© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 150
մարտ 2012
Կոնստանտին Մարկինն ընդդեմ Ռուսաստանի [GC] - 30078/06
Վճիռ 22.3.2012թ. [GC]
Հոդված 14
Խտրականություն
Տարբերակված վերաբերմունք տղամարդ և կին զինծառայողների նկատմամբ՝ երեխային խնամքի համար տրվող արձակուրդի հետ կապված: խախտում
Փաստերը – Ռուսաստանի օրենսդրության համաձայն քաղաքացիական անձ հայրերը և մայրերն իրավունք ունեն ստանալ մինչև երեք տարվա երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի՝ իրենց մանկահասակ երեխաների նկատմամաբ հոգ տանելու և ամսական նպաստ՝ այդ ժամանակահատվածի մի մասի ընթացքում: Այդ իրավունքը հատկապես երկարատև է կին զինծառայողների համար, սակայն այդպիսի դրույթ չկա տղամարդ ծառայողների համար: Դիմումատուն, ով ամուսնալուծված զինված ուժերի ռադիոկապի օպերատոր էր, դիմել է երեք տարի տևողությամբ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդ ստանալու համար՝ ամուսնության ընթացքում ծնված երեք երեխաներին մեծացնելու համար, սակայն մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ ներպետական օրենսդրությունը որևէ հիմք չի նախատեսում այդպիսի դիմումի համար: Հետագայում նա մոտ երկու տարվա երեխայի խնամքի համար տրվող արձակուրդ և ֆինանսական օժանդակություն է ստացել իր վերադասներից՝ հաշվի առնելով իր դժվար անձնական հանգամանքները: Նա այնուամենայնիվ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, որում պնդել է, որ օրենսդրությունը չի համապատասխանում հավասար իրավունքների սահմանադրական երաշխիքին: Մերժելով բողոքը՝ Սահմանադրական դատարանը վճռել է, որ երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնող ծառայողների նկատմամբ արգելքները պայմանավորված են զինված ուժերի հատուկ իրավական կարգավիճակով և մեծաթիվ զինծառայողների՝ իրենց պարտականությունների կատարումից բացակայելուց խուսափելու անհրաժեշտությամբ: Դատարանը նկատել էր, որ ծառայողները կամավոր են ստանձնել իրենց զինվորական կարգավիճակից բխող պարտականությունները և իրավունք ունեն ծառայության վաղաժամկետ դադարեցման՝ երեխաների նկատմամբ անձամբ հոգ տանելու որոշում ընդունելու դեպքում: Երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնելու կին զինծառայողների իրավունքը տրվել է բացառության կարգով և հաշվի է առնվել զինված ուժերում կանանց սահմանափակ մասնակցությունը և կնոջ՝ մայրության հետ կապված հատուկ սոցիալական դերը:
2010թ. հոկտեմբերի 7-ին կայացրած վճռում (տե՛ս Տեղեկագիր թիվ 134) Դատարանի Պալատը ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռել է, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի՝ 8-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում:
Իրավունքը – հոդված 14-ը հոդված՝ 8-ի հետ համակցությամբ: Երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը և ծնողական նպաստների նկատմամբ տարածվում է 8-րդ հոդվածի գործողությունը, քանի որ նպաստում են ընտանեկան կյանքին և անհրաժեշտաբար ազդում դրա կազմակերպման ձևի վրա: Կոնվենցիայի 14-րդ հոդվածն այդպիսով կիրառելի է (8-րդ հոդվածի հետ համակցությամբ): Տղամարդիկ համանման իրավիճակում էին կանանց համեմատ` կապված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի (ի տարբերություն մայրության արձակուրդի) և ծնողական նպաստների հետ: Հետևաբար, որպես ծառայող, դիմումատուն համանման իրավիճակում էր կին զինծառայողների համեմատ: Դատարանն այդ իսկ պատճառով պետք է պարզի, թե արդյոք տղամարդ և կին ծառայողների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը կապված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի իրավունքի հետ օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված է եղել:
Դրա հետ կապված Դատարանը նկատել է, որ գենդերային հավասարության բարելավումը Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում հիմնական նպատակներից մեկն է և չափազանց ծանրակշիռ պատճառներ պետք է ներկայացվեն, որպեսզի սեռից կախված տարբերակված վերաբերմունքը համապատասխան համարվի Կոնվենցիային: Մասնավորապես որոշակի երկրի ավանդույթներին, ընդհանուր կանխավարկածներին կամ գերակայող հասարակական վերաբերմունքին կատարված հղումներն անբավարար են:
Դատարանը չի ընդունել դիմումատուի գործով տարբերակված վերաբերմունքի այն հիմնավորումը, որը Կառավարության պնդմամբ, պայմանավորված է երեխաներին մեծացնելու գործում կնոջ ունեցած հատուկ սոցիալական դերով: Ժամանակակից եվրոպական հասարակություններն առաջ են շարժվել տղամարդկանց և կանանց միջև իրենց երեխաներին մեծացնելու պարտականության ավելի հավասար բաշխման գործում և ճանաչվել է տղամարդու հոգատար դերը: Եվրոպական երկրների մեծամասնությունը, ներառյալ Ռուսաստանը, այժմ թույլ են տալիս և քաղաքացիական տղամարդկանց և կանանց՝ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդ վերցնել և բազմաթիվ պետություններ այդ իրավունքը վերապահել են նաև զինծառայող կանանց և տղամարդկանց: Դիմումատուի գործով տարբերակված վերաբերմունքը կարող է դիտվել, որպես դրական խտրականություն ի նպաստ կանանց, քանի որ այն հստակորեն հասարակության մեջ կնոջ անբարենպաստ դրությունը շտկելու նպատակ չի հետապնդում: Փոխարենը, այն գենդերային կարծարտիպերը պահպանելու ազդեցություն է ունեցել և անբարենպաստ է եղել և կանանց կարիերայի և տղամարդկանց ընտանեկան կյանքի համար: Արդյունքում, հասարակության մեջ սեռերի դերերի ավանդական բաշխմանը կատարված հղումը չի կարող արդարացնել տղամարդկանց, ներառյալ զինծառայողների, երեխաների խնամքի համար տրվող արձակուրդի իրավունքից զրկումը:
Դատարանը համոզիչ չի համարել ոչ Կառավարության այն փաստարկը, որ երեխաների խնամքի համար զինծառայողներին տրված երկարաժամկետ արձակուրդը կարող է բացասական ազդեցություն ունենալ զինված ուժերի մարտունակության և գործառնական արդյունավետության վրա: Ռուսական իշխանությունները որևէ փորձագիտական ուսումնասիրություն կամ հետազոտություն չեն իրականացրել որոշելու համար այն զինծառայող տղամարդկանց թիվը ով ունակ կլինի կամ կցանկանա երեք տարի տևողությամբ երեխաների խնամքի համար տրվող արձակուրդ վերցնել գործառնական արդյունավետության վրա դրա ազդեցությունը գնահատելու համար: Ներկայացված վիճակագրական տեղեկությունները համոզիչ չեն: Պարզապես փաստը, որ բոլոր զինծառայող տղմարդիկ «որդեծնության տարիքի» են բավարար չէ զինծառայող տղամարդկանց և կանանց միջև տարբերակված վերաբերմունքն արդարացնելու համար: Դատարանն, այնուամենայնիվ, ընդունում է, որ հաշվի առնելով ազգային անվտանգության պաշտպանության գործում բանակի անհրաժեշտությունը, երեխաների խնամքի համար տրվող արձակուրդի իրավունքի որոշակի սահմանափակումներ կարող են արդարացվել՝ դրանց խտրական չլինելու պայմանով: Այդպիսով, օրինակ, թե կին և թե տղամարդ զինծառայողները, կարող են զրկվել երեխաների խնամքի համար տրվող արձակուրդի իրավունքից, եթե նրանք չեն կարող հեշտությամբ փոխարինվել կապված իրենց աստիճանակարգային դիրքի, եզակի տեխնիկական որակավորման կամ ակտիվ ռազմական գործողություններում ներգրավվածության պատճառով: Այնուամենայնիվ, Ռուսաստանում բոլոր տղամարդ զինծառայողները զրկված են երեխաների խնամքի համար տրվող արձակուրդի իրավունքից, անկախ նրանց բանակում ունեցած դիրքից, փոխարինման հնարավորությունից կամ անհատական վիճակից: Դատարանի կարծիքով սեռական պատկանելությամբ պայմանավորված մի խումբ մարդկանց նկատմամբ կիրառված այդպիսի ընդհանուր և ավտոմատ սահմանափակումը դուրս է գալիս պետության հայեցողության ընդունելի սահմաններից:
Դիմումատուն ծառայել է որպես ռադիոկապի օպերատոր և կարող էր փոխարինվել մեկ այլ տղամարդ կամ կին զինծառայողի կողմից: Հստակորեն, նրա զորամասում համապատասխան պաշտոններ հաճախ կին զինծառայողներ են զբաղեցրել, ովքեր, ի տարբերություն նրա անվերապահորեն օգտվում են երեխաների խնամքի համար տրվող երեք տարվա արձակուրդի իրավունքից: Դիմումատուի նկատմամբ, հետևաբար, կիրառվել է խտրական վերաբերմունք կապված նրա սեռի հետ առանց ողջամիտ կամ օբյեկտիվ հիմնավորման: Սեռական պատկանելիության հիմքով խտրականության արգելքի հիմնարար անհրաժեշտության տեսակետից այն փաստը, որ նա պայմանագիր է կնքել զինված ուժերի հետ չի կարող հիմք հանդիսանալ նրան իրավունքից զրկելը խտրական չհամարելու համար:
Եզրակացություն. խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
Հոդված 34: Դիմումատուն գանգատվել է, որ մինչ նրա գանգատը դիտարկվում էր Եվրոպական դատարանի կողմից նրա տուն անկոչ մի դատախազ է այցելել, ով տեղեկություններ է հարցրել դիմումատուի գործի վերաբերյալ: Դատարանը նկատել է, որ դա, սկզբունքորեն, պատշաճ չէ պատասխանող պետության համար ուղղակի շփման մեջ մտնել դիմումատուի հետ Դատարանում վերջինիս գործի հետ կապված: Այնուամենայնիվ, սույն գործով որևէ ապացույց առկա չէ, որ դատախազի այցելությունը դիմումատուի տուն՝ նրա ընտանեկան դրության վերաբերյալ արդիական տեղեկատվություն ստանալու նպատակով իրականացվել է դիմումատուին գանգատից հրաժարվել կամ այն փոփոխել դրդելու հաշվարկով կամ որ այն այդպիսի ազդեցություն է ունեցել: Համապատասխանաբար, իշխանությունները չի կարող համարվել, որ դիմումատուները խոչընդոտել են դիմումատուի՝ իր անհատական գանգատը ներկայացնելու իրավունքին:
Որոշում: 34-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41: 3.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy