից սույն գործով արված եզրահանգումները մանրակրկիտ ուսումնասիրել են և գտել, որ դրանք բավականաչափ համոզիչ են: Ելնելով այս հանգամանքներից՝ Դատարանը բավարարված է նրանով, որ սույն գործով պետական պաշտոնյաներին անձեռնմխելիության շնորհումն արտացոլում է միջազգային հանրային իրավունքի համընդհանուր կերպով ճանաչված կանոնները: Հետևաբար, 1978թ. օրենքի դրույթների կիրառությունը, որով պետական պաշտոնյաներին շնորհվում է քաղաքացիական գործերով անձեռնմխելիության իրավունք, հավասարազոր չէ դիմումատուի` դատարան դիմելու իրավունքի սահմանափակման: Սակայն, ներկայումս միջազգային իրավունքի այս ոլորտում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո սա մի խնդիր է, որը պետք է մնա պայմանավորվող կողմերի ուշադրության կենտրոնում:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
(Տե՛ս Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 35763/97, Նախադեպային տեղեկատու թիվ 36)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy