©Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 118
2009թ. ապրիլ
Ք. Հ. –ն և այլոք ընդդեմ Սլովակիայի - 32881/04
Վճիռ - 28.04.2009 [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8, կետ1
Ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Խախտում - Նախկին հիվանդներին չի թույլատրվել լուսապատճենահանել իրենց բժշկական փաստաթղթերը
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6, կետ 1
Դատարանի մատչելիություն
Խախտում - Դիմողների անկարողությունն արդյունավետորեն ներկայացնելու իրենց գործը` իշխանությունների կողմից վճռորոշ ապացույցներ տրամադրելուց հրաժարվելու հետևանքով:
Փաստեր
Դիմողները հռոմցի ութ կանայք են, ովքեր բուժվում էին Սլովակիայի արևելքում գտնվող երկու հիվանդանոցների գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժանմունքներում: Չնայած շարունակական փորձերին, դիմողներից ոչ մեկը չի հղիացել` հիվանդանոցում գտնվելու ընթացքում կեսարյան հատումից հետո: Դիմողները կասկածում էին, որ նրանց անպտղության պատճառը կարող էր լինել առանց իրենց իմացության կամ համաձայնության կեսարյան հատման ընթացքում կատարված ամլացումը (ստերիլացումը): 2004թ. դիմողները լիազորագիր են հանձնել Հասարակական կազմակերպությունների իրավաբաններին, ովքեր ցանկանում էին վերանայել և պատճենահանել դիմողների բժշկական փաստաթղթերը: Դժվարություններ կրելով բժշկական արձանագրությունների մատչելիության հարցում` դիմողները վարույթ են սկսել տեղական դատարաններում: Վերոնշյալի հետևանքով դիմողներից շատերին թույլատրվել է ծանոթանալ իրենց փաստաթղթերին: Սակայն, ի վերջո, դրանց պատճենահանման նրանց պահանջները մերժվել են` այդ պահին գործող ներպետական օրենսդրության հիմքով, ըստ որի` բժշկական արձանագրությունները պատկանում են հիվանդանոցին, և որ դրանց մատչելիության սահմանափակումներն արդարացվում են դրանցում պարունակվող տվյալների չարաշահումը կանխելու նպատակով: Հետամուտ լինելով 2005թ. նոր օրենսդրությանը` բոլոր դիմողները, բացառությամբ երկրորդ դիմողի, ում բժշկական փաստաթղթերը կորել էին, ի վերջո ստացել են պահանջվող բոլոր բժշկական փաստաթղթերին առնչվելու, ինչպես նաև դրանք պատճենահանելու իրավունք:
Օրենք
8-րդ հոդված
8-րդ հոդվածի ներքո պետությունների պոզիտիվ պարտավորությունները պարտադիր ներառում են անձի` իրեն վերաբերող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերին առնչվելու մատչելիության ապահովման պարտավորությունը: Պետական մարմինները պետք է սահմանեին անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պատճենահանելու պայմանները կամ ծանրակշիռ պատճառներ ներկայացնեին պատճենահանումը չթույլատրելու համար: Դիմողների գործում ներպետական դատարանները հիմնականում արդարացրել են բժշկական փաստաթղթերը պատճենահանելու արգելքը` համապատասխան տեղեկատվությունը չարաշահումից պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով: Սակայն, Դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, թե ցանկացած դեպքում ինչպես կարող են դիմողները չարաշահել իրենց իսկ վերաբերող բժշկական փաստաթղթերում առկա տեղեկատվությունը: Ավելին, նմանատիպ չարաշահումների վտանգը կարող էր կանխվել այլ միջոցներով, քան պատճենահանում և արգելելու միջոցով, օրինակ` այն անձանց շրջանակի սահմանափակումով, որոնց փաստաթղթերը մատչելի կլինեին: Ուստի պետությունը չի ներկայացրել դիմողների իրենց առողջության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող բժշկական փաստաթղթերին առնչվելու պահանջը մերժելու պատճառներ:
Եզրակացություն` տեղի է ունեցել խախտում (միաձայն):
Հոդված 6, կետ 1
Դիմողները հետագայում բողոքել են, որ բժշկական փաստաթղթերի պատճենահանումը իշխանությունների կողմից մերժելն իրենց զրկել է դատարանի կողմից արդյունավետ դատաքննության իրավունքից, քանի որ նրանք չեն կարողացել ձեռք բերել կարևոր ապացույցներ վնասների փոխհատուցման վերաբերյալ հետագայում քաղաքացիական հայց ներկայացնելու համար: Թեև դատարան դիմելու իրավունքը չէր սահմանափակվել, Դատարանը գտնում է, որ նման իրավիճակներում, ինչպիսին դիմողների դեպքն է, երբ անձինք քաղաքացիական հայց են ներկայացնում, սակայն ապացույցների մատչելիության կանոնադրական սահմանափակումները խոչընդոտում են դատարանում փոխհատուցման պահանջ ներկայացնելուն: Թեև քաղաքացիական հայց ներկայացնելը լիովին չէր մերժվել, սակայն դիմողների նկատմամբ խստորեն էին կիրառվել ներպետական օրենսդրության դրույթները, որի հետևանքով ենթարկվել են իրենց գործերը արդյունավետորեն ներկայացնելու անհամաչափ սահմանափակման: 8-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ պատճառների հիման վրա դիմողների` իրենց բժշկական փաստաթղթերը պատճենահանելու իրավունքի սահմանափակումը չի կարող դիտվել նրանց դատարանի մատչելիության իրավունքին համապատասխան:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@ .
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy