© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 86
2006թ. ապրիլ
Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի - 21906/04
Վճիռ - 11.04.2006թ. [Բաժին I]
7-րդ հոդված
7-րդ հոդվածի 1-ին մաս
Nulla poena sine lege (Օրենքով չնախատեսված հանցագործություն)
«Ցմահ ազատազրկման» իրական տևողության անհստակությունը (երկիմաստությունը). խախտում
3-րդ հոդված
Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Դիմողի պնդմամբ` ինքն անորոշության մեջ է մնացել իր «ցմահ ազատազրկման» իրական տևողության պատճառով. ընդունելի:
5-րդ հոդված
5-րդ հոդվածի 1-ին մաս
Օրինական ձերբակալություն կամ կալանք
«Ցմահ ազատազրկման» դատապարտելու ժամկետի ավարտից հետո կալանավորումը. ընդունելի
1989 թվականին դիմողն ասիզների (երդվյալ ատենակալների) դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել երեք դրվագով կանխամտածված սպանություն կատարելու համար և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Վերջինիս դատապարտման առնչությամբ լսումների ժամանակ մեղադրանքի կողմը դատարանի առջև հարց է բարձրացրել պարզաբանելու, թե Քրեական օրենսգրքում առկա` «ցմահ ազատազրկում» հասկացությունն արդյո±ք նշանակում է ազատազրկում մինչև կյանքի վերջը, թե` ազատազրկում քսան տարի ժամկետով` նախատեսված 1981 թվականի Բանտային (ընդհանուր) կանոններով ու 1987 թվականի Բանտային (ընդհանուր) (փոփոխված) կանոններով: Եթե դատարանը գտնի, որ իրավական ակտերի վերջին շրջանակն է կիրառելի, ապա հարց կծագի, թե արդյո±ք պատիժը պետք է նշանակվի հաջորդաբար, թե` միաժամանակ, և մեղադրանքի կողմը կառաջարկի, որպեսզի պատիժները հաջորդաբար նշանակվեն: Դատարանը, հիմնվելով մեկ այլ երդվյալ ատենակալների դատարանի 1988 թվականի դատողությունների վրա, գտել էր, որ իր իրավասության մեջ չի մտնում որոշելու Կանոնների օրինականությունը կամ հաշվի առնելու այն հնարավոր ազդեցությունը, որ վերջիններս կարող են ունենալ պատժի վրա: Դատարանը գտել է, որ Քրեական օրենսգրքում կիրառվող ՙցմահ ազատազրկում՚ հասկացությունը նշանակում է դատապարտյալի` մինչև կյանքի վերջն անազատության մեջ մնալը: Այս հանգամանքը հաշվի առնելով` դատարանն անհրաժեշտ չի գտել քննության առնել այն հարցը, թե արդյոք իր կողմից նշանակվող պատիժները հաջորդաբար, թե` միաժամանակ կկատարվեն: Գերագույն դատարանը մերժել է իր դատապարտման դեմ դիմողի բողոքը:
Երբ դիմողը բանտարկվել է, նրան տրվել է գրավոր տեղեկանք այն մասին, որ վերջինիս ազատ արձակման ժամկետը 2002 թվականի հուլիսի 16-ն է: Դիմողի ազատ արձակումը պայմանավորված էր պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած լավ վարքագծով և գործունեությամբ: Հետագայում կարգապահական զանցանքների հանձնաժողովը դիմողի ազատ արձակումը հետաձգել է մինչև 2002 թվականի նոյեմբերի 2-ը: Գերագույն դատարանը 1992 թվականին մեկ այլ գործով 1981-87 թվականների կանոնները ճանաչել է հակասահմանադրական, իսկ 1996 թվականին նոր բանտային օրենսգիրք է ընդունվել: Դիմողը 2002 թվականին ազատ չի արձակվել և 2004 թվականին Habeas Corpus դիմում է ներկայացրել` վիճարկելով իր կալանավորման օրինականությունն ու վկայակոչելով Կոնվենցիան: Գերագույն դատարանը, որը գործել է որպես առաջին ատյան, մերժել է նրա բողոքը: Հաշվի առնելով այդ ժամանակ կիրառման ենթակա կանոններն ու բանտ մտնելու ժամանակ իրեն տրված գրավոր տեղեկանքը` իր վերաքննիչ բողոքում նա վիճարկել է երդվյալ ատենակալների դատարանի կողմից 1989 թվականին` իրեն դատապարտելիս ՙցմահ ազատազրկում՚ եզրույթին տրված մեկնաբանությունը: Նա փաստարկել է, որ այն հանգամանքը, որ ինքը դատապարտումն անմիջապես չի բողոքարկել, չի կարող մեկնաբանվել որպես իր կողմից «ցմահ ազատազրկու» եզրույթի մեկնաբանության ընդունում: Գերագույն դատարանը, որն այժմ գործում է որպես վերաքննիչ ատյան, մերժել է բողոքը:
Եվրոպական դատարանի առջև դիմողը վիճարկել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումն այն մասով, որ իր ցմահ ազատազրկումն ամբողջությամբ կամ դրա գերակշիռ մասն իր տևողությամբ գերազանցել է ընդունելի ու ողջամիտ բոլոր չափանիշները, որոնք վերաբերում են Կոնվենցիայում սահմանված` կալանքի տակ գտնվելու, որպես պատժի, տևողությանը: Բացի դրանից, բանտ մտնելիս բանտային իշխանությունների կողմից իրեն տրված գրավոր տեղեկանքին հետևելով` ինքը գտնվել է օրինական սպասումների մեջ, որ 2002 թվականին ազատ է արձակվելու: Այնուամենայնիվ, գրավոր տեղեկանքի մեջ նշված ամսաթվից հետո մնալով շարունակական կալանքի տակ` նա ժամանակի գերակշիռ մասը գտնվել է իր ապագայի համար տագնապի ու անորոշության վիճակում, ինչը ըստ դիմողի արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունք է: Նրա մյուս գանգատները վերաբերել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածին` այն առումով, որ 2002 թվականի նոյեմբերի 2-ից սկսած նրա շարունակական կալանքը եղել է անօրինական, քանի որ նրա նկատմամբ 1989 թվականին նշանակված ազատազրկման ժամկետը սպառվել էր այդ օրը: Նա նաև վիճարկել է 7-րդ հոդվածի խախտումն այն մասով, որ 1989 թվականին, երբ ինքը դատապարտվել է ազատազրկման, այդ ժամանակ գործող Բանտային կանոնների համաձայն ցմահ ազատազրկումը հավասարազոր է եղել 20 տարի ժամկետով ազատազրկման: Որպես Բանտային կանոնների վերացման արդյունք նրա պատժի ժամկետն անկանխատեսելիորեն երկարացվել է` որոշակի ժամկետով ազատազրկումից` քսան տարուց վերածվելով մինչև իր կյանքի վերջը տևող անորոշ ժամկետի: Այդպես նշանակվել է ավելի խիստ պատիժ, քան իր կողմից հանցագործության կատարման ժամանակ, որի համար նա դատապարտվել էր: Բացի դրանից, համապատասխան օրենսդրական դրույթների փոփոխությունն ու դրանց հետադարձ ուժի կիրառումը հանգեցրել էին նրան, որ իր ազատազրկման ժամկետը 20 տարուց երկարաձգվել էր անորոշ ժամկետով և փոփոխվել էին իրեն կալանքի տակ պահելու պայմանները: Ի վերջո, դիմումատուն փաստարկել է նաև, որ քանի դեռ մյուս ցմահ դատապարտյալներն ազատ են արձակվել քսան տարի ժամկետով ազատազրկումը կրելուց հետո, ինքը շարունակել է մնալ ամենաերկար ժամկետով ազատազրկում կրող անձը` այդպիսով դառնալով Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների հետ փոխկապակցված 14-րդ հոդվածի հետ անհամատեղելի խտրական վերաբերմունքի զոհ:
Ընդունելի է ընդհանուր առմամբ:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy