© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 99 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հուլիս 2007
Յորգիչն ընդդեմ Գերմանիայի – 74613/01
Վճիռ 12.7.2007 /Հինգերորդ ստորաբաժանում/
Հոդված 7
Հոդված 7-1
Չկա հանցագործություն առանց այն նախատեսող օրենքի
Դիմողի հայտարարությունն այն մասին, որ ներպետական դատարանների կողմից օգտագործվող` ցեղասպանության հանցագործության սահմանումն անհարկի կերպով ընդարձակ է: որևէ խախտում չկա
Հոդված 6
Քրեական հետապնդում
Հոդված 6-1
Օրենքով ստեղծված դատարան
Դիմողի հայտարարությունն այն մասին, որ գերմանական դատարաններն իրեն լուրջ իրավախախտումների, այդ թվում` Բոսնիայում կատարված ցեղասպանության համար դատելու ընդդատություն չունեին: որևէ խախտում չկա
Փաստերը: 1995թ. դեկտեմբերին դիմողը Բոսնիայից Գերմանիա վերադառնալիս ձերբակալվել էր 1992թ. մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Դոբոյի շրջանում ցեղասպանությանը մասնակից լինելու կասկածանքով: Նրան ներկայացված մեղադրանքները ներառում էին կիսառազմականացված խմբի ստեղծումը, որը վատ վերաբերմունք էր ցուցաբերել և սպանել մահմեդական գյուղացիներին, ինչպես նաև գյուղացիներին անձամբ մահապատժի ենթարկելը: Վերջիվերջո նրան, ի թիվս այլ բաների, դատապարտեցին ցեղասպանության և սպանության համար ու ցմահ ազատազրկում տվեցին: Դատարանին ներկայացրած իր հայցադիմումում նա, մասնավորապես, բողոքում էր, որ գերմանական դատարաններն իրեն դատելու սխալ ընդդատություն էին ստանձնել, իսկ ցեղասպանության հանցագործության նրանց մեկնաբանությունը գերմանական կամ միջազգային հանրային իրավունքում որևէ հիմք չուներ: Նախորդ կետի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ ինքը գործը քննելու ընդդատություն ունի` չնայած այն փաստին, որ ենթադրյալ հանցագործությունները տեղի էին ունեցել Բոսնիայում, քանի որ օրինական կապ կար այնտեղ գտնվող գերմանական ռազմական ու մարդասիրական առաքելությունների հետ, իսկ դիմողը ավելի քան քսան տարի բնակվել էր Գերմանիայում և այնտեղ էլ ձերբակալվել: Առաջին ատյանի դատարանը միջազգային հանրային իրավունքով ինքն իրեն զրկված չէր համարում մեղադրանքները քննելուց, հատկապես երբ Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանը /ICTY/ հայտարարել էր, որ ինքը պատրաստակամ չէ ստանձնել քրեական հետապնդումը: Առաջին ատյանի դատարանի որոշումը համընդհանուր ընդդատության սկզբունքի հիման վրա վերաքննիչ գանգատ ներկայացնելուց հետո հաստատվել էր: Ինչ վերաբերում է ցեղասպանության հանցագործության սահմանմանը` առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ գերմանական քրեական իրավունքում օգտագործվող “խմբի բնաջնջում” արտահայտությունը նշանակում էր խմբի բնաջնջում որպես հստակ հասարակական միավոր և չէր պահանջում դրա բնաջնջումը կենսաբանաֆիզիկական իմաստով: Այն եզրակացրել էր, որ դիմողը Բոսնիայի հյուսիսում գործել էր մահմեդականների խմբին բնաջնջելու դիտավորությամբ: Սահմանադրական դատարանը մերժել էր քննել դիմողի սահմանադրական բողոքը` որոշելով, որ չի եղել այն սկզբունքի խախտում, ըստ որի քրեական իրավունքը չպետք է հետադարձ կերպով կիրառվի, քանզի համապատասխան դրույթի մեկնաբանությունը կանխատեսելի էր եղել և համապատասխանում էր միջազգային հանրային իրավունքում օգտագործվող դրույթին:
Օրենսդրությունը: 5-րդ հոդվածի 1/ա/ կետ և 6-րդ հոդվածի 1-ին կետ – Ցեղասպանության կոնվենցիայի մեկնաբանությունը գերմանական դատարանների կողմից և դիմողին ցեղասպանության մեղադրանքով դատելու ընդդատության հաստատումը լայնորեն հաստատվել էին օրենքի դրույթներով, Կոնվենցիայի Պայմանավորվող բազում այլ պետությունների նախադեպային իրավունքով, ICTY-ի Կանոնադրությամբ ու նախադեպային իրավունքով: Բացի այդ, ICTY-ի Կանոնադրության 9-րդ հոդվածի 1-ին կետով հաստատվում էր գերմանական դատարանների տեսակետը` նախատեսելով ICTY-ի և ազգային դատարանների զուգահեռ ընդդատությունն առանց կոնկրետ երկրների ներպետական դատարանների սահմանափակման: Գերմանական դատարանների կողմից միջազգային հանրային իրավունքի կիրառելի դրույթների և նորմերի մեկնաբանությունը կամայական չէր, հետևաբար նրանք հիմնավոր պատճառներ ունեին դիմողին դատելու ցեղասպանության մեղադրանքով: Ապա հետևում էր, որ դիմողին դատել էին “օրենքով ստեղծված դատարանով” /6-րդ հոդվածի 1-ին կետ/ և դատապարտելուց հետո օրինական կերպով կալանավորել էին “իրավասու դատարանի կողմից” /5-րդ հոդվածի 1/ա/ կետ/:
Եզրակացություն: որևէ խախտում չկա /միաձայն/:
Հոդված 7 – Թեպետ շատ իշխանություններ կողմ էին եղել ցեղասպանության հանցագործության նեղ մեկնաբանության, կային իշխանություններ, որոնք դրան ավելի լայն մեկնաբանություն էին տվել, որն ընդհանրություններ ուներ գերմանական դատարանների ներկայացրած մեկնաբանության հետ: Հետևաբար դիմողը կարող էր հիմնավոր կերպով կանխատեսած լինել, հարկ եղած դեպքում` փաստաբանի աջակցությամբ, որ իր կատարած գործողությունների համար ցեղասպանության մեղադրանքով ու դրա համար դատապարտված լինելով` ինքը ռիսկի էր դիմում: Ուստի ցեղասպանության հանցագործության մեկնաբանությունն ազգային դատարանների կողմից կարող էր հիմնավոր կերպով դիտարկվել որպես հանցագործության էության հետ համատեղելի և համապատասխան ժամանակ ողջամտորեն կանխատեսված լինել դիմողի կողմից: Հենց որ այդ պահանջները բավարարվեին, գերմանական դատարանները պետք է որոշեին, թե ներպետական իրավունքով ցեղասպանության հանցագործության որ մեկնաբանությունն են իրենք ցանկանում ընդունել:
Եզրակացություն: որևէ խախտում չկա /միաձայն/:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy