© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 186
Հունիս 2015թ.
Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի [Khoroshenko c. Russie] [ՄՊ] - 41418/04
Վճիռ 30.6.2015 [ՄՊ]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելը
Անձնական կյանքը հարգելը
Ցմահ դատապարտված անձի ընտանիքի անդամների հետ տեսակցությունների երկար ժամանակ արգելում - խախտում
Փաստերը – Դիմումատուն, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ներկայումս կրում է իր պատիժը: Հատուկ ռեժիմի կալանավայրում բանտարկության առաջին տաս տարիների ընթացքում նա ենթարկվել խստացված ռեժիմի, որը, մասնավորապես, ենթադրում էր բանտ այցելությունների տևողության և հաճականության, այցելուների թվի սահմանափակում, ինչպես նաև այս հանդիպումների վերահսկման զանազան միջոցառումներ: Դիմումատուն կարող էր նամակագրվել արտաքին աշխարհի հետ, սակայն նրան բացարձակապես արգելված էր զանգեր կատարել` բացառությամբ հրատապ դեպքերի:
Իրավունքը – Հոդված 8` Այն միջոցառումները, որոնք վերաբերվել են այցելություններին, որոնցից կարող էր դիմումատուն օգտվել խստացված ռեժիմով բանտարկության տաս տարիների ընթացքում, 8-րդ հոդվածի տեսանկյունից դիտարկվում են որպես նրա «անձնական» և «ընտանեկան կյանքի նկատմամբ» միջամտություն:
Հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում խստացված ռեժիմի պայմաններում դիմումատուի բանտարկությունն ուներ հստակ, հասանելի և բավականաչափ ճշգրիտ իրավական հիմք:
Տաս տարիների ընթացքում դիմումատուն կարողացել է նամակագրության միջոցով կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, սակայն հաղորդկացման այլ ձևերն ենթակա են եղել սահմանափակումների : Նա չէր կարող կատարել որևէ հեռախոսազանգ, բացառությամբ հրատապ դեպքերի, և կարող էր տեսակցել միայն երկու չափահաս անձանց հետ ընդամենը վեց ամիսը մեկ անգամ, չորս ժամ տևողությամբ: Նա իր հարազատներից առանձնացված է եղել ապակե պատով` բանտապահի անընդհատ ներկայությամբ:
Վիճարկվող սահմանափակումները, որոնք ուղղակիորեն պարտադրված են եղել օրենքով, դիմումատուի նկատմամբ կիրառվել են միայն ցմահ ազատազրկմամբ պայմանավորված` անկախ ցանկացած այլ գործոնից: Այս ռեժիմը կարող էր կիրառվել տաս տարի սահմանված ժամկետով, որը կարող էր երկարաձգվել պատիժը կրելու ընթացքում դրսևորած վատ վարքի պատճառով, սակայն չէր կարող կրճատվել: Սահմանափակումները կուտակվել էին սահմանված ժամկետով նույն ռեժիմի շրջանակներում և չէին կարող փոփոխվել:
Ռուսաստանում ցմահ ազատազրկման դատավճիռ կարող է կայացվել միայն սահմանափակ թվով չափազանց դատապարտելի և վտանգավոր հանցագործությունների համար, և սույն գործում իշխանությունները մասնավորապես ստիպված են եղել ապահովել գործում ներգրավված հանրային և մասնավոր շահերի բավականին փխրուն հավասարակշռումը : Անդամ պետությունները քրեական քաղաքականության հարցում վայելում են հայեցողության լայն սահմաններ : Հետևաբար, սկզբունքորեն որոշակի առումով չի կարելի բացառել պատժի ծանրության և քրեակատարողական ռեժիմի տեսակի միջև հարաբերակցության ստեղծումը:
Եվրոպական երկրներում դատապարտյալների, այդ թվում` ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցության իրավունքների կանոնակարգման համաձայն` ներպետական իշխանությունները պարտավոր են կանխել ընտանեկան կապի խզումը և թույլ տալ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց օգտվել իրենց ընտանիքի անդամների հետ շփումից` հնարավորինս հաճախակի և կանոնավոր կերպով կազմակերպված տեսակցությունների միջոցով: Չնայած քրեակատարողական հիմնարկներում այցելություների կանոնակարգման պրակտիկայում առկա բազմազանությանը` անդամ պետություններում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար այդ այցելությունները տեղի են ունենում առնվազն երկու ամիսը մեկ անգամ: Բացի այդ, անդամ պետությունների մեծամասնությունը չի տարբերակում կալանավորներին ըստ նրանց դատավճռի, և ամսական առնվազն մեկ անգամ այցելություների թույլատրումն ընդհանուր առմամբ ընդունված կարգ է : Այս համատեքստում, կարծես, Ռուսաստանի դաշնությունն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում միակ պետությունն է, որը կանոնակարգում է ցմահ զատազրկման դատապարտված անձանց տեսակցությունները` երկար ժամանակ նրանց բոլորի, որպես մեկ խմբի նկատմամբ կիրառելով մի ռեժիմ, որը բնութագրվում է տեսակցությունների ծայրահեղ հազվադեպությամբ:
Այս պայմաններում սահմանափակվում են հայեցողության այն սահմանները, որոնցից օգտվում է անդամ պետությունն այս ոլորտում անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտությունների առավելագույն թույլատրելի սահմանները գնահատելու համար:
Ի տարբերություն 2005թ. հունիսին ՌԴ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ տվյալ ռեժիմն ներառել է մի շարք սահմանափակումներ, որոնք, երկարաժամկետ պատիժ կրող ռուս այլ դատապարտյալի իրավիճակի համեմատությամբ, զգալիորեն վատթարացրել են դիմումատուի իրավիճակը : Այս սահմանափակումներն, ավելին, չեն կարող համարվել ազատազրկման պատժի հասկացությանը բնորոշ և դրանից բխող անխուսափելի սահմանափակումներ:
Կառավարությունը պնդում է, որ այս սահմանափակումները նպատակ են ունեցել «վերականգնել արդարությունը, փոփոխել հանցագործին և կանխարգելել նոր հանցանքները»: Տվյալ ժամանակահատվածում դիմումատուն կարող էր ունենալ միայն մեկ բանտակից ընկեր և պատկանում էր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց այն կատեգորիային, որոնք իրենց պատիժը կրում էին այլ դատապարտյալներից առանձին: Դատարանն ապշած է դիմումատուի կողմից կրած սահմանափակումների տևողությունից և խստությունից, և մասնավորապես, այն փաստից, որ վերջինս մեկ ամբողջ տասնամյակի ընթացում իրավունք է ունեցել տարեկան երկու կարճատև տեսակցության:
Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` ընդհանուր առմամբ, դատապարտյալները շարունակում են օգտվել Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքներից և հիմնարար ազատություններից, բացառությամբ` ազատության իրավունքի, երբ օրինական ազատազրկումն ակնհայտորեն ընկնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառման դաշտում, և որ դատապարտյալը չի կարող զրկվել Կոնվենցիայով երաշխավորվող իր իրավուններից լոկ այն պատճառով, որ դատապարտվել է ազատազրկման:
Բացի այդ, ռուսական համապատասխան օրենսդրությունը համապատասխան կերպով հաշվի չի առնում դատապարտյալի, նրա ընտանիքի և հարազատների շահերն այնպես, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, ընտանիքի անդամների հետ տեսակցությունների վերաբերյալ միջազգային իրավունքի փաստաթղթերով, միջազգային այն դատարանների պրակտիկայով, որոնք, անկախ դատավճի տեսակից, ընդունում են դատապարտյալների իրենց ընտանիքների հետ շփման առնվազն «ընդունելի» կամ ողջամտորեն «լավ» մակարդակից օգտվելու իրավունքը:
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումները` Կառավարությունը պնդում է, որ սահմանափակումներն նպատակ ունեն պատժել հանցագործներին : Դիմումատուի նկատմամաբ կիրառված ռեժիմը նպատակ չի ունեցել վերինտեգրել դիմումատուին, այլ ավելի շուտ ուղղված է եղել նրա մեկուսացմանը: Մինչդեռ քրեական պատժամիջոցների կիրառման մասին օրենսգիրքը ցմահ դատապարտված անձանց համար նախատեսում է պատիժը քսանհինգ տարի կրելուց հետո վաղաժամկետ ազատման հնարավորություն : Բացի այդ, դիմումատուի նման ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող խիստ ռեժիմը վերջիններիս թույլ չի տալիս պահպանել ընտանեկան կապերը և, հետևաբար, նրանց փոփոխումը և հասարակությունում վերաինտեգրումը հեշտացնելու փոխարեն, բարդացնում է այդ գործընթացները : Սա հակասում է նաև այս ոլորտում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) (CPT) հանձնարարականներին և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, որոնք Ռուսաստանում ուժի մեջ են մտել 1973թ.-ից, և մի շարք այլ փաստաթղթերին:
Այսպիսով, երկար տարիների ընթացքում պատժի ծանրությամբ պայմանավորված դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտությունը, որը բխում է այնպիսի ռեժիմի կիրառումից, որին հատուկ է տեսակցությունների ծայրահեղ սակավությունը, ինքին անհամաչափ է Կառավարության կողմից վկայակոչված նպատակներին: Այս միջոցառման ազդեցությունն ավելի զգալի է դարձել տվյալ ժամանակահատվածի չափազանց երկար տևողության, ինչպես նաև բանտում այցելությունների վերաբերյալ կարգի տարբեր կանոնների արդյունքում, ինչպիսիք, օրինակ, անմիջական ֆիզիկական շփման արգելումն է, ապակե պատի կամ մետաղական ճաղերի միջոցով այցելուների և բանտարկյալի առանձնացումը, այցելությունների ընթացքում բանտապահերի մշտական ներկայությունը, ինչպես նաև չափահաս այցելուների թվի սահմանափակումը : Այս առումով դիմումատուի համար առանձնապես դժվար է եղել կապ պահպանել իր երեխայի և տարեց ծնողների հետ այն ժամանակ, երբ ընտանեկան հարաբերությունների պահպանումն առանձնապես կարևոր է եղել շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ավելին, այս ժամանակահատվածի ողջ ընթացքում որոշ հարազատներ և ընտանիքի այլ անդամներ ընդհանրապես չեն կարողացել տեսակցել դիմումատուի հետ :
Հաշվի առնելով, կալանավայրում տեսակցություններ ունենալոււ հնարավորության առումով զանազան խիստ և տևական սահմանափակումները և այն փաստը, որ վիճարկվող ռեժիմը պատշաճ կերպով հաշվի չի առնում համաչափության սկզբունքները և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց փոփոխման և վերաինտեգրման հրամայականները` տվյալ միջոցառումը չի ապահովել, մի կողմից, դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և, մյուս կողմից, Կառավարության կողմից վկայակոչված նպատակների ճիշտ հավասարակշռումը: Հետևաբար, պատասխանող պետությունը գերազանցել է այս առումով իրեն շնորհված հայեցողության սահմանները:
Եզրակացություն` խախտում (միաձայն)
Հոդված 41` 6 000 եվրո բարոյական վնասի փոխհատուցման համար
(Տե´ս, նաև, դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի և ազատազրկման պայմանների վերաբերյալ թեմատիկ թերթիկը)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy