© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 152
2012թ. մայիս
Kaverzin-ն ընդդեմ Ուկրաինայի - 23893/03
Վճիռ 15.05.2012թ. [Բաժանմունք V]
Հոդված 46
Հոդված 46-2
Վճիռների կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունից պահանջվում է անհապաղ բարեփոխումներ կատարել` ոստիկանության կողմից ցուցաբերած վատ վերաբերմունքը վերացնելու և ոստիկանության անմարդկային վերաբերմունքի մասին բողոքների արդյունավետ հետաքննությունը ապահովելու համար:
Փաստեր. 2003թ. դիմումատուն դատապարտվում է ցմահ ազատազրկման դաժան սպանության համար և պահվում է բարձր անվտանգություն ունեցող բանտում: Եվրոպական դատարանին ներկայացրած գանգատում դիմումատուն բողոքում է, որ ոստիկանությունում նա ենթարկվել էր վատ վերաբերմունքի ազատազրկման ընթացքում և դրանից հետո: Հիվանդանոցի մասնագետը կալանավորումից մեկ օր հետո զննում է դիմումատուին և կապտուկներ է գտնում նրա կրծքավանդակին, մեջքի ներքևի մասում, երիկամներում, դեմքին և գլխի ետնամասում: Մեկ շաբաթ անց, լրացուցիչ բժշկական զննություն է իրականացվում, որի արդյունքում արձանագրվում է ակնախնձորի արյունահոսություն, կրծքավանդակի, ձեռքերի և ոտքերի կապտուկներ ու քերծվածքներ, որոնց մի մասը պատճառվել էին զննումից երեքից-չորս օր առաջ: Հետագայում դիմումատուն բողոքում է, որ ոստիկանության կողմից իրեն խոշտանգելու մասին բողոքի առնչությամբ չէր իրականացվել պատշաճ հետաքննություն և որ բժշկական օգնության բացակայության հետևանքով կորցրել էր իր տեսողությունը և չնայած, որ նա հինգ տարի կույր է եղել, և ամենօրյա խնամքի կարիք է ունեցել, նրան անընդհատ ձեռնաշղթաներ են հագցրել, ձեռքերը ետևում պահած` ամեն անգամ խուցը լքելուց:
Հոդված 3
(ա) Խոշտանգում. Դատարանը, հիմք ընդունելով բժշկական և այլ առկա ապացույցները, գտավ, որ ոստիկանությունը ամբողջությամբ պատասխանատու է դիմումատուին պատճառված վնասների համար: Հաշվի առնելով վնասների ծանրության աստիճանը, ինչպես նաև այն փաստը, որ դրանք դիտավորյալ են պատճառվել` դիմումատուի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը պետք է դասակարգվի որպես խոշտանգում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Խոշտանգման վերաբերյալ բողոքների հետաքննություն. Չնայած դատախազությունը ավարտել էր դիմումատուի վնասվածքների մասին հետաքննությունը կարճ ժամանակահատվածում, սակայն դատախազության եզրահանգումները անորոշ էին և շփոթեցնող: Դատախազությունը որևէ փորձ չէր արել ուսումնասիրելու ուժի կիրառման համաչափությունը կամ օրինականությունը կալանքի ընթացքում կամ դիմումատուի խոշտանգումը կալանքից հետո: Փոխարենը` դատախազությունը պարզապես հիմնվել էր դիմումատուի նախնական հայտարարության վրա, որով դիմումատուն հերքել էր վատ վերաբերմունքը` անտեսելով դիմումատուի կողմից ավելի ուշ կատարված հայտարարությունը, որը հակառակն էր պնդում: Այն դատարանները, որոնք քննել էին դիմումատուի քրեական գործը, բոլոր դեպքերում չէին անդրադարձել դիմումատուի պնդումների այն մասին, որ նրա ցուցմունքները վերցրել էին ճնշման տակ: Հետևաբար, Ուկրաինայի պետական մարմինները դիմումատուի խոշտանգման մասին բողոքները պատշաճ կերպով չէին հետաքննել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(գ) Բժշկական օգնություն. Չնայած, որ դիմումատուի տեսողությանը պատճառված վնասը հասցվել էր 2001թ. հունվարին, նա մինչև 2001թ. սեպտեմբեր ամիսն որևէ բուժում չէր ստացել: Հետևաբար, պետական մարմիններն այդ ժամանակահատվածում դիմումատուին չէին տրամադրել բավարար բժշկական օգնություն: Դրանից հետո, բժշկական օգնությունը եղել էր բավարար:
Եզրակացություն. խախտում մինչև 2001թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատված (միաձայն):
(դ) Ձեռնաշղթա հագցնելը. Չնայած դիմումատուի գործի քրեական դասակարգումն ու որակումը որպես առանձնապես վտանգավոր կարող էին հանգեցնել նրան, որը դիմումատուն պահվեր բարձր անվտանգություն ունեցող կալանավայրում, որևէ փաստարկ չկար ենթադրելու, որ դիմումատուն փորձել էր փախուստի դիմել կամ որ նախնական կալանքի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում իրեն ագրեսիվ էր պահել: Դիմումատուին ձեռնաշղթա հագցնելը` հատկապես ձեռքերը ետևում պահած, չնայած այն հանգամանքին, որ նա ամբողջությամբ կույր էր և խնամքի կարիք ուներ, պետք է հետևաբար նրան ցավ պատճառեր և նվաստացներ, որը վեր էր գտնվում օրինական պատժի սահմաններից և առաջացնում էր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Ոստիկանությունում դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքը Ուկրաինայում կրկնվող երևույթ էր: Դատարանը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առնչությամբ ավելի քան քառասուն գործերով (ավելի քան հարյուր գործ դեռ ընթացքի մեջ են) արդեն գտել էր, որ Ուկրաինայի պետական մարմինները պատասխանատու էին ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար, և որ նրանք արդյունավետ հետաքննություն չէին իրականացնում:
Քրեական գործով կասկածյալները ամենախոցելի խումբն են համարվում, որը ենթարկվում է վատ վերաբերմունքի ոստիկանությունում: Այդպիսի վատ վերաբերմունքը մեծ մասամբ ցուցաբերվում է կալանքի առաջին օրերին, երբ կասկածյալները դեռ փաստաբան չունեն և նրանց հասցված վնասվածքները պատշաճ կերպով չեն արձանագրվում: Յուրաքանչյուր գործի որևէ փաստի, զոհերի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի և պետական մարմինների կողմից մեղադրական ապացույցներ հավաքելու նպատակի միջև որևէ կապ չկա: Գնահատելով ոստիկանության աշխատանքը որոշ բացահայտված գործերի շրջանակներում` կարելի էր եզրակացնել, որ ոստիկանության աշխատանքին ավելանում էր նաև դատախազության կողմից արագ և հիմնավոր գործողություններ ձեռնարկելու դժկամությունը համապատասխան փաստեր և ապացույցները հավաքելու հարցում: Դատախազների կողմից կատարած հարցումներում վերջիններս հազվադեպ էին պահանջել ոստիկանության աշխատակիցներից բացատրություններ և որևէ քայլ չէին ձեռնարկել դրանց ճշմարտացիությունը ստուգելու համար: Դատախազության նման անգործությունը որոշ չափով կարող էր բացատրվել քրեական գործողություններում իրենց վիճելի հանձնարարություններով, պետության օգտին դատախազական գործողություններ իրականացնելով և նախաքննության օրինականության վերահսկողությամբ: Դատարանում դատախազության կողմից հետաքննությունն իրականացնելու մերժման հիմքով բերված վերաքննիչ բողոքները դատախազների հրամանների բարելավման վերաբերյալ որևէ առաջընթացի չէին հանգեցրել: Առաջին ատյանի դատավորները հազվադեպ էին անաչառ գնահատական տալիս ճնշման ներքո ձեռք բերված ապացույցների հավաստիության վերաբերյալ, եթե այդ վեճերը դատախազների կողմից մերժվել էին: Ինչպես Ուկրաինայի դեմ նախկին գործերում, որտեղ Դատարանը 3-րդ հոդվածի մասով դատավարական խախտում էր գտել, դիմումատուի գործը նույնպես ցույց էր տալիս, որ պետական մարմինները, որոնք պատասխանատու էին վատ վերաբերմունքի համար, անպատիժ էին մնացել, ինչը երկարաձգում էր անպատժելիության ամբողջ բնույթը:
Այս իրավիճակն առաջացել էր պարբերական խնդիրներից, որոնք անմիջական համապարփակ և բազմակողմանի միջոցառումների իրականացման կարիք ունեին: Մինչդեռ ընդհանուր և անհատական միջոցների իրականացման հանձնարարությունը, որոնք Ուկրաինան պետք է ձեռնարկեր, ընկել էր Նախարարների Կոմիտեի վրա, Դատարանը անհրաժեշտ էր համարել նշել, որ Ուկրաինան պետք է շտապ բարեփոխումներ իրականացներ իր իրավական համակարգում` կալանավայրերում վատ վերաբերմունքը վերացնելու և 3-րդ հոդվածին համապատասխան արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար այդ գործերում, որտեղ վատ վերաբերմունքի թերությունները փոխհատուցվում էին ներպետական իրավական համակարգի միջոցով: Այսպիսով, Ուկրաինայի պետական մարմինները քննարկվող խնդրի մասով պետք է պատշաճ ուշադրություն դարձնեին ներկայիս վճռին ու Դատարանի նախադեպային իրավունքին, Նախարարների Կոմիտեի հանձնարարականներին, բանաձևերին և որոշումներին:
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy