© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 105
2008թ. փետրվար
Կովաչն ընդդեմ Ուկրաինայի– 39424/02
Վճիռ - 07.02.2008թ. [Բաժին V]
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված
Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը
Առաջատար թեկնածուի օգտին պառլամենտական ընտրական շրջանների մի քանի ընտրատարածքներում ձայները կամայականորեն անվավեր ճանաչելը, որը հանգեցրել է վերջինիս հակառակորդի հաղթանակին. խախտում:
Փաստեր.
Դիմողը ընտրատարածքներից մեկում եղել է թեկնածու 2012 թվականի պառլամենտական ընտրություններում Առաջին արդյունքների համաձայն` նա հավաքել էր փոքրաթիվ ձայներ: Նրա գլխավոր հակառակորդը տարածքային պետական կառավարման ղեկավարն էր: Վերջինիս օգտին գործող դիտորդները կազմել են արձանագրություն այն մասին, որ որոշ լրացուցիչ ընտրաթերթիկներ (տասից պակաս) անհայտ անձի կողմից ապօրինաբար գցվել են երեք ընտրատուփերի մեջ: Այդ հիմքով ընտրատարածքային հանձնաժողովը այդ ընտրատուփերի արդյունքները հայտարարել է անվավեր: Այն նաև անվավեր է ճանաչել մեկ այլ ընտրատուփի արդյունքները` այն հիմքով, որ իրավասու ընտրական հանձնաժողովի անդամերն ապօրինաբար բացել են կնքված ընտրատեղամասը և վերցրել ընտրությունների ձայնագրությունների բնօրինակները և որոշ անվավեր ճանաչված ընտրաթերթիկներ: Ըստ քննվող չորս ընտրատուփերի արդյունքների` դիմողները ստացել են ընտրողների ձայների մեծամասնությունը: Ձայներն անվավեր ճանաչելու արդյունքում դիմողների գլխավոր հակառակորդը հայտարարվել է ընտրված տվյալ ընտրատարածքում: Դիմողների բողոքների առիթով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անփոփոխ է թողել ձայներն անավավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը, քանի որ առկա չի եղել սխալների կամ խախտումների առնչությամբ որևէ համոզիչ ապացույց, որ ապօրինաբար տեղադրված որոշ թվով ընտրաթերթիկներ յուրաքանչյուր ընտրամասում գերազանցել են ձայների 10 տոկոսը, ինչը պահանջվում է ըստ Պառլամենտական ընտրությունների մասին օրենքի 70-րդ հոդվածի (օրենք) ընտրությույթունները չկայացած համարելու համար: Դրանից անմիջապես հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չուրս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները հայտարարել է անվավեր նույն պատճառներով` նշելով որ իր կողմից հայտնաբերված խախտումները և այն խախտումները, որոնք նկատվել են դիտորդների կողմից կարող էին համարվել ՙայլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պարզելու ընտրողների կամահայտնությունը՚ օրենքի 72-րդ մասի իմաստով: Որոշումն անփոփոխ է թողնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից, որը գտել է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է որոշելու, թե որոնք են ՙայլ հանգամանքները՚ ըստ վերը նշված իրավական դրույթների:
Օրենք.
Տվյալ գործն առնչվում է այն ձևին, որով ընտրությունների արդյունքները վերանայվել են պատասխանատու ներպետական իշխանությունների կողմից: Պետության իրավասությունն այս առումով լայն էր, սակայն չէր կարող կանխել Դատարանի հետևությունը, թե արդյոք կայացված որոշումը եղել է կամայական, թե` ոչ: Իրավասու իշխանությունները հիմնվել են օրենքի 72-րդ մասի վրա, երբ որոշել են անվավեր ճանաչել չորս ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այդուհանդերձ, չի եղել որևէ իրավական դրույթ կամ ներպետական պրակտիկա պարզաբանելու համար, թե որ գործոնները կարող էին համարվել ՙայլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պարզելու ընտրողների կամահայտնության արդյունքները՚, և արդյոք, դրանք ներառել են 70 մասով նախատեսված հանգամանքները, որոնք վերաբերում են հատկապես մեկ անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու դեպքերին: Իրավական դրույթի ոչհստակությունը, և, հետևաբար, ընտրական իրավունքներին սպառնացող հավանական վտանգն առկա է եղել որոշ դեպքերում ներպետական իշխանությունների մեղքով: Այդուհանդերձ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներից ոչ մեկը ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով, ոչ էլ Գերագույն դատարանի որոշումով չի անդրադարձել ոչ օրենքի 70-րդ և 72-րդ մասերի միջև հակասությունների, ոչ էլ ընտրությունների տարբեր մասնակիցների վստահելիության խնդրին: Ավելին, որոշումներից ոչ մեկը չի պարունակել պարզաբանում առ այն, թե ինչու համապատասխան խախտումները քողարկել են չորս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն այն չափով, որ անհնարին է դարձել պարզել ընտրողների կամահայտնությունը (հատկապես օրենքի 70-րդ մասի լույսի ներքո): Ուստի, չորս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը պետք է ճանաչվի կամայական` Կառավարության կողմից պաշտպանվող որևէ օրինական նպատակին չհամապատասխանող:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – 8,000 եվրո ոչ նյութական վնասի համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy