© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 154
2012թ. հուլիս
Koch-ն ընդդեմ Գերմանիայի - 497/09
Վճիռ 19.07.2012թ. [Բաժանմունք V]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Գերմանիայի դատարանների մերժումը` վարույթ ընդունելու մի անձի կողմից ներկայացված բողոքը, ում կինն ինքնասպանություն էր գործել Շվեյցարիայում, այն բանից հետո, երբ ապարդյուն փորձել էր ձեռք բերել մահաբեր չափի դեղորայք գնելու իրավունք Գերմանիայում. խախտում
Փաստեր. 2004 թվականին դիմումատուի կինը, ով տառապում էր բացարձակ կվադրիպլեգիայով (վերջույթների անդամալուծություն), դիմել էր Ֆարմակոլոգիայի և բժշկական ապրանքների դաշնային ինստիտուտ` դեղորայքի մահացու չափաբաժին ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտար նրան ինքնասպանություն գործել իր տանը` Գերմանիայում: Ինստիտուտը մերժեց դիմումատուին, մերժվեց նաև դիմումատուի և նրա կնոջ կողմից ներկայացված վարչական բողոքը: 2005թ. փետրվարին նրանք երկուսով մեկնում են Շվեյցարիա, որտեղ նրա կինը ինքնասպանություն է գործում մի միավորման օգնությամբ: 2005թ. ապրիլին դիմումատուն ապարդյուն բողոք է ներկայացնում` Ինստիտուտի կողմից կայացրած որոշման օրինականությունը վիճարկելու համար: Նրա կողմից ներկայացրած բողոքները վարչական դատարան, Վերաքննիչ վարչական դատարան, և Դաշնային Սահմանադրական դատարան ճանաչվեցին անընդունելի:
Իրավունք. Հոդված 8
(ա) Դիմումատուի անձնական իրավունքների ենթադրյալ խախտում. Սույն գործը պետք է տարանջատել այն գործերից, որոնք Դատարան էին ներկայացվել հանգուցյալի անունից` վերջինիս ժառանգի կամ մերձավոր ազգականի կողմից, քանզի սույն գործով դիմումատուն բողոքում էր իր սեփական իրավունքների խախտման համար: Բացի նշված տարբերությունից, այն պայմանները, որոնց դեպքում ժառանգը կամ ազգականը իրավասու էր գործ հարուցել հանգուցյալի անունից, նույնպես կիրառելի էին: Դիմումատուն և նրա կինը ամուսնացած էին եղել 25 տարի և շատ մտերիմ էին: Դիմումատուն իր կնոջ կողքին էր եղել նրա ողջ հիվանդության ընթացքում, ի վերջո ընդունելով և աջակցելով իր կնոջ` կյանքին վերջ տալու ցանկությանը և ուղեկցել էր նրան Շվեյցարիա` նրա կամքն իրականացնելու համար: Վերջապես նա վարչական վերաքննիչ բողոք էր ներկայացրել իր կնոջ հետ և կնոջ մահից հետո անձամբ իր անունից հետամուտ էր եղել դատավարական ներպետական գործընթացներին: Այս բացառիկ հանգամանքները վկայում էին, որ դիմումատուն մեծ և շարունակական հետաքրքրություն էր ունեցել նախնական գործն ըստ էության դատարանների կողմից քննելու հարցում: Ավելին, այս գործը շոշափում էր այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսին էր հիվանդի կողմից իր կյանքին վերջ տալու մասին որոշում կայացնելու հնարավորությունը, և նման հարցերը բխում էին հանրության ընդհանուր շահերից և դուրս էին գալիս դիմումատուի և նրա հանգուցյալ կնոջ անձնական խնդիրների և շահերի շրջանակից: Մասնավորապես հաշվի առնելով բացառիկ մտերիմ հարաբերությունները դիմումատուի և նրա կնոջ միջև և նրա անմիջական ներգրավվածությունը կնոջ կամքն իրականացնելու հարցում` այն էր վերջ տալ կյանքին` նա իրավասու էր բողոքելու որպես անմիջական տուժող` իր կնոջը դեղորայքի մահացու չափաբաժին ձեռք բերելու իրավունքը մերժելու համար: Հետևաբար, տեղի էր ունեցել միջամտություն դիմումատուի` իր անձնական կյանքը հարգելու իրավունքին` հիմք ընդունելով Դաշնային ինստիտուտի կողմից նրա կնոջ պահանջը մերժելու մասին որոշումը, և վարչական դատարանների մերժումը` գործն ըստ էության քննելու հարցում: Ինչ վերաբերում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգային խնդրին և մասնավորապես այն հարցին, թե արդյո՞ք դիմումատուի անձնական իրավունքները բավարար չափով պաշտպանվել էին ներպետական դատական գործընթացներում, վարչական և Վերաքննիչ վարչական դատարանները ըստ էության չէին քննել դիմումատուի գործն այն հիմքով, որ համաձայն ներպետական օրենսդրության և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի` դիմումատուն չէր կարող հիմնվել իր անձնական իրավունքների վրա և նա չուներ համապատասխան locus standi` կնոջ մահից հետո` վերջինիս դատական գործը շարունակելու համար: Մինչդեռ վարչական դատարանը գտել էր, որ Դաշնային ինստիտուտի մերժումը օրինական էր և չէր հակասում 8-րդ հոդվածին, ոչ Վերաքննիչ վարչական դատարանը և ոչ էլ Դաշնային Սահմանադրական դատարանը ըստ էության չէին քննել նախնական բողոքը: Սույն բողոքն ըստ էության քննելու մերժումը չէր հետապնդել որևէ օրինական նպատակ: Հետևաբար, խախտվել էր դիմումատուի` ներպետական դատարաններում բողոքն ըստ էության քննելու իրավունքը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, սուբսիդիարության սկզբունքը և նման դեպքերում պետություններին տրված հայեցողության զգալի շրջանակը` անհրաժեշտություն չկար քննելու դիմումատուի բողոքի նյութաիրավական կողմը, քանի որ բժիշկների կողմից դեղամիջոցի մահացու չափաբաժնի դուրս գրման հարցում որևէ կոնսենսուս գոյություն չուներ:
Եզրակացություն. խախտում (միաձայն) :
(բ) Դիմումատուի կնոջ իրավունքների ենթադրյալ խախտում. Դատարանը վերահաստատեց, որ 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներն անօտարելի են, ուստի շահագրգիռ անձի մտերիմ ազգականը կամ մեկ այլ իրավահաջորդը վերը հիշատակված հոդվածի խախտման հիմքով բողոքներ չեն կարող ներկայացնել: Հետևաբար, դիմումատուն իրավասու չէր բողոքելու իր կնոջ իրավունքների խախտման համար և այդ բողոքն անընդունելի էր, քանի որ այն անհամատեղելի էր Կոնվենցիայի ratione materiae սկզբունքին:
Եզրակացություն. անընդունելի (միաձայն):
Հոդված 41: 2,500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացված պահանջը մերժել էր :
(Տե´ս նաև Haas-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 31322/07, 20 հունվար 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 137):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy