© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 111
2008թ. օգոստոս-սեպտեմբեր
Կորբելին ընդդեմ Հունգարիայի 9174/02
Վճիռ - 09.09.2008թ. [GC]
Հոդված 7
Հոդված 7-1
Nullum crimen sine lege
(Օրենքով չնախատեսված հանցագործություն)
Այնպիսի գործողության համար դատապարտումը, որը դրա կատարման պահին չի հանգեցրել հանցագործության` համապատասխան միջազգային իրավունքի իմաստով. խախտում:
Փաստեր.
Դիմողը թոշակի անցած զինվորական սպա էր: 1994 թվականին նրան դատապարտել են Փաթայում` 1956 թվականի հեղափոխության ժամանակ զանգվածային անկարգությունները ճնշելու համար: Նրան մեղադրել են որպես կապիտան 15 հոգանոց խումբ ղեկավարելու համար, որը նպատակ է հետապնդել վերականգնելու հեղափոխականների կողմից գրավված ոստիկանության շենքի հսկողությունը, որի ընթացքում լինելով զինված` նաև հրամայել է իր մարդկանց կրակ արձակել քաղաքացիների վրա: Մի քանի մարդ զովել է կամ վիրավորվել այդ միջադեպի արդյունքում, որը, համաձայն ներպետական դատարանների եզրակացության, տեղի է ունեցել, երբ հեղափոխականներից մեկը բաճկոնի գրպանից հանել է զենքը այն բանից հետո, երբ նրան հրամայվել է ձեռքը հետ պահել զենքից:
Դատարանն սկզբում դադարեցրել է քրեական գործի քննությունն այն հիմքով, որ հանցագործությունները, որոնց կատարման մեջ մեղադրվել է դիմողը, հանգեցրել են ավելի շուտ սպանության և սպանության դրդման, քան մարդկության դեմ հանցագործությունների, քրեական հետապնդումը եղել է ոչ չիշտ ուղղությամբ: Ի վերջո, այնուամենայնիվ, դիմողը դատապարտվել է 1949 թվականի Ժնևյան Կոնվենցիայի 3(1) հոդվածի համաձայն մարդկության դեմ ուղված հանցագործության համար` մի քանի սպանություն կատարելով, և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով: Նա կրել է իր ազատազրկման կեսը, ապա պայմանականորեն ազատ է արձակվել: Եվրոպական դատարանի առջև նա բողոքել է, որ դատապարտված է եղել այնպիսի գործողության համար, որն հանգեցրել քրեական հանցագործության իր դատապարտման ժամանակ:
Oրենք.
Դատարանը պետք է պարզեր, իր գործընթացի ժամանակ, թե արդյոք, դիմողի գործողությունները եղել են հանցագործություն բավարար չափով ընդունելի և կանխատեսելի ներպետական կամ միջազգային իրավունքով: Դիմողը դատապարտվել է կրկնակի սպանության համար, որը հունգարական դատարանները դիտել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը պատժելի է Ժնևյան կոնվենցիաներով: Այդպիսով, դատապարտումը հիմնված է եղել բացառապես միջազգային իրավունքի վրա: Քանի որ Ժնևյան կոնվենցիաները բավարարել են ընդունելիության պայմանը, Դատարանն անդրադարձել է կանխատեսելիության հարցին: Այդ հարցի առումով այն նախևառաջ պարզել է, թե արդյոք դիմողի գործողությունը կարող էր հանգեցնել մարդկության դեմ ուղղված հանցագործության, քանի որ այդ հայեցակարգն ընդունվել է 1956 թվականին, և երկրորդ` արդյոք կարելի էր հիմնավորել, որ վիճարկվող հանցագործության զոհը ՙչի ունեցել ակտիվ մասնակցություն ընդհարմանը՚:
(a)Արդյո, դիմողի գործողությունը կարող էր հանգեցնել մարդկության դեմ ուղղված հանցագործության, թե` ոչ: Չնայած սպանությունը 3-րդ հոդվածի ընդհանուր իմաստով նախատեսված է , որպես 1956 թվականին կատարված մարդկության դեմ ուղղված հանցագործության համար դատապարտման հիմք, այլ տարրեր ևս պետք է առկա լինեին: Դա բխում էր ոչ թե 3-րդ հոդվածի ընդհանուր իմաստից, այլ միջազգային իրավունքի տարրերից, որոնք կազմում էին այդ ժամանակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պարտադիր բաղկացուցիչ մասը: Դրանցից կոնկրետ մի քանիսը եղել են էական, հատկապես` պահանջն առ այն, որ քննարկվող հանցագործությունը չպետք է լիներ առանձին կամ միանգամյա գործողություն, այլ պետք է կազմեր ՙՊետության գործողություն կամ քաղաքականություն՚ կամ լիներ լայնատարած և շարունակական հարձակում բնակչության վրա: Չնայած Վճռաբեկ դատարանը գտել է, որ կենտրոնական իշխանություններն իրականում պատերազմ են նախաձեռնել բնակչության դեմ, հարցադրում չի արվել առ այն, թե արդյոք դիմողի գործողությունը պետք է դիտվեր որպես Պետության պատասխանատվություն: Այդպիսով, բաց էր մնացել այն հարցը, թե արդյոք մարդկության դեմ ուղղված հանցագործության բաղկացուցիչ տարրեր առկա են եղել դիմողի գործով:
(b)Արդյոք կարելի է փաստել, որ զոհն ակտիվ մասնակցություն չի ունեցել ընդհարումներին: Դիմողի դատապարտումը հիմնված է եղել այն հետևության վրա, որ զոհերից մեկը ոչ շարքային զինվոր էր 3-րդ հոդվածի իմաստով: Այդ դրույթը տարածվում է այն անձանց վրա, ովքեր չեն ունեցել ակտիվ մասնակցություն ընդհարմանը, ներառյալ` զինված ուժերի ներկայացուցիչներին, ովքեր ցած էին դրել իրենց զենքերը: Հանգուցյալն ակնհայտորեն ունեցել էր ակտիվ մասնակցություն ընդհարմանը, քանի որ նա եղել էր հեղափոխականների զինված խմբի ղեկավարը, որը մասնակցել էր բռնության գործողություններին, մասնակցել է ոստիկանության շենքի շրջափակմանը և ոստիկաններից հափշտակել էր զենքերը: Ուստի, խնդիրն այն էր, թե արդյոք նա վայր էր դրել իր զենքը, թե` ոչ: Ներպետական դատարանները փաստ են համարել այն, որ նա գաղտնի կրել է զենք և պարզ ու հստակ ցույց չի տվել, թե պատրաստվում է հանձնվել: Փոխարենը, մտել է դիմողի հետ ակտիվ վեճի մեջ մինչև զենքն առանց հասկանալի մտադրության հանելը: Հենց այդ ընթացքում էլ նա սպանվել է: Հետևաբար, այդ ժամանակ կիրառելի ընդհանուր միջազգային իրավունքի չափանիշների լույսի ներքո Դատարանը չի ընդունել, որ հանգուցյալը հաստատապես վայր էր դրել զենքը` հոդվածի իմաստով, կամ որ նա մտել է ոչ շարքային զինվորի այլ կատեգորիայի տակ:
Հետևաբար, ցույց չի տրվել, որ դիմողի գործողությունները կանխատեսելի են եղել հանգեցրել են մարդկության դեմ ուղղված հանցագործության` միջազգային իարվունքի տեսանկյունից:
Եզրակացություն. խախտում (11 ձայնով ընդդեմ 6-ի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy