© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 141
2011թ. մայիս
Khodorovskiy-ն ընդդեմ Ռուսաստանի - 5829/04
Վճիռ 31.05.2011թ. [Բաժանմունք I]
Հոդված 5
Հոդված 5-1-բ
Օրենքով սահմանված պարտավորության կատարում
Իրականից տարբերվող ձերբակալման նպատակ. խախտում
Հոդված 18
Չարտոնված նպատակներով սահմանափակումներ
Դիմումատուի հանդեպ ենթադրաբար քաղաքական և տնտեսապես մոտիվացված քրեական հետապնդում. խախտում չկա
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարում
Անհատական միջոցներ
Հետագա նմանատիպ խախտումները կանխելու նպատակով՝ անհատական միջոցների կիրառման խնդրագիր. ոչ մի անհատական միջոց նշված չէր
Փաստեր. Դիմումատուն Յուկոս նավթային ընկերության խորհրդի անդամ էր և մեծ բաժնեմաս ունեցող բաժնետեր և համարվում էր Ռուսաստանի հարուստ մարդկանցից մեկը: Նա նաև ակտիվ զբաղվում էր քաղաքականությամբ. նա հայտարարել էր, որ ընդդիմադիր կուսակցություններին աջակցելու նպատակով զգալի դրամական միջոցներ կհատկացնի: 2003 թվականին Յուկոս ընկերության ղեկավարության որոշ անդամներ ձերբակալվեցին՝ կապված մեկ այլ՝ Ապատիտ կոչվող ընկերության մասնավորեցման հետ: 2003թ. հուլիսին դիմումատուն այդ գործով հարցաքննվեց որպես վկա: 2003թ. հոկտեմբերին, մինչ դիմումատուն արևելյան Ռուսաստանում գործուղման մեջ էր, քննիչը հաջորդ օրվա կեսօրին նրան հրավիրեց Մոսկվա՝ հանդես գալու որպես վկա: Դիմումատուի անձնակազմը տեղեկացրեց քննիչին, որ դիմումատուն ի վիճակի չի լինելու ներկա լինել, քանի որ նա գտնվում է գործուղման մեջ և վերադառնալու է միայն մի քանի օրից, սակայն գլխավոր քննիչը կարգադրեց հարկադիր կարգով նրան բերման ենթարկել հարցաքննության համար: Հաջորդ օրը մի խումբ զինված իրավապահ մարմնի աշխատակիցներ Նովոսիբիրսկում թռիչքուղու վրա մոտեցան դիմումատուի ինքնաթիռին, ձերբակալեցին նրան և ուղեկցեցին Մոսկվա, որտեղ նա քննիչի կողմից հարցաքննվեց որպես վկա: Դրանից անմիջապես հետո, դիմումատուն տեղեկացվեց, որ նա մեղադրվում էր մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ՝ կապված Ապատիտի մասնավորեցման հետ: 2005 թվականին նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ութ տարվա ազատազրկման:
Իրավունք. Հոդված 3. Ի պատասխան դիմումատուի բողոքի, ըստ որի՝ նրան դատական լսումների ընթացքում տեղավորել էին մետաղական վանդակի մեջ, Դատարանը նշեց, որ դատարանի դահլիճում «հատուկ խցում» ամբաստանյալին տեղավորելու պրակտիկան գոյություն ունի մի շարք եվրոպական երկրներում: Սակայն դիմումատուն մեղադրվում էր ոչ ծանր հանցագործությունների մեջ և նախկինում դատվածություն չուներ և չկար ոչ մի ապացույց առ այն, որ նա նախատրամադրված էր բռնության: Նրա դատավարությունը լուսաբանվում էր գրեթե բոլոր հիմնական ազգային և միջազգային զանգվածային լրատվության միջոցներով, այսպիսով, լինելով նման պայմաններում, նա անընդհատ գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում: Նման անվտանգության միջոցառումները, հաշվի առնելով ընդհանուր ազդեցությունը, ծայրահեղ էին և կարող էին դիմումատուի և հանրության կողմից ողջամտորեն ընկալվել որպես նվաստացուցիչ: (Տե´ս նաև Ashot Harutyunyan-ն ընդդեմ Հայաստանի, թիվ 34334/04, 15 հունիս 2010, Նախադեպային տեղեկատու թիվ 131)
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև գտավ, որ 3-րդ հոդվածի խախտում կար կառույցներից մեկում առկա պայմանների առումով, որտեղ դիմումատուն պահվել էր դատավարության ժամանակահատվածում:
Հոդված 5 § 1 (բ). Դիմումատուի ձերբակալումը ներպետական օրենսդրությամբ սահմանված հիմքեր է ունեցել, որի համաձայն առանց հարգելի պատճառի հարցաքննությանը չներկայացող վկային թույլատրվում էր ձերբակալել: Սակայն ցանկացած ազատությունից զրկում պետք է անհատներին պաշտպաներ կամայականություններից և թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե օրենքով սահմանված պարտականությունը չէր կարող կատարվել այլընտրանքային միջոցներով: Թեև պաշտոնական վարկածի համաձայն դիմումատուն չէր ներկայացել հարցաքննությանը և, հետևաբար, պետության հանդեպ չկատարված պարտականություն ուներ, Դատարանը չի կարող ընդունել, որ այն բավարար պատճառ էր դիմումատուին հաջորդ առավոտյան նման բռնի կերպով Մոսկվա բերելու համար: Առաջին հերթին, պարզ չէր, թե ինչու քննիչը պատրաստ չէր երեք օր սպասել մինչև դիմումատուն կվերադառնար Մոսկվա, մանավանդ որ քննությունն արդեն մի քանի ամիս շարունակվում էր, և որ դիմումատուի նախկին վարքագիծը որևէ իրավաչափ մտավախության տեղի չէր տվել, որ նա վերադառնալուց հետո կխուսափեր հարցաքննությունից: Առավել ևս, որ դիմումատուն ձերբակալվել էր որպես վտանգավոր հանցագործ, այլ ոչ թե՝ որպես հասարակ վկա և նրան հարցաքննելուց անմիջապես հետո քննիչը ներկայացրել էր ինն էջանոց դիմում՝ պահանջելով նրա կալանավորումը: Իրադարձությունների նման զարգացումը ենթադրում էր, որ քննիչը, փաստորեն, պատրաստված էր նման զարգացումներին և ուզում էր մեղադրել դիմումատուին, այլ ոչ թե՝ պարզապես որպես վկա հարցաքննել նրան: Հաշվի առնելով, որ ձերբակալումը կարող է լինել ոչ իրավաչափ, եթե նրա արտաքին նպատակը տարբերվեր իրականից, Նովոսիբիրսկում դիմումատուի ձերբակալումը հակասում էր 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 1 (գ). Դիմումատուն բողոքարկել էր, որ լսումները, որի ժամանակ կալանքի տակ պահելու կարգադրություն էր արվել, հրապարակային չէին անցկացվել և որոշումները պատշաճորեն պատճառաբանված չէին: Ինչ վերաբերում է բողոքի առաջին մասին, ապա թեև Կոնվենցիան ինքնին հստակորեն չի պահանջում, որ օրինականության վերաբերյալ նախնական կալանքի լսումները անցկացվեն հրապարակայնորեն, ներպետական օրենսդրությունը պարունակում էր նման պահանջ: Սակայն ոչ բոլոր ներպետական, պաշտոնապես սահմանաված ընթացակարգերի անտեսումն է, որ ինքնաբերաբար հանգեցնում է Կոնվենցիայի խախտման: Եթե նույնիսկ ներպետական դատարանները ներպետական օրենսդրության մեկնաբանություններում սխալվել էին և վիճարկվող վարույթները, առանց հարգելի պատճառի, անցկացվել էին խցում, սա՝ վարույթը անվավեր ճանաչելու համար կոպիտ կամ ակնհայտ անհամաչափություն չի կարող համարվել: Ինչ վերաբերում է բողոքի երկրորդ մասին, կալանքի տակ վերցնելու հրամանը պարունակում էր որոշ հիմնավորումներ և չէր կարող բնութագրվել որպես կամայական:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 5 § 3. Ներպետական դատարանները, Դիմումատուին կալանքի տակ վերցնելու առաջին կարգադրությունում, հենվում էին երեք հնարավոր ռիսկերի վրա. փախուստի դիմելու ռիսկ՝ հետաքննության ընթացքը խոչընդոտելու կամ իր քրեական արարքները շարունակելու նպատակով: Թեև սրանցից մի քանիսը բավականին անհիմն ենթադրություններ էին, այն փաստը, որ դիմումատուն համարվում էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը և, ոչ պաշտոնական տվյալներով, քաղաքականապես ազդեցիկ մարդ՝ չէր կարող անուշադրության մատնված լինել: Այնուամենայնիվ, թեև մինչ ներպետական դատարանների կողմից բերված պատճառները կարող էին բավարար լինել դիմումատուի կալանավորելու ժամանակահատվածը արդարացնելու համար, Դատարանը համոզված չէր, որ դրանք բավարար էին ամբողջ ժամանակահատվածը արդարացնելու համար: Նախ և առաջ, կալանավորման վերաբերյալ երկու հաջորդող կարգադրությունները պարունակում էին միևնույն պատճառներն, ինչ նշված էր սկզբնական կարգադրության մեջ, չնայած դիմումատուի անձնական դրությունը դարձել էր այնպիսին, որ նա դադարել էր իրականացնել Յուկոս ընկերության կառավարման գործառույթները և հանձնել էր իր ճանապարհորդական փաստաթղթերը քննիչին: 2004թ. մայիսի 20-ի կալանքի տակ վերցնելու կարգադրությունը և դրան հաջորդող ու հաստատող որոշումը, որևէ պատճառաբանությամբ չէր հիմնավորվում վերջինիս կալանքի տակ պահելու երկարաձգումը: Հետևաբար, դիմումատուի կալանքի տակ պահելու երկարաձգումները արդարացված չէին: Վերջապես, ներպետական դատարանները հիմնվում էին փաստաբան-վստահորդ արտոնության խախտմամբ ձեռք բերված ապացույցի վրա և պակաս միջամտող միջոցներով որևէ այլընտրանք երբեք լրջորեն չի դիտարկվել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 18. Կոնվենցիայի ամբողջ կառուցվածքը հիմնված է այն ընդհանուր ենթադրության վրա, որ անդամ պետությունների հանրային իշխանությունները գործում են բարեխղճորեն: Թեև ցանկացած հանրային քաղաքականության կամ անհատական միջոց կարող են ունենալ «թաքնված օրակարգ» և թեև բարեխղճության կանխավարկածը անհերքելի է, դիմումատուն պնդում է, որ իր իրավունքները և ազատությունները եղել են անհիմն կերպով սահմանափակված և պետք էր համոզիչ կերպով ցույց տալ, որ իշխանությունների իրական նպատակը նույնը չէր, ինչ հայտարարվել էր (կամ ինչպես կարելի էր ողջամտորեն հետևություն անել համատեքստից): Սոսկ կասկածը, որ իշխանությունները օգտագործել են իրենց ուժը այլ նպատակների համար, քան դրանք սահմանված են Կոնվենցիայով, բավարար չէր 18-րդ հոդվածի խախտումը ապացուցված համարելու համար, այդպիսի ապացույցի համար շատ հստակ չափորոշիչ է կիրառվում: Այդ չափորոշիչը դիմումատուի գործով չէր պահպանվել:
Այդ կապակցությամբ, Դատարանը նշեց, որ յուրաքանչյուրի համար պարզ է, որ դիմումատուի կարգավիճակն ունեցող անձի դեպքում, որպես հարուստ, ազդեցիկ և պոտենցիալ լուրջ քաղաքական ընդդիմադիրի, հեշտ էր իշխանություններին մեղադրել «ոչ իրավաչափ դրդապատճառների» համար: Սակայն այն փաստը, որ կասկածյալի քաղաքական ընդդիմադիրները կամ բիզնես մրցակիցները կարող էին ուղղակի կամ անուղղակի կերպով օգուտ քաղել նրա կալանքի տակ գտնվելուց, չպետք է խանգարի իշխանություններին քննելու գործը, եթե դրա համար լուրջ հիմքեր կան: Այլ կերպ ասած՝ բարձր քաղաքական կարգավիճակը չպետք է շնորհի անձեռնմխելիություն: Իր հերթին Դատարանը համոզմունք է հայտնում, որ դիմումատուի նկատմամբ մեղադրանքները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» իմաստով կազմված են «հիմնավոր կասկածի» հիման վրա: Այն փաստը, որ ռուսական իշխանությունների իրական մտադրությունները որոշ Եվրոպական ազգային դատարանների համար հիմք ծառայեցին՝ իշխանություններին Յուկոսին դատավարության մեջ ներքաշելու մեջ մեղադրելու համար, բավարար չեն Եվրոպական դատարանի կողմից եզրակացնելու համար, որ պատասխանող պետության ողջ իրավական մեխանիզմը ի սկզբանե ճիշտ չէր կիրառված, և որ սկզբից մինչև վերջ իշխանությունները գործում էին անբարեխիղճ և Կոնվենցիայի ակնհայտ խախտումներով: Դա շատ լուրջ պնդում է, որը պահանջում է անվիճարկելի և ուղղակի ապացույց, որը դիմումատուի գործում բացակայում է:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 46. Դիմումատուն մասնավոր պայմանների վերաբերյալ խնդրանք է ներկայացրել, ինչպիսիք են՝ ցանկացած հետագա վարույթների ժամանակ նրան խցում չպահելու մասին կառավարությանը ցուցումներ տալը և պահանջելը, որ վերջինս թույլ տա միջազգային դիտորդներին բանտում այցելել նրան և դիտարկել ազատազրկման պայմանները: Սակայն այդ խնդրանքը բացառապես 46-րդ հոդվածի ներքո ամրագրված կատեգորիաների իրավիճակներ չի ներառում (օրինակ՝ կանոնավոր կերպով կրկնվող խնդրին վերջ դնելը, շարունակվող իրավիճակի դադարացում կամ անհրաժեշտ լուծում առաջարկելը, այն դեպքերում, երբ խախտման բնույթը ոչ մի իրական ընտրություն չի թողնում): Դիմումատուն Դատարանին չի խնդրել կառավարությանը ցույց տալ, թե ինչպես է անհրաժեշտ նախորդ խախտումները վերացնել, սակայն ավելի շուտ խնդրել է Դատարանին ապահովվել հետագա նմանատիպ հնարավոր խախտումներից զերծ մնալը: Սակայն Դատարանի դերը նախ և առաջ պետք է լինի փաստերի հետազոտությունը, այլ ոչ թե ապագայի վերաբերյալ ենթադրություններ անելը, հատկապես եթե այդ ենթադրությունները կախված են բազմաթիվ գործոններից, և հետևապես, կլինեն մտահայեցողական: Ընդսմին, դիմումատուի գործով անհրաժեշտություն չկար նշելու որևէ այլ հատուկ միջոց, քան արդարացի փոխհատուցման վճարումը. այլ միջոցների մասին որոշումը թողնվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հայեցողությանը:
Հաշվի առնելով կալանքի տակ պահելու որոշումը վերանայելուն վերաբերող բազմաթիվ ընթացակարգային նորմերի խախտումները, ինչպես նաև վերանայման շտապողականությունը՝ Դատարանը գտավ նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy