© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 167
2013 թվականի հոկտեմբեր
Կելլերն ընդդեմ Ռուսաստանի - 26824/04
2013 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռ [I բաժանմունք]
2-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ
2-րդ հոդվածի 1-ին մաս
Կյանք
Կալանքի վայրից փախուստի փորձի դիմած թմրամոլի, ով դուրս էր ցատկել պատուհանից ու մահացել, կյանքի իրավունքը երաշխավորելու պարտավորության ձախողում. Խախտում:
Գործի փաստական հանգամանքները – 2000 թվականի սեպտեմբերի 13-ին դիմողի որդին (Վ. Կ.) ձերբակալվել էր 2 հեծանիվների գողության հիմքով: Հարցաքննության արձանագրությունում նշվել էր, որ նա թմրամոլ էր: 3 օր անց նա տարվել է Ներքին գործերի նախարարության շրջանային բաժնի 3-րդ հարկի աշխատասենյակ (“the ROVD”), որտեղ պաշտպանի ներկայությամբ նրան գողության մեղադրանք է առաջադրվել: Երբ հարցաքննությունն ավարտվել է և նշանակված պաշտպանը հեռացել է, քննիչը փորձնակ-քննիչին խնդրել է հետևել Վ.Կ.-ին, քանի որ ինքը գնալու է դատախազի հետ հանդիպման: Մոտ մեկ ժամ անց Վ.Կ.-ին հայտնաբերել էին մահացած ROVD-ի ներքին բակի ավտոկանգառի տարածքում: Իր զեկույցում փորձնակ-քննիչը հայտարարել է, որ Վ.Կ.-ն հանկարծ դուրս էր վազել աշխատասենյակից և մտել զուգարան, որտեղից էլ, հավանաբար, դուրս է ցատկել 3-րդ հարկի պատուհանից:
Իրավունքի հարցեր – 2-րդ հոդված (նյութական տեսակետից): Առկա չէ բավարար փաստական և ապացուցողական հիմք, ըստ որի հնարավոր կլիներ եզրակացնել, որ Վ.Կ.-ին դուրս են նետել կամ հարկադրել են, որ դուրս նետվի, կամ ինքն էր դուրս ցատկել փորձելով խուսափել ոստիկանության աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից: Հաշվի առնելով գործի նյութերն ու կողմերի ներկայացրած փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ իշխանություններն իրավացիորեն եզրակացրել են, որ Վ.Կ.-ի մահվան պատճառը կալանքի վայրից փախուստի անհաջող փորձն է եղել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Պետությունն արդյոք կատարել է Վ.Կ.-ի կյանքը պաշտպանելու իր պարտականությունը, ապա Դատարանը բազմիցս կրկնել է, որ կալանավորված անձի առողջությունն ու ինքնազգացողությունը պաշտպանելու պարտականությունն ակնհայտորեն ներառում է ձերբակալված և կալանավորված անձանց կյանքը կանխատեսելի վտանգից պաշտպանելու պարտականությունը: Չնայած բավարար ապացույցներ առկա չեն ապացուցելու համար, որ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ այն վտանգի մասին, որ Վ.Կ.-ն կարող է փորձել փախչել` դուրս ցատկելով 3-րդ հարկի պատուհանից, սակայն առկա են հստակ նախազգուշական միջոցներ, որոնք ոստիկանության աշխատակիցները պարտավոր են ձեռնարկել կալանավորված անձանց նկատմամբ՝ նրանց փախուստի փորձերը նվազագույնի հասցնելու համար:
Այդ կապակցությամբ, 2000 թվականի սեպտեմբերի 16-ին Վ.Կ.-ի կալանքի վերահսկողության միջոցները և ուղեկցումը եղել են լուրջ բացթողումներով: Ակնհայտորեն թույլ են տրվել կիրառելի ներպետական կանոնների խախտումներ, մասնավորապես` ուղեկցող աշխատակիցները Վ.Կ.-ի փախուստի փորձից ոչ առաջ և ոչ էլ հետո իրենց տեղերում չեն եղել, և հարցաքննությունն էլ անցկացվել էր քննիչի աշխատասենյակում՝ հարմարեցված աշխատասենյակի փոխարեն: Ոստիկանությունը չէր ձեռնարկել անվտանգության որևէ միջոց, չնայած հայտնի է եղել Վ.Կ.-ի թմրամոլ լինելը և հարցաքննության օրը նրա ակնհայտ անհանգստությունը: Վերջապես, Վ.Կ.-ն բաց աշխատասենյակում բավական երկար ժամանակ մնացել է առանց որևէ արդյունավետ հսկողության, ինչն էլ նրա համար հնարավոր է դարձրել աննկատ դուրս սողոսկել քննիչի աշխատասենյակից և մոտենալ երրորդ հարկի զուգարանին՝ նախքան պատուհանից դուրս ցատկելը: Չնայած չափազանց կլինի պահանջել պետություններից, որ ոստիկանության մասնաշենքում յուրաքանչյուր պատուհանի վրա ճաղավանդակ տեղադրվի` կանխելու համար այս գործին նման ողբերգական դեպքերը, սակայն դա չի ազատում նրանց 2-րդ հոդվածով սահմանված պարտականությունից՝ պաշտպանել ձերբակալված կամ կալանավորված անձանց կյանքը կանխատեսելի վտանգից:
Այսպիսով, պետական մարմինները չեն կատարել Վ.Կ.-ին արդյունավետ ու պատճառաբանված պաշտպանություն ապահովելու պարտականությունը:
Եզրակացություն.: խախտում (միաձայն):
Դատարանը նաև միաձայն վճռում է, որ 2-րդ հոդվածի՝ ընթացակարգային տեսակետի խախտում տեղի չի ունեցել Վ.Կ.-ի մահվան հանգամանքների քննության կապակցությամբ, 3-րդ հոդվածի՝ նյութական տեսակետից խախտում չի եղել կալանավորման ընթացքում Վ.Կ.-ին ենթադրաբար հասցված մարմնական վնասվածքների կապակցությամբ, սակայն այդ առումով եղել է ընթացակարգային խախտում՝ մարմնական վնասվածքների պարզման արդյունավետ քննության իրականացման կապակցությամբ:
41-րդ հոդված. 1,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տես նաև՝ Ռոբինեայուն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), 58497/11, 2013 թվականի սեպտեմբերի 3, Տեղեկատվական նշում թիվ 166):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy