© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 123
2009թ. հոկտեմբեր
Քիմլիան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, 76836/01
Վճիռ - 01.10.2009թ. [Բաժին I]
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնի ազատություն
Կրոնական խմբերի գրանցման մերժումն այն պատճառով, որ նրանց չի հաջողվել ապացուցել կրոնական խմբի առնվազն տասնհինգ տարվա գոյությունը կամ պատկանելությունը կենտրոնացված կրոնական կազմակերպությանը` համարվում է խախտում:
Փաստեր
Առաջին և երկրորդ դիմողները Ռուսաստանի Սայենտաբանական եկեղեցու մասնաճյուղերի հիմնադիր անդամներ են: 1994թ. Դիանեկտիկական ուսումնասիրության առաջին կենտրոնը (Սայենտաբանական եկեղեցու դավանանք) գրանցվել է որպես ոչ կառավարական կազմակերպություն: Հետագայում հրաժարվել են կենտրոնը վերագրանցել, քանի որ դրա նպատակները «կրոնական բնույթիե էին: Հետևաբար, իշխանությունները հրաժարվել են դրանք գրանցել որպես տեղական կրոնական կազմակերպությունների մասնաճյուղեր, քանի որ դիմողները չեն տրամադրել տարածաշրջանում առնվազն տասնհինգ տարվա գոյությունը հավաստող փաստեր: Սակայն, քանի որ Ռուսաստանի իշխանությունները պնդել են, որ նշված բնույթի մասնաճյուղերի նպատակները կրոնական բնույթի են, Դատարանը եզրակացրել է, որ այդ դեպքում 9-րդ հոդվածը կիրառելի է: Բացի դրանից, հաշվի առնելով, որ կրոնական համայնքների` ավանդաբար կազմակերպված կառույցների ձևով գոյությունը, և որ հայցվորի բողոքը վերաբերում է այն խնդրանքին, որ իրենց իրավունքի ենթադրյալ սահմանափակումը զուրգորդվում է այլոց հետ միավորվելու ազատության իրավունքի հետ, ուստի 9-րդ հոդվածը պետք է քննության առնվի 11-րդ հոդվածի հետ զուգակցված:
Օրենք
9-րդ հոդվածը մեկնաբանվում է 11-րդ հոդվածի լույսի ներքո.
(ա) կիրառելիությունը - Դատարանն ի սկզբանե նշել է, որ առկա չէ որևէ եվրոպական համաձայնություն Սայենտաբանական ուսմունքների կրոնական բնույթի վերաբերյալ: Նաև այն չպետք է որոշի, թե արդյոք հավատքի հետ կապված պրակտիկան կարելի է դիտարկել որպես «կրոնե` 9-րդ հոդվածի համաձայն: Այնուամենայնիվ, քանի որ Ռուսաստանի իշխանությունները պնդել են, որ մասնաճյուղերը կրոնական բնույթի են, Դատարանը եզրակացրել է, որ 9-րդ հոդվածը կիրառելի է սույն գործում: Բացի դրանից, հաշվի առնելով, որ սովորաբար կրոնական համայնքները գործում են որպես նմանատիպ կազմակերպված կառույցներ և որ դիմողի բողոքը վերաբերում է հավատացյալների` այլոց հետ միավորվելու ազատության միանալու իրենց իրավունքի սահմանափակմանը, ուստի 9-րդ հոդվածը պետք է քննության առնվի 11-րդ հոդվածի լույսի ներքո:
(բ) Գործի հանգամանքները
§Կրոնական խումբը¦ առանց իրավաբանական անձի կարգավիճակի առկայության չի կարող ունենալ իրավունքներ, ինչպիսիք են անշարժ գույքի սեփականաշնորհման կամ վարձակալության իրավունքը, ինչպես նաև բանկային հաշիվ ունենալը, աշխատակիցներ ընդունելը, դատական վարույթ հարուցելը, ինչն իր հերթին էական էր իր կրոնն ազատորեն դավանելու իրավունքի իրացման համար: Ավելին, ըստ ռուսական օրենսդրության` միայն գրանցված ՙկրոնական կազմակերպությունները՚ իրավունք ունեն իրականացնելու որոշակի իրավունքներ, ինչպիսիք են, օրինակ, խոստովանությունների համար վայրեր առանձնացնելը, կրոնական ժամերգություններ անցկացնել հասարակության համար մատչելի վայրերում, ինչպես նաև հրատարակել, ստանալ և տարածել կրոնական գրականություն: Ընդ որում, կրոնական խմբերի սահմանափակ կարգավիճակը թույլ չէր տալիս դրանց անդամներին արդյունավետորեն օգտվել իրենց կրոնը և համոզմունքները դավանելու իրավունքից, հետևաբար, տեղի է ունեցել դիմողի իրավունքների խախտում` 9-րդ հոդվածի իմաստով: Միջամտությունը համապատասխանում է ներպետական օրենսդրությանը և հետապնդել է իրավաչափ նպատակ` հասարակական կարգի պահպանման առումով: Այնուամենայնիվ, դիմողներին մերժվել են կրոնական խմբի գրանցման հարցում` ոչ թե իրենց գործունեությունում առկա ենթադրյալ թերությունների պատճառով, այլ առնվազն տասնհինգ տարի գործող կրոնական խմբի կանոնադրական պահանջի չհաստատման պատճառով: Գրանցելը մերժելու հիմքը, հետևաբար, եղել էզուտ պաշտոնական և կապ չի ունեցել կրոնական խմբերի փաստացի գործունեության հետ: Կառավարությունը չի գտել նման սահմանափակման որևէ հրատապ սոցիալական անհրաժեշտություն կամ որևէ համապատասխան և բավարար պատճառ, ինչը կարդարացներ, մինչև կրոնական խմբերի իրավական կարգավիճակ ստանալն ընկած երկարատև ժամանակահատվածը: Վիճարկվող սահմանափակումը միայն հարվածել է կրոնական համայնքներին, որոնք չեն կարողացել լինել տվյալ տարածաշրջանում կամ կենտրոնացված կրոնական կազմակերպությունում: Հետևաբար, պարզվում է, որ միայն նոր ձևավորված կրոնական խմբերը, որոնք չեն կազմում եկեղեցական կառույցի խիստ աստիճանակարգային մասը, տուժել են ՙտասնհինգ տարվա՚ կանոնից: Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը եզրակացրել է, որ դիմողի դավանանքի և միավորման իրավունքի նկատմամբ միջամտությունը չի եղել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – Առաջին և երկրորդ դիմողների ոչ նյութական վնասի համար 5000 եվրո (EUR):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy