© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԽՈՐՈՇԵՆԿՈՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 41418/04)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2015 թվականի հունիս 30
Այս վճիռը վերջնական է, սակայն կարող է խմբագրական փոփոխության ենթարկվել:
Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի դեմս Մեծ Պալատի, հետևյալ կազմով.
Դին Շպիելմանն, Նախագահ,
Ջոզեֆ Կասադևալլ,
Գուիդո Ռայմոնդի,
Մարկ Վիլլիգ,
Իզաբելլ Բերրո,
Ինետա Զիեմել,
Էլիզաբեթ Ստեյներ,
Խանլար Հաջիև,
Միրջանա Լազարովա Տրայկովսկա,
Ջուլիա Լաֆֆրանք,
Պաուլո Պինտո դե Ալբուքյուրեք,
Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոս,
Էրիկ Մոս,
Պոլ Մահոունի,
Քսենիա Տուրկովիչ,
Դմիտրի Դեդով,
Էգիդիյուս Կյուրիս, դատավորներ,
և Լոուրենս Իերլի, Իրավախորհրդատու,
Դռնփակ խորհրդակցելով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին և 2015 թվականի ապրիլի 22-ին,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ավելի ուշ ընդունվեց.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի քաղաքացի պարոն Անդրեյ Անատոլիի Խորոշենկոյի («դիմումատու») կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ 2004 թվականի հոկտեմբերի 6-ին բերված գանգատի (թիվ 41418/04) հիման վրա:
2. Դիմումատուն, ում համար ապահովվել էր իրավաբանական օգնություն, ներկայացված էր Ստրասբուրգում գործունեություն ծավալող իրավաբաններ տիկին Օ.Վ.Պրեոբրաժենսկայայի և տիկին Մ.Մակարովայի կողմից: Ռուսաստանի Կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ պարոն Գ.Մատյուշկինը:
3. Դիմումատուն պնդել է, որ, մասնավորապես՝ նախնական կալանքի ընթացքում իր ընտանիքի անդամների այցելությունների նկատմամբ տարբեր սահմանափակումների կիրառումը հակասում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին:
4. 2011 թվականի հունվարի 13-ին գանգատը կոմյունիկացիա է արվել Կառավարությանը:
5. Գանգատը մակագրվել է Դատարանի առաջին բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52 կանոնի 1-ին մաս): 2014 թվականի փետրվարի 11-ին Առաջին բաժանմունքը, ում մակագրվել էր գանգատը, հետևյալ կազմով՝ Իզաբելլ Բերրո, Էլիզաբեթ Ստեյներ, Խանլար Հաջիև, Միրջանա Լազարովա Տրաջկովսկա, Ջուլիա Լաֆֆրանքյու, Քսենիյա Տուրկովիչ, Դմիտրի Դեդով, դատավորներ ինչպես նաև՝ Սորեն Նիելսենը, Բաժանմունքի Քարտուղարը, հրաժարվեց իր իրավասությունից հօգուտ Մեծ Պալատի. կողմերից ոչ մեկը չառարկեց դրա դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի 72-րդ կանոն):
6. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին ու 24-րդ կանոնին համապատասխան:
7. Դիմումատուն ու Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրեց գրավոր դիրքորոշումները գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ (Դատարանի Կանոնակարգի 59-րդ կանոնի 1-ին մաս): Բացի դրանից, Սուրրեյի համալսարանի մի խումբ գիտնականների («երրորդ կողմ») կողմից, որոնց Նախագահը թույլատրեց միջամտել գրավոր ընթացակարգին, ներկայացրեցին մեկնաբանություններ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս ու Կանոնակարգի 44-րդ կանոնի 2-րդ մաս):
8. Դռնբաց դատական նիստը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 3-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների գրասենյակում (59-րդ կանոնի 3-րդ մաս):
Դատարան էին ներկայացել.
(ա) Կառավարության կողմից
պարոն Գ.Մատյուշկինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը, Գործակալ,
պարոն Ն.Միխայլովը,
տիկին Յու.Ցիմբալովան,
պարոն Ս.Կովպակը, Իրավախորհրդատուներ,
(բ) դիմումատուի կողմից
տիկին Օ.Պրեոբրաժենսկայան,
տիկին Մ.Մակարովան, Փաստաբաններ:
Դատարանը լսեց պարոն Գ.Մատյուշկինի, տիկին Օ.Պրեոբրաժենսկայայի և տիկին Մ.Մակարովայի ելույթները, ինչպես նաև պարոն Գ.Մատյուշկինի և տիկին Մ.Մակարովայի պատասխանները դատավորների առաջադրած հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Գործի փաստական հանգամանքները կարող են համառոտագրվել հետևյալ կերպ.
Ա. Դիմումատուի դրության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը
10. Դիմումատուն ծնվել է 1968 թվականին և այժմ ցմահ ազատազրկում է կրում Պերմի շրջանի Սալիկամսկ քաղաքում:
11. 1994 թվականի նոյեմբերի 21-ին դիմումատուն ձերբակալվել է ավազակային հարձակման, կողոպուտի և ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության համար:
12. 1994 թվականի նոյեմբերի 21-ից՝ իր ձերբակալությունից մինչև 1995 թվականի ամառը դիմումատուն պահվել է Եկատերինբուրգի, Պերմի, Իժեվսկի և Պերմի շրջանի տարբեր բանտերում:
13. 1995 թվականի հոկտեմբերի 13-ին Պերմի շրջանային դատարանը դիմումատուին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչեց ու դատապարտեց մահապատժի: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտավ 1996 թվականի հունիսի 6-ին:
14. 1995 թվականի ամռանից մինչև 1999 թվականի աշուն դիմումատուն պահվել է Պերմի թիվ 1 բանտում: Իր դատապարտումից հետո նա պահվել է մահապատժի կատարմանը սպասող դատապարտյալների համար նախատեսված հատուկ խցում:
15. 1999 թվականի մայիսի 19-ին Ռուսաստանի Նախագահը դիմումատուի մահապատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:
16. 1999 թվականի հոկտեմբերի 8-ին դիմումատուն փոխադրվել է Պերմի շրջանի՝ ցմահ ազատազրկվածների համար նախատեսված հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ և 1999 թվականի հոկտեմբերի 11-ին նա սկսել է կրել իր ազատազրկման առաջին 10 տարին Քրեակատարողական օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դիմումատուի նկատմամբ կիրառվել է ընդհանուր կանոնից բացառությունը, որի հետևանքով նրա դատապարտման առաջին 10 տարին սկսել է հոսել ոչ թե 1994 թվականից՝ նրա սկզբնական ձերբակալությունից, այլ առաջին անգամ նրան հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ տեղավորելու պահից: Այդ բացառությունը կիրառվել է միայն այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր կալանավորման ընթացքում իրենց վարքագծով խախտել են կանոնները (տե՛ս ստորև պարագրաֆ 52): Ավելի ուշ դիմումատուն այս կանոնը վիճարկել է Սահմանադրական դատարանում, սակայն ապարդյուն (տե՛ս ստորև պարագրաֆ 30):
17. Հաջորդ 10 տարիների ընթացքում դիմումատուն պահվել է փակ ուղղիչ հիմնարկում, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քրեակատարողական օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս ստորև պարագրաֆ 29):
18. 2009 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ լրանում էր նրա պատժի առաջին 10 տարին, դիմումատուի ուղղիչ հիմնարկի ռեժիմը փակից փոխվեց կիսափակ ուղղիչ հիմնարկի, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քրեակատարողական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս ստորև պարագրաֆ 50):
Բ. Ընտանիքի անդամների այցելությունները կալանավորման և հետագա ազատազրկման ընթացքում
19. 1994 թվականի նոյեմբերի 21-ին՝ դիմումատուի ձերբակալության ժամանակ, նա ամուսնացած է եղել Ս.-ի հետ և ունեցել է 3 տարեկան երեխա: Նրա ընտանիքի մյուս անդամներն էին նրա ծնողները՝ Օ.-ն և Ա.-ն, նրա եղբայրը՝ Սե.-ն, և տատիկը՝ Մ.-ը: Ըստ դիմումատուի նրա ողջ ընտանիքը ընդհանուր առմամբ բաղկացած է 17 անձանցից և իր ձերբակալությունից հետո նա ցանկացել է կապ պաշտպանել նրանցից բոլորի հետ:
1. Դիմումատուի կալանավորումը նախքան նրան հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ տեղավորելը
20. 1994 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 8-ը դիմումատուին բացարձակապես չի թույլատրվել տեսակցել իր ընտանիքի անդամների հետ բացառությամբ նրա կնոջ մեկ այցելությունից, որը տեղի է ունեցել նրան ներկայացված մեղադրանքի քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից 1995 թվականին կայացրած դատավճռից մեկ շաբաթ անց:
21. 1996 թվականին՝ նրա գործով առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո, դիմումատուի կինը վերջինիս նախաձեռնությամբ ամուսնալուծվել է նրանից:
22. Դիմումատուն հայտնել է, որ նրան թույլատրել են արտաքին աշխարհի հետ շփվել 1997 թվականի հունվարից՝ Քրեակատարողական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Այնուհետև իր ընտանիքի բոլոր անդամների և իր նախկին կնոջ հետ նա վերականգնել է իր կապը:
2. Դիմումատուի ազատազրկումը հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութում 1999 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 11-ը
23. Այս ընթացքում դիմումատուին թույլատրել են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կարճ տեսակցություն ունենալ իր հարազատների հետ: Այցելությունները 4 ժամից ավել չեն տևել: Այցելությունների ընթացքում դիմումատուին իր այցելուների հետ շփվել է ապակյա միջնապատով կամ մետաղական ցանցի միջոցով, այսինքն այնպիսի պայմաններում, որ ֆիզիկական շփում չլինի: Ուղղիչ հիմնարկի ղեկավարությունը լսել է իր խոսակցությունն այցելուների հետ:
24. Դիմումատուն իր կարճատև տեսակցությունների իրավունքից այնքան հաճախ է օգտվել, որքան հնարավոր է եղել և տեսակցություններ է ունեցել իր մոր, հոր և եղբոր հետ: Նրա ընկերները նույնպես ցանկացել են տեսակցել դիմումատուին, սակայն բանտի ղեկավարությունը չի թույլատրել: Ընտանիքի անդամների երկարաժամկետ տեսակցություն դատապարտման առաջին 10 տարիների ընթացքում չի թույլատրվել:
25. Ըստ դիմումատուի՝ արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների խստության պատճառով նա իր ընտանիքի որոշ անդամների և իր որդու հետ կապը կորցրել է, ում նա չի տեսել նախորդ 15 տարիների ընթացքում: Դիմումատուի որդին հրաժարվել է հանդիպել նրա հետ, սակայն համաձայնել է օգնել նրան ֆինանսապես:
3. Դիմումատուի ազատազրկումը հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութում սկսած 2009 թվականի հոկտեմբերի 11-ից
26. 2009 թվականի հոկտեմբերի 11-ին՝ դիմումատուի ռեժիմը փոխելուց հետո, նրան թույլատրվեց ընտանիքի անդամների հետ երկար տեսակցություններ ունենալ ի լրումն կարճատև տեսակցությունների: Դիմումատուն ամեն ինչ արել է ընտանիքի անդամների հետ երկարատև տեսակցություն ունենալու համար և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հանդիպել է նրանց հետ. մեկ անգամ 2009 թվականին, երկուական անգամ 2010 2010, 2011, 2012 և 2013 թվականներին: Այս տեսակցություններից յուրաքանչյուրի ընթացքում հանդիպումը տևել է մինչև 3 օր, բացառությամբ 2013 թվականի գարնանը տեղի ունեցած մեկ տեսակցությունից: Այդ տեսակցությունն ընդհատվել է դիմումատուի և նրա մոր նախաձեռնությամբ, ով պետք է հասցներ մեկնել գնացքով և վաղ է գնացել տեսակցությունից: Դիմումատուի եղբայրը նույնպես մասնակցել է այս տեսակցություններին: Տեսակցությունները 72 ժամից ավել չեն տևել և դրանց գաղտնիությունը մշատպես պահպանվել է: Դիմումատուի հայրը մասնակցել է կարճատև տեսակցություններին մինչև 2007 թվականը, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել 2009 թվականից սկսված երկարատև տեսակցություններին:
27. Կառավարությունը հայտնել է, որ հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում ընդհանուր առմամբ դիմումատուն ունեցել է 14 կարճատև տեսակցություն և 9 երկարատև տեսակցություն: Տեսակցության վերաբերյալ դիմումատուի որևէ պատշաճ միջնորդություն չի մերժվել:
Գ. Դատավարությունները Սահմանադրական դատարանում
1. 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 257-Օ որոշումը
28. 2004 թվականի օգոստոսի 24-ին դիմումատուն գանգատ է ներկայացրել Ռուսաստանի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների համար ընտանիքի անդամների հետ տեսակցության վրա սահմանված 10 տարվա արգելքը՝ ինչպես այն ամրագրված է Քրեակատարողական օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասում: Մասնավորապես, նա պնդել է, որ վիճարկվող նորմը խտրական է և խախտում է անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը:
29. Դիմումատուի գանգատը 125-րդ հոդվածի 3-րդ և 127-րդ հոդվածի 3-րդ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանն անընդունելի ճանաչեց, սահմանելով հետևյալը.
«... Քրեակատարողական օրենսգրքի ոչ 125-րդ հոդվածի 3-րդ մասը և ոչ էլ 127-րդ հոդվածի 3-րդ մասը չեն խախտել [դիմումատուի] սահմանադրական իրավունքները:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ մասը ... թույլատրում է դաշնային օրենքի կողմից մարդու և քաղաքացիական իրավունքների սահմանափակման հնարավորությունը՝ որպես սահմանադրական կարգը, բարոյականությունը, առողջությունը, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև ազգային ու պետական անվտանգությունը երաշխավորելու միջոց: Նման սահմանափակումները կարող են կապված լինել, մասնավորապես, ամբաստանյալների նկատմամբ կիրառվող՝ ազատազրկման ու պատժի միջոցների հետ կապված սանկցիաների կիրառման հետ:
... Սահմանադրության 71-րդ հոդվածի (օ) կետը դաշնային օրենսդրին թույլատրում է այս տեսակի սահմանափակումները կիրառել այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատժի են ենթարկվել, որը, ինչպես բխում է Քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասից, ... իր բնույթով պարունակում է դատապարտյալի՝ օրենքով սահմանված ազատության կամ իրավունքների սահմանափակում: Միևնույն ժամանակ և օրենսդրից, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, և իրավակիրառողից, որն ամբաստանյալի նկատմամբ կիրառում է այդ օրենքը, պահանջվում է հաշվի առնել հանցագործության բնույթը, Սահմանադրությամբ և քրեական իրավունքով պաշտպանվող արժեքներին սպառնացող վտանգի աստիճանը, դրա ծանրությունը, հետևանքները և այն հանգամանքները, որոնցում կատարվել է այդ հանցագործությունը, ինչպես նաև ամբաստանյալի անձի վերաբերյալ տեղեկությունները, ապահովել, որ այդ ինստիտուտների կողմից ընդունվող կարգավորումները և դրանց կիրառումը համապատասխանի իրավական պատասխանատվության սահմանադրական սկզբունքներին ու պետության հետ հարաբերություններում անհատի ունեցած երաշխիքներին:
Ինչպես Սահմանադրական դատարանն արձանագրել է [իր նախադեպային իրավունքում ...] քրեական պատասխանատվության ու պատժի սահմանումն առանց հաշվի առնելու ամբաստանյալի անձն ու մյուս օբյեկտիվ և ողջամիտ հանգամանքները, որոնք նպաստում են գնահատելու հանցանքի ու հանցավորի հանրային վտանգավորությունը, հանցանքին նրա մասնակցության աստիճանը, հանցանքին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաև պատժի կրման վայրում նրա վարքագիծն ու մյուս համապատասխան հանգամանքները, կհակասի խտրականության արգելքի ու արդարության և մարդասիրության՝ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին:
Հնարավոր սահմանափակումների շրջանակում պատժի սահմանումը համապատասխանում է դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրության աստիճանին, ինչպես նաև նրան, թե ինչ հանգամանքներում պետք է պատիժն ի կատար ածվի. օրենսդիրը պետք է այն ելակետը հիմք ընդունի, որ դատապարտյալները, որպես ամբողջություն, ունեն այն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ մյուս քաղաքացիները, բացառությամբ նրանց անհատականությամբ ու կատարած հանցանքով պայմանավորված իրավունքների: Պատիժը կրելու պայմանները, ինչպես սահմանված են Քրեակատարողական օրենսգրքի 125-րդ և 127-րդ հոդվածներում ու այդ օրենսգրքի մյուս դրույթներում, նպատակաուղղված են հարմարեցնելու պատիժներն առանձին դատապարտյալներին ու տարբերակելու սանկցիաներն ու դրանց կիրառումը, ինչպես նաև ստեղծելու նախապայմաններ հասնելու պատժի նպատակներին, որոնք ըստ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի արդարության վերականգնումն է, անձի ուղղումն ու նոր հանցագործությունների կանխում ...»
2. 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 591-Օ որոշումը
30. Մի օր դիմումատուն գանգատ է ներկայացրել Սահմանադրական դատարան, որի ընթացքում վիճարկել է Քրեակատարողական օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով այն տարբերակում էր դնում հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութում պատիժը կրող 2 կատեգորիայի դատապարտյալների միջև այն հիմքով, թե նրանք արդյոք նախկինում խախտել են գաղութի կանոնակարգն ու պատժվել էին մենախցով, թե՝ ոչ: Նրանց համար, ովքեր նախկինում չէին խախտել գաղութի կանոնակարգն ու չէին պատժվել մենախցով սկզբնական 10 տարվա կիսափակ ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմը սկսում էր հոսել նրանց սկզբնական ձերբակալության և կալանավորման պահից: Նրանց համար, ովքեր նախկինում խախտել էին գաղութի կանոնակարգն ու պատժվել էին մենախցով, 10 տարվա կիսափակ ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմը սկսում էր հոսել հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ ժամանելուց հետո: Դիմումատուն վիճարկում էր, որ այս դրույթը հակասահմանադրական է ու խտրական: 2006 թվականի դեկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ դիմումատուի գանգատն ընդդեմ վերոհիշյալ դրույթի անընդունելի է՝ սահմանելով հետևյալը.
«... [վերոհիշյալ] դրույթը չի խախտում [դիմումատուի] իրավունքները:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ մասը թույլատրում է դաշնային օրենքի կողմից մարդու և քաղաքացիական իրավունքների սահմանափակման հնարավորությունը՝ որպես սահմանադրական կարգը, բարոյականությունը, առողջությունը, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև ազգային ու պետական անվտանգությունը երաշխավորելու միջոց: Նման սահմանափակումները կարող են կապված լինել, մասնավորապես, ամբաստանյալների նկատմամբ կիրառվող՝ ազատազրկման ու պատժի միջոցների հետ կապված սանկցիաների կիրառման հետ, որոնց բնութագրիչ հատկանիշն այն է, որ դրա կիրառման արդյունքում դատապարտյալի որոշ իրավունքներ ու ազատություններ սահմանափակվում են ու նրա վրա դրվում են որոշակի պարտականություններ:
Միևնույն ժամանակ, դատապարտյալի իրավունքների ու ազատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է համապատասխանեն կատարված հանցագործության ծանրությանը ու հանցավորի անձին: Այս պահանջը պարտադիր է նաև այն դեպքերում, երբ [իշխանությունները պատժել են այն անձանց] ովքեր պատիժը կրելիս և քրեական դատավարության ընթացքում խախտել են օրինական ռեժիմը:
Քրեակատարողական օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի այդ դրույթը [այնքանով, որքանով սահմանում է վիճարկվող կանոնները] նպատակաուղղված են հարմարեցնելու պատիժներն առանձին դատապարտյալների նկատմամբ ու տարբերակելու պատժի կրման պայմանները, ինչպես նաև ստեղծելու նախապայմաններ հասնելու պատժի նպատակներին, որոնք ըստ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի արդարության վերականգնումն է, անձի ուղղումն ու նոր հանցագործությունների կանխումը:
Եթե դիմումատուի կարծիքով նրա իրավունքները խախտվել են իրավապահ մարմինների գործողություններով կամ որոշումներով նրա նկատմամբ մենախուց տեղավորելու ձևով սանկցիա կիրառելիս կամ կիսափակ ռեժիմում պահելու ժամկետը հաշվելիս, ապա նա իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու դրանք...»:
Դ. Այլ հանգամանքներ
31. Դիմումատուն փորձ է արել քաղաքացիական հայց ներկայացնել դատախազության և այն փաստաբանի դեմ, ով քրեական դատավարությունների ընթացքում պաշտպանել է նրան: Դիմումատուն դատարանում վիճարկել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Մարդու իրավունքների պաշտպանի ձախողումը վարույթ հարուցելու իր գանգատների կապակցությամբ: Նա նաև մի շարք գանգատներ է ներկայացրել Սահմանադրական դատարան: Բոլոր այս դատավարություններն անարդյունավետ են եղել:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Ռուսաստանի Սահմանադրությունը
32. Վերաբերելի սահմանադրական դրույթները հետևյալն են.
Հոդված 23
«1. Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, ինչպես նաև իր պատվի ու արժանապատվության (բարի համբավի) պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային ու այլ հաղորդագրությունների գաղտնիության իրավունք: Այս իրավունքի ցանկացած սահմանափակում թույլատրելի է միայն դատարանի որոշման հիման վրա»:
Հոդված 55
«1. Սահմանադրության մեջ հիմնարար իրավունքների և ազատությունների թվարկումը չպետք է մեկնաբանվի որպես համընդհանուր ճանաչում ստացած մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների բացառում կամ սահմանափակում:
2. Ռուսաստանի Դաշնությունում չեն կարող հրապարակվել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները բացառող կամ սահմանափակող օրենքները:
3. Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն դաշնային օրենքով և միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է սահմանադրական կարգի, բարոյականության, առողջության, այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի հիմնարար սկզբունքների պաշտպանության համար, ինչպես նաև երկրի պաշտպանության ու պետության անվտանգության ապահովման նպատակով»:
Հոդված 71 (ժդ)
«Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո են գտնվում.
...
(ժդ) դատարանակազմությունը, դատախազությունը, քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական օրենսդրությունը, համաներումն ու ներումը, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության ու արբիտրաժային դատավարության օրենսդրությունն ու մտավոր սեփականության իրավական կարգավորումը, ...»:
Բ. 1996 թվականի հունիսի 13-ի քրեական օրենսգիրքը
33. Քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթները հետևյալն են.
1. Ընդհանուր դրույթներ
Հոդված 43 (Պատժի նպատակներն ու սահմանումը)
«1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որն անձի նկատմամբ նշանակվում է դատարանի դատավճռով: Պատիժը նշանակվում է այն անձի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել հանցանքի կատարման մեջ, և դրսևորվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով այդ անձի ազատությունը զրկելով ու իրավունքները սահմանափակելով:
2. Պատժի նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է, ինչպես նաև՝ հանցանք կատարած անձի ուղղումն ու նոր հանցագործությունների կանխումը»:
Հոդված 57 (Ցմահ ազատազրկում)
«1. Ցմահ ազատազրկումը որպես պատիժ նշանակվում է մարդու կյանքի, բնակչության առողջության և հասարակության բարոյականության, հասարակության անվտանգության ու մինչև 14 տարեկան անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար:
2. Ցմահ ազատազրկումը չի կարող կիրառվել կանանց նկատմամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանքը կատարել են մինչև 18 տարին լրանալը և այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ դատավճռի կայացման պահին լրացել է 65 տարին»:
Հոդված 58 (Ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ բանտային ռեժիմի ընտրությունը)
«1. [Ազատազրկման դատապարտված անձինք իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրում են ըստ նրանց կողմից կատարված հանցագործության ծանրության, մասնավորապես.
- գաղութ-բնակավայրում (колония-поселение), եթե հանցանքը կատարվել է անզգուշությամբ կամ կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն և եթե կատարվել է այնպիսի անձի կողմից, ով նախկինում երբևէ ազատազրկման չի դատապարտվել.
- ընդհանուր տիպի ուղղիչ աշխատանքային գաղութում (исправительная колония общего режима), եթե ծանր հանցանք կատարած անձը նախկինում երբեք ազատազրկման չի դատապարտվել կամ եթե հանցանքը կատարել է այնպիսի կին, ով ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, այդ թվում ռեցիդիվի յուրաքանչյուր տեսակի համար,
- խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում (исправительная колония строго режима), եթե անձը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն և նախկինում երբեք ազատազրկման չի դատապարտվել, ինչպես նաև ռեցիդիվի ու վտանգավոր ռեցիդիվի դեպքում, եթե դատապարտված անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել,
- հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում (исправительная колония особого режима), եթե անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում,
- բանտում (тюрьмы), եթե անձը դատապարտվել է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման առանձնապես ծանր հանցագործության կատարման համար կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում, և եթե իրավասու դատարանը գտնում է, որ նա պատժի մի մասը պետք է կրի բանտում:
Հատուկ տիպի ուղղիչ աշխատանքային գաղութներն օգտագործվում են հետևյալ կատեգորիայի դատապարտյալների ազատազրկման համար. ...]
... (դ) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում ...»:
Հոդված 79 (Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը)
«... 5. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 25 տարին և եթե դատարանը գտնի, որ նա պատժի հետագա կրման կարիք չունի: [Այս միջոցն] օգտագործվում է միայն այն դեպքում, եթե անձը նախորդ 3 տարիների ընթացքում չի խախտել բանտային կանոնները: Եթե պատժի կրման ընթացքում անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն նա չի կարող պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ...»:
2. Ցմահ ազատազրկումը որպես պատիժ Ռուսաստանի քրեական իրավունքում
34. Նախորդ Քրեական օրենսգրքում (1960 թվականի) ցմահ ազատազրկումը որպես պատիժ ներառվել է փոխարինելով մահապատժին որպես պատժի մեղմացում: 1996 թվականի Քրեական օրենսգրքում այն ներկայացվել է պատիժների համակարգում և նշանակվել է մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների (Հոդված 159, մաս 2, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն), 14 տարեկանից փոքր անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (Հոդվածներ 131 մաս 5, 132 մաս 5, 134 մաս 6, տարբեր բնույթի սեռական հանցագործություններ ուղղված ընդդեմ անչափահասների), հասարակական կարգի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (Հոդվածներ 205 մաս 3, 205.3 մասեր 3 և 4, 211 մաս 4, 205.1 մաս 4, 205 մաս 3, 205.4 մաս 1, 205.5 մաս 1, 206 մաս 4, ահաբեկչությանն առնչվող տարբեր բնույթի հանցագործությունների համար, Հոդված 210 մաս 4, հանցավոր համագործակցությունների ստեղծման և ղեկավարման համար, Հոդված 211 մաս 4, օդանավերի, նավերի, գնացքների ծանրացուցիչ հանգամանքներում կատարված առևանգումների համար, Հոդվածներ 228.1 մաս 5 և 229.1 մաս 4, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված տարբեր հանցագործությունների համար, Հոդված 281 մաս 3, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սաբոտաժի համար, Հոդված 295, արդարադատություն կամ քրեական գործի նախնական քննություն իրականացնող անձի կյանքի դեմ ուղղված ոտնձգության համար, Հոդված 57, ցեղասպանություն):
35. Մահապատիժ կարող է նշանակվել միայն որպես բացառիկ պատժամիջոց մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների համար (Հոդված 59 մաս 1):
36. Այն կարող է փոխարինվել պատիժը մեղմացնելու ճանապարհով փոխարինվել ցմահ ազատազրկմամբ (Հոդված 59 մաս 3): Ցմահ ազատազրկման դատապարտված անձը հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում իր պատիժը պետք է կրի մյուս դատապարտյալներից անջատ (Հոդված 58 մաս 1): Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, եթե նա կրել է պատժի նվազագույնը 25 տարին և եթե դատարանը գտնի, որ նա այլևս կարիք չունի պատիժ կրելու (Հոդված 79 մաս 5):
Գ. 1997 թվականի հունվարի 8-ի Քրեակատարողական Օրենսգիրքը
1. Արտաքին աշխարհի հետ կապի ընդհանուր կանոնները
37. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալներն օժտված են մինչև 4 ժամ տևողությամբ կարճատև տեսակցության իրավունքով և մինչև 3 օր տևողությամբ երկարատև տեսակցության իրավունքով բանտի տարածքում: Երկարատև տեսակցությունները տեղի են ունենում այնպիսի սենյակում, որի կոնֆիդենցիալությունը կարող է երաշխավորվել: Կարճատև տեսակցությունների ընթացքում դատապարտյալները հանդիպում են հարազատների կամ այլ անձանց հետ: Կարճատև տեսակցությունը տևում է մինչև 4 ժամ և տեղի է ունենում բանտապահի ներկայությամբ (Հոդված 89 մասեր 1 և 2), դատապարտյալներն ու այցելուները միմյանցից բաժանված են ապակե միջնապատով կամ մետաղական ճաղավանդակներով: Բացառիկ սահմանափակ հանգամանքներում դատապարտյալներին կարող են թույլատրել ունենալ մինչև 5 օր տևողությամբ տեսակցություն բանտի տարածքից դուրս: Երկարատև տեսակցությունները թույլատրվում են ամուսնու, ծնողների, երեխաների, որդեգրողների կամ որդեգրվածների, եղբայրների ու քույրերի, տատիների ու պապիների, թոռների, իսկ բանտապետի թույլտվությամբ նաև այլ անձանց հետ:
38. Թիվ AKPI13-1283 գործով 2014 թվականի հունվարի 29-ի իր դատավճռում Ռուսաստանի Գերագույն դատարանը սահմանեց, որ ուղղիչ աշխատանքային գաղութի ղեկավարը սահմանափակ դեպքերում կարող է մերժել այցելության վերաբերյալ միջնորդությունը, օրինակ՝ եթե երկարատև այցելության վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դատապարտյալի բարեկամ չհանդիսացող անձի կողմից (Հոդված 89 մաս 2) կամ եթե տեսակցության հնարավորությունն Օրենսգրքով սահմանված չէ (օրինակ՝ պատիժը կրելու առաջին 10 տարիների ընթացքում կամ օրինակ՝ թույլատրելի այցելությունների քանակը սպառվել է): Բացի դրանից, Օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ այն դատապարտյալները, ովքեր բանտի ներքին կանոնակարգը խախտելու համար որպես պատիժ մենախուց են տեղափոխվել, տեսակցության իրավունք չունեն:
39. 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պահանջի դեպքում երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել 1 կարճատև տեսակցությամբ և երկարատև ու կարճատև տեսակցությունները կարող են փոխարինվել հեռախոսային զանգով:
40. Բոլոր դատապարտյալներն օժտված են անսահամափակ թվով նամակներ ու հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու իրավունքով (Հոդված 91 մաս 1): Դատապարտյալների հաղորդակցությունն իրենց մերձավոր ազգականների ու մյուս հարազատների հետ բանտի վարչակազմի կողմից մեխանիկական վերահսկողության առարկա է հանդիսանում (Հոդվածներ 90 մաս 4 և 91 մաս 1):
2. Ռուսական ուղղիչ աշխատանքային հիմնարկների հարմարությունների ու ռեժիմների տեսակները
41. Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 33), կան 5 տեսակի քրեակատարողական հիմնարկներ, որտեղ դատապարտյալները կրում են իրենց պատիժը՝ կախված նրանց կողմից կատարված հանցագործության ծանրությունից: Տարբեր տեսակի հիմնարկներում դատապարտյալները հանդիսանում են բանտային 3 ռեժիմների սուբյեկտներ, մասնավորապես՝ սովորական, հարմարեցված և խստացված՝ կախված տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ նրանց կողմից կատարված հանցագործության ծանրությունից և բանտում նրանց դրսևորած վարքից: Բանտերում առկա է ռեժիմի 2 տեսակ՝ խստացված և ընդհանուր:
42. Քրեակատարողական օրենսգրքի հոդված 129-ի համաձայն՝ գաղութ-բնակավայրերում դատապարտյալները գաղութի տարածքում կարող են ապրել ընտանիքի անդամների հետ, եթե գաղութի վարչակազմը տվել է նման թույլտվություն:
43. Հոդված 121-ի համաձայն՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում արտաքին աշխարհի հետ դատապարտյալների կապը սահմանափակված է.
(ա) սովորական ռեժիմում՝ տարվա ընթացքում վեց կարճատև տեսակցություն և 4 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 6 մեծ ու 6 փոքր ծանրուքների ստացում (նոր ժամանած կալանավորներ կամ հարմարեցված կամ խստացված ռեժիմներից փոխադրված կալանավորներ՝ հաշվի առնելով նրանց վարքի փոփոխությունը, տես Հոդված 120),
(բ) հարմարեցված ռեժիմում՝ տարվա ընթացքում վեց կարճատև տեսակցություն և 6 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 4 մեծ ու 4 փոքր ծանրուքների ստացում (ազատազրկման ձևով նշանակված պատժի սկզբնական 6 ամիսների սպառումից և լավ վարքագծի ու աշխատանքի նկատմամբ լավ վերաբերմունքի դեպքում, նոր որ ժամանած կալանավորներ կամ հարմարեցված կամ խստացված ռեժիմներից փոխադրված կալանավորներ՝ հաշվի առնելով նրանց վարքի փոփոխությունը, տե՛ս Հոդված 120),
(գ) խստացված ռեժիմումում՝ տարվա ընթացքում 2 կարճատև տեսակցություն և 2 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 12 մեծ ու 12 փոքր ծանրուքների ստացում (դատապարտյալներն այս ռեժիմ են տեղափոխվում բանտի ներքին կանոնակարգի կրկնակի խախտման դեպքում, իսկ սովորական ռեժիմ տեղափոխվելը հնարավոր է միայն 6-ամսյա ժամկետի ավարտից հետո, տե՛ս Հոդված 120):
44. Օրենսգրքի Հոդված 123-ի համաձայն՝ խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում արտաքին աշխարհի հետ դատապարտյալների կապը սահմանափակված է.
(ա) սովորական ռեժիմում՝ տարվա ընթացքում 3 կարճատև տեսակցություն և 3 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 3 մեծ ու 3 փոքր ծանրուքների ստացում (նոր ժամանած բոլոր կալանավորները, բացառությամբ նրանցից, ովքեր պատժի կրման ընթացքում կատարել նոր դիտավորյալ հանցագործություն, կամ հարմարեցված կամ խստացված ռեժիմներից փոխադրված կալանավորներ՝ հաշվի առնելով նրանց վարքի փոփոխությունը, տես Հոդված 122),
(բ) հարմարեցված ռեժիմում՝ տարվա ընթացքում 4 կարճատև տեսակցություն և 4 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 4 մեծ ու 4 փոքր ծանրուքների ստացում (ազատազրկման ձևով նշանակված պատժի սկզբնական 9 ամիսների սպառումից և լավ վարքագծի ու աշխատանքի նկատմամբ լավ վերաբերմունքի դեպքում դատապարտյալները սովորական ռեժիմից կարող են տեղափոխվել այստեղ, տես Հոդված 122),
(գ) խստացված ռեժիմում՝ տարվա ընթացքում 2 կարճատև տեսակցություն և 1 երկարատև տեսակցություն, ինչպես նաև 2 մեծ ու 2 փոքր ծանրուքների ստացում (դատապարտյալներն այս ռեժիմ են տեղափոխվում բանտի ներքին կանոնակարգի կրկնակի խախտման դեպքում, իսկ սովորական ռեժիմ տեղափոխվելը հնարավոր է միայն 9-ամսյա ժամկետի ավարտից հետո, պատժի կրման ընթացքում դիտավորությամբ նոր հանցանք կատարած դատապարտյալներն այս ռեժիմ են տեղափոխվում անմիջապես, տե՛ս Հոդված 122):
45. Օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ բանտերում գործում է 2 ռեժիմ՝ ընդհանուր և խստացված ռեժիմներ: Ընդհանուր ռեժիմի ներքո արտաքին աշխարհի հետ դատապարտյալների կապը սահմանափակված է մեկ տարվա ընթացքում 2 կարճատև և 2 երկարատև տեսակցություններով, մինչդեռ խստացված ռեժիմում դատապարտյալները տարվա ընթացքում օժտված են 2 կարճատև տեսակցությունով:
46. Նոր ժամանած բոլոր կալանավորները կամ նրանք, ովքեր բանտային ներքին կանոնակարգը խախտելու համար ընդհանուր ռեժիմից են տեղափոխվել, իրենց պատիժը կրում են խստացված ռեժիմում, իսկ ընդհանուր ռեժիմ տեղափոխվելը հնարավոր է միայն 12-ամսյա ժամկետի ավարտից հետո (Հոդված 130):
3. Ազատազրկումը հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութներում
47. Հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալներն իրենց պատիժը կրում են հետևյալ ռեժիմներից որևէ մեկում.
(ա) Սովորական ռեժիմ
48. Այս ռեժիմի ներքո դատապարտյալներն ապրում են հանրակացարանատիպ ընդհանուր սենյակներում և ունեն 2 կարճատև ու 2 երկարատև տեսակցության իրավունք տարվա ընթացքում (Հոդված 125 մաս 1): Նրանք ունեն նաև տարվա ընթացքում 3 մեծ ու 3 փոքր ծանրուք ստանալու իրավունք: Բոլոր նոր ժամանած դատապարտյալները, բացառությամբ նրանցից, ովքեր պատժի կրման ընթացքում կատարել են դիտավորյալ հանցագործություն և նրանցից, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման (տե՛ս ստորև պարագրաֆ 52), կամ նրանցից, ովքեր տեղափոխվել են խստացված կամ հարմարեցված ռեժիմից հաշվի առնելով նրանց վարքի փոփոխությունը (Հոդված 124), տեղափոխվում են այս ռեժիմի ներքո:
(բ) Հարմարեցված ռեժիմ
49. Այս ռեժիմի ներքո դատապարտյալներն ապրում են հանրակացարանատիպ ընդհանուր սենյակներում և ունեն 3 կարճատև ու 3 երկարատև տեսակցության իրավունք տարվա ընթացքում (Հոդված 125 մաս 2): Նրանք ունեն նաև տարվա ընթացքում 4 մեծ ու 4 փոքր ծանրուք ստանալու իրավունք: Պատժի կրման սկզբնական 12-ամսյա ժամկետի ավարտից հետո և լավ վարքագծի ու աշխատանքի նկատմամբ լավ վերաբերմունքի դեպքում, դատապարտյալները կարող են սովորական ռեժիմից տեղափոխվել այս ռեժիմ (Հոդված 124):
(գ) Խստացված ռեժիմ
50. Խստացված ռեժիմի ներքո դատապարտյալներն ապրում են բանտախցերում և տարվա ընթացքում ունեն 2 կարճատև տեսակցության իրավունք (Հոդված 125 մաս 3): Խստացված ռեժիմի ներքո իրենց պատիժը կրող դատապարտյալներին Օրենսգիրքը չի թույլատրում իրենց ազգականների հետ ունենալու երկարատև տեսակցություն: Խստացված ռեժիմի ներքո դատապարտյալները կարող են տարվա ընթացքում ստանալ 1 մեծ և 1 փոքր ծանրուք (Հոդված 125 մաս 3): Այս ռեժիմ դատապարտյալները տեղափոխվում են ներքին կանոնակարգի կրկնակի խախտումների դեպքում, իսկ սովորական ռեժիմ վերադարձը հնարավոր է միայն 12-ամսյա ժամկետի ավարտից հետո: Պատժի կրման ընթացքում դիտավորյալ հանցանք կատարած դատապարտյալներն այս ռեժիմ են տեղափոխվում անմիջապես (Հոդված 124):
51. Խստացված ռեժիմի ներքո հեռախոսազանգերը կարող են տեղի ունենալ միայն բացառիկ անձնական հանգամանքների դեպքում (Հոդված 92 մաս 3): Դատապարտյալների հեռախոսային խոսակցությունները բանտի վարչակազմի կողմից կարող են վերահսկվել (Հոդված 92 մաս 5):
(դ) Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների նկատմամբ կիրառելի կանոնները
52. Հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ ժամանելուն պես ցմահ ազատազրկման դատապարտված բոլոր դատապարտյալները տեղափոխվում են խստացված ռեժիմ, նրանք իրենց պատիժը մյուս դատապարտյալներից առանձին են կրում, 1 բանտախցում 2 դատապարտյալից ոչ ավել (Հոդվածներ 126 և 127 մաս 3): Դատապարտյալները կարող են սովորական ռեժիմ տեղափոխվել իրենց պատժի 10 տարին կրելուց հետո, որը, որպես ընդհանուր կանոն, սկսում է հոսել ձերբակալության պահից (Հոդված 127 մաս 3): Եթե կալանքի տակ գտնվելու ընթացքում կալանավորը խախտել է ներքին կանոնակարգը և որպես պատիժ տեղափոխվել է մենախուց, ապա ձերբակալության օրվա փոխարեն 10 տարվա ժամկետը սկսում է հոսել նրան հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութ տեղավորելու պահից: Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները հարմարեցված ռեժիմ կարող են տեղափոխվել սովորական ռեժիմում իրենց պատժի նվազագույնը 10 տարին կրելուց հետո (Հոդված 127 մաս 3):
53. Եթե ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալը հարմարեցված ռեժիմում դիտավորյալ խախտում է ներքին կանոնակարգը, ապա նա տեղափոխվում է սովորական ռեժիմ, իսկ սովորական ռեժիմից՝ խստացված ռեժիմ: Հետևաբար, սովորական ռեժիմ վերադարձը հնարավոր է միայն 10 տարվա պատիժը կրելուց հետո (Հոդված 127 մաս 5):
Դ. Արդարադատության նախարարի կողմից հաստատված 2005 թվականի նոյեմբերի 3-ի՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին կանոնները (թիվ 205)
54. Կանոնների համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
1. Գլուխ XIV. Դատապարտյալներին տեսակցության ընթացակարգը
«... 68. Այցելության թույլտվությունը տալիս է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը դատապարտյալի կամ տեսակցության ժամանած անձի միջնորդության հիման վրա ... [մերժման հիմքերը պետք է մատնանշվեն]:
72. ... Միացյալ կամ առանձին-առանձին այցելություններ մեկ կամ մեկից ավելի մասերում չի թույլատրվում ...
74. Դատապարտյալին թույլատրվում է 2 չափահաս անձից ոչ ավել այցելություն , որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս երեխաները, թոռները կամ քույրերն ուն եղբայրները:
75. Ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց այցելությունները թույլատրվում են, եթե հիմնարկի վարչակազմի կարծիքով այն բացասաբար չի ազդի դատապարտյալի վրա ...
82. Տեսակցության տեսակը կամ տեսակցությունը հեռախոսազանգով փոխարինելու մասին որոշումը կարող է կայացվել դատապարտյալի գրավոր միջնորդության հիման վրա:
2. Գլուխ XV. Դատապարտյալի կողմից հեռախոսազանգ կատարելու ընթացակարգի ապահովումը
«... 85. Հեռախոսազանգ կատարելու հնարավորությունը տրվում է դատապարտյալի գրավոր միջնորդության հիման վրա, որում պետք է նշվի հեռախոսազանգ ստացողի հասցեն, հեռախոսահամարը և հեռախոսազանգի տևողությունը (որը չի կարող գերազանցել 15 րոպեն):
86. Հեռախոսազանգերի համար վճարում է դատապարտյալը կամ նրա ազգականները կամ այլ [շահագրգիռ] անձինք: Հեռախոսազանգերը կարող են վերահսկվել բանտի վարչակազմի կողմից ...
89. Դատապարտյալները, ովքեր գտնվում են խստացված ռեժիմում ... կարող են հեռախոսազանգ կատարել միայն բացառիկ անձնական հանգամանքներում (մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող լուրջ հիվանդության, բնական աղետի, որը լուրջ նյութական ազդեցություն է ունեցել դատապարտյալի կամ նրա ընտանիքի վրա) ...»:
Ե. Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքը
55. Մի քանի գործերով Սահմանադրական դատարանն անդրադարձել է հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութի խստացված ռեժիմում անձի ազատազրկումը կարգավորող դրույթների սահմանադրականության հարցին:
1. 2004 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 466-Օ որոշում
56. Դատապարտյալ Գ.-ի կողմից ներկայացված գանգատի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է հետևյալը.
«... Իր դիմումում պարոն Գ.-ն խնդրել էր հակասահմանադրական ճանաչել Քրեակատարողական օրենսգրքի Հոդված 127 3-րդ մասը, որը հնարավորություն չէր ընձեռում հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութի խստացված ռեժիմում գտնվելու ժամանակահատվածում ներառելու բանտում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, ինչը խոչընդոտում էր դատապարտյալին ավելի նվազ խստություն ունեցող ռեժիմ տեղափոխելուն [ի սկզբանե դա այլ կերպ հնարավոր եղել է] ...
2.1. Քրեակատարողական օրենսգրքի այն դրույթների սահմանադրականության հարցը, որոնք սահմանում են ազատազրկման այն ժամանակահատվածը կարգավորող կանոնները, որոնք ազդեցություն ունեն դատապարտյալին ավելի նվազ խստության ռեժիմ տեղափոխելու հնարավորության վրա կամ այլ կերպ բարելավում են պատժի կրման պայմանները, արդեն քննարկվել են Սահմանադրական դատարանի կողմից:
Քրեակատարողական օրենսգրքի Հոդված 130-ի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը վիճարկող գործով 2003 թվականի փետրվարի 27-ի իր որոշման մեջ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը եզրակացրեց, որ կալանավորման ժամկետը պետք է ներառվի ազատազրկման ընդհանուր ժամկետի մեջ, ինչպես նաև այն պետք է հաշվի առնել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկելիս: Նման մոտեցումը, ինչպես նշել է Սահմանադրական դատարանը, համապատասխանում է միջազգային չափանիշներին ...
Վերոհիշյալ իրավական դիրքորոշման ուժով Քրեակատարողական օրենսգրքի Հոդված 127-ի 3-րդ մասը չի կարող մեկնաբանվել որպես կալանավորման կամ անձին փաստացի արգելանքի վերցնելու կամ ձերբակալելու ժամկետն ազատազրկման ընդհանուր ժամկետի մեջ ներառելու արգելք, այդ թվում այն մասը, որը, ըստ օրենքով սահմանված ընթացակարգի, պետք է կրի խստացված պայմաններում ...»:
2. 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 248-Օ որոշում
57. Դատապարտյալ Զ.-ի և նրա կնոջ կողմից ներկայացված գանգատի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է հետևյալը.
«... պարոն Զ.-ն, ... [ով] դատապարտվել է ցմահ ազատազրկման, և նրա կինը ... բազմիցս միջնորդել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին իրենց համար ապահվելու երկարատև տեսակցություն, քանի որ նրանք ցանկանում են երեխա ունենալ ... տեսակցությունները մերժվում էին հղում տալով Քրեակատարողական օրենսգրքի Հոդված 125-ի 3-րդ մասին և Հոդված 127-ի 3-րդ մասին, որոնց համաձայն՝ հատուկ ուղղիչ աշխատանքային գաղութի խստացված պայմաններում իրենց պատիժը կրող անձինք տարեկան ունեն 2 կարճատև տեսակցության իրավունք, իսկ 1-ին երկարատև տեսակցությունն ազատազրկման առաջին տասը տարին կրելուց վաղ չի կարող տրամադրվել:
Իրենց գանգատում Զ.-ն ու [նրա կինը] վիճարկում էին այս դրույթների սահմանադրականությունը, պնդելով, որ դրանք զրկում են իրենց երեխա ունենալու հնարավորությունից, ինչն էլ խախտում է իրենց անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ երաշխավորված Սահմանադրության Հոդված 23-ի 1-ին մասով, և այդ սահմանափակումը գերազանցում է Սահմանադրության Հոդված 55-ի 3-րդ մասով թույլատրելի սահմանափակումը:
...
Սահմանադրության Հոդված 55-ի 3-րդ մասը թույլատրում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների սահմանափակումը դաշնային օրենքի կողմից որպես սահմանադրական կարգի, բարոյականության, առողջության, այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, ազգային անվտանգության ու պետության պաշտպանության ապահովման միջոց: Նման սահմանափակումները, մասնավորապես, կարող են կապված լինել հանցագործների նկատմամբ նշանակվող քրեական սանկցիաների հետ պետության կողմից կիրառվող հարկադրանքի ձևով, որոնց բնութագրիչ հանտկանիշն այն է, որ դրանց կիրառման միջոցով, հանցագործների իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են և որոշակի պարտականություններ են դրվում նրանց վրա:
... Սահմանադրության Հոդված 71 (ժդ)-ը դաշնային օրենսդրին այս բնույթի սահմանափակումներ կիրառելու լիազորությամբ է օժտում
Ազատազրկումը որպես պատժի տեսակ սահմանելով՝ պետությունը գործում է և իր շահերից, և հասարակության ու նրա անդամների շահերից: Միևնույն ժամանակ, [պատժի] ի կատար ածումը փոխում է անձի կյանքն ու այլ մարդկանց հետ հարաբերությունները, և առանձնահատուկ բարոյական ու հոգեբանական հետևանքներ է ունենում՝ սահմանափակելով ոչ միայն անձի՝ որպես քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այլև՝ նրա իրավունքները որպես անհատի: Այս սահմանափակումը նրա անօրինական վարքագծի արդյունքն է և սահմանվում է նրա ազատության՝ որպես բնական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությամբ, որպեսզի պաշտպանվի բարոյականությունն ու այլ անձանց օրինական շահերը:
Քրեական ու քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է և քրեական ցանկցիաները, որոնց սահմանափակման ծավալը համապատասխանում է հանցագործության ծանրությանը, և այն վարքագիծը, որի պայմաններում այդ պատիժը պետք է կրվի: Այդ սանկցիաները սահմանելիս օրենսդիրը գործում է այն հիմքի վրա, որ դատապարտյալները՝ որպես ամբողջություն, օգտվում են քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից ու ազատություններից, բացառությամբ նրանց անձնային առանձնահատկությունների հետ կապված իրավունքներից, կատարված հանցագործության ծանրությունից ու քրեակատարողական հիմնարկներում ռեժիմի տեսակից:
Քրեակատարողական օրենսգրքի Հոդվածներ 125-ում և 127-ում ու այդ օրենսգրքի մյուս դրույթներում սահմանված սահմանափակումները, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են այլ անձանց ու մերձավոր ազգականների այցելություններին, միտված են պատիժները համապատասխանեցնելու դատապարտյալների անձին ու պատժի կրման առանձնահատուկ պայմաններին, ինչպես նաև ստեղծելու նախապայմաններ պատժի նպատակներին հասնելու համար, որոնք, ըստ քրեական օրենսգրքի Հոդված 43-ի 2-րդ մասի, սոցիալական արդարության վերականգնումն է, հանցագործի ուղղումն ու նոր հանցագործությունների կանխումը:
Ընտանիքի անդամների այցելությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 9-ին հաստատված «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների մասին» ժողովածուից, մասնավորապես՝ դրա 19-րդ սկզբունքից ...:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում նշել է, որ ... բանտային այցելությունների մասով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով Պայմանավորվող կողմի վրա դրված պարտականությունները հստակեցնելու համար պետք է ուշադրություն դարձնել ազատազրկման ողջամիտ ու բնական պահանջներին և դրա արդյունքում ծագող հայեցողության աստիճանին, որն ազգային իշխանությունները պետք է ունենան ընտանիքի հետ դատապարտյալի կապը կարգավորելու համար՝ գիտակցելով այն, որ «յուրաքանչյուր ազատազրկում իր բնույթով սահմանափակում է անձնական ու ընտանեկան կյանքը» ...:
Սահմանափակումների կրկնողությունը, բանտային այցելությունների տևողությունն ու պայմաններն այս պատժատեսակի անխուսափելի հետևանքներն են՝ բաղկացած որոշակի տարածքում հսկողության ներքո դատապարտյալի մեկուսացումից: Այս տեսանկյունից դիմումատուի կողմից վիճարկվող դրույթներն արդեն գոյություն ունեցող՝ ազատազրկում պատժատեսակի էությունից բխող սահմանափակումներին՝ Սահմանադրության Հոդված 55-ի 3-րդ մասի իմաստով, ինքնին նոր սահմանափակումներ չեն ավելացնում:
Նմանապես, սահմանափակումների ծավալն իր բնույթով տարբեր է և տատանվում է կախված դատարանի կողմից նշանակված պատժի խստությունից, որը համապատասխանում է կատարված արարքի բնույթին ու հանրային վտանգավորությանը, այն հանգամանքներից, որոնց պայմաններում այն կատարվել է, և հանցավորի անձից: Նման սահմանափակումների մեծ մասը բաժին է ընկնում այն անձանց, ովքեր որպես մահապատժին այլընտրանք ցմահ ազատազրկման են դատապարտվել կյանքի դեմ ուղղված ամենածանր հանցագործությունների (Քրեական օրենսգրքի Հոդված 57-ի 1-ին մաս) և ովքեր իրենց պատիժը կրում են հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում (Քրեական օրենսգրքի Հոդված 58-ի 1(2)-ին մաս):
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (Սահմանադրության Հոդված 23-ի 1-ին մաս) նշանակում է, որ Պետությունը երաշխավորում է անձի կողմից անձնական տեղեկատվությունը վերահսկելու հնարավորությունը և խոչընդոտում է անձնական ու ինտիմ բնույթի տեղեկատվության բացահայտմանը: «Անձնական կյանք» հասկացությունը ներառում է մարդու գործունեության այն ոլորտը, որը պատկանում է բացառապես անհատին, մտահոգում է միայն նրան և պետության կամ հասարակության վերահսկողության առարկա չէ ու անօրինական չէ: Այնուհանդերձ, ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Հոդված 8-ի հիմնական օբյեկտն անհատի պաշտպանությունն է հանրային իշխանությունների կամայական միջամտությունից»: Ազատազրկում պատիժը սահմանելով՝ պետությունը կամայական չի միջամտում քաղաքացու անձնական կյանքին, այլ իրացնում է հասարակության շահերը պաշտպանելու իր խնդիրը ...»:
Անձը, ով նպատակադրվել է նման հանցանք գործել, պետք է ենթադրի, որ, որպես հետևանք, նա կարող է զրկվել ազատությունից և նրա իրավունքներն ու հիմնական ազատությունները կարող են սահմանափակվել, այդ թվում՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և որպես հետևանք, նաև՝ երեխա ունենալու հնարավորությունը: Նման հանցանք գործելով՝ անձը գիտակցաբար իրեն ու իր ընտանիքի անդամներին դատապարտում է նման սահմանափակումների:
Ուստի, դիմումատուի կողմից վիճարկվող դրույթները, որոնք սահմանում են, որ կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության համար ցմահ ազատազրկման դատապարտված անձինք երկարատև տեսակցության իրավունքով օժտված չեն, քանի դեռ չեն կրել պատժի 10 տարին, օրենսդրի կողմից սահմանվել է իր լիազորությունների շրջանակում և չի խախտում հասարակության՝ որպես ամբողջության, ու անհատի շահերի միջև արդարացի հավասարակշռությունը ...»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Եվրոպայի Խորհուրդ
1. Նախարարների կոմիտե
58. Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը, ընդունված 2006 թվականի հունվարի 11-ին, սահմանում է հետևյալը.
«Մաս I
...
Հիմնարար սկզբունքներ
1. Ազատությունից զրկված բոլոր անձանց հետ վարվելիս պետք է հարգել նրանց մարդու իրավունքները:
2.Ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանք օրինականորեն չեն զրկվել նրանց դատապարտելու կամ կալանավորելու մասին որոշմամբ:
3.Ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումը պետք է լինի այն նվազագույնը, որն անհրաժեշտ և համաչափ է դրա կիրառման իրավաչափ նպատակի համար:
4.Միջոցների անբավարարությունը չի կարող արդարացում լինել բանտային այնպիսի պայմանների համար, որոնց հետևանքով խախտվում են բանտարկյալների մարդու իրավունքները:
5.Կյանքը բանտում պետք է հնարավորինս նմանեցվի հասարակությունում վարվող կյանքի դրական կողմերին:
6.Ցանկացած կալանք պետք է կառավարել այնպես, որ դա նպաստի ազատազրկված անձանց՝ դեպի ազատ հասարակություն վերադարձին
...
Մաս II
...
Կապն արտաքին աշխարհի հետ
24.1 Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ:
24.2. Հաղորդակցությունները և տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների և մոնիտորնիգի, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության, հանցագործության կանխարգելման, հանցագործությունից տուժածներին պաշտպանելու համար, սակայն նման սահմանափակումները, ներառյալ դատական մարմինների որոշումներով նախատեսված սահմանափակումները ամեն պարագայում պետք է թույլատրեն շփումների թույլատրելի նվազագույն մակարդակ:
...
24.3. Ազգային օրենսդրությամբ պետք է սահմանվեն այն ազգային և միջազգային մարմինները և պաշտոնյաները, որոնց հետ բանտարկյալների հաղորդակցությունը չի կարող սահմանափակվել:
24.4. Տեսակցությունների կազմակերպման պայմանները պետք է լինեն այնպիսին, որպեսզի բանտարկյալներին թույլատրեն հնարավորին չափ բնականոն կերպով պահպանել և զարգացնել ընտանեկան հարաբերությունները:
24.5. Քրեակատարողական մարմինները պետք է աջակցեն բանտարկյալներին՝ համարժեք շփումներ պահպանելու արտաքին աշխարհի հետ և նրանց ցուցաբերեն դա անելու համար բավարար սոցիալական օժանդակություն:
...
Մաս VIII
...
Ազատազրկված դատապարտյալներ
Ազատազրկված դատապարտյալների ռեժիմի նպատակը
102.1 Բոլոր դատապարտյալների նկատմամբ կիրառվող կանոններից զատ, դատապարտված բանտարկյալների ռեժիմը պետք է կազմվի այնպես, որ նրանց հնարավորություն ընձեռի վարելու պատասխանատու կյանք և զերծ մնալ հանցավորությունից:
102.2. Բանտարկումը ազատազրկման տեսքով ինքնին պատիժ է, և դատապարտված բանտարկյալների ռեժիմը չպետք է էլ ավելի ծանրացնի բանտարկման հետ անբաժանելիորեն կապված տառապանքը»:
59. Հանցավորության խնդիրներով Եվրոպական կոմիտեի կողմից մշակված Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին «Եվրոպական բանտային կանոններ մասին» թիվ (2006)2 հանձնարարականի մեկնաբանություններում նշվում է, որ Կանոն 2-ը շեշտում է, որ ազատության իրավունքի կորուստը չպետք է հանգեցնի այն ենթադրությանը, որ բանտարկյալները մեխանիկորեն զրկվում են նաև իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներից նույնպես: Այն դեպքում, երբ այդ իրավունքների սահմանափակումն անխուսափելի է ազատությունից զրկվելիս, ապա հետագա սահմանափակումները պետք է լինեն հնարավորինս քիչ և պետք է սահմանված լինեն օրենքով և պետք է կիրառվեն միայն այն ժամանակ, երբ էական նշանակություն ունեն բանտում կարգուկանոնի, ապահովության և անվտանգության համար: Ի վերջո, իրենց իրավունքների հնարավոր սահմանափակումները չպետք է շեղվեն Կանոններից:
60. Ըստ Մեկնաբանությունների՝ Կանոն 5-ը նշանակում է, որ գործուն քայլեր պետք էձեռնարկվեն՝ բանտային պայմանները բնականոն կյանքին հնարավորինս մոտեցնելու համար:
61. «Եվրոպական բանտային կանոնների» Մեկնաբանությունը, կազմված Հանցավորության խնդիրներով Եվրոպական կոմիտեի կողմից, արտաքին աշխարհի հետ կապի կապակցությամբ սահմանում է հետևյալը.
«ազատությունից զրկումը չպետք է հանգեցնի արտաքին աշխարհի հետ կապի կորստի: Հակառակը, բոլոր բանտարկյալները պետք է այդպիսի կապից օգտվելու հնարավորություն ունենան, և բանտային մարմինները պետք է ձգտեն այնպիսի պայմաններ ստեղծեն, որ թույլ կտան լավագույնս պահպանել կապը»:
62. Ընտանիքի անդամների այցելություններին հետագա առանձնահատուկ հղում տալով՝ այն սահմանում է հետևյալը.
«Ընտանեկան կյանքը պետք է մեկնաբանվի այնպես, որ այն ներառի կապն այնպիսի անձի հետ, ում հետ բանտարկյալը գտնվում է մի կապի մեջ, որը համեմատելի է ընտանիքի անդամի հետ ունեցած կապի հետ, նույնիսկ եթե այդ կապը չի օրինականացված:
ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածը ճանաչում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, ու նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք, և 24-րդ Կանոնը կարելի հասկանալ, որ բանտային մարմինների համար նախատեսում է պարտականություն՝ ապահովելու այս իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորում բանտային՝ անխուսափելիորեն սահմանափակ պայմաններում: Սա ներառում է նաև տեսակցությունները, քանի որ դրանք համարվում են հաղորդակցության էականորեն կարևոր ձև:
...»:
63. Նախարարների կոմիտեն ընդունել է մի շարք բանաձևեր և հանձնարարականներ երկարաժամկետ և ցմահ դատապարտյալների համար: Առաջինը 1976-ի 76(2) բանաձևն է «Երկար ժամանակով դատապարտյալների հանդեպ վերաբերմունքի մասին», որով, ի թիվս այլնի, առաջարկվում է անդամ պետություններին.
«1. Վարել քրեական այնպիսի քաղաքականություն, որի համաձայն երկար ժամանակով դատապարտումը կիրառվելու է միայն եթե այն անհրաժեշտ է հասարակության պաշտպանության համար;
2. Ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական և վարչական միջոցներ՝ խթանելու համար պատշաճ վերաբերմունք այդպիսի պատժի կատարման ընթացքում;
...
6. խրախուսել բանտարկյալների մոտ պատասխանատվության զգացումը նրանց բոլոր համապատասխան ոլորտներին ծանոթացնելու միջոցով;
...
9. ապահովել, որպեսզի բոլոր դատապարտյալների գործերը որքան հնարավոր է շուտ ուսումնասիրվեն, պարզելու համար արդյոք հնարավոր է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատում;
10. դատապարտյալին պայմանականորեն ազատել՝ օրենքով նախատեսված կրաճ ժամկետին համապատասխան, հենց որ հնարավոր կլինի դրական բնութագիր կազմել, ընդհանուր բնույթի արգելքները չեն կարող արդարացնել պայմանական ազատման մերժումը;
11. ցմահ ազատազրկման համար ընդունել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են որոշակի ժամկետով ազատազրկման նկատմամբ;
12. ապահովել, որպեսզի 9-րդ կետում նշված ցմահ ազատազրկման ձևով պատիժը վերանայվի պատիժը կրելուց 8-14 տարի հետո և կրկնվեն որոշակի պարբերականությամբ, ...»:
64. Անդամ պետություններին Նախարարների Կոմիտեն «Բանտի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման և որոշակի ժամկետով դատապարտվածների կառավարման մասին» թիվ Rec(2003)23 հանձնարարականի համապատասխան մասը, ընդունված 2003 թվականի հոկտեմբերի 9-ին, սահմանում է հետևյալը.
«2. Ցմահ ազատազրկման և երկար ժամկետով դատապարտվածների կառավարման նպատակները պետք է լինեն.
-Ապահովել, որ այս դատապարտվածների համար և այն անձանց համար, որոնք աշխատում են նրանց հետ կամ այցելել են նրանց, բանտերը լինեն ապահով և անվտանգ,
-Չեզոքացնել ցմահ կամ երկար ժամկետով ազատազրկման վնասակար հետևանքները,
-Այս բանտարկյալների համար մեծացնել և բարելավել հաջողությամբ հասարակություն վերադառնալու և ազատվելուց հետո օրինապահ կյանքով ապրելու հնարավորությունները...
22. Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն՝ կանխելու համար ընտանեկան կապի խզումը: Այս առումով.
-Առավելագույն հնարավորության չափով դատապարտյալներին բաշխել այնպես, որ մոտ գտնվեն իրենց ընտանիքներին կամ մոտ ազգականներին,
-Նամակագրությունը, հեռախոսազանգերը և տեսակցությունները պետք է թույլատրվեն առավելագույն թույլատրելի հաճախականությամբ և գաղտնիությամբ: Եթե նման պայմանները վտանգում են ապահովությունն ու անվտանգությունը, կամ եթե արդարացված են ռիսկերի գնահատմամբ, այդպիսի կապը կարող է ուղեկցվել անվտանգության ողջամիտ միջոցառումներով, ինչպիսիք են նամակագրության մոնիտորինգը և խուզարկումը տեսակցությունից առաջ և հետո...
33. Որպեսզի ցմահ ազատազրկվածներին կամ երկար ժամկետով դատապարտվածներին հնարավորություն տրվի հաղթահարելու երկարատև մեկուսացումից հասարակության մեջ օրինապահ կյանքի վերադառնալու դժվարությունը, նրանց ազատումը պետք է լավ նախապատրաստված լինի և պետք է հաշվի առնել հետևյալը.
-ազատվելուց առաջ և հետո պլանների առկայության կարիք, որոնք հասցեագրված կլինեն համապատասխան ռիսկերի և կարիքների,
-ազատվելու հնարավորության պատշաճ ուսումնասիրում և ազատվելուց հետո ծրագրերի, միջամտությունների և վերաբերմունքի շարունակում, որոնց դատապարտյալը մասնակցել է ազատազրկման ընթացքում,
-կարիք կա հաստատելու սերտ համագործակցություն բանտային վարչակազմի և ազատվելուց հետո հսկողություն իրականացնող մարմինների, սոցիալական և բժշկական ծառայությունների հետ,
-34. Պայմանական ազատում տրամադրելը և կատարելը պետք է իրականացվեն՝ առաջնորդվելով ԵԽ Նախարարների կոմիտեի անդամ երկրներին պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման) վերաբերյալ թիվ Rec (2003)22 հանձնարարականով»:
2. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտե
65. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի («ԽԿԿ») 2007 թվականի հունիսի 27-ի հուշագրի [CPT (2007) 55] համապատասխան մասը՝ «Իրական ցմահ ազատազրկում» վերտառությամբ, սահմանում է հետևյալը.
«Կապն արտաքին աշխարհի հետ
Ցմահ դատապարտումը և երկարաժամկետ ազատազրկումը հակված են դադարեցնելու ամուսնական և ընտանեկան հարաբերությունները: Եթե դրանց վատթարացումը հնարավոր լինի կանխել, ապա կարևոր քայլ արված կլինի բանտարկյալի մտավոր առողջությունը պահպանելու հարցում և խթան կլինի բանտում ժամանակը դրական կերպով անցկացնելու համար: Ամուսնական և ընտանեկան հարաբերություննրն իրենց ամրությունն ստանում են հուզական կապերից: Ուստի կարևոր է ցմահ դատապարտված կամ երկարաժամկետ ազատազրկված անձանց համար փորձել ապահովել այնպիսի պայմաններ, որ այդ կապերը չթուլանան կամ կորեն:
Ընտանեկան հարաբերությունները կպահպանվեն, եթե ընտանիքի հետ տեսակցությունները հեշտությամբ իրականացվեն:
Նամակներ ուղարկելու և ստանալու ազատ հնարավորություններն էական են: Հաճախակի և տևական տեսակցություններն այնպիսի պայմաններում, որոնք թույլ են տալիս ապահովելու գաղտնիություն և ֆիզիկական շփումը, հավասարապես կարևոր են: Հեռախոսազանգերը հետագա հնարավորություն են ընձեռում պահպանելու կապն ընտանիքի հետ: Հեռախոսազանգ կատարելու հնարավորությունը պետք է լայնորեն հասանելի լինի երկարաժամկետ և ցմահ ազատազրկված անձաց: Եթե մտավախություն կա, որ հեռախոսազանգն օգտագործվում է հանցագործություն կազմակերպելու, փախուստ պլամավորելու, կամ այլ կերպ անվտանգությունն ու կարգուկանոնը խաթարելու համար, դրանք կարող են հսկվել, սակայն դատապարտյալները պետք է տեղեկացված լինեն, որ անհրաժեշտության դեպքում հսկողություն է իրականացվելու: Նմանապես, եթե նամակներն ու տեսակցություններն են վտանգում ապահովությունն ու անվտանգությունը, պետք է թույլատրել դրանք՝ կիրառելով կանխարգելիչ միջոցներ, օրինակ՝ նամակագրությունը կարդալը և տեսակցություններից առաջ և հետո խուզարկումը:
Ինստիտուցիոնալաիզացման բացասական ազդեցությունը երկարաժամկետ և ցմահ դատապարտվածների վրա ավելի քիչ կարտահայտվի, և նրանք ավելի լավ պատրաստված կլինեն ազատվելուն, եթե նրանք ի վիճակի լինեն արդյունավետ կերպով կապ պահպանել արտաքին աշխարհի հետ: Այնուհետև այն պայմանների կապակցությամբ, որոնցում անցկացվում են տեսակցությունները, պետք է նշել, որ այս կատեգորիայի դատապարտյալների անհատական ռիսկերի / կարիքների գնահատումը պետք է թույատրի այնպիսի որոշումների կայացում, որոնց հիման վրա անհատական հիմունքներով նրանց բաց տեսակցություններ կտրամադրվեն:
Մասնավորապես, ջանքեր պետք է գործադրվեն խուսափելու համար ամուսական ու ընտանեկան կապի խաթարումներից, քանի որ սա իր հերթին վնասակար հետևանքներ կարող է թողնել դատապարտյալի հոգեկան առողջության, և հաճախ՝ բանտում ժամանակը դրական կերպով անցկացնելու խթանների վրա:
Ցմահ դատապարտվածներին բաց տեսակցությունների հնարավորությունից պարբերաբար զրկելը չի կարող արդարացվել: Բաց տեսակցությունների տրամադրումը կամ արգելումը պետք է իրականացվի անհատական ռիսկերի գնահատման հիման վրա»:
66. ԽԿԿ 2002 թվականի Չափանիշները (վերանայված 2011թվականին) ներառում են հետևյալ պայմանները (Քաղվածք 2-րդ Ընդհանուր զեկույցից [CPT/Inf (92) 3]).
«51. Նաև շատ կարևոր է, որ դատապարտյալները ողջամտորեն լավ կապ պահեն արտաքին աշխարհի հետ: Այս ամենից զատ, դատապարտյալին պետք է տրվեն իր ընտանիքի ու ընկերների հետ հարաբերությունները երաշխավորելու միջոցներ: Ուղղորդող սկզբունքը պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապը խթանելը, այդպիսի հարաբերությունների սահմանափակումները պետք է հիմնված լինեն բացառապես զգալի բնույթի անվտանգության խնդիրների վրա կամ հաշվի առնելով միջոցները:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ցանկանում է շեշտել այս ենթատեքստում, որ կարիք կա որոշակի ճկունություն ցուցաբերել տեսակցությունների և հեռախոսազանգերին վերաբերող կանոններում այն դատապարտյալների դեպքում, որոնց ընտանիքները հեռու են գտնվում (դրանով իսկ կանոնավոր տեսակցությունները դառնում են ոչ պրակտիկ): Օրինակ՝ այդպիսի դատապարտյալներին կարելի է թույատրել կուտակել տեսակցության ժամանակը և/կամ իրենց ընտանիքների հետ հեռախոսով խոսելու բարելավված հնարավորություն ընձեռել»:
67. Ցմահ և երկարաժամկետ մյուս դատապարտյալների կապակցությամբ (Քաղվածք 11-րդ Ընդհանուր զեկույցից [CPT/Inf (2001) 16]), սահմանվում է հետևյալը.
«33. ... Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի մի շարք այցելությունների ընթացքում պարզվել է, որ այդպիսի դատապարտյալների նյութական պայմանների, գործունեության ու մարդկային շփումների մասով շատ անելիք կա: Այնուհետև, այդպիսի շատ դատապարտյալներ ենթարկվում են հատուկ սահմանափակումների, ինչը հավանական է, որ ավելի է սրում երկարաժամկետ ազատազրկման հետ անխուսափելիորեն կապված վնասակար հետևանքները, օրինակ՝ այդպիսի սահմանափակումներից են ... սահմանափակ տեսակցությունների տրամադրում: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն չի կարող որևէ արդարացում տեսնել որոշակի պատժատեսակ կրող բոլոր դատապարտյալների նկատմամբ առանց խտրականության այդպիսի սահմանափակումներ կիրառելու մեջ, առանց պատճաշ ուսումնասիրելու անհատական ռիսկերը, որ նրանք կարող են ներկայացնել (կամ չներկայացնել):ե
Երկարաժամկետ ազատազրկումը կարող է մի շարք ապասոցիալիզացնող հետևանքներ թողնել բանտարկյալների վրա: Ինստիտուցիոնալացումից զատ երկարաժամկետ դատապարտված անձինք կարող է ունենան հոգեբանական խնդիրներ (ներառյալ ինքնագնհատումն ու շփման ունակությունները) և ունենան հասարակությունից մեկուսանալու միտում, մինչդեռ գրեթե բոլոր դատապարտյալներն ի վերջո վերադառնում են հասարակություն: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կարծիքով այն ռեժիմը, որն առաջարկվում է երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածներին պետք է հնարավորություն ընձեռի հատուցելու բորոլ այդ հետևանքները պոզիտիվ և պրոակտիվ եղանակով»:
68. Ռուսաստանի Դաշնությունում ցմահ դատապարտվածների իրավիճակի կապակցությամբ 2012 թվականի մայիսի 21-ից հունիսի 4-ը կատարած այցից հետո կազմված իր ազգային զեկույցում (CPT/Inf (2013) 41) ԽԿԿ-ն սահմանել է հետևյալը.
«113. «Վլադիմիրսկի ցենտրալ»-ում տիրող իրավիճակի կապակցությամբ ԽԿԿ կցանկանար մեկ անգամ ևս շեշել, որ ոչ մի արդարացում չի ընդունում ցմահ դատապարտվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելու համար: Նման մոտեցումը չի համապատասախանում ԵԽ Նախարարների կոմիտեի Բանտային վարչակազմերի կողմից ցմահ կամ այլ երկարատև ազատազրկման դատապարտված բանտարկյալների ղեկավարման վերաբերյալ 2003 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ Rec(2003)23 հանձնարարականին: Այդ հանձնարարականին կցված զեկույցում հիշեցվում է, որ հաճախ սխալ ենթադրություն է արվում, թե ցմահ ազատազրկման փաստն ինքնին ենթադրում է, որ բանտարկյալը կարող է վտանգավոր բանտակիցը լինել: Հետևաբար ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեղաբաշխումը պետք է լինի բազմակողմանի և շարունակական ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքում, որը հիմնված կլինի անհատականացված պատժի պլանի վրա, այլ ոչ թե պարզապես նշանակված պատժի հիման վրա: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն առաջարկում է ռուսական իշխանություններին վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց առանձնացման վերաբերյալ օրենսդրությունն ու պրակտիկան սույն նկատառումների լույսի ներքո»:
Բ. Միավորված Ազգերի Կազմակերպություն
1. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագիրն ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն
69. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը («ՔՔԻՄԴ») Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ է մտել 1973 թվականի հոկտեմբերի 16-ին: Հոդված 10(3) սահմանում է, որ.
«Պատժի համակարգով պետք է ներառի այնպիսի վարվելակերպ բանտարկյալների հետ, որի էական նպատակը պետք է լինի նրանց բարեփոխումն ու սոցիալական վերականգնումը ...»:
70. Հոդված 17-ը սահմանում է հետևյալը.
«1. Արգելվում է կամայական կամ անօրինական միջամտությունն անձի անձնական, ընտանեկան կյանքին, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիությանը, ինչպես նաև անօրինական ոտնձգությունը նրա պատվի ու հեղինակության դեմ։
2. Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգություններից օրենքով պաշտպանվածության իրավունք»:
71. 10-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների կոմիտեյի թիվ 9 (1982) ընդհանուր մեկնաբանության 3-րդ պարագրաֆը սահմանում է.
«մասնավորապես ընտանիքի անդամների հետ տեսակցությունները թույլատրելը նաև մարդասիրությունով պայմանավորված միջոց է»:
72. 10-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների կոմիտեյի թիվ 21 (1992) ընդհանուր մեկնաբանության 3-4-րդ պարագրաֆներն այնուհետև սահմանում են, որ ազատությունից զրկված անձինք կամ դատապարտյալները.
«... չեն կարող ենթարկվել ցանկացած այլ զրկանքի կամ հարկադրանքի բացի ազատությունից զրկվելուց: Այդ անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է երաշխավորվի այնպես, ինչպես երաշխավորված է ազատության մեջ գտնվողներինը: Ազատությունից զկրված անձինք օժտված են Դաշնագրով նախատեսված բոլոր իրավունքներով, որոնք ենթակա են սահմանափակման փակ միջավայրում:
Ազատությունից զրկված բոլոր անձանց հետ մարդասիրությամբ ու արժանապատվությունը հարգելով վերաբերվելը հիմնարար և հանընդհանուր կերպով ընդունելի կանոն է: Հետևաբար, այս կանոնի կիրառումը նվազագույնը չի կարող կախվածության մեջ լինել Կողմի նյութական ռեսուրսներից: Այս կանոնը պետք է կիրառվի առանց խտրականության, օրինակ՝ ռասայով, մաշկի գույնով, սեռով, լեզվով, կրոնով քաղաքական կամ այլ հայացքներով ազգային կամ սոցիալական ծագումով, ունեցվածքով, ծննդով կամ այլ կարգավիճակով պայմանավորված»:
Բացի դրանից, 10-րդ պարագրաֆում այն սահմանում է.
«[պ]ատժի ոչ մի համակարգ չպետք է միայն պատժիչ լինի, այլ այն պետք է հատկապես ուղղված լինի դատապարտյալների վերափոխմանն ու սոցիալական վերականգնմանը»:
2. ՄԱԿ-ի՝ Դատապարտյալների հետ վարվեցողության չափորոշիչ ստանդարտ նվազագույն կանոնները
73. ՄԱԿ-ի՝ 1955 թվականի օգօստոսի 30-ի՝ Դատապարտյալների հետ վարվեցողության չափորոշիչ նվազագույն կանոնները պարունակում են հատուկ կանոններ դատապարտված բանտարկյալների համար, ներառյալ հետևյալ ուղղորդող սկզբունքները.
«Կապն արտաքին աշխարհի հետ
37. Բանտարկյալներին պետք է հնարավորություն տալ ինչպես նամակագրության կարգով, այնպես էլ տեսակցությունների ընթացքում, կանոնավոր ընդմիջումով և հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտանիքների և հեղինակավոր ընկերների հետ:
38. (1) Բանտարկության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար պետք է խելամիտ հնարավորություն ապահովել` կապ պահպանելու իրենց երկրների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների հետ:
2) Այն բանտարկյալները, որոնք տվյալ պետության մեջ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն չունեցող երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև փախստականներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, պետք է հնարավորություն ունենան կապ պահպանելու այն պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որոնք ստանձնել են նրանց շահերի պաշտպանությունը, կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:
39. Բանտարկյալներին պետք է կանոնավորապես տեղեկացնել առավել կարևոր նորություններին` թույլ տալով նրանց թերթեր, ամսագրեր կամ բանտային հատուկ հրատարակություններ կարդալ, ռադիո լսել, մասնակցել դասախոսությունների կամ օգտվել տեղեկատվության ցանկացած այլ միջոցներից, որոնք թույլատրելի են և վերահսկվում են վարչական մարմինների կողմից:
...
ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Ա. Պատիժը կրող դատապարտյալներ
...
57. Բանտարկությունը և իրավախախտին շրջապատող աշխարհից մեկուսացնելու մյուս միջոցները նրան տառապանք են պատճառում, քանզի դրանք վերացնում են նրա ինքնորոշման իրավունքը, զրկում են նրան ազատությունից: Ուստի, բացի այն դեպքերից, երբ առանձնացումն արդարացված է և այդ են պահանջում կարգապահությունը, բանտային համակարգը պետք է խուսափի իրավիճակից բխող տառապանքներ պատճառելուց:
58. Բանտարկության կամ ընդհանրապես ազատազրկման դատապարտելու նպատակն ու հիմնավորումը, վերջին հաշվով, հասարակության պաշտպանելն են և հասարակայնությանը սպառնացող հանցագործությունների կանխումը: Այդ նպատակներին կարելի է հասնել սոսկ այն դեպքում, եթե ազատազրկման ժամկետն ավարտելով և հասարակության մեջ կանոնավոր կյանք վերադառնալով` իրավախախտը ոչ միայն պատրաստ է, այլև ունակ է ենթարկվելու օրենսդրությանն ու ապահովելու իր գոյությունը:
59. Այդ նպատակով հիմնարկը պետք է գործադրի բոլոր ուղղիչ, դաստիարակչական, բարոյական և հոգևոր ուժերն ու օգնության ձևերը, որոնց տիրապետում է և որոնք ինքը հարմար է գտնում, կիրառելով դրանք՝ յուրաքանչյուր բանտարկյալի վերադաստիարակման պահանջները հաշվի առնելով»:
3. Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված անձանց պաշտպանության մասին սկզբունքների ՄԱԿ-ի ժողովածուն
74. Որևէ ձևով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձանց պաշտպանության մասին սկզբունքների ժողովածուն, հաստատված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1988 թվականի դեկտեմբերի 9-ին (A/RES/43/173), համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«Սկզբունք 3
Չի թույլատրվում որևէ ձևով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների, որոնք ճանաչվում կամ սահմանվում են Պետության օրենքներով, կոնվենցիաներով, կանոններով կամ սովորույթներով, ոչ մի սահմանափակում կամ որևէ նսեմացում այն բանի հիման վրա, թե այդ իրավունքները չեն ճանաչվում կամ նվազ ծավալով են ճանաչվում սույն Սկզբունքների ժողովածուում:
...
Սկզբունք 19
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին մասնավորապես իրավունք է տրվում ընտանիքի անդամների այցելության և նրանց հետ նամակագրության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապ ունենալ` օրենքի բովանդակած և օրենքին համապատասխան կանոններով սահմանված խելամիտ պայմանների ու սահմանափակումների համաձայն:
Սկզբունք 20
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի խնդրանքով նա պահվում է, եթե դա հնարավոր է, նրա բնակության սովորական վայրից խելամիտ հեռավորության վրա գտնվող ձերբակալման կամ կալանավորման վայրում»:
4. Դատապարտյալների հետ վարվեցողության ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները
75. Դատապարտյալների հետ վարվեցողության ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները (հաստատված 1990 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 45/111 ռեզոլյուցիայով) պարունակում են հետևյալ դրույթները.
«1. Բոլոր բանտարկյալների հետ պետք է վարվել՝ հարգելով նրանց արժանապատվությունը և արժեքը որպես մարդկային էակների:
...
5. Բացառությամբ այն սահմանափակումների, որոնք անհրաժեշտաբար բխում են մեկուսացումից, բոլոր բանտարկյալների՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև շահագրգիռ պետության՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի ու դրան կից Կամընտիր Արձանագրության, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ դաշնագրերի Կողմ լինելու դեպքում՝ դրանցում նախատեսված իրավունքները պետք է պահպանվեն»:
5. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան
76. Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ 5-րդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկումներում, ընդունված 49-րդ նստաշրջանում (2012 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 23), Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն նշել է հետևյալը.
«9. ... [Կոմիտեյին] անհանգստացնում է այն փաստը, որ շահագրգիռ պետության օրենսդրությունը չի նախատեսում ազատությունից զրկված բոլոր անձանց՝ ընտանիքի անդամների հետ պատշաճ կապ ունենալու իրավունք ազատությունից զրկաված լինելու ընթացքում, այլ պետության պաշտոնյաներն են կալանավորվածների անունից կապ հաստատում նրանց հարազատների հետ և երաշխավորված չէ, որ բոլոր դեպքերում հարազատները տեղեկանան կալանավորվածների գնտվելու վայրի մասի: ...»:
Գ. Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալի՝ Տրիբունալում դատաքննությանը կամ վերաքննությանը սպասող անձանց կալանավորումը կամ տրիբունալի իրավասությամբ որևէ այլ կերպ ազատազրկումը կարգավորող կանոնները (2005 թվականի հուլիսի 21)
77. Կանոն 61 (Ա)-ն սահմանում է հետևյալը.
«Կալանավորվածները պետք է հնարավորություն ունենան տեսակցելու իրենց ընտանիքի անդամների, ընկերների և այլ անձանց հետ՝ 64 և 64bis կանոնների և այնպիսի սահմանափակումների ու հսկողության համաձայն կամ, որոնք հրամանատարը, խորհրդակցելով ռեջիստրարի հետ, կարող է կիրառել կամ իրականացնել համապատասխանաբար: Նմանատիպ սահմանափակումները կամ հսկողությունը պետք է անհրաժեշտաբար բխեն արդարադատության իրականացման կամ ընդունող բանտի կամ կալանավայրի անվտանգության և կարգուկանոնի շահերից»:
Դ. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը և Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը
78. Միջամերիկյան հանձնաժողովը («ՄԻՄԱՀ») անփոփոխ կերպով գտնում է, որ Նահանգը պարտավորված է օժանդակելու բանտարկյալների և նրանց ընտանիքի հետ կապին և կարգավորելու այն: Այս առումով, ՄԻՄԱՀ-ը վերահաստատում է, որ բանտարկյալների տեսակցությունն իրենց ընտանիքների հետ կազմում է այս հարաբերությունների ազդեցությունը կրող բոլոր կողմերի՝ ընտանիքի պաշտպանության իրավունքի հիմնարար տարր:
79. «X»-ը և «Y»-ն ընդդեմ Արգենտինայի գործում (ՄԻՄԱՀ, Զեկույց թիվ 38/96, գործ թիվ 10.506, Ըստ էության քննություն, 1996 թվականի հոկտեմբերի 15) ՄԻՄԱՀ-ը գտել է, որ չնայած անձնական տեսակցություն ունենալն իրավունք չէ այն դեպքում, երբ թույլատրվում է նման տեսակցություն ունենալը, իշխանությունները պարտավորված են կարգավորելու դրանք այնպես, որ հարգվեն ներգրավված անձանց մարդու իրավունքները և արժանապատվությունը: Մասնավորապես.
«97. Ընտանեկան կյանքի իրավունքը կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել: Հատուկ պայմանները, ինչպիսիք են մեկուսացումը կամ զինվորական ծառայությունը, չնայած չեն կասեցնում այդ իրավունքը, սակայն անխուսափելիորեն ազդում են դրա լիարժեք իրացաման վրա: Չնայած բանտարկումն անհրաժեշտաբար սահմանափակում է լիարժեքորեն ընտանիք ունենալը՝ հարկադրաբար անդամներին միմյանցից առանձնացնելով, այնուամենայնիվ նահանգը պարտավոր է օժանդակել կալանավորվածների և նրանց ընտանիքների միջև կապին և կարգավորել այն ու բոլոր անձանց մարդու իրավունքները պաշտպանել պետության կամ իր պաշտոնյաների կամայական և վիրավորական միջամտություններից:
98. Հանձնաժողովը հետևողականորեն նշում է, որ նահանգը պարտավոր է օժանդակել բանտարկյալի և իր ընտանիքի միջև կապին, չնայած բանտարկյալի դեպքում անձնական ազատության սահմանափակումը ենթադրելի է: Այս առումով, Հանձնաժողովը բազմիցս մատնանշել է, որ բանտարկյալի անձնական ամբողջականության և ազատության նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովելու, և հետևաբար՝ ազդեցությունը կրող բոլոր կողմերի ընտանիքի պաշտպանության իրավունքի համար տեսակցությունների իրավունքը հիմնարար պահանջ է: Իրականում, և հատկապես ազատազրկումից բխող բացառիկ պայմանների պատճառով նահանգը պետք է ստեղծի դրական պայմաններ՝ արդյունավետ կերպով երաշխավորելու համար ընտանեկան հարաբերություններ ստեղծելու և զարգացնելոը համար: Ուստի այս իրավունքը սահմանափակող ցանկացած միջոցի անհրաժեշտությունը պետք է հարմարացվի ազատազրկման սովորական և ողջամիտ պահանջներին»:
80. Օսկար Էլիաս Բիսկետն ու այլոք ընդդեմ Կուբայի (ՄԻՄԱՀ, Զեկույց թիվ 67/06, Գործ 12.476, Ըստ էության քննություն, 2006 թվականի հոկտեմբերի 1) գործում Հանձնաժողովը Մարդու իրավունքների և պարտականությունների մասին ամերիկյան հռչակագրի 6-րդ հոդվածի համաձայն դատապարտեց ընտանիքի հետ տեսակցությունների անհիմն սահմանափակումը:
Մասնավորապես.
«237. Հանձնաժողովը նշում է, որ չնայած բանտարկությունն անհրաժեշտաբար բաժանում է ընտանիքի անդամներին, Նահանգը պարտավորված է օժանդակելու բանտարկյալի և իր ընտանիքի միջև կապին և կարգավորելու այն: Բանտարկության հետևանքով ստեղծված բացառիկ հանգամանքների պատճառով նահանգը պարտավորված է քայլեր ձեռնարկել ընտանեկան հարաբերություններ պահպանելու և զարգացնելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ: Այս իրավունքը սահմանափակող ցանկացած միջոց պետք է համապատասխանի բանտարկությունից բխող ողջախոհ և սովորական պահանջներին: Այն դեպքում, երբ Նահանգը կառավարում է բանտարկայլների և նրանց ընտանիքի անդամների կողմից ընտանիք ստեղծելու և պաշտպանելու իրավունքի իրացման եղանակները, ոչ մի պայման չի կարող դրվել կամ ընթացակարգ հարկադրվել, որը կխախտի Ամերիկյան հռչակագրով նախատեսված իրավունքները:
...
239. Սույն գործում Հանձնաժողովը գտնում է, որ տուժածների մեծ մասը պահվում են իրենց ընտանիքներից հեռու տեղակայված բանտերում: Բողոք բերողները նույնիսկ պնդում են, որ իշխանությունը միտումնավոր մեկուսացնում է տուժողածներին հեռու բանտերում, որպեսզի իրենց ընտանիքների, փաստաբանների կամ մամուլի հետ հաղորդակցվելը դժվարանա: Այնուհետև, զեկուցվել է, որ գործերի մեծ մասում բանտային մարմիններն արգելել են ընտանիքի կամ ամուսնու հետ տեսակցություններն առանց հիմնավոր պատճառի:
240. Հանձնաժողովը գտնում է, որ նահանգը չի գործել բանտարկյանլերի և նրանց ընտանիքների միջև կապ պահելուն օժանդակելու՝ իր պարտականություններին համապատասխան: Այս փաստերի հիման վրա Հանձնաժողովը եզրակացնում է, որ Նահանգը խախտել է Ամերիկյան հռչակագրի 6-րդ հոդվածը՝ ի վնաս բոլոր տուժածների»:
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
81. Ավստիրան, Ադրբեջանը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լիխտեյնշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը (Անգլիա և Ուելս) և Ուկրաինան սկզբունքորեն թույլատրում են ցմահ դատապարտված և/կամ այլ երկարաժամկետ պատիժ կրող դատապարտյալներին հաղորդակցվելու իրենց ընտանիքիների հետ կանոնավոր ընդմիջումներով՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններում, ինչպես նաև այն հաստատության շենքային հարմարություններին համապատասխան,մ որտեղ պահվում են նրանք: Ինչպես հստակ նախատեսված է այլ երկրների համապատասխան օրենսդրությունում, օրինակ՝ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Միացյալ Թագավորությունը, նման տեսակցությունների հիմնական նպատակն ընտանեկան կապերը պահպանելն է:
82. Վերոհիշյալ երկրների մեծ մասի բանտերում տեսակցությունները բոլոր կատեգորիայի բանտարկյալների համար, ներառյալ ցմահ դատապարտվածները և/կամ երկարաժամկետ բանտարկյալները, նույն կերպ են կարգավորվում: Որոշ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Բուլղարիան, Լիտվան, Լեհաստանը, Սերբիան և Թուրքիան, որոշակի կատեգորիայի դատապարտյալների՝ ցմահ դատապարտվածների և/կամ երկարաժամկետ բանտարկյալների տեսակցությունների նկատմամբ կարող են կիրառվել սահմանափակումներ, մասնավորապես՝ խոսքը տեսակցությունների հաճախականության տևողության ու շենքային պայմանների մասին է, որտեղ անցկացվում են տեսակցությունները: Այն երկրներից, որոնք թույլատրում են բանտակիցների տեսակցությունը, Մոլդովայում արգելվում է այդպիսի տեսակցությունները ցմահ դատապարտվածների և որոշակի այլ կատեգորիայի բանտարկյալների համար: Ուկրաինայում վիճակն այդպիսին էր մինչև 2014 թվականի մայիսի 7-ը, երբ «Պատժի կատարման մասին» օրենսգրգի 151-րդ հոդվածի փոփոխությունը մտավ ուժի մեջ, որով թույլատրվում էր այդպիսի տեսակցություններ ցմահ դատապարտվածների համար:
83. Նշված երկրների մեծամասնությունում ընդունված է կիրառել զանազան սահմանափակումներ ուղղակի ֆիզիկական շփումների, այցելուների քանակի և տեսակցությունների գաղտնիության նկատմամբ: Միայն մի քանի, օրինակ Խորվաթիան, Գերմանիան, Շվեդիան, և Շվեյցարիան, երկրներում է, որ ընտանիքների կանոնավոր տեսակցություններ են անցկացվում, որպես կանոն առանց հսկողության, քանի դեռ անվտանգության հետ կապված և/կամ այլ հատուկ մտահոգություն չկա: Սովորաբար ցմահ դատապարտվածների և/կամ այլ երկարաժամկետ ազատազրկվածների հետ կանոնավոր ընտանեկան տեսակցությունները կարող են անցկացվել սեղանի շուրջ, մի սենյակում, որը հարմարեցված է այդ նպատակի համար, որոշ դեպքերում այլ բանտարկյալների և այցելուների հետ միասին (օրինակ՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Լեհաստան, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն) կամ ապակե միջնապատով սենյակում (Ադրբեջան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետությունը, Հունաստան, Ռումինիա և Սլովակիա): Որոշ անդամ երկրներում երկու տարբերակներն էլ գործում են՝ կախված հաստատությունից կամ այլ պայմաններից (օրինակ՝ Ավստրիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Թուրքիա և Ուկրաինա): Էստոնիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում և Միացյալ Թագավորությունում տեսակցություններն անցկացվում են ապակե միջնապատ ունեցող սենյակում (կամ այլ սենյակում, այնպես որ հնարավոր լինի բացառել ֆիզիկական շփումը) անվտանգությունից ելնելով: Այն երկրներում, որտեղ տեսակցություններն անցկացվում են առանց ֆիզիկական արգելքների, ինչպիսիք են օրինակ Բելգիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լիխտեյնշտեյնը, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան (բաց տեսակցությունների ժամանակ) և Սլովենիան, ֆիզիկական շփման որոշակի չափ է թույլատրվում չափահաս դատապարտյալի և չափահաս այցելուի միջև: Մյուս կողմից Ֆինլանդիայում ֆիզիկական շփումը հիմնականում արգելված է, իսկ Հոլանդիայում և Սլովակիայում այն խստորեն կարգավորվում է:
84. Ուսումնասիրված բոլոր երկրներում զգալի տարբերություն կա կարճաժամկետ տեսակցությունների հաճախականության մեջ՝ դատապարտյալների մեծամասնության համար համընդհանուր կերպով ընդունված է նվազագույնը ամսական մեկ կարճ տեսակցությունը: Որոշ երկրներում, օրինակ՝ Ավստրիան, Բելգիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իռլանդիան, Մալթան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան և Շվեյցարիան, թույլատրվում է շաբաթական մեկ տեսակցություն ընտանիքի հետ: Այլ երկրներում, օրինակ Բուլղարիան, Խորվաթիան, Նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը, Լեհաստանը, Ռումինիան և Միացյալ Թագավորությունը, ամսական երկու այդպիսի տեսակցություններ են թույլատրված: Իտալիայում թույլատրված են ամսական վեց տեսակցություն, Թուրքիայում՝ ամսական չորսը: Մի շարք երկրներում, ինչպիսիք են Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Վրաստանը, Գերմանիան, Մոլդովան, Սերբիան, Սլովակիան և ՈՒկրաինան, ամսական մեկ տեսակցություն է թույլատրվում ընտանիքի հետ: Լիտվայում այն ցմահ դատապարտվածները, որոնք ընդգրկված են անվտանգության միջին կատեգորիայում, կարող են տեսակցություն ունենալ երկու ամիսը մեկ անգամ: Նմանապես Ադրբեջանում, որտեղ տեսակցությունների թիվը պայմանավորված է այն հանգամանքով, թե ըստ ինչ ռեժիմի հաստատությունում է կրում պատիժը բանտարկյալը, ցմահ դատապարտվածները տարեկան վեց կանոնավոր տեսակցություն կարող են ունենալ:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
85. Դիմումատուն գանգատվում է, որ դատավճռից հետո իր ազատազրկման առաջին 10 տարինեի ընթացում, որն անցկացրել է հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում, իր կնոջ և ընտանիքի անդամների հետ տեսակցելու իր ունակությունը լրջորեն նվազեցվել են: Դիմումատուն մասնավորապես բավարարված չէ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում իրեն հատկացված ամուսնական տեսակցությունների քանակից: 2014 թվականի մայիսի 12-ի դիմումում դիմումատուն նաև նշել է, որ մինչ-դատական փուլում իր կալանքի ընթացքում՝ 1994 թվականի նոյեմբերից 1995 թվականի հոկտեմբեր, իր կնոջն ու ընտանիքի անդամներին արգելվել է այցելելու իրեն կալանավայր: Նա հիմնվում է 8-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի դիրքորոշումները
86. Կառավարությունը ներկայացրել է, որ դիմումատուի կինն ամուսնալուծվել է 1996 թվականին, և հետևաբար դիմումատուի գանգատն առ այն, որ դատավճռից հետո հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում լինելու ընթացքում, սկսած 1999 թվականի հոկտեմբերի 8-ից ինքը զրկված է եղել կնոջ հետ տեսակցելու հնարավորությունից պետք է համարվի անընդունելի:
87. Դիմումատուն հաստատել է, որ կնոջ հետ ամուսնալուծվել է 1996 թվականին, բայց գտնում է, որ գանգատը պետք է քննվի, քանի որ բանտի խիստ ռեժիմում տեսակցությունների սահմանափակումը տարածվել է նաև իր ընտանիքի այլ անդամների և հարազատների վրա:
2. Դատարանի գնահատականը
(ա) 1994 թվականի նոյեմբերից մինչև 1995 թվականի հոկտեմբերը դիմումատուի մինչդատական կալանքի վերաբերյալ գանգատը
88. Դատարանն սկզբում նշում է, որ Կոնվենցիան Ռուսաստանի համար ուժի մեջ է մտել 1998 թվականի մայիսի 5-ից: Հետևաբար, քանի որ դիմումատուն բողոք է ներկայացրել այնպիսի դեպքերի կապակցությամբ, որորնք կատարվել են իր մինչդատական փուլում կրած կալանքի կապակցությամբ, 1994 թվականի նոյեմբերից մինչև 1995 թվականի հոկտեմբեր, ratione temporis հիմքով գանգատը չի համապատասխանում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) պարբերությանը և համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի՝ այն ենթակա է մերժման:
(բ) Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում դիմումատուի կալանավորման ընթացքում ամուսնու տեսակցության բացակայության մասին
89. Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ 2014 թվականի մայիսի 12-ին ներկայացրած դիրքորոշումից պարզ է, որ կնոջից ամուսնալուծվել է 1996 թվականին: Հակառակը հիմնավորող որևէ ապացույցի բացակայության պայմաններում չենք կարող ասել, որ դիմումատուն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով իր կնոջ հետ վարել է ընտանեկան կյանք ամուսնալուծությունից հետո և 1999 թվականի հոկտեմբերի 8-ից հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութ տեղափոխվելուց հետո: Այստեղից հետևում է, որ քանի որ դիմումատուն բողոքում է իր կնոջ հետ ամուսնական տեսակցությունների պակասից, նա չի կարող Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ենթադրյալ իրավախախտման տուժող ճանաչվել:
90. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ գանգատն այս մասով անընդունելի է որպես ratione personae՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) պարբերության համաձայն: Հետևաբար այն ենթակա է մերժման՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի:
(գ) Դիմումատուի՝ դատավճռից հետո հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելու առաջին 10 տարիների մասով գանգատը
91. Անդրադառնալով դիմումատուի մնացյալ գանգատներին, մասնավորապես՝ 1999 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 11-ը հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում լինելու ընթացքում հարազատների և ընտանիքի անդամների հետ հարաբերությունների սահմանափակումների մասով, Դատարանը գտնում է, որ այս մասով գանգատն ամբողջությամբ իր իրավազորության ներքո է, քանի որ համապատասխան գանգատը Դատարան է ներկայացվել 2006 թվականի հոկտեմբերին և նշված ժամանակահատվածն ամբողջությամբ վերցրած կազմում է շարունակվող իրավիճակ Դատարանի նախադեպային իրավունքով սահմանվածի իմաստով (տե՛ս, mutatis mutandis, Բենեդիկտովն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ 106/02, կետ 12, 2007 թվականի մայիսի 10, Իգոր Իվանովն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 34000/02, կետ 30, 2007 թվականի հունիսի 7, Գուլիևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 24650/02, կետ 31, 2008 թվականի հունիսի 19, Մալթաբարն ու Մալթաբարն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 6954/02, կետեր 82-84, 2009 թվականի հունվարի 29, Ալեքսանդր Մատվեևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 14797/02, կետեր 67-68, 2010 թվականի հուլիսի 8, և Վալերի Լոպատան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 19936/04, կետեր 104-106, 2012 թվականի հոկտեմբերի 30), որի ընթացքում դիմումատուի ազատազրկման պայմանները չեն փոխվել:
92. Դատարանը բավարարվում է նրանով, որ գանգատը բարձրացնում է վիճելի հարց Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո, և այն մերժման ենթակա չէ ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով՝ ըստ 35-րդ հոդվածի 3-րդ կետի: Դատարանն այնուհետև նշում է, որ այն որևէ այլ հիմքավ անընդունելի չէ: Հետևաբար գանգատը պետք է համարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուն
93. Դիմումատուն բողոքել է, որ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում իր ազատազրկման առաջին 10 տարիների ընթացքում հարազատների և ընտանիքի անդամների հետ երկարաժամկետ և կարճաժամկետ տեսակցությունների քանակի սահմանափակումը եղել է անհիմն և չափազանց դաժան: Դիմումատուի կարծիքով տեսակցությունների տեսակների, հաճախականության և տևողության կարգավորման ճկուն չլինելու և օրենսդրությամբ նախատեսված լինելու փաստը անհնար է դարձնում անհատականացված մոտեցում ցուցաբերելը՝ յուրաքանչյուր դատապարտյալի դեպքում՝ ելնելով բացառիկ հանգամանքներից:
94. Դիմումատուն հղում է կատարել Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆում նշված քրեական պատժի նպատակներին, հատկապես՝ «սոցիալական արդարության վերականգնմանը», «դատապարտված անձի վերափոխմանը» և «նոր հանցագործությունների կարումը կանխելուն» և համաձայնել է, որ այս նպատակներն օրինական են (տե՛ս վերը պարագրաֆ 35): Նա չի համաձայնել, որ վիճարկվող օրենսդրությունը զգալիորեն հասել է այդ նպատակներին: Դիմումատուն այն կարծիքին է, որ իր ընտանիքի հետ հարաբերությունները պահպանելը եղել է իր միակ կապը իր և հասարակության միջև, ինչը եղել է ամենաարդյունավետ գործիքը դատապարտված անձին ուղղելու հարցում:
95. Կառավարության 10 տարիների ընթացքում ընտանիքի հետ երկարատև տեսակցությունների արգելքի ժամանակավոր բնույթի մասին պնդումի կապակցությամբ դիմումատուն նշել է, որ գործնականում այդ սահմանափակումների տևողությունն զգալիորեն երկար է եղել կալանքի տակ լինելու ժամանակահատվածի և դրան գումարած ևս 10 տարի հաշվարկելու արդյունքում: Իր դեպքում այդ սահմանափակումները տևել են ընդհանուր հաշված 15 տարի:
96. Ինչ վերաբերում է այն պայմաններին, որոնցում անց են կացվել կարճատև տեսակցությունները, դիմումատուն քննադատում է դրանց քիչ հաճախականությունը (տարեկան երկու անգամ), կարճ տևողությունը (առավելագույնը 4 ժամ), և այնպիսի պայմանները, որոնցում բացառվում է ապահովել գաղտնիությունը, ինչպես օրինակ բանտի հսկիչի ներկայությունը և ֆիզիկական շփումն արգելող ապակե պատի առկայությունը: Նա նաև համարում է, որ յուրաքանչյուր տեսակցության ընթացքում միայն երկու չափահաս այցելելու սահմանափակումը ծայրահեղ դաժան է:
97. Վերջապես, դիմումատուն նաև բավարարված չէ այն անհամաչափ արդյունքով. որ երկարատև տեսակցությունների տասնամյա արգելքը և կարճատև տեսակցությունների դաժան պայմանները, գաղտնիության և ֆիզիկական շփման անհնարինությունը թողել են իր ընտանիքի անդամների, հատկապես տարեց և վատառողջ հոր ու որդու վրա (որդին բացարձակ հեռացված է եղել իրենից) հաղորդակցության պակասի արդյունքում:
(բ) Կառավարությունը
98. Կառավարությունը չի վիճարկում, որ դիմումատուի՝ դատավճռից հետո հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում առաջին 10 տարիների ընթացքում ազատազրկումը հանգեցրել է դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտության: Այնուամենայնիվ, հղում կատարելով Սահմանադրական դատարանի որոշումներին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 29-րդ և 55-57-րդ)՝ Կառավարությունը գտնում է, որ այդ միջամտությունը եղել է օրինական և համաչափ իրավաչափ նպատակների հետ:
99. Կառավարությունը հղում է անում Սահմանադրական դատարանի որոշումներին և պնդում, որ վեճի առարկա միջոցները հետապնդել են արդարությունը վերականգնելու, դատապարտված անձին վերափոխելու և նոր հանցագործությունների կանխելու նպատակ: Նրանք նաև նշել են, որ «Քրեական պատիժների կատարման մասին» օրենսգրքի համաձայն՝ քրեակատարողական օրենսդրության հիմնական նպատակը դատապարտված անձին փոխելն ու հետագա հանցանքի կատարումը կանխելն է, ինչպես դատապարտված անձի, այնպես էլ այլոց կողմից: Իր բանավոր դիրքորոշման մեջ Կառավարությունը նշում է, որ ցմահ դատապարտված բանտարկյալների, այդ թվում և դիմումատուի դեպքում սոցիալական արդարությունը վերականգնելը չի ներառված այդ նպատակների մեջ, և անձանց մեկուսացումը, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, բանտային ռեժիմի միակ նպատակն էր:
100. Կառավարությունը գտնում է, որ միջամտությունը եղել է հետապնդած նպատակի հետ համաչափ, մասնավորապես, դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման առանձնապես ծանր հանցագործության համար և ընտանիքի հետ տեսակցության նկատմամբ կիրառված զանազան սահմանափակումները կրել են ժամանակավոր բնույթ: Այնուհետև Կառավարությունը պնդում է, որ անհատականացման բոլոր անհրաժեշտ միջոցները և համաչափության գնահատումները ներառված են օրենքում և կիրառվում են գործով դատավճիռ կայացնելիս: Ռեժիմի խստությունը կախված է, մասնավորապես դատարանի կողմից նշանակված պատժի ծանրությունից, հանցանքի հանրային վտանգավորության բնույթից ու աստիճանից, հանցանքի կատարման առանձնահատուկ պայմաններից, հանցավորի անձից և դատապարտված անձի վարքագծից կալանքի ընթացքում:
101. Կառավարությունը նաև գտնում է, որ հանցավորը լիարժեքորեն տեղյակ էր իր հանցավոր վարքագծի հետևանքներից և այն փաստից, որ հանցագործություն կատարելով ինքը դատապարտում է իրեն ու իր ընտանիքին հաղորդակցության իրավունքի, անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության նմանատիպ սահմանափակումների:
102. Կառավարությունը նաև հայտնում է, որ նման սահմանափակումները բխել են խափանման միջոցի բնույթից, այն է ազատությունից զրկելուց: Կառավարությունը նաև ընդգծել է, որ սահմանափակումները չեն խզել ընտանիքի հետ բոլոր կապերը առաջին 10 տարիների ընթացքում և ժամանակավոր են եղել:
(գ) Երրորդ անձինք
103. Միջամտողները քննադատում են հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում անցկացրած 10 տարիների խիստ ռեժիմը որպես կամայական, չափազանց խստապահանջ և ժողովրդավարական, սոցիոլոգիական ոչ մի տվյալին կամ միջազգային չափանիշին չհամապատասխանող: Նրանք նաև դատապարտում են երկարաժամկետ տեսակցությունների արգելքն ու կարճատև տեսակցությունների զանազան սահմանափակումները, ինչպիսիք են ֆիզիկական շփման պակասը, և այցելուների թվի նվազեցումը:
104. Ըստ միջամտողների՝ այդ կանոնի միակ նպատակը եղել է ցմահ դատապարտված բանտարկյալների նկատմամբ լրացուցիչ պատիժն այն ժամանակահատվածում, երբ ընտանիքի հետ կապը վճռական նշանակություն է ունեցել հետագա վերականգնման ու ազատ հասարակություն վերադարձի համար: Նրանք դիտում են այդ միջոցները որպես ցմահ դատապարտվածներին արդյունավետ կերպով հույսից զրկելու ու նրանց ընտանեկան կյանքի վրա ծայրահեղ վնասակար հետևանք ունեցող միջոցներ:
105. Այնուհետև, միջամտողները պնդում են, որ վիճարկվող օրենսդրությունը հակասում է այժմ գոյություն ունեցող եվրոպական՝ առավելապես բանտարկյալների վերականգնումը շեշտադրող և երկար ժամկետով դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները մեղմացնող միտումներին, հղում կատարելով վերջերս Ուկրաինայում, Ադրբեջանում, Հայաստանում, Լատվիայում և Լիտվայում կատարված օրենսդրական փոփոխություններին:
2. Դատարանի գնահատականը
(ա) Արդյոք տեղի է ունեցել դիմումատուի իրավունքի միջամտություն 8-րդ հոդվածի ներքո
106. Կալանքը, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ կապված ցանկացած այլ միջոց, անխուսափելիորեն հանգեցնում է անձնական և ընտանեկան կյանքի սահմանափակմանը: Սակայն ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը իշխանության կողմից այդպիսի հնարավորություն տալն է, կամ եթե կարիք կա, դատապարտյալին օժանդակելը պահպանելու ընտանիքի հետ կապը (տե՛ս, ի թիվս այլ որոշումների, Մեսսինան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) գործը, գանգատ թիվ 25498/94, կետեր 61-62, ՄԻԵԴ 2000 X, Լավենտսն ընդդեմ Լատվիայի գործը, գանգատ թիվ 58442/00, կետ 139, 2002 թվականի նոյեմբերի 28, Էստրիխն ընդդեմ Լատվիայի գործը, գանգատ թիվ 73819/01,կետ 166, 2007 թվականի հունվարի 18, Նազարենկոն ընդդեմ Լատվիայի գործը, գանգատ թիվ 76843/01, կետ 25, 2007 թվականի փետրվարի 1, Տրոսինն ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ թիվ 39758/05, կետ 39, 2012 թվականի փետրվարի 23, և Էպներս-Գեֆներսն ընդդեմ Լատվիայի գործը, գանգատ թիվ 37862/02, կետեր 60-66, 2012 թվականի մայիսի 29):
107. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դատավճռից հետո հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում անցկացրած 10 տարիների ընթացքում դիմումատուն գտնվել է խիստ ռեժիմի տակ՝ հատուկ բանտային ռեժիմ, որը ներառում է, ի թիվս այլնի, տեսակցությունների հաճախականության և տևողության, այցելուների թվի սահմանափակումները, ինչպես նաև այդպիսի տեսակցությունների նկատմամբ կիրառվող զանազան տեսակի հսկողությունները: Դիմումատուն կարող էր գրավոր ձևով հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, սական բացարձակ արգելք է դրվել հեռախոսային խոսակցությունների վրա՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների: Այն նաև նշում է, որ այդ ընթացքում դիմումատուն փորձել է կապ պահպանել իր հարազատների, մասնավորապես՝ իր ծնողների, եղբոր ու որդու հետ, ում՝ դիմումատու հետ բանտում տեսակցելու համար վճարելու հնարավորություններն անկասկած սահմանափակվել են:
108. Կառավարությունը չի վիճարկել այն փաստարկը, որ վերը նշված բանտային ռեժիմը դիմումատուի դեպքում հանգեցրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով վերջինիս «անձնական կյանքին» ու «ընտանեկան կյանքին» միջամտության:
109. Հաշվի առնելով նախադեպային իրավունքը և սույն գործի հանգամանքները Դատարանը գտնում է, որ խնդրահարույց միջոցները հանգեցրել են դիմումատուի «անձնական կյանքին» և «ընտանեկան կյանքին» միջամտության Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Մնում է տեսնել արդյոք այդ միջամտությունն արդարացված է եղել 2-րդ կետի համաձայն:
(բ) Արդյոք միջամտությունն արդարացված էր
i. «օրենքով սահմանված կարգով»
110. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ 8-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված «օրենքով նախատեսված» արտահայտությունը պահանջում է, որ, ի թիվս այլնի, վիճարկվող միջոցը կամ միջոցները որոշակի հիմք ունենան ազգային օրենսդրությունում (օրինակ՝ տե՛ս Ալեկսանդրա Դմիտրիևան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 9390/05, կետեր 104-07, 2011 թվականի նոյեմբերի 3), այն նաև վերաբերում է վիճելի օրենքի որակին՝ պահանջելով, որ օրենքը մատչելի լինի շահագրգիռ անձանց և իր հետևանքնեերով կանխատեսելի լինի (Ռոտարուն ընդդեմ Ռումանիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 28341/95, կետ 52, ՄԻԵԴ 2000-V): Որպեսզի օրենքը բավարարի կանխատեսելիության պահանջը, այն պետք է որոշակի հստակությամբ նախատեսի այն միջոցները, որոնք կարող են կիրառվել, որպեսզի շահագրգիռ անձինք, անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվության միջով կարողանան կարգավորել իրենց գործողությունները:
111. Դատարանը նշում է, որ վիճարկվող սահմանափակումները կիրառվել են «Քրեական պատիժների կատարման մասին» օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ կետին, 126-րդ հոդվածին և 127-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 50 և 52), որոնք սահմանում են, որ բոլոր դատապարտյալները, որոնց նկատմամբ նշանակվում է ցմահ ազատազրկում, գտնվելու են խիստ ռեժիմի տակ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութ տեղափոխվելիս, ինչպես նաև սահմանում է զանազան սահմանափակումներ ցմահ դատապարտված անձանց և իրենց ազգականների հետ տեսակցությունների նկատմամբ ու այլ կերպ է կարգավորում նրանց կապն արտաքին աշխարհի հետ հետագա 10 տարիների ընթացքում:
112. Դատարանը գտնում է, և դա նաև չի վիճարկվում Կողմերի կողմից, որ դիմումատուի կալանքը հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում խիստ ռեժիմի տակ ունեցել է իրավական հիմք Ռուսաստանի օրենսդրությունում, և օրենքն ինքնին պարզ է, մատչելի ու բավարար չափով հստակ:
ii. Իրավաչափ նպատակ
113. Կառավարությունը դիմումատուի տեսակցությունների նկատմամբ սահմանափակումները հիմնավորում է՝ հղում կատարելով Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքին, որն իր 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 257-Օ որոշմամբ սահմանում է (տե՛ս վերը՝ պարագրաֆ 29), որ օրենքը հետապնդում է «արդարությունը վերականգնելու, հանցավորին վերափոխելու և նոր հանցագործությունների կատարումը կանխելու» նպատակ: Մեծ Պալատում ներկայացրած բանավոր դիրքորոշման մեջ Կառավարությունը նշել է, որ վերաբերելի օրենքը դիմումատուի և առհասարակ այլ ցմահ դատապարտվածների սոցիալական ինտեգրման նպատակ չի ունեցել, այլ նման անձանց հասարակությունից մեկուսացնելու նպատակ է հետապնդել (տե՛ս վերը՝ պարագրաֆ 99):
114. Հաշվի առնելով Կողմերի դիրքորոշումները և մասնավորապես Կառավարության բացատրությունները լսումների ընթացքում՝ վիճելի է արդյոք դիմումատուի՝ բանտում տեսակցությունների իրավունքի սահմանափակումն ունեցել է իրավաչափ նպատակ Կոնվենցիայի 8(2) հոդվածի իմաստով:
115. Դատարանը գտնում է, որ կարիք չկա այդ հարցը քննարկելու՝ հաշվի առնելով իր դիրքորոշումը՝ ներկայացված ստորև (տե՛ս պարագրաֆներ 127-149):
(գ) Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում
i. Ընդհանուր սկզբունքներ
116. Ինչպես ամրագրված է Դատարանի նախադեպային իրավունքում՝ ազատազրկման ընթացքում բոլոր դատապարտյալները շարունակում են պահպանել իրենց բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ի շահ ազատության իրավունքի (տե՛ս, օրինակ՝ Դիկսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] գործը, գանգատ թիվ 44362/04, կետ 67, ՄԻԵԴ 2007 V, ցիտում Հիրստն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 2) [ՄՊ] գործը, գանգատ թիվ 74025/01, կետ 69, ՄԻԵԴ 2005 IX, և Բոուլուիսն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 37575/04, կետ 82, ՄՒԵԴ 2012):
117. Հետևաբար, ազատազրկման ընթացքում անձը չի զրկվում իր կոնվենցիոն իրավունքներից, ներառյալ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքից (Պլոսկին ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ թիվ 26761/95, կետեր 32 և 35, 2002 թվականի նոյեմբերի 12), այնպես որ այդ իրավուքների ցանկացած սահմանափակում յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորված լինի (տե՛ս վերոհիշյալ Դիկսոնի [ՄՊ] գործը, կետ 68):
118. «Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» պահանջի կապակցությամբ Դատարանը մատնանշել է, որ «անհրաժեշտ» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է անհետաձգելի սոցիալական կարիքին, մասնավորապես, որ այն պետք է հետապնդած նպատակի հետ համաչափ լինի: Քննելու համար արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում՝ Դատարանը հաշվի է առնում, որ գնահատման թույլատրելի հայեցողությունը թողնված են Պայմանավորվող Պետություններին, սակայն Պատասխանող Պետությունը պարտականություն է կրում ցույց տալու միջամտությունը հիմնավորող անհետաձգելի սոցիալական կարիքը (տե՛ս Կուչերան ընդդեմ Սլովակիայի գործը, գանգատ թիվ 48666/99, կետ 127, 2007 թվականի հուլիսի 17, և Կլամեչկին ընդդեմ Լեհաստանի (թիվ 2), գանգատ թիվ 31583/96, կետ 144, 2003 թվականի ապրիլի 3): Ավելին, Դատարանը չի կարող իրեն սահմանափակել՝ քննելով վիճարկվող փաստարկները մեկուսի, այլ պետք է կիրառի օբյեկտիվ չափանիշներ և դիտարկի դրանք ամբողջական գործի լույսի ներքո (տե՛ս Նովիչկան ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ 30218/96, կետեր 69-70, 2002 թվականի դեկտեմբերի 3):
119. Քանի որ Դատարանի կողմից վերջնական գնահատական տալուց առաջ ազգային մարմինները կատարել են նախնական գնահատում արդյոք գործում պահպանվել է արդարացի հավասարակշռություն, Դատարանն այդ մարմիններին տալիս է գնահատման որոշակի թույլատրելի հայեցողություն: Այդ հայեցողության լայնությունը տարբեր է և կախված է մի շարք հանգամանքներից, ներառյալ սահմանափակված գործունեության բնույթից և այդ սահմանափակումներով հետապնդված նպատակներից (տե՛ս վերոհիշյալ Դիկսոնի [ՄՊ], կետ 77):
120. Հետևաբար այն դեպքում, երբ անձի գոյության կամ անհատականության որոշակի կարևոր կողմ է վտանգված, Պետության՝ գնահատման թույլատրելի հայեցողությունը սովորաբար պետք է նեղանա: Սակայն այն դեպքում, երբ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների միջև համաձայնություն չկա վտանգված շահի հարաբերական կարևորության հարցում կամ այն հարցում, թե ինչպես լավագույն ձևով այն պաշտպանել, գնահատման թույլատրելի հայեցողությունն ավելի լայն է լինում: Մասնավորապես դա այդպես է այն դեպքում, երբ գործն առաջադրում է խրթին հարցադրումներ և սոցիալական ռազմավարության ընտրության տարբերակներ. իշխանության տեղյակ լինելն իր հասարակությունից և դրա կարիքներից նշանակում է, որ իշխանությունն ավելի լավ դիրքում է գտնվում, քան միջազգային դատավորը՝ գնահատելու համար հանրային շահը: Այս դեպքում Դատարանը սովորաբար հարգում է օրենսդրի քաղաքականության ընտրությունը, եթե այն «ակնհայտորեն անհիմն չէ»: Սովորաբար նաև տրվում գնահատման թույլատրելի լայն հայեցողություն, այն դեպքում, երբ Պետությունը պետք է հավասարակշռություն հաստատի միմյանց հետ մրցակցող մասնավոր շահերի և հանրային շահի կամ կոնվենցիոն իրավունքների միջև (տե՛ս վերոհիշյալ Դիկսոնի [ՄՊ], կետ 78):
121. Այնուհետև «պատժիչ նպատակների» կապակցությամբ Պետության կիրառած միջոցների համաչափության վերաբերյալ մոտեցումը վերջերս ընդարձակվել է՝ առավելապես մեծ ուշադրություն դարձնելով բանտարկյալներին պատժելու և վերականգնելու միջև պատշաճ հավասարակշռություն հաստատելու վրա (տե՛ս Մաստրոմատտեոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 37703/97, կետ 72, ՄԻԵԴ 2002-VIII, Շեմկամպերն ընդդեմ Ֆրանսիայի գործը, գանգատ թիվ 75833/01, կետ 31, 2005 թվականի հոկտեմբերի 18, և Մաիորանոն ու այլոք ընդդեմ Իտալիայի գործը, գանգատ թիվ 28634/06, կետ 108, 2009 թվականի դեկտեմբերի 15): Այս կապակցությամբ Դատարանը հիշեցնում է իր դիրքորոշումները՝ հայտնած Դիկսոնի [ՄՊ] վճռում, (վերոհիշյալ, կետ 75), որտեղ նախ նշել է եվրոպական քրեական քաղաքակությունում ազատազրկման վերականգնողական նպատակի հարաբերական կարևորության մեծացման ուղղությամբ ընդհանուր գնահատումը, և երկրորդ՝ Վինտերն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] գործը, գանգատներ թիվ 66069/09, 130/10 և 3896/10, կետեր 111‑116, ՄԻԵԴ 2013 (քաղվածքներ) և Խարակչիևն ու Տոլումովն ընդդեմ Բուլղարիայի (գանգատներ 15018/11 և 61199/12, կետեր 243-246, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)) գործը, որտեղ Դատարանը պնդում է, որ վերականգնումն ու վերաինտեգրումը դարձել են պարտադիր գործոններ, որոնք պետք է անդամ պետությունները հաշվի առնեն իրենց պատժային քաղաքականությունը մշակելիս:
122. Այս ենթատեքստում ցմահ դատապարտված անձանց մեկուսացման ռեժիմն ու պայմանները չեն կարող անտարբերության մատնվել: Դրանք պետք է այնպիսին լինեն, որ ցմահ դատապարտվածին հնարավորություն տան ձգտելու իրեն փոխել, միաժամանակ այնպես, որ մի օր նրանք հարմարվեն իրենց պատժի հետ (տե՛ս վերոհիշյալ Խարակչիևի ու Տոլումովի գործը, կետ 265):
ii. Տեսակցությունների իրավունքի կապակցությամբ նախորդ նմանատիպ գործերով Դատարանի որդեգրած մոտեցումը
123. Տեսակցությունների իրավունքի կապակցությամբ պետք է նշել, որ այն դատապարտյալի՝ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի էական մաս է կազմում, ինչն ապահովում են պետականն մարմինները, և անհրաժեշտության դեպքում օժանդակում են, որպեսզի դատապարտյալը կարողանա կապ պահպանել ընտանիքի մոտ անդամների հետ (տե՛ս վերոհիշյալ Մեսսինայի գործը, կետ 61, և Օջալանն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2) գործը, գանգատներ թիվ 24069/03, 197/04, 6201/06 և 10464/07, կետեր 108-149 և կետեր 154-164, 2014 թվականի մարտի 18): Միաժամանակ, պետք է ընդունել, որ արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապը կարող է որոշակի վերահսկողության ենթարկվել, եթե դա ինքնին չի հակասում Կոնվենցիային (տե՛ս Ալիևն ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ 41220/98, կետ 187, 2003 թվականի ապրիլի 29, և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (dec.) գործը, թիվ 47095/99, կետ 7, ՄԻԵԴ 2001 XI քաղվածքներ)): Նմանատիպ վերահսկող միջոցառումները կարող են ներառել ընտանիքի հետ տեսակցությունների քանակի կրճատումը, այդ տեսակցությունների հսկողությունը և, եթե կալանավորի անհատական որոշակի բնութագրերով ու հանցանքի բնույթով հիմնավորվում է, ապա նրան կարող են տեղավորել հատուկ բանտային ռեժիմում կամ հատուկ կերպով կարգավորել տեսակցությունները (տե՛ս Հագյոն ընդդեմ Հունգարիայի գործը, գանգատ թիվ 52624/10, կետ 84, 2013 թվականի ապրիլի 23):
124. Այս ենթատեքստում պետք է տարանջատել քննության ընթացքում հատուկ բանտային ռեժիմի կամ որոշակի տեսակցությունների կարգավորումները, երբ սահմանափակումները ողջամտորեն կարող են անհրաժեշտ համարվել՝ իրավափաչ նպատակին հասնելու համար, այդ ռեժիմի երկարատև կիրառումից (տե՛ս վերոհիշյալ Մեսսինայի գործը, կետ 67): Այս առումով հատուկ ռեժիմի երկարատև կիրառման անհրաժեշտությունը պետք է մեծագույն խնամքով գնահատվի համապատասխան պետական մարմնի կողմից (տե՛ս Բաստոնեն ընդդեմ Իտալիայի (dec.) գործը, թիվ 59638/00, կետ 2, ՄԻԵԴ 2005 II (քաղվածքներ), Ինդելիչատոն ընդդեմ Իտալիայի (dec.) գործը, թիվ 31143/96, կետ 2, 2000 թվականի հուլիսի 6, Օսպինա Վարգասն ընդդեմ Իտալիայի գործը, գանգատ 40750/98, կետ 3, 2004 թվականի հոկտեմբերի 14 և Ենեան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] գործը, թիվ 74912/01, կետեր 125-131, ՄԻԵԴ 2009):
125. Նմանապես բարձր անվտանգությամբ բանտի դեպքում նմանատիպ միջոցների կիրառումը, ինչպիսիք են օրինակ ֆիզիկական բաժանումը կարող է հիմնավորվել բանտի անվտանգության կարիքներով կամ վտանգով, որ կալանավորը կարող է ընտանեկան կապերի միջոցով կապ հաստատել հանցավոր համագործակցությունների հետ (տե՛ս Լորսեն ու այլոք ընդդեմ Նիդերլանդների գործը, թիվ 52750/99, կետեր 83-86, 2003 թվականի փետրվարի 4, և Վան դեր Վենն ընդդեմ Նիդերլանդների գործը, թիվ 50901/99, կետեր 69-72, ՄԻԵԴ 2003 II): Այնուամենայնիվ, ուղղակի կապի երկարատև արգելքը կարող է հիմնավոր համարվել միայն բացառիկ կամ շարունակվող վտանգի առկայությամբ (տես Հորիչն ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ թիվ 13621/08, կետեր 117-132, 2012 թվականի ապրիլի 17 և Պիեչովիցն ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ թիվ 20071/07, կետեր 205-222, 2012 թվականի ապրիլի 17):
126. Այլ կերպ ասած՝ պետությունն ազատ չէ ընդհանուր կերպով սահմանափակումներ կիրառելիս՝ առանց ճկունության որոշակի հնարավորության՝ քննելու համար արդյոք դրանք որոշակի դեպքերում պատշաճ է կիրառել կամ իրականում անհրաժեշտ են (տե՛ս, mutatis mutandis, Մոիսեևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 62936/00, կետեր 254-255, 2008 թվականի հոկտեմբերի 9), հատկապես դատավճռից հետ պատիժ կրող բանտարկյալների դեպքում (տե՛ս վերոհիշյալ Խարակչիևի ու Տոլումովի գործը, կետ 204): Այս առումով Դատարանը վկայակոչում է Թրոսինի գործով կայացրած իր վճիռը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 42-44), որում ազգային օրենսդրությունը սահմանում էր ցմահ դատապարտված բոլոր բանտարկյալների նկատմամբ անփոփոխ 10 տարի ժամկետով ընտանիքի հետ տեսակցությունների հաճախականության, տևողություն և այլ պայմանների նկատմամբ մեխանիկորեն կիրառվող սահմանափակումներ.
«42. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի իմաստով որևէ խնդիր չի ծագում այն բանից, որ կալանավորների տեսակցություններն ընտանիքի հետ նվազեցվեն ոչ ավելի քան ամսական երկու անգամի՝ պայմանականորեն կիրառելով հատուկ ռեժիմ: Սակայն այդ դեպքում ներպետական մարմիններն ու Դատարանը ուշադրություն են դարձնում մասնավոր և հատուկ նկատառումներին, որոնք օժանդակում են այդպիսի սահմանափակումներին (տե՛ս Մեսսինան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) գործը, գանգատ թիվ 25498/94, կետեր 62-74, ՄԻԵԴ 2000 X): ... սույն գործում ներպետական օրենսդրության համապատասխան դրույթները ցմահ դատապարտվածների համար սահմանում են տեսակցությունների հաճախականության և տևողության նկատմամբ մեխանիկորեն կիրառվող սահմանափակումներ և չեն առաջարկում ճկությության ոչ մի աստիճան՝ քննելու համար արդյոք յուրաքանչյուր անհատական դեպքում այդպիսի խիստ սահամանփակումները տեղին են կամ իրականում անհրաժեշտ են՝ չնայած, որ դրանք կիրառվում են այնպիսի դատապարտյալների նկատմամբ, որոնք արդեն իսկ կրում են քրեական օրենսդրությամբ նախատեսված ամենածանր պատիժը: Դատարանը կարծում է, որ այդպիսի հարցերի կարգավորումները չեն կարող հանգեցնել ոչ ճկուն սահմանափակումների և պետություններից ակնկալվում է ընդարձակել համաչափության գնահատման իրենց տեխնիկան՝ հնարավորություն ընձեռելով պետական մարմիններին հավասարակշռելու մրցակցող մասնավոր և հանրային շահերը և հաշվի առնելու յուրաքանչյուր անհատական գործի առանձնահատկությունները (տե՛ս, mutatis mutandis, Դիկսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] գործը, գանգատ թիվ 44362/04, կետեր 82-85, ՄԻԵԴ 2007 V):
43. Կատարելով յուրաքանչյուր իրավիճակի իր սեփական գնահատումը՝ Դատարանը չի նշմարել որևէ մասնավոր կամ հատուկ հանգամանք, որը կմատնանշեր դիմումատուի՝ իր ընտանիքի հետ տեսակցությունները 4 տարիների ընթացքում մինչև 6 ամիսը մեկ սահմանափակելու անհրաժեշտությունը: Քանակական գնահատման ենթատեքստում Դատարանը նաև նշում է, որ այդ հազվադեպ տեսակցություններն էլ այնուհետև սահմանափակվել են կարճ տևողությամբ:
44. Դատարանը նաև նշում է, որ 2010 թվականի հունվարի 21-ի օրենսդրական փոփոխությունը ... բարելավել է ցմահ բանտարկյալների վիճակը՝ ընտանիքի հետ տեսակցությունների հաճախականության մասով: Սակայն այդ նոր հաճախականությունը մեխանիկորեն կիրառվում է բոլոր ցմահ դատապարտյալների նկատմամբ՝ առանց ներառելու յուրաքանչյուր բանտարկյալի դեպքում հատուկ հանգամանքների առկայության ներքո այդպիսի սահմանափակման անհրաժեշտության գնահատումը»:
iii. Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը
127. Քրեակատարողական օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ դիմումատուն, որպես ցմահ դատապարտված բանտարկյալ, դատավճռից հետո առաջին 10 տարիներին իր պատիժը կրել է հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում խիստ ռեժիմի պայմաններում (տե՛ս վերը՝ պարագրաֆ 16) սկսած 1999 թվականի հոկտեմբերի 8-ից: 2009 թվականի հոկտեմբերի 11-ից դիմումատուն Օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն տեղափոխվել է սովորական ռեժիմ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 18):
128. 1999 թվականի հոկտեմբորի 8-ից 2009 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն կարողացել է արտաքին աշխարհի հետ կապ պահպանել գրավոր հաղորդակցության միջոցով, իսկ հաղորդակցության մյուս բոլոր ձևերն արգելված են եղել (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 23-25): Նա չի կարողացել հեռախոսազանգ կատարել բացառությամբ հրատապ դեպքերի, և իր հարազատները կարողացել են այցելել իրեն բանտ միայն վեց ամիսը մեկ անգամ: Տեսակցությունները տևել են ոչ ավել քան 4 ժամ, այցելուների թիվը սահմանափակվել է մինչև երկուսի: Տեսակցության ընթացքում դիմումատուն բաժանված է եղել իր այցելուից ապակե պատնեշով և բանտի հսկիչը ներկա է գտնվել ու հեռավորության վրա ամբողջ ժամանակ լսել է նրանց:
129. Այս վիճարկվող սահմանափակումները նշանակվել են ուղղակիորեն օրենքով և վերաբերել են դիմումատուին բացառապես որպես ցմահ դատապարտվածի, անկախ այլ հանգամանքներից (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 50 և 52): Ռեժիմը նշանակվել է անփոփոխ 10 տարի ժամկետով, ինչը կարող էր երկարացվել պատիժը կրելիս վատ վարքագիծ դրսևորելու դեպքում, բայց չէր կարող նվազեցվել (տե՛ս վերը՝ պարագրաֆ 52):
130. Հատկանշական է, որ վերոնշյալ սահմանափակումներն ամբողջությամբ համախմբված են եղել մեկ ռեժիմում, անփոփոխ ժամանակահատվածի համար և չէին կարող փոփոխվել: Հաշվի առնելով, թե դիմումատուի համար ինչն է վտանգված եղել, ում համար այդ 10 տարիների ընթացքում բացի գրավոր հաղորդակցությունից բանտում տեսակցությունները եղել են ընտանիքի անդամների ու հարազատների և առհասարակ արտաքին աշխարհի հետ արդյունավետ կերպով կապը պահելու միակ միջոցը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 23-25), Դատարանը կարծում է, որ այդ ռեժիմը կարիք ունի մանրակրկիտ ուսումնասիրության:
131. Դատարանը տեղյակ է, որ Ռուսաստանում ցմահ ազատազրկում կարող է նշանակվել միայն սահմանափակ թվով ծայրահեղ պարսավելի ու վտանգավոր արարքների համար (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 34 և 35) և սույն գործով պետական մարմինները, ի թիվս այլնի, մի շարք մասնավոր և հանրային շահերի միջև փխրուն հավասարակշռություն են հաստատել:
132. Պայմանավորվող Կողմերը պատժի քաղաքականության հարցերում օժտված են գնահատման թույլատրելի լայն հայեցողությամբ (տե՛ս Լադունան ընդդեմ Սլովակիայի գործը, գանգատ թիվ 31827/02, կետ 59, ՄԻԵԴ 2011): Ուստի սկզբունքորեն հնարավոր չէ բացառել, որ պատժի ծանրությունը կարող է պայմանավորված լինել առնվազն որոշ չափով բանտային ռեժիմով (տե՛ս վերոհիշյալ Հորիչի գործը, կետ 129):
133. Այնուամենայնիվ, ընդունելով հանցավորության դեմ պայքարի կարևորությունը՝ Դատարանը պետք է քննի արդյոք օրենքով նախատեսված սահմանափակումները դիմումատուի դեպքում հիմնավոր են եղել՝ հասնելու համար Կառավարության կողմից վկայակոչված, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված նպատակներին: Այս հարցը Դատարանը քննելու է՝ պատշաճ կերպով հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի համապատասխան գործիքները (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 58-68) և այլ Պայմանավորվող Պետություններում գործող օրենքներն ու փորձը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 81-84):
134. Բանտարկյալների, այդ թվում նաև ցմահ դատապարտված բանտարկյալների՝ տեսակցությունների իրավունքի կարգավորումների սկզբնակետը եվրոպական մակարդակում այն է, որ ազգային մարմինները պարտավոր են կանխել ընտանիքի հետ կապի խզումը և ցմահ դատապարտված բանտարկյալներին ապահովել ընտանիքի հետ հաղորդակցության ողջամտորեն լավ մակարդակ, հնարավորինս հաճախակի տեսակցություններ, հնարավորինս նորմալ եղանակով (տե՛ս Եվրոպական բանտային կանոնների հոդվածներ 24.1, 24.2, 24.4 և 24.5 , նշված պարագրաֆ 58-ում, Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականը, նշված վերը՝ պարագրաֆներ 59-62): Կարծես թե այս սկզբունքները կանոնավոր կերպով կիրառվում են Պայմանավորվող Պետությունների կողմից Նախարարների Կոմիտեյի հանձնարարականին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 63 և 64) և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հանձնարարակին համապատասխան մասերը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 65-67):
135. Բանտային տեսակցությունների պրակտիկայի էական տարբերություն կա (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 81-84): Սակայն, Պայմանավորվող Պետություններում ցմահ դատապարտված բանտարկյալների մասով տեսակցությունների հաճախականությունը երկու ամիսը մեկ տեսակցությունից պակաս չէ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 84): Հարկ է նշել, որ Պայմանավորվող Պետությունների մեծամասնությունը այս ենթատեքստով չի տարանջատում ցմահ դատապարտվածներին մյուս տեսակի դատապարտյալներից (տե՛ս վերը՝ պարագրաֆ 82) և այդպիսի երկրներում նվազագույն տեսակցությունների ընդհանուր կերպով ընդունված չափանիշը ոչ պակաս քան ամիսը մեկ անգամն է (տե՛ս վերը՝ պարագրաֆ 84): Հակառակ սրան՝ Ռուսաստանը կարծես թե Եվրոպայի Խորհրդի միակ երկիրն է, որտեղ ցմահ դատապարտված բանտարկյալների՝ որպես խմբի, տեսակցությունները կանոնակարգվում են միավորելով բանտային տեսակցությունների ցածր հաճախականությունը և այդ ռեժիմի երկար տևողությունը:
136. Դատարանի կարծիքով նման իրավիճակը նշան է այն բանի, որ պատասխանող պետության՝ անձնական և ընտանեկան կյանքին միջամտելու թույլատրելի սահմանը որոշելու գնահատողական թույլատրելի հայեցողությունը նեղացվում է: Հաշվի առնելով այս նկատառումները՝ Դատարանն այժմ ուսումնասիրելու է արդյոք դիմումատուի ռեժիմը հիմնված է եղել համապատասխան և բավարար պատճառների վրա:
137. Ռուսաստանի Սահմանադրական դատարանը 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 248-Օ որոշմաբ նշել է մի շարք պատճառներ: Այն վկայակոչել է «արդարության վերականգնումը, իրավախախտի վերականգնումն ու նոր հանցագործությունների կատարման կանխումը» և որոշել, որ «դիմումատու կողմից վիճարկվող դրույթներն իրենցից չեն ներկայացնում հավելյալ սահմանափակումներ բացի Սահմանադրության 35-րդ հոդվածի իմաստով այն սահմանափակումներից, որոնք բխում են ազատազրկման տեսքով պատժի բովանդակությունից»:
138. Դատարանը վերջին պնդումներով չի համոզվում, քանի որ ռեժիմն իրենից ներկայանում է սահմանափակումների համակցություն, որոնք զգալիորեն վատթարացրել են դիմումատուի վիճակը ի համեմատություն միջին հաշվով ռուս բանտարկյալի վիճակի հետ, ով կրում է երկարաժամկետ ազատազրկում: Դրանք նաև չեն կարող համարվել բանտային պատժի հասկացության անխուսափելի կամ անբաժանելի մաս (տե՛ս Բոյլն ու Ռիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1988 թվականի ապրիլի 27, կետ 34, Ա Սերիա, թիվ 131):
139. Կառավարությունը վիճարկում էր, որ սահմանափակումները «արդարությունը վերականգնելու, վերափոխելու և նոր հանցանքները կանխելու» նպատակ են ունեցել: Նույնիսկ եթե ենթադրենք, որ սահմանափակումները հետպնդել են իրավաչափ նպատակ 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, դեռևս պետք է ուսումնասիրել արդյոք ռեժիմը համաչափ է և արդարացիորեն հավասարակշռում է մրցակցող մասնավոր և հանրային շահերը:
140. Այս առումով Դատարանը նախկինում որոշել է, որ միայնակ մեկուսացման բոլոր ձևերը, առանց համապատասխան հոգեկան և ֆիզիկական խթանիչների, երկար ժամանակահատվածի կտրվածքով ունենում են վնասակար ազդեցություն՝ հանգեցնելով մտավոր ունակությունների և սոցիական կարողությունների վատթարացմանը (տե՛ս Իորգովն ընդդեմ Բուլղարիայի գործը, գանգատ թիվ 40653/98, կետեր 83-84, 2004 թվականի մարտի 11, և վերոհիշյալ Հարախչիևի ու Թոլումովի գործը, կետ 204): Սույն գործում դիմումատուն չէր կարող ունենալ մեկից ավելի բանտակից քննվող ժամանակահատվածում և պատկանել է ցմահ դատապարտված բանտարկյալների խմբին, որոնք կրել են իրենց պատիժը մյուս կալանավորներից մեկուսացված (տե՛ս վերը՝ պարագրաֆ 52): Դատարանն ապշած է դիմումատուի դեպքում սահմանափակումների խստությունից ու տևողությունից, և հատկապես՝ տարեկան երկու անգամյա թույլատրելի կարճատև տեսակցություններից և այդ ռեժիմի 10 տարի տևողությունից:
141. Ինչպես վկայակոչվել է վերևում (պարագրաֆ 116), Դատարանի նախադեպային իրավունքը անփոփոխ կերպով հաստատում է այն մոտեցումը, որ բանտարկյալներն ընդհանուր առմամբ շարունակում են պահպանել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայով ի շահ ազատության իրավունքի, երբ օրինական կերպով նշանակված կալանքն ակներև տեղավորվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի սահմաններում, և որ բանտարկյալը չի զրկվում իր իրավունքներից միայն իր՝ դատավճռից հետո կալանավորվածի կարգավիճակի պատճառով (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Հիրստի գործը, կետեր 69-70): Հետևաբար ընդհանուր առմամբ կոնվենցիոն իրավունքները սահմանափակող խիստ միջոցները չպետք է հեշտությամբ կիրառվեն, մասնավորապես՝ համաչափության սկզբունքը պահանջում է նկատելի ու բավարար կապ այդ միջոցի կիրառման, արարքի ու ներգրավված անհատի հանգամանքների միջև (տե՛ս վերոհիշյալ Թրոսինի գործը, կետեր 41-44):
142. Կառավարության այն նկատառման կապակցությամբ, թե դիմումատուի դեպքում միջամտության համչափության գնահատումը ներառվել է օրենքում ու որոշում կայացնելու գործընթացում, երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, Դատարանը նշում է, որ ընտանեկան տեսակցությունների հարցով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պետություններից պահանջում է հաշվի առնել դատապարտվածի, իր ընտանիքի անդամների ու հարազատների շահերը: Դատարանի կարծիքով վերաբերելի օրենսդրությունը պատշաճ կերպով հաշվի չի առնում այդպիսի շահերը:
143. Այստեղ Դատարանը վկայակոչում է միջազգային իրավունքի գործիքների, միջազգային դատարանների ու տրիբունալների դիրքորոշումները (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 69-80), որոնք հաստատուն կերպով ճանաչում են որպես նվազագույն չափանիշ բոլոր դատապարտյալների համար, առանց տարանջատելու ցմահ դատապարտվածին մյուս դատապարտյալներից, ընտանքի հետ տեսակցությունների «ընդունելի» և «ողջամտորեն լավ» մակարդակ (ՄԱԿ-ի՝ Դատապարտյալների հետ վարվեցողության ստանդարտ նվազագույն կանոնների 37-րդ և 57-րդ կանոններ, պարագրաֆ 73, ՄԱԿ-ի՝ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի Սկզբունք 19, պարագրաֆ 74, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի՝ դատաքննությանը կամ տրիբունալին բողոքարկմանն սպասող անձանց կալանավորումը կամ տրիբունալի որևէ մարմնի կողմից այլ կերպ կալանավորումը կարգավորող կանոնների 61(Ա) կանոն, պարագրաֆ 77, և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի ու Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի նախադեպային իրավունքը, տե՛ս վերը՝ պարագրաֆներ 78-80):
144. Կառավարությունն իր գրավոր դիրքորոշման մեջ, հղում կատարելով Սահմանադրական դատարանի որոշումներին, առարկել է, որ սահմանափակումները կիրառվել են հանցավորին վերափոխելու համար: Մեծ Պալատի նիստում նրանք բացահայտ կերպով ընդունել են, որ դիմումատուի բանտային ռեժիմը ոչ թե վերաինտեգրման, այլ առավելապես մեկուսացման նպատակ է հետապնդել (տե՛ս վերը՝ պարագրաֆ 99): Դատարանն ավելացնում է, որ Քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածը ցմահ դատապարտված բանտարկյալի համար նախատեսում է 25 տարի պատիժը կրելուց հետո պատժի կրումից վաղաժամկետ ազատվելու համար դիմելու հնարավորություն: Դատարանը գտնում է, որ դիմումատուի ռեժիմի խիստ բնույթը արգելել է ցմահ դատապարտված բանտարկյալներին իրենց ընտանիքների հետ կապ պահպանել և այդպիսով բարդացրել է նրանց սոցիալական վերաինտեգրումը և վերականգնումը՝ նրանց հետ կապը խթանելու ու աջակցելու փոխարեն (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Վինտերի ու այլոց գործը, կետեր 111-116): Այս կապակցությամբ Դատարանը նաև զգալի կարևորություն է տալիս Խոշտանգումների կոմիտեի հանձնարարականներին, որոնք սահմանում են, որ բանտային երկարաժամկետ ռեժիմները «պետք է ձգտեն դրական և ակտիվ ճանապարհով հատուցեն ազատազրկման ապասոցիալականացնող ազդեցությունների համար» (տե՛ս վերը՝ պարագրաֆ 67):
145. Այս նպատակը համահունչ է Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետին, որը Ռուսաստանի համար գործում է 1973 թվականից, և որը սահմանում է, որ բանտարկյալների հետ վերաբերմունքի հիմնական նպատակը նրանց վերափոխումը և սոցիալական վերականգնումն է (տե՛ս վերը՝ պարագրաֆ 69): Դա նաև առկա է այլ միջազգային գործիքներում, որոնք շեշտում են, որ բանտային մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն բոլոր բանտարկյալների, ներառյալ ցմահ դատապարտվածների վերաինտեգրման ու վերականգնման համար (Կանոն 6, 102.1 և 102.2, 2006 թվականի Եվրոպական բանտային կանոններ, Նախարարների Կոմիտեյի թիվ 76(2) բանաձևի 6-րդ և 11-րդ կետեր, և Բանտային վարչակազմերի կողմից ցմահ կամ այլ երկարատև ազատազրկման դատապարտված բանտարկյալների ղեկավարման վերաբերյալ թիվ Rec(2003)23 բանաձևի 2-րդ, 5-րդ, 22-րդ և 33-րդ կետեր, տե՛ս վերը՝ պարագրաֆներ 58-64):
146. Դատարանը եզրակացնում է, որ միջամտությունը դիմումատուի ընտանեկան և մասնավոր կյանքին, որը հետևանք է տեսակցությունների այդքան ցածր հաճախականության, բացառապես բխող բանտային պատժի ծանրությունից, որպես այդպիսին համաչափ չէ Կառավարության կողմից բարձրացված նպատակի հետ: Այնուհետև Դատարանը հայտնում է, որ այս միջոցի ազդեցությունն ուժեղացել է այդքան երկար ժամանակով այն կիրառելու, ինչպես նաև բանտային տեսակցությունների նկատմամբ գործող զանազան կանոնների հետևանքով, ինչպես նաև ապակե պատի կամ մետաղական պատնեշի, տեսակցության ընթացքում բանտի հսկիչի շարունական ներկայության և չափահաս այցելուների առավելագույն թվի սահմանելու արդյունքում (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Թրոսինի գործը, կետեր 43-46):
147. Դիմումատուի դեպքում վերոնշյալ հավելյալ սահմանափակումները հատկապես դժվարացրել են իր համար իր երեխայի և տարեց ծնողների հատ կապ պահպանելը այն ժամանակ, երբ իր ընտանիքի հետ կապ ունենալն այդքան էական է եղել ներգրավված բոլոր կողմերի համար (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 23-25 և 97): Դիմումատուի հետ ուղղակի ֆիզիկական շփման արգելքն ու բանտի հսկիչը ներկա գտնվելն ու հեռավորության վրա այս ընթացքում նրանց լսելը նպաստել են, որ դիմումատուն չկարողանա սերտ կապ հաստատել իր տղայի հետ վերջինիս վաղ տարիքի համար կարևոր ժամանակաշրջանի ընթացքում, ինչպես նաև բացասական ազդեցություն են ունեցել իր տարեց հոր հետ հաղորդակցվելու վրա այն ընթացքում, երբ դեռ իր հայրը կարող էր իրեն բանտ այցելել: Ավելին, ակներև է, որ չափահաս այցելուների թվի սահմանափակումը և տեսակցությունների հաճախականության նվազեցումը իր որոշ ազգականների ու հեռավոր բարեկամների համար պարզապես անհնարին են դարձրել այս ընթացքում դիմումատուին բանտ այցելելը:
148. Ի նկատի ունենալով զանազան երկարատև և բանտում տեսակցություն ունենալու դիմումատուի հնարավորության նկատմամբ կիրառված ծանր սահմանափակումների համակցությունը, ինչպես նաև տեսակցությունների նկատմամբ բանտային ռեժիմի ձախողումը պատշաճորեն ուսումնասիրելու համաչափության սկզբունքն ու վերականգնման և վերաինտեգրման կարիքիը, Դատարանը եզրակացնում է, որ քննարկվող միջոցը չի հաստատել արդարացի հավասարակշռություն մի կողմից դիմումատուի մասնավոր և ընտանեկան կյանքի պաշտպանության և մյուս կողմից՝ Կառավարության կողմից վկայակոչված նպատակների միջև, և որ պատասխանող պետությունն այդ կապակցությամբ չափազանցրել է իր՝ գնահատման թույլատրեի հայեցողությունը:
149. Այստեղից հետևում է, որ հատուկ ռեժիմի ուղղիչ գացութում դիմումատուի նկատմամբ գործած խիստ ռեժիմի արդյունքում տեղի է ունեցել դիմումատուի՝ իր մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգալից վերաբերմունքի իրավունքի խախտում, որը երաշխավորվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
150. Դիմումատուն ի լրումն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կապակցությամբ իր դիրքորոշման նաև պնդում է, որ դատավճռից հետո իր կալանքի ընթացքում ընտանիքի անդամների հետ տեսակցելու կարողության զանազան սահմանափակումները հակասում են Կոնվենցիայի 14-րդ հոդվածին:
151. Հաշվի առնելով սույն գործում առկա որոշակի հանգամանքները, որոնք առաջացրել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, Դատարանը չի տեսնում 14-րդ հոդվածի տեսանկյունից այդ փաստերն առանձին քննելու կարիք (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Դիկսոնի գործը, կետ 86):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
152. Դատարանը քննել է դիմումատուի կողմից ներկայացված մյուս գանգատները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր տրամադրության ներքո գտնվող բոլոր նյութերը և այն, որ այս գանգատները գտնվում են Դատարանի իրավասության ներքո, այն գտնում է, որ դրանք չեն բացահայտում Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով ամրագրված իրավունքների ու ազատությունների խախտումներ: Հետևաբար Կոնվենցիայի Հոդված 35-ի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ գանգատի այս մասը պետք է մերժել որպես ակնհայտ անհիմն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ
153. Կոնվենցիայի Հոդված 41-ը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
154. Դիմումատուն պահանջել է 40,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա պնդել է, որ 10 տարի շարունակ իր ընտանիքի անդամներին տեսակցելու իր հնարավորության վրա դրված սահմանափակումների արդյունքում նա կրել է խիստ հոգեկան տառապանք:
155. Կառավարությունը հայտարարեց, որ դիմումատուի դեպքում արդարացի փոխհատուցումն համաչափ կլինի խախտման փաստն արձանագրելու դեպքում:
156. Դատարանը գտնում է, որ դիմումատուն սթրես ու ֆրուստրիացիա է ապրել արձանագրված խախտման արդյունքում: Անաչառորեն գնահատելով՝ Դատարանը դիմումատուին տրամադրում է 6,000 եվրո՝ գումարած այդ գումարի նկատմամբ հաշվարկվող յուրաքանչյուր հարկ՝ որպես ոչ-նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
157. Դիմումատուն պահանջել է նաև 12,525 եվրո Դատարանում կատարած ծախսերի ու ծախքերի համար: Նա ներկայացրել է ծախսերի ու ծախքերի մանրակրկիտ հաշիվ-ապրանքագիր, որը ներառում է տիկին Պրեոբրաժենսկայայի կողմից 120 ժամ կատարած հետազոտություններն ու փաստաթղթերի նախապատրաստումը՝ 1 ժամը 100 եվրո հարաբերակցությամբ, և 525 եվրո թարգմանչական ծառայությունների համար:
158. Կառավարության կարծիքով այդ պահանջը ոչ միայն չափազանցված է, այլև չի ներկայացվել ապացույց այն մասին, որ այդ գումարները փաստացի վճարվել են իրավաբանին կամ կատարվել են նման ծախսեր:
159. Ըստ Դատարանի նախադեպային իրավունքի՝ դիմումատուն օժտված է կատարած ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունքով, եթե նա հիմնավորում է, որ այդ ծախսերը փաստացի ու անհրաժեշտաբար են կատարվել և դրանց չափը ողջամիտ է: Հաշվի առնելով վերոհիշյալ չափանիշն ու իր տրամադրության ներքո գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ ողջամիտ է դիմումատուին 11,675 եվրոյի տրամադրումը, որը պահանջված գումարից պակաս է 850 եվրոյով, որն արդեն վճարվել է դիմումատուի իրավաբանին իրավական օգնության տրամադրման հիմքով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
160. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա` հավելած երեքհարյուրերորդական տոկոս:
ԱՅՍ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. հայտարարում է, որ դիմումատուի գանգատը 1999 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում բանտային տեսակցությունների նկատմամբ կիրառվող տարբեր սահմանափակումների մասով, ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասն անընդունելի է.
2. գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 8-ի խախտում.
3. գտնում է, որ Կոնվենցիայի Հոդված 8-ի ներքո արված իր նախորդ եզրակացությունների ուժով Կոնվենցիայի Հոդված 14-ի առանձին քննություն չի պահանջվում.
4. գտնում է
(ա) որ Պատասխանող պետությունը 3 ամիսների ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարը` փոխարկված պատասխանող պետության արժույթով որոշումը կայացնելու պահի դրությամբ գործող փոխարժեքով, մասնավորապես.
(i) 6,000 (վեց հազար) եվրո՝ գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ-նյութական վնասի համար,
(ii) 11,675 (տասնմեկ հազար վեց հարյուր յոթանասունհինգ) եվրո՝ գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել կատարած ծախսերի ու ծախքերի համար.
(b) որ վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս.
5. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմումատուի հայցի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն ու ծանուցված է 2015 թվականի հունիսի 30-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների գրասենյակում:
Լոուրենս ԻերլիԴեն Շպիլման
Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցվում են դատավորներ Պինտո դե Ալբուքյուրեքի ու Տուրկովիչի համընկնող հատուկ կարծիքը:
Դ.Շ.
Տ.Լ.Ի.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՊԻՆՏՈ ԴԵ ԱԼԲՈՒՔՅՈՒՐԵՔԻ ՈՒ ՏՈՒՐԿՈՎԻՉԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
1. Մենք միանում ենք Մեծ Պալատի միաձայն ընդունած դիրքորոշմանն այն մասին, որ առկա է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, սակայն կցանկանայինք ավելացնել հետևյալ պատճառաբանությունները: Դժբախտաբար արդարացիորեն հստակ կերպով ներկայացնելով բանտային իրավունքի Եվրոպական չափանիշները՝ Մեծ Պալատը չի նշել բոլոր հնարավոր իրավական հետևանքներն այդ նույն հստակությամբ:
Վերասոցիալիզացումը որպես ազատազրկաման հիմնական նպատակ
2. Մեծ Պալատի հիմնավորման հետ մեր անհամաձայնության 1-ին պատճառն ընկած է այն փաստում, որ Մեծ Պալատը որոշել է չգնահատել Ռուսաստանի Դաշնության 1997 թվականի հունվարի 8-ի Քրեակատարողական օրենսգրքի իրավաչափությունը, որը կիրառվում է ցմահ ազատազրկման դատապարտված և հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում խիստ և ընդհանուր ռեժիմի տակ գտնվող դատապարտյալների նկատմամբ, մասնավորապես այդ օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի, ինչպես նաև 127-րդ հոդված 3-րդ կետի իրավաչափությունը: Մեծ Պալատը նախընտրել է խուսափել այդ կետից՝ վճռի 114-րդ և 115-րդ կետերում այն թողնելով բաց: Մեր կարծիքով այդ հարցադրումը չպետք է առանց քննության թողնվի:
3. Մեղսունակ իրավախախտների քրեական պատիժը կարող է ունենալ հետևյալ վեց նպատակներից մեկը կամ ավելին. (1) պոզիտիվ հատուկ կանխարգելում (վերասոցիալիզացում), այն է՝ իրավախախտին պատրաստել հասարակություն վերադառնալուն և ազատվելուց հետո համայնքում օրինապահ կյանքով ապրելուն, (2) նեգատիվ հատուկ կանխարգելում (իրավախախտի գործունակությունից զրկելը), այն է՝ դատապարտված անձի կողմից օրենքի հետագա խախտումներից խուսափելը՝ նրան համայնքից հեռացնելով, (3) պուզիտիվ ընդհանուր կանխարգելում (խախտված իրավական նորմի կատարումը), այն է՝ խախտված նորմի վերականգնումը, դրա սոցիալական հավանության ուժեղացում և դրանց հետևելը, (4) նեգատիվ ընդհանուր կանխարգելում (հավանական իրավախախտների ձեռնպահ մնալը հանցանքի կատարումից), այն է՝ հանրությանը չխրախուսելը ներգրավվելու նմանատիպ արարքի կատարմանը, (5) արժանի պատիժ, այն է՝ հանցավորի՝ մեղավորությամբ կատարած արարքի համար հատուցում / քավում, և (6) վերականգնում (վերականգնողական արդարադատություն), այն է՝ հանցանքի կատարումից տուժածների համար որքանով հնարավոր է նախկին վիճակի վերականգնում:
4. Վինտերը և այլոք գործում Մեծ Պալատն ընդունել է, որ պատժային ժամանակակից քաղաքականությունը շեշտը դնում է ազատազրկման վերականգնողական նպատակի վրա, և արդարացիորեն որոշել է, որ «ողջ կյանքի կարգը» (այն է՝ չնվազեցվող ցմահ դատապարտումը) անուղղեկիորեն խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, քանի որ դա հակառակ է վերասոցիալականացման նպատակին[1]: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Դատարան) հստակ ընտրություն է կատարել ազատազրկման որպես գերակշռող նպատակի կապակցությամբ. դա պոզիտիվ հատուկ կանխարգելումն է (իրավախախտի վերասոցիալիզացումը):
5. Ռուսաստանի Կառավարությունը սույն գործով ներկայացրել է, որ ցմահ դատապարտված բանտարկյալների դեպքում, այդ թվում և դիմումատուի դեպքում չի ակնկալվել հասնելու սոցիալական վերաինտեգրմանը որպես նպատակի և պնդել է, բանտային ռեժիմի միակ նպատակը եղել է անձանց, ինչպիսին է դիմումատուն, մեկուսացումը[2]: Իրականում ըստ Ռուսաստանի Կառավարության՝ ցմահ ազատազրկման նպատակները եղել են հատուցումը և ցմահ բանտարկումը (նեգատիվ հատուկ կանխարգելումը): Այն ենթադրության հիման վրա, որ հանցանքն այնքան սարսափելի է, որ հնարավոր չէ քավել, հանցավորին պատժելու միակ ճանապարհը նրան կյանքի մնացած մասն ազատությունից զրկելն է: Այս տրամաբանությամբ հանցանքի սարսափելիությունը պահանջում է ողջ կյանքով հատուցում[3]: Ուստի Ռուսական պետությունը մերժում է մարդկայի կյանքի ցանկացած այլ շահ, քան բանտարկյալի պարզապես մարմնական գույատևումը, քանի որ ենթադրաբար բանտարկյալը վերականգվելու համար կամ դրանից հետո այլևս պիտանի չի համարվում: Պատկերավոր ասած՝ ցմահ դատապարտված բանտարկյալը «քաղաքացիական մահ» է տանում և ցմահ ազատազրկումը արդարացվում է «հետաձգված մահապատժի» տրամաբանությամբ, ուստի՝ իջեցնելով բանտարկյալին այն կատարողների իշխանության համար պարզապես առարկայի մակարդակի:
6. Ի լրումն վերականգնողական այս հնացած տրամաբանության՝ Ռուսաստանի Կառավարությունը վկայակոչում է իրավախախտի ցմահ բանտարկումը «նեգատիվ հատուկ կանխարգելում», այն կանխավարկածով, որ իրավախախտի առանձնահատուկ վտանգավորությունը պահանջում է, որ նա որքան հնարավոր է երկար ժամկետով, մասնավորապես՝ իր կյանքի մնացած հատվածը, հեռացվի համայնքից: Սակայն այս կանխավարկածն անընդունելի է երկու պատճառով. Նախ այն հիմնված է չափազանց խնդրահարույց կանխատեսումների սանդղակի վրա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ «սխալ դրական» արդյունքներ են եղել: Երկրորդ՝ «իրավախախտի վտանգավորության» ընդարձակող ազդեցությունը, որը ներառել է «անհատականության խախտումները», «հոգեկան շեղումները» կամ «անկայուն բնավորությունը», աղոտ է դարձնում մի կողմից մտավոր կարողություններով պիտանի և պատասխանատու իրավախախտների, մյուս կողմից՝ անմեղսունակ և մտավոր կարողություններով ոչ պիտանի իրավախախտների միջև եղած սահմանը, ինչը իրավախախտներին սխալ «պիտակավորելու» լուրջ ռիսկ է պարունակում;
7. Այս ենթատեքստում ընտանիքի հետ տեսակցությունը իրեն ներհատուկ այնպիսի արժեք կամ նպատակ չի ներկայացնում, ինչպիսիք են ռեցիդիվի նվազեցումը կամ ուղղիչ ազդեցությունները բարելավելը, բացառությամբ այն նպատակների ու արժեքների, որոնք տեսակցությունների նկատմամբ մեխանիկորեն կիրառվող և ծայրահեղ սահմանափակումներն ավելացնում են բանտարկման ռեժիմի պատժիչ բնույթին: Այնուամենայնիվ մենք ընտանեկան կանոնավոր տեսակցությունները չենք համարում արտոնություն, որը կարող է վերացվել, այլ դրանք դիտարկում են որպես բանտակցի և ընտանիքի անդամների՝ 8-րդ հոդվածով նախատեսված իրավունք՝ ընտանեկան հարաբերությունները պահպանելու համար: Բանտարկյալների և նրանց ընտանիքի կյանքերը խորապես ազդվում են տեսակցությունների քաղաքականությունից, ինչպես հստակ երևում է սույն գործում, որտեղ հայր-որդի հարաբերությունները տարիների ընթացքում դադարել են առնվազն մասնակիորեն որևէ իմաստալից հաղորդակցության կորստի պատճառով: Տեսակցությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է ողջամիտ հիմքեր ունենան: Այս իրավունքներից զրկումը պետք է կապված լինի իրավաչափ ուղղիչ շահերի հետ և ապահովության և անվտանգության պաշտպանության հետ[4]: Ռուսաստանի Կառավարությունը Դատարանին չի տրամադրել որևէ ապացույց առ այն, որ դիմումատուի դեպքում տեսակցության իրավունքների նկատմամբ մեխանիկորեն և խստագույնս կիրառված սահմանափակումները հետապնդել են այլ նպատակ, քան բանտային ռեժիմի պատժող բնույթն ավելի խստացնելը։
8. Ուստի մենք համարում ենք, որ ցմահ ազտազրկումը և տեսակցության իրավունքների սահմանափակումները, ինչպես նշվում է Ռուսաստանի Կառավարության կողմից, իրավաչափ չեն բանտարկյալների, այդ թվում և ցմահ ու երկարաժամկետ դատապարտվածների վերասոցիալիզացման տեսանկյունից, ինչպես նշված է Վինթերը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործում։
Անհատականացված պատժի պլան ունենալու պետության պարտականությունը
9. Մեծ Պալատի պատճառաբանության հետ չհամաձայնելու երկրորդ հիմքն այն բաց հայտարարությունն է, որ պետությունը պատժային քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս օժտված է գնահատման թույլատրելի լայն հայեցողությամբ[5]։ Մենք կարծում ենք, որ այս պնդումը չի համապատասխանում այն պնդումի հետ, ինչը նույնպես արվել է Մեծ Պալատի կողմից, «վերասոցիալիզացումը» պարտադիր հանգամանք է, որ պետությունը պետք է ի նկատի ունենան իր պատժային քաղաքականությունը մշակելիս, և սույն եվրոպական իրավիճակը նշանակում է «անձնական և ընտանելան կյանքին հնարավոր թույլատրելի միջամտությունը գնահատելիս պատասխանող պետության գնահատման թույլատրելի հայեցողության նեղացում[6]»։
10. Բանտարկյալների վերասոցիալիզացմանն ուղղված պատժային քաղաքականության անկյունաքարը անհատականացված պատժային պլանն է, որի շրջանակներում բանտարկյալի ռիսկայնությունը և առողջական կարիքները, գործունեությունը, աշխատանքը, մարզումները, կրթությունը և ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ կապը պետք է գնահատվեն։ Պատժի գիտության այս հիմնական սկզբունքը ընդունվել և հաստատվել է Եվրոպայի և աշխարհի բարձրագույն քաղաքական մակարդակներում[7]։ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի բառերով ասած՝ «պատշաճ ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ համապատասխան պատժային պլաններ ու ռեժիմներ գործեն ցմահ և երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների համար»[8]։
Պատասխանող պետության դեպքում Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն առանձնահատուկ կերպով նշել է և պահանջել, որ պետք է կիրառվեն «ռիսկերի և կարիքների բազմակողմանի և շարունակական գնահատում՝ անհատականացված պատժի պլանի հիման վրա»[9]։
11. Այսպիսով անհատականացված պատժային պլանը, ռիսկերի և կարիքների բազմակողմանի և թարմացվող գնահատականներով առնվազն ցմահ կամ երկար ժամկետով դատապարտված բանտակիցների համար, պետությունների պոզիտիվ միջազգային պարտավորություն է Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող[10]։ Այս պլանի հիմնական նպատակը յուրաքանչյուր բանտարկյալին օժանդակելն է հարմարվելու իր մեկուսացման հետ և և իրեն պատրաստելն է բաց հասարակությունում օրինապահ վարքագիծ դրսևորելուն[11]։ Ինչպես Դատարանը գտել է՝ բանտարկյալի վերականգնման առաջընթացի կայուն ու կանոնավոր գնահատումը և ցմահ բանտարկյալների դրական փոփոխությունների խթանումը «բանտային մարմինների պրոակտիվ մոտեցման հիման վրա» պետք է համապատասխանեն 3-րդ և 8-րդ հոդվածներից բխող պոզիտիվ պարտավորությանը, ներառյալ բանտարկյալի ընտանեկան կյանքի պահպանման պարտականությունը[12]։ Պետությունները պետք է լրջորեն ստանձնեն իրենց միջազգային պարտավորությունները՝ բանտարկյալների՝ իրենց պատիժը կառուցողական և վերականգնողական միջոցներով կրելն ապահովելու համար։
Բանտարկյալի՝ ընտանիքի հետ տեսակցելու իրավունքը միջազգային իրավունքում
12. Վճռի պատճառաբանության հետ մեր անհամաձայնության երրորդ կետը Մեծ պալատի արած եզրակացությունն է, որի համաձայն սույն գործում ընտանիքի հետ տեսակցությունների ցածր հաճախականությունը (վեց ամիս մեկ տեսակցություն) բացառապես բանտարկյալի պատժի ծանրության հիման վրա, որպես այդպիսին անհամաչափ է Կառավարության կողմից ներկայացված նպատակների հետ[13]։ Այդ եզրահանգումը կատարելիս Մեծ Պալատը անորոշ ու մտահոգիչ տպավորություոն է թողնում, որ հավանաբար տեսակցությունների այդպիսի ցածր հաճախականությունն ընդունելի կլիներ, եթե դրանք անխուսափելիորեն պայմանավորված լինեին բանտարկյալի պատժի ծանրության հետ։ Այդ հանգամանքները, որոնք կարող են արդարացնել ընտանիքի հետ տեսակցությունների իրավունքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, վճռում ոչ մի տեղ արտացոլված չեն։
13. Ավելին, Մեծ Պալատն ավելացնում է, որ բանտային այս ռեժիմի ազդեցությունն ուժեղացել է լրացուցիչ հինգ հանգամանքների առկայությամբ. դրանք են դրա տևողությունը 10 տարին, ուղղակի ֆիզիկական շփման արգելքը, ապակե պատով կամ մետաղական պատնեշով առանձնացնելը, տեսակցության ընթացքում բանտային հսկիչի շարունակական ներկայությունը և չափահաս այցելուների առավելագուն թվի սահմանումը։ Մեծ Պալատի կարծիքով միայն ընտանիքի հետ տեսակցությունները սահմանափակելը չէ, որ պարսավելի է, այլ հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում խիստ ռեժիմը նույնպես դատապարտելի է, ինչը կիրառվել է դիմումատուի դեպքում[14]։ Չնայած մենք համամիտ ենք, որ այս հանգամանքներն առաջացրել են դիմումատուի 8-րդ հոդվածով սահմանված ընտանեկան կյանքի իրավունքի խախտում, դիմումատուի կոնվենցիոն իրավունքին միջամտությունը, ի լրումն այն բանի, որ եղել է առանց իրավաչափ նպատակի, նաև անհամաչափ է եղել զուտ տեսակնցությունների ցածր հաճախականության հիմքով։ Սա պետք է հստակորեն արտացոլվի. բանտարկյալների հետ ընտանեկան տեսակցությունները վեց ամիսը մեկ անգամ թույլատրող դրույթն ինքնին անմարդկային է[15]։
14. Ուստի մենք չենք կարող համաձայնել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի հետ, որն իր 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 248-Օ որոշմամբ հայտնում է, որ Քրեակատարողական օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների դրույթները «ինքնին չեն առաջացնում լրացուցիչ սահմանափակումներ, բացի նրանցից, որոնք բխում են ազատազրկումը որպես պատիժ կիրառելիս Սահմանդրության 55-րդ հոդվածի իմաստով»։ Ակնհայտ է, որ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում գործող սովորական ռեժիմի սահմանափակումները (տարեկան երկու կարճատև և երկու երկարատև տեսակցություն), թեթևացված ռեժիմի սահմանափակումները (տարեկան երեք կարճատև և երեք երկարատև տեսակցություններ), և խիստ ռեժիմի սահմանափակումները (տարեկան երկու կարճատև տեսակցություն) անցնում են «ազատազրկման ձևով պատժի էության» սահմանները։ Այս դրույթներն ավելի են վատթարացնում երկարաժամկետ ազատազրկման վնասակար անխուսափելի հետևանքները։ Ավելին, դրանք որոշակի պատժի ենթարկված բանտարկյալների համար առաջացնում են սահմանափակումներ՝ առանց պատշաճորեն հաշվի առնելու անհատ բանտարկյալի ներկայացրած ռիսկերը։ Դրանց կիրառման դաժան և մեխանիկական եղանակի տեսանկյունից այս սահմանափակումներն անհատականացնելու նպատակ չունեն։ Իրականում դրանք նպաստում են ցմահ և երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների տարանջատմանը՝ հիմնվելով միայն իրենց պատժատեսակի վրա[16]։ Այս կապակցությամբ մենք չենք ցանկանում համաձայնել, առանց հետագա ծավալման, որոշման 132-րդ պարագրաֆի երկրորդ նախադասության այդ անորոշ ձևակերպման հետ, համաձայն որի՝ «ուստի սկազբոունքորեն բացառվում է, որ պատժի ծանրությունը կարող է պայմանավորվել առնվազն որոշ չափով բանտային ռեժիմի տեսակով»[17]։
15. Մենք գտնում ենք, որ Մեծ Պալատն ընդունում է, որ 8-րդ հոդվածով սահմանված ընտանիքի հետ տեսակցելու իրավունքը պահանջում է պետություններից հաշվի առնելու «դատապարտյալի շահերը», ի նկատի ունենալով յուրաքանչյուր դատապարտյալին և իր ընտանիքի համապատասխան անդամներին, և երկարաժամկետ բանտային ռեժիմները պետք է ձգտեն պրոակտիվ և պոզիտիվ եղանակով հատուցեն ազատազրկման ապասոցիալականացնող հետևանքները[18]։ Դժբախտաբար Մեծ Պալատը տրամաբանական հավելյալ քայլեր չի ձեռնարկել հստակ պահանջ սահմանելու համար, որ բանտային մարմինները պետք է ուսումնասիրեն ընտանեկան տեսակցությունների համար ներկայացված բոլոր դիմումները ըստ յուրաքանչյուր գործի հանգամանքների և անհատական ռիսկի առանձին գնահատման և յուրաքանչյուր բանտարկյալի պատժային պլանի կարիքների շրջանակներում։ Ցմահ կամ երկարաժամկետ դատապարտված բոլոր բանտարկյալների տեսակցությունների տեսակի, հաճախականության կամ տևողության նկատմամբ մեխանիկորեն կիրառվող ցանկացած սահմանափակում անընդունելի է[19]։ Բանտային ռեժիմի այսպիսի ոչ ճկունությունը հակասում է ներկայիս Եվրոպական ուղղիչ-պատժային չափանիշների պահանջած գնահատման տեխնիկային։
16. Հաշվի առնելով, որ սույն գործում գնահատման ենթակա բանտային ռեժիմը տևել է 1999 թվականից մինչև 2009 թվականը, մենք հարկ ենք համարում վկայակոչել 2006 թվականի և 1987 թվականի Եվրոպական բանտային կանոնները, ինչպես նաև հաջորդող Եվրոպական և ՄԱԿ-ի չափանիշները, մասնավորապես՝ 1973 թվականի Եվրոպայի Խորհրդի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն կանոնները և ՄԱԿ-ի՝ Դատապարտյալների հետ վարվեցողության ստանդարտ նվազագույն կանոնները և միջազգային իրավունքի զանազան այլ առաջատար գործիքներ, որոնք անտեսվել են Մեծ Պալատի կողմից[20]։ Այս բոլոր իրավազոր փաստաթղթերում ընտանեկան տեսակցությունների հարցերով չափանիշները շատ հստակ են ձևակերպված։
2006 թվականի Եվրոպական բանտային կանոնները սահմանում են, որ «Բանտարկյալներին պետք է թույլատրել ընտանիքի, այլ անձանց և դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու որքան հնարավար է հաճախակի նամակագրությամբ, հեռախոսով կամ հաղորդակցության այլն ձևերով և տեսակցելու այս անձանց հետ։ Հաղորդակցությունն ու տեսակցությունները կարող են սահմանափակվել կամ մոնիթորինգի ենթարկվել, ինչն անհրաժեշտ է տևող քրեական քննության պահանջների, կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության, քրեական հանցագործությունների կանխարգելման ու հանցագործության տուժողներին պաշտպանելու համար, սակայն այդպիսի սահմանափակումները, ներառյալ դատական մարմինների կողմից նշանակված հատուկ սահմանափակումները, պետք է թույլատրեն հաղորդակցության նվազագույն ընդունելի մակարդակ»։ Կարևոր է փաստել, որ համապատասխան մեկնաբանությունը բացատրում է, որ «Ընտանիքին հղում կատարելը պետք է մեկնաբանել բառացի՝ ընդրկելու համար այն անձանց հետ հարաբերությունները, ում հետ բանտարկյալն ստեղծել է այնպիսի կապ, որը հավասարազոր է ընտանիքի անդամի հետ ունեցած հարաբերությանը, նույնիսկ եթե այդպիսի հարաբերությունն օրինականացված չէ...։ Գալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պետական մարմինների կողմից այս իրավունքի միջամտության սահմաններին՝ հաղորդակցության նկատմամբ սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի...։ Սահմանափակումները պետք է լինեն նվազագույնս միջամտող և արդարացվեն վտանգով ...՚ Տեսակցությունները, օրինակ՝ չպետք է արգելվեն, եթե դրանք սպառնում են անվտանգությունը, սակայն դրանց նկատմամբ հնարավոր է համաչափորեն խստացված հսկողություն իրականացնել... Նույնիսկ այն բանտարկյալներին, ում նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, թույլատրվում է որոշ չափով կապ պահպանել արտաքին աշխարհի հետ։ Տեսակցությունների նվազագույն քանակը սահմանելը լավ քաղաքականություն կարող է լինել ազգային օրենսդրության համար...։ Տեսակցությունների որոշակի կարևորությունը ոչ միայն բանտարկյալների, այլ նաև իրենց ընտաիքների համար շեշտադրվում է 24.4 Կանոնում։ Կարևոր է, որ հնարավորության դեպքում բանտակիցների ընտանիքների հետ տեսակցությունները տևեն երկար ժամանակ, օրինակ 72 ժամ՝ ինչպես Արևելյան Եվրոպայի շատ երկրներում»[21]։
Այս նույն հաղորդագրությունն է պարունակում նաև Անդամ պետություններին Նախարարների Կոմիտեյի «Բանտի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման և որոշակի ժամկետով դատապարտվածների կառավարման մասին» թիվ Rec(2003)23 հանձնարարականը, ըստ որի՝ «Առանձնահատուկ ջանքեր պետք է գործադրվեն կանխելու համար ընտանիքի հետ կապի խզումը: Այս տրամաբանությամբ բանտարկյալները պետք է հնարավորության դեպքում այնպես տեղաբաշխվեն, որ բանտը մոտ գտնվի նրանց ընտանիքին կամ հարազատին, նամակագրությունը, հեռախոսազանգերը և տեսակցությունները պետք է հնարավոր առավելագույն հաճախականությամբ և գաղտնիությամբ իրականացվեն: Եթե նմանատիպ պահանջը սպառնալիք է պարունակում ապահովության և անվտանգության տեսանկյունից, կամ արդարացված է ռիսկերի գնահատմամբ, այս հաղորդակցությունը կարող է ուղեկցվել անվտանգության ողջամիտ միջոցներով, ինչպիսիք են նամակագրության մոնիթորինգը և խուզարկումը տեսակցությունից առաջ ու հետո»:
ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Կին բանտարկյալների հետ վարվեցողության և կին իրավախախտների նկատմամբ կիրառվող ոչ բանտային միջոցների մասին» 2010 թվականի Կանոնները (Բանկոկյանի կանոններ) սահմանում են, որ «Բանտային մարմինները պետք է քաջալերեն և որտեղ հնարավոր է նաև օժանդակեն կին բանտարկյալների տեսակցություններին՝ որպես նրանց հոգեկան բավարարվածության և վերաինտեգրման կարևորագույն նախապայման» (կանոն 43): 1990 թվականի ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության մասին» Կանոններով արդեն սահմանվել է, որ «Յուրաքանչյուր անչափահաս պետք է կանոնավոր և հաճախակի տեսակցությունների իրավունք ունենան, սկզբունքորեն շաբաթական մեկ անգամ և ամսական մեկ անգամից ոչ պակաս, այնպիսի պայմաններում, որ հարգվեն անչափահասի անձնական կյանքի, կապերի և ընտանիքի և փաստաբանի հետ անսահմանափակ տեսակցություններ ունենալու կարիքը» (Կանոն 60): 1988 թվականի «Որևէ ձևով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի» 19-րդ Սկզբունքը նույնպես սահմանում է, որ «Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին մասնավորապես իրավունք է տրվում ընտանիքի անդամների այցելության և նրանց հետ նամակագրության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապ ունենալ` օրենքի բովանդակած և օրենքին համապատասխան կանոններով սահմանված խելամիտ պայմանների ու սահմանափակումների համաձայն»: Վերջապես
ՄԱԿ-ի՝ Դատապարտյալների հետ վարվեցողության ստանդարտ նվազագույն կանոնները նախատեսում են, որ «Անհրաժեշտ հսկողության ներքո բանտարկյալներին պետք է թույլատրել հաղորդակցվելու իրենց ընտանիքների, հեղինակավոր ընկերների հետ կանոնավոր ընմիջումներով, ինչպես նամակագրությամբ, այնպես էլ՝ տեսակցությունների միջոցով»:
17. Մենք հաստատում ենք, որ սկզբունքորեն պետության՝ բանտարկյալներին, այդ թվում նաև ցմահ և երկարաժամկետ ազատազրկված դատապարտյալներին սոցիալական վերաինտեգրման համար միջոցներ տրամադրելու պարտականության և այս նպատակով ընտանիքի հետ տեսակցելու[22] կարևորության լույսի ներքո յուրաքանչյուր բանտարկյալ իրավունք ունի տեսակցելու իր ընտանիքի հետ «այնքան հաճախ, որքան հնարարվոր է»: 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքի հետ կանոնավոր տեսակցությունները բանտարկյալի և իր ընտանիքի անդամների իրավունքը, այլ ոչ թե արտոնությունն է: Օրենսդրությամբ պետք է սահմանվեն ընտանիքի հետ տեսակցելու նվազագույն, այլ ոչ թե առավելագույն քանակը: Ընտանիքի հետ տեսակցելու իրավունքի տեսանկյունից ոչ մի տարբերություն չպետք է դրվի ցմահ կամ երկար ժամանակով դատապարտված և այլ պատիժ կրող բանտարկյալների միջև[23]: Ավելին, բանտարկյալի տեսակցությունների իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է բացառապես հիմնված լինի յուրաքանչյուր բանտարկյալին վերաբերող անվտանգության և վարվեցողության հանգամանքների վրա: Նույնիսկ եթե տեսակցությունների նկատմամբ արդարացված սահմանափակում է կիրառվել, ապա դա պետք է կիրառվի այնպես, որ նվազագույնի հասցնի ընտանեկան կյանքին միջամտությունը և պետք է ընտանիքի հետ բանավոր և գրավոր հաղորդակցության այլընտրանքները թույլատրվեն: Ինչպես Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն շեշտում է անհատական ռիսկի և կարիքների գնահատումը պետք է դրվեն այդ դիմումների գնահատման հիմքում[24]:
18. Նախորդ կետում վկայակոչված սկզբունքն արտահայտված է Հանձնաժողովի և Դատարանի նախադեպային իրավունքում, ըստ որի՝ բանտային մարմինների կողմից բանտարկյալին իր ընտանիքի հետ կապը պահպանելուն աջակցելը բանտարկյալի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի էական բաղարդիչն է, որի նկատմամբ սահմանափակումներն ընդունելի են միայն եթե նախատեսված են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետով[25]: Զանազան միջազգային դատարաններ և տրիբունալներ հաստատել են այս սկզբունքը[26]: Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի Կանոնակարգում նախատեսված է ընտանիքի հետ օրական տեսակցություն ունենալու հնարավորություն[27], մինչդեռ Սիերա Լեոնեի հատուկ դատարանի Կանոնակարգով կալանավորվածներին թույլատրվում է տեսակցելու իրենց ընտանիքների և այլոց հետ «կանոնավոր ընդմիջումներով», այնպիսի սահմանափակումների և հսկողության պայմաններում, որոնք Կալանքի ղեկավարը, խորհրդակցելով Ռեջիստրարի հետ, կարող է անհրաժեշտ համարել արդարադատության իրականացման կամ Կալանավայրի անվտանգության և կարգուկանոնի շահերից ելներով[28]:
19. Վերջապես մենք չենք կարող համաձայնել Մեծ Պալատի՝ վճռի 135 և 136 կետերում ներկայացված համեմատական իրավունքի նյութերի համեստ ուսումնասիրության հետ երեք պատճառներով. առաջին՝ մենք չենք կարծում, որ Կոնվենցիայի չափանիշները պետք է հավասարեցվեն ցմահ դատապարտված բանտարկյալների համար ընտանիքների հետ տեսակցությունների բավականին բացառիկ նվազագույն սահմանին, այն է 2 ամիսը մեկ տեսակցություն, ինչպես առկա է Ադրբեջանում և Լիտվայում: Երկրորդ՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս այն փաստին, որ ուսումնասիրված երկրների միայն չնչին փոքրամասնությունում է (36 երկրից 6-ում), որ տարբերակում է մտցված ցմահ ու երկարատև ժամկետով դատապարտված և պատժի այլ տեսակ կրող բանտարկյալների տեսակցությունների իրավունքներում: Երրորդ՝ մենք գտնում ենք, որ այն փաստերը, որ երկրների մեծամասնությունում դատապարտված անձանց թույլատրվում է ունենալ ասմական մեկից ավելի տեսակցություն ընտանիքի հետ և 11 երկրում թույլատրվում է շաբաթական տեսակցություններ, մեծապես վերաբերելի են:
20. Մենք եզրահանգում ենք, որ եվրոպական աճող համաձայնություն կա, որ չպետք է տարբերակում լինի ցմահ ու երկարատև ժամկետով դատապարտված և պատժի այլ տեսակ կրող բանտարկյալների տեսակցությունների իրավունքներում, և որ դատապարտված անձանց առհասարակ թույլատրվում է ընտանիքի հետ տեսակցել ամսական 1-4 անգամ: Եվրոպական այս համաձայնությունն ակնհայտորեն կրել է Խոշտանգումների կոմիտեի՝ իր չափանիշներն իմպլեմենտացնելուն ուղղված ահռելի աշխատանքի և Եվրոպական բանտային կանոնների ազդեցությունը, որոնց նշանակալից ազդեցությունը պետք է սույն գործում ընդունվեր և խթանվեր Մեծ Պալատի կողմից, մասնավորապես ընտանիքի հետ տեսակցելու իրավունքի տեսանկյունից՝ պնդելով, որ տեսակցությունների իրավունքի սահմանափակումները պետք է կազմվեն այնպես, որ հասնեն Եվրոպական բանտային Կանոններով սահմանված իրավաչափ նպատակներին:
Եզրակացություն
21. Բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ տեսակցելու իրավունքի վերաբերյալ Ռուսաստանի վիճարկվող օրենսդրությամբ նախատեսված խիստ հատուցողական և մեկուսացնող նպատակներն իրավաչափ չեն: Բացի այս ասպեկտից վիճարկվող օրենսդրությունը նաև անհամաչափ է թույլատրելի տեսակցությունների ցածր հաճախականության տեսանկյունից: Տեսակցությունների ռեժիմի մյուս բոլոր առանձնահատկությունները պարզապես մեծացրել են դիմումատուի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտումը: Այս խախտումը հատուցելու համար պատասխանող պետությունը ոչ միայն պետք է փոխհատուցի դիմումատուին, այլ նաև նրան պետք է տրամադրի պատժի անհատականացված պլան, որի շրջանակներում կգնահատվեն իր անհատական ռիսկերն ու կարիքները, հատկապես ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու առնչությամբ:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1] Տե՛ս Վինտերն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] գործը, գանգատներ թիվ 66069/09, 130/10 և 3896/10, ՄԻԵԴ 2013 (քաղվածքներ)), կետեր 111-116: Այս լույսի ներքո չնվազեցվող ցմահ դատապարտումը նույնն է ինչ անմարդկային վերաբերմունքը ապասոցիալականացման ենթատեքստում, ուստիև նույնն է ինչ մարդկայի հատկանիշներից զրկելը: Իրականում սա նույնպես ճիշտ է բաց ավարտով, անորոշ պատիժների դեպքում, ինչպես նաև այն որոշակի ժամկետով պատիժների դեպքում, որոնք գերազանցում են բնականոն կյանքի շրջանը կամ ծայրահեղ երկար պատիժների դեպքում:
[2] Տե՛ս որոշման պարագրաֆներ 99 և 144: Դիմումատուն մասնավորապես վիճարկել է այս մոտեցումը (տե՛ս որոշման պարագրաֆ 94):
[3] Տե՛ս Ռուսաստանի Սահմանադրական դատարանի 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 248-Օ որոշումը: Այդ դատարանի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 257-Օ և 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 91-Օ որոշումներում, որոնք կայացվել են դիմումատուի բողոքի հիման վրա, արտահայտած պատճառաբանությունները նույնաբանություններ են և որևէ էական փաստարկ չեն ներկայացնում, քանի որ որոշումները պարզապես հայտնում են, որ Քրեակատարողական օրենսգրքի 125-րդ և 127-րդ հոդվածները «նպատակ են հետապնդում պատիժները հարմարեցնել անհատ իրավախախտներին և տարբերակել դրանք»: Ինչպես ստորև կներկայացվի, այս դրույթները ցմահ ազատազրկման դատապարտվածների համր բանտային ռեժիմն անհատականացնելու նպատակ չեն ունեցել` իրենց խիստ, մԵվրոպայի Խորհրդիանիկորեն նշանակվող, ուստի և ցմահ ազատազրկված բոլոր բանտարկյալների համար չանհատականացնող վերաբերմունքի տեսանկյունից:
[4] Տեսակցությունների իրավունքների սահմանափակումների իրավաչափ նպատակների համար տե՛ս Եվրոպական բանտային կանոնների 24.2 կանոնը (տե՛ս որոշման պարագրաֆ 58) և համապատասխան մեկնաբանությունները, կետ 22, 2003 թվականի հանձնարարական թիվ Res(2003)23 (տե՛ս որոշման պարագրաֆ 64)։ Կանոն 43.1 1987 թվականի Եվրոպական բանտային կանոնների և համապատասխան մեկնաբանությունները, Կանոն 37 և 80, 1973 թվականի Եվորպայի Խորհրդի բանտարկյալների հետ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների, սկզբունք 19, ՄԱԿ-ի՝ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածու, որոշման պարագրաֆ 74:
[5] Տե՛ս որոշման պարագրաֆ 132
[6] Տե՛ս որոշման պարագրաֆներ 121 և 136
[7] Տես Եվրոպական բանտային կանոնների 24.2 կանոնը (տե՛ս որոշման պարագրաֆ 58) և համապատասխան մեկնաբանությունները, կետ 22, 2003 թվականի հանձնարարական թիվ Res(2003)23 (տե՛ս որոշման պարագրաֆ 64)։ Կանոն 43.1 1987 թվականի Եվրոպական բանտային կանոնների և համապատասխան մեկնաբանությունները, Կանոն 37 և 80, 1973 թվականի Եվորպայի Խորհրդի բանտարկյալների հետ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների, սկզբունք 19, ՄԱԿ-ի՝ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածու, որոշման պարագրաֆ 74:
[8] Տե՛ս Եվրոպական բանտային կանոնների 103.8 կանոնը, տե՛ս նաև 103-րդ կանոնը համապատասխան եվրոպական մեկնաբանող զեկույցում։ «Կանոնը շեշտում է բանտարկյալների կարիերայի համար առանց հետաձգելու քայլեր ձեռնարկելու կարիքը, այնպես, որ արդյունավետ կերպով օգտագործվեն առկա ծրագրերն ու հնարավորությունները։ Պատժի պլանավորումը կարևոր է, սակայն այն կարճատև ժամկետով դատապարտվածների համար չէ»։
[9] Տե՛ս որոշման պարագրաֆ 68։ Ցավալի է, որ Մեծ Պալատը վկայակոչել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2013 թվականի զեկույցը Ռուսաստանի վերաբերյալ պարագրաֆ 144-ում (որոշման «Դատարանի գնահատակնները» հատվածում), սակայն չի վկայակոչել այդ զեկույցի ամենակարևոր մասը, մասնավորապես այն բաժինը, որտեղ հղում է կատարվում անհատականացված պատժային պլան ունենալու պետության պարտականությանը, ինչը նշվել է պարագրաֆ 68-ում «համապատասխան միջազգային նյութեր» բաժնում
[10] Ըստ Եվրոպայի Խորհրդի չափանիշների՝ երկար ժամկետով բանտային պատիժը բանտային պատիժ է կամ այլ՝ մինչև 5 տարի տևող պատիժներն են (2003/23 Հանձնարարական, Նախարարների Կոմիտե)
[11] Կարևոր է ընդգծել, որ պատժային պլանը, ուղղված որոշակի բանտարկյալի վերասոցիալիզամանը, նրան ուղղված առաջարկ է։ Վերականգնողական տերմինաբանությունը չպետք է պարունակի ստիպողական վարվելակերպ։ Իրականում Եվրոպայի Խորհրդի տերմինաբանության մեջ «պատժային վարվեցողություն» օգտագործվում է շեշտելու համար այդ միջոցների ընդարձակությունը (աշխատանք, սոցիալական վերապատրաստումներ, կրթություն, ֆիզիկական կրթություն և ազատվելուն պատրաստվել և այլն), որը կիրառվում է բանտարկյալի ֆիզիկական և հոգեկան առողջությունը, նրա սոցիալական վերաինտեգրումը, բանտային ընդհանուր պայմանները վերականգնելու ու պահմապանելու համար։ (տես Եվրոպայի Խորհրդի վտանգավոր բանտարկյալների բնակեցման և վարվելակերպի մասին 1983 թվականի Զեկույց)։ Պետք է ավելացնել նաև, որ այսօր վերասոցիալիզացումը չի ընկալվում իր բժշկական համարժեքի իմաստով, որպես բանտարկյալի «վարվելակերպ» կամ «խնամք» , ինչի նպատակը բանտարկյալի բնավորությունը վերափոխելն է, ոչ թե ամբիցիոզ, այլ առավել իրատեսական առաջադրանք, նրան պատրաստելն է օրինապահ կյանքնին բանտից դուրս գալուց հետո։ Սրա համար կան երեք պատճառներ. առաջին՝ վիճելի է, արդյոք պետությունն իրավասություն ունի «վերափոխելու» չափահաս մարդու բնավորությունը, երկրորդ՝ կասկածելի է, որ նման փոփոխությունն իրատեսական է, երրորդ՝ անգամ ավելի անհաստատ է, որ այդ վերափոխումը հնարավոր է հաստատել օբյեկտիվ միջոցներով
[12] Տե՛ս Հարախչիևն ու Տոլումովն ընդդեմ Բուլղարիայի գործը, գանգատներ թիվ 15018/11 և 61199/12, կետ 266, 2014 թվականի հուլիսի 8: Նմանապես, Ջեյմսը, Ուելլսն ու Լիին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատներ թիվ 25119/09, 57715/09, 57877/09, կետեր 211, 213-214, 2012 թվականի սեպտեմբերի 18, Դիլլոնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 32621/11, կետեր 50-54, 2014 թվականի նոյեմբերի 4 և Դավիթ Թոմասն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 55863/11, կետեր 51-54, 2014 թվականի նոյեմբերի 4:
[13] Տե՛ս որոշման պարագրաֆ 146
[14] Տե՛ս որոշման պարագրաֆ 149։ Դատարանը հաճախակի է հաշվի առնում դիմումատուի կողմից վիճարկվող կալանքի պայմանների կոմուլատիվ ազդեցությունը:
[15] Իրականում դիմումատուի վիճակն ավելի ողբերգական է եղել, քանի որ նա գտնվել է տեսակցությունների նկատմամբ գործող խիստ ռեժիմի տակ իր կալանքից հետո 5 տարվա ընթացքում 1994 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1999 թվականի հոկտեմբորի 8-ը, երբ տեղափոխվել է հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութ։ Քրեակատարողական օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ խիստ ռեժիմի համար հաշվարկվող 10 տարի ժամկետը սկսել է հոսել հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութ տեղափոպվելուց պահից, այլ ոչ թե իր ձերբակալման պահից։ Սա նշանակում է, որ գործնականում ընտանիքի հետ տեսակցությունների վերը նկարագրված սահմանափակումները տևել են 15 տարի (տե՛ս որոշման պարագրաֆ 95)։ Այս փաստը Կառավարության կողմից առանձնապես չի վիճարկվել։ Չնայած Ռուսաստանի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1998 թվականի մայիսի 5-ից, Դատարանը չի կարող արհամարել կոնվենցիոն իրավունքների շարունակվող խախտումները, որոնք նախորդել են դրան և շարունակվել դրանից հետո։
[16] Հակառակ Անդամ պետություններին Նախարարների Կոմիտեյի «Բանտի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման և որոշակի ժամկետով դատապարտվածների կառավարման մասին» Rec(2003)23 հանձնարարականի Կանոն 7-ի՝ և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշների 33-րդ պարագրաֆի։ Ռուսաստանի Սահմանադրական դատարանի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 257-Օ և 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 91-Օ որոշումների պատճառաբանությունները չեն ավելացնում որևէ էական նոր փաստարկ այս կապակցությամբ։
[17] Ավելին, իշխանությունները վկայակոչել են Հորիչի գործով որոշումը (տե՛ս Հորիչն ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ 13621/08, 2012 թվականի ապրիլի 17), որը այդ պնդումը չի ամրապնդում։
[18] Տե՛ս որոշման պարագրաֆներ 142 և 144։ Մեծ Պալատի պես մենք մերժում ենք Կառավարության փաստարկները, որ «համաչափության գնահատման և անհատականացման բոլոր անհրաժեշտ միջոցները ներառված են օրենքում», տե՛ս պարագրաֆ 100:
[19] Տե՛ս Թրոսինն ընդդեմ Ուկրաինայի գործով, գանգատ թիվ 39758/05, կետ 42, 2012 թվականի փետրվարի 23:
[20] Դատարանը շարունակաբար պնդում է, որ զգալի կարևորություն է տալիս Անդամ պետություններին Նախարարների Կոմիտեյի «Բանտի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման և որոշակի ժամկետով դատապարտվածների կառավարման մասին» թիվ Rec(2003)23 հանձնարարականին, չնայած այն պարտադիր բնույթ չի կրում (տե՛ս վերոհիշյալ Հարախչիևն ու Թոլումովն ընդդեմ Բուլղարիայի գործով որոշումը, կետ 204 և, mutatis mutandis, Ռիվիերեն ընդդեմ Ֆրանսիայի գործով որոշումը, գանգատ թիվ 33834/03, կետ 72, 2006 թվականի հուլիսի 11, և Դյուբեկուն ընդդեմ Ալբանիայի գործով որոշումը, գանգատ թիվ 41153/06, կետ 48, 2007 թվականի դեկտեմբերի 18):
[21] 1987 թվականի Եվրոպական բանտային կանոններն արդեն սահմանել են, որ «Բանտարկյալներին պետք է թույլատրել հաղորդակցվելու իրենց ընտանիքիների հետ՝ հաշվի առնելով վարվեցողությունը, անվտանգության և կարգոկանոնի, արտաքին կազմակերպությունների անձանց ու ներկայացուցիչների կարիքները, և այս անձանց հետ տեսակցելու որքան հնարավոր է հաճախակի»։ Համապատասխան մեկնաբանությունը պարզաբանում է, որ «Բանտարկյալների հետ ընտանեկան տեսակցությունների ու բանտի կարգավորումների և բանտը լքելու հասանելիությյան դեպքում պետք է առավելություն տրվի ռեսուրսներին ու ցերեկային օրակարգին։ Բանտը լքելը կարևոր է հատկապես ընտանեկան կապերն ամրացնելու և սոցիալական վերաինտեգրմանը օժանդակելու համար: Այն նաև նպաստում է բանտերում տիրող ընդհանուր մթնոլորտին մարդասիրությանը և պետք է որքան հնարավոր է մատչելի լինի և բաց և փակ բանտերում: Բանտը լքելու քաղաքականության արժեքավոր կողմերից է այն, որ դա պետք է իրականացվի վարչակազմի և դրսի կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով, այնպես, որ խթանեն դրա նպատակների ավելի լավ ընկալմանը և արդյունավետության բարձրացմանը որպես ռեժիմի վարվեցողության կարևորագույն բաղադրիչ: Այնքանով, որքանով հնարավոր է բանտում տեսակցությունները պետք է անցկացվեն առանց հսկողության, կամ գոնե միայն տեսողական հսողություն իրականացվի: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խոսակցությունները լսել,պետք է ձեռք բերել համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը: Նախկինում 1973 թվականի Եվրոպայի Խորհրդի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն կանոններն արդեն նախատեսել են, որ «Բանտարկյալներին պետք է թույլատրել հաղորդակցվելու ընտանիքի և այլ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նրանց հետ տեսակցել կանոնավոր ընդհատումներով, որոնք կարող են ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների և վերահսողության, որոնք անհրաժեշտ են նրանց հետ վարվեցողության շահերից ելնելով, ինչպես նաև անվտանգության և կարգուկանոնի համար…: Բանտարկյալի պատժի կրման սկզբից պետք է ուշադրություն դարձնել նրա ապագային՝ բանտից ազատվելուց հետո, և նրան պետք է քաջալերել և օգնել հարազատների, այլ անձանց ու բանտից դուրս գործող կազմակերպությունների հետ այնպիսի հարաբերություններ ստեղծելու և պահպանելու համար, որոնք կխթանեն իր ընտանեկան շահերն ու սոցիալական վերաինտեգրումը»:
[22] Ըստ վերջերս կատարված ուսումնասիրության՝ ուժեղ առնչություն կա ընդարձակված տեսակցությունների իրավունքների, նվազող ռեցիդիվի և պատժի բարելավված արդյունքների միջև: Տե՛ս Boudin, Stutz & Littman, Prison Visitation Policies: A Fifty State Survey, 2012, available at
[23] Մենք որոշման պարագրաֆ 134-ւմ ամրագրվածն ամբողջությամբ ընդունում ենք, սակայն նշում ենք, որ Եվրոպական բանտային կանոնները միանշանակ տարբերակում են դնում չդատված բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ տեսակցելու համար դիմումները քննելիս, ովքեր, ըստ 99-րդ կանոնի՝ պետք է «հավելյալ տեսակցությունների» առավել ընդհանուր ռեժիմի ենթարկվեն: Մասնավորապես սահմանափակումները, եթե այդպիսիք կան, կախված են կոնկրետ դեպքում դատական մարմնի կողմից որոշակի ժամկետով կիրառված կոնկրետ արգելքով:
[24] Տե՛ս որոշման պարագրաֆներ 65-67-ում արված հատուկ հղումները:
[25] Տե՛ս Օջալանն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2) գործը, գանգատներ թիվ 24069/03, 197/04, 6201/06 և 10464/07, կետեր 154-164, 2014 թվականի մարտի 18, վերոհիշյալ Տրոսինն ընդդեմ Ուկրաինայի գործը, կետեր 43-47, Մեսսինան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) գործը, գանգատ թիվ 25498/94, կետ 61, ՄԻԵԴ 2000-X, Օունիասն ընդդեմ Ֆրանսիայի գործը, գանգատ թիվ 13756/88, 1990 թվականի մարտի 12-ի Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և զեկույցներ (DR) 65, էջ 265 և X.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 8065/77, 1978 թվականի մայիսի 3-ի Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և զեկույցներ 14, էջ 246: Փոքրագույն մեծամասնությունն ընդունել է, որ Օջալանի դեպքում (թիվ 2) «Պատժի և պայմանական միջոցների կատարման մասին» օրենքի 25-րդ բաժինը (նշված որոշման պարագրաֆ 67-ում), ըստ որի՝ դիմումատուն կարող էր տեսակցել ընտանիքի հետ երկու շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուր տեսակցությունը առավելագույնը 1 ժամ տևողությամբ, բայց թույլատրվել են ընդամենը 14 տեսակցություն 2005 թվականին, 13 տեսակցություն 2006 թվականին, 7-ը 2007 թվականին և 2-ը 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, դիմումատուի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների հետ անհամապատասխան չեն եղել:
[26] Ինչպիսիք են օրինակ Միջազգային քրեական դատարանի Կանոնակարգի 100 և 101-րդ կանոնները, ICC-BD/01-01-04; Կարգի 61-64 և 64 bis կետերը, որոնք կարգավորում են Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի «Դատաքննությանը կամ տրիբունալին բողոքարկման սպասող անձանց կալանավորումը կարգավորող կամ տրիբունալի որևէ մարմնի կողմից այլ կերպ կալանավորման մասին» Կարգը (ICTY), U.N. Doc. IT/38/Rev.4 (1995), հետագայում փոփոխվել է մի քանի անգամ: ՄԱԿ-ի Կալանքի բաժնի ICTY-ի Կանոնակարգի 33-51 կանոնները, որոնք կարգավորում են կանավորվածների տեսակցությունների և հաղորդակցության հսկողությունը:
[27] Տե՛ս Regulations 177, 179 and 180 of the Regulations of the ICC Registry, ICC-BD/03-01-06:
[28] Սիերա Լեոնեի հատուկ դատարանի «Դատաքննությանը սպասող անձանց կալանավորումը կամ Սիերա Լեոնեի հատուկ դատարանի բողոքարկման կամ Սիերա Լեոնեի հատուկ դատարանի որևէ մարմնի կողմից այլ կերպ կալանավորման մասին» Կարգի 41-րդ Կանոն:
Full & Egal Universal Law Academy