© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Khlyustov-ն ընդդեմ Ռուսաստանի - 28975/05
Վճիռ 11.07.2013թ. [Բաժանմունք I]
Թիվ 4 Արձանագրության Հոդված 2
Թիվ 4 Արձանագրության Հոդված 2-ի կետ 2
Երկրից հեռանալու իրավունք
Պարտապանի տեղաշարժի նկատմամբ սահմանափակումները. խախտում
Փաստեր. 2003թ. նոյեմբեր և 2005թ. դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածում դիմումատուին մի քանի անգամ չի թույլատրվել վեց ամսվա ընթացում լքել Ռուսաստանի Դաշնությունը: Նման արգելքները սահմանվել են հարկադիր ծառայության կողմից այն հիմքով, որ դիմումատուն ինքնուրույն չի վճարել դատական ակտով սահմանված գումարը երրորդ անձին: Դիմումատուն պահանջել էր որոշ ժամանակ դրա համար, հաշվի առնելով նրա ֆինանսական դրությունը և այն հանգամանքը, որ նրա խնամքի տակ էին գտնվում երկու երեխաները և հիվանդ մայրը:
Իրավունք. թիվ 4 Արձանագրության Հոդված 2. Դիմումատուի՝ երկրից հեռանալու իրավունքի նկատմամբ միջամտությունը «նախատեսված էր օրենքով»՝ թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի նպատակի իմաստով: Այն նախատեսված էր ներպետական օրենսդրությամբ (1997թ. Կատարողական վարույթի մասին դաշնային օրենքը և 1996թ. Ռուսաստանի Դաշնությունից մեկնելու և մուտք գործելու մասին դաշնային օրենքը), որով թույլատրվում էր որոշակի ժամկետով սահմանափակել Ռուսաստանից մեկնելու այն քաղաքացիների իրավունքը, որոնք խուսափել են կատարել դատական ակտով նրանց վրա դրված պարտականությունները: Թեև նրան, որ ընդունված օրենսդրությունը լայն հայեցողություն էր տալիս հարկադիր ծառայությանը, այն բավարար չափով կանխատեսելի էր: Ամեն դեպքում, կամայական միջամտություններից պաշտպանվելու երաշխիքների առկայության փաստը հաստատվում էր նրանով, որ հարկադիր կատարողների որոշումներն ենթակա էին դատական վերանայման: Միջամտությունը նաև հետապնդել էր իրավաչափ նպատակ, այն է՝ այլ անձանց իրավունքների պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում», ապա Դատարանը կրկնել է, որ չվճարված պարտքի հետևանքով տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներն արդարացված են միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք նպաստում են խնդրո առարկա պարտքերը վերադարձնելու նպատակի իրականացմանը: Մասնավորապես, ներպետական իշխանությունները պետք է ապահովեն, որ սահմանափակումները, սկզբից մինչև դրանց ժամկետի վերջ, լինեն հիմնավոր և համաչափ, և եթե այդ սահմանափակումներն երկար տևողություն ունեն, ապա դրանց ընթացքում հնարավոր պետք է լինի կանոնավոր կերպով վերանայել դրանց հիմնավորումը:
Սահմանադրական դատարանի կողմից մեկնաբանված ներպետական օրենսդրության համաձայն՝ տեղաշարժման սահմանափակումները չեն կարող ինքնաբերաբար կիրառվեն պարտքը չվճարելու համար, այլ պետք է կիրառվեն միայն այն դեպքերում, երբ հաստատվում է, որ դրանց նախատեսումը անհրաժեշտ է այնպիսի գործերով, որով պարտապանը խուսափում է կատարել դատարանի կողմից վերջինիս վրա դրված պարտականությունները: Հարկադիր կատարողները պարտավոր են որոշումներ կայացնելիս նշել դրանց հիմքերը: Սակայն, դիմումատուի գործով հարկադիր կատարողների որոշումը հիմնված էր սոսկ այն հիմքի վրա, որ դիմումատուն կամավոր կերպով չէր վճարել վճռով սահմանված գումարը: Նրանք չէին վկայակոչել որևէ այլ հիմնավորում և, մասնավորապես, չէին նշել այն մասին, որ դիմումատուն խուսափել էր վճարում կատարելուց կամ բացատրել, թե ինչպես տեղաշարժվելու արգելքը կարող էր օգնել գումարը բռնագանձելու հարցում: Նրանք նաև չէին հաշվի առել դիմումատուի անձնական դրությունը և գործի այլ հանգամանքները: Միմյանց հաջորդող հարկադիր կատարողների որոշումների ձևակերպումը ժամանակի ընթացքում փոփոխության չէր ենթարկվել: Արդյունքում, դիմումատուի՝ երկրից հեռանալու ազատության նկատմամբ սահմանափակումն ի սկզբանե և դրա ողջ տևողության ընթացքում հիմնված էր միայն այն հիմքի վրա, ըստ որի դիմումատուն կամավոր կերպով չէր վճարել դատարանի վճռով սահմանված գումարը, և այդ սահմանափակումը ինքնաբերաբար երկարաձգվում էր հարկադիր կատարման ծառայության կողմից՝ առանց դրա հիմքերի վերանայման: Ներպետական դատարանները չէին շտկել այս իրավիճակը, որոնք հարկադիր կատարման ծառայության որոշումները վերանայելիս չէին գնահատել տեղաշարժման սահմանափակումների հիմքերը և համաչափությունը:
Ամփոփելով, ներպետական իշխանությունները չէին կատարել իրենց պարտավորությունը ապահովելու, որպեսզի դիմումատուի՝ երկրից հեռանալու իրավունքի նկատմամբ միջամտությունը դրա ողջ տևողության ընթացքում լիներ հիմնավոր և համաչափ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 2,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
(Տե՛ս նաև Ignatov-ն ընդդեմ Բուլղարիայի, 50/02, 2 հուլիս 2009թ., և Gochev-ն ընդդեմ Բուլղարիայի, 34383/03, 26 նոյեմբեր 2009թ., Նախադեպային տեղեկատու թիվ 124)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy