© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 167
2013թ. հոկտեմբեր
Kasparov-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի - 21613/07
Վճիռ 03.10.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 11
Հոդված 11-1
Խաղաղ հավաքների ազատություն
Չարտոնված, սակայն խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար վարչական տույժի նշանակումը. խախտում
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Արդարացի դատաքննություն
Մեղադրանքի հիմքում ընկած որոշակի չպարզված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի վկաներին կանչելու մերժումը. խախտում
Փաստեր. 2007թ. ապրիլին հակակառավարական հանրահավաքը, որը պետք է անցկացվեր հանդիպման ձևաչափով, արտոնվել էր տեղի ունենալ Մոսկվայի սահմանազատված մի տարածքում: Այնուհանդերձ, հանդիպմանը հաջորդող երթի թույլտվությունը մերժվել էր: Գործը, մասնավորապես, առնչվում էր մի շարք ձերբակալություններին, որոնք տեղի էին ունեցել հանրահավաքից առաջ, և այնպիսի հանգամանքներում, որոնք վիճարկվում էին կողմերի կողմից: Կառավարությունը պնդրում էր, որ շուրջ հիսուն անձանցից բաղկացած խումբը հավաքվել և երթ էր սկսել` վանկարկելով հակակառավարական կարգախոսներ: Ոստիկանությունը ձերբակալել էր այդ խմբի որոշ անդամների, այդ թվում` առաջին ութ դիմումատուներին, երբ նրանք սպառնացել են հանրահավաքը տեղափոխել սահմանված բարձր անվտանգության գոտի: Դիմումատուները պնդել են, որ նրանք մտադրություն չեն ունեցել և չեն փորձել մուտք գործել չարտոնված գոտի: Առաջին, երկրորդ և հինգերորդ դիմումատուները վիճարկել են, որ նրանք խաղաղ քայլում էին հանդիպման վայրի ուղղությամբ, երբ նրանց ձերբակալեցին, մինչդեռ մյուս դիմումատուները պնդել են, որ ընդհանրապես որևէ կապ չեն ունեցել հանրահավաքի հետ: Գնահատելով այս իրարամերժ հաղորդումները, առաջին ատյանի դատարանի դատավորն ամբողջությամբ ընդունել է ոստիկանության զեկույցն այն հիմնավորմամբ, որ ոստիկանությունը հանդիսանում էր այնպիսի մի կողմ, որը գործի «ելքով շահագրգռված չէր»: Առաջին ութ դիմումատուները դատապարտվել են հանրահավաքներ անցկացնելու կանոնները խախտելու վարչական իրավախախտման համար և նրանց հանձնարարվել է վճարել տուգանք: Դիմումատուների կողմից ներկայացված բողոքները հաջողություն չէին ունեցել:
Իրավունք. Հոդված 6 § 1 (առաջինից մինչև ութերորդ դիմումատուներ)
(ա) Կիրառելիությունը. Կառավարությունը պնդել է, որ 6-րդ հոդվածը կիրառելի չէ վարչական վարույթի նկատմամբ: Այնուհանդերձ, այն իրավախախտումը, որի համար դիմումատուները դատապարվել են, չնայած ռուսական օրենսդրությունում դասակարգվել էր որպես «վարչական», այն իրականում հանդիսանում էր քրեական հանցանք` 6-րդ հոդվածի կիրառելիության նպատակի իմաստով, հաշվի առնելով Engel-ը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով (5100/71 et al., 8 հունիս 1976թ.) սահմանված չափանիշը:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
(բ) Ըստ էության. Դիմումատուների դատապարտումն առաջին հերթին հիմնված էր այն ենթադրության վրա, որ նրանք որոշակի պահին գտնվել են որոշակի վայրում: Սակայն, դիմումատուների ձերբակալությանը շրջապատող հանգամանքները, ինչպիսիք է խնդրո առարկա վայրում գտնվելու նպատակը, վիճարկվող երթի ժամանակահատվածը և ձերբակալության ճշգրիտ վայրը, կողմերի համար հանդիսանում էին վեճի առարկա: Մրցակցային դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքը և արդարացի դատաքննության իրավունքը ենթադրում է, որ դիմումատուներին անհրաժեշտ է տրամադրել ողջամիտ հնարավորություն ներպետական դատարաններում ներկայացնել իրադարձությունների մասին իրենց վարկածը: Հետևաբար, ներպետական դատարանների կողմից ոստիկանության զեկույցին անվերապահ հավանություն տալը և պաշտպանության վկաներին քննելու մերժումը՝ առանց հաշվի առնելու վերջիններիս հայտարարությունների կարևորությունը, հանգեցրել է դիմումատուների պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, ինչը անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 11 (առաջին, երկրորդ և հինգերորդ դիմումատուներ). Չնայած հասարակության և պետական անվտանգության նկատառումներով հանրային հանդիպումներ անցկացնելու նախնական թույլտվության պահանջը a priori չէր հակասում 11-րդ հոդվածի ոգուն, անօրինական այն իրավիճակը, երբ հանրահավաքն անցկացվել է առանց նախնական թույլտվություն ստանալու, չի արդարացնում միավորման ազատության նկատմամբ որևէ խախտում: Հատկապես, երբ չարտոնված ցուցարարները չեն մասնակցել բռնարարքների, ուստի պետական իշխանությունները խաղաղ հավաքների նկատմամբ պետք է ցուցաբերեն հանդուրժողականության որոշակի աստիճան: Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմումատուները փորձել են ներխուժեշ չարտոնված գոտի, ապա հաշվի առնելով խմբի համեստ չափը և երթի միանշանակորեն խաղաղ բնույթը, Դատարանին չէր համոզել, որ ցուցարարների անվտանգության գոտի թափանցելու վտանգը անխուսափելի էր: Կառավարության փաստարկը, որ ոստիկանությունը ձերբակալել էր ցուցարարներին, քանի որ նրանք հանկարծակիի են եկել անկանխատեսելի և չարտոնված հանրահավաքից և այլ կերպ չեն կարողացել պայքարել դրա դեմ, չէր համապատասխանում ներպետական դատարանների կողմից հաստատված փաստերի հետ: Ոստիկանության ձեռնարկած նախապատրաստական միջոցառումները, անկասկած, հնարավորություն կտային նրանց շեղել երթի ուղղությունը բարձր անվտանգության գոտուց և, հաշվի առնելով մեծ քանակով ոստիկանության ներկայությունը, պետք է հնարավոր լիներ պահպանել հասարակական կարգը և անվտանգությունը՝ առանց դիմելու ձերբակալությունների: Դրանից հետևում էր, որ դիմումատուները ձերբակալվել էին և մեղադրվել վարչական իրավախախտումներ կատարելու մեջ սոսկ այն պատճառով, որ իշխանությունները հանրահավաքը դիտել էին որպես չարտոնված: Հետևաբար, Կառավարությունը չէր հիմնավորել, որ առկա էր նրանց ձերբակալելու «սոցիալական ծայրահեղ կարիք»: Այս պայմաններում, ոստիկանության ուժային այդ միջամտությունը անհամաչափ էր և ոչ էլ անհրաժեշտ անկարգությունները կանխելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո` առաջին, երկրորդ և հինգերորդ դիմումատուներին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 4,000 եվրո` երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դիմումատուներին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև Galstyan-ն ընդդեմ Հայաստանի, 26986/03, 15 նոյեմբեր 2007թ., Նախադեպային տեղեկատու թիվ 102, և Sergey Kuznetsov-ն ընդդեմ Ռուսաստանի, 10877/04, 23 հոկտեմբեր 2008, Նախադեպային տեղեկատու թիվ 112)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy