© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 130 նախադեպի վերաբերյալ
2010թ. մայիս
Kononov-ն ընդդեմ Լատվիայի - 36376/04
Դատական որոշում 17.5.2010 [GC]
Հոդված 7
Հոդված 7-1
Պատիժ բացառապես օրենքի հիման վրա (Nullum crimen sine lege)
Դատապարտում 1993թ. շրջանառության մեջ մտած օրենսդրության համաձայն՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ կատարած հանցագործությունների համար՝ խախտում չկա։
Փաստեր՝ 1998թ. հուլիսին գանգատարկուն մեղադրվել էր պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, որոնք ի հայտ էին գալիս մի պատահարից, որը տեղի էր ունեցել ավելի քան հիսուն տարի առաջ՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, երբ նա Կարմիր պարտիզանների Խորհրդային հրամանատարական ուժերի անդամ էր։ Մեղադրանքները հարուցվել էին համաձայն Լատվիայի խորհրդային սոցիալիստական հանրապետության 1961թ. Քրեական օրենսգրքի 68-3-րդ հոդվածով, մի դրույթ, որն ուղղված էր պատերազմական հանցագործություններին, որը մտցվել էր Լատվիայի Գերագույն խորհրդի կողմից 1993թ. ապրիլի 6-ին, Լատվիայի անկախությունից հետո։ Լատվիայի Գերագույն դատարանի քրեական հարցերի բաժինը գտել էր, որ գանգատարկուն մեղավոր էր պատերազմական տարբեր հանցագործություններում, և նրան դատապարտել քսան ամսվա ազատազրկման՝ նկատի ունենալով նրա տարիքը և առողջական վիճակը (զառամությունը)։ Համաձայն Լատվիայի դատարանների կողմից հաստատված փաստերի, 1944թ. մայիսի 27-ին նա առաջնորդել էր Կարմիր պարտիզանների մի ստորաբաժանում պատժիչ արշավի դեպի Մազի Բաթի (Mazie Bati) գյուղը (որն այն ժամանակ գերամանացիների վարչարարության տակ էր)՝ հետևելով այն հաղորդումներին, որ նրա բնակիչներից ոմանք պարտիզանների մեկ այլ խմբի մատնել են գերմանացիներին։ Ստորաբաժանումը գյուղ էր մտել գերմանական համազգեստներով և գտնելով գերմանացիների մատակարարած հրացաններն ու նռնակները, հրկիզել էին տներն ու սպանել վեց գյուղացու, նրանց թվում երեք կնոջ, որոնցից մեկը հղիության վերջին փուլում էր։ Մահացածներից և ոչ մեկը զինված չէր եղել կամ չէր փորձել փախչել կամ դիմադրություն ցույց տալ։ Համաձայն գանգատարկուի, հարձակման զոհերը համագործակցել էին նրանց հետ, ովքեր պարիզանների խմբին մատնել էին գերմանացիներին դեպքից մի քանի ամիս առաջ։ Նրա ստորաբաժանմանը հրահանգ էր տրված ad hoc պարտիզանական տրիբունալի կողմից՝ բռնել նրանց, ովքեր պատասխանատու էին մատնության համար, որպեսզի նրանց կարողանան դատել, բայց նա անձնապես չէր ղեկավարել այդ օպերացիան կամ չէր մտել գյուղ։
Եվրոպական դատարանին ուղղված իր գանգատում հայցվորը բողոքել էր, որ այն գործողությունները, որոնց համար ինքը մեղադրվել է, իրենց իրականացման ժամանակահատվածում հանցագործություն չեն եղել՝ համաձայն ներպետական կամ միջազգային իրավունքի։ Նա այնուհետև պնդել էր, որ 1944թ. ինքը եղել էր երիտասարդ զինվոր մարտական իրավիճակում և թշնամու թիկունքում, և չէր կարող կանխատեսած լինել, որ իր կատարած գործողությունները կհամարվեն պատերազմական հանցագործություններ կամ որ իրեն կարող են հետապնդել։ Նրա ներկայացմամբ նրա դատապարտումը 1991թ. Լատվիայի անկախությունից հետո ավելի շատ քաղաքական նպատակահարմարության, քան պատերազմի հանցագործներին հետապնելու՝ միջազգային պարտավորությունները կատարելու ցանկության արդյունք էր։ 2008թ. հուլիսի 24-ի իր դատավճռում Դատական պալատը գտել էր, չորս կողմ երեք դեմ ձայնով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 7 § 1-ի խախտում (տես Տեղեկատվական ծանուցում Թիվ 110)։
Իրավունք՝ Հոդված 7՝ Դատարանին կոչ չէր արված որոշում ընդունել գանգատարկուի անհատական քրեական պատասխանատվության վերաբերյալ, քանի որ դա հիմնական խնդիր էր ներպետական դատարանների համար։ Նրա գործառույթն էր քննել, թե արդյոք համաձայն օրենքի, ինչպիսին այն կար 1944թ. մայիսի 27-ին, էականորեն հստակ իրավական հիմք եղել է գանգատարկուի դատապարտման համար, և արդյոք նրա հետապնդումը միջանկյալ դարձել է օրենսդրորեն արգելված և արդյոք այն հանցագործությունները, որոնց համար գանգատարկուն ի վերջո դատապարտվել էր, սահմանվել էին բավարար մատչելիորեն և կանխատեսելիորեն։ Քանի որ փաստական ապացույցները վիճարկվում էին, Դատարանն իր վերլուծությունը սկսեց՝ հիմնվելով այն հիպոթեզին, որն առավել բարենպաստ էր գանգատարկուի համար, այսինքն որ գյուղացիները սովորական քաղաքացիներ չէին, այլ “մարտնչողներ” կամ “քաղաքացիներ, ովքեր մասնակցել էին ռազմական գործողություններին”։
(ա) 1944թ. հանցագործությունների իրավական հիմքը՝ Գանգատարկուն դատապարտվել էր 1961թ. Քրեական օրենսգրքի Հոդված 68-3-ով, մի դրույթ, որը ներկայացվել էր Գերագույն խորհրդի կողմից 1993թ. ապրիլի 6-ին։ Չնայած որ Հոդված 68-3-ով բերվում էին այնպիսի գործողությունների օրինակներ, որոնք համարվում էին պատերազմական հանցագործություններ, այն հիմնվում էր “համապատասխան իրավական կոնվենցիաների վրա” առավել հստակ սահմանման համար։ Համպատասխանաբար, գանգատարկուի դատապարտումը հիմնված էր եղել ավելի շուտ միջազգային, քան ներպետական իրավունքի վրա։
Դատարանը վերանայել էր դիրքորոշումը 1944թ. միջազգային իրավունքի համաձայն։ Այն նշել էր, որ անդրադառնալով տասնիներրորդ դարի կեսերին կոդիֆիկացիայի (օրինակարգման) ծավալուն փուլին, Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի խարտիան տրամադրել է պատերազմական հանցագործությունների ոչ սպառիչ սահմանում, որոնց համար պահպանվել էր անհատական քրեական պատասխանատվությունը։ Ժամանակակից դոտկրինում համաձայնություն էր եղել, որ միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիան և 1907թ. Կանոնակարգերը արդեն սահմանել էին պատերազմական հանցագործություններն ու պահանջել անհատների հետապնդումը, որպեսզի Խարտիան չլիներ ex post facto քրեական օրենսդրություն։ Օրինակարգման այդ ժամանակահատվածի ընթացքում ներպետական քրեական և ռազմական դատարանները եղել օրենքների և պատերազմի սովորութային կանոնների կիրառման հիմնական մեխանիզմը, իսկ միջազգային հետապնդումը եղել է բացառություն։ Ըստ այդմ, պետության՝ պայմանագրերի և կոնվենցիաների վրա հիմնված միջազգային պարտավորությունը չի բացառել Պետությունների՝ օրենքների և պատերազմի սովորութային կանոնների խախտման համար անհատներին հետապնդելու և պատժելու սովորութային պարտավորությունը։ Միջազգային և ներպետական իրավունքը ծառայել են որպես հիմք՝ ներպետական դատական հետապնդումների և պատասխանատվության համար։։ Մասնավորապես, երբ ներպետական իրավունքը չի նախատեսել պատերազմական հանցագործության որոշակի բնութագիր, ներպետական դատարանը կարող էր հիմնվել միջազգային իրավունքի վրա իր դատողությունները կատարելիս։ Հետևաբար, Դատարանը համարել էր, որ մինչև 1944թ. մայիսը պատերազմական հանցագործությունները սահմանվել էին որպես գործողություններ, որոնք հակասում էին օրենքներին և պատերազմի սովորութային կանոններին, և միջազգային իրավունքը սահմանել էր հիմնական սկզբունքները՝ ընգծելով գործողությունների ծավալուն մի շարք, որոնք հանդիսանում են նմանօրինակ հանցագործություններ։ Պետություններին առնվազը թույլատրում էին (եթե ոչ պահանջում) անհատներին պատերազմական հանցագործությունների համար պատժելու քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև հրամանատարության պատասխանատվության հիմքով։
Դատարանը շարունակել էր դիտարկել մարդասիրական իրավունքի “երկու արմատական սկզբունքների” լույսի ներքո, “քաղաքացիական բնակչության և օբյեկտների պահպանությունը” և “մարտնչողներին անհարկի տառապանքների ենթարկելուց խուսափելու պարտավորությունը”. արդյո՞ք առկա էր եղել բավարար հստակ ժամանակակից իրավական հիմք որոշակի պատերազմական հանցագործությունների համար, որոնց համար գանգատարկուն դատապարտվել էր։ Այս հանցագործությունները ներառել էին վատ վերաբերմունքը, գյուղացիներին վիրավորելը և սպանելը, նրանց ուխտադրուժ կերպով վիրավորելը և սպանելը, հղի կնոջը հրկիզելով սպանելը և անպաշտպան վայրերի վրա հարձակումները։
Ինչ վերաբերում է վերոնշյալ հանցագործություններից առաջինին, նկատի առնելով հատկապես 1907թ. Հաագայի կանոնակարգերի Հոդված 23(c)-ն, գյուղացիների սպանությունն ու նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը խախտել էր այն հիմնարար կանոնը, որ չմարտնչող (hors de combat) համարվող թշնամին, տվյալ դեպքում չզինված թշնամին, պաշտպանված է։ Նման անձանցից չէր պահանջվում ունենալ որոշակի իրավական կարգավիճակ կամ պաշտոնապես հանձնվել։ Որպես մարտնչողներ, գյուղացիները նույնպես պետք է պաշտպանություն ունենալու իրավունք ունեցած լինեին, ինչպես պատերազմի գերիները՝ գանգատարկուի վերահսկողության և նրա ստորաբաժանման վերահսկողության ներքո, և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքն ու արագ հաշվեհարդարը պետք է որ հակասեին պատերազմի գերիներին պաշտպանող բազմաթիվ կանոններին և պատերազմական սովորույթներին։ Ինչ վերաբերում է երկրորդ հանցագործությանը, ապա ներպետական դատարանները ողջամտորեն հիմնվել էին Հաագայի կանոնակարգերի Հոդված 23(b)-ին, որով հիմնավորվել էր առանձնի դատապարտում՝ դավաճանական կերպով վիրավորելու և սպանելու համար անօրինականորեն դրդելով (գերմանական համազգեստ կրելով) թշնամուն հավատալ, որ նրանք հարձակման վտանգի տակ չեն։ Առկա էր եղել նաև հավանական իրավական հիմք դատապարտելու գանգատարկուին երրորդ հանցագործության համար (հղի կնոջը հրկիզելով սպանելը)՝ նկատի առնելով այն հատուկ պաշտպանությունը, որն արտոնված էր կանանց պատերազմի ժամանակ այնքան վաղ ժամանակներից, որքան 1863թ. Lieber-ի Օրենսգրքով։ Եվ վերջապես, ինչ վերաբերում է չորրորդ հանցագործությանը, ապա Հաագայի կանոնակարգերի Հոդված 25-ով արգելվում էին հարձակումները անպաշտպան տեղանքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա “հրամայաբար պահանջում էր պատերազմի անհրաժեշտությունը”։ Չկար ոչինչ ենթադրելու, որ այդ բացառությունը կիրառելի էր եղել գանգատարկուի դեպքում։ Ուստիև Դատարանին գոհացրել էր, որ վերոնշյալ հանցագործություններից յուրաքանչյուրը պատերազմական հանցագործություն էր։ Որպես այն անձը, ով կազմակերպել, ղեկավարել և առաջնորդել էր պարտիզանական ստորաբաժանումը, որն իրականացրել էր հարձակումը, գանգատարկուն իր վրա էր վերցրել նշված գործողությունների հրամանատարական պատասխանատվությունը։
Եզրափակելով, նույնիսկ եթե ենթադրվեր, որ սպանված գյուղացիները կարող էին համարվել “քաղաքացիական բնակչություն, որը մասնակցել էր պատերազմական գործողություններին” կամ եղել են “մարտնչողներ”, առկա է եղել բավարար հստակ իրավական հիմք, նկատի առնելով 1944թ. միջազգային իրավունքի վիճակը, գանգատարկուին պատերազմական հանցագործությունների համար դատապարտելու և պատժելու համար, որպես մի ստորաբաժանման հրամանատարի, որը պատասխանատու էր Մազի Բաթիի (Mazie Bati) վրա հարձակման համար։ Եթե համարվեր, որ գյուղացիները եղել էին “քաղաքացիական անձինք”, ապա նրանք պետք է ունեցած լինեին ավելի մեծ պաշտպանություն։
(բ) Արդյո՞ք մեղադրանքները եղել են օրենսդրորեն խոչընդոտված՝ Պատերազմական հանցագործությունների ներպետական հետապնդումը 1944թ. կպահանջեր հղում կատարել միջազգային իրավունքին, ոչ միայն կապված նման հանցագործությունների, այլև սահմանափակման ցանկացած ժամանակահատվածի սահմանման հետ։ Համապատասխանաբար, ցանկացած ներպետական սահմանափակման ժամանակահատված կիրառելի չէր։ Հետևաբար առանցքային հարցն այն է, թե արդյոք մինչև գանգատարկուին դատապարտելը որևէ կետում նման գործողությունը դարձել է օրենսդրորեն արգելված՝ միջազգային իրավունքի համաձայն։ Միջազգային իրավունքը լուռ էր այս թեմայի շուրջ 1944թ. և չէր ֆիքսել սահմանափակման որևէ ժամանակահատված այդ ժամանակից ի վեր։ Հետևում է, որ գանգատարկուի դատապարտումն օրենսդրորեն խոչընդոտված չէր եղել։
(գ) Կանխատեսելիություն – Միջազգային օրենքներն ու պատերազմի սովորութային կանոնները ինքնին բավարար էին 1944թ. քրեական պատասխանատվությունը հիմնավորելու համար, հետևաբար այն փաստը, որ դրանք չէին մեջբերվում ներպետական օրենսդրության մեջ այդ ժամանակահատվածում, չէր կարող որոշիչ լինել։ Դրանք հանդիսանում էին մանրամասն lex specialis կանոնակարգեր, որոնք ամրագրում էին քրեական վարքի պարամետրերը պատերազմական ժամանակահատվածում և հիմնականում ուղղված էին զինված ուժերին և մասնավորապես հրամանատարներին։ Նկատի ունենալով իր դիրքը որպես հրամանատարություն ստանձնած ռազմական սպա՝ գանգատարկուն կարող էր ողջամտորեն ակնկալած լինել, որ ինքը հատուկ ուշադրություն պետք է դարձներ այն վտանգներին, որոնք ի հայտ էր բերել Մազի Բաթիի (Mazie Bati) օպերացիան։ Նույնիսկ ամենաթեթև անդրադարձը բավական կլիներ մատնանշելու, որ կոպիտ անօրինական վատ վարաբերմունքն ու գյուղացիների սպանությունը ներկայացնում էին պատերազմական հանցագործություն համարվելու վտանգ, որի համար որպես հրամանատար նա կարող էր պատասխանատվության ենթարկվել առանձին և քրեորեն պատժվել։ Դատարանը մերժեց գանգատարկուի այն ներկայացումը, թե իր դատապարտումը քաղաքականորեն անկախատեսելի էր եղել, քանի որ իրավահաջորդ պետության համար թե՛ իրավաչափ և թե՛ կանխատեսելի էր եղել քրեական վարույթներ հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություններ են կատարել նախորդ վարչակարգի օրոք։ Իրավահաջորդ դատարաններին չէր կարելի քննադատել նախորդ վարչակարգի ընթացքում որոշակի ժամանակահատվածում ուժի մեջ եղած իրավական դրույթների կիրառման և մեկնաբանության համար թե՛ իրավունքի գերակայության սկզբունքով պետության սուբյեկտին ղեկավարելու և թե՛ այն հիմնական արժեքային սկզբունքների լույսի ներքո, որոնց վրա կառուցված էր Կոնվենցիայի համակարգը, հատկապես երբ վտանգված էր կյանքի իրավունքը։ Այս սկզբունքները կիրառելի էին վարչակարգի այնպիսի բնույթի փոփոխության դեպքում, ինչը տեղի էր ունեցել Լատվիայում անկախացումից հետո։
Համապատասխանաբար, այն ժամանակ, երբ դրանք իրականացվել էին, գանգատարկուի գործողությունները հանդիսացել էին հանցագործություններ՝ օրենքների և պատերազմական սովորութային կանոնների բավարար մատչելիությամբ և կանխատեսելիությամբ։
Եզրակացություն՝ խախտում չկա (տասնչորս՝ կողմ, երեք` դեմ)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy