© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 114
2008թ.դեկտեմբեր
Կ. Յու.-ն ընդդեմ Ֆինլանդիայի- 2872/02
Վճիռ - 02.12.2008թ. [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունքը
Ցանցային մատակարարի կողմից համացանցի կայքում անչափահասի վերաբերյալ գովազդ տեղադրելու համար հետախուզվող անձի ինքնությունը չհրապարակելը. խախատւմ:
Փաստեր.
1999 թվականին անհայտ մի անձ համացանցում` դիմողի անվամբ կայքում տեղադրել է սեռական բնույթի գովազդ, որը տասներկու տարեկան էր, առանց վերջինիս գիտության: Գովազդը տեղեկություններ էր պարունակում դիմողի տարիքի, ծննդյան տարեթվի և ֆիզիկական հատկանիշների վերաբերյալ և հայտարարում էր, որ նա փնտրում է սեռական հարաբերություններ արական սեռի ներկայացուցիչների հետ: Այն նաև պարունակել է կապ նրա կայք անցնելու համար, որտեղ առկա էին նրա նկարները և հեռախոսահամարը: Դիմողն իմացել է այդ գովազդի մասին, երբ նամակ է ստացել մի մարդուց, որն առաջարկել է հանդիպել: Բողոք է ներկայացվել ոստիկանություն, սակայն ցանցային մատակարարըհրաժարվել է բացահայտել անձի ինքնությունը, ով տեղադրել էր գովազդը, քանի որ սահմանափակված էր եղել կոնֆիդենցիալության կանոններով: Ապա Տարածքային դատարանը մերժել է ոստիկանության` Քրեական վարույթի մասին ակտի հիման վրա արված` գովազդը տեղադրած անձի ինքնությունը հրապարակելու վերաբերյալ միջնորդությունը, երբ գտել է, որ չի եղել որևէ հստակ իրավական դրույթ այն գործերի առումով, որոնք ներկայացնում են ոչ ծանր հանցագործություններ, ինչպիսին է զրպարտությունը, որը կարող էր օգտագործվել ցանցային մատակարարին բողոք ներկայացնելու համար`անտեսել պրոֆեսիոնալ գաղտնիքը և բացահայտել նման տեղեկատվությունը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այդ որոշումը, իսկ Գերագույն դատարանը բողոքը վերադարձրել է:
Օրենք.
Չնայած ներպետական օրենքի լույսի ներքո քննվել է դիմողի գործը` որպես զրպարտության գործ, Դատարանը նախընտրել է ընդգծել նրա անձնական կյանքի վրա թողած հետևանքները, այն, որ առկա է եղել հավանական վտանգ նրա ֆիզիկական և հոգեկան առողջության և նրա խոցելի տարիքի հետ կապված: Դիմողի վերաբերյալ համացանցում գովազդ տեղադրելն իրենից ներկայացրել է քրեական հանցագործություն, որն ուղղված էր անչափահասի դեմ, ով այդ գովազդով դարձել է մանկապիղծների համար թիրախ: Նման արարքը հանգեցրել է քրեական պատասխանատվության, և պետք է լուրջ ահաբեկում իրականացվեր համապատասխան քննության և հետապնդման միջոցով: Երեխաները և մյուս խոցելի անձինք ունեն Պետության կողմից պաշտպանության իրավունք Պետության կողմից իրենց անձնական կյանքին նման կոպիտ կերպով միջիմտելու դեպքերի առնչությամբ: Երրորդ կողմից, տվյալ դեպքում` ցանցային մատակարարի, վնասների հատուցում ստանալու կիրահնարավորությունը չի եղել բավարար միջոց: Պահանջվել է այնպիսի միջոցի կիրառում, որով հնարավոր կլիներ բացահայտելու և արդարադատության առջև կանգնեցնելու փաստացի հանցագործին, տվյալ դեպքում` գովազդը տեղադրած անձին, ինչը զոհի համար հնարավորություն կստեղծեր նրանից ստանալու ֆինանսական հատուցում: Կառավարությունը չէր կարող առարկել առ այն, որ հնարավորություն չեն ունեցել նախատեսել համակարգ` երեխաներին համացանցով մանկապղծության զոհ դառնալու վտանգից պաշտպանելու համար, ինչն առաջ է բերում երեխային սեռական բռնության ենթարկելու տարածված խնդիր և` վտանգ, որ համացանցը կծառայի հանրահայտ հանցավոր նպատակներին այն ժամանակ, երբ դեպքը տեղի է կունենար: Չնայած հաղորդակցության միջոցների արտահայտվելու և կոնֆիդենցիալության ազատությունը եղել են հիմնական դատողությունները, հեռուստատեսության ու համացանցից օգտվողները պետք է երաշխիք ունենային առ այն, որ իրենց անձնական կյանքը և արտահայտվելու ազատությունը չէր խախտվի, այդուհանդերձ, նման երաշխիքը չէր կարող լինել բացարձակ և պետք է հանգեցներ այնպիսի դեպքերի, երբ պետք է կիրառվեր այլ օրինական սահմանափակումներ, ինչպիսիք են անկարգության և հանցագործության արգելքը կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Ուստի, օրենսդիրը պետք է նախատեսի այդ մրցակցող շահերի պաշտպանության համակարգ: Չնայած նման համակարգ համապատասխանորեն ճանաչվում է Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքով նախատեսված` արտահայտվելու ազատության միջոցով, սակայն դա առկա չի եղել այդ ընթացքում: Այդպիսով, Պետությունը չի պաշտպանել դիմողի անձնական կյանքը հարգելու իրավունքը ապահովելով կոնֆիդենցիալության պահանջը` անտեսելով նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – 3,000 եվրո ոչնյութական վնասի համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy