© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 138
փետրվար 2011
Կարուսիոտիսն ընդդեմ Պորտուգալիայի – 23205/08
Վճիռ 1.2.2011թ. [Երկրորդ Բաժանմունք]
Հոդված 35
Հոդված 35-2
Այլ ընթացակարգի հանձնված նույն հարց
Եվրոպական Կոմիտեին ներկայացված անհատական բողոքը դիտարկվելու ընթացքում Դատարան դիմելը. ընդունելի
Փաստերը – Գործը վերաբերում է անօրինական կերպով Գերմանիայից Պորտուգալիա տարված երեխայի վերադարձնելուն և նրան նկատմամբ խնամակալությանը: 2005թ. մարտին դիմումատուն, ով Գերմանիայի քաղաքացի է, Հաագայի կոնվենցիայի համաձայն երեխայի վերադարձն ապահովելու աջակցության համար դիմել է գերմանական իշխանություններին: 2009թ. Պորտուգալիայի վերաքննիչ դատարանը որոշել է, որ երեխան անօրինական է բնակվում Պորտուգալիայում, սակայն հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի թիվ EC 2201/2003 բանաձևը (ընտանեկան և ծնողների պատասխանատվության հարցերով վճիռների ճանաչման և կատարման և իրավազորության վերաբերյալ) գտել է, որ Պորտուգալիայում բնակվելը բխում է երեխայի շահերից: 2005թ. մարտին սկսված խնամակալության վերաբերյալ դատավարությունը դեռևս շարունակվում է պորտուգալական դատարաններում: 2008թ. ապրիլին դիմումատուն Եվրոպական հանձնաժողովում Պորտուգալիայի դեմ «միջամտության դատավարություն» է հարուցել կապված թիվ EC 2201/2003 բանաձևի խախտման հետ, հղում կատարելով պորտուգալական դատարաններում գործի քննության չափազանց երկար տևողությունը: Դատավարությունը դեռ շարունակվում է:
Իրավունք – Ընդունելիություն
Եվրոպական հանձնաժողովին ներկայացված նմանատիպ գանգատի առկայությունը: Դիմումատուի կողմից Եվրոպական հանձնաժողովին և Դատարանին ներկայացված փաստերի և գանգատների համանմանությունն անժխտելի է: Անհրաժեշտ է հավաստիանալ, արդյոք վերջին մարմնի իրականացրած քննությունը կարող է համարվել, դատավարական տեսանկյունից և պոտենցիալ հետևանքների դիտարկվել որպես անհատական գանգատ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Յուրաքանչյուր անձ կարող է քննություն սկսել մասնակից պետության դեմ բողոք ներկայացնելով Եվրոպական հանձնաժողովին մասնակից պետության այն միջոցի կամ պրակտիկայի դեմ, որը դիմումատուն համարում է Եվրոպայի Միության իրավական սկզբունքները խախտող: Բողոքը համարվում է ընդունված, եթե այն վերաբերում է Մասնակից պետության կողմից միության օրենքների խախտմանը: Համաձայն Արդարադատության Եվրոպական դատարանի հատատված պրակտիկայի, Եվրոպական հանձնաժողովն իրավունք ունի իր հայեցողությամբ միջամտության դատավարություն հարուցել Արդարադատության Եվրոպական միության դատարանում: «Միջամտության դատավարությունների» կամ «մինչդատական քննությունների» միակ նպատակը մասնակից պետության կողմից Եվրոպական միության պահանջների կամավոր պահպանման ապահովումն է: Ինչ վերաբերում է միության օրենքների խախտման դեպքով քննությանը Արդարադատության դատարանի կողմից խախտման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում այն կարող է պարտավորեցնել մասնակից պետությանը միանվագ գումար կամ տուգանք վճարել Հանձնաժողովի կողմից նշված չափով՝ նպատակ ունենալով հարկադրել միության օրենքների պահպանմանը: Այդպիսով, ցանկացած այդպիսի որոշում ազդեցություն չի ունենա դիմումատուի իրավունքների վրա, քանի որ արդյունքը չի կարող կարգավորել անձնական իրավիճակը: Անհատական փոխհատուցման ցանկացած պահանջի դիմուամտուն պետք է ներկայացնի ազգային դատարանների միջոցով: Այդ պատճառով է, որ դիմումատուից չի պահանջվում հաստատել, որ նա բողոք ներկայացնելու իրավունք ունի և խնդրո առարկա խախտումն սկզբունքորեն և ուղղակիորեն անդրադարձել է իր վրա: Հաշվի առնելով վերոգրյալը այդ ընթացակարգը չի կարող համեմատվել ընթացակարգային կամ պոտենցիալ ազդեցության տեսակետից 34-րդ հոդվածով նախատեսված անհատական բողոքի հետ: Երբ Եվրոպական հանձնաժողովը որոշում ընդունի, ինչպես սույն գործով, անձի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ, այն չի հանգեցնի «միջազգային հետաքննության կամ կարգավորման ընթացակարգի» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2-րդ «բ» կետի իմաստով:
Եզրաակցություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն)
Դատարանը նաև միացրել է գործի էությանը և մերժել է ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ կառավարության նախնական առարկությունները. Դատարանը գտել է նաև որ տեղի է ունեցել 8-րդ հոդվածի խախտում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy