© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 163
2013թ. մայիս
Kristiansen-ը և Tyvik AS-ն ընդդեմ Նորվեգիայի - 25498/08
Վճիռ 02.05.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարան դիմելու իրավունքը
Արտոնագրի համար դիմումի երկարատև քննությունը, որը դատարան բողոքարկելու իրավունքը դարձնում է անիմաստ. խախտում
Փաստեր. Դիմումատուները միասին արտոնագրի համար դիմում էին ներկայացրել 1990 թվականին Նորվեգիայի արդյունաբերական գույքի գրասենյակ (NIPO): Դիմումը այնուհետ մերժվել էր NIPO-ի որոշմամբ, որը Բողոքարկման խորհրդի (արտոնագրերի վերաբերյալ ներքին բողոքարկման մարմին) կողմից անփոփոխ էր թողնվել 2008թ. սեպտեմբերին: Այդ պահի դրությամբ քսան տարվա վաղեմության ժամկետը, որը կիրառելի էր արտոնագրի շնորհման դեպքում, լրանալու էր ընդամենը երկու տարի անց: Դիմումատուները չէին վիճարկել Բողոքարկման խորհրդի որոշումը ներպետական դատարաններ:
Եվրոպական դատարան ներկայացված իրենց գանգատում դիմումատուները պնդել են, որ ազգային արտոնագրային մարմնի կողմից իրականացվող վարույթի չափազանց երկար տևողության և Արտոնագրերի մասին օրենքի համաձայն արտոնագրի պաշտպանության քսան տարվա վաղեմության ժամկետի պատճառով, նրանց դատարան դիմելու իրավունքը դառնում է թվացյալ, որը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է:
Իրավունք. Հոդված 6 § 1. Դատարանը կրկնել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատավարության տևողության հարցի վերաբերյալ քաղաքացիական գործերի քննության ընթացքում ուշադրության արժանի ժամկետն պարտադիր չէ հաշվարկել իրավասու դատարանի կողմից վարույթ իրականացնելուց սկսած, այլ այն կարող է ընդգրկել դրան նախորդող վարչական փուլը: Սույն գործով, կասկած անգամ չի կարող լինել, որ վարչական վարույթի տևողությունը չափազանց երկար էր: Հաշվի առնելով անցած զգալի ժամանակը, ինչպես նաև Արտոնագրերի մասին օրենքով նախատեսված քսան տարվա վաղեմության ժամկետը, դիմումատուների դատարան դիմելու իրավունքը դարձել էր թվացյալ: Այդ իրավիճակը հանգեցրել էր դիմումատուների դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը, որը ոչ միայն կամայական էր՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքի նկատակների համաձայն, այլ նաև հակասում էր այդ իրավունքի բուն էությանը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 15,000 եվրո առաջին դիմումատուին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy