© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 105
2008թ. փետրվար
Ժուլին և Շարլ Լիբերասիոնն ընդդեմ Վրաստանի 20893/03
Վճիռ - 14.02.2008թ. [Բաժին III]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատությունը
Քաղաքացիական կողմերի նախաձեռնությամբ կազմակերպված մամլո ասուլիսում ներկայացված հոդվածում քննող դատավորներներին զրպարտելու համար թերթի հրատարակության խմբագրին առաջադրված քրեական մեղադրանքը: խախտում:
Փաստեր.
Գործը վերաբերում է ֆրանսիական Լիբերասիոն օրաթերթի և դրա հրատարակության խմբագիր Սերժ Ժուլիի դեմ դատավճռին` կապված հոդվածի միջոցով զրպարտելու հետ, որը վերաբերում էր արտասահման գործուղված դատավորի սպանության առթիվ կասկածելի հանգամանքներում իրականացված քննությանը: Հոդվածը հրատարակվել է Mort d’un juge: la veuve attaque juges et policiers (Դատավորի մահը. այրին քննադատում է դատավորներին և ոստիկանությանը) վերնագրով, որով հրապարակվել են գործի առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արված մեկնաբանությունները: Ասուլիսի նպատակն էր հանգուցյալի այրու` քրեական գործի քննությունն իրականացնող դատավորների գործողությունների առնչությամբ հանրային և պաշտոնական կարծիքների հրապարակումը: Արդ առթիվ քննությունը ենթարկվել է խիստ քննադատության: Քննող դատավորները դիմողների դեմ ներկայացրել են զրպարտելու առթիվ բողոք, հայտարարելով, որ տվյալ հոդվածի չորս հատվածները եղել են զրպարտող բնույթի: 1. ՙԿողմնակալություն՚. նա (հանգուցյալի այրին) բողոքել է առ այն, որ դատավորները դրսևորել են կողմնակալություն: 2. Գործով քննությունն իրականացվել է ՙտարօրինակ՚ եղանակով: 3. մինչդեռ (Դատավորների միության նախագահը) խոսել է ՙսխալների ցանկի՚ մասին: 4. Քանի որ նրանք (քննող դատավորները) դանդաղ են գործել: Քրեական դատարանն արդարացրել է երկու դիմողներին: Միայն «դատավորների կողմից կողմնակալությանը՚» վերաբերող հատվածը ճանաչվել է զրպարտող: Դատարանը, այդուհանդերձ, հաշվի է առել դիմողների բարի համբավի մասին հայտարարությունը` հաշվի առնելով այն, որ թերթը, քննության առթիվ քննադատությունները լուսաբանելով` պարզապես իրականացրել է հանրությանն իրազեկելու խնդիրը: Վերաքննիչ դատարանը մասամբ բեկանել է դիմողների արդարացման դատավճիռը: Այն որոշել է, որ ի լրումն այն հայտարարության, թե դատավորները եղել են կողմնակալ, նաև մեղադրանքն առ այն, թե քննությունն իրականացվել է «տարօրինակ» եղանակով, ևս զրպարտող է: Դատարանը որոշել է, որ քննարկվող հատվածները ոտնահարել են քննող երկու դատավորների պատիվն ու բարի համբավը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել դիմողների բարի համբավն այն հիմքով, որ նրանք ակնհայտորեն խախտել են իրենց զգույշ և օբյեկտիվ լինելու պարտականությունները: Սերժ Ժուլին մեղավոր է ճանաչվել քաղաքացիական ծառայողներին հրապարակայնորեն վարկաբեկելու համար, իսկ դիմող կազմակերպությունը ճանաչվել է քաղաքացիական պատասխանող: Սերժ Ժուլին դատապարտվել է տուգանքի` 10,000 ֆրանկի (մոտավորապես 1,500 եվրո) չափով, նույն չափով էլ քաղաքացիական կողմերից յուրաքանչյուրը` հասցված վնասների և դատավճռի միևնույն դրույթները զետեղելով Լիբերասիոնում և մեկ այլ օրաթերթում հայտարարությունը տեղադրելու համար: Վերաքննիչ դատարանը վճռել է, որ դիմողները միասին և առանձին քաղաքացիական կողմերին պետք է վճարեն 20,000 ֆրանկ (մոտավորապես 3,000 եվրո)` Պետության կողմից չվճարված ծախսերի դիմաց: Դիմողները բողոք են ներկայացրել իրավունքի առնչությամբ նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա, բայց` ապարդյուն:
Օրենք.
Դիմողների դեմ կայացված դատավճիռը հանգեցրել է արտահայտվելու ազատության խոչընդոտմանը: Խոչընդոտումն արգելված է եղել ֆրանսիայի օրենսդրությամբ, ինչն օրինական նպատակ է հետապնդել պաշտպանելու քննող դատավորների` որպես քաղաքացիական ծառայողների, պատիվն ու վարկանիշը և պահպանելու դատական իշխանության հեղինակությունն ու անկողմնակալությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք խոչընդոտումը «անհրաժեշտ է եղել ժողովրդական հասարակությունում», թե` ոչ, պետք է նշել, որ մամուլը եղել է այն միջոցներից մեկը, որով քաղաքական գործիչները և հանրությունը կարող էին ստուգել և պարզել, որ դատավորները խուսափում են իրենց լուրջ պարտականություններից այն կերպ, որը խախտում է բուն նպատակը, որը նրանց վստահված խնդրի հիմքն է: Դա հատկապես ճիշտ էր տվյալ գործով, քանի որ մամլո ասուլիսում արված մեկնաբանություններն ուղղակիորեն վերաբերել են յուրահատուկ քրեական գործով դատական քննությանը, որն ստացել էր բացառիկ հնչեղություն:
Դատարանը չի բավարարվել Վերաքննիչ դատարանի կողմից արված պատճառաբանություններով: Քննարկվող հոդվածը ներկայացվել է մամլո ասուլիսում, որը վերաբերել է արդեն հանրության ուշադրությունը գրաված գործի, և ներպետական դատարանները չէ, որ պետք է արտահայտեին կարծիք այն մասին, թե մամուլում ինչ միջոցով լրագրողները պետք է ներկայացնեին կոնկրետ տեղեկատվությունը: Ավելին, հոդվածը ճշտիվ կիրառել է համապատասխան ձևական պայմանները և մի շարք տեղերում օգտագործել է մեջբերման նշաններ ընթերցողներին խառնաշփոթի մեջ չգցելու համար` կապված արտահայտված միտքը թերթի մեկնաբանություններից տարբերելու հետ: Միտքն արտահայտողների անունները ևս ամեն անգամ նշվել են դարձյալ ընթերցողների համար, որպեսզի այդ առումով հարց չառաջանար, ինչպես արել էր վերաքննիչ դատարանը, որ որոշ հատվածներ վերագրվեին լրագրողներին և, հետևաբար` դիմողներին: Ավելին, հոդվածը ցույց չի ցուցաբերել որևէ թշնամանք դատավորների հանդեպ:
Թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն էին` հաշվի առնելով քաղաքացիական ծառայողներին, որոնք գործել են ի պաշտոնե: Դիմողների բողոքը մերժելիս Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված պատճառաբանությունները ոչ համապատասխան էին, ոչ էլ` բավարար` նշելով, որ համապատասխան դատավորները, որոնք երկուսն էլ քաղաքացիական ծառայողներ էին, աշխատել են «Պետության հիմնարար ինստիտուտների համար», որպես այդպիսին կարող էին լինել անձնապես քննադատության առարկա ՙթույլատրելի՚ սահմաններում, արտահայտվելով ոչ միայն տեսականորեն, այլև ընդհանուր ձևով: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից տրված պատճառաբանությանը` կապված ՙտարօրինակ՚ բառի հետ, պետք է նշել, որ դա ակնհայտորեն ոչ հաճոյական է եղել և արտահայտվել է հոդվածում մամլո ասուլիսի մասնակիցներից մեկի առնչությամբ և չի օգտագործվել անձամբ լրագրողի կողմից: Ցանկացած դեպքում, դիմողները նույնիսկ չեն անցել չափազանցնելու կամ սադրանքի սահմանները, թեև դա թույլատրելի էր լրագրողական ազատությունն իրականացնելիս: Դատարանը չի համարել դատավորների հասցեին օգտագործված արտահայտությունները ՙակնհայտորեն վիրավորական՚ և հաշվի է առել այն, որ հիմքերը, որոնք նշվել են հետևությունում առ այն, որ դիմողները չեն գործել բարյացակամորեն, դժվար է համատեղվել արտահայտվելու ազատության իրավունքի սկզբունքի և մամուլի` որպես ՙհանրային շահի պաշտպանի՚ դերի հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - դիմողներին միասին տրամադրվել է 7,500 եվրո:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy