© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
KONONOV ԸՆԴԴԵՄ ԼԱՏՎԻԱՅԻ
(Գանգատ թիվ 36376/04)
ՎՃԻՌ
ստրասբուրգ
17 մայիսի 2010 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
.
Kononov ընդդեմ Լատվիայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, Նախագահ,
Christos Rozakis,
Nicolas Bratza,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Ireneu Cabral Barreto,
Dean Spielmann,
Renate Jaeger,
Sverre Erik Jebens,
Dragoljub Popović,
Päivi Hirvelä,
Ledi Bianku,
Zdravka Kalaydjieva,
Mihai Poalelungi,
Nebojša Vučinić, դատավորներ,
Alan Vaughan Lowe, ad hoc դատավոր,
և Michael O’Boyle, քարտուղարի տեղակալ,
2009թ. մայիսի 20-ին և 2010թ. փետրվարի 24-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2010թ. փետրվարի 24-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2004թ. օգոստոսի 27-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի պարոն Vasiliy Kononov-ի (դիմումատու) կողմից ընդդեմ Լատվիայի Հանրապետության թիվ 36376/04 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էր Ռիգայում գործող փաստաբան պրն M. Ioffe-ն: Լատվիայի կառավարությանը («պատասխանող կառավարություն») ներկայացնում էր կառավարության հանձնակատար տիկին I. Reine-ն: Ռուսաստանի Դաշնությունը, Կոնվենցիայի 36 § 1 հոդվածին համապատասխան, օգտվեց վարույթում որպես երրորդ կողմ հանդես գալու իր իրավունքից և նրան ներկայացնում էր Մարդու իրավունքների դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ պարոն G. Matyushkin-ը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդում էր, որ 1944թ. մայիսի 27-ին ռազմական արշավին մասնակցելու համար պատերազմական հանցագործությունների մեջ իրեն մեղադրելը հակասում էր Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին:
4. Դիմումատուի գործն ուղարկվել էր Դատարանի Երրորդ բաժանմունք (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52 § 1): 2007թ. սեպտեմբերի 20-ին, գործի ընդունելիության և ըստ էության դիտարկելու մասին լսումներ անցկացնելուց հետո (Դատարանի կանոնակարգ, կանոն 54 § 3), այդ բաժանմունքի Պալատը՝ կազմով՝ դատավորներ Boštjan M. Zupančič, Նախագահ, Corneliu Bîrsan, Elisabet Fura-Sandström, Alvina Gyulumyan, Egbert Myjer, David Thór Björgvinsson և Ineta Ziemele, ինչպես նաև բաժանմունքի քարտուղար Santiago Quesada, դիմումը համարեց մասամբ ընդունելի:
5. 2008թ. հուլիսի 24-ին, Պալատը վերոնշյալ կազմով կայացրեց որոշում, որով ձայների չորս կողմ երեք դեմ հարաբերակցությամբ արձանագրեց Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման փաստը և եկավ այն եզրահանգման, որ դիմումատուին պետք է շնորհվի արդարացի փոխհատուցում:
6. 2008թ. հոկտեմբերի 24-ի նամակով պատասխանող կառավարությունը միջնորդեց, որպեսզի Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա գործը հանձնվի Մեծ Պալատին: 2009թ. հունվարի 6-ին Մեծ Պալատի կոլեգիան բավարարեց այդ միջնորդությունը (Դատարանի կանոնակարգի 73-րդ կանոնին համապատասխան):
7. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2 և 3 կետերի և Դատարանի կանոնակարգի կանոն 24-րդ կանոնի դրույթներին համապատասխան: Դատավոր Ineta Ziemele-ն, որն ընտրվել էր Լատվիայի կողմից, հրաժարվեց մասնակցելու գործի քննությանը (կանոն 28) և պատասխանող կառավարությունը գործի դատաքննությանը որպես ad hoc դատավոր մասնակցելու համար նշանակեց Օքսֆորդի համալսարանի հանրային միջազգային իրավունքի դասախոս պարոն Vaughan Lowe-ին (Կոնվենցիայի 27 § 2 հոդվածին և Դատարանի կանոնակարգի 29 § 1 կանոնին համապատասխան): Նախկին Երրորդ բաժանմունքի նախագահ դատավոր Boštjan M. Zupančič-ը նույնպես հրաժարվեց մասնակցելու գործի քննությանը և նրան փոխարինեց պահեստային դատավոր Nebojša Vučinić-ը:
8. 2009թ. ապրիլի 6-ի նամակով Մեծ Պալատի նախագահը Լիտվայի կառավարությանը գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն էր տվել (Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 3(a)): Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նույնպես օգտվեց Մեծ Պալատում գործի դիտարկմանը միջամտելու իր իրավունքից (Դատարանի կանոնակարգի կանոն 44):
9. Դիմումատուները և պատասխանող կառավարությունը Մեծ Պալատին գրավոր փաստարկներ ներկայացրեցին ըստ գործի էության: Գործում երրորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Լիտվայի կառավարությունները ներկայացրեցին գործի վերաբերյալ մեկնաբանություններ:
10. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2009թ. մայիսի 20-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան՝
(ա) պատասխանող կառավարության անունից՝
տկնI. Reine, լիազոր ներկայացուցիչ
տկն K. Inkuša,
պրն W. Schabas, փաստաբան
(բ) դիմումատուի անունից՝
պրնM. Ioffe, փաստաբան
տկն M. Zakarina,
պրն Y. Larineխորհրդատուներ
(c) Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից՝
պրնG. Matyushin,լիազոր ներկայացուցիչ
պրնN. Mikhaylov,
պրնP. Smirnov, խորհրդատուներ.
Դատարանը լսեց պրն Ioffe-ի, տկն Reine-ի, պրն Schabas-ի և պրն Matyushin-ի հաղորդումները:
11. Մեծ Պալատի Նախագահը լսումների օրը գործին հավելեց դիմումատուի լրացուցիչ դիտողությունները, որոնց դատավարության ընթացքում պատասխանեցին պատասխանող կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
12. Դիմումատուն ծնվել է 1923թ. Լատվիայում, Լուդզայի շրջանում: Մինչև 2000թ. նա հանդիսանում էր Լատվիայի քաղաքացի, որից հետո Ռուսաստանի նախագահի հատուկ որոշմամբ նրան շնորհվեց Ռուսաստանի քաղաքակացիություն:
Ա. Մինչև 1944թ. մայիսի 27-ը տեղի ունեցած դեպքերը
13. 1940թ. օգոստոսին Լատվիան ընդգրկվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում («ԽՍՀՄ») «Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» անվանմամբ («Լատվիայի ԽՍՀ»): 1941թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Գերմանական զորքի հարձակումը ԽՍՀՄ-ի զորքերին ստիպեց թողնել Մերձբալտյան տարածաշրջանը և նահանջել դեպի Ռուսաստան:
14. Դիմումատուն, որն այդ ժամանակ ապրում էր սահմանից ոչ հեռու, հետևեց խորհրդային բանակին: 1941թ. հուլիսի 5-ի դրությամբ գերմանական բանակը գրավել էր Լատվիայի ամբողջ տարածքը: Այն բանից հետո, երբ դիմումատուն ժամանեց ԽՍՀՄ, 1942թ. նրան զորակոչեցին խորհրդային բանակ որպես շարքային զինվոր և կցեցին Լատվիայի երկրորդ դիվիզիայի պահուստային գնդին: 1942-1943 թվականներին նա դիվերսիոն գործողությունների անցկացման հատուկ պատրաստում անցավ, որի ընթացքում նրան սովորեցրեցին կազմակերպել և ղեկավարել զինված ստորաբաժանումների հարձակումները թշնամու թիկունքում: Պատրաստման ավարտից հետո նրան շնորհվեց սերժանտի կոչում: 1943թ. հունիսին նա շուրջ քսան զինվորականների հետ միասին պարաշյուտային դեսանտով ներխուժեց Բելոռուսիայի տարածքը, որն այդ ժամանակ գրավված էր գերմանական զորքերի կողմից, Լատվիայի սահմանից ոչ հեռու, այսինքն այն տարածաշրջան, որտեղ ծնվել էր: Դիմումատուն ընդգրկվեց խորհրդային դիվերսիոն խմբի կազմում, որը կազմված էր «կարմիր պարտիզաններից» (խորհրդային զինված խմբավորումներ, որոնք պարտիզանական պայքար էին մղում Գերմանիայի զորքերի դեմ): 1944թ. մարտին նա, իր երկու անմիջական հրամանատարների նախաձեռնությամբ, նշանակվեց դասակի հրամանատար, որի հիմնական խնդիրը, դիմումատուի խոսքերով, գերմանացիների զինվորական օբյեկտները, կապուղիները և մատակարարման կետերը ոչնչացնելն էր, թշնամու գնածքները շարքից դուրս բերելը և տեղական բնակչության շրջանում քաղաքական քարոզչության տարածելը:
Բ. 1944թ. մայիսի 27-ի դեպքերն ըստ Լատվիայի դատարանների
15. 1944թ. փետրվարին Գերմանիայի զորքը հայտնաբերեց և ոչնչացրեց մայոր Chugunov-ի գլխավորությամբ գործող «կարմիր պարտիզանների» ջոկատը, որը թաքնվում էր Մալիե Բատի գյուղի բնակիչ Meikuls Krupniks-ի ցախանոցում: Գերմանական հրամանատարությունը գյուղի մի քանի բնակիչների տվել էր մեկական հրացան և երկուական նռնակ: Դիմումատուն և նրա ջոկատը կասկացում էին, որ գյուղի որոշ բնակիչներ լրտեսում էին գերմանացիների համար և որ իրենք էին թշնամուն հանձնել Չուգունովի մարտիկներին: Նրանք որոշեցին վրեժ լուծել Մալիե Բատի գյուղի բնակիչների նկատմամբ:
16. 1944թ. մայիսի 27-ին դիմումատուն իր ջոկատի հետ միասին զինված և կասկած չհարուցելու համար վերմախտի համազգեստով ներխուժեցին Մալիե Բատի գյուղը: Գյուղի բնակիչները պատրաստվում էին հոգեգալուստի տոնին: Դիվերսիոն ջոկատը բաժանվեց փոքր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը հետևելով դիմումատուի հրամաններին հարձակվեց մեկ տան վրա:
17. Մի քանի պարտիզաններ ներխուժեցին գյուղի բնակիչ Modests Krupniks-ի տուն, առգրավեցին տանը պահվող զենքը և տանտիրոջը հրամայեցին տնից դուրս գալ: Երբ Krupniks-ն աղաջեց, որպեսզի նրան չսպանեն երեխաների առջև, պարտիզանները հրամայեցին, որպեսզի նա վազի դեպի անտառ և, երբ նա դա արեց, կրակ բացեցին: Krupniks-ը ծանր վիրավորված վիճակում մնաց անտառի եզրին պառկած և հաջորդ առավոտյան մահացավ:
18. «Կարմիր պարտիզանների» ևս երկու խումբ հարձակվեցին երկու այլ գյուղացիների՝ Meikuls Krupniks-ի և Ambrozs Buļs-ի տների վրա: Meikuls Krupniks-ին նրանք գտան բաղնիքում և դաժանորեն ծեծեցին: Պարտիզանները տեղափոխեցին երկու գյուղացիների տներում հայտնաբերված զենքերը Meikuls Krupniks-ի տուն: Նրանք ավտոմատ զենքից մի քանի կրակահերթ բաց թողեցին Ambrozs Buļs-ի, Meikuls Krupniks-ի և Krupniks-ի մոր վրա: Meikuls Krupniks-ը և նրա մայրը ծանր վիրավորվեցին: Այնուհետև պարտիզանները բենզին լցրեցին տան և բոլոր կից շինությունների վրա և հրկիզեցին դրանք: Krupniks-ի կնոջը, որը հղիության իններորդ ամսին էր գտնվում, հաջողվեց փախչել, սակայն պարտիզանները բռնեցին նրան և տան պատուհանից բոցը նետեցին: Հաջորդ առավոտըյան գյուղի կենդանի մնացած բնակիչները հայտնաբերեցին չորս զոհերի ածխացած դիները: Գյուղացիները ճանաչեցին Krupniks-ի կնոջ դին իր կողքին գտնվող այրված մանկան կմաղքով:
19. Պարտիզանների չորրորդ խումբը Vladislavs Šķirmants-ի տուն ներխուժեց: Նրանք տանտիրոջը գտան անկողնում իր մեկ տարեկան տղայի հետ: Այն բանից հետո, երբ պարտիզանները հայտնաբերեցին պահարանում թաքցված հրացանն ու երկու նռնակները, նրանք Šķirmants-ին հրամայեցին դուրս գալ բակ: Այնունետև նրանք պատնեշեցին դուռը, որպեսզի կինը չկարողանա դուրս հետևել իրենց, տարան նրան դեպի բակի հեռավոր անկյուն և գնդակահարեցին: Պարտիզանների հինգերորդ խումբն հարձակվեց Juliāns Šķirmants-ի տան վրա: Հայտնաբերելով և բռնագրավելով հրացանն ու երկու նռնակները, պարտիզանները նրան տարան ցախանոց, որտեղ էլ սպանեցին: Վեցերորդ խումբը հարձակվեց Bernards Šķirmants-ի տան վրա և վերցրեց այնտեղ գտնվող զենքերը: Այնուհետև նրանք սպանեցին տանտիրոջը, վիրավորեցին նրա կնոջը և այրեցին տունն ու կից շինությունները: Šķirmants-ի կինը կենդանի վիճակում այրվեց կրակում և մահացավ իր ամուսնու դիակի կողքին:
20. Լատվիայի դատախազությունը նաև պնդում էր, որ դիմումատուները թալանել էին ամբողջ գյուղը և իրենց հետ տարել էին հագուստն ու մթերքը: Սակայն Լատվիայի Գերագույն դատարանի Քրեական գործերով դատական կոլեգիան և Գերագույն դատարանի Սենատը հաստատեց միայն զենքի առգրավման, այլ ոչ թե ապրանքների հափշտակման փաստը:
Գ. Դեպքերի զարգացումն ըստ դիմումատուի
21. Դատարանի առջև դիմումատուն վիճարկում էր գործի հանգամանքների վերաբերյալ լատվիական դատարանների եզրահանգումները և պնդում էր հետևյալը:
22. Դիմումատուի կարծիքով գյուղի բոլոր զոհված բնակիչները գերմանացիների հանցակիցներ և դավաճաններ էին, որոնք 1944թ. փետրվարին գերմանացիներին մատնեցին մայոր Chugunov-ի ջոկատը (որի կազմում կային նաև կանայք և փոքր երեխա): Երեք կանայք (Meikuls Krupniks-ի մայրն ու կինը և Bernards Šķirmants-ի կինը) համոզել էին Chugunov-ի ջոկատին, որ մոտակայքում վերմախտի միավորումներ չկան, մինչդեռ Šķirmants-ը հանձնարարել էր Krupniks-ին տեղյակ պահել գերմանացիներին պարտիզանների մասին: Գերմանական զինվորները ներխուժել էին գյուղ և գնդացիրից հրաձիգ փամփուշտներով գնդակահարել էին ցախանոցը (որտեղ թաքնվել էր Chugunov-ի ջոկատը), որի պատճառով այն հրդեհվել էր: Ջոկատի բոլոր անդամները, որոնք փորձել էին դուրս պրծնել ցախանոցից տեղում սպավել էին: Krupniks-ի մայրը զոհված զինվորներից հանել էր հագուստը: Գերմանական հրամանատարությունը պարգևատրել էր իրենց հետ համագործակցող գյուղացիներին, բաժանելով ցախ, շաքար, ալկոհոլ և գումար: Meikuls Krupniks-ը և Bernards Šķirmants-ը Schutzmänner-ներ էին (գերմանական ոստիկանությանն օժանդակող գործակալներ):
23. 1944թ. մայիսի 27-ի դեպքերից մոտ մեկ շաբաթ անց դիմումատուն և նրա ջոկատի բոլոր զինվորները հրաման էին ստացել ներկայանալու իրենց հրամանատարին: Վերջինս հայտնել էր նրանց, որ ad hoc [հատուկ ստեղծված] զինվորական դատարանը կայացրել էր գերմանացիներին մայոր Chugunov-ի ջոկատը մատնած Մալիե Բատի գյուղի բնակիչների դատավճիռ, որի կատարումը հանձնարարվել էր իրենց ջոկատին: Հրամանում նշված էր, որ նրանք պետք է «դատի տալու համար բերման ենթարկեն Մալիե Բատի գյուղի վեց Schutzmänner-ին»: Դիմումատուն պնդում էր, որ նա հրաժարվել էր ղեկավարել այդ գործողության իրականացումը (գյուղի բնակիչները նրան ճանաչում էին մանուկ հասակից և նա վախենում էր հարևան գյուղում ապրող իր ծնողների անվտանգության համար): Այդ պատճառով հրամանատարը գործողության ղեկավարումը հանձնարարել էի մեկ այլ պարտիզանի, որն էլ հրամաններ էր տալիս Մալիե Բատի գյուղում իրականացվող գործողության ժամանակ:
24. 1944թ. մայիսի 27-ին դիմումատուն հետևել էր իր ջոկատի զինվորներին: Նա գյուղ չէր մտել, փոխխարենը թաքնվել էր թփերի հետևում, որտեղից կարող էր տենել Modests Krupniks-ի տունը: Շուտով այնտեղից լսվում են ճչոցներ և կրակոցներ և ծուխ է երևում: Մոտ քառորդ ժամ անց պարտիզանները վերադառնում են: Նրանցից մեկի ուսը վիրավորված է լինում, մյուսներն իրենց հետ բերում են վեց հատ հրացան, տասը ական և մեծ թվով փամփուշտներ: Այդ ամենն առգրավվել էր գյուղի բնակիչներից: Հետագայում ջոկատի զինվորները նրան ասել էին, որ չէին կարողացել կատարել հանձնարարությունը, որովհետև գյուղի բնակիչները «փախչում էին և կրակում իրենց վրա, հետո էլ գերմանացիներ հայտնվեցին»: Դիմումատուն ժխտում էր, որ իր ջոկատը թալանել է Մալիե Բատի գյուղը: Երբ պարտիզանները վերադարձան իրենց տեղակայման վայրը, հրամանատարը խիստ նախազգուշացրեց իրենց՝ գյուղացիներին գերի չվերցնելու համար:
Դ. Հետագա իրադարձությունները
25. 1944թ. հուլիսին Կարմիր Բանակը մտավ Լատվիա, որից հետո 1945թ. մայիսի 8-ին Լատվիայի տարածքն անցավ խորհրդային զինված ուժերի իշխանության տակ:
26. Պատերազմից հետո դիմումատուն շարունակեց բնակվել Լատվիայում: Մարտական սխրանքների համար նա պարգևատրվել էր ԽՍՀՄ բարձրագուն պետական պարգևով՝ Լենինի շքանշանով: 1946թ. նոյեմբերին նա անցավ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերը: 1957թ. նա ավարտեց ԽՍՀՄ-ի ներքին գործերի նախարարության ակադեմիան և մինչև 1988թ. թոշակի անցնելը ծառայում էր խոհրդային ոստիկանության տարբեր բաժանմունքներում որպես սպա:
27. 1990թ. մայիսի 4-ին Լատվիայի ԽՍՀ-ի Գերագուն Խորհուրդն ընդունեց «Լատվիայի Հանրապետության անկախության վերականգման մասին» Հռչակագիր, որով 1940թ. Լատվիան ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելն անօրինական և անվավեր ճանաչվեց և վերականգնվեցին 1922թ. Լատվիայի Սահմանադրության հիմնական դրույթները: Նույն օրը Գերագույն Խորհուրդն ընդունեց Հռչակագիր «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթերը Լատվիայի Հանրապետության կողմից ընդունելու մասին»: Ընդունելու տակ հասկացվում էր համապատասխան փաստաթղթերում ամրագրված արժեքների հանդիսավոր, միակողմանի ճանաչում: Հետագայում Լատվիան սահմանված կարգով հաստատեց և վավերացրեց Հռչակագրում նշված փաստաթղթերի մեծ մասը:
28. Պետական հեղաշրջման երկու անհաջող փորցերից հետո 1991թ. օգոստոսի 21-ին Լատվիայի Գերագույն Խորհուրդն ընդունեց Սահմանադրական օրենք «Լատվիայի Հանրապետության պետական կարգավիճակի մասին», որով հայտարարեց Լատվիայի ամբողջական և անմիջապես ուժի մեջ մտնող անկախության մասին:
29. 1996թ. օգոստոսի 22-ին Լատվիայի խորհրդարանն ընդունեց Հռչակագիր «Լատվիայի զավթման մասին»: Այդ Հռչակագրում 1940թ. Լատվիայի տարածքի ընդգրկումը Խորհրդային Միության կազմում անվանվում էր «ռազմական բռնազավթում» և «ապօրինի գրավում»: Երկրորդ համաշխարային պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի կողմից այդ տարածքի վերստին գրավումը որակավորվել էր «զավթիչ վարչակազմի վերականգնում»:
Ե. Դիմումատուի դատապարտումը:
1. Առաջին նախաքննությունը և դատական վարույթը
30. 1998թ. հուլիսին Լատվիայում տեղակայված Բռնապետության հետևանքների փաստագրման կենտրոնը փոխանցեց քննության նյութերը (1944թ. մայիսի 7-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով) Լատվիայի Գերագույն դատախազություն: 1998թ. օգոստոսին դիմումատուին պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանք ներկայացվեց: 1998թ. հոկտեմբերին դիմումատուն կանգնեց Ռիգա քաղաքի Կենտրոն թաղամասի առաջին ատյանի դատարանի առջև, որն իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը: 1998թ. դեկտեմբերին կազմվեց մեղադրական եզրակացության վերջնական տարբերակը և գործն ուղարկվեց Ռիգայի շրջանային դատարան:
31. Դիմումատուի գործով դատավարությունը տեղի ունեցավ Ռիգայի Շրջանային դատարանում 2000թ. հունվարի 21-ին: Դիմումատուն իր մեղքը հերքում էր: Նա կրկին ներկայացրեց 1944թ. մայիսի 27-ի դեպքերի իր վարկածը, ընդգծելով որ հարձակման բոլոր զոհերը զինված Schutzmänner-էին: Նա ժխտում էր, որ անձամբ մասնակցել է հարձակմանը՝ ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին (այդ թվում՝ լրատվամիջոցներում հայտնված հոդվածներին), որոնք հակառակի մասին էին վկայում, դիմումատուն պնդում էր, որ այն ժամանակ նա միտումնավոր էր խեղաթյուրել պատմական փաստերը՝ հայտնի դառնալու և որոշակի օգուտ քաղելու համար:
32. Շրջանային դատարանը եկավ այն եզրակացության, որ գործի նյութերում առկա են դիմումատուի մեղքի հստակ ապացույցներ և որ դիմումատուն կատարել է Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնադրության, 1907թ. Հաագայի 4-րդ Կոնվենցիայի և 1949թ. Ժնևի 4-րդ Կոնվենցիայի դրույթներով արգելված գործողություններ: Դիմումատուն մեղավոր ճանաչվեց 1961թ. Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ: Դատարանը նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Ինչպես դիմումատուն, այնպես էլ դատախազությունը բողոքարկեցին այդ վճիռը:
33. 2000թ. ապրիլի 25-ի որոշմամբ Լատվիայի Գերագույն դատարանի Քրեական գործերով դատական կոլեգիան բեկանեց բողոքարկված դատավճիռը և գործը վերաքննության վերադարձրեց Լատվիայի Գերագույն դատախազություն: Որոշման մեծ նշված էր, որ շրջանային դատարանի վճռում սխալներ են թույլ տվել, մասնավորապես շրջանային դատարանը պատասխան չէր տվել վճռական նշանակություն ունեցող այն հարցին, թե արդյոք Մալիե Բատի գյուղն իսկապես գտնվում էր «զավթաց տարածքում», արդյոք դիմումատուն կարող էր համարվել «կոմբատանտ» [պայքարող] իսկ զոհերը «ոչ կոմբատանտ» և արդյոյք զոհերը ձեռբակալվելու դեպքում կարող էին ռազմագերիներ համարվել, քանի որ գերմանական հրամանատարությունը նրանց զենք էր տրամադրել: Բացի այդ, գործը քննելիս դատախազությունը պետք է դիմեր պատմության և միջազգային քրեական իրավունքի հարձերով մասնագետների օգնությանը: Քրեական գործերով դատական կոլեգիան որոշում ընդունեց անմիջապես ազատելու դիմումատուին կալանքից:
34. 2000թ. հունիսի 27-ի որոշմամբ Գերագույն դատարանի Սենատը չբավավարեց դատախազության բողոքը, թեպետ և անընդունելի համարեց խորհրդատվության համար մասնագետներին դիմելու պահանջը, նշելով, որ իրավունքի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն միայն դատարանների կողմից:
2. Երկրորդ նախաքննությունը և դատական վարույթը
35. Գործի նոր նախաքննության ավարտից հետո 2001թ. մայիսի 17-ին դիմումատուին նոր մեղադրանք ներկայացվեց Լատվիայի Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածով:
36. Լատգալի շրջանային դատարանը քննեց գործը և 2003թ. հոկտեմբերի 3-ին կայացրեց վճիռ, որով դիմումատուից հանվեց պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքը, սակայն նա մեղավոր ճանաչվեց 1961թ. քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված ավազակային հարձակում կատարելու մեջ, որի համար նախատեսված էր երեքից տասնհինգ տարվա ազատազրկում:
Վերլուծելով այն իրավիճակը, որում հայտնվել էր Լատվիան 1940թ. իրադարձությունների և Գերմանիայի օկուպացման հետևանքով, շրջանային դատարանը եկավ այն եզրահանգման, որ դիմումատուն չէր կարող համարվել «օկուպացիոն զորքերի ներկայացուցիչ»: Հակառակը, նա պայքարում էր երկրի ազատության համար այն օկուպացրած ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի դեմ: Նկատի ունենալով, որ Լատվիան ընդգրկված էր ԽՍՀՄ-ի կազմում, դիմումատուի գործողությունները պետք է գնահատվեին խորհրդային օրենսդրության տեսանկյունից: Բացի այդ, նա չեր կարող ողջամտորեն կանխատեսել, որ մի օր նրան կանվանեն «խորհրդային օկուպացիոն զորքերի ներկայացուցիչ»: Ինչ վերաբերում է Մալիե Բատի գյուղում կատարված ռազմական գործողությանը, շրջանային դատարանը համաձայնվեց, որ գյուղի բնակիչները համագործակցում էին գերմանական հրամանատարության հետ և վերմախտին հանձնել էին Chugunov-ի «կարմիր պարտիզանների» ջոկատը, ինչպես նաև այն, որ հարցակումը գյուղի վրա կատարվել էր «կարմիր պարտիզանների» բաժանմունքում ստեղծված հատուկ զինվորոկան դատարանի վճռի հիման վրա: Բացի այդ շրջանային դատարանը գտավ, որ Մալիե Բատի գյուղի վեց բնակիչների սպանությունը պատերազմական դրության պայմաններում կարող էր համարվել անհրաժեշտ և արդարացված: Այդուհանդերձ դատարանը հանգեց այն եզրակացության, որ այդ մոտեցումը չի գործում երեք կանանց սպանության, ոչ էլ գյուղի տների հրկիզման դեպքում, որոնց համար դիմումատուն, որպես ջոկատի հրամանատար, պատասխանատվություն էր կրում: Ուստի, դիմումատուն և նրա ենթակաները գերազանցել էին հատուկ զինվորոկան դատարանի վճռով իրենց տրված լիազորությունները և ավազակային հարձակում էին կատարել, որի համար պետք է կրեին ողջ պատասխանատվություն: Սակայն դատարանը գտավ, որ ավազակային հարձակման համար քրեական պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետն անցել էր:
37. Երկու կողմերը դատավճիռը բողոքարկեցին Քրեական գործերով դատական կոլեգիայում: Դիմումատուն, վկայակոչելով մասնավորապես Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը, պահանջում էր, որպեսզի նրան ամբողջությամբ անմեղ ճանաչեին, պնդելով, որ իր դեպքում օրենքին տրվել էր հակադարձ ուժ: Դատախազությունը պնդում էր, որ շրջանային դատարանը բազմաթիվ լուրջ փաստական և իրավական խախտումներ էր թույլ տվել, անտեսելով այն փաստը, որ Լատվիային ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելը հակասում էր 1922թ. Լատվիայի Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին, ուստի այն անօրինական է եղել և Լատվիայի Հանրապետությունը de jure շարունակում էր գոյություն ունենալ: Հետևաբար, 1944թ. դիմումատուի գործողությունները կարող էին և պետք է դիտարկվեին Լատվիայի և միջազգային իրավունքի, այլ ոչ թե Խորհրդային Միության օրենսդրության տեսանկյունից: Դատախազությունը նաև համամիտ չէր շրջանային դատարանի կողմից գործի շրջանակում ներկայացված ապացույցների գնահատման հետ: Դատախազության կարծիքով, դատարանը վճիռը կայացնելիս հիմք էր ընդունել դիմումատուի մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն բոլորովին անհիմն էին, այլ նաև հակասում էին գործի առնչությամբ ձեռք բերված ապացույցներին, մասնավորապես դիմումատուի պնդումներին առ այն, որ Մալիե Բատի գյուղի բնակիչները գերմանական հրամանատարության զինված հանցակիցներ էին, որոնք օգնել էին վերմախտի զինծառայողների ոչնչացնելու Chugunov-ի ջոկատի պարտիզաններին, որ դիմումատուի պարտիզանական բաժանմունքում ստեղծվել էր հատուկ զինվորական դատարան և որ Մալիե Բատի գյուղում իրականացված ռազմական գործողության նպատակն էր ոչ թե գյուղացիների հետ հաշվեհարդար տեսնելը, այլ նրանց ձեռբակալելը:
38. 2004թ. ապրիլի 30-ի դատավճռով Քրեական գործերով դատական կոլեգիան բավարարեց դատախազության բողոքը, բեկանեց Լատգալի շրջանային դատարանի որոշումը և դիմումատուին մեղավոր ճանաչեց 1961թ. Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածով նախատեսված հանցագործության կատարելու մեջ: Ուսումնասիրելով գործով ներկայացված փաստերը, դատարանն արձանագրեց.
«... Այսպիսով, V. Kononov-ն ու նրա հատուկ ջոկատի պարտիզանները հափշտակեցին գյուղի բնակիչներին ինքնապաշտպանության համար տրված զենքը և սպանեցին գյուղի բնակիչներից իննը հոգու՝ կենդանի այրելով նրանցից վեցին, այդ թվում՝ երեք կնոջ, որոնցից մեկը գտնվում էր հղիության վերջին շրջանում: Բացի այդ նրանք հրկիզեցին երկու գյուղացիների տները և տնամերձ շինությունները:
Հարձակվելով Մալիե Բատի գյուղի այդ իննը խաղաղ բնակիչների վրա, որոնք չէին մասնակցել մարտական գործողություններին, հափշտակելով նրանց զենքը և սպանելով նրանց, V. Kononov-ն ու նրա հատուկ ջոկատի պարտիզանները ... կատարել են պատերազմի օրենքների և սովորույթների սարսափելի խախտում, որոնք նախատեսված են.
– բոլոր քաղաքակիրթ երկրների համար պարտադիր հանդիսացող ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին 1907թ. հոկտեմբերի [18] Հաագայի Կոնվենցիայի 23-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում, որով արգելվում է չարանենգորեն սպանել կամ վիրավորել երկրի խաղաղ բնակչությանը, [1907թ. 4-րդ Հաագայի Կոնվենցիայի] 25-րդ հոդվածում, որով արգելվում է հարձակվել անպաշտպան գյուղերի, կացությունների կամ բնակելի շինությունների վրա, ինչպես նաև [1907թ. 4-րդ Հաագայի Կոնվենցիայի] 46-րդ հոդվածի առաջին պարբերությունում, համաձյն որի անհրաժեշտ է հարգել անհատների ընտանեկան պատիվն ու իրավունքները, կյանքը և մասնավոր սեփականությունը:
– պատերազմական պայմաններում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետում..., որով արգելվում է մարտական գործողություններում ուղղակիորեն չմասնակցող անձանց կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ բռնության գործադրումը, մասնավորապես, սպանության, ֆիզիկական խեղման, դաժան վերաբերմունքի և խոշտանգումների տարբեր դրսևորումները, [նույն մասի] «դ» կետում, համաձայն որի ... դատապարտումը և մեղադրանքի կիրառումը արգելվում է նախապես դատավճիռ կայացնելն առանց պատշաճ ձևով կազմակերպված դատարանի՝ քաղաքակիրտ երկրների կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայության դեպքում, 32-րդ հոդվածում, որով արգելվում է պաշտպանության տակ գտնվող անձանց սպանությունը, խոշտանգումը և ցանկացած այլ դաժան վերաբերմունքը, և 33-րդ հոդվածում, որով նախատեսված է, որ որևէ պաշտպանության տակ գտնվող անձ չի կարող ենթարկվել պատժի իրավախախտման համար, որն անձամբ չի կատարել և արգելվում են հավաքական պատիժները, ինչպես նաև ահաբեկման և ահաբեկչության ցանկացած գործողությունները, թալանը և բռնաճնշման գործադրումը պաշտպանության տակ գտնվող անձանց և նրանց գույքի նկատմամբ:
– [վերոնշյալ] Կոնվենցիայի միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության մասին 1977թ. հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ մասում ..., որով սահմանվում է, որ քաղաքացիական բնակչությունը, ինչպես նաև առանձին քաղաքացիական անձինք չպետք է հարձակումնեի առարկա հանդիսանան, ինչպես նաև արգելվում է բռնության գործադրումը կամ այն գործադրել սպառնալը, որի հիմնական նպատակը քաղաքացիական բնակչության սարսափի մատնումն է, [նույն հոդվածի] 4-րդ մասի «ա» կետում, որով արգելվում է անմիջականորեն ռազմական նպատակներին չծառայող օբյեկտների վրա հարձակումը, [նույն հոդվածի] 6-րդ մասում, որով արգելվում են քաղաքացիական բնակչության և առանձին քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումները, 75-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետում ..., որով արգելվում է անձանց կյանքի, առողջական կամ հոգեկան վիճակի նկատմամբ բռնության գործադրումը, մասնավորապես, սպանությունը, բոլոր տեսակի խոշտանգումները՝ ֆիզիկական և հոգեկան խեղումը, նաև [նույն մասի] «դ» կետում, որով արգելվում է հավաքական պատիժը:
V. Kononov-ն ու իր պարտիզանները, ցուցաբերելով հատուկ դաժանություն և կենդանի վիճակում այրելով գյուղի հղի բնակչուհուն ..., այդ ամենով բացահայտորեն ոտնահարեցին Ժնևի Կոնվենցիայի 16-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները ..., համաձայն որոնց հղի կանայք օգտվում են հատուկ պաշտպանությունից և հարգալից վերաբերմունքից:
Համանման ձևով, հրկիզելով [բնակելի] տները և դրանց կից կառուցվածքները, որոնք պատկանում էին գյուղի բնակիչներ ... Meikuls Krupniks-ին և Bernards Šķirmants-ին, V. Kononov-ն ու իր պարտիզանները խախտել էին այդ Կոնվենցիայի 53-րդ հոդվածի դրույթները, որով արգելում է ռազմական գործողությունների տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող անշարժ գույքի ոչնչացումը, ինչպես նաև Ժնևի Կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 52-րդ հոդվածը, համաձայն որի քաղաքացիական օբյեկտները չեն կարող հարձակումների կամ բռնաճնշման թիրախ հանդիսանալ: ...
Հաշվի առնելով վերոշարադրյալը, V. Kononov-ի և նրա ենթակաների կողմից կատարված գործողությունները պետք է դիտվեն որպես պատերազմական հանցագործողություն՝ Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնադրության 6-րդ հոդվածի երկրորդ պարբերության «բ» կետի դրույթների իմաստով, համաձայն որոնց զավթաց տարածքի քաղաքացիական բնակչության սպանություններն ու խոշտանգումները, մասնավոր սեփականության հափշտակումը, գյուղերի ոչնչացումը կամ ավերումը, որն արդարացված չէ պատերազմական անհրաժեշտությամբ, հանդիսանում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, այն է՝ պատերազմական հանցագործություն:
V. Kononov-ի և նրա ենթակաների կողմից կատարված գործողությունները ... Ժնևի Կոնվենցիայի 147-րդ հոդվածի իմաստով պետք է նաև որակավորվեն որպես «ոտնձգություն» ...
Ուստի ..., V. Kononov-ը մեղավոր է Քրեական օրենսգրքի Հոդված 68-3 հոդվածով նախատեսված հանցագործության կատարելու մեջ:
Գործի նյութերից երևում է, որ պատերզմից հետո սպանված գյուղացիների ընտանիքների անդամները, որոնք կենդանի էին մանցել, անխղճորեն հետապնդվում և ճնշումների էին ենթարկվում: Այն բանից հետո, երբ Լատվիան անկախություն ձեռք բերեց, բոլոր սպանվածները արդարացվեցին: Արդարացման վկայագրերում նշված էր, որ նրանք չեն կատարել «հանցագործություններ ընդդեմ խաղաղության [կամ] մարդկության, քրեորեն պատժելի գործողություններ ... և չեն մասնակցել ... ֆաշիստական վարչակարգի ... քաղաքական բռնաճնշումներում ...»:
V. Kononov-ի նկատմամբ պետք է կիրառել ռազկական հանցագործության [որի մասին խոսք է գնում] [համար պատասխանատվություն նախատեսող] հոդվածը, Ժնևի Կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 43-րդ հոդվածին համապատասխան ..., որով սահմանվծ է, որ կոմբատանտները, այսինքն այն անձինք, ովքեր իրավունք ունեն անմիջականորեն մասնակցել մարտական գործողություններին, հակամարտության մասնակից ռազմական ուժերի անդամներ են հանդիսանում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ V. Kononov-ը ընդգրկված էր հակամարտող կողմի [այն է՝] ԽՍՀՄ-ի ռազմական ուժերում և ակտիվորեն մասնակցում էր ԽՍՀՄ-ի կողմից իրականացվող ռազմական գործողություններում:
V. Kononov-ը հատուկ առաջադրանքով ուղարկվել էր Լատվիա: Նրան հստակորեն հանձնարավել էր ռազմական գործողություններ իրականացնել թշնամու թիկունքում [և] պայթյուններ կազմակերպել այնտեղ:
Ջոկատը, որը ղեկավարում էր V. Kononov-ը, չի կարող կամավորների խումբ համարվել, քանի որ այն ստեղծվել և ղեկավարվում էր հակամարտող կողմերից մեկի (ԽՍՀՄ-ի) զինված ուժերի կողմից, որի մասին վկայում են գործի նյութերը: Միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ կատարվել էր հանցագործությունը, որում նա մեղադրվում է, V. Kononov-ը նաև գործում էր որպես կոմբատանտ, գլխավորելով զինված խմբավորում, որն իրավասու էր մասնակցելու մարտական գործողություններում հակամարտող կողմի ռազմական ուժերի կազմում: ...
V. Kononov-ը կռվել էր ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված տարածքում, ուստի այն փաստը, որ այդ ժամանակ Լատվիան երկակիորոն բռնազավթված էր (երկրորդ օկուպացնող տերությունը Գերմանիան էր), ոչ էլ այն, որ ԽՍՀՄ-ն ընդգրկված էր հակահիտլերյան կոալիցիայում, չի ազատում նրան պատերազմական հանցագործի կարգավիճակից: ...
Քրեական գործերով դատական կոլեգիան գտնում է, որ Մալիե Բատի գյուղի բոլոր զոհված բնակիչները Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածի ... և միջազգային իրավունքի նորմերի իմաստով համարվում են քաղաքացիական անձինք:
Ժնևի Կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 50-րդ հոդվածի ուժով ..., քաղաքացիական անձ է համարվում ցանկացած մարդ, որը չի պատկանում այդ Արձանագրության 43-րդ հոդվածում կամ Կոնվենցիայի 4(Ա) հոդվածում նշված անձանց որևէ խմբի:
Այդ հոդվածներում նշված հատկանիշները, որոնք բնորոշ են մարդկանց [որոշ] խմբերի համար և բացառում են նրանց քաղաքացիական անձ համարելը, չեն տարածվում գյուղի զոհված բնակիչների վրա:
Այն որ գյուղի բնակիչները զենք և զինամթերք էին ստացել չի նշանակում, որ նրանք կոմբատանտ էին դարձել, ոչ էլ վկայում է մարտական գործողություններ իրականացնելու նրանց որևէ մտադրության մասին: ...
Ինչպես հայտնի է ... Chugunov-ի պարտիզանական խումբը ոչնչացվել էր գերմանացիների ռազմական ստորաբաժանման կողմից, որի մասին հաստատում է նաև շտաբական փաստաթղթերի ուսումնասիրությունը: ...
Գործի նյութերը սակայն չեն պարունակում որևէ ապացույց առ այն, որ գյուղի բնակիչները մասնակցել էին այդ ռազմական գործողությանը:
Այն փաստը, որ Meikuls Krupniks-ը հաղորդել էր գերմանացիներին իր ցախանոցում թաքնված պարտիզանների մասին, չի զրկում նրան քաղաքացիական անձի կարգավիճակից: ...
Պրն Krupniks-ը բնակվում էր Գերմանիայի զավթված տարածքում և պատերազմի ժամանակ պարտիզանների ներկայությունն իր ֆերմայում, անշուշտ, սպառնում էր իր և իր ընտանիքի անվտանգությանը:
Այն հանգամանքը, որ գյուղի բնակիչները տանը զենք էին պահում և [կանոնավոր] գիշերային հերթապահություն էին անցկացնում, չի նշանակում, որ նրանք մասնակցում էին ռազմական գործողություններին, այլ վկայում է հարձակման ենթարկվելու իրենց բնական վախի մասին:
Բոլոր քաղաքացիներն, ինչպես պատերազմի, այպես էլ խաղաղության ժամանակ, իրավունք ունեն պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքներին, եթե նրանց կյանքը վտանգի է ենթարկվում:
Գործի նյութերից հետևում է, որ «կարմիր պարտիզանները», այդ թվում Chugunov-ի ջոկատը քաղաքացիների դեմ բռնություն էին գործադրում, ստիպելով քաղաքացիական բնակչությանը վախենալու իրանց անվտանգության համար:
Տուժող [K.-ի] ցուցմունքների համաձայն «կարմիր պարտիզանները» թալանում էին տները և հաճախ իրենց հետ տանում էին գյուղացիների պարենի պաշարները:
Պարտիզանների հանացավոր գործողությունները նշվում էին նաև [S.] և [Č.] հրամանատարների զեկուցագրերում, որոնք վկայում են այն մասին, որ «կարմիր պարտիզաները» թալանում և սպանում էին տեղի բնակչությանը և նաև այլ հանցագործություններ էին կատարոմ: Շատ մարդկանց մոտ ստեղծվել էր այն տպավորությունը, որ զինված պայքար մղելու փոխարեն նրանք կողոպուտով էին զբաղված: ...
Գործի նյութերից պարզ է դառնում, որ Մալիե Բատի գյուղում 1943թ. և 1944թ. սպանված գյուղի բնակիչներից Լատվիայի ազգային գվարդիայի (aizsargi) անդամներ էին [միայն] Bernards Šķirmants-ն և [նրա կինը]: Արխիվային պահուստներում գոյություն չունի որևէ տեղեկատվություն, որից կերևար, որ նրանցից բացի տուժածներից որևէ մեկը մասնակցել էր այդ կամ որևէ այլ կազմակերպության գործունեությանը...:
Քրեական գործերով դատական կոլեգիան գտնում է, որ Լատվիայի ազգային գվարդիայի կազմում ընդգրկված լինելու պատճառով վերոնշյալ անձինք կոմբատանտ համարվել չեն կարող, քանի որ չկա որևէ վկայություն առ այն, որ նրանք մասնակցել են հակամարտող կողմի զինված ուժերի կողմից կազմակերպված ռազմական գործողություններում:
Հայտնի է նաև, որ Մալիե Բատի գյուղում գերմանական որևէ զորամիավորում տեղակայված չի եղել և որ գյուղի բնակիչները զինվորական ծառայության մեջ չեն գտնվել, այլ, [հակառակը], զբաղվել են գյուղատնտեսական աշխատանքով:
[Վերը նշված] գործողությունների ժամանակ նրանք գտնվում էին տանը և պատրաստվում էին տոնել Հոգեգալուստը: Սպանվածների թվում էին ոչ միայն զինված տղամարդիք, այլ նաև կանայք, որոնցից մեկը հղիության վերջին ամսին էր, և նա, հետևաբար, գտնվում էր Ժնևի կոնվենցիայի ... հատուկ պաշտպանության ներքո:
Դատական կոլեգիայի մոտ որևէ երկմտանք չառաջացավ սպանված գյուղացիներին քաղաքացիական անձ որակավորելու վերաբերյալ, սակայն, եթե նույնիսկ ենթադրել, որ առկա են որևէ կասկածներ, Ժնևի Կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրությունում ասված է, որ կասկածի դեպքում ցանկացած մարդ համարվում է քաղաքացիական անձ: ...
Քանի որ Լատվիան չի անդամակցել 1907թ. Հաագայի Կոնվենցիային, այդ պայմանագրի դրույթները հիմք չեն կարող ծառայել [դիմումատուի մասին կարծիք կազմելու համար]:
Պատերազմական հանցագործություններն արգելված են և բոլոր երկրները պետք է մեղավոր ճանաչեն յուրաքանչյուրին, ով դրանք կատարել է, քանզի նման հանցագործությունների համար պատասխանատվությունը հանդիսանում է միջազգային իրավունքի անբաժանելի մասը, անկախ նրանից, հակամարտության կողմերը միջազգային պայմանագրերի կողմեն թե ոչ ...»:
39. Քրեական գործերով դատական կոլեգիան մեղադրանքների ցուցակից դուրս բերեց բավարար կերպով չհիմնավորված երկու կետեր, այն է՝ ենթադրյալ սպանություներում և խոշտանգումներում դիմումատուի անձամբ մասնակցությունը: Նկատի ունենալով, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության համար, հաշվի առնելով նրա տարիքը և տկարությունը, և գտնելով, որ նա հասարակական վտանգ չի ներկայացնում, Քրեական գործերով դատական կոլեգիան որպես պատիժ սահմանեց մեկ տարի ութ ամիս ազատազրկում, որը դիմումատուն ըստ էության արդեն իսկ կրել էր, հաշվի առնելով նրա նախնական կալանքի տակ գտնվելու տևողությունը:
40. 2004թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ Լատվիայի Գերագույն դատարանի Սենատը մերժեց դիմումատուի գանգատը, հետևյալ հիմնավորմամբ.
“... Եզրահանգելով, որ V. Kononov-ը կոմբատանտ էր և ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված տարածքում կատարել էր այն հանցագործությունը, որի մասին խոսք է գնում, Քրեական գործերով դատական կոլեգիան հիմնվել էր Լատվիայի Հանրապետության գերագույն ներկայացչական մարմինների որոշումների, համապատասխան միջազգային կոնվենցիաների և այլ ապացույցների համատեղ իրավազորության վրա, որոնց վերլուծությունն ու գնահատումը իրականացվել էր միջազգային քրեաիրավական օրենսդրությանը համապատասխան:
Գերագույն Խորհրդի ... «Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին» 1990թ. մայիսի 4-ի Հռչակագրում հայտարարվում է, որ 1940թ. հունիսի 16-ին Լատվիայի Հանրապետության կառավարությանը նախկին ստալինյան ԽՍՀՄ-ի կողմից ներկայացրած վերջնագիրը պետք է համարել միջազգային հանցագործություն, քանի որ Լատվիան օկուպացվել էր, որի արդյունքում կորցրել էր իր անկախությունը: [Սակայն] Լատվիայի Հանրապետությունը շարունակում էր գործել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ճանաչվոււմ էր ավելի քան 50 պետությունների կողմից:
Վերլուծելով դատավճիռն ըստ էության, Սենատը ... գտնում է, որ Քրեական գործերով դատական կոլեգիայի կողմից V. Kononov-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածի ներգործողության ճանաչմամբ ... վերջինիս գործողություններին ճիշտ գնահատական է տրվել, քանզի, հանդիսանալով ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված Լատվիայի տարածքում մարտական գործողությունների մասնակից և կոմբատանտ, նա խախտել է պատերզամի օրենքներն ու սովորույթները՝ կազմակերպելով և ղեկավարելով ռազմական գործողությունը, որի նպատակն էր քաղաքացիական անձանց, այն է՝ Մալիե Բատի գյուղի բնակիչների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, որոնցից իննը սպանվեցին ... [և] որոնց ունեցվածքը թալանվեց [կամ] այրվեց:
Ինչպես (արդարացիորեն) նշեց երկրորդ ատյանի դատարանը, այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լատվիայի տարածքը հաջորդաբար օկուպացրել էին երկու պետություններ (որոնցից մեկը Գերմանիան էր՝ վճռաբեկ դատարանի սահմանմաբ դա երկակի բռնազավթում էր), ոչ էլ այն, որ ԽՍՀՄ-ն հակահիտլերյան կոալիցիայի անդամ էր, որևէ կերպով չի ազդել V. Kononov-ի որպես պատերազմական հանցագործի կարգավիճակի վրա:
Ինչ վերաբերում է պնդմանը ... որ, V. Kononov-ին նշված պատերազմական հանցագործության մեջ մեղավոր ճանաչելով [վճռաբեկ] դատարանը խախտել է Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի դրույթները ... քրեական օրենքի վաղեմության ժամկետի մասին, [Սենատը] գտնում է, որ այն պետք է անընդունելի համարվի ելնելով հետևյալ նկատառումներից.
Դատավճռից երևում է, որ վճռաբեկ դատարանը կիրառել է կոնվենցիաները, այն է՝ 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ... և [նրա] 1977թ. հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրությունը ..., V. Kononov-ին մեղսադրվող պատերազմական հանցագործության կատմամբ, հաշվի չառնելով դրանց ուժի մեջ մտնելու պահը: [Դա համապատասխանում է] 1968թ. նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային: [Վճռաբեկ դատարանը հայտարարել է], որ Լատվիայի Հանրապետությունը, ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված լինելով, չէր կարող ավելի վաղ [համապատասխան] պետական որոշում ընդունել: Վկայակոչելով վաղեմության ժամկետը չկիրառելու մասին սկզբունքը, վճռաբեկ դատարանը չի խախտել միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունները, և քրեական պատասխանատվության է կանչել նշված հանցագործությունների համար մեղավոր անձանց անկախ դրանց կատարելու ժամկետից:
Քանզի դատավճռում պատերազմի օրենքների և սովորույթների խախտումը, որում մեղադրվում էր V. Kononov-ը Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնադրության 6-րդ հոդվածի «բ» կետի երկրորդ ենթակետի իմաստով որակավորվել էր որպես պատերազմական հանցագործություն ..., և, ... 1968թ. նոյեմբերի 26-ի վերոնշյալ ՄԱԿ-ի Կոնվենցիայի ուժով ..., պատերազմական հանցագործությունների նկատմամբ ... վազեմության ժամկետ չի կիրառվում, ... Սենատը արդարացի է համարում այն եզրահանգումը, որ նրա գործողությունների վրա տարածվում է Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածը: ...
Անհիմն է այն փաստարկը ... որ ... 1990թ. մայիսի 4-ի «Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին» Գերագույն Խորհրդի Հռչակագիրը և 1996թ. օգոստոսի 22-ի «Լատվիայի օկուպացման մասին» խորհրդարանի հռչակագիրը ոչ ավելին են քան սոսկ քաղաքական հայտարարություններ, որոնք չեն կարող դատավճռի համար հիմք հանդիսանալ և հակադարձ ուժ ունենալ:
[Սենատը] գտնում է, որ այդ երկու հռչակագրերն էլ հանդիսանում են պետական սահմանադրաիրավական ակտեր, որոնց իրավազորությունն անժղտելի է:
Իր դատավճռում, [որը կայացվել էր] դատական նիստում ապացույցները գնահատելուց հետո, [վճռաբեկ դատարանը] եկել էր այն եզրակացության, որ լինելով կոմբատանտ, V. Kononov-ը կազմակերպել և գլխավորել էր Մալիե Բատի գյուղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության, ինչպես նաև գյուղի բնակչոթյան տնային տնտեսությունների թալանման և ոչնչացման ճանապարհով բռնաճնշման գործադրմանն ուղղված պարտիզանական ռազմական գործողություն: Քանի որ այդ ամենը հաստատված էր, վճռաբեկ դատարանն իրավացիորեն հանգել էր այն եզրակացության, որ իր խմբի առանձին անդամների գործողությունները ... չի կարելի համարել [սոսկ] օրինական ընթացակարգի ժամանակ կատարողների կողմից բռնության չափից ավելի կիրռում:
Կազմակերպված խմբերի պատասխանատվությունը կարգավորող քրեաիրավական սկզնունքների համաձայն, [խմբի] բոլոր անդամները հանդիսանում են հանցագործության մասնակից անկախ հանցագործությունում իրենց դերակատարումից:
Կազմակերված խմբի անդամների պատասխանատվության այդ սկզբունքը ճանաչված է Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնադրության 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունում, համաձայն որի ընդհանուր ծրագրի մշակմանը մասնակցած ղեկավարները, կազմակերպիչները, հրահարիչները և հանցակիցները պատասխանատվություն են կրում այդ ծրագրի իրականացմանն ուղղված ցանկացած անձանց բոլոր գործողությունների համար:
Ուստի, անհիմն է այն փաստարկը, որ վճռաբեկ դատարանը կիրառել էր «օբյեկտիվ պատասխանատվության» սկզբունքը, որպեսզի ապացույցների բացակայության պարագայում V. Kononov-ին մեղավոր ճանաչի իր կողմից ղեկավարված պարտիզանների հատուկ խմբի գործողությունների համար հաշվի չառնելով նրա անձնական կարծիքն այդ գործողությունների հետևանքների վերաբերյալ: ...»:
II. ԿԻՐԱՌԵԼԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. 1926թ. Քրեական օրենսգիրքը
41. Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի Նախագահության 1940թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով գործող 1933թ. Լատվիայի Քրեական օրենսգիրքը փոխարինվեց 1926թ. Խորհրդային Ռուսաստանի Քրեական օրենսգրքով, որը սկսեց գործել Լատվիայի տարածքում (այսուհետ՝ 1926թ. Քրեական օրենսգիրք): Այդ Օրենսգրքի սույն գործին կիրառելի համապատասխան դրույթներով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործող խմբագրությամբ, նախատեսվում էր հետևյալը.
«Հոդված 2
«Սույն Օրենսգրքի ներգործողությունը տարածվում է ՌՍՖՍՀ-ի [Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության] բոլոր քաղաքացիների վրա, որոնք հանրային վտանգավոր գործողություններ են կատարել ՌՍՖՍՀ-ի տարածքում, ինչպես նաև ՍՍՀՄ-ի տարածքից դուրս, եթե անձը ձեռբակալվել է ՌՍՖՍՀ-ի տարածքում:
Հոդված 3
Այլ Խորհրդային հանրապետությունների քաղաքացիները, ովքեր ձեռբակալվել և պատասխանատվության են կանչվել ՌՍՖՍՀ-ի տարածքում, ենթակա են պատասխանատվության ՌՍՖՍՀ-ի օրենքներով՝ ՌՍՖՍՀ-ի տարածքում ինչպես նաև ՍՍՀՄ-ի տարածքից դուրս կատարած հանցագործությունների համար:
Խորհրդային Միության տարածքում կատարած հանցագործությունների համար խորհրդային հանրապետությունների քաղաքացիները ենթակա են պատասխանատվության հանցագործության կատարման տարածքի օրենքներով:
Հոդված 4
Խորհրդային Միության տարածքում կատարած հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ենթակա են պատասխանատվության հանցագործության կատարման տարածքի օրենքներով»:
42. 1926թ. Քրեական օրենսգրքի 9-րդ Բաժինը կոչվում էր «Զինվորական հանցագործություններ» և ներառում էր սույն գործին կիրառելի հետևյալ հոդվածները.
«Հոդված 193-1
Զինվորական հանցագործություններ են ճանաչվում Բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի և Բանվորա-գյուղացիական Կարմիր Նավատորմի զինծառայողների, սպասարկման խմբերում շարքագրված անձանց, և զինվորական հավաքների ժամանակ տարածքային կազմավորումներ զորակոչվող անձանց կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ կատարված հանցագործությունները, եթե [այդ հանցագործությունները] իրենց բնույթով և էությամբ չեն կարող կատարվել զինվորական կամ ռազմածովային ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից:»
«Հոդված 193-3
Զինծառայողի կողմից մարտական պայմաններում օրինական հրամանին չենթարկվելը պատժվում է սոցիալական պաշտպանության միջոցով՝ նվազագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ: Նույն արարքը, եթե այն առաջացրել է մարտական գործողությունների համար ծանր հետևանքների, պատժվում է սոցիալական պաշտպանության առավելագույն միջոցով [այսինքն՝ մահապատժով]: ...»
«Հոդված 193-17
Պատերազմական թալանը, այն է՝ զենքի սպառնալիքով կամ մարտական նպատակների պատրվակով ռազմական պայմաններում քաղաքացիական բնակչության ունեցվածքի ապօրինի հափշտակելը, ինչպես նաև սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրերը հափշտակելը պատժվում է սոցիալական պաշտպանության առավելագույն միջոցով և ամբողջ գույքի բռնագրավմամբ, մեղմացուցիչ հանգամանքների առկայության դեպքում՝ նվազագույնը երեք տարի ազատազրկմամբ խիստ մեկուսացման պայմաններում: ...»
“Հոդված 193-18
Պատերազմի կամ մարտական պայմաններում զինծառայողների կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ ապօրինի բռնության կիրառումը պատժվում է սոցիալական պաշտպանության միջոցով՝ նվազագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ խիստ մեկուսացման պայմաններում: Նույն արարքը, եթե այն հանգեցրել է մարտական գործողություններում ծանր հետևանքների, պատժվում է սոցիալական պաշտպանության առավելագույն միջոցով: ...»
43. 1926թ. Քրեական օրենսգրքի հոդված 14-ում (և կից ծանոթություններում) սահմանված է.
«Քրեական հետապնդում տեղի չի ունենում, եթե.
(ա) հինգ տարուց ավել ազատազրկմամբ պատժվող հանցանքի դեպքում՝ հանցանք կատարելու պահից անցել է տաս տարի,
(բ) մեկից հինգ տարի կամ վեց ամիս նվազագույն ազատազրկմամբ պատժվող հանցանքի դեպքում՝ հանցանք կատարելու պահից անցել է հինգ տարի,
(գ) բոլոր այլ հանցանքների դեպքում՝ հանցանք կատարելու պահից անցել է երեք տարի:
Վաղեմության ժամկետը կիրառվում է, եթե համապատասխան ժամանակահատվածի ընթացքում այդ գործով նոր վարույթ կամ հետաքննություն չի իրականացվել և հանցագործություն կատարած անձն այդ ընթացքում որևէ համանման կամ համարժեք ծանրության այլ հանցագործություն չի կատարել:
Ծանոթություն 1. Հակահեղափոխական հանցագործությունների համար պատասխանատվության կանչվելու դեպքում վաղեմության ժամկետի կիրառելը թողնվում է դատարանի հայեցողությանը, սակայն եթե դատարանը վաղեմության ժամկետի կիրառելը հնարավոր չի գտնում, ապա այդ հանցագործության համար գնդակահարման սահմանումը, այն պարտադիր փոխարինվում է անձին աշխատավորների թշնամի հայտարարմամբ՝ ԽՍՀՄ-ի քաղաքացիության զրկմամբ և ԽՍՀՄ-ի տարածքից ցմահ վտարմամբ, կամ նվազագույնը երկու տարի ազատազրկմամբ:
Ծանոթություն 2. Ցարական կարգերի կամ քաղաքացիական պատերազմի պայմաններում հակահեղափոխական կառավարությունների գործակալի կամ այլ գաղտնի պաշտոններում գտնվելիս բանվոր դասակարգի և հեղափոխական շարժման դեմ ակտիվ պայքար մղելու համար քրեական պատասխանատվության կանչված անձանց նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելը և գնդակահարությունը այլ պատժով փոխարինելու հարցը թողնվում է դատարանի հայեցողությանը:
Ծանոթություն 3. Սույն հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները չեն տարածվում սույն Օրենսգրքին համաձայն վարչական կարգով հետապնդվող հանցագործությունների նկատմամբ: Նման արարքների համար անձը կարող է վարչական պատասխանատվության կանչվել՝ կատարելու պահից առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:»:
Բ. 1961թ. Քրեական օրեմսգիրքը
44. 1961թ. հունվարի 6-ին Լատվիայի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1926թ. Քրեական օրենսգիրքը փոխարինեց 1961թ. Քրեական օրենսգրքով, որը ուժի մեջ մտավ 1961թ. ապրիլի 1-ից: 1961թ. Քրեական օրենսգրքի սույն գործին կիրառելի սրույթներով սահմանված էր հետևյալը.
«Հոդված 72 [1998թ. հունվարի 15-ի Օրենքի խմբագրությամբ]
Պետական, հասարակական հաստատությունների կամ ձեռնարկությունների, ինչպես նաև առանձին անձանց նկատմամբ ոտնձգություն կատարելու նպատակով զինված ավազակային խմբեր կազմակերպելը, ինչպես նաև նման խմբերին և նրանց կողմից կատարվող ոտնձգություններին մասնակցելը ... պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասնհինգ տարի ժամկետով ... կամ մահապատժով:»
«Հոդված 226
«Զինվորական հանցագործություններ են ճանաչվում զինծառայողների կողմից կատարված սույն Օրենսգրքով նախատեսվող հանցագործությունները, որոնք ուղղված են զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ: ... »
“Հոդված 256 [ուժը կորցրել է 1991թ. սեպտեմբերի 10-ի օրենքի համաձայն]
«Ռազմական գործողությունների տարածքում բնակչության նկատմամբ կատարվող կողոպուտը, գույքի ապօրինի ոչնչացումը, բռնությունը, ինչպես նաև պատերազմական անհրաժեշտության պատրվակով գույքի ապօրինի բռնագրավումը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տաս տարի ժամկետով կամ մահապատժով:
45. 1961թ. Քրեական օրենսգրքի հոդված 45-ով նախատեսվում էր, որ մահապատիժ նախատեսող հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետն ուղղակիորեն չի տարածվում՝ այն թողնվում է դատարանի հայեցողությանը:
46. Այն բանից հետո, երբ Լատվիան վերականգնեց անկախությունը, 1961թ. Քրեական օրենսգիրքը մնաց ուժի մեջ (որոշ փոփոխություններով):
47. 1993թ. ապրիլի 6-ի Լատվիայի Գերագույն Խորհուրդի որոշմամբ 1961թ. Քրեական օրենսգրքի հատուկ բաժնին ավելացվեց նոր 1-ա Բաժին, որով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են ցեղասպանությունը, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զինվորական հանցագործությունները և ռասայական խտրականությունը:
48. Նոր 68-3 հոդվածը, որտեղ խոսքը գնում էր պատերազմական հանցագործությունների մասին, սահմանում էր հետևյալը.
«Ցանկացած անձ, որը մեղավոր է ճանաչվել համապատասխան կոնվենցիաներով սահմանված պատերազմական հանցագործություն կատարելու համար, այն է ՝ սպանության, խոշտանգումների, օկուպացված տարածքում քաղաքացիական բնակչության, պատանդների կամ ռազմական գերիների գույքի հափշտակության, այդ անձանց բռնի տեղահանման կամ աշխատելու հարկադրման ճանապարհով պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ:
49. Նույն օրենքով 1961թ. Քրեական օրենսգրքում ավելացվեց 6-1 հոդվածը, որով մարդկության դեմ ուղված ուղղված և պատերազմական հանցագործությունների դեպքում քրեաիրավական նորմերին տրվում էր հակադարձ ուժ.
«Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն, խաղաղության դեմ ուղղված հանցագործություն կամ պատերազմական հանցագործություն կատարած անձը կարող է դատապարտվել դատարանի կողմից անկախ հանցանքի կատարման ժամկետից:
50. Նույն օրենքով 1961թ. Քրեական օրենսգրքում ավելացված 45-1 հոդվածով նախատեսված էր, որ այդ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:
«Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն, խաղաղության դեմ ուղղված հանցագործություն կամ պատերազմական հանցագործություն կատարելու համար անձին քրեական պատասխանատվության կանչելու նկատմամբ վազեմության ժամկետ չի կիրառվում:»
Գ. 1998թ. Քրեական օրեմսգիրքը
51. 1999թ. ապրիլի 1-ից 1961թ. Քրեական օրենսգիրքը փոխարինվեց 1998թ. Քրեական օրենսգրքով: 1961թ. Քրեական օրենսգրքի 6-1, 45-1 և 68-3 հոդվածների դրույթները տեղ գտան 1998թ. Քրեական օրենսգրքում:
III.ԿԻՐԱՌԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
52. Պատերազմի օրենքները ամրագված էին ոչ միայն պայմանագրերում, այլ նաև «պետությունների սովորույթներում և պրակտիկայում, որոնք աստիճանաբար համըդհանուր ճանաչում ստացան, ինչպես նաև իրավաբանների և զինվորական դատարանների կողմից կիրառվող արդարադատության ընդհանուր սկզբունքներում»[1]:
Ա.«Ժնևի իրավունքը» (1864-1949) հակառակորդի իշխանության տակ գտնվող անձանց և գույքի նկատմամբ վերաբերմունքի մասին
1. Գործող բանակներում վիրավորների պայմանների բարելավման մասին կոնվենցիա (այսուհետ՝ 1864թ. Ժնևի կոնվենցիա)
53. Առաջին Ժնևի կոնվենցիայով (հետագայում այն տեղը զիջեց նոր կոնվենցիային) նախատեսված էին «վիրավոր և հիվանդ կոմբատանտների» հետ վերաբերմունքի նվազագույն չափորոշիչներ, համաձայն որոնց, անկախ ազգային պատկանելիության, նրանց անհրաժեշտ էր «հավաքել և խնամել»:
2. Գործող բանակներում վիրավորների պայմանների բարելավման մասին կոնվենցիա (այսուհետ՝ 1906թ. Ժնևի կոնվենցիա)
54. Այս Կոնվենցիայի համաձայն հակառակորդի իշխանության տակ գտնվող վիրավոր և հիվանդ կոմբատանտներին տրամադրվում էր պաշտպանություն և ռազմական գերիների կարգավիճակ.
«Հոդված 1. Հակամարտող կողմը պարտավոր է հարգալից վերաբերմունք և խնամք ցուցաբերել իր իշխանության տակ գտնվող հակառակորդի վիրավոր կամ հիվանդ սպաների, զինվորների և բանակին պաշտոնապես կից գտնվող այլ անձանց նկատմամբ անկախ նրանց ազգային պատկանելիությունից:
Հոդված. 2. Նախորդ հոդվածին համապատասխան անհրաժեշտ խնամքից օգտվելիս հակառակորդի բանակի իշխանության տակ գտնվող այլ հակամարտող կողմի վիրավորներն ու հիվանդները համարվում են ռազմագերիներ»:
3. Գործող բանակներում վիրավորների պայմանների բարելավման մասին կոնվենցիա (այսուհետ՝ 1929թ. Ժնևի կոնվենցիա)
55. Այս Կոնվենցիան (որհետագայում իր տեղը զիջեց 1949թ. 1-ին Ժնևի կոնվեցիային) կազմվել էր Առաջին համաշխարհային պատերազմի փորձի հիման վրա: Այն ոչ մասնակից պետությունների նկատմամբ իր ներգործողությունը տարածելու մասին վերապահում չէր պարունակում:
«Հոդված 1. Հակամարտող կողմը պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել և պաշտպանություն ապահովել իր իշխանության տակ գտնվող հակառակորդի վիրավոր կամ հիվանդ սպաների, զինվորների և բանակին պաշտոնապես կից գտնվող այլ անձանց նկատմամբ անկախ նրանց ազգային պատկանելիության, ցուցաբերել նրանց հանդեպ մարդկային վերաբերմունք և տրամադրել բժշկական խնամք: ...
Հոդված 2. Նախորդ հոդվածին համապատասխան անհրաժեշտ խնամք տրամադրելուց բացի, հակառակորդի բանակի իշխանության տակ գտնվող այլ հակամարտող կողմի վիրավորներն ու հիվանդները համարվում են ռազմագերիներ:
4. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Կոնվենցիա (այսուհետ՝ 1929թ. Ռազմագերիների մասին կոնվենցիա)
56. Այս Կոնվենցիան նախատեսում էր ռազմագերիների հետ վարվելակերպի համապարփակ կանոններ: Առաջին համաշխարհային պատերազմը բացահայտեց 1907թ. Հաագայի կոնվենցիայի համապատասխան նորմերի բացթողումները (տես սույն դատավճռի 85-91 կետերը), որոնք պետք է վերացվեին այս Կոնվենցիայով: Համաձայն Կոնվենցիայի, ռազմագերու կարգավիճակ ստանալու համար 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգին համապատասախան պահանջվում էր կանոնավոր զորքերի կոմբատանտի կարգավիճակի առկայություն: Կոնվենցիայով նախատեսված էին ռազմագերիների պաշտպանության միջոցներ և երաշխավորվում էր նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը: Միևնույն ժամանակ հատուկ պաշտպանություն էր երաշխավորվում կանանց համար:
«Հոդված 1. Սույն Կոնենցիան, որևէ կերպ չանդրադառնալով Բաժին VII դրույթներին, տարածվում է:
(1) Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին 1907թ. հոտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիային կից Կարգի 1, 2 և 3 հոդվածներում նշված և հակառակորդի կողմից գերի վերցված բոլոր անձանց վրա,
(2) Հակամարտող կողմերի զինված ուժերին պատկանող և հակառակորդի կողմից ռազմածովային և ռազմաօդային գործողությունների ժամանակ գերի վերցված բոլոր անձանց վրա, բացառությամբ այն շեղումների, որոնք անխուսափելի էին գերի վերցնելու ժամանակ: Նման շեղումներում, սակայն, չեն կարող անտեսվել սույն Կոնվենցիայի հիմնարար սկզբունքները: Դրանք պետք է վերացվեն այն պահից ի վեր, երբ գերիները հասցվում են ռազմական գերիների ճամբար:
Հոդված 2. Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է:
Հոդված 3. Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Կանանց նկատմամբ հարկ է վերաբերվել նրանց սեռին վայել ամենայն հարգանքով: Ռազմագերիները լրիվ պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը:
«Հոդված 46. Ռազմագերիներ պահող պետության ռազմական իշխանությունները և դատարանները չեն կարող ռազմագերիների նկատմամբ կիրառել իրենց ազգային զորքի զինծառայողների համար նախատեսվածից բացի որևէ այլ պատիժ:
«Հոդված 51. Փախուստը կամ փախուստի փորձը՝ անգամ կրկնվելու դեպքում, չպետք է մեղքը ծանրացնող հանգամանք դիտվի այն դեպքում, երբ ռազմագերին դատական պատասխանատվության է ենթարկվում փախուստի կամ փախուստի փորձի ժամանակ նրա կողմից անձի կամ գույքի նկատմամբ կատարված իրավախախտումների համար:
Այն ռազմագերիները, որոնք եղել են փախուստի կամ փախուստի փորձ կատարելու գործակցողներ, դրա համար կենթարկվեն միայն կարգապահական տույժի»:
5. Հակամարտող կողմերից մեկի տարածքում կամ նրա կողմից օկուպացված տարածքում գտնվող հակառակորդ պետության քաղաքացիների կարգավիճակի և պաշտպանության մասին Միջազգային կոնվենցիայի նախագիծը (այսուհետ՝ 1934թ. Տոկիոյի կոնվենցիայի նախագիծ)
57. Այս նախագծի նպատակն էր օկուպացված կամ հակամարտող կողմերից որևէ մեկի տարածքում բնակվող հակառակորդ կողմի քաղաքացիական անձանց պաշտպանության նորմերի բարելավումը: 1934թ. Տոկիոյի կոնվենցիայի նախագիծը պետք է քննարկվեր 1940թ. կայանալիք միջազգային համաժողովում, սակայն դրան խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1934թ. Տոկիոյի կոնվենցիայի նախագիծը առանձնանում էր նրանով, որ քաղաքացիական անձ ասելիս հասկացվում էին բոլոր այն անձինք, որոնք ընդգրված չէին կողմերի զինված ուժերում (1980թ. Օքսֆորդի ձեռնարկին համապատասխան), ինչպես նաև մարտիկների (կոմբատանտների) ու քաղաքացիկան անձանց միջև անցկացվող տարանջատմամբ:
«Հոդված 1. Սույն Կոնվենցիայի իմաստով հակառակորդի քաղաքացիական անձինք են հետևյալ երկու պայմաններին բավարարող անձինք.
(ա) չեն պատկանում հակամարտող կողմերի ցամաքային, ռազմածովային կամ ռազմաօդային զինված ուժերին, ինչպես որ դրանք սահմանված են միջազգային իրավունքում և, մասնավորապես, Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին 1907թ. հոտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիային կից Կարգի 1, 2 և 3 հոդվածներում,
(բ) հանդիսանում են հակամարտող կողմի տարածքում կամ նրա կողմից օկուպացված տարածքում բնակվող հակառակորդ կողմի քաղաքացիներ:
58. Տոկիոյի Կոնվենցիայի նախագծի 9-րդ և 10-րդ հոդվածներով պահանջվում էր «հակառակորդի քաղաքացիական անձանց» պաշտպանել բռնությունից և արգելվում էր նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
6. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիա (այսուհետ՝ 1949թ. Ժնևի Կոնվենցիա (III))
59. Սույն գործին կիրառելի մասով Կոնվենցիայով նախատեսվում էր նետևյալը.
«Սույն Կոնվենցիան 4 հոդվածում նշված անձանց նկատմամբ կկիրառվի այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը:
Այն դեպքում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց վերաբերմամբ տարակուսանք է առաջանում 4 հոդվածում թվարկված կատեգորիաներից մեկին նրանց պատկանելության առթիվ, ապա այդպիսի անձինք սույն Կոնվենցիայի հովանավորությունից կօգտվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չի որոշվի իրավասու դատարանի կողմից»:
7. Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին (այսուհետ՝ 1949թ. Ժնևի Կոնվենցիա (IV))
60. 1949թ. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն հղի կանանց հատուկ պաշտպանություն է տրամադրվում.
«Հիվանդները և վիրավորները, ինչպես նաև հաշմանդամները և հղի կանայք օգտվում են հատուկ պաշտպանությունից և հարգանքից: Որքանով թույլ կտան ռազմական պահանջները, հակամարտության մեջ գտնվող յուրաքանչյուր կողմը պարտավոր է նպաստել սպանվածների և վիրավորների որոնման միջոցառումներին, նավաբեկության տուժածներին և այլ անձանց լուրջ վտանգի ենենթարկվում, ինչպես նաև պաշտպանել նրանց թալանից և անթույլատրելի վերաբերմունքից»:
61. Համաձայն 32-րդ հոդվածի անթույլատրելի վերաբերմունքից պաշտպանությունը տարածվում է հակառակորդի իշխանության տակ գտնվող անձանց վրա, իսկ Կոնվենցիայի 33-րդ հոդվածով պաշտպանված անձանց նկատմամբ արգելվում են հավաքական կարգապահական տույժերը, կողոպուտն ու բռնաճնշումները:
62. 53-րդ հոդվածով արգելվում է մասնավոր կամ հավաքական սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքի ոչնչացումը:
Բ.Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը գործող պատերազմի օրենքներն ու սովորույթները
1. Միացյալ Նահանգների դաշտային զորքերի ղեկավար ձեռնարկը (այսուհետ՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրք)
63. Լիբեռի կանոնագիրքը համարվում է պատերազմի օրենքների ու սովորույթների կանոնակարգման առաջին փորձը: Թեև նրա գործողությունը տարածվում էր միայն Միացյալ Նահանգների զորքերի վրա, Կանոնագրքում ամփոփվել էին այդ ժամանակ գոյություն ունեցող պատերազմի օրենքներն ու կանոնները, որը զգալի ազդեցություն ունեցավ դրանց կանոնակարգման ուղղությամբ հետագա քայլերի վրա:
64. Կանոնագրքի 15 և 38 հոդվածները պարունակում են այն նորմը, համաձայն որի կյանքից զրկելը, գույքի բռնագրավումն ու ոչնչացումը թույլատրվում են այն դեպքերում, երբ դա պայմանավորված է պատերազմական անհրաժեշտությամբ (տես նաև ստորև ներկայացված Կանոնակարգի 16-րդ հոդվածը).
«Հոդված 15. Պատերազմական անհրաժեշտությունը թույլ է տալիս ուղղակիորեն կյանքից զրկել և ֆիզիկապես խեղել զինված հակառակորդներին և այլ անձանց, որոնց սպանությունը այսպես թե այնպես անխուսափելի է պատերազմի ժամանակ տեղի ունեցող զինված հակամարտությունների պայմաններում, այն թույլ է տալիս գերի վերցնել ցանկացած զինված հակառակորդի և թշնամու, որը նշանակություն ունի հակառակորդի կառավարության համար կամ հատուկ վտանգ է ներկայացնում գերի վերցնողի համար, այն թույլ է տալիս ոչնչացնել ցանկացած գույք և շարքից դուրս բերել առևտրի ու այլ հաղորդակցության համար ծառայող ճանապարհներն ու մայրուղիները, ինչպես նաև խլել հակառակորդի պարենն ու գոյատևման այլ միջոցները, առգրավել հակառակորդի կողմից մատակարարված այն ամենը, որ անհրաժեշտ է նրա բանակի գոյության և անվտանգության համար և դիմել այնպիսի խորամանկությունների, որոնք չեն խախտում պատերազմի պայմանների վերաբերյալ դրականորեն և պաշտոնապես ստանձնած պարտավորությունները կամ այն պայմանները, որոնց առկայությունն ինքնստինքյան ենթադրվում է ժամանակաից պատերազմի չգրված օրենքներով, քանզի միջազգային պատերազմում միմյանց դեմ զենք բարձրացնող մարդիք չեն դադարում մնալ բարոյական էակներ, որոնք իրենց գործողությունների համար միմյանց և Աստծո առջև պատասխանատվություն են կրում»:
«Հոդված 38. Մասնավոր սեփականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն բռնագրավվում է սեփականատիրոջ հանցանքների կամ արարքների համար, կարող է բռնագրավվել միայն պատերազմական անհրաժեշտությունից ելնելով՝ բանակին կամ Միացյալ Նահանգներին օժանդակելու կամ այլ նման նպատակով»:
65. Կանոնագրքի 16-րդ hոդվածը սահմանում է զինված հակամարթության ժամանակ վարվելակերպի ընդհանուր կանոնները և արգելում ուխտադրժությունը.
«Պատերազմական անհրաժեշտությունը թույլ չի տալիս դաժանությունը, այսինքն՝ տառապանք պատճառելը հանուն տառապանքի կամ վրեժխնդրության, թույլ չի տալիս խեղել կամ կամ վիրավորել թշնամուն ռազմական գործողություններից բացի այլ պայմաներում կամ խոշտանգման ենթարկել որևէ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այն ընդհանրապես թույլ չի տալիս թույն կիրառելը կամ տարածքի կամայական ամայացնելը: Այն արգելում է խաբեությունը և դատապարտում է ուխտադրժությունը, և, ընդհանրապես պատերազմական անհրաժեշտությունը չի նախատեսում որևէ թշնամական գործողություններ, որոնք առանց որևէ կարիքի դժվարացնում են խաղաղության վերականգնումը»:
66. Կանոնագրքի 19-րդ և 37-րդ հոդվածներով նախատեսված են զինված հակամարտության պայմաններում կանանց հատուկ պաշտպանության միջոցները.
«Հոդված 38. Զինվորական հրամանատարները հնարավորության դեպքում ծանուցում են հակառակորդին տեղանքը ռմբակոցելու իրենց մտադրության մասին, որպեսզի մարտերում չներգրավված անձինք, և հատկապես կանայք ու երեխաները, կարողանան լքել այն մինչ ռմբակոցության սկիզբը:
«Հոդված 37. Միացյալ Նահանգներն ճանաչում և խստորեն պահպանում են իրենց կողմից գրավված հակառակորդի տարածքների կրոնն ու բարոյականությունը, զուտ անձնական սեփականությունը, բանկիչների անձը, հատկապես կանանց, և ընտանեկան հարաբերությունների սրբությունը: Այդ կանոների խախտումը ենթակա է խստագույն պատժի»:
67. Կանոնագրքի 22-րդ հոդվածը սահմանում է կոմբատանտների և քաղաքացիական անձանց միջև տարբերություն անցկացնելու սկզբունքը:
«Սակայն, վերջին դարաշրջաններում քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ, հատկապես ցամաքային զորքերում, հատուկ ուժ էր ձեռք բերում տարբերակումը հակառակորդի պետությանը պատկանող առանձին անձանց և այդ հակառակորդ պետության ու նրա զինված քաղաքացիների միջև: Գնալով ավելի մեծ ճանաչում է ստանում այն սկզբունքը, ըստ որի անհրաժեշտ է զերծ մնալ անզեն քաղաքացուն, նրա անձին, սեփականությանն ու արժանապատվությանը վնաս պատճառելուց, այնքանով, որքանով դա թույլ են տալիս պատերազմի պահանջները:
68. Կանոնագրքի 44-րդ հոդվածում թվարկված են զինծառայողները հանցանքները և խիստ պատժամիջոցներ են նախատեսված դրանք կատարելու համար:
Գրավված երկրի բնակչության նկատմամբ որևէ կամայական բռնությունը, նրանց սեփականության ոչնչացումը, առանց իրավասու սպայի կարգադրության, որևէ կողոպուտ, թալան կամ հափշտակում, նույնիսկ տեղանքը զինված ուժի կողմից գրավելուց հետո, ինչպես նաև բնակիչներին բռնաբարելը, վիրավորելը, հեղելը կամ սպանելը պատժվում է մահապատժով կամ հանցագործության ծանրությանը համարժեք այլ խիստ պատժամիջոցով: Ղեկավարը՝ զինվորին, սպային կամ ֆիզիկական անձին նման բռնի գործողություններ կատարելիս հայտնաբերելու և դրանք դադարացենելու իր հրամանին չենթարկվելու դեպքում իրավուք ունի տեղում սպանել հրամանին չենթարկվողին:
69. Կանոնագրքի 47-րդ հոդվածը հղում էր կատարում ազգային քրեական օրենքներով նախատեսված պատիժների վրա.
«Ցանկացած քրեական օրենսդրությունում պատիժ նախատեսող հանցագործությունները, այդ թվում՝ հրկիզելը, մարդասպանությունը, խեղումներ և վիրավորանքներ հասնելը, թալանը, կողոպուտը, կոտրանքով գողությունը, խարդախությունը, փաստաթղթի կեղծումը և բռնաբարությունը, եթե այն կատարվում է ամերիկյան զինվորի կողմից հակառակորդի երկրի բնակչության դեմ, ոչ միայն պատժվում է այնպես, որպես կպատժվեր հանցագործությունը սեփական երկրում կատարելու համար, այլ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ դրանց համար մահապատիժ չի նախատեսվում, պետք է կիրառել ավելի խիստ պատիժ»:
70. Կանոնագրքում ներկայացվում են «կոմբատանտի» երկու հիմնական իրավունքները՝ ռազմագերու կարգավիճակի իարվունքը (49-րդ հոդված) և պաշտպանությունը դատական հետապնդումից որոշ գործողությունների համար, որոնք քրեորեն պատժելի են քաղաքացիական անձանց համար (57-րդ հոդված):
«Հոդված 49. Ռազմական գերի է համարվում զինված կամ հակառակորդի բանակում ակտիվ ծառայության մեջ գտնվող հանրային հակառակորդը, որը ռազմական գործողությունների ժամանակ ընկել է հակառակ կողմի իշխանության տակ, կամ վիրավորված է մարտի դաշտում կամ հիվանդանոցում, որն անձամբ կամ համընդհանուր կապիտուլյացիայի պայմաններում անձնատուր է եղել:
Բոլոր զինվորները, անկախ նրանց զինուժային պատկանելության, բոլոր անձինք, որ մասնակցում են հակառակորդ երկրի զանգվածային ընդվզմանը, ներառված են այդ երկրի բանակի ռազմական գործողություններին և անմիջապես օժանդակում են պատերազմի նպատակին, բացառությամբ այն անձանց, որոնց մասին առանձին կնշվի ստորև, բոլոր անձինք կամ սպաները, որոնք ի վիճակի չեն իրականացնել զինվորական կամ այլ ծառայությունը, եթե նրանք գերի են վերցվել, բոլոր թշնամիները, որոնք զենքը վայր են դրել և աղաջել են խնայել իրենց՝ բոլորը համարվում են ռազմագերիներ, և, որպես այդպիսին, ենթարկվում են կաշկանդումների ու օգտվում ռազմագերիներին բնորոշ արտոնություններից»:
«Հոդված 57. Քանի դեռ անձը զինված է գերագույն կառավարության կարգադրությամբ և հավատարմության ռազմական երդում է տվել նրան, նա ճանաչվում է հանրային հակառակորդ: Նրան սպանելը, վիրավորելը կամ նրա նկատմամբ այլ ռազմական գործողություններ գործադրելը անձնական հանցագործություն կամ վիրավորանք չի հանդիսանում: Հակամարտող կողմերը իրավասու չեն հայտարարելու, որ իրենք որպես հանրային հակառակորդի չեն վերաբերի որոշ դասակարգի, մաշկի գույնի կամ դիրքի անձնաց հետ, եթե այդ անձինք ռազմական տեսանկյունից պատշաճ ձևով կազմակերպված են»:
71. Կանոնագրքի 51-րդ հոդվածում տրվում է levée en masse [զանգվածային ընդվզում] հասկացության բացատրությունը.
«Եթե հակառակորդի զորքի մոտենալու ժամանակ հակառակորդի դեռևս չզբաղեցված տարածքի կամ ամբողջ երկրի բնակչությունը կառավարության կողմից ճանաչված առաջնորդի գլխավորությամբ գլխովին ընդվզում է գրոհող հակառակորդից պաշտպանվելու համար, ապա այդ բնակչությունը համարվում է հանրային հակառակորդ, իսկ ընդվզողները՝ գերի ընկնելու դեպքում՝ ռազմագերիներ»:
72. Կանոնագրքի 59-րդ հոդվածով սահմանվում է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու համար.
«Ռազմագերին շարունակում է պատասխանատվություն կրել հակառակորդի բանակի կամ ժողովրդի դեմ մինչ գերի ընկնելը կատարված հանցագործությունների համար, որոնց համար նա չի պատժվել իր երկրի իշխանություների կողմից: Բոլոր ռազմագերիների նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ»:
73. Կանոնագրքի 63-65 հոդվածներում սահմանված է, որ հակառակորդի բանակի համազգեստը կրելն արգելվում է և հանդիսանում է ուխտադրուժ գործողություն, իսկ դրան դիմողներն այլևս պաշտպանված չեն պատերազմի օրենքներով և սովորույթներով:
«Հոդված 63. Զորքերը, որոնք մարտական գործողություններ են իրականացնում հակառակորդի համազգեստով, առանց որևէ հստակ, աչքի ընկնող և միատեսակ տարբերանիշի, չեն կարող որևէ ներում ակնկալել:
Հոդված 64. Եթե զինվորական հրամանատարությունը նպատակահարմար գտնի ամերիկյան զորքերի կողմից բռնագրավված հակառակորդի համազգեստը բաժանել իր զինվորներին, ապա այն պետք է հատուկ և հստակ նշագրել, որպեսզի հնարավոր լինի տարբերակել ամերիկյան զինվորներին հակառակորդից:
Հոդված 65. Հակառակորդին մոլորության մեջ գծելու նպատակով մարտի ժամանակ հակառակորդի զինանշանի, դրոշի կամ որևէ այլ ազգային խորհրդանշանի օգտագործումը ուխտադրուժ գործողություն է, որին դիմելու դեպքում անձը այլևս պաշտպանված չէ պատերազմի օրենքներով և սովորույթներով:
74. Կանոնագրքի 49-րդ հոդվածին զուգահեռ, 71-րդ հոդվածում ներկաայցված է հատուկ կարգավիճակը, որը հետագայում միջազգային իրավունքում ստացավ hors de combat [շարքից դուրս եկած անձ] անվանումը.
«Հոդված 71. Ցանկացած անձ, որն ամբողջությամբ վնասազերծված հակառակորդին միտումնավոր և առանց կարիքի վիրավորում է, սպանում է կամ դրդում է իր զինվորներին սպանել նրան, մեղքը պատշաճ կերպով ապացուցված լինելու դեպքում, պատժվում է մահապատժով, ընդ որում անկախ նրանից, թե մեղավորը պատկանում է Միացյալ Նահանգների բանակին կամ հակառակորդ է, որին ձեռբակալել են այդպիսի հանցանք կատարելու ժամանակ»:
75. Կանոնագրքի 76-րդ և 77-րդ հոդվածներով սահմանված է փախուստի փորձի դիմող ռազմագերու նկատմամբ մարդկային և համաչափ վերաբերմունք դրսևորելու պարտավորությունը.
«Հոդված 76. Ռազմագերուն կերակրում են հասարակ և առողջ սննդով, որքանով որ դա հնարավոր է, և մարդկային վերաբերմունք են դրսևորում նրա նկատմամբ:
Հոդված 77. Թույլատրվում է փախուստի փորձ կատարող ռազմագերու վրա կրակ արձակել կամ որևէ այլ միջոցով սպանել նրան, սակայն, թույլ չի տրվում նրան ենթարկել մահապատժի կամ որևէ այլ պատժի սոսկ փախուստ կատարելու փորձի համար, քանի որ պատերազմի օրենքի համաձայն նման փախուստը հանցագործություն չի համարվում: Միևնույն ժամանակ, փախուստի անհաջող փորձ կատարելուց հետո, նրա նկատմամբ կարող են կիրառվել փախստի նոր փորձերը կանխելուն ուղղված ավելի խիստ միջոցներ»:
76. Կանոնագրքի 101 հոդվածով արգելված է հակառակորդին ուխտադրժորեն վիրավորելը (այդ ժամանակ չարանենգորեն վիրավորել ասելիս ենթադրվում էր նույնը ինչ որ չարանենգորեն վիրավորել):
«Թեև պատերազմի ժամանակ խորամանկությունը թույլատրելի է որպես օրինական և անհրաժեշտ ռազմական գործողություն և այն համատեղելի է ազնիվ պատերազմ վարելու գաղափարի հետ, սակայն պատերազմի ընդհանուր օրենքը ընդհուպ մինչև մահապատիժ է նախատեսում հակառակորդի նկատմամբ ծածուկ և չարանենգ գործողությունների համար՝ քանի որ վերջիններս չափազանց վտանգավոր են և խուսափելու հնարավորություն չեն ընձեռում:»:
77. Կանոնագրքի 88-րդ և 104-րդ հոդվածներով նախատեսված են լրտեսների նկատմամբ պատժամիջոցներ.
«Հոդված 88. Լրտեսն այն անձն է, որը գաղտնի, կերպարանափոխված տեսքով կամ կեղծ պատրվակով տեղեկություններ է հավաքում հակառակորդին փոխանցելու նպատակով: Լրտեսության համար սահմանվում է մահապատիժ կախաղան հանելու միջոցով, անկախ նրանից հաջողվել է լրտեսին տեղեկություն ձեռք բերել և հակառակորդին հաղորդել թե ոչ:
«Հոդված 104. Եթե գործը հաջողությամբ ավարտած լրտեսը կամ ռազմական դավաճանը անվնաս վերադառնում է իր բանակ, իսկ այնուհետև գերի է վերցվում որպես հակառակորդ, ապա նրա նկատմամբ չի սահմանվում լրտեսության կամ դավաճանության համար պատիժ, սակայն նա կարող է պահվել ավելի խիստ հսկողության տակ, որպես առանձնակի վտանգ ներկայացնող անձ»:
2. 1868թ. Սանկտ-Պետերբուրգյան հռչակագիրը պատերազմական գործողությունների ժամանակ 400 գրամից թեթև պայթուցիկ եւ կրակվառող փամփուշտների օգտագործումն արգելելու մասին (այսուհետ՝ 1868թ. Սանկտ-Պետերբուրգյան հռչակագիր)
78. Այս Հռչակագիրն առաջին պաշտոնական համաձայնագիրն էր, որն արգելում էր պատերազմական գործողությունների ժամանակ առանձին տեսակի զենքերի օգտագործումը: Հռչակագրի ներածական մասում հիշատակվում էին պատերազմի օրենքների և սովորույթների երեք սկզբունքները՝ պատերազմական գործողությունների միակ օրինական նպատակն է հակառակորդի զինված ուժերի թուլացումը, հակառակորդի զինված ուժերի դեմ կիրառվող միջոցներն ունեն սահման և պատերազմի օրենքներն ու սովորույթները չեն արդարացնում բռնության գործադրումը շարքից դուրս եկած անձանց նկատմամբ:
3. Պատերազմի օրենքների և սովորույթների մասին միջազգային հռչակագրի օրինագիծը (այսուհետ՝ 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծ)
79. Թեև այս հռչակագիրն 1874թ. Բրյուսելյան Դիվանագիտական համաժողովի ժամանակ այդպես էլ չընդունվեց, այն ևս մեկ կարևոր քայլ էր կանոնակարգման ուղղությամբ: Սույն գործին կիրառելի Հռչակագրի հոդվածներով նախատեսված էր հետևյալը.
«Ովքեր կարող են ճանաչվել հակամարտող կողմի կոմբատանտներ և ոչ կոմբատանտներ
Հոդված 9. Ռազմական օրենքները, իրավունքները և պարտականությունները տարածվում են ոչ միայն բանակի, այլ նաև աշխարհազորի և կամավորականների ջոկատների վրա, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
1. Գտնվում են ենթակաների համար պատասխանատվություն կրող անձի ղեկավարության ներքո,
2. Կրում են հեռու տարածությունից տեսանելի հատուկ խորհրդանշան,
3. Անսքող կրում են զենքը,
4. Մարտական գործողություններ իրականացնելիս պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները: Այն երկրներում, որտեղ աշխարհազորից կազմվում է բանակ կամ այն հանդիսանում է բանակի մասը, աշխարհազորին տրվում է բանակի անվանում:
Հոդված 10. Չօկուպացված տարածքի բնակչությունը, որը թշնամու զորքի մոտենալու կապակցությամբ կամավոր զինվում է հարձակվող զորքը հետ պայքար մղելու համար և որը 9-րդ հոդվածին համապատասխան կազմակերպվելու ժամանակ չի ունեցել, ճանաչվում է հակամարտող կողմ, եթե պահպանում է պատերազմի օրենքներն ու սովորույթները:
Հոդված 12. Պատերազմի օրենքները հակամարտող կողմերի համար չեն ճանաչում միմյանց վնաս հասցնելու նպատակով զենքի ընտրության անսահման ազատությունը:
Հոդված 13. Այդ հիմքերով, մասնավորապես արգելվում է. ...
(2) հակառակորդի բանակին պատկանող անձանց չարանենգորեն սպանելը,
(3) պապտպանվելու որևէ հնարավորությունից այլևս զրկված, կամավոր անձնատուլ լինող հակառակորդին սպանելը, ...
(5) ավելորդ տառապանք պատճառող զենքի, արկերի և զինամթերքի, ինչպես նաև 1868թ. Սանկտ-Պետերբուրգյան հռչակագրով արգելված պայթուցիկ եւ կրակվառող փամփուշտների օգտագործումը,
(6) թշնամու բանագնածային և ազգային դրոշները, զինվորական համազգեստը, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայով սահմանված տարբերանիշերն անթույլատրելի օգտագործելը,
(7) հակառակորդի սեփականության ցանկացած ոչնչացումն ու բռնագրավումը որը չի բխում ծայրահեղ պատերազմական անհրաժեշտությունից ...»:
«Հոդված 20. Հանցագործության վայրում կանգնեցված լրտեսը ենթակա է դատական պատժի և վերաբերմունքի՝ գերի վերծնող պետության բանակում գործող ռազմական օրենքներին համապատասխան»:
«Հոդված 23. Ռազմագերիները ճանաչվում են օրինական և վնասազերծված հակառակորդներ: Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Նրանց նկատմամբ դրսևորվում է մարդկային վերաբերմունք: Նրանց կողմից ենթարկվելու ցանկացած խախտում կարող է հանգեցնել խստության անհրաժեշտ միջոցների կիրառումը: Նրանց պատկանող ցանկացած գույք, բացառությամբ զենքի, որպես անձնական սեփականություն ենթակա չէ առգրավման:
«Հոդված 28. Ռազմագերիները ենթարկվում են օրենքներին և կարգերին, որոնք գործումեն այն երկրի բանակում, որի իշխանության տակ նրանք գտնվում են: Ռազմագերու կողմից փախուստի փորձ կատարելու դեպքում թույլատրվում է զենքի կիրառումը, եթե նա չի ենթարկվում հետ վերադառնալու պահանջին: Փախուստը կասեցնելու դեպքում նա ենթակա է կարգապահական պատժի կամ ավելի խիստ հսկողության:
Եթե փախուստի հաջողված փորձ կատարելուց հետո, ռազմագերին հետագայում կրկին գերի է վերցվում, նա ենթակա չէ որևէ պատժի նախորդ փախուստի համար»:
4. 1880թ. ցամաքային պատերազմի օրենքները (այսուհետ՝ 1880թ. Օքսֆորդի ձեռնարկ)
80. 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը կազմվել էր Միջազգային իրավունքի ինստիտուտի կողմից 1874թ. Բրյուսելյան հռչակագր նախագծի ազդեցության տակ: Ձեռնարկը նպատակ էր հետապնդում օժանդակելու պետություններին պատերազմի օրենքների ու սովորույթների վերաբերյալ ներպետական իրավական նորմերի մշակման հարցում: Ձեռնարկի սույն գործին կիրառելի հոդվածներով նախատեսվում է հետևյալը.
«Հոդված 1. Պատերազմական վիճակը, հակամարտող պետությունների միջև տարվող բռնության գործողություններից բացի այլ բռնության գործողություններ չի ճանաչում: Հակամարտող պետությունների զինված ուժերի կազմում չընդգրկված անձինք ձեռնպահ են մնում նման գործողություններից: Այդ կանոնը տարբերություն է ենթադրում հակամարտող պետությունների զինված ուժերի կազմում ընդգրկված և այդ երկրներում բնակվող այլ անձանց միջև: Հետևաբար անհրաժեշտ է տալ «զինված ուժեր» հասկացության սահմանումը:
Հոդված 2. Պետության զինված ուժերը ներառում են.
1. Բանակը բառի բուն իմաստով, այդ թվում՝ աշխարհազորը,
2. Ազգային գվարդիան, լանդշտուրմը, անկանոն զորքերը, և այլ ձևավորումները, որոնք բավարարում են հետևյալ երեք պայմաններին.
1. Գտնվում են ենթակաների համար պատասխանատվություն կրող անձի ղեկավարության ներքո,
2. Ունեն հեռու տարածությունից տեսանելի հատուկ խորհրդանշան, որը կրում են այդ զորքերին պատկանող անձինք,
3. Անսքող կրում են զենքը:
4. Չոկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն պես կամավոր և բացահայտորեն դիմել է զենքին՝ օկուպացիոն զորքերին դիմադրելու համար, նույնիսկ եթե կազմակերպվելու ժամանակ չի ունեցել:
Հոդված 3. Յուրաքանչյուր հակամարտող կողմի զինված ուժերը պարտավոր են պահպանել պատերազմի օրենքները:
Հոդված 4. Պատերազմի օրենքները հակամարտող կողմերի համար չեն ճանաչում միմյանց վնաս հասցնելու նպատակով զենքի ընտրության անսահման ազատությունը: Մասնավորապես, նրանք պետք է ձեռնպահ մնան ցանկացած ավելորդ դաժանությունից, ինչպես նաև ուխտադրուժ, անարդարացի կամ բռնավորական գործողություններից: ...
«Հոդված 8. Արգելվում է. ...
(բ) Չարանենգորեն մահափորձ կատարել թշնամու վրա, օրինակ՝ օտգագործելով վարձու մարդասպանների կամ հարկադրելով անձնատուլ լինելու,
(գ) Զինված ուժերի տարբերանիշը թաքցրած գրոհել թշնամուն,
(d) Անթույլատրելի ձևով օգտագործել թշնամու ազգային դրոշը, զինվորական տարբերանիշերը և համազգեստը, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայով սահմանված բանագնածային դրոշը և տարբերանիշերը:
Հոդված 9. Արգելվում է ...
(բ) Ֆիզիկական վնաս հասցնել կամ սպանել թշնամուն, որը կամավոր անձնատուլ է եղել կամ ի վիճակի չէ պաշտպանվելու, և նախորոք հայտարարել, որ գթասրտություն չի ցուցաբերվի նույնիսկ նրանց, ովքեր խնդրում են ոչ թե իրենց, այլ ուրիշների համար: ...
Հոդված 20. ...
(ե) Ով կարող է համարվել ռազմագերի
Հոդված 21. Հակամարտող կողմի զինված ուժերում ծառայող անձանց նկատմամբ, եթե նրան գերի ընկնեն թշխանմու ձեռքերը, պետք է վերաբերվել որպես ռազմագերիների՝ 61-րդ և դրան հետևող հոդվածներին համապատասխան:
81. 23-26 hոդվածները ներառող բաժինը կոչվում է «Լրտեսներ» և նախատեսում է նրանց հետ վարվելակերպի կանոնները.
«Հոդված 23. Որպես լրտես ձեռբակալված անձինք չեն կարող պահաջել որպեսզի նրանց նկատմամբ դրսևորվի նույն վերաբերմունքն ինչ որ ռազամգերիների:
Սակայն.
Հոդված 24. Անձը, որն ընդգրկված լինելով հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերում, առանց խաբեության ներխուժել է հակառակորդի գործողությունների գոտի, չի կարող համարվել լրտես: Լրտես չեն կարող համարվել նաև պաշտոնական հաղորդագրություններ առաքող անձինք, որոնք առանց թաքցնելու կատարում են իրենց առաքելությունը, ինչպես նաև օդագնածները:
Պատերազմական գործողությունների ժամանակ հաճախ տեղի ունեցող չարաշահումներից խուսափելու համար, լրտեսության համար մեղադրանք ներկայացնելիս կարևոր է հստակ սահմանել, որ.
Հոդված. Լրտեսության մեջ մեղադրվող ոչ ոք չի կարող պատժվել մինչ դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Նաև ճանավում է, որ.
Հոդված 26. Լրտեսը, որին հաջողվել է հեռանալ հակառակորդի կողմից գրավված տարածքից, հակառակորդին կրկին գերի ընկնելիս նախկինում կատարած լրտեսության համար պատասխանատվություն չի կրում:
82. Օքսֆորդի ձեռնարկի 32-րդ հոդվածի «բ» կետով արգելվում էր նաև պետական կամ մասնավոր սեփականության ոչնչացումը, եթե դա «ծայրահեղ պատերազմական անհրաժեշտությամբ» չէր պայմանավորված:
83. Ձեռնարկի Բաժին III-ում ներկայացված էին ռազմագերիների ձեռբակալման կանոնները: Թվարկվում էին ձեռբակալման իրավական հիմքերը (ընդ որում նշվում էր, որ գերի վերցնելը պատիժ կամ վրեժխնդրություն չի հանդիսանում) և սահմանվում էր, որ նրանց նկատմամբ պետք է դրսևորվի մարդկային վերաբերմունք (Հոդված 63) և, որ զենքի կիրառումը թույլատրվում է միայն փախուստի փորձ կատարելու դեպքում (Հոդված 68):
84. Ձեռնարկի Բաժին III-ում ներկայացված էին կանոնները խախտելու համար պատասխանատվության միջոցները, իսկ ենթադրյալ խախտողին բռնել չհաջողվելու դեպքում Ձեռնարկում ներկայացված էր սահմանափակ հանգամանքների ցանկ, որոնց դեպքում հակամարտող կողմը իրավական հիմքերով կարող էր դիմել պատժամիջոցների.
«Վերը նշված կանոներից որևէ մեկի խախտման դեպքում մեղավորները ենթակա են պատժի՝ հակամարտող պետության կողմից, որի իշխանության տակ նրանք գտնվում են, դատաքննություն անցկացնելուց հետո: Հետևաբար.
Հոդված 84. Պատերազմի օրենքները խախտողները ենթակա են քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի.
Պատժամիջոցների կիրառման այդ եղանակը սակայն կիրառելի է միայն այն դեպքում, եթե մեղավորին հնարավոր է եղել ձեռբակալել: Հակառակ դեպքում քրեական իրավունքն անզոր է և, եթե տուժած կողմը գտնում է, որ արարքն այնքան լուրջ բնույթ է կրել, որ անհրաժեշտ է հակառակորդից պահանջել, որպեսզի նա ենթարկվի օրենքներին, ապա պատասխան բռնաճնշմանը դիմելուց բացի որևէ այլընտրանք չի մնում: Բռնաճնշումը բացառություն է հանդիսանում արդարացիության ընդհանուր սկզբունքից, որի համաձայն անմեղը չպետք է տուժի մեղավորի արաքների համար: Բռնաճնշումը նաև հակասում է այն սկզբունքին, համաձայն որի յուրաքանչյուր հակամարտող կողմ պարտավոր է պահպանել պատերազմական գործողություններ վարելու կանոնները, նույնիսկ եթե հակառակորդը դա չի անում: Այդ խիստ պահանջը սակայն որոշ չափով չեզոքացվում է հետևյալ սահմանափակումների միջոցով.
Հոդված 85. Բռնաճնշումները պաշտոնապես արգելված են այն դեպքում, եթե բողոքարկվող վնասը փոխհատուցվել է:
Հոդված 86. Ծանր հանցագործությունների դեպքերում, երբ բռնաճնշումը միակ հնարավոր պատասխան միջոցն է, դրա բնույթը և ծավալը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել հակառակորդի կողմից թույլ տրված պատերազմի օրենքների խախտման աստիճանը: Դրան կարելի է դիմել միայն գլխավոր հրամանատարի թույլտվությամբ: Բռնաճնշումները բոլոր դեպքերում չեն կարող հակասել մարդկային վերաբերմունքի և ազնվության սկզբունքներին:
Վերը նշված կանոններից որևէ մեկի խախտման դեպքում մեղավորները ենթակա են պատժի՝ հակամարտող պետության կողմից, որի իշխանության տակ նրանք գտնվում են, դատաքննություն անցկացնելուց հետո:
5. 1907թ. Հաագայի 4-րդ կոնվենցիան ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին և դրան կից Կարգը
85. 1899թ. Հաագայի խաղաղության միջազգային համաժողովն ավարտվեց չորս կոնվենցիաների ընդունմամբ, որոնց թվում էր նաև Հաագայի 2-րդ կոնվենցիան ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին և դրան կից Կարգը: 1907թ. Հաագայում կայացած 2-րդ խաղաղության միջազգային համաժողովից հետո այդ Կոնվենցիան և դրան կից Կարգը իրենց տեղը զիջեցին ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի 4-րդ կոնվենցիային և դրան կից Կարգին (այսուհետ՝ 1907թ. Հաագայի կոնվենցիա և Կարգ): Դրանց հիմքում ընկած էին 1874թ. Բրյուսելյան հռչակագիրը և 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը:
86. 1907թ. Հաագայի կոնվենցիայի ներածությունում հայտարարվում է.
Հաշվի առնելով այն, որ խաղաղության պահպանման և ազգամիջյան բախումների կանխարգելման ուղղությամբ միջոցներ հայտայտելու հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև չանտեսել այն դեպքը, երբ անհրաժեշտություն կառաջանա դիմելու զենքի ուժին՝ հանգամանքների բերմամբ, որոնց կանսեցնելը որքան էլ որ ցանկալի, սակայն անհնար է,
Ձգտելով նույնիսկ այդ ծայրահեղ դեպքում ծառայելու մարդկասիրության նպատակներին և հօգուտ քաղաքակարթության շարունակաբար կատարելագործվող պահանջներին,
Կարևորելով այդ նպատակի համար պատերազմի ընդհանուր օրենքների և սովորույթների վերանայման անհրաժեշտությունը՝ ինչպես դրանց հստակ ձևակերպման, այնպես էլ որոշակի սահմանափակուների ներմուծման համար, որոնք հնարավորին չափով կմեղմեն դրանց սաստկությունը,
անհրաժեշտ են համարում լրամշակել և որոշ կետերի շուրջ ճշգրտել Խաղաղության Առաջին Համաժողովի աշխատանքները, որը 1874թ. Բրյուսելյան Համաժողովի շնորհիվ ոգեշնչվելով իմաստալից և վեհ գաղափարներով, ընդունեց մի կարգ, որը միտված էր ցամաքային պատերազմի սկզբունքների սահմանմանը և կիրառմանը:
Բարձր պայմանավորվող կողմերի տեսանկյունից, այդ կարգը, որ բխում էր պատերազմի ահավիրքները մեղմելու ցանկությունից, որքանով որ դա թույլ կտային ռազմական պահանջները, նպատակ ուներ ծառայելու որպես վարվելակերպի ընդհանուր ուղեցույց՝ հակամարտող կողմերի միջև և բնակչության հետ փոխհարաբերություններում:
Ներկայումս սակայն հնարավոր չեղավ փոխհամաձայնության հասնել այնպիսի ընդհանուր կարգի շուրջ, որը կնախատեսեր բոլոր գործնականում առաջացող զարգացումները:
Միևնույն ժամանակ, Բարձր պայմանավորվող կողմերը ամենևին մտադիր չեն որպեսզի չնախատեսված զարգացումները, գրավոր պայմանավորվածության բացակայության դեպքում, թողնվեն զինվորական հրամանատարության կամայական հայեցողությանը:
Մինչ պատերազմի օրենքների առավել համապարփակ կանոնակարգ մշակելու հնարավորության առաջանալը, Բարձր պայմանավորվող կողմերը նպատակահարմար են գտնում հայտարարելու, որ նոր Կարգով չնախատեսված զարգացումների առաջացման դեպքում, բնակչությունը և հակամարտող կողմերը շարունակում են գտնվել միջազգային իրավունքի պաշտպանության և ներգործողության տակ, քանզի այն բխում է քաղաքակիրթ ազգերի միջև գոյություն ունեցող սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային գիտակցության առջև դրվող պահանջներից:
Կողները հայտարարում են, որ այդ իմաստով պետք է ըմբռնվեն, մասնավորապես, ընդունված Կարգի 1-ին և 2-րդ հոդվածները:
87. Վերը նշված Ներածության 8-րդ կետը հայտնի է «Մարտենսի վերապահում» անվանմամբ: Գրեթե նույն վերապահումը ներառված էր 1989թ. 2-րդ Հաագայի կոնվենցիայի Ներածությունում, ըստ էության այն կրկնվում է 1-ից 4-րդ 1949թ. Ժնևի կոնվենցիաներում, ինչպես նաև 1977թ. Լրացուցիչ արձանագրությունում (տես սույն դատավճռի 134-142 կետերը):
88. 1907թ. Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածը նախատեսում է «si omnes» ընդհանուր համերաշխության մասին վերապահում, որից հետևում է, որ 1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգը կիրառվում են միայն Պայմանավորվող պետությունների կողմից և միայն այն դեպքերում, երբ բոլոր հակամարտող կողմերը ստորագրել են Կոնվենցիան: Սակայն հետագայում Նյուրնբերգյան միջազգային դատարանի հաստատեց, որ 1939 թվականի դրությամբ 1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգը դիտարկվում էին որպես պատերազմի օրենքների և սովորույթների արտահայտում (տես սույն դատավճռի 118 և 207 կետերը):
89. 1907թ. Հաագայի կոնվենցիայի սույն գործին կիրառելի դրույթներով նախատեսվում էր հետևյալը.
«Հոդված 1. Պայմանավորվող տերությունները սույն Կոնվենցիային կից ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին Կարգին համապատասխան հրահանգ են արձակում իրենց զորքերին:
Հոդված 3. Սույն կարգի դրույթները խախտող հակամարտող կողմը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պարտավոր է հատուցել վնասը: Այն պատասխանատվություն է կրում իր զինված ուժերի կազմում ընդգրկված բոլոր անձանց գործողությունների համար»:
90. 1907թ. Հաագայի կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված է հետևյալը.
«Հոդված 1. Պատերազմի օրենքները, իրավունքները և պարտավորությունները կիրառելի են ոչ միայն բանակի, այլ նաև աշխարհազորի և կամավորական ջոկատների նկատմամբ, եթե դրանք բավարարում են ստորև նշված պայմաններին.
1. Գտնվում են ենթակաների համար պատասխանատվություն կրող անձի ղեկավարության ներքո,
2. Ունեն հեռու տարածությունից տեսանելի հատուկ խորհրդանշան,
3. Անսքող կրում են զենքը,
4. Մարտական գործողություններ իրականացնելիս պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները: Այն երկրներում, որտեղ աշխարհազորից կազմվում է բանակ կամ այն հանդիսանում է բանակի մասը, աշխարհազորին տրվում է բանակի անվանում:
Հոդված 2. Չոկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն պես կամավոր և բացահայտորեն դիմել է զենքին՝ ներխուժող զորքերին դիմադրելու համար, նույնիսկ եթե կազմակերպվելու ժամանակ չի ունեցել, համարվում է հակամարտող կողմ, եթե անսքող կրում է զենքը և հարգում է պատերազմի օրենքներն ու սովորույթները»:
91. 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի Գլուխ II-ը (4-20 հոդվածներ) սահմանում է ռազմագերիների անձի հաստատման կանոնները, պահանջում է նրանց նկատմամբ դրսևորել մարդկային վերաբերմունք (հոդված 4) և սահմանափակում է այն միջոցները, որոնք կարող են կիրառվել անհրաժեշտ հանդիսացող պահանջներին չենթարկվելու դեպքում (հոդված 8):
«Հոդված 22. Հակամարտող կողմից հակառակորդին վնաս հացնելու համար կիրառվող միջոցներն անսահմանափակ չեն:
Հոդված 23. Հատուկ պայմանագրերով նախատեսված սահմանափակումներից բացի արգելվում է.
(ա) ...
(բ) թշնամու ազգի բանակին պատկանող անձանց չարանենգորեն սպանելը կամ վիրավորելը,
(գ) պապտպանվելու որևէ հնարավորությունից այլևս զրկված կամավոր անձնատուլ լինող հակառակորդին սպանելը կամ վիրավորելը,
(դ) ...
(ե) ավելորդ տառապանք պատճառող զենք, արկեր և զինամթերք օգտագործելը,
(զ) Թշնամու բանագնածային և ազգային դրոշները, զինվորական համազգեստը, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայով սահմանված տարբերանիշերը անթույլատրելի օգտագործելը,
(է) Հակառակորդի սեփականության ցանկացած ոչնչացումն ու բռնագրավումը որը չի բխում ծայրահեղ պատերազմական անհրաժեշտությունից,
(ը) Հայտարարել ուժը կորցրած, կասեցված կամ դատական պաշտպանության ոչ ենթական հակառակորդ կողմի հպատակների իրավունքներն ու պահանջները,
(թ) ...»:
“Հոդված 29. Լրտես կարող է ճանաչվել այն անձը, որը գաղտնի գործելով կամ կեղծ պատրվակով հակառակորդին փոխանցելու նպատակով հավաքում կամ փորձում է հավաքել տեղեկություններ հակամարտող կողմերից որևէ մեկի տարածքում:
Հոդված 30. Լրտեսության համար ձեռբակալված անձը չի կարող պատժվել առանց դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հոդված 31. Լրտեսը, որին հաջողվել է հեռանալ հակառակորդի կողմից գրավված տարածքից, հակառակորդի մոտ կրկին գերի ընկնելիս համարվում է ռազմագերի և նախկին լրտեսության համար պատասխանատվություն չի կրում»:
6.Պատերազմ սանձահարելու համար պատասխանատվության և պատիժների իրականացման հանձնաժողովի հաշվետվությունը (այսուհետ՝ 1919թ. Միջազգային հանձնաժողովի հաշվետվություն)
92. Փարիզի խաղաղության համաժողովը հանձնարարել էր այս Համաժողովին կազմել հաշվետվություն, որտեղ ի թիվս այլի անդրադարձ էր կատարվելու Գերմանիայի կայսրության և դաշնակից պետությունների (այդ թվում՝ թուրքական պաշտոնյաների) կողմից պատերազմի օերնքների և սովորույթների խախտման հանգամանքներին, նման հանցագործություններ կատարելու համար թշնամու զորքի զինծառայողների պատասխանատվության աստիճանին, ինչպես նաև այդ հանցագործությունների դատական հետապնդման համար զինվորական դատարան ստեղծելու հարցին և այն ընթացակարգին, որին պետք է հետևեր այդ դատարանը: Հաշվետվության վրա աշխատանքն ավարտվել էր 1919 թվականին: Այն պարունակում էր շուրջ 900 ենթադրյալ ռազմական հանցագործների ցուցակ և մեղսադրում էր թուրքական պաշտոնյաներին և այլ անձնանց «մարդկայնության օրենքների դեմ հանցագործություն կատարելու մեջ», վկայակոչելով Մարտենսի վերապահումը և 1907թ. Հաագայի կոնվենցիան: Բացի այդ այնտեղ ընդգրկված էր պատերազմի ժամանակ կատարված 32 հանցագործություններից բաղկացած ոչ լռիվ ցուցակը այն հանցագործությունների, որոնք հակասում էին գործող կոնվենցիաներին և սովորույթներին, այդ թվում՝ սպանությունները և կոտորածը, քաղաքացիական անձանց խոշտանգումները, հավաքական պատիժների կիրառումը, սեփականության անիմաստ ավերումն ու ոչնչացումը, ինչպես նաև վիրավորների և ռազմագերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքը:
93. Ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ հանձնաժողովը հայտարարել էր հետևյալը.
«Թշնամի երկրներին պատկանող բոլոր անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնի և կարգաստիճանի, այդ թվում՝ պատերազմի օրենքների և սովորույթների կամ մարդկայնության օրենքների դեմ հանցագործությունների համար մեղավոր պետությունների ղեկավարները, ենթակա են քրեական պատասխանատվոթյան»:
7. 1919թ. Վերսալյան պայմանագիրը
94. 1919թ. Վերսալյան պայմանագիրը պարունակում էր բազմաթիվ դրույթներ պատերազմական հանցագործներին, այդ թվում՝ Գերմանիայի կայսրին միջազգային դատարանի առջև կանգնեցնելու և դատապարտելու մասին: Քրեական հետապնդման մասին դրույթներն այդպես էլ չիրագործվեցին՝ կայսրի արտահանձնումը մերժվերլ էր, իսկ այլ ենթադրյալ պատերազմական հանցագործների միջազգային դատաքննությունը կարճվեց հօգուտ Գերմանիայում անցկացվող դատաքննութանը: Պայմանագրի 229-րդ հոդվածը նաև հնարավորություն էր նախատեսում Դաշնակից և միավորված պետությունների դեմ քրեորեն պատժելի արարքներ թույլ տված անձանց հանձնելու այդ պետությունների զինվորական դատարաններին:
8. 1920թ. Սևռի պայմանագիրը
95. Սևռի պայմանագիրը (Դաշնակից պետությունների և Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը) պարունակում էր Վերսալյան պայմանագրի դրույթներին համանման նորմեր (226–230 հոդվածներ) Դաշնակից պետությունների ռազմական դատարանին հանձնելու ռազմական օրենքներն ու սովորույթները խախտելու մեջ մեղադրված թուրքական պաշտոնյաներին:
Այս պայմանագիրը այդպես էլ չվավերացվեց և հետագայում փոխարինվեց Համաներման մասին հռչակագրով (որը ստորագրվել էր Հունաստանի, Իտալիայի, Ռումինիայի, Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի կողմից նույն օրն ինչ որ 1923թ. Լոզանի պայմանագիրը): Հռչակագրով նախատեսվում էր, որ Հունաստանը և Թուրքիան տրամադրում են «ամբողջական համաներում ... այդ նույն ժամանակահատվածում կատարված բոլոր հանցագործությունների կամ իրավախախտումների համար, որոնք ակնհայտորեն կապված էին այդ ժամանակ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ» (նկատի ունենալով 1914թ. օգոստոսի 1-ից մինչև 1922թ. նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածը):
9. Պատերազմ վարելու նոր միջոցներից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու մասին կոնվենցիայի նախագիծը (այսուհետ՝ 1938թ. Ամստերդամի կոնվենցիայի նախագիծ)
96. Այս Կոնվենցիան, որը կազմվել էր Միջազգային իրավունքի ասոցիացիայի կողմից, այդպես էլ չընդունվեց պետությունների կողմից: Քաղաքացիական բնակչության տակ հասկացվում էին բոլոր նրանք, ովքեր ընդգրկված չէին հակամարտող կողմի զինված ուժերում, որը համապատասխանում էր 1980թ. Օքսֆորդի ձեռնարկում տրված սահմանմանը.
“Հոդված 1. Պետության քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների թիրախ չի հանդիսանում: Սույն Կոնվենցիայի իմաստով «քաղաքացիական բնակչություն» արտահայտությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակիորեն չեն մասնակցում երկրի պաշտպանությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ընդգրկված չեն այդ երկրների զինված ուժերի կազմում գործող որևէ ծառայությունում»:
Գ.Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմ գործող պրակտիկան
1. Ֆիլիպիններում զինված հակամարտության կապակցությամբ 1899-1902թթ. ԱՄՆ-ում ստեղծված զինվորական դատարանները[2]
97. 1901 և 1902թթ. ԱՄՆ-ի զինվորական դատարանները դատել էին բազմաթիվ ամերիկյան զինծառայողների, որոնք մեղադրվում էին Ֆիլիպիններում ամերիկացիների կողմից իրականացված հակաապստամբական ռազմական արշավի ժամանակ պատերազմի օրենքները խախտելու և, մասնավորապես, արտադատարանական մահապատիժների իրականացման մեջ: Զինվորական դատարանի դատախազությունը և հաստատող ատյանի կողմից ներկայացված սակավաթիվ պարզաբանումները մի շարք հարցերի շուրջ մեկնաբանություններ էին պարունակում պատերազմի օրենքների և սովորույթների, այդ թվում՝ հրամանատարների պատասխանատվության և ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները ազդեցություն ունեցան կանոնակարգման հետագա գործընթացի վրա: Ներպետական դատարանների այդ վարույթները թշնամու նկատմամբ պատերազմի օրենքներին դեմ հանցագործություններ կատարած ազգային զինծառայողների գործերով դատաքննության վաղ օրինակներ են:
98. Մայոր Waller-ի գործով վարույթում զինվորական դատարանի հաստատող ատյանը արձանագրել էր.
«պատերազմի օրենքները և դարաշրջանի ոգին չեն հանդուրժում այն, որ ցանկացած սպա սեփական կամքով կարող է սպանել անպաշտպան գերիներին, որոնք հանձնվել են իր խնամքին: Ցանկացած այլ տեսակետ հանգեցնում է դաժանության և չի համապատասխանում պատերազմը նվազագույն դաժանությամբ և անարդարությամբ վարելու մասին քաղաքակիրթ երկրների պահանջին»:
99. Մայոր Glenn-ի գործով վարույթում ռազմական դատախազը նշել էր, որ եթե նույնիսկ ամերիկյան զինվորները ծանր պայմաններում էին պայքարում ապստամբների առանձին հրոսախմբերի հետ, որոնք գործում էին որպես պարտիզաններ և բացեբաց ոտնահարում էին քաղաքակիրտ պատերազմ վարելու կանոնները, դա նրանց թույլ չէր տալիս անտեսելու «քաղաքակիրթ պատերազմ վարելու կանոնները պահպանելու պարտավորությունը ... ապստամբության տապալմանը և հասարակական կարգի վերականգմանը ուղղված ջանքեր գործադրելիս»:
100. Ռազմագերուն սպանելու Լեյտենանտ Brown-ի գործով վարույթում ռազմական դատախազը նշել էր, որ Ֆիլիպինները գտնվում էրին «հանրային պատերազմի վիճակում», ուստի մեղադրյալի մեղքի աստիճանը պետք է որոշվեր ոչ թե lex loci [ներպետական օրենքի], այլ միջազգային իրավունքի տեսանկյունից. Որի տակ տվյալ դեպքում հասկացվում էին պատերազմ վարելու կանոններն ու սովորույթները:
2. «Լեյպցիգի դատավարությունները»
101. Վերսալյան պայմանագրի ստորագրումից հետո Գերմանիան Լեյպցիգ քաղաքի գերագույն դատարանում դատական գործեր հարուցեց ֆիզիկական անձանց դեմ: Դաշնակից պետությունները ներկայացրեցին 45 գործ (1919թ. Միջազգային հանձնաժողովի կողմից ներկայացրած գրեթե 900 գործերից) ռազմագերիների և վիրավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև բրիտանական հիվանդանոց նավի ինքնաշարժ ջրականով ոչնչացնելու մասին: Այդ գործերով դատավարությունները կայացան 1921 թվականին: 1921թ. տեղի ունեցավ տասներկու դատավարություն, որոնցից վեցն ավարտվեցին արդարացման դատավճիռներով, իսկ ևս վեցը մեղադրական դատավճիռներով (ընդ որում սահմանված պատիժները զուտ ձևական բնույթի էին): Դաշնակից պետությունները որոշեցին այլևս որևէ գործեր չհանձնել գերմանական դատարաններին:
102. Մեղադրական դատավճիռների հիմքում մեծամասամբ ընկած էին ռազմական ծառայության մասին գերմանական օրենսդրության դրույթները, սակայն դրանցում պարունակվում էին նաև հստակ հղումներ միջազգային իրավունքի վրա, հատկապես Llandovery Castle հիվանդանոց նավի գործով վճռում.
«Նավակների ռմբակոցումը հակասում է ժողովուրդների իրավունքին: Ցամաքային պատերազմում արգելվում է սպանել անզեն հակառակորդին ([1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգ], հոդված 23, կետ «գ»), համանման ձևով ծովային պատերազվում արգելվում է սպանել նավաբեկման ժամանակ տուժած անձանց, որոնք չեն կարողացել նավից հեռանալ փրկանավերով: .... Ինպես Սենատն արդեն նշել էր, պատերազմական գործողությունների ժամանակ ազգի իրավունքի ցանկացած ոտնահարում հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն և նման արարքին, որպես կանոն, հետևում է պատիժը: Թշնամուն պատերազմական գործողությունների ժամանակ սպանելը համապատասխանում է այդ պատերազմը վարող պետության կամքին (որի օրենքները սպանության օրինականության կամ անօրինականության մասին որոշիչ դեր են խաղում) միայն այնքանով, որքանով նման սպանությունը չի հակասում ժողովուրդների իրավունքով նախատեսված պայմաններին և սահմանափակումներին: Միջազգային իրավունքի նորմը, որի մասին այստեղ խոսվում է, պարզ և հանրահայտ է: Դրա կիրառելիությունը կասկած չի հարուցում: Ուստի, տվյալ դեպքում դատարանը պետք է հաստատի, որ Patzig-ը մեղավոր է միջազգային իրավունքի նորմերը խախտող մարդասպանության մեջ»: [3]
3. Թուրքիայի գործակալների դատական հետապնդումը
103. Միացյալ Թագավորությունը զգալի ջանքներ էր գործադրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմագերիների հետ դաժան վերաբերվելու և այլ հանցագործությունների համար թուրքական սպաներին պատասխանատվության ենթարկելու համար: Գտնելով, որ այդ հանցագործությունների նկատմամբ չեն տարածվում «ներպետական օրենսդրության» դրույթները և որ դրանք ենթարկվում են «պատերազմի կանոններին և միջազգային օրենքի նորմերին», Միացյալ Թագավորությունը կողմ էր, որպեսզի այդ հանցագործությունների համար դատական հետապնդումն իրականացնեն գրավյալ տարածքներում անգլյական զինվորական դատարանները:[4] 1919թ. ստեղծվեցին բազմաթիվ զինվորական դատարաններ, սակայն Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը խաթարեց դրանց աշխատանքին: Կազմավորվել էին նաև թուրքական զինվորական դատարաններ և թեև ներկայացվող մեղադրանքները առաջադրվում էին Թուրքիայի Քրեական օրենսգրքի հիման վրա, որոշ մեղադրական դատավճիռների հիմքում ընկած էին մարդասիրության և քաղաքակրթության սկզբունքները: Ինչպես նշվել էր վերևում, 1923թ. Լոզանյայի պայմանագիրը վերջ դրեց այդ դատական հետապնդումներին:
Դ. Դատական հետապնդումները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունների համար
1. Իննը օկուպացված պետություների ներկայացուցիչների կողմից ստորագրված Հռչակագիրը «Պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար պատժի մասին» (այսուհետ՝ 1942թ. Սենտ Ջեյմսի հռչակագիր)
104. 1940թ. նոյեմբերին Լեհաստանի և Չեխոսլովակիայի արտաքսյալ կառավարությունները հայտարարություն արեցին գերմանական զորքերի կողմից պատերազմի օրենքների և սովորույթների խախտման մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետը, իրականում նաև Գերմանիայի կողմից օկուպացված բոլոր պետությունները, ինչպես նաև Ճապոնիայի զորքերի կողմից օկուպացված Չինաստանը մեծ ջանքեր էին գործադրում պատերազմական հանցագործությունների դատական հետապնդման ուղղությամբ[5]: 1942թ. Լոնդոնում նացիստական բլոկի զորքերի կողմից օկուպացված տարածքների ներկայացուցիչներն ընդունեցին Սեյնտ-Ջեյմսի հռչակագիրը պատերազմական հանցագործությունների և դրանց համար պատժի մասին: Այդ Հռչակագրի ներածությունում հիշեցվում էր, որ միջազգային իրավունքը, և մասնավորապես 1907թ. Հաագայի կոնվենցիան արգելում են հակամարտող կողմերին բռնության գործողություններ կատարել քաղաքացիական անձանց նկատմամբ, առհամարել գործող օրենսդրությունը և տապալել ազգային ինստիտուտները: Այնուհետև Հռչակագրում ասվում էր.
«1. [ներքոստորագրյալները] հաստատում են, որ քաղաքացիական բնակչության հանդեպ գործադրված այդպիսի բռնության դրսևորումները որևէ առնչություն չունեն ռազմական գործողությունների, ոչ էլ քաղաքական հանցագործությունների հետ՝ այնպես, ինչպես որ դրանք ընկալվում են քաղաքակիրտ ազգերի կողմից: ...
3. Հայտարարում են, որ պատերազմ վարելու հիմնական նպատակներից մեկը կազմակերպված արդարադատության միջոցով պատժելն է նրանց, ովքեր մեղավոր են այդ հանցագործություններում և պատասխանատվություն են կրում դրանց համար, անկախ նրանից թե դրանք կատարվել են իրենց հրամանով, անձամբ իրենց կողմից կամ իրենց մասնակցությամբ:
4. Լի են վճռակամությամբ միջազգային համերաշխության պայմաններում հետևելու, որպեսզի. (ա) մեղավորներն ու պատասխանատվություն կրողները, անկախ նրանց ազգությունից, հայտնաբերվեն, հանձնվեն արդարադատությանը և դատապարտվեն, (բ) կայացված դատավճիռներն ի կատար ածվեն:
105. Այդ Հռչակագրին հետևեց 1943թ. Պատերազմական հանցագործությունների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի ստեղծումը (UNWCC): Այդ Հանձնաժողովի խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի հավաքվեին պատերազմական հանցագործությունների մասին բոլոր ապացույցները և փաստաթղթերի այդ ամբողջությունը երաշխավորեր մեղավողների հետապնդումը ռազմական մարմինների կողմից[6]: Իր առաքելության ավարտին Հանձնաժողովին հաջողվեց հավաքել պատերազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց վերաբերյալ 8178 գործ: Հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ 1919թ. Միջազգային հանձնաժողովի հաշվետվությունում թվարկված հանցագործությունների ցուցակը (տես սույն վճռի 92-րդ կետը) անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ կիրառելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում:
2.Պատերազմական հանցագործությունների համար հետապնդումը ԽՍՀՄ-ում
106. Արդեն 1941թ. նոյեմբերին ԽՍՀՄ-ին հաղորդեց բոլոր այն երկրներին, որոնց հետ նա դիվանագիտական կապեր էր հաստատել, Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում կատարված պատերազմական հանցագործություների մասին[7]: Գերմանական զորքերի կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններն արձանագրելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով 1942թ. նոյեմբերի 2-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի հրամանագրով կազմվեց «Հատուկ Պետական Հանձնաժողով՝ գերմանա-ֆաշիստական զավթիչների և նրանց հանցակիցների ոճրագործությունների հետաքննության և ԽՍՀՄ-ի քաղաքացիներին, կոլտնտեսություններին, հասարակական կազմակերպություններին և հաստատություններին հասցված վնասի գնահատման համար»: Այդ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները հետագայում օգտագործվեցին կրասնոդարյան և խարկովյան դատավարություններում (տես՝ ստորև):
107. Գերմանական զորքերի գործակից հանդիսացող և դրանց ակտիվորեն աջակցող ԽՍՀՄ քաղաքացիների առաջին դատավարությունները տեղի ունեցան 1943թ. հուլիսին Կրասնոդարում: Նրանց ներկայացվեցին ԽՍՀՄ Քրեական օրեսգրքով նախատեսված մեղադրանքներ մարդասպանությունների և դավաճանության համար, որոնց հիման վրա ԽՍՀՄ քրեական դատարանները մեղադրական դատավճիռներ կայացրեցին:[8]
108. Այնուհետև 1943թ. Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից ընդունված Մոսկովյան հռչակագիրը հանդիսանում է պատերազմական հանցագործների դատական հետապնդման հարցում Երկրորդ համաշխարհային պատերազմի կաևորագույն հռչակագրերից մեկը: Այն հաստատեց ներպետական դատարանների դերի օրինականությունը պատերազմական հանցագործների պատժման և պատերազմից հետո հետապնդման հարցերում: Սույն գործին առնչվող մասում Հռչակագրով նախատեսված է.
“... վերը նշված երեք դաշնակից պետությունները, ներկայացնելով երեսուն երկու Միավորված ազգերի շահերը, սույն Հռչակագրում հանդիսավոր կերպով հայտարարում և զգուշացնում են.
Գերմանիայում ստեղծվելիք որևէ կառավարության հետ խաղաղության դաշինք կնքելու պահին Գերմանիայի այն սպաները, զինվորները և նացիստական կուսակցության անդամները, որոնք պատասխանատու էին վերը նշված վայրագությունների, սպանությունների և մահապատիժների համար կամ կամավոր մասնակցում էին դրանցում, կվերադարձվեն այն երկրներ, որտեղ կատարել էին իրենց նողկալի արարքները, որպեսզի դատվեն և պատժվեն ըստ ազատագրված երկրների և այնտեղ ստեղծվելիք ժողովրդավարական կառավարությունների կամքի [...]
Այդպիսով, գերմանացիները, որոնք մասնակցել էին իտալական սպաների զանգվածային գնդակահարություններում, ֆրանսյական, նիդերլանդական, բելգիական, նորվեգական պատանդների և կրետոսյան գյուղացիների մահապատիժներին, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակցել էին Լեհաստանի ժողովրդի նկատմամբ իրականացված կոտորածին կամ ներկայումս թշնամուց մաքրազարդվող Խորհրդային Միության տարածքներում բնակչության եղերնին, պետք է գիտակցեն, որ վերադարձվելու են իրենց հանցանքների վայրերը և տեղում դատվելու են ժողովրդների կողմից, որոնց նկատմամբ բռնություն էին իրագործում:
Թող նրանք, ովքեր դեռևս չեն շաղախել իրենց ձեռքերն անմեղ արյան մեջ, լավ գիտակցեն այդ ամենը, որպեսզի չհայտնվեն մեղավորների շարքերում, քանի որ երեք դաշնակից տերությունները միևնույն է կգտնեն իրենց աշխարհի ցանկացած ծայրամասում և կհանձնեն մեղադրողների ձեռքը՝ հանուն արդարադատություն իրականացման:
Այս հռչակագիրը չի շոշափում գլխավոր հանցագործների խնդիրը, որոնց հանցագործությունները չեն սահմանափակվում որևէ աշխարհագրական տարածքով և որոնք պատժվելու են դաշնակից պետություների կառավարությունների համատեղ կայացված որոշմամբ»:
109. Այս վերջին դրույթով նախատեսվում էր գերմանական պատերազմական հանցագործների հետապնդումը ԽՍՀՄ-ում, որոնց նկատմամբ առաջին դատավարությունը կայացավ 1943թ. դեկտեմբերին[9] Խարկով քաղաքում: 1943թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումը հրապարակեց հանցագործների պատիժները սահմանող հրամանագիրը: Մեղադրական եզրակացության մեջ ներկայացվում էր, որ հանցագործները մեղավոր էին Խարկովի և Խարկովի շրջանի հազարավոր բնակիչների գազով թույնավորման, քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված վայրագությունների, գյուղերի կիզման, կանանց, ծերերի և երեխաների կոտորածի մեջ, ինչպես նաև, որ մահապատժի են ենթարկում, կենդանի այրում էին և խոշտանգում էին վիրավորներին և ռազմագերիներին: Մեղադրանքը հիմնված էր միջազգային կանոններով սահմանված պատերազմ վարելու կանոների վրա (1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգի, ինչպես նաև 1929թ. Ժնևի կոնվենցիայի, միաժամանակ նշելով, որ Գերմանիան վավերացրել է այդ երկու պայմանագրերը) և միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի վրա: Մեղադրական եզրակացությունում ասվում էր, ոչ միայն գերմանական իշխանությունների և հրամանատարության պատասխանատվության, այլ նաև մեղադրյալների անձնական պատասխանատվության մասին (վկայակոչելով Լեյպցիգի դատավարությունները): Այն բանից հետո, երբ երեք մեղադրյալները խոստովանեցին իրենց և իրենց հրամանատարների մեղքը նրանք դատապարտվեցին մահապատժի՝ կախաղան հանելու միջոցով: Հետագայում այդ դատավարությունների անաչառությունը կասկածի տակ էր դրվում, սակայն դրանք լայնորեն լուսաբանվում էին մամուլում: Պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀմ-ում վերսկսվեցին նման դատավարությունները, որոնք անց էին կացվել Կիեվում, Մինսկում, Ռիգայում, Լենինգրադում, Սմոլենսկում, Բրյանսկում, Վելիկիե Լուկիում և Նիկոլաևում[10]:
110. Բուլղարիայի տարածքը գերմանական զինված ուժերից ազատելուց անմիջապես հետո 1944թ. դեկտեմբերին Բուլղարիայի ժողովրդական դատարանը, ի կատար 1943թ. մոսկովյան հռչակագրի պահանջների, մեղավոր ճանաչեց 11 բուլղարացիների պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ[11]:
3. Պատերազմական հանցագործությունների հետապնդումը ԱՄՆ-ում:
(ա) 1940թ. հոկտեմբերի 1-ով տարեգրված ԱՄՆ-ի դաշտային ձեռնարկ՝ Ցամաքային պատերազմի կանոնները,
111. Այս համապարփակ ձեռնարկը կազմվել էր ԱՄՆ-ի ռազմական դեպարտամենտի կողմից 1940թ. և շրջանառության դրվել ԱՄՆ-ի զորքերում: Այն պարունակում էր ինչպես կանոնավոր պատերազմ վարելու կանոնները, այնպես էլ նորմեր այն միջազգային պայմանագրերից, որոնք ստորագրել էր ԱՄՆ-ն: Ձեռնարկում ներկայացված էին զինված հակամարտությունների կանոնները, որոնք այդ ժամանակ գործում էին ԱՄՆ-ի զինված ուժերում: «Հիմնական սկզբունքները» ներկայացված են հետևյալ տեքստով.
«Այսպես կոչված պատերազմի չգրված կանոնների կամ օրենքների թվում առանձնացվում են երեք փոխկապված սկզբունքներ, որոնք ընկած են բոլոր մնացյալ գրված և չգրված կանոնների և օրենքների հիմքում և ներկայացնում են ղեկավար ձեռնարկ այնպիսի գործողությունների, որոնց նկատմամբ այլևս որևէ հատուկ նորմեր չեն գործում: Դրանք են.
(ա) Պատերազմական անհրաժեշտության սկզբունքը, համաձայն որի հակամարտող կողմը, չանտեսելով մարդկայնության և վեհանձնության սկզբունքները, միևնույն ժամանակ կարող է հիմնավորված ձևով գործադրել ցանկացած տեսակի և ծավալի ուժ, ստիպելով հակառակորդին ամբողջությամբ անձնատուլ լինելու՝ ժամանակի, մարդկային զոհերի և գումարի նվազագույն կորստով:
(բ) Մարդկայնության սկզբունքը, որն արգելում է բռնության ցանկացած դրսևորում և ծավալ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն անհրաժեշտք է պատերազմական նպատակներին հասնելու համար,
(գ) Վեհանձնության սկզբունքը, որը դատապարտում և արգելում է անազնիվ միջոցները, գործողությունները և վարվելակերպը:
112. Ձեռնարկի 8-րդ կետում նախատեսված էր հետևյալը.
«Հակառակորդի բնակչության ընդհանուր դասակարգում - այն բաղկացած է երկու մեծ խմբերից՝ զինված ուժեր և խաղաղ բնակչություն: Այդ երկու խմբերն ունեն իրենց իրավունքները, պարտականությունները և իրավունքների սահմանափակումները, ընդ որում ոչ ոք չի կարող միաժամանակ պատկանալ երկու խմբերին»:
113. Այնուհետև Ձեռնարկում նշվում էր.
«Հակառակորդի գրավված զորքերի կարգավիճակի սահմանում - Հակառակորդի գրավված զորքերի կարգավիճակի սահմանումը գտնվում է բարձրատյան ռազմական իշխանությունների կամ զինվորական դատարանների հայեցողության տակ: Կամայական հաշվեհարդարները պատերազմի օրենքներով այսուհետ անթույլատրելի են համարվում: Սպան պարտավոր է ապահովելու ձեռբակալված անձանց հսկողությունը, թողնելով իրավասու մարմնի հայեցողությանը այն որոշումը, թե արդյոք գերիները հանդիսանում են կանոնավոր զորքերի զինծառայողներ, անկանոն զորքերի մասնակիցներ, դասալիքներ և այլն:
Զինված ուժերի կազմում չընդգրկված անձնաց մասնակցությունը մարտական գործողություններում - Այն անձինք, ովքեր զենք են վերցրել և մասնակցում են մարտական գործողություններին, չպահպանելով պատերազմի օրենքների այն պահանջները, որոնք պահպանելու դեպքում նրանք կարող էին հակամարտող կողմ համարվել, հակառակորդի կողմից ձեռբակալվելու դեպքում ենթակա են պատժի, որպես պատերազմական հանցագործներ: ...
Դատական քննության իրավունք – Ոչ ոք չի կարող ենթարկվել պատերազմի օրենքները խախտելու համար պատժի առանց դատավճռի, որը կայացվել է դատաքննություն անցկացնելուց հետո և հաստատվել է հակամարտող կողմի ցանկացած այլ իրավասու պաշտոնական մարմնի կողմից:
(բ) ex parte Quirin (1942թ.) 317 U.S. 1
114. 1942թ. ԱՄՆ-ում ձեռբակալվեցին ֆաշիստական Գերմանիայի կողմից հղված ութ դիվերսանտները: Նրանց դատավարությունն անցկացրեց գաղտնի ռազմական հանձնաժողովը, որը նրանց մեղադարնքներ ներկայացրեց, մասնավորապես, պատերազմի օրենքները խախտող հանցագործություններ կատարելու համար (այդ թվում՝ խաբեբահական ճանապարհով հակառակորդի թիկունքը ներթափանցելու և այնտեղ դիվերսիոն, լրտեսական «և այլ թշնամական գործողություններ» կատարելու նպատակով քաղաքացիական զգեստ օգտագործելու): Նրանց փաստաբանները դիմեցին ԱՄՆ-ի Գերագույն դատարան, որը հայտարարեց հետևյալը.
«Համընդանուր համաձայնության և գործելակերպի համաձայն պատերազմական իրավունքը տարբերություն է դնում հակամարտող ազգերի զինված ուժերի և խաղաղ բնակչության, ինչպես նաև մարտական գործողություններին օրինական և անօրինական հիմքերով մասնակցող անձանց միջև: Այն անձինք, ովքեր մարտական գործողություններին մասնակցում են օրինական հիմքերով, կարող են ձեռբակալվել և հակառակորդի զինված ուժերի կալանքի տակ գտնվել որպես ռազմագերիներ: Առանց օրինական հիմքերի մարտական գործողություններում մասնակցած անձինք նույնպես կարող են ձեռբակալվել և գտնվել կալանքի տակ, սակայն ի լրումն այդ ամենի, նրանք ենթակա են զինվորական դատարանների դատի և պատժի այն գործողությունների համար, որոնք անօրինական են դարձրել իրենց հակամարտող կողմ լինելու կարգավիճակը: Լրտեսը, որը գաղտնիորեն և առանց ռազմական համազգեստի պատերազմի ժամանակ ներթափանցում է հակառակորդ կողմի թիկունքը, որպեսզի ռազմական բնույթի տեղեկություններ հավաքի և հաղորդի դրանք հակառակորդին, ինչպես նաև այն զինծառայողը, որը գաղտնիորեն և առանց ռազմական համազգեստ կրելու ներխուժում է հակառակորդ կողմի թիկունքը, որպեսզի պատերազմ վարի այնտեղ սպանության կամ սեփականության ոչնչացման ճ-անապարհով, հակամարտող կողմերին հայտնի օրինակներ են, որոնց մասնակիցներն ընդհանուր առմամբ, իրավունք չունեն ունենալու ռազմագերու կարգավիճակ: Նրանք հանդիսանում են պատերազմական իրավունքի խախտողներ, ենթակա են զինվորական դատարանի դատի և իրենց գործողությունների համար պատժի»:
Ե. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միջազգային ռազմական դատարանների դատավարությունները պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար
1.1945թ. Պոտսդամի պայմանագիրը
115. Պոտսդամի պայմանագրով կարգավորվում էին 1945թ. մայիսին Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Գերմանիայի և նրադաշնակից մյուս երկրների օկուպացման և վերակառուցման հարցերը: Այն կազմվել և ստորագրվել էր ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորությունի կողմից 1945թ. հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Պոտսդամ քաղաքում կայացած համաժողովում: Պատերազմական հանցագործների դատական հետապնդման վերաբերյալ Պայմանագրում նշված էր հետևյալը.
«Երեք Կառավարությունները ի գիտություն առան բրիտանական, ամերիկյան, սովետական և ֆրանսյական ներկայացուցիչների միջև վերջին շաբաթներին Լոնդոնում կայացած քննարկումը, որի նպատակն էր համաձայնության գալու գլխավոր պատերազմական հանցագործների դատավարության ձևաչափի շուրջ, որոնց հանցագործությունները 1943թ. հոկտեմբերի Մոսկովյան հռչակագրի համաձայն որևէ աշխարհագրական տարածքով չեն սահմանափակվում: Երեք Կառավարությունները հաստատում են այդ հանցագորներին շուտափույթ և արդարացի դատի տալու իրենց կամքը: Նրանք հույս են հայտնում, որ լոնդոնյան բանակցությունները կհանգեն այդ հարցի շուրջ արագ համաձայնություն ձեռք բերելուն և չափազանց կարևոր են համարում, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի գլխավոր պատերազմական հանցագործների դատը: Մեղադրյալների առաջին ցուցակը կհրապարակվի մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը»:
2. Նացիստական բլոկի եվրոպական երկրների գլխավոր պատերազմական հանցագործներին դատական կարգով հետապնդելու և պատժելու մասին պայմանագիրը (այսուհետ՝ 1945թ. Լոնդոնի պայմանագիր)
116. Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայից հետո դաշնակից պետությունները ստորագրեցին 1945թ. Լոնդոնի պայմանագիրը.
«Հաշվի առնելով, որ Միացյալ Ազգերը բազմիցս հայտարարել էին պատերազմական հանցագործների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վճռականության մասին,
Հաշվի առնելով, որ 1943թ. հոկտեմբերի 30-ի Մոսկովյան հռչակագրում օկուպացված Եվրոպայում կատարված վայրագությունների համար գերմանացիների պատասխանատվության մասին հայտարավել էր, որ Գերմանիայի այն սպաները, զինվորները և նացիստական կուսակցության անդամները, որոնք պատասխանատու էին վերը նշված վայրագությունների և սպանությունների համար կամ կամավոր մասնակցում էին դրանցում, կվերադարձվեն այն երկրներին, որտեղ կատարել էին իրենց նողկալի արարքները, որպեսզի դատվեն և պատժվեն ըստ ազատագրված երկրների և այնտեղ ստեղծվելիք ժողովրդավարական կառավարությունների կամքի,
Հաշվի առնելով նաև, որ այդ հռչակագորւմ հայտարավել էր, որ այն չի անդրադառնում գլխավոր պատերազմական հանցագործների խնդրին, որոնց հանցագործությունները չեն սահմանափակվում որևէ աշխարհագրական տարածքով և որոնք պատժվելու են դաշնակից պետություների կառավարությունների համատեղ կայացված որոշմամբ, ...
Հոդված 1. Գերմանիայի Հսկիչ Խորհրդի հետ խորհրդակցությունների արդյունքում ստեղծել Միջազգային ռազմական դատարան՝ արդար դատարանի առջև բերելու նպատակով գլխավոր պատերազմական հանցագործներին, որոնց հանցագործությունները չեն սահմանափակվում որևէ աշխարհագրական տարածքով, անկախ նրանից կմեղադրվեն նրանք անհատապես թե որպես կազմակերպությունների և խմբերի մասնակիցներ կամ այդ երկու կարգավիճակով էլ միասին:
Հոդված 2: Միջազգային ռազմական դատարանի կազմավորումը, իրավազորությունը և գործառույթները սահմանվում են սույն Պայմանագրին կից Կանոնակարգով, որը սույն Պայմանագրի անբաժանելի մասն է հանդիսանում: ...
Հոդված 4: Սույն Պայմանագրի որևէ դրույթ չի կարող փոխարինել Մոսկովյան հռչակագրով սահմանված դրույթները՝ պատերազմական հանցագործներին վերադարձնելու այն երկրներ, որտեղ նրանք իրագործել էին հանցագործությունները: ...
Հոդված 6: Սույն Պայմանագրի որևէ դրույթ չի կարող փոխարինել ներպետական կամ օկուպացիոն որևէ դատարանի իրավազորությունը, որն արդեն իսկ ստեղծվել է կամ ստեղծվելու է դաշնակից երկրներից որևէ մեկում կամ Գերմանիայում՝ պատերազմական հանցագործներին դատելու համար»:
3. Նյուրնբերգյան ռազմական դատարանի կանոնադրությունը
117. Նյուրնբերգյան ռազմական դատարանի կանոնադրությունը 1945թ. Լոնդոնի պայմանագրի հավելվածն էր: Այն, մասնավորապես, պարունակում էր պատերազմի օրենքների և սովորույթների ոչ լռիվ ցանկը, որոնց խախտելու համար պատասխանատվություն են կրում «ղեկավարները, հրամանատարները, հրահարիչները և հանցակիցները» և համապատասխան պատժամիջոցներ էր սահմանում նման խախտումների համար.
«Հոդված 1. Համաձայն 1945թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության, Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր Կառավարության, մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Կառավարության և Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության Կառավարության, հիմնադրվում է Միջազգային ռազմական դատարան (որն այսուհետ անվանվում է՝ Դատարան)՝ նացիստական բլոկի եվրոպական երկրների գլխավոր պատերազմական հանցագործների շուտափույթ և արդար դատելու և պատժելու համար. ...»:
«Հոդված 6. Նացիստական բլոկի եվրոպական երկրների գլխավոր պատերազմական հանցագործների դատելու և պատժելու համար սույն Կանոնակարգի 1-ին կետում նշված Պայմանագրով հիմնադրված Դատարանը իրավասու է դատելու և պատժելու անձանց, որոնք նացիստական բլոկի եվրոպական երկրների շահերից դրդված անհատապես կամ որպես կազմակերպության անդամներ իրագործել են ստորև նշված հանցագործություններից ցանկացածը.
Ներքոշարադրյալ գործողությունները կամ դրանցից ցանկացածները հանդիսանում են հանցագործություններ, որոնք գտնվում են Դատարանի իարվազորության տակ և հանգեցնում են անհատական պատասխանատվության. ...
(բ) Պատերազմական հանցագործություններ, այն է՝ պատերազմի օրենքների և սովորույթների խախտում: Նման հանցագործությունների թվին են պատկանում, մասնավորապես, մարդասպանությունները, օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքը, ստրկական աշխատանքի ենթարկելու կամ որևէ այլ նպատակով բռնի տեղահանումը, ռազմագերիների կամ բաց ծովում գտնվող անձանց սպանությունն ու խոշտանգումը, պատանդների սպանությունը, հանրային կամ մասնավոր սեփականության հափշտակումը, պատերազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված քաղաքների և գյուղերի ոչնչացումը, ավիրումը և այլ հանցագործություները: ...
Վերը նշված հանցագործություններից ցանկացածը կատարելու համար ընդհանուր ծրագրի կամ դավադրության կազմելու կամ իրականացնելու մեջ ներգրավված ղեկավարները, հրամանատարները, հրահարիչները և հանցակիցները պատասխանատվություն են կրում նման ծրագրի իրականացման նպատակով բոլոր անձանց գործողությունների համար ...»:
«Հոդված 8. Այն փաստը, որ մեղադրյալը գործել է կառավարության կարգադրությամբ կամ ղեկավարի հրամանով, չի ազատում նրան պատասխանատվությունից, սակայն կարող է դիտարկվել որպես պատիճը մեղմացնելու հանգամանք, եթե Դատարանը գտնի որ դա բխում է արդարադատության շահերից ...»:
«Հոդված 27. Դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կայացնելու մահապատժի դատավճիռ կամ որևէ այլ դատավճիռ, որը Դատարանն արդարացի կհամարի:
«Հոդված 28. Ի լրումն դատապատժի Դատարանն ի զորու է որոշելու բռնագրավելու մեղադրյալի կողմից թալանված գույքը և կարգադրելու, որպեսզի այն փոխանցվի Գերմանիայի Հսկիչ Խորհրդին»:
4. Նյուրնբերգյան ռազմական դատարանի դատավճիռը[12]
118. Դատավճռում բազմիցս նշվում էր, որ 1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգն արտացոլում են միջազգային սովորույթների բովանդակությունը.
«Դատարանը ... առաջնորդվում է այն սահմանումներով, որոնք տրված են Կանոնակարգում ինչպես պատերազմական հանցագործությունների, այնպես էլ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ: Սակայն, ինչ վերաբերում է պատերազմական հանցագործություններին, ինչպես արդեն նշվել էր, Կանոնակարգի «բ» բաժնի 6-րդ հոդվածով սահմանված հանցագործությունները միջազգային իրավունքում արդեն իսկ ճանաչվել են որպես պատերազմական հանցագործություններ: Դրանք նախատեսցած են եղել 1907թ. Հաագայի կոնվենցիայի 46, 50, 52 և 56-րդ հոդվածներով և 1929թ. Ժնևի կոնվենցիայի 2, 3, 4, 46 և 51-րդ հոդվածներով: Այն փաստը, որ այդ նորմերի խախտումը հանցագործություն է հանդիսանում չափազանց լավ հայտնի է և կասկածի որևէ տեղ չի թողնում:
Կարծիքներ էին հնչեցվում, որ 1907թ. Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված Կոնվենցիայի «տարածման շրջանակի» համաձայն այն սույն գործի նկատմամբ կիրառելի չէ ...: Վերջին պատերազմի հակամարտող կողմերի մի մասը Կոնվենցիայի մասնակից չեն:
Դատարանի կարծիքով այդ խնդրին անդրդառնալու կարիքը չկա: Կոնվենցիայով սահմանված ցամաքային պատերզմ վարելու կանոնները այդ պահին կիրառվող միջազգային իրավունքի համեմատ էապես նոր քայլ էին հանդիսանում: Սակայն Կոնվենցիայում միանշանակ հաստատվում էր «պատերազմի ընդհանուր օրենքները և կանոնները վերանայելու փորձը», այսինքն ճանաչվում էր մինչ այդ դրանց գոյություն ունենալու փաստը: 1939թ. Կոնվենցիայով սահմանված այդ կանոնները ճանաչվել էին բոլոր քաղաքակիրթ ազգությունների կողմից և դիտարկվում էին որպես Կանոնակարգի «բ» բաժնի 6-րդ հոդվածում վկայակոչվող պատերազմի օրենքների և սովորույթների արտահայտում:
119. «Կանոնակարգերի դրույթները» բաժնում և խաղաղության դեմ հանցագործությունները դիտարկելիս Նյուրնբերգյան Դատարանի դատավճռում ասված էր.
«1907թ. Հաագայի կոնվենցիայով արգելվել էին պատերազմ վարելու որոշ ձևերը: Դրանց թվում էին ռազմագերիների հետ անմարդկային վերաբերմունքը, թունավոր զենքերի օգտագործումը, խաղաղության դրոշի անթույլատրելի կիրառումը և այլ նման գործողությունները: Այդ արգելքներից շատերը ուժի մեջ էին մտել Կոնվենցիայի ստորագրումից շատ շուտ: Սակայն, 1907թ. սկսած, դրանք միանշանակորեն համարվեցին հանցագործություններ, որոնք պատժվում են որպես պատերազմի վարման օրենքների խախտում: Այնուամենայնիվ Հաագայի կոնվենցիայի որևէ կետում այդ գործողությունները սահմանված չեն որպես հանցագործություն, վերջինս նաև չի նախատեսում որևէ պատիժ և չի նշում խախտողներին դատելու և պատժելու նպատակով դատարան ստեղծելու մասին: Սակայն նախկինում զինվորական դատարանները երկար տարիներ դատում և պատժում էին առանձին անձանց սույն Կոնվենցիայում շարադրված ցամաքային պատերազմի կանոնները խախտելու համար: ... [Kellogg-Briand–ի Դաշնագրի] ձևակերպումները մեկնաբանելիս հարկ է հիշել, որ միջազգային իրավունքը միջազգային օրենսդրության պտուղ չի հանդիսանում և որ այնպիսի միջազգային պայմանագրերը, ինչպիսիք են [Kellogg-Briand–ի Դաշնագիրը] պետք է դիտարկեն ընդհանուր սկզբունքները, այլ ոչ թե ձևական ընթացակարգային հարցերը: Պատերազմի վարման օրենքները, որոնք աստիճանաբար համընդհանուր ճանաչում են ստացել, կարելի է գտնել ոչ միայն պայմանագրերում, այլ նաև միջազգային սովորույթներում և պետությունների պրակտիկայում, ինչպես նաև իրավաբանների և զինվորական դատարանների կողմից կիրառվող արդարադատության ընդհանուր սկզբունքներում: Այդ իրավունքը կարծրացած չէ, այլ շարունակական հարմարեցման միջոցով հետևում է փոփոխվող աշխարհի պահանջներին: Իրականում շատ դեպքերում պայմանագրերը միայն արտացոլում և առավել հստակեցնում են արդեն իսկ գոյություն ունեցող օրենքի սկզբունքները»:
5. 1946թ. Տոկիոյի միջազգային ռազմական դատարանի կանոնակարգը
120. Այս Կանոնակարգը հաստատվել էր Դաշնակից ուժերի Գերագույն հրամանատարի 1946թ. հունվարի 19-ի միակողմանի հռչակագրով: Կանոնակարգի 5-րդ հոդվածի սույն գործին կիրառելի դրույթներով նախատեսված էր հետևյալը.
«Դատարանը իրավասու է դատելու և պատժելու Հեռավոր Արևելքի պատերազմական հանցագործներին, որոնք մեղադրվում են անհատապես կամ որպես կազմակերպության անդամներ, այդ թվում՝ խաղաղության դեմ կատարված հանցագործությունների համար:
Ներքոշարադրյալ գործողությունները կամ դրանցից յուրաքանչյուրն առանձին համարվում են Դատարանի կողմից դատապարտելի հանցագործություններ, որոնց համար ենթարկում են անձնական պատասխանատվության:
...
(բ) Կոնվենցիաներով նախատեսված պատերազմական հանցագործություններ - պատերազմի օրենքների և սովորույթների դեմ հանցագործություններ,
(գ) ... ընդհանուր ծրագիր կամ դավադրություն կազմելու կամ իրականացնելու մեջ ներգրավված ղեկավարները, հրամանատարները, հրահարիչները և հանցակիցները պատասխանատվություն են կրում նման ծրագրի իրականացման նպատակով բոլոր անձանց գործողությունների համար»:
6. 1946թ. Տոկիոյի միջազգային ռազմական դատարանի դատավճիռը
121. Ինչ վերաբերում է 1907թ. Հաագայի կոնվենցիայի կարգավիճակին, 1948թ. նոյեմբերի 12-ի ոկիոյի միջազգային ռազմական դատարանի դատավճռում ասվում էր հետևյալը.
« ... 1907թ. հոկտեմբերի 18-ին Հաագայում ստորագրված որոշ կոնվենցիաների, որպես անմիջական պայմանագրային պարտավորությունների արդյունավետությունը զգալիորեն նվազել է՝ նրանցում այսպես կոչված Կոնվենցիայի «տարածման շրջանակի» մասին կետի ներառման արդյունքում, որով սահմանվում է, որ այն ուժի մեջ է մտնում միայն եթե նրա մասնակիցներն են բոլոր հակամարտող կողմերը: Ֆորմալ իրավական տեսակետից այդ կետի պատճառով որոշ կոնվենցիաներ զրկվում են ուղղակի պայմանագրային պարտավորություններ սահմանելու իրավազորությունից՝ պատերազմ սկսվելու պահից կամ պատերազմի ընթացքում՝ անմիջապես այն պահից հետո, երբ կոնվենցիան չստորագրած որևէ պետություն, որքան էլ որ փոքր նա լինի, դառնում է հակամարտող կողմ:
Թեև Կոնվենցիայի, որպես իրավական տեսակետից պարտադրող պայմանագրի, դրույթներով առաջնորդվելու պարտականությունը Կոնվենցիայի «տարածման շրջանակի» կետի ներառման արդյունքում կամ որևէ այլ ձևով կարող է չեզոքացվել, Կոնվենցիան շարունակում է մնալ ժողովուրդների սովորական իրավունքների վառ ապացույցը, ուստի այս կամ այն վիճակում կիրառելի սովորական իրավունքի նորմերը որոշելիս Դատարանը պարտավոր է այն հաշվի առնել: ...»:
7.Նյուրնբերգյան սկզբունքները
122. 1950-ականների կեսերին ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովն ընդունեց յոթ «Նյուրնբերգյան սկզբունքները», որոնցում ամփոփվեցին Կանոնակարգով և Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի դատավճռով «ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքները»:
«Սկզբունք I. Ցանկացած անձ, որ կատարում է միջազգային իրավւնքի համաձայն հանցագործություն համարվող արարք, պատասխանատվություն է կրում դրա համար և ենթակա է պատժի:
Սկզբունք II. Այն հանգամանքը, որ ներքին իրավունքով պատիժ չի սահմանվում միջազգային իրավունքի համաձան հանցագործություն ճանաչված որևէ գործողության համար, այն կատարած անձին չի ազատում միջազգային իրավունքով նախատեսված պատասխանատվությունից: ...
Սկզբունք IV. Այն հանգամանքը որ որևէ անձ գործում է իր կառավարության կամ ղեկավարի հրամանին համապատասխան, չի ազատում նրան միջազգային իրավունքով նախատեսված պատասխանատվությունից, եթե գործնականում նա ուներ գիտակցաբար ընտրություն կատարելու հնարավորությունը:
Սկզբունք V. Միջազգային իրավունքի համաձայն որևէ հանցագործության մեջ մեղադրվող անձ իրավունք ունի, որպեսզի իր գործը քննվի փաստերի հիման վրա:
Սկզբունք VI. Ներքոշարադրյալ հանցագործությունները որակավորվում են որպես միջազգային իրավունքով նախատեսված. ...
(բ) Պատերազմական հանցագործություններ. Պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, այդ թվում՝ մարդասպանություններ, օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունք, ստրկական աշխատանքի ենթարկելու կամ որևէ այլ նպատակով բռնի տեղահանում, ռազմագերիների կամ ծովում գտնվող անձանց սպանությունն ու խոշտանգում, պատանդների սպանություն, հանրային կամ մասնավոր սեփականության թալանումը, պատերազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված քաղաքների և գյուղերի ոչնչացում, ավիրում և այլ հանցագործություներ: ...
Սկզբունք VII: Մեղսակցությունը խաղաղության դեմ հանցագործություններում, պատերազմական հանցագործություններում կամ մարդկության դեմ հանցագործություններում, որոնք սահմանված են Սկզբունք VI-ում միջազգային իրավունքով դատապարտելի հանցագործություններ են:
Զ.Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ներպետական դատարաններում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հանցագործութունների դատավարությունները
1.Դաշնակից պետությունների Հսկիչ Խորհրդի թիվ 10 Օրենքը խաղաղության և մարդկության դեմ կատարված հանցագործությունները պատժելու մասին (այսուհետ՝ Հսկիչ Խորհրդի թիվ 10 Օրենք) և «պատանդների» գործը
123. 1945թ. դեկտեմբերին Գերմանիայի նկատմամբ հսկողություն իրականացնող դաշնակից պետությունների Խորհրդի կողմից ընդունված Հսկիչ Խորհրդի թիվ 10 Օրենքի նպատակն էր Գերմանիայում պատերազմական հանցագործների դատական հետապնդման միասնական իրավական հիմքերի սահմանումը (նրանց, ովքեր չէին կանգնել Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի առջև): Օրենքի 1-ի հոդվածի համաձայն, 1943թ. մոսկովյան հռչակագիրը և 1945թ. Լոնդոնի հռչակագիրը հանդիսանում էին նրա անբաժանելի մասերը: Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված էր հետևյալը.
«Վերոշարադրյալ հանցագործությունների համար դատաքննության կամ դատական հետապնդման ժամանակ մեղադրյալը չի կարող օգտվել որևէ օրենքով նախատեսված վաղեմության ժամկետի առավելություններից՝ 1933թ. հունվարի 30-ից մինչև 1945թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար...»:
124. Միևնույն ժամանակ Օրենքում որպես պատերազմական հանցագործություն ճանաչվում էին գործնականում նույն հանցագործությունների տեսակները, որոնք նախատեսված էին Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության 6-րդ հոդվածի երկրորդ պարբերության «բ» կետով և նշվում էր, որ ցանկացած անձ կարող է համարվել պատերազմական հանցագործություն կատարած, եթե նա հանդիսացել է հանցագործության հիմնական մասնակիցը կամ մեղսակիցը, հանցագործություն կատարելու հրաման է արձակել կամ դրդել է կատարել այն, համաձայնություն է տվել մասնակցելու հանցագործությունում, մասնակցել է հանցագործության կատարմանը հանգեցրած ծրագրերի կամ միջոցառումների մշակմանը, կամ հանդիսացել է հանցագործության կատարման մեջ ներգրավված խմբի կամ կազմակերպության անդամ: Օրենքովնաև սահմանված էին պատասխանատվության միջոցները:
125. «Պատանդների» գործում (Wilhelm List)[13], ամբաստանյալը մեղադրվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ, որոնք հիմնականում կապված էին օկուպացված տարածքներում վրեժխնդրության նպատակով գերի հանձնված իտալական զինծառայողների սպանության մեխանզմների գործարկման, ինչպես նաև արտադատարանական հաշվեհարդարների հետ: Դատավճռում նշվում էր, որ Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրությամբ և Հսկիչ Խորհրդի թիվ 10 օրենքով նախատեսված հանցագործությունները առնչվում էին գործող պատերազմական օրենքների և սովորույթների հետ:
126. Դատավճռում նշվում էր, որ List-ին.
«հանձնարարվել էր ռազմական ուժով հնազանդեցնել երկիրը, նա իրավասու էր պատժելու նրանց, ովքեր որպես francs tireurs [պարտիզաններ] հարձակվում էին իր զինծառայողների վրա կամ շարքից դուրս էին հանում օգտագործվող տրանսպորտային և հաղորդակցկամն կապուղիները, ... Դա, անշուշտ, նշանակում է, որ այդ անօրինական խմբավորումենրի ձեռբակալված անդամներն իրավունք չունեին, որպեսզի նրանց հետ վերաբերվեին որպես ռազմագերիների: Ամբաստալյաներին չի կարելի մեղադրանք ներկայացնել ձեռբակալված ընդդիմության մարտիկների սպանության մեջ, քանի որ նրանք ընդգրկված չէին կանոնավոր զինված ուժերի կազմում»:
127. Ինչ վերաբերում է պատերազմական անհրաժեշտությանը դատավճռում ասվում էր հետևյալը.
«Պատերազմական անհրաժեշտությունը թույլ է տալիս հակամարտող կողմին, պահպանելով պատերազմի օրենքները, ցանկացած տեսակի և ցանկացած ծավալի ուժ գործադրել, ստիպելով հակառակորդին ամբողջությամբ անձնատուլ լինելու՝ ժամանակի, մարդկային զոհերի և գումարի նվազագույն կորստով: Ընդհանուր առմամբ այն թույլ է տալիս օկուպացնող կողմին դիմել միջոցների, որոնք անհրաժեշտ են իր ուժերի անվտանգության և իրականացվող գործողությունների հաջող ելքի ապահովման համար: Պատերազմական անհրաժեշտությունը թույլ է տալիս կյանքից զրկելու զինված հակառակորդներին և այլ անձանց, որոնց սպանությունն անխուսափելի էր պատերազմի ժամանակ տեղի ունեցող զինված հակամարտությունների պայմաններում, այն թույլ է տալիս գերի վերցնելու ցանկացած զինված հակառակորդի և թշնամու, որը հատուկ վտանգ է ներկայացնում, սակայն թույլ չի տալիս սպանելու անմեղ բնակիչներին վրեժխնդրության կամ սպանության ծառավը հագեցնելու նպատակով: Գույքի օրինական ոչնչացումը պետք է բխի ծայրահեղ պատերազմական անհրաժեշտությունից: Ոչնչացումը որպես ինքնանպատակ հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Գույքի ոչնչացման և հակառակորդի ուժերի ջախջախման միջև գոյություն պետք է ունենա որոշակի տրամաբանական կապ:
128. Դատարանը ստիպված էր ճանաչել որ այն Գերմանիայի կողմից Իտալիային պաշտոնապես պատերազմ չհայտարարելը լուրջ կասկածներ էր առաջացնում առ այն, թե արդյոք մահապատժի ենթարկված իտալական սպաներն ունեին ռազմագերու կարգավիճակի իրավունք թե ոչ: Դատարանը սակայն չսահմանափակվեց այդ խնդրի դիտարկմամբ և հանգեց այն եզրակացության, որ սպաների նկատմամբ արտադատարանական հաշվեհարդարը «անօրինական էր և զուրկ էր որևէ հիմքերից»:
2. Այլ ներպետական դատավարույթունները
129. Երկրորդ աշխարհամարտից հետո տարբեր ներպետական քաղաքացիական և զինվորական դատարաններում, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Նորվեգիայի, իրականացվեցին պատերազմական հանցագործների նկատմամբ դատավարություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրականացված հանցագործությունների համար[14]: Այդ բոլոր գործերը վերաբերում էին պատերազմի օրենքների և սովորույթների խախտմանը և դրանցից շատերում խոսվում էր մինչ պատերազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածյալների նկատմամբ պատիժ կիրառելը արդար դատավարություն ապահովելու անհրաժեշտության մասին: Որոշ դատավճռերում ընդգծվում էր ներպետական դատարանների կողմից պատերազմի միջազգային օրենքների և սովորույթների վկայակոչման իրավաչափությունը, որոշ դեպքերում էլ դատավճռերում նշվում էին պատերազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված քաղաքացիական գույքի ոչնչացման, հակառակորդի ռազմական համազգեստն ապօրինի կրելու, ինչպես նաև կատարված հանցագործությունների համար հրամանատարների անձնական պատասխանատվության հարցերը կարգավորող նորմերը:
Է. Հետագայում ընդունված կոնվենցիաները
1. Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիա (այսուհետ՝ 1968թ. Կոնվենցիա)
130. 1968թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Վեհաժողովն ընդունեց այս Կոնվենցիան արձագանքելով այն մտավախություններին, որ դեռևս չձեռբակալված անձինք, որոնք կասկածվում էին պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում), հետագայում կկարողանան խուսափել պատասխանատվությունից:
131. 1968թ. կոնվենցիան ուժի մեջ մտավ 1970թ. նոյեմբերի 11-ին: Այն վավերացվեց Խորհրդային Միության կողմից 1969թ., իսկ Լատվիայի կողմից 1992թ. ապրիլի 14-ին: Սույն գործին կիրառելի մասում Կոնվենցիայով նախատեսված է.
«Ներածություն
նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար հետապնդման և պատժի մասին հանդիսավոր հռչակագրերից, փաստաթղթերից կամ կոնվենցիաներից ոչ մեկը չի պարունակում վաղեմության ժամկետին վերաբերող դրույթ,
համարելով, որ պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային իրավունքի համաձայն, ծանրագույն արարքներ են,
համոզված լինելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար արդյունավետ պատիժը կարևոր գործոն է այդօրինակ հանցագործությունները կանխելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, վստահությունը խրախուսելու, ժողովուրդների միջև համագործակցությանն աջակցելու և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար,
նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի՝ սովորական հանցագործությունների վերաբերող ներպետական իրավական նորմերի կիրառումը համաշխարհային հասարակական կարծիքի լուրջ մտահոգության հարց է, քանի որ դա խոչընդոտում է այդպիսի հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց հետապնդմանն ու պատժին,
ընդունելով, որ անհրաժեշտ ու տեղին է սույն Կոնվենցիայի միջոցով միջազգային իրավունքում սահմանել պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու սկզբունքը և ապահովելու դրա համընդհանուր կիրառումը, համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջ»:
132. Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված է.
«Վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.:
(a) պատերազմական հանցագործությունների, որոնք սահմանվել են Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների ...»:
2.Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ 1974թ. Կոնվենցիա)
133. 1974թ. Կոնվենցիայի գործողությունը տարածվում է մինչ այն ընդունելը կատարված այն հանցաործությունների վրա, որոնց վաղեմության ժամկետը դեռևս չէր անցել: 1974թ. Պահառուին հանձնելու պահին այն վավերացվել էր միայն երկու պետությունների կողմից (Ֆրանսիա և Նիդերլանդներ) և ևս մեկ երկրի կողմից վավերացվելուց հետո (Բելգիա), 2003թ. այդ Կոնվենցիան ուժի մեջ էր մտավ: Ոչ ԽՍՀՄ-ը, ոչ էլ Լատվիան այն չեն վավերացրել:
3. 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների Լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ՝ 1977թ. Լրացուցիչ արձանագրություն)
134. Ժնևի կոնվենցիաների Լրացուցիչ արձանագրությունը միտված էր մի շարք պատերազմի օրենքների և սովորույթների հետագա զարգացմանը և վերհաստատմանը, հաշվի առնելով, որ նրա հիմքում ընկած տարբեր օրենսքրական փաստաթղթերը (այդ թվում՝ 1907թ. Հաագայի կոնվենցիան) բավականին վաղուց էին ընդունվել: Կոնվենցիայի դրույթներից շատերը արտացոլում էին արդեն իսկ գործող պատերազմի օրենքներն ու սովորույթները, իսկ դրանց որոշ մասը նոր կանոններ էր սահմանում մարդասիրական իրավունքի ոլորտում:
135. Արձանագրության 35-րդ հոդվածում ներկայացվում էին պատերազմ վարելու երկու «հիմնական կանոնները».
«1. Ռազմական հակամարտություն առաջանալու դեպքում կողմերի՝ պատերազմ վարելու ձևերի կամ միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:
2. Արգելվում է այնպիսի զենքի, ռումբերի, նյութերի և ռազմական գործողությունների իրականացման ձևերի կիրառումը, որը կարող է առաջացնել ավելորդ վնասվածքներ կամ ավելորդ տառապանք:
136. Արձանագրության 39-րդ հոդվածով նախատեսված էր.
«Հոդված 39. Պետական զինանշաններ
1. Ռազմական հակամարտությունում չեզոք կամ հակամարտության կողմ չհանդիսացող այլ պետությունների դրոշները, ռազմական զինանշանները կամ զինվորական համազգեստն օգտագործելն արգելված է:
2. Արգելվում է հակառակորդ կողմի դրոշների, ռազմական զինանշանների, տարբերանշանների կամ զինվորական համազգեստի օգտագործումը հակառակորդին գրոհելու, սեփական ռազմական գործողությունները պաշտպանելու, օժանդակելու կամ հակառակորդի մարտական գործողությունները խոչընդոտելու ժամանակ»:
137. 41 հոդվածով վերստին հաստատվում էր շարքից դուրս եկած կոմբատանտների պաշտպանությունը.
«1. Արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ստեղծված հանգամանքներում ճանաչել կամ պետք է ճանաչվի շարքից դուրս եկած անձ:
2. Շարքից դուրս եկած է համարվում այն անձը, որը.
(a) գտնվում է հակառակորդ կողմի իշխանության տակ,
(b) հստակորեն հայտնում է անձնատուլ լինելու իր ցանկությունը,
(c) գտնվում է անգիտակից վիճակում կամ որևէ այլ կերպ շարքից դուրս է բերվել և վիրավոր կամ հիվանդ լինելու պատճառով իրեն չի կարող պաշտպանել,
այն պայմանով, որ ցանկացած դեպքում նման անձը ձեռնպահ է մնում որևէ թշնամական գործողություններից և փախուստի դիմելու փորձեր չի ձեռնարկում»:
138. 48-րդ հոդվածով ճանաչվում էր քաղաքացիական անձի և կոմբատանտի միջև տարբերակում անցկացնելու սկզբունքը.
«Քաղաքացիական բնաչությանը հարգելու և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար հակամարտող կողմերը պարտավոր են տարբերակում անցկացնել քաղաքացիական բնակչության և կոմբատանտների, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև և դրան համապատասխան իրենց գործողությունները հղեն միայն ռազմական օբյեկտների դեմ:
139. 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական անձ էին ճանաչվում ճանաչվում բոլոր նրանք, ովքեր ընդգրկված չէին ռազմական ուժերում:
«1. Քաղաքացիական անձ է համարվում ցանկացած անձը, որը չի պատկանում սույն Երրորդ կոնվենցիայի 4Ա հոդվածի 1, 2, 3, 4 և 6-րդ դասերից որևէ մեկին և սույն Արձանագրության 43-րդ հոդվածին[15]: Քաղաքացիական անձ լինելու վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում անձը համարվում է քաղաքացիական անձ:
2. Քաղաքացիական բնակչությունը բաղկացած է քաղաքացիական անձ հանդիսացող բոլոր անձանցից,
3. Քաղաքացիական բնակչության ներքո քաղաքացիական անձ սահմանման տակ չընկնող անձանց ներկայությունը այդ բնակչությանն իր քաղաքացիական բնույթից չի զրկում»:
140. Արձանագրության 51-րդ հոդվածը վերաբերում էր քաղաքացիական բնակչության պաշտպանությանը.
«1. Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական անձինք անհատապես օգտվում են ընդհանուր պաշտպանությունից ռազմական գործողությունների հետևանքով առաջացող վտանգներից: Նման պաշտպանության իրականացման նպատակով, ի լրումն միջազգային իրավունքի կիրառելի այլ նորմերի, պահպանվում են հետևյալ սկզբունքները.
2. Քաղաքացիական բնակչությունը ընդհանրապես և քաղաքացիական անձինք անհատապես չեն կարող հանդիսանալ հարձակումների առարկա: Արգելվում է բռնության գործադրումը կամ այն գործադրելու սպառնալիքը, որի հիմնական նպատակը քաղաքացիական բնակչությանը սարսափի մատնելն է:
3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն Բաժնով նախատեսված հատուկ պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այնքան ժամանակ քանի դեռ անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»:
141. 52-րդ հոդվածում կրկնվում էր սովորական իրավունքի նորմը, որի համաձայն քաղաքացիական օբյեկտների (ռազմական օբյեկտ չհանդիսացոց) վրա հարձակումներն արգելվում են: 52-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված է.
«Եթե առկա է կասկած, որ սովորաբար քաղաքացիական նպատակների համար ծառայող օբյեկտը, օրինակ՝ եկեղեցական շինությունը, բնակելի շենքը կամ այլ բնակելի կառույցը կամ դպրոցը ծառայում է ռազմական գործողությունների արդյունավետ օժանդակման նպատակին, ենթադրվում է, որ նման օբյեկտն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով»:
142. 75-րդ հոդվածով ապահովվում է հակամարտության հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող և պաշտպանության արտոնություններից զրկված անձանց (օրինակ՝ ռազմագերու կարգավիճակից) պատերազմի օրենքներին և սովորույթներին համապատասխան պաշտպանությունը:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐԱՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
143. Դիմումատուն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հիման վրա Եվրոպական դատարանում բողոքում էր, որ իր գործում քրեական իրավունքի դրույթներին տրվել էր հակադարձ ուժ: Նա պնդում էր, որ գործողությունները, որոնց համար նրան մեղադրել էին, 1944թ. հանցագործություն չեն հանդիսացել և որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չէր, քանի որ այդ գործողությունների վրա այն չէր տարածվում: Կոնվենցիայի 7-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը.
1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:
2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալու և պատժելու որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն»:
Ա. Պալատի դատավճիռը
144. Պալատը քննության առավ դիմումատուի բողոքը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ: Պալատը հանգեց այն եզրակացության, որ 1961թ. Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածը հիմնված էր միջազգային իրավունքի նորմերի, այլ ոչ թե ազգային օրենսդրության վրա և որ համապատասախան միջազգային պայմանագրերից գործին կիրառելի են 1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգը: 1949թ. Ժնևի 4-րդ կոնվենցիան և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունը ընդունվել էին արդեն այն բանից հետո, երբ 1944թ. մայիսին դիմումատուն կատարել էր սույն գործի առարկա հանդիսացող գործողությունները և դրանց դրույթներին հակադարձ ուժ տալ չի կարելի: 1907թ. Հաագայի կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքները համընդհանուր ճանաչված են, կրում են համամարդկային բնույթ և 1944թ. դրությամբ հանդիսանում էին պատերզմ վարելու jus in bello [հիմնական սովորույթները], որոնք կիրառելի են դիմումատուի վիճարկվող գործողությունների նկատմամբ:
145. Որոշում կայացնելիս այն հարցի վերաբերյալ, թե արդյոք պատերազմական հանցագործություներ կատարելու համար մեղադրական դատավճռի կայացման համար առկա էին բավարար իրավական հիմքերը և արդյոք դիմոմատուն կարող էր ողջամտորեն կանխատեսլ, որ իր ջոկատի կողմից 1944թ. մայիսի 27-ին իրականացված գործողությունների համար նա մեղավոր կճանաչվի այդ հանցագործություները կատարելու մեջ, Պալատը նշեց, որ Մալիե Բատի գյուղը գտնվում էր մարտական գործողությունների գոտում, որոնցում ներգրավված էր նաև գերմանական հրամանատարությանը օժանդակող լատվիական ոստիկանությունը:
146. Այնուհետև Պալատը դիտարկեց գյուղի բնակիչների իրավական կարգավիճակի հարցը, տարբերակում անցկացնելով զոհված տղամարդկանց և կանանց միջև: Պալատը եզրահանգեց, որ դիմումատուի մոտ առկա էին օրինական հիմքեր, որպեսզի նա համարեր, որ գուղում բնակվող տղամարդիք համագործակցում են գերմանական վերմախտի հետ և, նույնիսկ եթե նրանք չէին համապատասխանում պատերազմի վարման կանոններով նախատեսված կոմբատանտի բոլոր հատկանիշներին, նրանք ինքնաբերաբար քաղաքացիական անձ չէին համարվում: Հաշվի առնելով գյուղի բնակիչների այդպիսի իրավական կագավիճակը և այն, որ դիմումատուն հանդիսանում էր կոմբատանտ, Պալատը չապացուցված համարեց այն, որ 1944թ. մայիսի 27-ին Մալիե Բատի գյուղի վրա կատարված հարձակումը ինքնստինքյան խախտում էր 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի դրույթները և, այդ իսկ պատճառով, հիմք էր հանդիսանում դիմումատուին որպես ջոկատի հրամանատար մեղավոր ճանաչելու համար:
147. Ինչ վերաբերում է սպանված կանանց, ապա, եթե նրանք նույնպես օգնել էին գերմանական հրամանատարությանը, այդ եզրակացությունը տարածվում էր նաև նրանց վրա: Իսկ եթե նրանց սպանությունը իրավասությունների գերազանցմամբ էր կատարվել, ապա դա չէր կարելի համարել jus in bello [պատերազմ վարելու կանոնների] խախտում: Նրանց նկատմամբ կատարված գործողությունների համար հետապնդումը, ներպետական օրենսդրության դրույթների համաձայն, անօրինական էր, քանի որ դրանց համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը սպառվել էր 1954թ.: Այդ ժամկետը սպառվելուց ավելի քան կես դար հետո դիմումատուին դատապարտելը կհակասեր կանխատեսելիության սկզբունքին:
148. Ի վերջո, Պալատը գտավ, որ բացակայում է գործը Կոնվենցիայի 7-րդ հեդվածի 2-րդ կետի հիման վրա դիտարկելու անհրաժեշտությունը: Պալատն արտահայտեց այն դիրքորոշումը, որ նույնիսկ եթե Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի էր գործի հանգամանքներում, 1944թ. մայիսի 27-ի ռազմական գործողությունը չէին կարող համարվել «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան քրեական հանցագործություն»:
Բ.Գործի կողմերի և երրորդ կողմերի Մեծ Պալատին ներկայացրած դիտողությունները
1.Պատասխանող կառավարությունը
149. Պատասխանող կառավարությունը չհամաձայնվեց Պալատի հիմնավորումների և եզրակացության հետ:
150. Պատասխանող կառավարությունը գտնում էր, գործն անհրաժեշտ է քննության առնել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, քանի որ դիմումատուի գործողությունները դրանց կատարման պահին գործող միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից քրեորեն հետապնդելի էին: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի հնարավոր խախտման հարցը դիտարկելիս Եվրոպական դատարանի խնդիրն է որոշելու թե արդյոք գոյություն ունի իրավական որևէ նորմ, որի համաձայն այս կամ այն առանձին գործողությունները հանցագործություն են հանդիսանում, և թե արդյոք այդ նորմը սահմաված է բավարար աստիճանի հստակ և ըմբռնելի, մասնավորապես, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք լատվիական դատարաններն իրավասու էին միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հիմնվել 1961թ. Քրեական օրենսգրքի 68-3 հոդվածի վրա: Այդ տեսանկյունից հանցագործությունը կարող է նախատեսվել գրված կամ չգրված ներպետական և միջազգային օրենքներով: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի արգելում աստիճանաբար ճշգրտելու քրեական պատասխանատվության կանչելու կանոնները դատական մեկնաբանության միջոցով, որը կատարվում է յուրաքանչյուր գործի համար առանձին, այն պայմանով, որ մեկնաբանման արդյունքը համապատասխանում է կատարված հանցագործության բնույթին: Քրեական իրավունքի նման լրամշակումն էլ ավելի է կարևորվում այն դեպքերում, երբ բռնատիրական վարչակարգին հաջորդում է օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդական պետությունը, որը կատարում է նախորդ համակագրի ներկայացուցիչների հետապնդման հարցում իր պարտականությունները:
151. Պատասխանող կառավարությունը սակայն գնտնում է, որ Պալատը գերազանցել էր իր սուբսիդիար դերը՝ փոփոխելով լատվիական դատարանների եզրահանգումները գործի հանգամանքների վերաբերյալ, որոնք, Պալատի իսկ կարծիքով, գործել էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան: Իրոք, գործի հանգամանքները երկրորդ անգամ քննելիս, Պալատը անտեսել էր Քրեական գործերով դատական կոլեգիայի կողմից վերհանված 1944թ. մայիսի 27-ին վերաբերող որոշ էական փաստերը, որոնց հիման վրա կայացված դատավճիռը ուժի մեջ էր թողնվել Լատվիայի Գերագույն դատարանի Սենատի կողմից: Այդ փաստերը, մասնավորապես, վերաբերում էին այն հարցին, թե արդյոք որևէ պարտիզանական դատարան Մալիե Բատի գյուղի բնակիչների դատավճիռ էր կայացրել: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ պարտիզանական դատարանի նման դատավճիռ գոյություն ուներ, այն անօիրնական էր, քանի որ կայացվել էր in absentia [հեռակա կարգով], խախտելով արդարացի դատական քննության տարրական սկզբունքները: Պատասխանող կառավարությունը Պալատին հանձնել էր Լատվիայի Գերագույն դատախազության 2008թ. փետրվարի նամակները (դրանցում խոսք է գնում պարտիզանական դատարանի գոյության մասին, այն դերի մասին, որն ունեցել էր Մալիե Բատի գյուղր և նրա բնակչությունը գերմանական պաշտպանությունում, և այն մասին, թե ինչու գյուղի բնակչությանը զենք էր բաժանվել): Պատասխանող կառավարությունն այդ նամակները ներկայացրել էր Մեծ Պալատին:
152. Միևնույն ժամանակ, ներկայացված մանրամասն փաստաթղթերի հիման վրա, պատասխանող պետությունը պնդում է, որ Դատարանը պետք է հաշվի առներ Երկրորդ աշխարհամարտին նախորդող և դրան հետևող ավելի լայն քաղաքական համատեքստը, մասնավորապես, 1940թ. Լատվիայի խորհրդային օկուպացման անօրինականությունը, որև թեև ընդհատվել էր 1941-1944թթ. նմանաչափ անօրինական գերմանական օկուպացմամբ, սակայն այնուհետև շարունակվել էր մինչև 1990-ականների սկզբներին անկախության վերականգնումը: Խորհրդային օկուպացման ժամանակ Լատվիան չէր կարող իրականացնել իր ինքնիշխանության իրավասությունները, այդ թվում՝ միջազգային պարտավորությունները: Անտեսելով տեղի բնակչության կողմից «կարմիր պարտիզանների» հարձակմանը ենթարկվելու լուրջ մտավախության փաստը, դիմումատուն նաև շեղվում է ճշմարտությունից, պնդելով, որ 1944թ. մայիսի 27-ի իրադարձությունները կապված էին քաղաքացիական պատերազմի, այլ ոչ թե նացիստական բլոկի և ԽՍՀՄ-ի միջև միջազգային զինված հակամարտության հետ:
153. Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական դատարանն իրավասու էր հենվելու միջազգային իրավունքի համապատասխան նորմերի վրա, պատասխանող կառավարությունը համամիտ չէր վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կիրառման հարցում ցաբաերված մոտեցման հետ: Այն անտեսել կամ ճիշտ չէր կիրառել միջազգային իրավունքի որոշ կարևոր աղբյուրները և դրանցից բխող սկզբունքները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց որոշման չափանիշները և դրանցով երաշխավորված մարդկային վերաբերմունքի չափորոշիչները, այն սկզբունքը, համաձայն որի, քաղաքացիական անձի կարգավիճակից զրկվելիս մարդ չի կորցնում միջազգային մարդասիրական պաշտպանության իրավունքից, պատերազմական անհրաժեշտության սահմանները և չարանենգ գործողություններից պաշտպանությունը: Հակառակը, պատասխանող պետությունը, վկայակոչելով այդ ժամանակ գործող բազմաթիվ կոնվենցիաները և հռչակագրերը, ինչպես նաև Նյուրնբերգյան զինվորական դատարանի Կանոնակարգն ու դատավճիռը, պնդում էր, որ դիմումատուն անշուշտ մեղավոր էր պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ այն իմաստով, որը դրանց տրվում էր 1944 թվականին:
154. Ընդունելով, որ քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև տարբերակում անցկացնելու սկզբունքը 1944թ. դեռևս ամբողջությամբ չէր ձևավորվել, պատասխանող կառավարությունը անվիճելի էր համարում այն փաստը, որ Մալիե Բատի գյուղի բնակիչները «քաղաքացիական անձինք» էին՝ իրոք եթե նույնիսկ նրանք զինված էին, համակրում էին նացիստական օկուպանտներին և պատկանում էին իրավապահ կազմակերպությանը, դրանով նրանք չէին դադարում քաղաքացիական անձ մնալ: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ նրանք զրկվել էին քաղաքացիական անձի կարգավիճակից և պետք է «կոմբատանտ» համարվեին, բացարձակապես անթույլատրելի էր առանց արդարացի դատաքննության (որի գոյության մասին որևէ ապացույց գոյություն չունի), որը կհաստատեր որ նրանք իսկապես մասնակցել են հանցագործությանը, նրանց նկատմամբ կամայական հաշվեհարդար տեսնելը և շարքից դուրս եկածներին սպանելը: Ավելին, խոսքը չէր գնում «հակամարտող կողմի օրինական պատժամիջոցների կիրառման մասին», քանի որ, ի թիվս այլի, ռազմագերիների նկատմամբ նման գործողություններն արգելված էին 1929թ. Ժնևի կոնվենցիայի ընդունման պահից, իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, ապա նրանց կողմից ինքնուրույն պատերազմական հանցագործություններ կատարելու վարկած երբեք գոյություն չէր ունեցել:
155. Ավելին, դիմումատուի կողմից 1944թ. (և այնուհետև) կատարված գործողությունները ներպետական օրենսդրության նորմերի համաձայն հանցագործություններ էին հանդիսանում: 1926թ. Քրեական օրենսգիրքը (որն ընդունվել էր 1940թ. Լատվիայի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի հրամանագրով, գործել էր մինչև 1991թ. և կրկին ուժի մեջ էր դրվել 1993թ.) որպես հանցագործություն էր դիտարկում պատերազմի օրենքների և սովորույթների խախտումը և մեղավորների նկատմամբ հատուկ պատժամիջոցներ էր սահմանում, որոնք բավականին հստակ էին ձևակերպված և ըմբռնելի էին: 1991թ. սեպտեմբերից մինչև 1993թ. ապրիլ տևած անորոշության շրջանը գործնական նշանակություն չուներ, քանի որ այդ ընթացքում ֆիզիկական անձանց դատական հետապնդման հարցում Լատվիան առաջնորդվում էր գործող միջազգային իրավունքի նորմերով:
156. Այն հարցը, թե արդյոք դիմումատուն անձամբ մասնակցել էր վիճարկվող գործողություններին, սույն հարցում որևէ դեր չի խաղում քանզի նա, որպես ջոկատի հրամանատար, պատասխանատվություն էր կրում դրանց համար:
157. Դիմումատուին ներկայացված մեղադրական դատավճիռը անօրինական չէր նաև վաղեմության ժամկետի սպառման տեսանկյունից, մասնավորապես հաշվի առնելով 1926թ. Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածը (և դրան կից ծանոթությունները), 1961թ. Քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածը, ինչպես նաև 1968թ. Կոնվենցիայի 1-ին հոդվածը, որի հակադարձ ուժը ճանաչվել էր Եվրոպական դատարանի կողմից:
158. Վերոշարադրյալի հիման վրա 1944թ. կարելի էր ողջամտորեն կանխատեսել, որ դիմումատուի գործողությունները քրեապես պատժելի են, ուստի կարիք չկա ապացուցելու, որ դիմումատուն ամբողջությամբ իրազեկված չէր իր գոծողությունների ճշգրիտ իրավական որակավորման մասին: Իրոք, ներկայացնելով տեղի ունեցածի մասին իր այլընտրանքային վարկածը (ըստ որի, երբ պարտիզանական դատարանը կայացրել էր գյուղի բնակիչների դատավճիռը, դիմումատուն ցանկանում էր ձեռբակալել նրանց), դիմումատուն փաստորեն խոստովանել էր, որ այդ պահին նա իսկապես գիտակցում էր իր գործողությունների հանցավոր բնույթը (ձեռբակալելու փոխարեն սպանել գյուղի բնակիչներին): Նա կարող էր նաև ողջամտորեն կանխատեսել իր հետագա դատապարտումը, հաշվի առնելով, մասնավորապես, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ պետությունների հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ժամանակ և անմիջապես դրանից հետո միջազգային և ներպետական դատարանների դատական հետապնդումները միջազգային և ներպետական դատարանների և ռազմական տրիբունալների կողմից, որոնցում ԽՍՀՄ-ն ակտիվորեն ներգրավված էր: Այն հանգամանքը, որ հետագայում երկար տարիների ընթացքում դիմումատուն պատերազմի հերոս էր համարվում ԽՍՀՄ-ում, կարևոր չէր: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, թե արդյոք 1944թ. դիմումատուն կարող էր բավարար հիմքերով կանխատեսել որ իր գործողությունները պատերազմական հանցագործություն են հանդիսանում, այլ ոչ թե նրանում, որ հետագայում դիմումատուի համար ստեղծված բարենպաստ իրավիճակը թույլ տվեց նրան խուսափելու քրեական պատասխանատվությունից: Դիմումատուն, ձգտելով խուսափել քրեական պատասխանատվությունից, չի կարող հօգուտ իրեն վկայակոչել այն փաստը, որ պատերազմական հանցագործությունները կատաերլ էին այլ անձինք, որովհետև միջազգային պրակտիկան նշված հանգամանքերում դա բավարար ապացույց չի համարում:
159. Որպես այլընտրանքային փաստարկ, պատասխանող կառավարությունը պնդում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դիմումատուի կողմից կատարված գործողությունները հանցագործություն էին «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն»: Այդ կետը նաև ներառված էր Կոնվենցիայում, որպեսզի ցրվեին բոլոր կասկածները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային ռազմական դատարան ների կողմից պատերազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ: Այն բանից հետո, երբ հետագա միջազգային և ներպետական պրակտիկան հաստատեց միջազգային ռազմական դատարանների և դրանց հիմքում ընկած սկզբունքների համընդհանուր լեգիտիմությունը, Կովենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի դերը ներկայումս վերացել է: Անկախ այն բանից թե արդյոք այդ «համընդհանուր սկզբունքները» միջազգային իրավունքի առաջնային կամ երկրորդական աղբյուր էին, դրանք փոխառվել էին ներպետական իրավական համակարգերից՝ պայմանագրային և սովորական միջազգային իրավունքում առկա բացթողումները լրացնելու համար: Այդ սկզբունքների ամրագրման համար ներպետական իրավական համակարգերի համընդանուր ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ փոխհամաձայնության բացակայության պայմաններում, պատասխանող կառավարությունը անդրադառնում է այն իրավական համակարգերին, որոնցում 1944թ. դրությամբ արդեն իսկ ձևավորված էին պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հստակ նորմեր, ինչպես նաև Լատվիայի և ԽՍՀՄ-ի քրեական օրենսգրքերին: Ուշադրությունը սևեռելով այն հանգամանքի վրա, որ պատերազմի օրենքների և սովորույթների խախտման համար մեղադրանքներ ներկայացնելիս ներպետական դատարանները և տրիբունալները հիմնվում էին միջազգային իրավունքի կայացած նորմերի վրա, պատասխանող կառավարությունը պնդում էր, որ դիմումատուի գործողությունները համընդհանուր իրավունքի սկզբունքների համաձայն հանցագործություն էին, ուստի լատվիական դատարանները իրավասու էին կիրառելու այդ սկզբունքները:
2.Դիմումատուն
160. Դիմումատուն կիսում էր Պալատի հիմնավորումներն ու դիրքորոշումը: Նա պանդում էր, որ ներպետական օրենսդրության, միջազգային իրավունքին և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան նա մեղավոր չէր նշված հանցագործույթունները կատարելու մեջ:
161. Դիմումատուն վիճարկում էր պատասխանող կառավարության այն դիրքորոշումը, որ Պալատը գերազանցել էր իր իրավասությունները և ճիշտ չէր գնահատել գործի որոշ հանգամանքները: Հակառակը, նա պնդում էր, որ պատասխանող կառավարությունն ինքն էր թյուրին և աղճատված կերպով Մեծ Պալատում մեկնաբանել գործի հանգամանքների վերաբերյալ Պալատի դիրքորոշումը:
162. Գործը Մեծ Պալատում դիտարկելիս դիմումատուն ներկայացրեց 1944թ. փետրվարին մայոր Chugunov-ի գլխավորած ջոկատի պարտիզանների սպանության հանգամանքների մասին իր վարկածը: Այդ ջոկատը թաքնվում էր Meikuls Krupniks-ի ցախանոցում, իսկ գյուղի զոհված բնակիչները դավաճանաբար հանձնել էին նրանց վերմախտի զինծառայողներին՝ ձևացնելով, որ ուզում էին պաշտպանել պարտիզաններին, նրանք փոխարենը հայտնել էին պարտիզանական ջոկատի մասին մոտակայքում գտնվող գերմանացիներին: Հաջորդ օրը գերմանական զինվորները գյուղ էին ներխուժել և, ավելի մանրամասն տեղեկություններ ստանալով գյուղի երեք կանանցից, սպանել էին Chugunov-ի ջոկատի բոլոր ազատամարտիկներին: Մի քանի կանայք, այդ թվում՝ Meikuls Krupniks-ի կինը սպանվածներից հանել և տարել էին հագուստը: Գերմանական հրամանատարությունը պարգևել էր դավաճանական գործողություններում մասնակցած գյուղացներին, բաժանելով ցախ, շաքար, ալկոհոլ և դրամ: Հետագայում, պարտիզանների կողմից ձեռբակալված գյուղի մի բնակիչ հայտնել էր գյուղի բնակիչների անունները, որոնք մայոր Chugunov-ի ջոկատը մատնել էին գերմանացիներին:
Դիմումատուն կրկին հաստատեց, որ գործել էր համաձայն հատուկ պարտիզանական դատարանի կայացրած դատավճռի, որի գոյությունն ապացուցված էր առկա փաստերով: Զինվորական դատարանն անց էր կացրել դատաքննություն և պարզել էր, թե գյուղի բնակիչներից որքեր էին անձամբ մատնել գերմանացիներին մայոր Chugunov-ի ջոկատը և նրանց մահապատժի էր դատապարտել: Դիմումատուի ջոկատին հանձնարարվել էր դատապարտվածներին բերման ենթարկել պարտիզանական շտաբ, որտեղ գտնվում էր ռազմական դատարանը: Սակայն, դիմումատուն պարզաբանեց Մեծ Պալատին, որ հաշվի առնելով այդ պահին ընթացող մարտական գործողությունների բնույթը, իր ջոկատին չէր հաջողվի ձեռբակալել գյուղի բնակիչներին և իրենց հետ տանել պառտիզանական շտաբ (մարտական գործողությունների դեպքում նրանք կխանգարեին և մահացի վտանգ կներկայացներին պարտիզանների համար):
163. Դիմումատուն գտնում էր, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իր իրավունքները ոտնահարվել էին: Այդ կետով սահմանված երաշխիքները չափազանց մեծ կարևորություն են ներկայացնում և դրանք պետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպիսի ճանապարհով, որպեսզի արդյունավետ պաշտպանություն ապահովեն կամայական քրեական հետապնդումից և դատից: Դիմումատուի պնդմամբ սույն գործի հանգամանքներում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ հոդվածը կիրառելի չէր, քանի որ վերջինիս գործողությունը չէր տարածվում իր կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների վրա:
164. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից ռազմական հանցագործություններին տրված սահմանմանը, ապա նա, ըստ էության, նշում էր 1907թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգը, ինչպես նաև Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնակարգն ու դատավճիռը: Նա գտնում էր, որ սույն գործի նկատմամբ կիրառելի չեն 1949թ. Ժնեևի կոնվենցիայի և 1977թ. Լրացուցիչ արձանագրության դրույթները, քանի որ դրանք ընդունվել էին սույն գործի ներքո տեղի ունեցած իրադարձություններից հետո: Պատերազմական հանցագործություններ հասկացությունը նախատեսում է, որ դրանք կատարվում են քաղաքացիական բնակչության հանդեպ օկուպանտների կողմից կամ օկուպացված տարածքում: Հետևաբար, դիմումատուի կարծիքով, միջազգային իրավունքի կամ քաղաքակիրթ ազգերի կողմից ընդունված իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն նրա գործողությունները պատերազմական հանցագործություն համարվել չէին կարող:
165. Նախ և առաջ Մալիե Բատի գյուղի բնակիչները քաղաքացիական անձինք չէին: Լատվիայի Գերագույն դատախազության 2008թ. փետրվարի նամակներում առկա էին անճշտություններ, փաստերի խեղաթյուրումներ և սխալ մոտեցումներ՝ ենթադրվում էր, որ դիմումատուն պարտավոր էր ապացուցել իր անմեղությունը, մինչդեռ իրականում դիմումատուի մեղքն ապացուցելը դատախազության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, դիմումատուն Մեծ Պալատին ներկայացրեց նոր փաստաթղթեր (1940-ական թվականների և Լատվիայի պետական արխիվից փաստաթղթեր), որոնք, իր կարծիքով, վկայում էին մի շարք ստորև բերվող հանգամանքների մասին. Մալիե Բատի գյուղը նշված էր գերմանական պաշտպանական պահակակետերի քարտեզի վրա, գերմանական հրամանատարությունն արգելում էր «քաղաքացիական անձանց» զենք կրել և, քանի որ գերմանացիները Մալիե Բատի գյուղի բնակչիչներին զենք էին տրամադրել, ապա այդ գյուղը ակնհայտորեն մասնակցում էր ռազմական գործողություններում, գտնվելով գերմանական պաշտպանության կիզկետում, այն որ գյուղի մահապատժի ենթարկված բնակիչները (մասնավորապես Bernards Šķirmants-ի, Ambrozs Buls-ի և Meikuls Krupniks-ի ընտանիքների անդամները) aizsargi-էին և, որ aizsargi-ները պարբերաբար մասնակցում էին Լատվիայում հրեաների և պարտիզանների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին: Այնուհետև դիմումատուն պնդում էր, որ Bernards Šķirmants-ը և Meikuls Krupniks-ը Schutzmänner-էին:
Կարճ ասած, դիմումատուի կարծիքով, գյուղի բնակիչները կամ aizsargi-էին կամ էլ Schutzmänner: Այդ իսկ պատճառով նրանք զինվել էին գերմանացիների կողմից և ակտիվորեն համագործակցում էին նրանց հետ՝ մայոր Chugunov-ի ջոկատի հանձնելը ոչ թե ինքնապաշտապնությանմ այլ կոլաբորացիոնիզմի դրսևորում էր: Նրանց չէր կարելի դասել քաղաքացիական բնակչությանը, ուստի նրանք օրինական զինվորական հարձակման թիրախ էին: Կոմբատանտներից բաղկացած դիմումատուի ջոկատն ուներ բոլոր իրավական հիմքերը նրանց պատժելու համար:
166. Երկրորդ, 1940 թվականից Լատվիան օրինական ճանապարհով ընդգրկվել էր ԽՍՀՄ-ի հանրապետությունների շարքերում և հակառակը պնդելը կնշանակեր հեռքել պատմական փաստերը կամ հակասել տրանաբանությանը: 1990թ. մայիսի 4-ի հռչակագիրը և դիմումատուի հանդեպ կայացված մեղադրական դատավճիռը միտված էին 1940թ. Լատվիային ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելը դատապարտելուն և անօրինական ճանաչելուն, այլ ոչ թե թելադրված էին պատերազմական հանցագործների հետապնդման հարցում միջազգային պարտավորությունները կատարելու ցանկությամբ: 1944թ. մայիսի 27-ին նա կոմբատանտ էր և պաշտպանում էր հարազատ պետության տարածքը Գերմանիայից և նրա հետ ակտիվորեն համագործակցող ԽՍՀՄ-ի քաղաքացիներից (այդ կապակցությամբ դիմումատուն վկայակոչում էր Լատգալի շրջանային դատարանի վճիռը): Քանի որ ԽՍՀՄ-ն օկուպացնող պետություն չէր հանդիսանում, դիմումատուն պատերազմական հանցագործություն չէր կատարել: Դիմումատուն պատմական տեսանկյունից սխալ էր գտնում պատասխանող կառավարության և Լիտվայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հավասարության նշան էին դնում 1940թ. Լատվիան ԽՍՀՄ-ի կազմում օրինական ընդգրկելու և 1941թ. Գերմանիայի կողմից Լատվիայն զավթելու միջև: 1944թ. լատվիացիներն ունեին միայն երկու այլընտրանք՝ պայքարելու գերմանացիների կամ ԽՍՀՄ-ի դեմ, ընդ որում դիմումատուն, որպես ԽՍՀՄ-ի քաղաքացի պայքարում էր ֆաշիստական զորքերի դեմ, որպեսզի ազատագրեր Լատվիան, իսկ Մալիե Բատի գյուղի բնակիչների ֆաշիստների հետ ուս ուսի պայքարում էին խորհրդային զորքերի դեմ:
167. Երրորդ, 1926թ. քրեական օրենսգրքը պատերազմական հանցագործությունների մասին բաժին չէր պարունակում և պատասխանող կառավարության կողմից Կոնվենցիայի 9-րդ բաժնով նախատեսված զինվորական հանցագործությունների վրա հղումը զրկված էր օրինական հիմքերից, քանի որ «զինվորական հանցագործությունները» դա զինվորական ծառայությունը սահմանված կարգով կրելու հետ կապված խախտումներն են, որոնք տարբերվում են պատերազմական հանցագործություններից: Իրոք, ինչպես մատնանշել էր դիմումատուն, 1926թ. Քրեական օրենսգրով քրեական պատասխանատվություն էր նախատեսված հրամանը չկատարելու համար (հոդված 193-3):
168. Բացի այդ դիմումատուն ընդհանրապես չէր կարող նախատեսել, որ մեղադրվելու է պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Նրա նկատմամբ դատավարությունն աննախադեպ էր՝ դա առաջին դեպքն էր, երբ նացիստական բլոկի դեմ պայքարող զինվորին գրեթե 50 տարի անց քրեական մեղադրանք էր ներկայացվել: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ պայքարում էր հակահիտլերական կոալիցիայի կազմում և տեղյակ չէր տարբեր միջազգային պայմանագրերի և ռազմական հակամարտությունների մասին: 1944թ. մայիսի 27-ին նա հասկանում էր (և այդ կապակցությամբ նա վկայակոչում էր Լատգալի շրջանային դատարանի վճիռը), որ պաշտպանում է Լատվիան որպես ԽՍՀՄ-ի հանրապետության: Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ տասնամյակներ անց Լատվիայում կգան այն եզրակացության, որ այն անօրինական օկուպացվել էր ԽՍՀՄ-ի կողմից, իսկ իր գործողությունները հանցագործություն կհամարվեն: Դիմումատուն կիսում էր Պալատի եղրահանգումը առ այն, որ հնարավոր չէր կանխատեսել, որ հետագայում Լատվիայի օրենսդրությամբ իրեն մեղավոր են ճանաչելու:
169. Վերջապես, դիմումատուն նաև պնդում էր, որ Մեծ Պալատը պետք է կրկին անդրադառնա Կոնվենցիայի 3, 5, 6, 13, 15 և 18-րդ հոդվածների խախտման վերաբերյալ իր բողոքներին, որոնք 2007թ. սեպտեմբերի 20-ի Պալատի որոշմամբ անընդունելի էին համարվել ըստ էության դիտարկելու համար:
3.Երրորդ կողմ կառավարությունները
(ա) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը
170. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կիսում էր Պալատի դիրքորոշումն ու եզրահանգումները:
171. Ռուսաստանի Դաշնության կառավարության պնդմամբ գործը պետք է քննության առնվեր Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, իսկ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա այն քննելու հիմքերը բացակայում են: Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել «ընդհանուր սկզբունքների» հիման վրա, որոնց մասին խոսվում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետում, բացառությամբ ծայրահեղ հանգամանքների դեպքում, որոնք բնորոշ էին Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակին: Այդ սկզբունքները կարող էին որոշակի նշանակություն ունենալ քանի որ դրանք ընկած էին միջազգային քրեական իրավունքի հիմքում, սակայն միջազգային պայմանագրերի քանակի ավելացմանը զուգահեր դրանց դերն ավելի նվազեց: Ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության հարցերը կարգավորող միջազգային իրավունքի նորմերը ձևավորվել էին ոչ այնքան վաղուց և միջազգային քրեական իրավունքի զարգացման մասին կարելի էր խոսել միայն այն բանից հետո, երբ 1990-ականներին ստեղծվեցին միջազգային քրեական ռազմական դատարանները:
172. Դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացնելը խախտում էր Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ կատարված գործողությունները 1944թ. հանցագործություն չէին հանդիսանում ոչ ներպետական օրենսդրության, ոչ էլ միջազգային իրավունքին համապատասխան: Իրականում լատվիական դատարանները բազմաթիվ սխալներ էին թույլ տվել:
173. Նախ, լատվիական դատարանները սխալ էին կիրառել իրավական նորմերը սույն գործի հանգամանքներում: 1944թ. չէր գործում ոչ 1961թ. Քրեական օրենսգիրքը, ոչ էլ 1993թ. այնտեղ ընդգրկված նոր հոդվածները, իսկ հաշվի առնելով, որ 1998թ. ընդունվեց նոր Քրեական օրենսգիրք, այն չէր գործում նաև 2000 կամ 2004 թվականներին: 1926թ. Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով, որը Լատվիան ընդունել էր ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկվելուց հետո, նախատեսվում էր, որ քրեական պատասխանատվության կանչելու համար վաղեմության ժամկետը կազմում էր տաս տարի և այտեղ ոչինչ չէր ասվում պատերազմական հանցագործությունների մասին:
174. Երկրորդ, եթե 1944թ. Հաագայի կոնվենցիան և դրան կից Կարգը արտացոլում էին սովորական միջազգային իրավունքի նորմերը, դրանք հիմք չէին հանդիսանում դիմումատուին քրեական պատասխանատվության կանչելու համար: Ֆիզիկական անձանց պատասխանատվությունը նախատեսված էր միայն Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնակարգով և այն վերաբերում էր միայն նացիստական բլոկի երկրների պատերազմական հանցագործներին:
Եթե նույնիսկ ընդունել, որ Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնակարգը համախնբել էր միջազգային սովորույթները, դիմումատուն մեղավոր չէր պատերազմական հանացագործություններ կատարելու մեջ, քանի որ այդ պայմանավորվածությունները կիրառվում էին միայն Գերմանիայի և ԽՍՀՄ-ի մեջ ռազմական հակամարտության շրջանակում, այլ ոչ թե համաքաղաքացիների նկատմամբ դիմումատուի գործողությունների շրջանակում՝ 1944թ. Լատվիան դե յուրե հանդիսանում էր ԽՍՀՄ-ի մասը, իսկ Մալիե Բատի գյուղի բնակիչները խորհրդային քաղաքացիներ (թեև իրականում ծառայում էին գերմանացիների համար), հետևաբար ինչպես դիմումատուն, այնպես էլ գյուղի բնակիչներն ունեին խորհրդային քաղաքացիություն:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հերքում էր պատասխանող կառավարության և Լիտվայի իշխանությունների պնդումները, ըստ որոնց Եվրոպական դատարանն իրավասու չէր կատարելու պատմական իարդարձությունների, մասնավորպաես 1940թ. Լատվիայի ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկվելու փաստի վերագնահատում: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հիմնվում էր «պարտադիր ուժ ունեցող համապատասխան միջազգային պայմանագրերի վրա» (որոնցով ճանաչվում էր ԽՍՀՄ-ի պետական սուվերենությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ), ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ավարտից հետո տեղի ունեցած համաժողովների վրա (որոնցում ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև պայմանագրերով ամրագրվել էր հետպատերազմայան աշխարահաքաղաքական կարգավիճակը): Միջազգային իրավունքում «օկուպացում» հասկացությունը սահմանող չափանիշների տեսանկյունից ԽՍՀՄ-ն 1944թ. Լատվիայի նկատմամբ օկուպացիոն պետություն չէր:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը գտնում էր, որ դիմումատուն և գյուղի զոհված բնակիչները կոմբատանտներ էին և որ Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնակարգի համաձայն դիմումատուի գործողությունները պատերազմական հանցագործություն չէին հանդիսանում:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համաձայն չէր պատասխանող կառավարության և Լիտվայի իշխանությունների դիրքորոշման հետ գյուղի բնակիչների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Համաձայն քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև տարբերակում անցկացնելու սկզբունքի և այն չափանիշների, որոնց պետք է բավարարեն կոմբատանտները (տես, մասնավորապես, 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի 1-ին հոդվածը), դիմումատուն հանդիսանում էր կոմբատանտ, քանի որ անցել էր պատրասոտւմ, զինված էր և գործում էր հատուկ զինվորական դատարանի կողմից տրված հրամանով՝ հանդես գալով խորհրդային հրամանատարության անունից, մինչդեռ գյուղի բնակիչները գերմանական զինվորական հարամանատարության հետ ակտիվորեն համագործող զինված աշխարհազորականներ էին: Կամավոր համագործակցելով գերմանացիների հետ նրանք ակտիվորեն մասնակցում էին մարտական գործողություններում, բավարարում էին կոմբատանտ (կամ, նվազագույնը, մարտական գործողություններում հակառակորդի կողմից անօրինական ձևով մասնակցող անձ) համարվելու բոլոր չափանիշներին և հետևաբար ռազմական հարձակման թիրախ էին հանդիսանում:
Ի վերջո, հետագայում կնքված միջազգային պայմանագրերից ոչ մեկը (այդ թվում 1949թ. Ժնևի կոնվենցիաները և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունը) սույն գործի հանգամանքներում կիրառելի չէին, քանի որ դրանց հակադարձ ուժ չէր կարող տրվել:
175. Երրորդ, վաղեմության ժամկետը պատերազմական հանցագործությունների նկատմամբ չկիրառելու ընդհանուր սկզբունքը չի տարածվում դիմումատուի կողմից 1944թ. կատարված գործողությունների վրա, քանի որ պատերազմական հանցագործություները դասակարգվեցին որպես «միջազգային հանցագործություներ» միայն այն ժամանակ, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին միջազգային ռազմական դատարանները ե, հետևաբար, այդ սկզբունքը սկսեց կիրառվել միայն այն բանից հետո, երբ այդ դատարանները սկսեցին գործել (բացառությամբ նացիստական բլոկի պատերազմական հանցագործների նկատմամբ կիրառմանը): 1968թ. Կոնվենցիան սույն գործի հանգամանքներում նույնպես կիրառելի չէր, քանի որ, ինչպես նշվել էր վերևում, դիմումատուի գործողությունները ուղղված էին Խորհրդային Միության քաղաքացիների դեմ, ուստի չէին կարող պատերազմական հանցագործությունների հանցակազմ պարունակել:
176. Ելնելով վերոշարադրյալ նկատառումներից, դիմումատուն չէր կարող կանխատեսել, որ 1944թ. մայիսի 27-ին կատարած գործողությունների պատճառով նա կենթարվկի դատական հետապնդման պատերազմական հանցագործությունների համար: Բացի այդ, լինելով Խորհրդային Միության քաղաքացի, նա չէր կարող կանխատեսել, որ 40 տարի հետ, չփոխելով բնակության վայրը, նա կհայտնվի այլ երկրում (Լատվիայում), և որ այդ երկիրը կևնդունի օրենք, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի 1944թ. քրեական պատասխանատվություն չառաջացնող գործողությունների համար:
177. Ի վերջո, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը վիճարկում է նաև Լատվիայի կառավարության կողմից Մեծ Պալատի առջև բարձրացրած փաստացիական հանգամանքների հետ կապված հարցերը: Նույնիսկ եթե Պալատը գերազանցել էր իր իրավասությունները (գործի հանգամանքների և դրանց իրավական մեկնաբանման հարցերում), դա ոչինչ չէր փոխում: Եթե Մեծ Պալատը հիմնվի լատվիական դատարանների կողմից ներկայացված փաստերի վրա և դատավճիռը կայացնի դրանց ընթերցման, այլ ոչ թե ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի մեկնաբանման արդյունքում, այն, ըստ էության, կհանգի նույն եզրակացության, որին հանգել էր Դատարանի Պալատը: Քաղաքական որոշումները և շահերը չեն կարող փոխել դիմումատուի գործողությունների իրավական որակավորումը:
(բ)Լիտվայի կառավարությունը
178. Լիտվայի կառավարությունն անդրադարցավ երկու հարցերի:
179. Դրանցից առաջինը վերաբերում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մերձբալտյան հանրապետությունների իրավական կարգավիճակին և դրա հետ առնչվող այլ միջազգային իրավական հարցերին: Լիտվայի իշխանությունները համաձայն չէին Պալատի դատավճռի 118-րդ կետի հետ և գտնում էին, որ այդ հարցը հաշվի պետք է առնվի, մասնավորապես, որոշելիս թե ինչպիսին էր Մերձբալտյան պետություններում ներկայացված հակամարտող կողմերի իրավական կարգավիճակը: Իրոք, Դատարանն արդեն հանգել էր այն եզրակացության, որ Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի (1939թ. Միմյանց վրա չհարձակվելու պայմանագիրը և դրան կից գաղտնի Արձանագրությունը, 1939թ. Պայմանագիրը բարեկամության և սահմանի մասին, ինչպես նաև 1941թ. հունվարի 10-ի ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքված երրորդ գաղտնի արձանագրությունը) հետևանքով բոլոր երեք Մերձբալտյան պետությունները կորցրել էին իրենց անկախությունը: Այն, որ նման դաշնագիր իրականում կնքվել էր անվիճելի պատմական փաստ է՝ այն իրենից ներկայացնում էր ռազմատենչական մտադրությունների մասին անօրինական համաձայնություն, մասնավորապես, Մերձբալտյան պետությունների նկատմամբ, որն էլ հանգեցրեց նրանց օկուպացմանը խորհրդային զորքերի կողմից: Իսկապես, 1940թ. ԽՍՀՄ-ի կողմից Մերձբալտիկայի ներխուժումը 1933թ. Ագրեսիայի սահմանման մասին Լոնդոնի կոնվենցիայի և 1933թ. Ագրեսիայի սահմանման մասին ԽՍՀՄ-ի և Լիտվայի միջև կնքված կոնվենցիայի իմաստով ագրեսիայի դրսևորում էր: Խորհրդային ագրեսիայի ենթարկված Մերձբալտյան պետությունների կողմից հարկադրաբար տրված համաձայնությունը այդ ագրեսիան օրինական չի դարձնում:
ԽՍՀՄ-ն նախկինում ինքն էր հայտարարել, որ անշլուսը [anschluss] միջազգային հանցագործություն է հանդիսացել: Բացի այդ 1989թ. ԽՍՀՄ-ն անօրինական էր ճանաչել Մերձբալտյան պետությունների նկատմամբ իր կողմից իրականացված ագրեսիայի գործողությունը (ԽՍՀՄ Պատգամավորների Համագումարի Որոշումը «1939թ. միմյանց վրա չհարձակվելու խորհրդային-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին»): Դրանից հետևում է երկու եզրակացություն՝ ԽՍՀՄ-ն Մերձբալտյան պետությունների նկատմամբ սուվերենության իրավունք ձեռք չեր բերել, քանի որ միջազգային իրավունքի համաձայն նրանք երբեք օրինական հիմքերով ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված չէին և, բացի այդ, Մերձբալտյան պետություններ շարունակում էին մնալ միջազգային իրավունքի սուբյեկտ նաև 1940թ, խորհրդային ագրեսիայից հետո, որը հանգեցրել էր նրանց անօրինական օկուպացմանը:
Կիրառելով այդ թեզերը սույն գործի հանգամանքների նկատմամբ Լատվիայի իշխանությունները պնդում էին, որ Մերձբալտյան պետությունները ենթարկվել էին ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի ագրեսիային՝ Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի դատավճռում ագրեսիային տրված սահմանումը թույլ է տալիս տարբերություն չանցկացնել այդ երկու ագրեսորների միջև: Մերձբալտյան ժողովուրդների մոտ նրանցից որևէ մեկին համակրելու հիմքեր չկային, իրականում նրանց մոտ առկա էին երկուսից էլ զգուշանալու ողջամիտ հիմքերը (այդ առումով Լիտվայի իշխանությունները համաձայն չէին Պալատի դատավճռի 130-րդ կետի հետ, հաշվի առնելով որ ԽՍՀՄ-ի կողմից Մերձբալտիկայում կատարված հանցագործությունները ապացուցված պատմական փաստ էին): Հետևաբար ագրեսորներից որևէ մեկի հետ համագործակցությունը ինքնապաշտպանության նպատակով և համանման համագործակցությունը մյուս ագրեսորի հետ պետք չէ գնահատել տարբեր տեսանկյուններից: Մերձբալտիկայի բնակիչներին չէր կարելի համարել խորհրդային քաղաքացիներ, քանի որ միջազգային իրավունքի համաձայն, բնակվելով օկուպացված պետության տարածքում և փորձելով պաշտպավել երկու օկուպացնող հակամարտող պետություններից, նրանք պահպանում էին իրենց նախկին քաղաքացիությունը:
180. Երկրորդ հարցը վերաբերում էր խորհրդային զորքերի կողմից իրականացվող պատժիչ միջոցառումներին Մերձբալտյան երկրների բնակչության նկատմամբ, որոնք միջազգային մարդասիրական և քրեական իրավունքով այդպիսին էին համարվում և մասնավորապես՝ արդյոք այդ բակիչներին կարելի էր որակավորել «կոմբատանտներ»:
1907թ. Հաագայի կոնվենցիայից և դրան կից Կարգից բացի գոյություն ունեն այդ հարցը կարգավորող մի շարք այլ պայմանագրեր, մասնավորապես՝ 1949թ. 4-րդ Ժնևյան կոնվենցիան և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունը: 1944թ. միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքն էր ռազմական ուժերի (հակամարտող կողմերի) և խաղաղ բնակչության (քաղաքացիական անձանց) միջև գոյություն ունեցող արմատական տարբերթությունը, ընդ որում վերջիններս չէին կարող ռազմական հարձակումների թիրախ (Լիտվայի իշախնությունները վկայակոչում էին Մարտենսի վերապահումը - տես՝ սույն դատավճռի 86–87 կետերը): Գյուղի բնակիչները չէին բավարարում կոմբատանտ լինելու այն չափանիշներին, հետևաբար օրինական ռազմական հարձակման թիրախ չէին կարող հանդիսանալ: Նույնիսկ եթե գյուղի բնակիչները համագործակցում էին գերմանական զորքերի հետ, նրանք օգտվում էին նույն պաշտպանությունից, ինչ որ քաղաքացիական անձինք, քանի դեռ չունեին կոմբատանտներին բնորոշ հատկանիշները: Հակառակ դեպքում նրանք կհայտնվեին հակամարտող կողմերի հրամանատարների իշխանության տակ և վերջիններս կարող էին կամայականորեն որոշել, որ նրանք կոմբատանտներ և ուստի օրինական ռազմական հարձակման թիրախ են: Կանանց սպանությունը, որոնք կոմբատանտներ կարգավիճակով մարտական գործողություններում չէին մասնակցում, որևէ հանգամանքներում արդարացման ենթակա չէր: Նման սպանությունը միշտ հակասում է մարդկայնության տարրական գաղափարներին և օրենքներին և աղերսում մարդկային խղճին: Այդ իսկ պատճառով Լիտվայի իշխանությունները հայտարարում են իրենց անհամաձայնության մասին Պալատի դատավճռի 141-րդ և 142-րդ կետերի հետ:
181. Վերը նշված նկատառումներից ելնելով Լիտվայի իշխանությունները պնդում էին, որ խորհրդային զորքերի պատժիչ միջոցառումները օկուպացված Մերձբալտյան պետությունների բնակչության նկատմամբ հանդիսանում էին պատերազմական հանցագործություններ և հակասում էին միջազգային իրավունքի սովորական նորմերին, ինչպես նաև քաղաքակիրթ երկրների կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին: Այդ գործողությունների համար քրեական պատասխանատվության կանչելը չէր հակասում Կոնվենցիայի 7-րդ հոդվածին:
Գ.Մեծ Պալատի գնահատականը
1.Պալատի կողմից ըստ էության դիտարկելու համար անընդունելի ճանաչված բողոքի կետերին կրկին անդրադառնալու մասին դիմումատուի միջնորդությունը
182. 2007թ. սեպտեմբերի 20-ի դատավճռով Պալատը ըստ էության դիտարկելու համար ընդունելի ճանաչեց դիմումատուի բողոքի այն կետերը, որոնք վերաբերում էին Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտմանը և մերժեց Կոնվենցիայի 3-րդ, Կոնվենցիայի 5-րդ (Կոնվենցիայի 18-րդ հոդվածի հետ միասին), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, Կոնվենցիայի 13-րդ և Կոնվենցիայի 15-րդ հոդվածներին վերաբերող բողոքի կետերը, դրանք անընդունելի ճանաչելով ըստ էության դիտարկելու համար: Դիմումատուն պնդում էր, որ Մեծ Պալատը պետք է կրկին անդրադառնա բողոքի այն կետերին, որոնք անընդունելի են ճանաչվել ըստ էության դիտարկելու համար և քննության առնի դրանք:
183. Մեծ Պալատը նկատում է, որ Պալատի որոշումը՝ բողոքի վերը նշված կետերն ըստ թության դիտարկելու համար անընդունելի ճանաչելու մասին վերջնական է, հետևաբար բողոքի նշված կետերը Մեծ Պալատի կողմից մերժվում են (տես՝ K. և T. ընդդեմ Ֆինլանդիայի, գանգատ թիվ 25702/94, § 141, ECHR 2001-VII, և Šilih ընդդեմ Սլովենիայի, գանգատ թիվ 71463/01, §§ 119-121, 9 ապրիլի 2009թ.):
184. Համապատասխանաբար, Մեծ Պալատը քննության է առնելու բողոքի այն կետերը, որոնք ընդունելի էին ճանաչվել Պալատի կողմից ըստ էության դիտարկելու համար, այն է՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի ենթադրյալ խախտման հետ առնչվող:
2. Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքները
185. Կոնվենցիայի 7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները հանդիսանում են օրենքի գերակայության անբաժանելի տարրը և կարևորագույն տեղ են զբաղեցնում Կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության համակարգում: Դրա վկայությունն է այն փաստը, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով արգելվում է այդ հոդվածից բխող պարտավորություններից որևէ շեղում՝ պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում: Ինչպես հետևում է այդ հոդվածի առարկայից և նպատակից, այդ պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա ապահովելու անձանց կամայական քրեական հետապնդումը, մեղադրումը և դատապարտումը կանխարգելող արդյունավետ երաշխիքներ: Հետևաբար Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի սահմանափակվում քրեաիրավական նորմերին հակադարձ ուժ տալն արգելելով, եթե դա հակասում է մեղադրյալի շահերին, այլ նաև սահմանում է ավելի ընդհանուր սկզբունք, համաձայն որի հանցակազմի առկայությունը և դրա համար պատժի սահմանումը կարող է իրականացվել միայն օրենքի ուժով [nullum crimen, nulla poena sine lege], ինչպես նաև սկզբունք, որի համաձայն արգելվում է քրեական օրենքի դրույթները ի վնաս մեղադրյալի շահերի չափազանց ընդլայնված ձևով մեկանաբանելը, օրինակ՝ ըստ համանմանության: Վերը նշված սկզբունքներից հետևում է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է հստակ սահմանվի գործողության հանցակազմը: Այդ պահանջը բավարարված է համարվում, եթե համապատասխան իրավական նորմի ձևակերպումից ելնելով, մարդը, անհրաժեշտության դեպքում դիմելով դատական մեկնաբանության կամ իրազեկ իրավաբանի խորհրդատվության, կարող է պարզել թե ինչպիսի գործողությունների կամ անգործության համար նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Կոնվենցիայի 7-րդ հոդվածում կիրառվող «օրենք» հասկացությունը, համապատասխանում է Կոնվենցիայի մյուս հոդվածներում կիրառվող համանման հասկացությանը և ներառում է ինչպես գրված, այնպես էլ չգրված օրենքը, ինչպես նաև դրանց նկատմամբ ներկայացնում է որակական պահանջներ, այդ թվում՝ հասանելիության և կանխատեսելիության: Մասնավորապես, կանխատեսելիության վերաբերյալ Դատարանը վերստին հիշեցնում է, որ անկախ նրանից թե որքան հստակ են ձևակերպված իրավական նորմերը, ցանկացած իրավական համակարգում անխուսափելիորեն առկա է դրանց դատական մեկնաբանության տարրը: Նորմերի վիճելի կետերի պարզաբանման և դրանք փոփոխվող հանգամանքներին հարմարեցման կարիքն իրեն միշտ զգալ է տալու: Իրոք, Կոնվենցիայի մասնակից որոշ պետություններում քրեական իրավունքի արդյունավետ առաջխաղացումը դատական իրավաստեղծ աշխատանքի շնորհիվ համընդհանուր ճանաչված է և հանդիսանում է իրավական ավանդույթի անհրաժեշտ բաղադրիչը: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այն ձևով, թե յուրաքանչյուր գործի կապակցությամբ կատարվող դատական մեկնաբանության միջոցով իբրև նորմերի աստիճանաբար պարզաբանումը արգելում է քրեական պատասխանատվության ենթարկելը, հաշվի առնելով, որ նման մեկնաբանության արդյունքը համապատասխանում է կատարված հանցագործության բնույթին և այն կարող է ողջամտորեն կանխատեսվել (տես՝ Streletz, Kessler and Krenz ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատներ թիվ 34044/96, 35532/97 և 44801/98, § 50, ECHR 2001‑II; K.-H.W. ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 37201/97, § 85, ECHR 2001‑II (քաղվածքներ), Jorgic ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 74613/01, §§ 101-109, 12 հուլիսի 2007, և Korbely ընդդեմ Հունգարիայի [GC], գանգատ թիվ 9174/02, §§ 69-71, 19 սեպտեմբերի 2008թ.):
186. Վերջապես կոնվենցիայի 7-րդ հոդվածի երկու կետերը միմյանց հետ փոխկապակցված են, և դրանցից մեկի մեկնաբանությունը չի կարող հակասել մյուսին (տես՝ Tess ընդդեմ Լատվիայի (dec.), գանգատ թիվ 34854/02, 12 դեկտեմեբրի 2002թ.): Հաշվի առնելով գործի էությունը և այն, որ այն հիմնված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրանից հետո կիրառվող պատերազմի օրենքների և սովորույթների վրա, Դատարանը տեղին է գտնում հիշեցնելու, որ ինչպես վկայում է Կոնվենցիայի մշակման պատմությունը, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակը կայանում էր նրանում, որ պարզաբանվի այն, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի տարածվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված արտակարգ հանգամանքներում ընդունված օրենքների վրա, որոնք մասնավորապես միտված էին պատերազմական հանցագործությունները պատժելուն և հետևաբար այն որևէ կերպով չի գնահատում այդ օրենքները՝ ոչ իրավական, ոչ էլ բարոյական տեսանկյունից (տես՝ X. ընդդեմ Բելգիայի, գանգատ թիվ 268/57, Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումը տարեգրված 20 հուլիսի 1957թ., Տարեգիրք 1, էջ 241): Ցանկացած դեպքում, ինչպես այնուհետև նշում է Դատարանը, Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնակարգի 6-րդ հոդվածի «բ» կետում պատերազմական հանցագործությունների սահմանումը 1939թ. դրությամբ համարվում էր պատերազմի մասին միջազգային օրենքների և սովորույթների արտացոլումը (տես՝ սույն դատավճռի կետ 118-ը վերևում և կետ 207-ը ստորև):
187. Դատարանն առաջին հերթին գործը կդիտարկի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի տեսանկյունից: Միևնույն ժամանակ Դատարանից չի պահանջվում որոշում կայացնել դիմումատուի անձնական քրեական պատասխանատվության մասին, քանի որ այն գնահատելը լատվիական դատարանների առաջնային պարտականությունն է: Փոխարենը, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին համապատասխան, դատարանը պետք է անդրադառնա երկու խնդիրների՝ նախ և առաջ նա պետք է որոշում կայացնի այն հարցի շուրջ թե արդյոք, հաշվի առնելով 1944թ. մայիսի 27-ի դրությամբ գործող օրենսդրությունը, առկա էին հստակ իրավական հիմքեր դիմումատուին մեղադրանք ներկայացնելու պատերազմական հանցագործություններ կատարելու համար, իսկ այնուհետև գնահատի, թե արդյոք այդ հանցագործությունները օրենքով սահմանված էին բավարար պարզությամբ և կանխատեսելիությամբ, որպեսզի 1944թ. մայիսի 27-ին դիմումատուն կարողանար պատկերացնել թե որ գործողությունների համար նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և համապատասխանաբար կարգավորել իր վարքագիծը (տես՝ Եվրոպական դատարանի վճիռները վերը նշված հետևյալ գործերով. Streletz, Kessler և Krenz, § 51, K.-H. W. ընդդեմ Գերմանիայի, § 46, և Korbely ընդդեմ Հունգարիայի, § 73):
3. Գործին առնչվող հանգամանքները
188. Մինչ այդ երկու հարցերն ուսումնասիրելը Դատարանը կանդրադառնա փաստերի շուրջ սույն գործի երկու կողմերի, ինչպես նաև երրորդ կողմի միջև առաջացած տարաձայնություններին:
189. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ այն ի սկզբանե չպետք է սեփական դիրքորոշմամբ փոխարինի ներպետական ատյանների դիրքորոշումը: Համաձայն Կոնվենցիայի 19-րդ կետի դատարանի պարտականությունը Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելն է: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմի սուբսիդիար բնույթը դատարանի խնդիրը չի կայանում փաստերի շուրջ ներպետական ատյանների կողմից թույլ տրված ենթադրյալ սխալները դիտարկելը, քանի դեռ վերջիններս իրենց որոշումներում չեն անտեսում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները (տես՝ mutatis mutandis [համապատաս փոփոխությքուններով], Schenk ընդդեմ Շվեյցարիայի, դատավճիռ թվագրված՝ 12 հուլիսի 1988թ., Series A գանգատ թիվ 140, էջ29, § 45, վերը նշված Streletz, Kessler և Krenz, § 49; և վերը նշված Jorgic, § 102), բացառությամբ այն դեպքերի, երբ ներպետական ատյանի գնահատականը բացարձակապես կամայական բնույթ է կրում:
190. Պալատի եզրակացութան համաձայն դիմումատուների դատավարությունը բավարարել էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին (տես՝ սույն դատավճռի 182–184 կետերը): Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման մասին բողոքին, Մեծ Պալատը, համամիտ լինելով Պալատին, հիմքեր չի գտնում կասկածի տակ դնելու լատվիական դատարանների դատավճիռներում, մասնավորապես՝ Քրեական գործերով դատական կոլեգիայի 2004թ. ապրիլի 20-ի որոշման մեջ ներկայացված 1944թ. մայիսի 27-ին տեղի ունեցած դեպքերի փաստացիական նկարագրությունը, որն անփոփոխ էր թողնվել Լատվիայի Գերագույն դատարանի Սենատի կողմից:
191. 1944թ. մայիսի 27-ին տեղի ունեցած դեպքերի շուրջ ներպետական դատարանների կողմից վերհանված փաստերը փաստացիական նկարագրությունը ամփոփ ներկայացված էին սույն դատավճռի 15-20 կետերում և դրանց շրջանակում Դատարանն առանձնացնում է հետևյալ առանցքային հանգամանքները: Երբ դիմումատուի ջոկատը ներխուժեց Մալիե Բատի, գյուղի բնակիչները մարտական գործողություններին չէին մասնակցում, այլ պատրաստվում էին տոնել Հոգեգալուստը, ընդ որում բոլոր հետագայում սպանված գյուղի բնակիչներին պարտիզանները գտել էին իրենց տներում (մեկին բաղնիսում, իսկ մյուսին անկողնում): Թեև գյուղի այդ բնակիչների տներում զենք և զինամթերք էր հայտնաբերվել, որն իրենց տրամադրել էր գերմանական հրամանատարությունը, նրանցից ոչ մեկը այդ կամ որևէ այլ զենք կրելիս չէր եղել: Պալատը հանգեց այն եզրակացության (տես՝ սույն գործով Պալատի դատավճռի 127-րդ կետը), որ այդ փաստը գործի համար էական նշանակություն չէր ներկայացնում, սակայն Մեծ Պալատը, ելնելով ստորև ներկայացվող նկատառումներից, այլ կարծիք կազմեց այդ հարցի վերաբերյալ: Թեև Մեծ Պալատում գործի քննարկման ժամանակ դիմումատուն պնդում էր, որ իրենք կենդանի վիճակում ոչ ոքու չէին այրել, սակայն լատվիական դատարանները պարզել էին, որ հրկիզված տնամերձ շինություններում իրենց վախճանն էին գտել չորս հոգի, այդ թվում՝ երեք կանայք: Վերջապես, գյուղի զոհված բնակիչներից ոչ մեկը փախչել չէր փորձել և պարտիզաններին որևէ դիմադրություն չէր ցուցաբերել: Գնդակահարվելուց առաջ նրանցից ոչ մեկը զինված չէր, նրանք չէին դիմադրում և գտնվում էին դիմումատուի ջոկատի հսկողության տակ:
192. Լատվիական դատարանները հերքել էին դիմումատուի որոշ պնդումները գործի փաստացիական հանգամանքների վերաբերյալ: Այդպես, չէր ապացուցվել, որ մայոր Chugunov-ի ջոկատը գերմանացիներին հանձնել էին գյուղի բնաիչները: Ներպետական դատարանները հանգել էին այն եզրակացության, որ դա արել էր Meikuls Krupniks-ը, ողջամտորեն գտնելով, որ իր ցախանոցում ջոկատի գտնվելը սպառնում էր իր ընտանիքի անվտանգությանը: Արխիվային տվյալները թույլ չեն տալիս պնդելու, որ գյուղի բնակիչները Schutzmänner-էին (գերմանացիներին օժանդակող ոստիկանության աշխատակից), իսկ aizsargi-էին (Լատվիայի ազգային գվարդիայի անդամ) միայն Bernards Šķirmants-ը և նրա կինը: Հստակ չէր պարզվել նաև թե ինչ պատճառով էր գերմանական հրամանատարությունը զենք հատկացրել գյուղի բնակիչներին (արդյոք մայոր Chugunov-ի ջոկատի մասին տեղեկատվություն տրամադրելու համար թե որովհետև նրանք Schutzmänner կամ aizsargi-էին, կամ կրում էին որևէ այլ օժանդակող պարտականություն):
193. Գործի կողմերը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը շարունակում էին վիճարկել այդ հարցերը Եվրոպական դատարանի առջև, իսկ դիմումատուն Մեծ Պալատին նոր նյութեր էր տրամադրել Լատվիայի Պետական արխիվից: Դատարանը նշում է, որ վիճարկելի փաստերը վերաբերում են մարտական գործողություններում գյուղի զոհված բնակիչների մասնակցության աստիճանին (մայոր Chugunov-ի ջոկատը գերմանացիներին հանձնելու պարագայում, որպես Schutzmänner կամ aizsargi, կամ էլ որևէ այլ պաշտոնական օժանդակ դերում) և դրանից բխող իրենց իրավական կարգավիճակին և օրինական պաշտպանվածության իրավունքին: Ներպետական դատարանները հանգել էին այն եզրակացության, որ գյուղի վերոհիշյալ բնակիչները «քաղաքացիական անձինք» էին, որին համամիտ էր նաև Լատվիայի կառավարությունը: Դիտարկելով լատվիական դատարանների որոշ եզրահանգումները գործի փաստացիական հանգամանքների մասին, Պալատը եկավ եզրակացության, որ գյուղում բնակվող տղամարդիք «կոլաբորացիոնիստ» էին, մինչդեռ կանանց վերաբերյալ եզրակացությունն այլ էր: Դիմումատուն և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պնդում էին, որ գյուղի բնակիչները «կոմբատանտ» էին:
194. Հաշվի առնելով վերոշարադրյալ տարաձայնությունները, Մեծ Պալատըն իր հերթին վերլուծության է ենթարկելու գործը՝ որպես ելակետ ընդունելով դիմումատուի համար առավել բարենպաստ վարկածը, այն է, որ գյուղի զոհված բնակիչները պատկանում էին «մարտական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձ» դասին (ըստ որի, դիմումատուի պնդմամբ գերմանական հրամանատարությանը տեղեկացնելով պարտիզանական ջոկատի մասին նրանք կատարել են այնպիսի գործողություն, որը կարելի է անվանել «պատերազմական դավաճանություն»[16]) կամ էլ, որ նրանք ունեին «կոմբատանտի» իրավական կարգավիճակ (այն դեպքում, եթե նրանք ենթադրաբար հանդես էին գալիս վերը նշված օժանդակ դերերից որևէ մեկում):
195. Դատարանը մատնանշում է, որ գյուղի բնակիչները կամավոր աշխարհազորի անդամներ չէին (franc tireurs), հաշվի առնելով նրանց ենթադրյալ այն գործողությունների բնույթը, որոնք հանգեցրել էին գյուղի վրա հարձակմանը և որ այդ պային նրանք մարտական գործողություններին չէին մասնակցում[17]: Զանգվածային ապստամբության հասկացությունը [levée en masse] նույնպես կիրառելի չէր, քանի որ Մալիե Բատի գյուղն արդեն իսկ գրավված էր գերմանացիների կողմից[18]:
4. Արդյո՞ք 1944թ. առկա էին դիմումատուին մեղսադրված հանցագործությունների հստակ իրավական հիմքերը:
196. Դիմումատուն մեղավոր էր ճանաչվել 1961թ. Քրեական օրենսգրոքի 68-3 հոդվածով նախատեսված հանցագործությունները կատարելու համար, որն ընդգրկվել էր Օրենսգրքում Լատվիայի Գերագույն Խորհրդի 1993թ. ապրիլի 6-ի հրամանագրով: Թեև այնտեղ նշված էր, որ որոշ գործողություններ պատերազմի օրենքների և սովորույթների խախտում են հանդիսանում, պատերազմական հանցագործությունների սահմանումը այդ հոդվածում հիմնված էր «համապատասխան օրինական կոնվենցիաների վրա» (տես սույն դատավճռի 48-րդ կետը): Ուստի պատերազմական հանցագործությունների համար դիմումատուի մեղադրական դատավճռի հիմքում ընկած էին միջազգային իրավունքի, այլ ոչ թե ներպետական օրենսդրության նորմերը: Դատարանի կարծիքով այդ դատավճիռը պետք է հիմնականում դիտարկել հենց այդ տեսանկյունից:
197. Դատարանը վերստին հիշեցնում է, որ ներպետական օրենսդրության մեկնաբանության հետ կապված խնդիրների լուծումը առաջին հերթին գտնվում է պետական իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների իրավասության ներքո, ուստի իր դերը եզրափակվում է նման մեկնաբանությունների Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության աստիճանի գնահատմամբ (տես՝Waite և Kennedy ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 26083/94, § 54, ECHR 1999‑I, և վերը նշված Korbely, § 72):
198. Այդուհանդերձ մեծ Պալատը համամիտ է Պալատի հետ առ այն, որ Դատարանի հսկիչ լիազորությունները պետք է ընդլայնվեն, այն դեպքերում երբ կոնվենցիոն իրավունքով, սույն պարագայում ՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածով, պահանջվում է, որպեսզի քրեական կարգով դիմումատուի մեղադրանքն ու դատապարտումը հիմնվեն համապատասխան իրավական բազայի վրա: Համաձայն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի Դատարանը պետք է դիտարկի, թե արդյոք այն ժամանակահատվածում, որի մասին խոսք է գնում այս գործում, առկա էին դիմումատուի նկատմամբ կայացված մեղադարկան դատավճռի հիմքերը և, մասնավորապես, Դատարանը պետք է համոզվի, որ այն արդյունքը, որին հասել էին ներպետական դատարանները (այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 68-3 նախատեսված պատերազմական հանցագործությունների կատարման մեջ դիմումատուին մեղավոր ճանաչելը), համապատասխանում է Կոնվենցիայի պահանջներին, նույնիսկ եթե Դատարանի իրավական մոտեցումները և հիմնավորումները չեն համընկնում ներպետական դատարանների համապատասխան որոշումների հետ: Եթե Դատարանը կաշկանդված լինի իր հսկիչ լիազորություններում, ապա դա ընդհանրապես կարժեզրկի Կոնվենցիայի 7-րդ հոդվածը: Ուստի, Դատարանը կարծիք չի հայտնի ստորին ատյանի ներպետական դատարանների կողմից արտահայտված տարբեր դիրքորոշումների, մասնավորապես 2003թ. հոկտեմբերին Լատգալի շրջանային դատարանի դիրքորոշման վերաբերյալ, որն ակտիվորեն վկայակոչում է դիմումատուն, որին սակայն համամիտ չէր Քրեական գործերով դատական կոլեգիան: Փոխարենը Դատարանը պետք է որոշի թե արդյոք այն արդյունքը, որին հասել էր Քրեական գործերով դատական կոլեգիան, որի որոշումն անփոփոխ էր թողնվել Լատվիայի Գերագույն դատարանի Սենատի կողմից, համապատասխանում էր Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին (տես՝ վերը նշված Streletz, Kessler and Krenz, §§ 65-76):
199. Դատարանը ընդհանուր առմամբ պետք է որոշի, թե արդյոք, հաշվի առնելով 1944թ. դրությամբ գոյություն ունեցող միջազգային իրավական նորմերը, առկա էին դիմումատուին դատապարտելու համար հստակ իրավական հիմքերը (տես, mutatis mutandis, վերը նշված Korbely ընդդեմ Հունգարիայի, § 78):
(ա) Դիմումատուի և գյուղի բնակիչների իրավական կարգավիճակի նշանակալիությունը
200. Սույն գործի կողմերը, սույն դատավարությունում որպես երրորդ կողմ ներգրավված պետությունները և Պալատը համամիտ են, որ դիմումատուին պետք է տրվի «կոմբատանտ» կարգավիճակը: Նկատի ունենալով, որ դիմումատուն մարտական գործողություններին մասնակցում էր ԽՍՀՄ-ի կողմից և Մալիե Բատի գյուղ ներխուժած «կարմիր պարտիզաններ» ջոկատի հրամանատարն էր (տես՝ սույն դատավճռի 14-րդ կետը), ապա նա սկզբունքորեն կարող էր համարվել կոմբատանտ՝ միջազգային իրավունքի այն չափանիշների տեսանկյունից, որոնք ձևավորվել էին մինչ 1907թ. Հաագայի Կարգի հաստատումը[19], և վերհաստավելով այդ Կարգով[20], 1939թ. դրությամբ դարձել էին միջազգային իրավունքի անբաժանելի մասը[21]:
201. Մեծ Պալատը նշում է, որ ոչ լատվիական դատարաններում, ոչ էլ Եվրոպական դատարանում չի վիճաչկվել այն, որ գյուղի վրա հարձակման ժամանակ դիմումատուն և նրա զինվորները կրել էին գերմանական վերմախտի զինվորական համազգեստը և, հետևաբար, չէին համապատասխանել կոմբատանտ որակավորվելու համար վերը նշված բոլոր չափանիշներին: Դա կարող է նշանակել, որ դիմումատուն զրկվում է կոմբատանտի կարգավիճակից [22] (կորցնելով նաև հարձակվելու իրավունքը[23]), ընդ որում թշնամու համազգեստի կրումը ինքնին կարող է հանցագործություն հանդիսանալ[24]: Այնուամենայնիվ ներպետական դատարանները դիմումատուին այդ հիմքերով առանձին պատերազմական հանցագործություն կատարելու մեղադրանք չէին ներկայացրել: Այդ գործոնը, սակայն, որոշակիորեն առնչվում է այլ փոխկապակցված պատերազմական հանցագործությունների հետ, որոնցում նա մեղադրվում էր (մասնավորապես, այն որ նա չարանենգորեն սպանել և վիրավորել էր գյուղի բնակիչներին – տես՝սույն դատավճռի 217-րդ կետը): Ուստի Դատարանը ելնելու է նրանից, որ դիմումատուն և նրա ջոկատը «կոմբատանտ» էին: Գյուղի զոհված բնակիչների վերաբերյալ հնարավոր մոտեցումներից մեկն այն է, որ նրանց նույնպես կարելի էր «կոմբատանտ» համարել (տես՝սույն դատավճռի 194-րդ կետը):
202. Ինչ վերաբերում է կոմբատանտի կարգավիճակին ուղեկցող իրավունքներին, 1944թ. jus in bello նախատեսում էր ռազմագերու կարգավիճակի իրավունք այն դեպում, եթե կոմբատաները գերի էին վերցվել, անձնատուլ էին եղել կամ շարքից դուրս էին բերվել, իսկ ռազմագերիներն ունեին մարդկային վերաբերմունքի իրավունք[25]: Հետևաբար, 1944թ. դրությամբ jus in bello-ի համաձայն, ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումը կամ նրանց հետ հաշվեհարդար տեսնելը դիտվում էր որպես անօրինական[26], իսկ զենք օգտագործելը թույլատրվում էր միայն այնպիսի դեպքերում, ինչպիսիք էին օրինակ՝ ռազմագերու կողմից փախստի դիմելու կամ իրեն գերի վերծրած զինծառայողների վրա հարձակվելու փորձը[27]:
203. Ինչ վերաբերում է գյուղի զոհված բնակիչների վերաբերյալ մեկ այլ մոտեցման՝ «մարտական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձանց» պաշտպանվածությանը, Դատարանը նշում է, որ 1944թ. կոմբատանտների և քաղաքացիական անձանց տարբերակումը (և այդ երկու դասերից յուրաքանչյուրի համար նախատեսված պաշտպանությունը) հանդիսանոիժւմ էր պատերազմի օրենքների և սովորույթների անկյունաքարը և ՄԱԿ-ի Միջազգային դատարանն (ICJ) այն համարել էր «մարդասիրական իրավունքի մասին տեքստերի հիմքում ընկած երկու հիմնական սկզբունքներ»-ից մեկը[28]: Ավելի վաղ շրջանի պայմանագրերն ու հռչակագրերը վկայում են այն մասին, որ 1944թ. դրությամբ «քաղաքացիական անձինք» էին համարվում բոլոր նրանք, ովքեր կոմբատանտների թվին չէին պատկանում[29]: Բացի այդ 1944թ. գործում էր միջազգային իրավական սովորույթ, համաձայն որի քաղաքացիական անձինք չէին կարող հարձակման ենթարկվել այնքան ժամանակ, քանի դեռ անմիջականորեն չէին մասնակցում մարտական գործողություններում[30]:
204. Ի վերջո, եթե առկա էին հիմքեր կասկածելու, որ ներգրավվելով մարտական գործողություններում քաղաքացիական անձինք խախտել էին jus in bello (օրինակ՝ պատերազմական դավաճանություն էին կատարել՝ տեղեկացնելով գերմանական հրամանատարությանը պարտիզանական ջոկատի մասին — տես՝ սույն դատավճռի 194-րդ կետը), ապա հետագայում նրանք այդ բանի համար կարող էին ձեռբակալվել, հայտնվել արդար դատարանի առջև և դատապարտվել զինվորական կամ քաղաքացիական դատարանի կողմից: Նրանց նկատմամբ կամայական արտադատարանական հաշվեհարդար տեսնելը կհակասեր պատերազմի օրենքներին և սովորույթներին[31]:
(բ) Արդյո՞ք 1944թ. գոյություն ուներ ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների համար:
205. 1944թ. պատերազմական հանցագործության գերակշռող սահմանման համաձայն այն պատերազմի օրենքներն ու սովորույթները ոտնահարող հանցագործությունն էր[32]:
206. Ստորև ներկայացվում են Եվրոպական դատարանի ուշադրությանն արժանացած պատերազմի օրենքների և սովորույթների կանոնակարգման և Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում ֆիզիկական անձանց միջազգային քրեական պատասխանատվության ինստիտուտի զարգացման հիմնական փուլերը:
207. Պատերազմական հանցագործություն հասկացությունը սկիզբ է առել շատ հարյուրամյակներ առաջ, սակայն ֆիզիկական անձին պատերազմական հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմ պարունակող արարքների հիմնավոր կանոնակարգումն իրականացվեց տասնիններորդ դարի կեսերին: 1863թ. Լիբեռի կանոնագրքով (տես սույն դատավճռի 63-77 կետերը), որի մի շարք հոդվածների հիմքում ընկած է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության սկզբունքը, նախատեսվեցին պատերազմի օրենքների և սովորույթների դեմ բազմաթիվ հանցագործություններ և դրանց համար կիրառելի պատժամիջոցներ[33]: Թեև Լիբեռի կանոնագիրքն ամերիկյան իրավական ակտ է, այն դարձավ պատերազմի օրենքների և սովորույթների առաջին ժամանակակից օրենսգիրքը և մեծապես ազդեց հետագա միջազգային համաժողովների, մասնավորապես 1874թ. Բրյուսելյան համաժողովի ընթացքում դրանց կանոնակարգման շուրջ իրականացվող աշխատանքնռրի վրա (տեսսույն դատավճռի 79-րդ կետը): 1880թ. Օքսֆորդի ձեռնարկում արգելվեցին պատերազմի օրենքներին և սովորույթներին հակասող բազմաթիվ գործելակերպեր և միանշանակորեն նախատեսվեց, որ դրանց դիմող անձինք ենթարկվելու են «քրեական օրենքով սահմանված պատժի»: Վաղ շրջանի նշված կանոնակարգող փաստաթղթերը, հատկապես Բրյուսելյան հռչակագրի նախագիծը, իրենց հերթին հիմք հանդիսացան 1907թ. Հաագայի կոնվենցիայի և դրան կից Կարգի համար: Այդ հետագա պայմանագրերը կանոնակարգման ուղղությամբ մինչ այդ կատարված բոլոր փորձերից առավել նշանակալից էին և 1907թ. դրությամբ արտացոլում էին պատերազմի օրենքներն ու սովորույթները, բացի այդ այնտեղ տրված էին մարդասիրական իրավունքի առանցքային հասկացությունների սահմանումները (կոմբատանտներ, զանգվածային ընդվզում [levée en masse], շարքից դուրս եկած անձ [hors de combat]), մանրամասնորեն թվարկվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների դեմ հանցագործությունները, նաև Մարտենսի վերապահման միջոցով նախատեսվում էր բնակչության և հակամարտող կողմերի պաշտպանվածությունն այն դեպքերում, երբ վերջիններիս վրա չէին տարածվում 1907թ. Հաագայի կոնվենցիայի և դրան կից Կարգի դրույթները: Այդ փաստաթղթերի համաձայն պատասխանատվությունն ընկնում էր այն պետությունների վրա, որոնք պարտավոր էին իրենց զորքերի համար հրապարակել միմյանց չհակասող ղեկավար ձեռնարկներ և փոխհատուցում վճարել՝ իրենց զորքերի կողմից ձեռնարկների կանոնները խախտելու դեպքում:
Առաջին աշխարհամարտի հետևանքները քաղաքացիական բնակչության համար հանգեցրեցին նրան, որ Վերսալի և Սևռի պայմանագրերում ներկայացվեցին ենթադրյալ պատերազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու, նրանց դատելու և պատժի ենթարկելու մասին դրույթները: 1919թ. Միջազգային հանձնաժողովի (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո) և պատերազմական հանցագործությունների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո) աշխատանքը լուրջ ներդրում ունեցավ միջազգային իրավունքում ֆիզիկական անձնանց քրեական պատասխանատվության սկզբունքների մշակման հարցում: «Ժնևյան իրավունքը» (մասնավորապես՝ 1864, 1906 և 1929 թվականների կոնվենցիաները — տես՝ սույն դատավճռի 53–62 կետերը) պաշտպանություն էր սահմանում պատերազմի զոհերի համար և երաշխիքներ էր նախատեսում անաշխատունակ զինծառայողների և մարտական գործողություննեորւմ չմասնակցող անձանց համար: «Հաագայի իրավունքն» ու «Ժնևյան իրավունքը» սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ՝ երկրորդը լրացնում էր նախորդին: Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կանոնադրությունը պարունակում է պատերազմական հանցագործությունների ոչ ամբողջական ցուցակ, որոնց համար նախատեսված էր անհատական քրեական պատասխանատվություն: Նյուրնբերգյան դատավճռում արտահայտվում էր այն դիրքորոշումը, որ 1907թ. Հաագայի կոնվենցիայում և դրան կից Կարգում ներկայացված մարդասիրական իրավունքի նորմերը 1939թ. դրույթամբ «ճանաչում էին ստացել բոլոր քաղաքակիրթ ազգերի մոտ և դիտվում էին որպես պատերազմի օրենքների ու սովորույթների արտացոլում», իսկ այդ նորմերի խախտումը հանցագործություն էր, որի համար պատասխանատվություն էին կրում ֆիզիկական անձինք: Ժամանակակից իրավական տեսությունը հանգում էր այն մտքին, որ նշված ժամանակահատվածում միջազգային իրավունքում արդեն իսկ ձևավորված էր պատերազմական հանցագործությունների հասկացությունը, որոնց կատարելու համար ֆիզիկական անձինք պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության: Այդ իսկ պատճառով Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության քրեական պատասխանատվության հարցերը կարգավորոց դրույթները ex post facto [հակադարձ ուժ ստացած] դրույթներ չէին: Հետագայում Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության և դատավճռի հիման վրա ձևակերպվեցին Նյուրնբերգյան սկզբունքները, որոնցում տրվում էր պատերազմական հանցագործությունների նույնն սահմանումը, ինչ որ Կանոնակարգում և նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ոք, որ կկատարի միջազգային իրավունքով որպես հանցագործություն սահմանված արարք, կրելու է ամբողջական պատասխանատվություն և ենթարկվելու է պատժի[34]:
208. Կանոնակարգման ողջ շրջանում պատերազմի օրենքների և սովորույթների առաջխաղացման գլխավոր շարժիճ ուժը ներպետական քրեական դատարաններն ու զինվորական դատարաններն էին: Պատերազմական հանցագործների հետապնդումը միջազգային ռազմական դատարանների կազմավորման միջոցով իրականացվում էր բացառիկ դեպքերում և Նյուրնբերգյան դատավճռում միանշանակորեն ճանաչվել էր ներպետական դատարանների դերը պատերազմի օրենքների և սովորույթների գործադրման հարցում: Համապատասխանորեն, միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների վրա հիմնված պետությունների միջազգային պատասխանատվությունը[35] չէր բացառում միջազգային սովորույթից բխող նրանց պարտավորությունը՝ ներպետական քրեական դատարանների և զինվորական դատարանների միջոցով հետապնդելու և պատժելու ֆիզիկական անձանց պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու համար:
Միջազգային և ներպետական իրավունքը (այդ թվում՝ միջազգային իրավական նորմերի ներառումը ներպետական օրենսդրությունում) հիմքեր էր ստեղծում պատերազմական հանցագործների դատական հետապնդման և պատասխանատվության ենթարկման համար ներպետական մակարդակով: Այդպես, այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէր որևէ առանձին պատերազմական հանցագործության հանցակազմը, ներպետական դատարանը կարող էր իր դիրքորոշումը հիմնավորել միջազգային իրավունքի նորմերով, չխախտելով «չկա հանցագործություն առանց այն նախատեսող օրենքի» [nullum crimen sine lege] և «չկա պատիժ առանց այն նախատեսող օրենքի» [nulla poena sine lege] սկզբունքները[36]:
209. Անդրադառնալով ներպետական դատարանների դատավճիռներին, Եվրոպական դատարանը նշում է, որ թեև շատ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև մինչ Առաջին աշխարհամարտը լույս տեսած ռազմական ձեռնարկներով պատերազմական հանցագործություններն արգելված էին, սակավաթիվ պետություններ էին իրականացնում սեփական պատերազմական հանցագործների դատական հետապնդումը[37]: Ֆիլիպիններում զինված հակամարտության ժամանակ ԱՄՆ-ում ստեղծված զինվորական դատարանները[38], ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո կայացած Լեյպցիգի և թուրքական դատավարություններն այդ տեսանկյունից կարևոր և ընդօրինակելի բացառություններ էին: Վերջապես, Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց ի վեր հստակ դրսևորվեց պատերազմական հանցագործների դատական հետապնդման միտումը[39], ընդ որում միջազգային դաստարանների և ռազմական տրիբունալների կողմից հետապնդմանը զուգահեռ շարունակում էր գործել ներպետական մակարդակով դրանց հետապնդման սկզբունքը[40]: Համապատասխանաբար, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կարևորագույն դեր խաղացող միջազգային ռազմական դատարանների գործունեության հետ մեկտեղ պատերազմի ընթացքում (հիմնականում ԽՍՀՄ-ում[41]) և դրա ավարտից անմիջապես հետո[42] տեղի էին ունենում ներպետական մակարդակով դատավարություններ: Դրանք բոլորը վերաբերում էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործություններին, որոնցից մի քանիսն արժանի են հատուկ ուշադրության, քանի որ դրանց շրջանակում իրականացվել էր պատերազմի օրենքների և սովորույթների համապատասխան սկզբունքների համապարփակ վերլուծություն, մասնավորապես՝ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող կոմբատանտների և քաղաքացիական անձանց գործերով արդար դատավարություն անցկացնելու անհրաժեշտության խնդրի շուրջ:
210. Եվրոպական դատարանն արդեն անդրադարձել էր 1940թ. Լատվիային ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելու հարցի վերաբերյալ սույն գործի կողմերի և որպես երրորդ կողմ ներգրավված պետությունների մանրամասն և իրարամերժ պնդումներին, և հետևաբար, այն հարցի, թե արդյոք 1944թ. մայիսի 24-ի գործողությունները կապված են միջազգային զինված բախման հետ և արդյոք դրանք կարող են այդ կապակցությամբ դիտվել որպես պատերազմական հանցագործություն: Մեծ Պալատը գտնում է (համամիտ լինելով այդ հարցում Պալատի հետ – տես՝ Պալատի դատավճռի 112-րդ կետը), որ Լատվիայի ԽՍՀՄ-ում ընդգրկման օրինականության հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելն իր խնդիրը չէ, և բոլոր դեպքերում սույն գործով դա անհրաժեշտ չէ: Թեև 1944 թվականին որևէ գործողություն պատերազմական հանցագործություն համարելու և այդ կապակցությամբ դատաքննություն անցկացնելու նախապայման էր նման գործողության և զինված հակասության միջև կապ հայնտաբերելը, սակայն դա չի նշանակում որ նման հանցագործության համար մեղադրանք կարող էր ներկայացվել միայն հակամարտող պետության զինված ուժերում ընդգրկված կամ այդ պետության քաղաքացի հանդիսացող անձանց: Նման դեպքերում պահանջվում էր ենթադրյալ հանցագործության և միջազգային զինված հակամարտության միջև կապի առկայությունը, այլ կերպ ասած անհրաժեշտ էր, որպեսզի ենթադրյալ հանցագործությունը միտված լիներ ռազմական նպատակներին հասնելուն[43]: Ինչպես պարզել էին Լատվիայի ներպետական դատարանները, 1944թ. մայիսի 27-ի ռազմական գործողության դրդապատճառը այն էր, որ գյուղի որոշ բնակիչներ կասկածվում էին գերմանական զինվորական հրամանատարության հետ համագործակցելու մեջ: Ուստի, ակնհայտ է, որ վիճարկվող գործողություններն ուղղակիորեն բխում էին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև ռազմական հակամարտությունից: Կասկած չի հարուցում նաև այն, որ դիմումատուի ջոկատի գործողությունները միտված էին ԽՍՀՄ-ի ռազմական նպատակներին հասնելուն:
211. Դատարանի տեսանկյունից հրամանատարների անձնական պատասխանատվության սկզբունքը նախատեսում էր քրեական պատասխանատվության կանչելու հնարավորություն, որի համաձայն հրամանատարը կարող էր պատժվել իրավիճակն իր հսկողության տակ չպահելու դեպքում, այլ ոչ թե անձնական քրեական պատասխանատվություն էր կրում այլ անձանց գործողությունների համար: Միևնույն ժամանակ ենթակաների գործողությունների համար քրեական պատասխանատվության հասկացությունը բխում է սովորական պատերազմի մասին երկու արմատականացված նորմերից, այն է՝ կոմբատանտը գտնվում է որևէ անձի հրամանատարության տակ և, երկրորդը, նա պարտավոր է պահպանել պատերազմի օրենքներն ու սովորույթները (տես՝ սույն դատավճռի 200-րդ կետը)[44]: Ենթակաների գործողությունների համար անձնական քրեական պատասխանատվության սկզբունքը կիրառվել էր մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմ տեղի ունեցած որոշ դատական վարույթներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և այն ավարտվելուց անմիջապես հետո ընդունված որոշ իրավական ակտերում և պետությունների հռչակագրերում[45], ինչպես նաև շարունակվել էր կիրառվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների շուրջ ներպետական և միջազգային դատարաններում անցկացվող դատավարություններում[46]: Այնուհետև այն դարձավ սովորական միջազգային իրավունքի սկզբունք[47] և որպես ընդհանուր բնույթի դրույթ ներառվեց միջազգային ռազմական դատարանների հիմնադիր փաստաթղթերում[48]:
212. Ի վերջո, այն դեպքերում, երբ միջազգային իրավունքով պատերազմական հանցագործությունների համար հստակ պատասխանատվության միջոցներ չեն նախատեսվում, ներպետական դատարաններն իրավասու են մեղադրյալին մեղավոր ճանաչել և դատապարտել ներպետական քրեական օրենսդրության նորմերի հիման վրա[49]:
213. Ուստի Դատարանը գտնում է, որ 1944թ. մայիս ամսվա դրությամբ պատերազմական հանցագործությունները սահմանվում էին որպես արարքներ, որոնք հակասում էին պատերազմի օրենքներին և սովորույթներին և որ այդ ժամանակ միջազգային իրավունքում ձևավորվել էին դրանց կատարելու համար դատական հետապնդման հիմնական սկզբունքները և կազմվել էր պատերազմական հանցագործություններ համարվող գործողությունների ընդգրկուն ցուցակը: Պետություններն առնվազն օժտված էին իրավունքով (եթե ոչ պարտականությամբ) նման հանցագործություններ կատարած ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, այդ թվում՝ հրամանատարների պատասխանատվության նորմերին համապատասխան: Համապատասխանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո միջազգային և ներպետական դատական ատյանները դատական հետապնդում էին իրականացնում զինծառայողների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունների համար:
(գ) Այն պատերազմական հանցագործությունները, որոնց համար դատապարտվել էր դիմումատուն
214. Հետևաբար Դատարանը քննության է առնելու այյն հարցը, թե արդյոք 1944թ. առկա էին դիմումատուին մեղսադրված պատերազմական հանցագործությունների համար դատական հատապնդման բավարար աստիճանի հստակությամբ և ժամանակի պահանջների համապատասխանող իրավական հիմքեր: Նման քննություն անցկացնելիս Դատարանը առաջնորդվելու է հետևյալ ընդհանուր սկզբունքներով:
215. Դատարանը հիշատակում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հայտարարությունը Կորֆուի նեղուցքի մասի գործի կապակցությամբ (Corfu Channel[50]): Այդ գործի ներքո տարածքային ջրերում ականադաշտի մասին ծանուցման և մոտեցող նավերին այդ մասին զգուշացման պարտավորությունը բխում էր ոչ թե 1907թ. 8-րդ Հաագայի կոնվենցիայից, որը կիրառվում էր պատերազմների ժամանակ, այլ «ընդհանուր և համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա», որոնցից առաջինը ՄԱԿ-ի Միջազգային դատարանն անվանել էր «տարրական մարդկայնային մոտեցում», նշելով որ խաղաղության ժամանակաշրջանում դրանց նկատմամբ էլ ավելի խիստ պահանջներ են ներկայացվում քան պատերազմում: Հետագայում, «Միջուկային զենքի օգտագործման կամ սպառնալիքի լեգիտիմության մասին» ՄԱԿ-ի խորհրդակցական եզրակացությունում[51], ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մատնանշեց «մարդասիրական իրավունքի մասին տեքստերի հիմքում ընկած երկու հիմնական սկզբունքները»: Վերոնշյալ սկզբունքներից առաջինը, որի մասին արդեն հիշատակվել էր սույն դատավճռում, դա քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև տարբերակման անցկացումն է, որը միտված է «քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը», իսկ երկրորդը՝ «կոմբատանտներին ավելորդ տառապանք չպատճառելը»[52]: Հիմք ընդունելով Մարտենսի վերապահումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նշեց, որ Հաագայի և Ժնևի կոնվենցիաները Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի դատավճռի հետ միաժամանակ դարձել են «սովորական միջազգային իրավունքի անսասան սկզբունքները»: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կարծիքով դա բացատրվում էր նրանով, որ զինված հակամարտությունների նկատմամբ կիրառվող հսկայական թվի մարդասիրական նորմերը «մարդ անհատի հարգանքի» և «մարդկայնության մասին տարրական պատկերացումների» տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեին: Այդ սկզբունքները, այդ թվում՝ Մարտենսի վերապահումը, հանդիսանում էին այն իրավական նորմերը, որոնցով պատերազմական պայմաններում գործողությունները գնահատելիս պետք է առաջնորդվեին դատարանները[53]:
216. Դատարանն առաջին հերթին նշում է՝ ներպետական դատարանները դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ սահմանելիս այն բանի համար, որ նա դաժան վերաբերմունք էր դրսևորել գյուղի բնակիչների նկատմամբ, վիրավորել և սպանել էր նրանց, գլխավորապես հիմնվում էի 1949թ, 4-րդ Ժնևի կոնվենցիայի դրույթների վրա (տես՝ սույն դատավճռի 60–62 կետերը): Հաշվի առնելով, մասնավորապես, 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի 23-րդ հոդվածի «գ» կետը, Դատարանը գտնում է, որ եթե նույնիսկ գյուղի զոհված բնակիչները համարվեն կոմբատանտներ կամ մարտական գործողություններում մասնակցող քաղաքացիական անձինք, 1944թ. jus in bello-ն նրանց սպանության և դաժան վերաբերմունքի գործողությունները դիտարկում էր որպես պատերազմական հանցագործություն, քանի որ այդ գործողությունները ոտնահարում էին պատերազմի օրենքների և սովորույթների հիմնարար կանոնը, այն է՝ շարքից դուրս եկած հակառակորդի պաշտպանված լինելը: Որպեսզի այդ սկզբունքը գործեր, մարդը պետք է վիրավորված, շարքից դուրս բերված կամ որևէ այլ պատճառով պաշտպանվելու ունակությունից զրկված լիներ (այդ թվում նաև՝ զենք չկրելու ուժով), ընդ որում պարտադիր չէր, որ նա ունենանր որևէ հատուկ իրավական կարգավիճակ, բացի դրանից չէր պահանջվում, որպեսզի նա ֆորմալ ձևով գերի հանձնվեր[54]: Եթե գյուղի բնակիչները կոմբատանտ լինեին, ապա նրանք նույնպես իրավունք ունեին պաշտպանված լինելու որպես ռազմագերիներ, որոնք գտնվում էին դիմումատուի և նրա ջոկատի իշխանության տակ, և այդ դեպքում, նրանց նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքը և կամայական հաշվեհարդարը կհակասեր ռազմագերիների պաշտպանության հարցը կարգավորող պատերազմի բազմաթիվ օրենքներին և սովորույթներին (այդ մասին նշվել էր սույն դատավճռի 202 կետում): Հետևաբար, երբ ջոկատի պարտիզանները դաժան վերաբերմունք էին դրսևորում գյուղի բնակիչների նկատմամբ, վիրավորում և սպանում էին նրանց, ապա պատերազմական հանցագործություն էին կատարում:
217. Երկրորդ, Դատարանը հանգում է այն կարծիքին, որ դիմումատուին մեղավոր չանաչելու համար նաև գյուղի բնակիչներին չարանենգորեն վիրավորելու և սպանելու մեջ ներպետական դատարանները հիմնավորված կերպով վկայակոչում էին 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի 23-րդ հոդվածի «բ» կետը: Չարանենգության և ուխտադրժության հասկացությունները այդ ժամանակ սերտորեն փոխկապակցված էին, իսկ վիրավորելն ու սպանելը համարվում էր չարանենգ գործողություն, եթե այդ պահին հակառակորդին անօրինական ձևով ստիպում էին ենթադրել, որ նա հարձակման սպառնալիքի տակ չի գտնվում, այդ թվում՝ հակառակորդի զինվորական համազգեստն ապօրինի կրելու պատճառով: Ինչպես նշվել էր սույն դատավճռի 16-րդ և 201-րդ կետերում, Մալիե Բատի գյուղում իրականացված գործողության ժամանակ դիմումատուն և իր ջոկատի զինվորներն իսկապես կրել էին հակառակորդի զինվորական համազգեստը: Եթե գյուղի բնակիչները դիտվում են որպես կոմբատանտներ, Կարգի 23-րդ հոդվածի «բ» կետը, անշուշտ կիրառվում է, այն կարող է կիրառվել նաև այն դեպքում, եթե նրանք կդիտվեն որպես մարտական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձինք: Այդպես, Կարգի 23-րդ հոդվածի «բ» կետում խոսվում է «հակառակորդի բնակչությանը կամ զորքին պատկանող անձանց» չարանենգ սպանության մասին: Այդ ձևակերպումը մեկնաբանելիս այն կարելի է տարածել բոլոր այն անձանց վրա, որոնք այս կամ այն ձևով գտնվում էն հակառակորդի զորքի իշխանության տակ, այդ թվում՝ օկուպացված տարածքի քաղաքացիական բնակչության:
218. Երրորդ, հանգելով այն եզրակացության, որ հղի կնոջը կենդանի այրելը հանդիսանում է պատերազմական հանցագործություն և հակասում է այն նորմերին, համաձայն որոնց կանայք օգտվում են հատուկ պաշտպանությունից, ներպետական դատարանները վկայակոչում էին 1949թ. 4-րդ Ժնևի կոնվենցիայի 16-րդ հոդվածը: Կանայք, մասնավորապես մայրության շրջանում, պատերազմի ժամանակ պետք է օգտվեն հատուկ պաշտպանվածությունից՝ այդ կանոնը ներառվել էր պատերազմի օրենքներում և կանոններում դեռևս 1863թ. Լիբեռի կանոնագրքում ժամանակ (19 և 37 հոդվածներ): «Ժնևյան իրավունքն» այն տարածել էր ռազմագերիների վրա (այդ առումով կանայք առավել խոցելի էին համարվում)[55]: Դատարանը գտնում է, որ «հատուկ պաշտպանության» մասին այդ մատնանշումները, եթե դրանք հասկացվեն պաշտպանվածության մասին Մարտենսի վերապահման հետ միասնաբար (տես՝ սույն դատավճռի 86–87 և 215-րդ կետերը), բավարար հիմքեր են առաջացնում անհրաժեշտ իրավական նորմերի գոյության մասին կարծիք ստեղծելու համար, որոնք թույլ են տալիս պատերազմական հանցագործություն կատարելու մեջ առանձին մեղադրանք ներկայացնել դիմումատուին Krupniks-ի կնոջը կենդանի վիճակում այրելու համար: Դատարանը գտնում է, որ այդ եզրակացությունը հաստատվում է կանանց պաշտպանության մասին բազմաթիվ հստակ դրույթներով, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո ներառվել էին 1949թ. 1-ին, 2-րդ և 4-րդ Ժնևի կոնվենցիաներում, 4-րդ Ժնևի կոնվենցիայի 16-րդ հոդվածում:
219. Չորրորդ, ներպետական դատարանները վկայակոչել էին 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի 25-րդ հոդվածի դրույթները, որոնցով արգելվում էր անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելը: Այդ արգելքը կազմում է մի շարք նմանատիպ միջազգային իրավական նորմերի մասը (այդ թվում՝ 1907թ. Հաագայի կոնվենցիային կից Կարգի 25-րդ հոդվածի «զ» կետը), որոնցով արգելվում է մասնավոր սեփականությունը ոչնչացնելը, եթե դա «պայմանավորված չէ ծայրահեղ պատերազմական անհրաժեշտությամբ»[56]: Մալիե Բատի գյուղում տնամերձ տնտեսական կառույցների հրկիզման նման ծայրահեղ անհրաժեշտությունը չէր ապացուցվել Եվրոպական դատարանում, կամ էլ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ:
220. Հինգերորդ, գործի դիտարկելիս ներպետական դատարանները վկայակոչում էին պատերազմական կողոպուտի (սննդամթերքի և հագուստի թալանի) մասին 1907թ. Հաագայի կոնվենցիայի, 1949թ. Ժնևի կոնվենցիայի և 1977թ. Լրացուցիչ արձանագրության տարբեր դրույթները: Այդուհանդերձ դատարանները որևէ հստակ եզրակացությունների չէին հանգել թե արդյոք նման թալան իրականում տեղի էր ունեցել:
221. Վերջում Դատարանն ավելացնում է, որ եթե նույնիսկ ենթադրել, որ գյուղի բնակիչները պատերազմական հանցագործությունների էին կատարել (անկախ նրանց իրավական կարգավիճակի), 1944թ. դրությամբ գործող միջազգային սովորական իրավունքի դրույթների համաձայն դիմումատուն և նրա ջոկատը իրավասու էին ընդամենը ձեռբակալելու նրանց, ապահովելու նրանց նկատմամբ արդար դատավարությունը և միայն դրանից հետո ի կատար ածելու որևէ պատիժը (տես՝ սույն դատավճռի 204-րդ կետը): Ինչպես նշում էր պատասխանող կառավարությունը, գործը Պալատում քննելիս տեղի ունեցած դեպքերի մասին դիմումատուի կողմից բերված վարկածում (տես՝ սույն դատավճռի 21–24 կետերը), որը նա կրկնեց նաև գործը Մեծ Պալատում դիտարկելու ժամանակ (տես՝ սույն դատավճռի 162-րդ կետը), նա փաստորեն շարադրել էր այն, ինչ որ իրենօց պահանջվել էր կատարել (ձեռբակալել գյուղի բնակիչներին, որպեսզի նրանք հայտնվեին դատարանի առջև): Ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե արդյոք զինվորական դատարանը գյուղի բնակիչներին մահապատժի էր դատապարտել թե ոչ (տես՝ սույն գործով Պալատի դատավճռի 132-րդ կետը), արդարացի չի կարող համարել մեղադրյալների բացակայությամբ կամ առանց նրանց իրազեկման իրականացված դատական վարույթը, որի արդյունքում նրանց նկատմամբ մահապատժի վճիռ է սահմանվում:
222. Քանի որ Դատարանը գտնում է, որ դիմումատուի վերոշարադրյալ գործողություններում առկա էր 1944թ. դրությամբ հանցակազմի տարրը (տես՝ վերը նշված «Streletz, Kessler և Krenz ընդդեմ Գերմանիայի», § 76), բացակայում է նրա մեղադրանքի այլ կետերը մեկնաբանելու անհրաժեշտությունը:
223. Բացի այդ, ինչպես նշել էր Լատվիայի Գերագույն դատարանի Սենատը, գործում առկա ապացույցների հիման վրա Լատվայի Գերագույն դատարանի Քրեական գործերով դատական կոլեգիան պարզել էր, որ դիմումատուն կազմակերպել, ղեկավարել էր պարտիզանական ջոկատը և ուղղորդել նրա գործողությունները, նպատակ ունենալով, մասնավորապես, սպանելու գյուղի բնակիչներին և ոչնչացնելու նրանց տնային տնտեսությունները: Վկայակոչելով Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության 6-րդ կետը, Քրեական գործերով դատական կոլեգիան դա բավարար հիմք էր համարել դիմումատուին՝ որպես ջոկատի գործողությունների համար պատասխանատվություն կրող հրամանատարի, պատասխանատվության կանչելու համար: Մասնավորապես, գործի պարզված հանգամանքներից հետևում է, որ դիմումատուն ղեկավարում էր պարտիզանական ջոկատն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո: Հաշվի առնելով ներպետական դատարանների կողմից պարզված գործողության նպատակը, նրա մոտ առկա էր mens rea [հանցավոր դիտավորությունը]: Իրականում դիմումատուի կողմից Մեծ Պալատին ներկայացրած փաստարկները (առ այն, որ իր ջոկատը չէր կարողանա ձեռբակալել գյուղի բնակիչներին, հաշվի առնելով, մասնավորապես, ջոկատի մարտական առաջադրանքն ու ստեղծված իրավիճակը – տես՝ սույն դատավճռի 162-րդ կետը), արդեն իսկ ամբողջությամբ հաստատում են Քրեական գործերով դատական կոլեգիայի կողմից վերհանված վերը նշված փաստերը: Հաշվի առնելով դիմումատուի, որպես հրամանատարի պատասխանատվությունը, բացակայում է անհրաժեշտությունն անդրադառնալու այն հարցին թե արդյոք ներպետական դատարանների մոտ առկա էին բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ դիմումատուն անձամբ որոշակի մասնակցություն էր ունեցել 1944թ. մայիսի 27-ին Մալիե Բատի գյուղում տեղի ունեցած դեպքերում (տես՝ սույն գործով Պալատի դատավճռի 141-րդ կետը):
224. Վերջում, Դատարանը ցանկանում է պարզություն մտցնել երկու եզրափակիչ հարցերում:
225. Պատասխանող կառավարությունը պնդում էր, որ դիմումատուի գործողությունները չի կարելի համարել հակամարտող կողմի օրինական պատժամիջոցների կիրառում, ընդ որում այդ փաստարկին ոչ դիմումատուն, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ըստ էության պատասխան չէին տվել: Ներպետական դատարանները հանգել էին այն եզրակացության, որ դիմումատուն ղեկավարել էր Մալիե Բատի գյուղում «վրեժխնդրության ակցիա» հանդիսացող գործողություն, ընդ որում նրանք անշուշտ պատրաստ չէին ընդունելու պաշտպանության կողմից ներկայացված որևէ փաստարկը, որը չէր համընկնի այդ որակավորման հետ: Դատարանը հիմքեր չի գտնում կասկածի տակ դնելու ներպետական դատարանների եզրահանգումը (առ այն, թե արդյոք գյուղի բնակիչներին կարելի էր համարել կոմբատանտներ կամ մարտական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձինք)[57]:
226. Ինչ վերաբերում է Պալատի դատավճռի 134-րդ կետին, Մեծ Պալատը համամիտ է պատասխանող կառավարության այն պնդման հետ, որ պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքից պաշտպանվելիս չի կարելի որպես փաստարկ բերել այն, որ պատերազմական հանցագործություններ են կատարել նաև մյուսները, բացառությամբ այն դեպքերի, երբ մյոսների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները կրել են այնպիսի բնույթ, եղել են այնքան լայնածավալ և հետևողական, որ վկայել են միջազգային սովորույթը շրջադարձելու մասին:
227. Ի վերջո, եթե նույնիսկ ընդունել, որ գյուղի զոհված բնակիչներին կարելի էր համարել «մարտական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձինք» կամ «կոմբատանտներ» (տես՝ սույն դատավճռի 194-րդ կետը), 1944թ. դրությամբ գործող միջազգային իրավունքը բավարար հստակությամբ իրավական հիմքեր էր նախատեսում դիմումատուին պատերազմական հանցագործություն կատարելու մեջ մեղդարնք ներկայացնելու և պատժելու համար որպես 1944թ. մայիսի 27-ին Մալիե Բատի գյուղի վրա հարձակում կատարած ջոկատի հրամանատարի: Դատարանը նաև նշում է, որ եթե գյուղի բնակիչներին համարել «քաղաքացիական անձինք», ապա նրանք a fortiori [առավել ևս] իրավունք ունեին ապավինելու լրացուցիչ պաշտպանության:
5.Կիրառելի՞ է արդյոք վաղեմության ժամկետը այն պատերազմական հանցագործությունների դեպքում, որոնց համար մեղադրվում էր դիմումատուն:
228. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պնդում էր, որ դիմումատուին քրեական պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետն ավարտվել էր ամենաուշը 1954 թվականին, նկատի ունենալով 1926թ. Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված առավելագույն 10 տարվա վաղեմության ժամկետը: Լատվիայի կառավարությունը գտնում էր, որ դիմումատուի կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չի գործում, մինչդեռ դիմումատուն վկայակոչում էր սույն գործով Պալատի դատավճիռը:
229. Դիմումատուն քրեական պատասխանատվության էր ենթարկվել 1961թ. քրեական օրենսգրքի 68-3 հոդվածի հիմքերով: Նույն Օրենսգրքի 6-1 հոդվածի համաձայն վաղեմության ժամկետը չի գործում, մասնավորապես, պատերազմական հանցագործությունների նկատմամբ: Այդ երկու հոդվածներն էլ Քրեական օրենսգրքում ներառվել էին 1993 թվականին: Միևնույն ժամանակ, Լատվիայի Գերագույն դատարանի Սենատն իր փաստարկները հիմնավորելիս վկայակոչել էր 1968թ. Կոնվենցիան (տես՝ սույն դատավճռի 130–132 կետերը): Կողմերի տարաձայնությունները, ըստ էության, վերաբերում են այն հարցին, թե արդյոք դիմումատուի քրեական հետապնդումը հանդիսանում էր վաղեմության ժամկետը ex post facto [«հետին թվով»] երկարացնելու դրսևորում (այն հիմնավորմամբ, որ վաղեմության ժամկետը չի գործում պատերազմական հանցագործությունների դեպքում), որը ներպետական օրենսդրության համաձայն սկսում էր գործել 1944 թվականից, և, հետևաբար, արդյոք այդ պատճառով քրեաիրավական նորմերին հետադարձ ուժ էր տրվել (տես՝ «Coëme և մյուսներն ընդդեմ Բելգիայի», գանգատներ թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96, 33210/96, ECHR 2000‑VII):
230. Դատարանը գտնում է, որ եթե դիմումատուն քրեական հետապնդման ենթարկվեր 1944թ. Լատվիայում իրագործաց պատերազմական հանցագործությունների համար, ապա իր կողմից կատարված գործողությունների վրա չէին տարածվի 1926թ. Քրեական օրենսգրքի Բաժին IX-ի դրույթները («Զինվորական հանցագործություններ») (դիմումատուն և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համամիտ էին): Հետևաբար, լատվիական ներպետական դատարանը, հիմնավորելով պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրանքը, պետք է վկայակոչեր միջազգային իրավունքի նորմերը (տես՝ սույն դատավճռի 196 և 208 կետերը): Միևնույն ժամանակ 1926թ. Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածը, որի համաձայն վաղեմության ժամկետը գործում է միայն 1926թ. Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների նկատմամբ, չի տարածվում պատերազմական հանցագործությունների վրա, որոնց համար պատասխանատվությունը նախատեսված է միջազգային իրավունքում, իսկ Օրենսգրքում ոչինչ չէր ասվում վաղեմության ժամկետի կիրառման հնարավորության մասին այդ տեսակի հանցագործությունների համար: Հակառակը, Դատարանը նշում է, որ 1926թ. Քրեական օրենսգիրքը նպատակաուղղված էր աշխատավորների իշխանությունը խարխլող և ստեղծված սոցիալիստական իրավական համակարգը խախտող «հանրային վտանգ ներկայացնող արարքներ»-ին հետապնդելուն[58], որը նաև հաստատվում է Օրենսգրքի ծանոթությունների ձևակերպումներով: Նման հանգամանքներում ներպետական մակարդակով պատերազմական հանցագործությունների համար հետապնդումը 1944թ. լատվիական դատարաններից կպահանջեր վկայակոչելու միջազգային իրավունքի դրույթները՝ ոչ միայն այդ հանցագործությունների սահմանման, այլ նաև վաղեմության ժամկետի կիրառելիության հարցին պատասխան տալու համար:
231. Սակայն 1944թ. միջազգային իրավունքն այդ հարցում ոչինչ չէր նախատեսում: Նախկինում ընդունված միջազգային հռչակագրերում[59] պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, պատերազմական հանցագործներին դատական կարգով հետապնդելու և դատապարտելու առնչությամբ վաղեմության ժամկետի մասին որևէ հիշատակում չկար[60]: Թեև Հսկիչ Խորհրդի թիվ 10 օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետում այդ խնդիրը շոշափվում է Գերմանիայի տարածքում մինչ Երկորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների համատեքստում, սակայն ոչ Նյուրնբերգի ու Տոկիոյի Միջազգային ռազմական դատարանների Կանոնադրությունները, ոչ Ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. Կոնվենցիան, ոչ 1949թ. Ժնևի կոնվենցիաները, ոչ էլ Նյուրնբերգյան սկզբունքները պատերազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման մասին որևէ դրույթ չեն պարունակում (դրա մասին է վկայում նաև 1968թ. Կոնվենցիայի ներածությունը):
232. Հիմնական հարցը, որին պատասխան պետք է տա Դատարանը, կայանում է նրանում, թե արդյոք մինչ դիմումատուին քրեական պատասխանատվության կանչելը միջազգային իրավունքը վաղեմության ժամկետ էր նախատեսում իր կողմից կատարված հանցանքների համար: Նախորդ կետից հետևում է, որ 1944թ. միջազգային իրավունքում ոչինչ չէր ասվում պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Բացի այդ 1944 թվականից հետո միջազգային իրավունքի նորմերի զարգացման հետագա ընթացքում այնտեղ այդպես էլ չհայտնվեց որևէ դրույթ, որով նախատեսվում էր վաղեմության ժամկետի կիրառում այն պատերազմական հանացագործությունների համար, որոնցում մեղադրվել էր դիմումատուն[61]:
233. Ամփոփելով, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ, առաջին՝ սույն գործի հանգամանքներում ներպետական օրենսդրության որևէ դրույթ վաղեմության ժամկետի մասին կիրառելի չէ (տես՝ սույն դատավճռի 230-րդ կետը) և, երկրորդ՝ դիմումատուին մեղսադրված ոչ մի հանցագործության նկատմամբ միջազգային իրավունքի համաձայն վաղեմության ժամկետ չի տարածվում (տես՝ սույն դատավճռի 232-րդ կետը): Ուստի, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմումատուի կողմից կատարված գործողությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի տարածվում:
6. Արդյո՞ք դիմումատուն կարող էր կանխատեսել որ իր գործողությունները կունենան պատերազմական հանցագործության հանցակազմ իսկ ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության:
234. Այնուհետև դիմումատուն պնդում էր, որ նա չէր կարող կանխատեսել, որ իր վիճարկվող գործողություններն կրում են պատերազմական հանցագործության հանցակազմ և որ հետագայում նա կենթարկվի քրեական պատասխանատվության դրանց համար:
Նախ և առաջ նա նշում էր, որ 1944թ. նա երիտասարդ զինվոր էր, որը պայքարում էր թշնամու թիկունքում և ոչինչ չգիտեր միջազգային իրավունքում տեղի ունեցող այն փոփոխությունների մասին, որոնք ներկայացվել էին սույն դատավճռի նախորդ մասերում: Նման հանգամանքներում նա չէր կարող կանխատեսել, որ այն գործողությունները, որնց համար նա դատապարտվելու էր, կարող էին պատերազմական հանցագործություններ հանդիսանալ: Երկրորդ, նա պնդում էր, որ քաղաքական տեսանկյունից հնարավոր չէր կանխատեսել, որ նա կենթարկվի քրեական հետապնդման: 1991թ. Լատվիայի անկախության ձեռք բերելուց հետո նրան դատական կարգով դատապարտելն ավելի շուտ նորաստեղծ երկրի իշխանությունների քաղաքական ակցիա էր, քան արտահայտում էր պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու իրական ցանկությունը:
235. Նշված փաստարկներից առաջինի վերաբերյալ Դատարանը գտնում է, որ հրամանատարների պատասխանատվության և պատերազմի օրենքների ու սովորույթների համատեքաստում հասանելիության և կանխատեսելիության հասկացությունները պետք է դիտարկվեն միասնաբար: Եվրոպական դատարանը հիշեցնում է, որ կանխատեսելիության հասկացության շրջանակը էապես կախված է համապատասխան նորմատիվ իրավական ակտի բովանդակությունից, ակնկալվող կիրառման ոլորտից, ինեչպս նաև հասցեատերերի քանակից և կարգավիճակից: Մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք իրենց պարտականությունները կատարելիս պետք է գործեն մեծ բծախնդրությամբ և կարելի է ակնկալել, որ նման տեսակի գործողություններից բխող վտանգները գնահատելիս նրանք հատուկ ուշադրություն կցուցաբերեն (տես՝ «Pessino ընդդեմ Ֆրանսիայի», գանգատ թիվ 40403/02, § 33, 10 հոկտեմբերի 2006թ.):
236. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վիճարկվող գործողությունները որպես պատերազմական հանցագործություն որակավորելը կարող էր բավարար հասանելի և կանխատեսելի լինել դիմումատուի համար 1944թ., չնայած այն բանի որ այն հիմնված էր բացարձակապես միջազագային իրավունքի վրա, Դատարանը հիշեցնում է, որ մինչ այդ նա գտել էր, որ շարքայինի (սահմանապահի) անձնական քրեական պատասխանատվությունը բավարար աստիճանի հասանելիությամբ և կանխատեսելիությամբ որոշվում էր, մասնավորապես, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերով և դրանք չխախտելու պահանջով: Այդ պայմանագրերն ինքնին ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվություն չէին նախատեսում և այդ պահին դրանցից որևէ մեկը համապատասխան պետությունների կողմից չէր վավերացվել (տես՝ վերը նշված «K.-H.W. ընդդեմ Գերմանիայի», §§ 92-105): Դատարանը գտնում է, որ նույնիսկ շարքայինը չպետք է անծպտուն և կուրորեն ենթարկվի այն հրամանին, որը ոտնահարում է ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև միջազգային հանրության կողմից ճանաչված մարդու իրավունքները, մասնավորապես մարդու իրավունքների միջազգային հիերարխիայի գերագույն արժեքը՝ կյանքի իրավունքը (տես՝ վերը նշված «K.-H.W. ընդդեմ Գերմանիայի», § 75):
237. Իրոք 1926թ. քրեական օրենսգիրքը պատերազմի միջազգային օրենքների և սովորույթների վրա հղումներ չէր պարունակում (ինչպես և «K.-H.W. ընդդեմ Գերմանիայի» գործում), և այդ պատերազմի միջազգային օրենքները և սովորույթները պաշտոնպես հրապարակված չէին ոչ ԽՍՀՄ-ում, ոչ էլ Լատվիայի ԽՍՀ-ում (ինչպես, որ վերը նշված «Korbely ընդդեմ Հունգարիայի» գործում [GC], §§ 74-75): Սակայն դրան որոշիչ դեր չի կարելի տալ: Սույն դատավճռի 213 և 227 կետերում բերված փաստարկներից հստակ հետևում է, որ 1944թ. պատերազմի միջազգային օրենքներն ու սովորույթները ինքնին բավարար հիմք էին հանդիսանում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
238. Ավելին, Դատարանը նշում է, որ 1944թ. այդ օրենքները հանդիսանում էին մանրամասն մշակված lex specialis, որոնք սահմանում էին պատերազմի ժամանակ քրեորեն պատժելի վարվելակերպի չափանիշները և առաջին հերթին նախատեսված էին զինված ուժերի, մասնավորապես՝ զինվորական հրամանատարների համար: Սույն գործով դիմումատուն ծառայում էր Կարմիր Բանակում որպես ենթասպա և կցված էր Լատվիական դիվիզիայի պահեստային գնդին: Այդ ժամանակ նա ընդգրկված էր դիվերսիոն խմբի կազմում և ղեկավարում էր մի ջոկատ, որի հիմնական նպատակներն էին ռազմական դիվերսիաները և քարոզչություն անցկացնելը: Հաշվի առնելով, որ դիմումատուն զինվորական հրամանատար էր, Դատարանի կարծիքով կարելի էր ողջամտորեն ենթադրել, որ նա հատուկ ուշադրությամբ կգնահատի Մալիե Բատի գյուղում իրականացվելիք գործողությունից բխող ռիսկերը: Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով 1944թ. մայիսի 27-ի գործողության պարզված հանգամանքներում գյուղի ինը բնակիչների սպանության և նրանց հետ դաժան վերաբերմունքի բացահայտ անօրինական բնույթը (տես սույն դատավճռի 15–20 կետերը), դիմումատուն նույիսկ շատ մակերեսային դատելիս կգիտակցեր, որ իր գործողություններն առնվազն կարող էին խախտել պատերազմի օրենքներն ու սովորույթները՝ ինչպես որ դրանք ընկալվում էին այդ ժամանակ, և, մասնավորապես, որ դրանք կարող էին պատերազմական հանցագործություն հանդիսանալ, որի համար հրամանատարը կարող էր անձական քրեական պատասխանատվություն կրել:
239. Ելնելով այդ նկատառումներից Դատարանը տրամաբանական է գտնում հանգելու այն եզրակացության, որ 1944թ. դիմումատուն կարող էր կանխատեսել, որ վիճարկվող գործողությունները կարող են որակավորվել որպես պատերազմական հանցագործություն:
240. Դիմումատուի երկրորդ փաստարկի կապակցությամբ Դատարանը նշում է, որ 1990 և 1991 թվականներին Լատվիան հայտարարեց իր անկախության մասին և դրանից անմիջապես հետո միացավ մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում տարբեր միջազգային պայմանագրերին (այդ թվում՝ 1992 թվականին 1968թ. Կոնվենցիային), իսկ 1993 թվականին 1961թ. Քրեական օրենսգրկում ներառվեց 68-3 հոդվածը:
241. Դատարանը հիշեցնում է, որ, իրավահաջորդ պետությունը իրավաչափորեն և կանխատեսելիորեն կարող է քրեական հետապնդում իրականացնել նախկին վարչակարգի ժամանակ հանցագործությունների իրականացրած անձնաց նկատմամբ և նման դեպքում այդ պետության դատարաններին չի կարելի քննադատել այն բանի համար, որ նրանք կատարում են նախկին վարչակարգի համապատասխան ժամանակաշրջանում գործող իրավունքի նորմերի կիրառումը և մեկնաբանությունը ցանկացած իրավական պետության հիմքում ընկած նորմերի լույսի ներքո՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմի հիմնարար սկզբունքները: Դա առավել արդարացված է, երբ գործի ներքո դիտարկվող հարցերը կապված են մարդու իրավունքների միջազգային հիերարխիայի գերագույն արժեքի՝ կյանքի իրավունքի հետ, քանզի Կոնվնենցիայի համաձայն այն պաշտպանելը Պայմանավորվող կողմերի առաջնային պարտականությունն է: Պատերազմի օրենքները և սովորույթները ոտնահարելու համար քրեական հետապնդում իրականացնելու պետությունների պարտավորությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն պետություններին պարտադրում է համապատասխան միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար այն մարդկանց կյանքը, ովքեր գտնվում են իր իավազորության տակ, և սահմանում է, որ պետություններն առաջին հերթին պարտավորեն ապահովելու կյանքի իրավունքը արդյունավետ քրեաիրավական նորմերի ընդունման միջոցով, որոնք միտված են կյանքի համար վտանգ ներկայացնող հանցագործությունների կանխարգելմանը (տես՝ վերը նշված «Streletz, Kessler and Krenz», §§ 72, 79-86, և «K.-H.W. ընդդեմ Գերմանիայի», §§ 66 և 82-89): Սույն գործի նպատակների համար բավական է նշել, որ վերը նշված սկզբունքները կիրառելի են վարչակազմի այնպիսի փոփոխության դեպքում, ինչպիսին տեղի ունեցավ Լատվիայում, այն բանից հետո, երբ 1990 և 1991 թվականներին այն հայտարարեց իր անկախության մասին (տես՝ սույն դատավճռի 27–29 և 210 կետերը):
242. Ինչ վերաբերում է խորհրդային իշխանությունների աջակցությանը, որից դիմումատուն օգտվում էր 1944թ. սկսած, Դատարանը գտնում է, որ այդ փաստարկը կապ չունի այն իրավական հարցի հետ, թե արդյոք կարելի էր կանխատեսել, որ 1944թ. դիմումատուի կատարված գործողությունները պատերազմական հանցագործություն են համարվելու:
243. Հետևաբար, դիմումատուի քրեական հետապնդումը (և, հետագայում մեղադրական դատավճռի կայացումը) Լատվիայի Հանրապետությունում, որը հիմնված էր իր կողմից նշված գործողությունները կատարելիս գործող միջազգային իրավունքի դրույթների վրա, անկանխատեսելի համարել չէր կարելի:
244. Հաշվի առնելով բոլոր վերոշարադրյալ նկատառումները, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմումատուի գործողությունները դրանց կատարման պահի դրությամբ հանցագործություններ էին հանդիսանում և, որ այդ հանցագործությունները բավարար աստիճանի հասանելիությամբ և կանխատեսելիությամբ նախատեսված էին պատերազմի օրենքներով և սովորույթներով:
Դ. Դատարանի եզրակացությունը
245. Հաշվի առնելով բոլոր վերոշարադրյալ նկատառումները Դատարանը գտնում է, որ դիմումատուին պատերազմական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչելը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի խախտում չի հանդիսացել:
246. Ուստի կարիք չկա առանձին դիտարկելու դիմումատուին Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ մեղադրելու հարցը:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Մերժում է միաձայն դիմումատուի միջնորդությունը դիտարկելու իր բողոքի այն կետերը, որոնք Պալատի կողմից անընդունելի են ճանաչվել ըստ էության դիտարկելու համար,
2. Վճռում է ձայների տասնչորս կողմ երեք դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2010թ. մայիսի 17-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Michael O’BoyleJean-Paul Costa
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] «Գլխավոր պատերազմական հանցագործների դատավարությունը», Նյուրնբերգ, 14 նոյեմբերի 1945թ. -1 հոկտեմբերի 1946թ.:
[2] Տես՝ G. Mettraux, US Courts-Martial and the Armed Conflict in the Philippines (1899-1902): Their Contribution to the National Case Law on War Crimes, Journal of International Criminal Justice 1 (2003), էջեր 135-150, և այնտեղ բերվող հղումները:
[3] Տես՝ Lieutenants Dithmar and Boldt, Hospital ship “Llandovery Castle”, 16 հուլիսի, 1921թ.
[4] Տես՝Dadrian, Vahakn N., “Genocide as a Problem of National and International Law: The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications”, 14 Yale Journal of International Law, 1989թ., էջեր. 221-334:
[5] History of the United Nations War Crimes Commission and the Development of the Laws of War, His Majesty’s Stationery, Լոնդոն 1948թ., էջ. 91.
[6] Bassiouni, Cherif, « L’expérience des premières juridictions pénales internationales », in Ascensio Hervé, Decaux Emmanuel et Pellet Alain, Droit international pénal, Pedone Paris 2000, էջեր 635-659, էջ 640 և դրան հետևող էջեր:
[7] Տես՝, մասնավորապես, Դիվանագիտական նոտաներ, թվագրված 7 նոյեմբերի 1941թ., 6 նոյեմբերի 1942թ. և 27 ապրիլի 1942թ.
[8] Տես՝ Ginsburgs George, “The Nuremberg Trial: Background”, in Ginsburgs George & Kudriavtsev V. N., The Nuremberg Trial and International Law, Martinus Nijhoff Publishers, Dordrecht 1990թ., էջեր 9-37., էջ 20 և դրան հետևող էջեր:
[9] Տես՝ Kladov, I.F., “The People's Verdict: A Full Report of the Proceedings at the Krasnodar and Kharkov German Atrocity Trials”, London, New York [etc.] Hutchinson & Co., Ltd. (1944), էջ 113 և դրան հետևող էջեր :
[10] Տես՝Ginsburgs G. (1990), op. cit., էջ 28 դրան հետևող էջեր :
[11] Տես՝Ginsburgs G., “Moscow and International Legal Cooperation in the Pursuit of War Criminals”, 21 Review of Central and East European Law (1995), No. 1, էջեր 1-40, 10-րդ էջում:
[12] Պատերազմական գլխավոր հանցագործների դատը, Նուրնբերգ, 1946թ. սեպըեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կայացրած դատավճիռը:
[13] The United States of America vs. Wilhelm List, et al., UNWCC Law Reports of Trials of War Criminals (“LRTWC”), Հատոր VIII, 1949թ. «Պատանդների գործը»):
[14] Տես՝ դատավարություններ՝ Trial of Shigeru Ohashi and Ors, Ավստրալիայի Զինվորական դատարան 1946թ., LRTWC, Հատոր V, Trial of Yamamoto Chusaburo, Բրիտանական Զինվորական դատարան, 1946թ. LRTWC, Հատոր III, Trial of Eikichi Kato, Ավստրալիայի Զինվորական դատարան 1946թ., LRTWC, Հատոր I, Trial of Eitaro Shinohara and Ors, Ավստրալիայի Զինվորական դատարան 1946թ., LRTWC, Հատոր V, Re Yamashita 327 U.S. 1 (1946թ.), Trial of Karl-Hans Hermann Klinge, Նորվեգիայի գերագույն Դատարան 1946թ., LRTWC, Հատոր III, Trial of Franz Holstein and Ors, Ֆրանսիայի Military Tribunal 1947թ., LRTWC, Հատոր VIII, Trial of Otto Skorzeny and Others, Ամերիկյան Զինվորական դատարան 1947թ., LRTWC, Հատոր IX, The Dostler Case, ԱՄՆ-ի Ռազմական Հանձնախումբ 1945թ., LRTWC Հատոր I, The Almelo Trial, Բրիտանական Զինվորական դատարան 1945թ., LRTWC Հատոր I, The Dreierwalde case, Բրիտանական Զինվորական դատարան 1946թ., LRTWC Հատոր I, The Abbaye Ardenne case, Կանադայի Զինվորական դատարան 1945թ., LRTWC Հատոր IV, Trial of Bauer, Schrameck and Falten, Ֆրանսիայի Զինվորական դատարան 1945թ., LRTWC Հատոր VIII, Trial of Takashi Sakai, Չինաստանի Զինվորական դատարան 1946թ., LRTWC, Հատոր III, Trial of Hans Szabados, Ֆրանսիայի Մշտական Զինվորական դատարան 1946թ., LRTWC Հատոր IX, Trial of Franz Schonfeld et al., Բրիտանական Զինվորական դատարան 1946թ., LRTWC Հատոր XI (նշված են տարեթվերը դատավարության անցկացման կամ դատավճռի կայացման տարեթվերն են):
[15] Վերը նշված դրույթները վերաբերում են ռազմագերու կարգավիճակ ունենալու իրավունքին և սահմանում են զինված ուժեր հասկացությունը:
[16] Տես՝ Oppenheim & Lauterpacht (1944թ.), Oppenheim’s International Law Vol. II: Disputes, War and Neutrality, 6th ed. Longmans Green and Co.: Լոնդոն, էջ. 454, որտեղ որպես կայացրած եզրակացությունների հիմնավորում վկայակոչում է սույն գործի 122 կետում նշված Shigeru Ohashi and Others դատավարության արդյունքները:
[17] Տես սույն դատավճռի 125-128 կետերում վկայակոչվող Hostages [Պատանդների] գործը:
[18] Տես՝1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդված 51), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 10), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 2.4), 1907թ. Հաագայի Կարգը (հոդված 2).
[19] Տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդվածեր 49, 57 և 63-65), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 9), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 2):
[20] Տես՝ 1907թ. Հաագայի կարգի 1-ին հոդվածը (տես՝ սույն դատավճռի 89-րդ կետը):
[21] Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի դատավճռում 1907թ. Հաագայի կարգը ճանաչվել էր պատերազմի օրենքները և սովորույթները արտացոլող փաստաթուղթ՝ առնվազն 1939թ. դրությամբ (տես՝ սույն դատավճռի 88, 118 և 207 կետերը):
[22] Տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդված 65).
[23] Տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդված 57).
[24] Տես՝ մասնավորապես 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդված 16, 63, 65 և 101), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 13(բ) և (զ)), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 8(բ) և (դ)), և 1907թ. Հաագայի Կարգը (հոդված 23(բ) և (զ)): Տես նաև՝ Trial of Otto Skorzeny and Others, նշված սույն դատավճռի 129-րդ կետում, որտեղ որպես հիմնավորում վկայակոչում է Oppenheim & Lauterpacht (1944թ.), էջ 335:
[25] Տես «Ժնևի օրենքը» (սույն դատավճռի 53-62 կետերը), 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդվածներ 49, 76, 77), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդվածներ 23, 28), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 21 և Գլուխ III), 1907թ. Հաագայի Կարգը (Գլուխ II և, մասնավորապես, հոդված 4), 1919թ. Միջազգային հանձնաժողովի հաշվետվությունը, Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրությունը (հոդված 6(բ)), Հսկիչ Խորհրդի թիվ 10 Օրենքը (հոդված 2):
[26] Տես՝ սույն դատավճռի 125-129 կետերում նշված The Hostages case, Re Yamashita և Trial of Takashi Sakai:
[27] Տես՝ 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 28), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը 1880 (հոդված 68), 1907թ. Հաագայի Կարգը (հոդված 8).
[28] Տես՝ Legality of the Threat or Use of Nuclear Weapons [Միջուկային զենքի օգտագործման կամ սպառնալիքի լեգիտիմությունը], ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական կարծիք, թվագրված 8 հուլիսի 1996թ., §§ 74-87:
[29] Տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդված 22), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (Հոդված 1), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 9), 1934 և 1938թթ. Տոկիոյի և Ամստերդամի Կոնվենցիաները (յուրաքանչյուրի հոդված 1): Տես նաև՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ձեռնարկը՝ ցամաքային պատերազմի կանոնները, § 8, 1 հոկտենբերի 1940թ., ex parte Quirin 317 U.S. 1(1942թ.):
[30] Տես՝ Ex Parte Milligan 71 U.S. 2(1866), Oppenheim & Lauterpacht (1944) էջ 277 (“… տասնութերորդ դարում որպես ազգերի չգրված օրենք համընդանուր ճանաչում գտավ այն գաղափարը, որ հակառակորդ կողմի ֆիզիկական անձինք չեն կարող սպանվել կամ հարձակման ենթարկվել: Քանի դեռ նրանք չեն մասնակցում ռազմական գործողությանը նրանց չի կարելի ուղղակիորեն գրոհել, սպանել կամ վիրավորել):
[31] Պատերազմական հանցագործությունների համար մինչ պատիժ կայացնելը դատաքննությանն իրավունքի հարցով տես՝ Hostages Case [Պատանդների գործը]: Պատերազմական հանցագործությունների համար ռազմագերիներին դատելու իրավունքի հարցով տես՝ 1929թ. Ժնևի կոնվենցիան (հոդված 46): Լրտեսության մեջ կասկածվող անձնանց դատելու իրավունքի հարցով տես՝ 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 20), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդվածներ 23-26), 1907թ. Հաագայի Կարգը (հոդվածներ 29-31) և ԱՄՆ-ի զինված ուժերի ձեռնարկը՝ ցամաքային պատերազմի կանոնները, 1940թ., էջ 60: Պատերազմական դավաճանության համար դատաքննությանն իրավունքի հարցով տես՝. ԱՄՆ-ի զինված ուժերի ձեռնարկը՝ ցամաքային պատերազմի կանոնները, 1940թ., էջ 59: Ժամանակակից պրակտիկայի վերաբերյալ տես՝, Ex parte Quirin, “Կրասնոդարի դատավարությունները”, ինչպես նաև Trials of Shigeru Ohashi and Others, Yamamoto Chusaburo, Eikichi Kato and Eitaro Shinohara and Others, (վկայակոչված սույն դատավճռի 106-110, 114 և 129-րդ կետերում):
[32] Տես՝, մասնավորապես, 1907. Հաագայի կոնվենցիայի անվանումը, Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության 6-րդ հոդվածի «բ» կետը, Տոկիոյի միջազգային ռազմական դատարանի կանոնագրքի 5-րդ հոդվածի «բ» կետը և վերոնշյալ միջազգային ռազմական դատարանների դատավճիռները: Տես նաև՝ Oppenheim & Lauterpacht (1944թ.), էջ 451, և Lachs (1945թ.), War Crimes – An Attempt to Define the Issues, Stevens & Sons լոնդոնյան հրատարակչություն, էջ 100-ից սկսած:
[33] Մանսավորապես՝ հոդվածներ 47, 59 և 71:
[34] Տես նաև՝ Դաշնակից ուժերի Հսկիչ Խորհրդի թիվ 10 օրենքի հոդված 2(բ), և սույն դատավճռի 125-158 կետերում վկայակոչվող the Hostages Case [Պատանդների գործը]:
[35] Տես՝, օրինակ, 1907թ. Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
[36] Տես՝Վերսալյան պայմանագիրը (հոդված 229), 1943թ. Մոսկովան Հռչակագի և «խարկովյան» դատավարությունները, 1945թ. Լոնդոնի պայմանագիրը (Հոդված 6), և Նյուրնբերգյան սկզբունքները (No. II): ԱՄՆ-ի զինվորական դատարանների դատավարությունները Ֆիլիպիններում՝ Trial of Lieutenant Brown, Llandovery Castle case և Trial of Karl Hans Herman Klinge, բոլորը վկայակոչված են սույն դատավճռի 97-100, 102 և 129 կետերում, Lauterpacht (1944թ.), էջ 65, Kelsen (1945թ.) էջեր 10-11, Lachs (1945թ.) էջեր 8, 22, 60 և դրան հետևող էջեր, G. Manner, The Legal Nature and Punishment of Criminal Acts of Violence contrary to the Laws of War, AJIL, հատոր 37, no. 3 (հուլիս 1943թ.), էջեր 407-435:
[37] Տես՝ Meron, T. (2006), Reflections on the Prosecution of War Crimes by International Tribunals, AJIL, հատոր.100, էջ 558:
[38] Տես՝ G. Mettraux, US Courts-Martial and the Armed Conflict in the Philippines (1899-1902թթ.): Their Contribution to the National Case Law on War Crimes, Journal of International Criminal Justice (2003թ.), 1, էջեր 135-150:
[39] Տես՝ 1942թ. Սենտ Ջեյմսի հռչակագիրը (մասնավորապես, հոդված 3), 1941-1942թթ. ԽՍՀՄ-ի Դիվանագիտական նոտաները և 1942թ. նոյեմբերի 2-ի ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի որոշումը, 1943թ. մոսկովյան հռչակագիրը, և Պոտսդամի պայմանագիրը:
[40] Տես՝ 1943թ. ստեղծված Պատերազմական հանցագործությունների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, 1945թ. Լոնդոնի պայմաանգիրը (հոդված 6), Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի դատավճիռը, Նյուրնբերգյան սկզբունքները (Սկզբունք II):
[41] Տես՝ սույն դատավճռի 106-110 կետերը («Պատերազմական հանցագործությունների դատական հետապնդումը ԽՍՀՄ-ում» (այդ թվում՝ Կրասնոդարի և Խարկովի դատավարությունները) և սույն դատավճռի 114 կետը (ex parte Quirin):
[42] Տես՝ սույն դատավճռի 123-129 կետերը:
[43] Տես՝ Lachs (1945թ.), 100-րդ էջից սկսած, նաև սույն դատավճռի 125-128 կետերում վկայակոչված Hostages գործը:
[44] Տես՝ սույն դատավճռի 129-րդ կետում վկայակոչված Yamashita and Trial of Takashi Sakai:
[45] 1942թ. Սենտ Ջեյմսի հռչակագիրը (հոդված 3), 1943թ. Մոսկովյան հռչակագիրը, 1945թ. Պոտսդամի և 1945թ. Լոնդոնի հչռակագրերը (Ներածություն), Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրությունը (հոդված 6) և Տոկիոյի միջազգային ռազմական դատարանի Կանոնադրությունը (հոդված 5(գ)):
[46] Տես՝ սույն դատավճռի 129-րդ կետում վկայակոչված Trial of Takashi Sakai գործը, Դաշանակից ուժերի Հսկիչ Խորհրդի թիվ 10 օրենքը (հոդված 2(2)), որ կիրառվել էր Hostages գործով դատավճռում, և վերը նշված՝ Re Yamashita:
[47] Տես՝ Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական ռազմական դատարանի Վճռաբեկ Պալատի 2001թ. փետրվարի 20 դատավճիռը «Դատախազն ընդդեմ Delalic և մյուսների» գործով, IT-96-21-A, § 195, D. Sarooshi (2001թ.), Command Responsibility and the Blaskic Case, International and Comparative Law Quarterly հատոր 50, No. 2 էջ. 460, նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական ռազմական դատարանի Դատական Պալատի 2000թ. մարտի 3-ի դատավճիռը «Դատախազն ընդդեմ Blaskic» գործով, IT-95-14-T, § 290:
[48] Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական ռազմական դատարանի Կանոնադրության հոդված 7(3), Ռուանդայի հարցերով Միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության հոդված 6, Միջազգայի քրեական դատարանի Հռոմի Ստատուտի հոդված 25, և Սիերա Լեոնեի հարցերով Հատուկ դատարանի Կանոնադրության հոդված 6:
[49] Լիբեռի կանոնադրություն (հոդված 47), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկ (հոդված 84), Lauterpacht (1944թ.), էջ 62, Lachs (1945թ.), էջ 63-ից սկսած:
[50] Տես՝ 1949թ. ապրիլի 9-ի Միջազգային արդարադատության դատարանի դատավճիռը «Կորֆուի նեղուց» գործով, Reports 1949թ., էջ 4 և էջ 22. Տես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի ձեռնարկը («Հիմնական սկզբունքների» սահմանում):
[51] Տես՝ սույն դատավճռի 74-87 կետերում մեջբերված «Միջուկային զենքի օգտագործման կամ սպառնալիքի լեգիտիմության մասին» ՄԱԿ-ի խորհրդակցական եզրակացությունը:
[52] Տես՝ սույն դատավճռի 74-87 կետերում մեջբերված «Միջուկային զենքի օգտագործման կամ սպառնալիքի լեգիտիմության մասին» ՄԱԿ-ի խորհրդակցական եզրակացությունը: Ավելի մանրամասն տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդվածներ 15-16), 1868թ. Սանկտ-Պետերբուրգյան հռչակագիրը (ներածություն), 1880 Օքսֆորդի ձեռնարկը (նախաբան և հոդված 4), 1907թ. Հաագայի կովնվենցիան (ներածություն):
[53] Տես՝ սույն դատավճռի 87 կետում մեջբերված «Միջուկային զենքի օգտագործման կամ սպառնալիքի լեգիտիմության մասին» ՄԱԿ-ի խորհրդակցական եզրակացությունը, Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական ռազմական դատարանի Դատական Պալատի 2000թ. հունվարի 14-ի դատավճիռը «Դատախազն ընդդեմ Kupreskic և մյուսների» IT-95-16-T, §§ 521-536, նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի2004թ. հուլիսի 7-ի խորհրդատվական եզրակացությունը Օկուպացված Պաղեստնյան տարածքում բաժանիչ պատի կառուցման իրավական հետևանքների մասին, ICJ Reports 2004թ, § 157:
[54] Տես՝ մասնավորապես, 1863 Լիբերի կանոնագիրքը (հոդված 71), 1868թ. Սանկտ-Պետերբուրգյան հռչակագիրը, Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդվածներ 13(c) և 23), 1880 Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 9(b)), 1907թ. Հաագայի Կարգը (հոդված 23(c)). տես նաև՝ սույն դատավճռի 98-րդ կետում մեջբերումը Trial of Major Waller գործից և 1977թ. Լրացուցիչ արձանագրության հոդված 41-ը:
[55] Տես, մասնավորապե, 1929թ. Ժնևի կոնվենցիայի հոդված 3-ը:
[56] Տես՝ 1863թ. Լիբեռի կանոնագիրքը (հոդվածներ 15, 16 և 38), 1874թ. Բրյուսելյան հռչակագրի նախագիծը (հոդված 13(g)), 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 32(b)), 1907թ. Հաագայի կարգը (հոդված 23(g)), 1919թ. Միջազգային հանձնաժողովի հաշվետվությունը, Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի Կանոնադրության 6(b) հոդվածը և Հսկիչ խորհրդի թիվ 10 օրենքը (հոդված 2): Տես նաև՝ վերը նշված Trial of Hans Szabados, Oppenheim & Lauterpacht (1944թ.) էջ 321:
[57] Տես՝ 1880թ. Օքսֆորդի ձեռնարկը (հոդված 84), 1934թ. Տոկիոյի կոնվենցիայի նախագիծը (հոդվածներ 9-10), 1940թ. ԱՄՆ-ի զինված ուժերի ձեռնարկը՝ ցամաքային պատերազմի կանոնները, սույն դատավճռի 125-129 կետերում նշված The Hostages case և the Trial of Eikichi Kato, ինչպես նաև վերը նշված Kupreškić and Others: Տես՝ նաև Oppenheim & Lauterpacht (1944թ.), էջեր 446-450:
[58] Տես՝ ԽՍՀՄ-ի քերական իրավունքի և դատական վարույթի հիմնարար սկզբունքները, 1924թ., և Ancel M., « Les Codes pénaux européens », Tome IV, Paris, CFDC, 1971թ.:
[59] Այդ թվում՝ 1942թ. Սենտ Ջեյմիս հռչակագիրը, 1943 Մոսկովյան հռչակագիրը, և Նյուրնբերգի ու Տոկիոյի Միջազգային ռազմական դատարանների Կանոնադրությունները:
[60] Տես՝ 1968թ. Կոնվենցիայի ներածական մասը:
[61] Տես՝ Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հանձնաժողով (1966թ.) Question of the non-applicability of Statutory Limitation to War Crimes and Crimes against Humanity: Study submitted by the Secretary General UN Doc. E/CN.4/906, էջ 104, 1968թ. Կոնվենցիա, Robert H. Miller “The Convention on the Non-Applicability of Statutory Limitations to War Crimes and Crimes Against Humanity”, AJIL, հատոր 65, No. 3 (հուլիս., 1971թ.), էջեր 476-501 և այնտեղ տրված հղումները, 1974թ. Կոնվենցիա, Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, Kok R. (2001) “Statutory Limitations in International Criminal Law”, TMC Asser Press, Հաագա, էջեր 346-382:
Full & Egal Universal Law Academy