© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Kudrevičius-ը և այլոք ընդդեմ Լիտվայի - 37553/05
Վճիռ 26.11.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 11
Հոդված 11-1
Խաղաղ հավաքների ազատություն
Առանց բռնության միջադեպերի անցած հանրահավաքին մասնակցելու համար դատապարտվելը. խախտում
Փաստեր. 2003թ. մայիսին Լիտվայի իշխանությունները ֆերմերներին թույլտվություն էին տվել որոշակի տարածքներում խաղաղ հավաքներ կազմակերպել: Ֆերմերները խաղաղ հանրահավաք էին կազմակերպել, սակայն հանրահավաքն այնուհետ տարածվել էր մոտ գոտիների վրա և երթևեկության լուրջ խաթարումներ առաջացրել երեք հիմնական ճանապարհների վրա: Հանրահավքին մասնակցած հինգ դիմումատուների նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել և 2004թ. սեպտեմբերին նրանք մեղավոր էին ճանաչվել զանգվածային անկարգություններ հրահրելու և դրան մասնակցելու համար` համաձայն Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին կետի: Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվել էր վաթսուն օր կալանք, որի կիրառումը հետաձգվել էր մեկ տարով և նրանց կարգադրվել էր չբացակայել իրենց բնակության վայրերից ավելի քան յոթ օրով, որի համար անհրաժեշտ էր իշխանությունների նախնական թույլտվությունը: Դիմումատուներից մեկը նաև պետք է տրամադրեր փոխհատուցում տրանսպորտային ընկերության կողմից կրած նյութական վնասի դիմաց: Ֆերմերներից մեկ ուրիշը նույն խախտման համար պատժվել էր համաձայն վարչական իրավունքի:
Իրավունք. Հոդված 11. Չնայած դիմումատուներն որևէ բռնության միջադեպում ընդգրկված չեն եղել, նրանք պատժվել են այնպիսի մի արարքի համար, որն իշխանությունների կողմից որակվել էր որպես հասարակական կարգի կոպիտ խախտում: Դիմումատուներից մեկը նաև պետք է վճարեր փոխհատուցում: Ուստի, դիմումատուների` հավաքին մասնակցելու համար դատապարտումը հանդիսանում էր խաղաղ հավաքների ազատության նրանց իրավունքի նկատմամբ միջամտություն: Եթե նույնիսկ ենթադրենք, որ միջամտությունը «նախատեսված էր օրենքով» և հետապնդում էր անկարգությունները կանխելու և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրավաչափ նպատակները, այն միևնույն է համաչափ չէր:
Հասարակական վայրում անցկացվող ցանկացած հանրահավաք անխուսափելիորեն առաջ է բերում բնականոն կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթևեկության խաթարում, և ուստի պետական մարմինների համար կարևոր է խաղաղ հավաքների նկատմամբ ցույց տալ հանդուրժողականության որոշակի մի մակարդակ, հակառակ դեպքում՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունը կզրկվեր իր էությունից: Հաշվի առնելով Կառավարության փաստարկը, որ տրասնպորտային ընկերություններին նյութական վնաս էր պատճառվել, Դատարանը այնուամենայնիվ նկատել է, որ այդ հիմքով միայն մեկ ընկերություն էր դատի տվել ֆերմերներին: Առանձնակի կարևորություն ունի այն փաստը, որ հանրահավաքին մասնակցող ֆերմերները չէին թույլատրել անցնել մարդատար ավտոմեքենաներին և վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատարներին, սակայն նրանք թույլատրել էին ապրանքներ տեղափոխող տրասնպորտային միջոցներին՝ ամեն անգամ տաս մեքենաներից բաղկացած շարասյունով անցնել ճանապարհի երկու կողմերով: Բացի այդ, ֆերմերների և Կառավարության միջև բանակացությունները շարունակում էին ընթանալ հանրահավաքների ժամանակ: Դիմումատուները ցուցաբերել էին ճկունություն և պատրաստակամություն համագործակցել ճանապարհի օգտատերերի հետ, որի ժամանակ բացակայում էր բռնության բաղադրիչը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է նշել, որ հակառակ Barraco-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով արտահայտված դիրքորոշմանը, Լիտվայի դատարանները գործն ուսումնասիրել են զանգվածային անկարգությունների մասին օրենքի համատեքստում, որը թույլ չէր տալիս պատշաճ քննություն կատարել իրավունքի նկատմամբ սահմանափակման համաչափության հարցի վերաբերյալ և ուստի զգալիորեն սահմանափակում էր դատարանների վերլուծությունը: Մեկ այլ ֆերմերը, որը ներգրավել էր մյուսներին մայրուղին արգելափակելու գործին և խանգարել երթևեկությանը` սայլը հրելով դեպի ճանապարհի կենտրոն, մեղադրվել էր ճանապարհային երթևեկության մասին կանոնների համաձայն միայն վարչական զանցանք կատարելու մեջ: Հինգ դիմումատուների և այդ ֆերմերի գործողությունները իրենց բնույթով նույնաբովանդակ էին և ուստի` նույն աստիճան վտանգավոր: Հետևաբար, ֆերմերը պետք էր համեստ վարչական տույժ վճարեր, մինչդեռ հինգ դիմումատուները ստիպված էին անցնել քրեական դատավարության փորձության միջով և ի վերջո կալանքի պատժի արժանանալ: Չնայած պատժի կիրառումը հետաձգվել էր մեկ տարով, սակայն նրանց նաև կարգադրվել էր այդ ժամանակահատվածում չբացակայել իրենց բնակության վայրերից ավելի քան յոթ օրով, որի համար անհրաժեշտ էր իշխանությունների նախնական թույլտվությունը: Տվյալ պայմաններում, դիմումատուների քրեական հանցագործության համար դատապարտումը իրավաչափ նպատակներ հետապնդելու համար անհրաժեշտ և համաչափ միջոց չէր հանդիսանում:
Եզրակացություն. խախտում (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 2,000 եվրո` յուրաքանչյուր դիմումատուին` որպես ոչ նյութական վնասի փոհհատուցում:
(Տե՛ս Barraco-ն ընդդեմ Ֆրանսիայի, 31684/05, 5 մարտ 2009թ., Նախադեպային տեղեկատու թիվ 117)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy