© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 159
2013թ. հունվար
Karabet-ն և այլոք ընդդեմ Ուկրաինայի - 38906/07 և 52025/07
Վճիռ 17.01.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 3
Խոշտանգումների արգելում
Արդյունավետ հետաքննություն
Խաղաղ հացադուլ անցկացնելու համար դատապարտյալներին պատժելու նպատակով լայնածավալ բռնությունների կիրառումը և արդյունավետ հետաքննության բացակայությունը. խախտումներ
Փաստեր. 2007թ. հունվարին դիմումատուները, որոնք իրենց պատիժն էին կրում քրեակատարողական հիմնարկում, մյուս դատապարտյալների հետ միասին մասնակցել են հացադուլին՝ ի նշան բողոքի կալանավորման պայմանների դեմ: Մեկ շաբաթ անց քրեակատարողական հիմնարկի իշխանությունները հատուկ ուժերի և սպաների միջոցով անվտանգության միջոցառումներ են իրականացրել: Խուզարկումից անմիջապես հետո իշխանությունների կողմից հացադուլի կազմակերպիչներ համարվող մի խումբ դատապարտյալներ, ներառյալ դիմումատուները, տեղափոխվել են կալանավորման այլ վայրեր (SIZOs): Օպերացիայի վերաբերյալ պաշտոնական զեկույցում նշվում է, որ երկու դիմումատուներն ենթարկվել են ֆիզիկական պատժամիջոցների, սակայն բոլոր դիմումատուները պնդել են, որ օպերացիայի ընթացքում և/կամ դրանից հետո նրանց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Օպերացիայից հետո դիմումատուների հարազատները բողոք են ներկայացրել տարբեր պետական մարմիններ՝ դատապարտյալների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունք դրսևորելու և նրանց կամայական տեղափոխման համար: Սակայն, դատախազը մերժել է քրեական վարույթ հարուցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ ներգրավված այլ մարմինների նկատմամբ: Հետաքննությունը վերսկսվել և հետագայում փակվել է մի շարք հանգամանքներից ելնելով՝ առանց որևէ հետագա գործողություն ձեռնարկելու:
Իրավունք. Հոդված 3 (դատավարական կողմ). Հաշվի առնելով ներկայացված բազմաթիվ բողոքները և այն փաստը, որ իշխանությունների վերահսկողության ներքո և նրանց լրիվ իմացությամբ դրանք չէին բացահայտվել, դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ վատ վերաբերմունք էր դրսևորվել, և որ պետական պաշտոնյաները պարտավոր էին արդյունավետ քննություն իրականացնել: Այն դեպքերում, երբ մի շարք դատապարտյալներին մարմնական վնասվածքներ են հասցվում քրեակատարողական հիմնարկում հատուկ ուժերի գործողության արդյունքում, պետական իշխանությունները՝ 3-րդ հոդվածի համաձայն պոզիտիվ պարտավորություն ունեն արագ և համակողմանի բժշկական քննության ենթարկել դատապարտյալներին:
Ներպետական օրենսդրության համաձայն դատախազի կարգավիճակը, նրա մոտ գտնվելը քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, որոնց հետ միասին նա իրականցնում է համապատասխան քրեակատարողական հիմնարկների ամենօրյա վերահսկումը, և նրա ինտեգրումը քրեակատարողական հիմնարկների համակարգում չի ապահովում անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների կողմից դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ վերջիններիս հայտարարությունների անկախ և անկողմնակալ վերանայման ապահովումը: Բացի այդ, մի շարք դեպքերում դիմումատուների բողոքները կարճվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի այն պաշտոնյաների կողմից, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձությունների մեջ: Ի վերջո, դիմումատուների՝ վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ անկախ հետաքննություն չի իրականացվել:
Չնայած նրան, որ բժշական զննությունները և ենթադրյալ տուժողների ու իրավախախտների հարցաքննությունը սկսվել են մի քանի օրվա ընթացքում, հետաքննությունը թերի և մակերեսային են, տուժողները ահաբեկման էին ենթարկվել, և ենթադրյալ մեղավորների ցանկացած խախտումների մերժումը դիտվել էր որպես իրականություն: Հեռու լինելով կատարվածը բացահայտելու արագ և լուրջ փորձ կատարելուց, ձեռնարկված միջոցները հավասարազոր էին հապշտապ ուղիներ որոնելուն՝ ցանկացած պատճառով հետաքննությունը կարճելու նպատակով: Բացի այդ, լրացուցիչ քննություններ կատարելու մի շարք անհաջող փորձերից հետո իշխանությունները գրեթե հինգ տարի անց ընդունել են, որ հետաքննությունը թերի է իրականացվել: Այդպիսով, նրանք չեն կատարել գործն անհապաղ քննելու պահանջը: Ապացույցների բացակայության պայմաններում առ այն, թե արդյո՞ք դիմումատուների հայտարարությունների վերաբերյալ կայացրած որոշումները պատշաճ կերպով ծանուցվել են նրանց, չի ապահովվել նաև հետաքննությանն արդյունավետորեն մասնակցելու նրանց իրավունքը:
Այս պայմաններում, դիմումատուների՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների հետ կապված հիմնավոր և անկախ քննություն չի իրականացվել, չի կատարվել գործը անհապաղ քննելու և հասարակության հսկողության պահանջը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 3 (նյութական կողմ). Դատարանը, հիմք ընդունելով ներկայացված նյութերը, գտել է, որ անվտանգության ուժերի կողմից իրականացրած օպերացիան թելադրված է եղել կալանավորման պայմանների դեմ դատապարտյալների զանգվածային հացադուլի իրականացմամբ, այլ ոչ թե ընդհանուր խուզարկություն անցկացնելու կամ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատճառով: Դիմումատուների պնդումն առ այն, որ օպերացիային մասնակցող պաշտոնյաները կրել են դիմակներ, արժանահավատ է, հաշվի առնելով հակաահաբեկչական օպերացիաների համար հանդերձված և ուսանած հատուկ ուժերի ստորաբաժանման ներգրավումը: Չնայած նրան, որ վիճարկվող օպերացիայից առաջ քրեակատարողական այդ հիմնարկի գրեթե բոլոր դատապարտյալները միասնական էին վարչակազմի դեմ իրենց բողոքներում, օպերացիայից հետո ոչ մի բողոք չէր արձանագրվել: Հստակ արտահայտված միաձայն անհամաձայնության այդպիսի կտրուկ փոփոխությունը մի քանի ժամերի ընթացքում կարող է բացատրվել միայն դատապարտյալների նկատմամբ տեղի ունեցած հախուռն դաժանությամբ: Ի վերջո, օպերացիայից հետո դիմումատուներին հնարավորություն չի տրվել պատրաստվել իրենց պատժախուց տեղափոխմանը: Նրանց թույլ չի տրվել հավաքել իրենց անձնական հիգենիայի պարագաները կամ նույնիսկ հագնվել եղանակային պայմաններին համապատասխան: Իրադարձությունների նման ընթացքը հասկանալի է միայն բռնության և ահաբեկման համատեքստում: Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր հետևությունները և դիմումատուների փաստական պնդումների շուրջ Կառավարության լռությունը, Դատարանը հաստատված է համարել անհրաժեշտ ապացուցվածության չափանիշն առ այն, որ դիմումատուները ենթարկվել են վիճարկվող վերաբերմունքին:
Հաստատված հանգամանք է, որ սովորաբար դատապարտյալների կողմից բողոքները սահմանափակվել են քրեակատարողական հիմնարկի ուտելիքից խաղաղ հրաժարվելով, առանց որևէ բռնի միջադեպի գրանցման: Նրանք պատրաստակամություն էին հայտնել համագործակցել հիմնարկի վարչակազմի պաշտոնյաների հետ: Բացի այդ, հիմնարկում անվտանգության մակարդակը նվազագույն էր, քանի որ բոլոր դատապարտյալները պատիժը կրում էին առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների համար: Այնուամենայնիվ, օպերացիան կատարվել է հատուկ վերապատրաստված անձանց ներգրավմամբ նախնական նախապատրաստական աշխատանքներից հետո: Ներգրավված պաշտոնյաների քանակը՝ ավելի քան երեքը մեկի հարաբերակացությամբ գերազանցել է դատապարտյալների թվաքանակը: Դատապարտյալները որևէ կերպ նախազգուշացված չեն եղել այն մասին, թե ինչ էր կատարվելու: Ինչ վերաբերում է երկու այն եզակի դեպքերին, երբ ներպետական իշխանությունները հաստատել էին ուժի կիրառումը, օպերացիային ներգրավված պաշտոնյաների կողմից ոչ մի փորձ չի կատարվել ցույց տալու, որ դա անհրաժեշտ է եղել: Փոխարենը, բոլոր զեկույցները պարունակել են նույն ձևական ձևակերպումը և հղում են կատարել դատապարտյալների չպարզված ֆիզիկական դիմադրությանը խուզարկություն իրականացնող պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, խնդրո առարկա բոլոր դատապարտյալները ծեծի են ենթարկվել (նստատեղերին), մի գործողություն, որն ավելի շատ նվաստացուցիչ և պատժիչ է, քան նպատակաուղղված ֆիզիակական դիմադրությանը հաղթահարելուն: Թեև Դատարանի համար անհնարին էր հաստատել բոլոր մարմնական վնասվածքների լրջությունը և յուրաքանչյուր դիմումատուի կրած ցնցման, տառապանքի և նվաստացման մակարդակը, կասկած չկար, որ իշխանությունների անսպասելի և դաժան գործողությունը խիստ անհամաչափ և անտեղին էր, որն ուղղված էր ճնշելու բողոքի շարժումը, պատժելով դատապարտյալներին իրենց խաղաղ հացադուլի համար և վերջ դնել նրանց բարձրացրած բողոքների ցանկացած մտադրությանը: Այն պետք է ուժեղ ցավ և տառապանք առաջացրած լիներ, եթե նույնիսկ արդյունքում նրանց առողջությանը երկարաժամկետ վնաս չէր հասցվել, կարող է միայն բնութագրվել որպես խոշտանգում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դիմումատուների անձնական հիգենիայի պարագաները չվերադարձնելը:
Հոդված 41. 25,000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy