© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 125
2009թ. դեկտեմբեր
Քարթն ընդդեմ Թուրքիայի - 8917/05
Վճիռ - 03.12.2009 [GC]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Քրեական մեղադրանք
Պատգամավորի անկարողությունը` վերացնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը` քրեական վարույթի ընթացքում իրեն պաշտպանելու համար: 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է, տեղի չի ունեցել խախտում:
Փաստեր
Որպես իրավաբան իր մասնագիտական գործունեության ընթացքում երկու քրեական վարույթ է հարուցվել դիմողի դեմ: 2002թ. նա ընդգրկվել է Թուրքիայի Ազգային ժողովում, ինչի կապակցությամբ նա ուներ պատգամավորական անձեռնմխելիություն: Ազգային ժողովի համատեղ կոմիտեին պահանջ է ներկայացվել վերացնել դիմողի անձեռնմխելիությունը, սակայն որոշվել է դադարեցնել նրան քրեական պատասխանատվության ենթարկելը մինչև նրա լիազորությունների ժամկետի ավարտը. այդ հարցի լուծումը տեղափոխվել է Ազգային ժողովի լիագումար նիստ: Դիմողն առարկել է՝ պնդելով, որ ինքն ունի արդար դատաքննության իրավունք, սակայն` ապարդյուն: 2007թ. նա երկրորդ ժամկետով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ պատգամավորական անձեռնմխելիությունից հրաժարվելու վերաբերյալ նրա խնդրանքը մնացել է անպատասխան:
2008թ. հուլիսի 8-ի վճռով (տե՛ս տեղեկատվական նշում թիվ 110) Դատարանի պալատը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Օրենք
6-րդ հոդվածի 1-ին կետ
a) Ընդունելիություն
Բավական երկարատև քրեական մեղադրանքները, անշուշտ, անդրադառնում են անձի վրա: Կասկած չկա, որ գործի հիմքում ընկած է ողջամիտ ժամկետում դիմողի դատաքննության իրավունքը: Հետևաբար, պետք է եզրակացնել, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է:
b) Համապատասխանություն
Պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուցիոնալ նպատակների պահպանման անհրաժեշտության կապակցությամբ սույն գործում պետք է քննվի, թե ինչպես է կիրառված անձեռնմխելիությունն ազդել դիմողի իրավունքների վրա: Այդ միջոցները նվազագույնը ծառայել են Խորհրդարանի ամբողջականությունը պահպանելու նպատակին: Առաջին քայլը` համոզվելու համար, որ պահպանվել է նախադեպային իրավունքը, թուրքական օրենքով պատգամավորական անձեռնմխելիության համակարգի ինստիտուցիոնալ փոխկապակցվածության և դրա իրականացման պայմանների ուսումնասիրումն էր: Ճիշտ է, թուրք պատգամավորների անձեռնմխելիությունը շատ առումներով ավելի լայն է, քան մի շարք այլ անդամ պետություններում, այնուամենայնիվ, պաշտպանության ծավալի շրջանակն ինքնին չի կարող համարվել ծայրահեղ: Այն հարաբերական է, այն սահմանափակվում է պատգամավորական լիազորությունների ժամկետի տևողությամբ, և դրանից զրկելը բացառություն է: Այն կիրառվում է միայն քրեական գործ հարուցելու պարագայում ընթացքում և չի կիրառվում flagrante delicto առանձին դեպքերում կամ հատուկ ռեժիմի կամ պետության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում: Ավելին, քանի որ Թուրքիայում պատգամավորական անձեռնմխելիության շրջանակն ավելի լայն է սահմանված, ուստի չի համապատասխանում եվրոպական խորհրդարանական համակարգերի կողմից ընդունված լուծումներին: Սույն գործում հստակ է այն, որ դիմողի դեմ հարուցված քրեական վարույթը դադարեցվել է, և այն ամբողջությամբ չի իրականացնել: Այնուամենայնիվ, դիմողի շահն այս առումով պետք է լինի կշռադատված իր` դատարանի մատչելիության իրավունքի և ոչ թե անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու նրա խնդրանքի առումով: Նման որոշումը ներպետական խորհրդարանական ընթացակարգի խնդիրն է և, հետևաբար, մտնում է այդ մարմնի իրավասությունների մեջ: Դատարանի դերն է ուսումնասիրել, թե արդյոք խորհրդարանական ընթացակարգը համատեղելի է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հետ: Խորհրդարանական ընթացակարգը` անձեռնմխելիությունը դադարեցնելու քննության առումով, կարգավորվել է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով: Այդ ընթացակարգը ենթարկվում է որոշակի ձևականությունների, որոնք ապահովում են խորհրդարանական մարմինների կողմից կայացված որոշումների վերաբերյալ բողոքների հիման վրա որոշումների կայացման յուրաքանչյուր փուլում իրավունքների պաշտպանությունը: Իրոք, դիմողն ունեցել է իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն՝ ներկայացնելով առարկություն իր դեմ քրեական վարույթ հարուցելու որոշման դեմ: Բացի դրանից, անձեռնմխելիությունը վերացնելու կամ պահպանելու վերաբերյալ որոշում կայացնելու` Խորհրդարանի պատասխանատվությունն իր ինքնավարության կիրառման եղանակներից մեկն է: Նման որոշումներն իրենց բնույթով քաղաքականեն և ոչ թե դատարանների կողմից կայացված որոշումներ, ուստի չի կարելի ակնկալել, որ դրանք բավարարում են նույն չափանիշները, ինչ որ դատարանների վճիռները: Ավելին, խորհրդարանական մարմնի պրակտիկայում առկա էր մշտական միտում` մինչև 22-րդ խորհրդարանական ընտրությունները չընդունել պատգամավորական անձեռնմխելիության դադարեցման վերաբերյալ որևէ պահանջ: Սույն ընթացակարգը կարծես չուներ որևէ խտրական կամ կամայական բնույթ: Սույն գործում Դատարանը չէր կարող անտեսել այն փաստը, որ դիմողի նկատմամբ առկա էին քրեական մեղադրանքներ ավելի քան վեց տարի շարունակ, և իրավիճակը կմնար անփոփոխ մինչև Խորհրդարանի անդամի լիազորությունները դադարելը: Ուստի անհերքելի է, որ քրեական վարույթի ընթացքի անորոշությունը սույն գործում առաջացել է խորհրդարանական ընթացակարգի պատճառով, քանի որ դրա ձգձգումները հանգեցրել են քրեական դատավարության ձգձգումների: Մինչդեռ Պալատը գտել է, որ նման ձգձգումները կարող են վնասել դիմողին, Մեծ պալատը չէր կարող անտեսել դիմողի կարգավիճակի հատուկ բնույթը և վիճարկվող ընթացակարգի առանձնահատկությունները. պատգամավորական անձեռնմխելիության և նրա կարգավիճակի միջև առկա կապը խնդրի հիմնական կողմեր են: Քրեական վարույթը` դիմողի բողոքի հիմքով, հարուցվել էր նրա դեմ նախքան պատգամավոր ընտրվելը: Որպես իրավաբան նա չէր կարող չիմանալ իր ընտրվելու հետևանքները, մասնավորապես, որ նա չէր կարող իր պահանջով հրաժարվել իր անձեռնմխելիությունից: Հաշվի առնելով բողոքի բնույթի յուրահատկությունը, որում անձեռնմխելիությունն ընկալվում է ոչ թե որպես առավելություն, այլ` հակառակը, Դատարանը գտել է, որ վնասի չափը նույնպես պետք է հաշվի առնվի պատգամավորի կարգավիճակում դատարանում նրա գործի քննության ձգձգումների ազդեցությունը որոշելիս: Դիմողի կրած վնասը գնահատելիս չափազանց կարևոր է այն, որ ձգձգումները վերաբերում են անձեռնմխելիությունից զրկելու պահանջի վերաբերյալ խորհրդարանական ընթացակարգի ուսումնասիրության, այլ ոչ թե չէ քրեական վարույթն ավարտին հասցնելու ժամանակահատվածին: Սույն գործում առկա չէ որևէ պատճառ առ այն, որ դիմողը զուրկ էր արդար դատաքննության իրավունքից պատգամավոր լինել դադարելուց հետո: Պառլամենտական ընթացակարգը որևէ կերպ բացասաբար չի ազդել այդ հնարավորության վրա, քանի որ այն չի ազդել անմեղության կանխավարկածի վրա, որի իրավունքն ունեն բոլոր մեղադրյալները: Չի կարելի անտեսել այն փաստը, որ այս կապակցությամբ խորհրդարանական մարմինների կողմից ընդունված որոշումները ծառայել են ոչ թե քրեական բռնաճնշիչ նպատակին, այլ սկզբունքորեն ուղղված էին պատգամավորներին պաշտպանելու և ոչ թե վնասելու նպատակին: Սույն գործում խոչընդոտվել է ոչ միայն քրեական վարույթի անցկացումը խորհրդարանական անձեռնմխելիության հետևանքով, այլ նաև խորհրդարանն սկզբունքորեն չի միջամտել վարույթի ընթացքին: Սույն գործում քննելով դիմողի պահանջը` իր պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ, անհրաժեշտ է քննել, թե արդյոք անձեռնմխելիությունը` որպես դատական վարույթի ժամանակավոր արգելք, պետք է անմիջապես վերացվեր, թե պետք է մնար անփոփոխ մինչև դիմողի պատգամավորական լիազորությունների ժամկետի ավարտը: Այդպիսով, այն ընդամենը դանդաղեցրել է վարույթի ընթացքը` առանց դրա վրա ազդեցություն ունենալու կամ դրանում մասնակցություն ունենալու: Ինչ վերաբերում է դիմողի պնդումներին առ այն, որ նրա դեմ հարուցված վարույթն ազդել է նրա հեղինակության վրա, ապա դա եղել է պաշտոնապես մեղադրանքը ներկայացվելու ժամանակ: Սույն գործում, այնուամենայնիվ, կասկած չկա, որ դիմողի պատիվն և բարի համբավը պաշտպանվել է անմեղության կանխավարկածի սկզբունքով:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտել է, որ խորհրդարանական ընթացակարգի ձգձգումները ազդել են դիմողի` դատարանի կողմից իր գործը քննելու իրավունքի վրա, իսկ վարույթի ձգձգումները սույն գործում չեն ազդել այդ իրավունքի էության վրա: Քանի որ այն սահմանափակված էր ժամանակային առումով, ընթանում էր հատուկ կանոններով, inter alia, անձեռնմխելիությունը պարզապես ժամանակավոր խոչընդոտ էր քրեական վարույթն անցկացնելու համար, որը ոչ մի կերպ չի զրկել դիմողին իր գործի հանգամանքները քննելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է օրենքի գերակայության պահանջին, այնուամենայնիվ, դիմողի անձեռնմխելիությունն իր` որպես պատգամավոր, կարգավիճակի հետ մեկտեղ օրինական են Խորհրդարանի ամբողջականությունը պահպանելու նպատակով: Սույն գործում անձեռնմխելիությունը վերացնելու` դիմողի անկարողությունն օրինական նպատակների շրջանակներում է: Այդ առումով դիմողի անձեռնմխելիությունից հրաժարվելու անհատական պահանջը չի կարող փոխարինել Ազգային ժողովի որոշմանը: Վերջապես, քրեական մեղադրանքների առնչությամբ վճիռ ստանալու իրավունքը բացարձակ չէ, մասնավորապես, երբ առկա չէ կողմերի վրա անդառնալի վնասակար ազդեցություն, դիմողին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ձախողումը չի ազդել դատարանի մատչելիության իրավունքի վրա իրավական նպատակներին անհամաչ ձևով:
Եզրակացություն. խախտում (տասներեք ձայնով` ընդդեմ չորսի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy