© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մեծ պալատ
ԿՈՒՐԻԿԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 26828/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. մարտի 12
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
Կուրիկը և այլոք ընդդեմ Սլովենիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, հետևյալ կազմով.
Dean Spielmann, Նախագահ,
Jean-PaulCosta,
Nicolas Bratza,
FrançoiseTulkens,
GuidoRaimondi,
NinaVajić,
MarkVilliger,
IsabelleBerro-Lefèvre,
BoštjanM.Zupančič,
ElisabethSteiner,
PäiviHirvelä,
GeorgeNicolaou,
LuisLópezGuerra,
ZdravkaKalaydjieva,
NebojšaVučinić,
GannaYudkivska,
Angelika Nußberger, դատավորներ
և Michael O’Boyle, Քարտուղար,
2014թ. փետրվարի 28-ին դռնփակ նիստում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:
ՎԱՐՈՒՅԹԸԳործը հարուցվել է ընդդեմ Սլովենիայի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատի հիման վրա (թիվ 26828/06), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, 2006թ. հուլիսի 4-ին՝ ազգությամբ խորվաթ պարոն Միլան Մակուկի և տասն այլ դիմողների կողմից («դիմող»): Պարոն Մակուկի մահից հետո գործն անվանափոխվել է Կուրիկը և այլոք ընդդեմ Սլովենիայի: Ութ դիմողների գանգատը մնացել է Մեծ պալատի վարույթում (տե´ս ստորև՝ կետ 4):Դիմողների շահերը ներկայացրել են պարուն Ա.Գ. Լանան և պարոն Ա. Սակուչին, որոնք հանդիսանում են փաստաբաններ Հռոմում:Սլովենիայի Կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իրենց գործակալ պարոն Լ. Բեմբիչը՝ պետական դատախազը:2012 թվականի հունիսի 26-ին կայացված վճռով (>) Մեծ պալատը՝ մեծամասնությամբ, դիմողներից երկուսի՝ պարոն Դաբետիկի և պարոն Ռիստանովիչի առնչությամբ դիմումը ճանաչել է անընդունելի՝ ներպետական միջոցներն սպառված չլինելու հիմքով:Ապա պալատը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել «մասնավոր կամ ընտանեկան կյանք» իրավունքի խախտում կամ արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) և խտրականության արգելքի (14-րդ հոդվածի՝ 8-րդ հոդվածի հետ համատեղ) խախտում մնացած վեց դիմողների՝ պարոն Կուրիկի, տիկին Մեզգայի, պարոն Ռիստանովիչի, պարոն Բերիշայի, պարոն Ադեմի և պարոն Մինիչի նկատմամբ:Պալատը գտել է, որ խախտումը, ըստ էության, թույլ է տվել սլովենական իշխանությունների կողմից՝ ի խախտումն Սահմանադրական դատարանի հիմնական վճռի, դիմողների բնակության վայրի կարգավիճակի խնդրին շարունակաբար լուծում չտալու պատճառով՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Մշտական բնակության վայր ունեցողների գրանցամատյանից նրանց ապօրինի «հանելուց» ի վեր, ինչպես նաև՝ նրանց բավարար հատուցում չտրամադրելու պատճառով: Արդյունքում՝ ոչ միայն տվյալ կոնկրետ գործով դիմողները, այլ նաև շատ այլ անձինք (այսպես կոչված՝ «դուրս թողնվածների» (izbrisani) ողջ կատեգորիան, Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնայի Հանրապետության (“SFRY”) Սլովենիայում մշտական բնակության վայր ունեցող նախկին քաղաքացիները, որոնց անունները «դուրս են թողնվել» 1992 թվականի փետրվարի 26-ին), ենթարկվել են և շարունակել են ենթարկվել այդ միջոցին (տե´ս՝ Kurić and Others v. Slovenia [GC], no. 26828/06, §§ 29, 408‑ 409 and 412, ECHR 2012 (extracts)):Այս կապակցությամբ Դատարանը որոշել է կիրառել նախնական, օժանդակ վճիռ կայացնելու ընթացակարգ՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնի ներքո, նաև որոշել է, որ Պատասխանող պետությունը պետք է որպես ընդհանուր միջոց կիրառի ad hoc ներպետական փոխհատուցում՝ հիմնական վճռի կայացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, այն է՝ 2013 թվականի հունիսի 26-ից ոչ ուշ (տե´ս՝ հիմնական վճռի եզրափակիչ մասի 9-րդ կետը և 415-րդ հոդվածը): Ապա նշել է, որ Իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները և լրացումները («Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը») կատարվել են վերջերս, և որ առաջնահերթ է պարզել, թե արդյոք այդ օրենսդրական փոփոխություններըը և Կառավարության կողմից ձեռնարկված տարբեր միջոցները հանգեցրել են «դուրս թողնվածների» բնակության վայրի հարցի պատշաճ լուծմանը (տե´ս հիմնական վճռի կետեր 410-411):Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո դիմողները պահանջել են արդարացի փոխհատուցում նյութական և ոչ նյութական վնասի առթիվ, որոնք առաջացել են տվյալ գործով հայտնաբերված խախտումների հետևանքով, ինչպես նաև պահանջել են Դատարանում առաջացած ծախսերի և ծախքերի հատուցում:Դատարանը որոշել է, որ 41-րդ հոդվածի կիրառելիության հարցը պատրաստ չէ լուծման համար, քանի որ դիմողների՝ նյութական վնասի պահանջները առաջ են եկել հիմնական վճռի ընդունումից հետո և հետաձգել են այդ հարցը՝ առաջարկելով Կառավարությանը և դիմողներին հիմնական վճռի հրապարակման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր դիտարկումները խնդրի վերաբերյալ և, մասնավորապես, տեղեկացնել Դատարանին որևէ համաձայնության գալու մասին: Հատկապես Դատարանը որոշել է, որ 41-րդ հոդվածի կիրառման հարցը պետք է լուծվի ոչ միայն հաշվի առնելով կողմերի հնարավոր համաձայնությունը, այլ նաև այնպիսի անձնական կամ ընդհանուր միջոցների լույսի ներքո, որոնք կարող են ձեռնարկվել պատասխանող Կառավարության կողմից հիմնական վճռի կատարման ընթացքում ((ibid., § 424, and point 10 of the operative part of the principal judgment; see also Broniowski v. Poland (friendly settlement) [GC], no. 31443/96, §§ 3 and 36, ECHR 2005‑IX, and Hutten-Czapska v. Poland (friendly settlement) [GC], no. 35014/97, §§ 3 and 33, 28 April 2008): Համապատասխան ընդհանուր միջոցների կիրառման ընթացքում Դատարանը հետաձգել է իր դիրքորոշման արտահայտումը՝ ելնելով միևնույն պատճառից (տե´ս հիմնական վճռի 415-րդ կետը):
Վերջապես, Մեծ պալատը տրամադրել է 20,000 եվրո (EUR)՝ յուրաքանչյուր դիմողի (պարոն Կուրիկին, տիկին Մեզգային, պարոն Ռիստանովիչին, պարոն Բերիշային, պարոն Ադեմին և պարոն Մինիչին)՝ ոչ նյութական վնասի համար, և բոլոր դիմողներին ընդհանուր 30,000 եվրո՝ Մեծ պալատում քննության այդ փուլում առաջացած ծախսերի և ծախքերի համար, իսկ այս գլուխների ներքո գանգատների մնացած մասը մերժել է:Մեծ պալատի կազմը ձևավորվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթների և 24-րդ կանոնի ներքո: 2012 թվականի հոկտեմբերի 31-ին լրացել է Նիկոլաս Բրատցայի՝ որպես Դատարանի Նախագահի պաշտոնավարման ժամկետը: Դին Սպիլմանը փոխարինել է նրան այդ պաշտոնում, ինչպես նաև ստանձնել է տվյալ գործով Մեծ պալատի նախագահությունը (9-րդ կանոնի 2-րդ կետ): Ժան-Պոլ Կոստան, Նիկոլաս Բրատցան, Ֆրանսուազ Տուլկենսը և Նինա Վաժիկը շարունակել են դատավարել մինչև իրենց պաշտոնավարման ժամկետների ավարտը՝ համաձայն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և 24-րդ կանոնի 4-րդ կետի 24-րդ կանոնի 3-րդ կետի ուժով Անատոլի Կովլերին, ում չի թույլատրվել դատավարել, փոխարինել է Մարկ Վիլիգերը:41-րդ հոդվածի ներքո արդարացի փոխհատուցման պահանջների բավարարման համապատասխան ժամկետների առաջին հետաձգումից հետո և 61-րդ կանոնի 7-րդ կետի ներքո օժանդակ վճռի համատեքստում ընկերական համաձայնության հասնելու հնարավորությունից հետո Մեծ պալատի նախագահը Կառավարությանն այդ կապակցությամբ ներկայացրել է երկրորդ պահանջը և հայտնել է կողմերին, որ մինչև 2013 թվականի հունիսի 24-ը հաշտության հարմար առաջարկի բացակայության պատճառով դատարանն ինքը կկայացնի որոշում նյութական վնասի պահանջների վերաբերյալ:Ավելին, հատուկ (ad hoc) փոխհատուցման կարգի սահմանման համար նախատեսված մեկ տարով ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատասխանող Կառավարության միջնորդությունից հետո (տե´ս վերը՝ կետ 7) Դատարանը 2013 թվականի ապրիլի 9-ին տեղեկացրել է կողմերին, որ իրավասու չէ բավարարել այդ միջնորդությունը: Դատարանի կարծիքով տվյալ հարցը սույն գործով պետք է լուծվի Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո՝ Նախարարների կոմիտեի կողմից:
Այդ որոշումը վերանայելու վերաբերյալ պատասխանող Կառավարության միջնորդությունից հետո՝ 2013 թվականի մայիսի 14-ին Դատարանը, հաշվի առնելով հատուկ (ad hoc) փոխհատուցման իրավական ընթացակարգի անորոշությունը և համեմատաբար փոքր առաջընթացը, որ կար այդ ժամանակ, որոշեց չբավարարել այդ միջնորդությունը՝ ընդգծելով, որ այս որոշումը չպետք է որևէ կերպ մեկնաբանվի որպես Նախարարների կոմիտեի հետագա որոշման համար կանխակալ որոշում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո վերահսկման իր գործառույթն իրականացնելիս:2013 թվականի հունիսի 24-ին դիմողները և պատասխանող Կառավարությունը ներկայացրել են իրենց դիտարկումներն սպասվող արդարացի փոխհատուցման բողոքների վերաբերյալ կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո: Երկու կողմերն էլ արտահայտել են իրենց պատրաստակամությունը հասնել հաշտության, այդուհանդերձ, առանց, ներկայացնելու որևէ կոնկերտ առաջարկություն այդ առթիվ: Արդյունքում՝ Դատարանը գտել է, որ ինքը որոշում կկայացի տվյալ խնդրի վերաբերյալ՝ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո, և համապատասխանաբար տեղեկացրել է այդ մասին կողմերին:
ՓԱՍՏԵՐԱռաջին դիմողը՝ պարոն Մուստաֆա Կուրիկը, ծնվել է 1935 թվականին և ապրում է Կոփերում (Սլովենիա): Նա քաղաքացիություն չունեցող անձ է: Երկրորդ դիմողը՝ տիկին Աննա Մեզգան, Խորվաթիայի քաղաքացի է: Նա ծնվել է 1965 թվականին և ապրում է Պորտորոզում (Սլովենիա): Երրորդ դիմողը՝ պարոն Տրիպուն Ռիստանովիչը, ծնվել է 1988 թվականին և ներկայումս ապրում է Սլովենիայում: Նա Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացի է: Չորրորդ դիմողը՝ պարոն Ալի Բերիշան, ծնվել է 1969 թվականին՝ Կոսովոյում: Համաձայն ներկայացված ամենավերջին տվյալների՝ նա Սերբիայի քաղաքացի է: Ներկայումս բնակվում է Գերմանիայում: Հինգերորց դիմողը՝ պարոն Իլֆան Սադիկ Ադեմին, ծնվել է 1952 թվականին: Նա ապրում է Գերմանիայում և Մակեդոնիայի քաղաքացի է: Վեցերորդ դիմողը՝ պարոն Զորան Մինիչը, ծնվել է 1972 թվականին: Համաձայն Կառավարության տվյալների՝ նա Սերբիայի քաղաքացի է: Նրա գտնվելու վայրն անհայտ է:Հիմնական վճռին հետևող զարգացումները«Դուրս թողնվածների» կողմից մշտական բնակության թույլտվության համար դիմելու՝ Իրավական կարգավիճակի մասին օրենքով նախատեսված վերջնաժամկետը լրացել է 2013 թվականի հուլիսի 24-ին: Այդ օրենքում փոփոխություններ էին կատարվել այն սահմանադրությանը համապատասխանեցնելու նկատառումներով՝ Սաահմանադրական դատարանի 2003 թվականի ապրիլի 3-ի որոշումից հետո, և փոփոխված օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 24-ին:Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը նախատեսել է ex nunc և ex tunc կարգավիճակի ձեռքբերում, այն է՝ 1992 թվականի փետրվարի 26-ից մշտական բնակության վայր ունենալու թույլտվություն Սլովենիայում փաստացի բնակվող «դուրս թողնված» անձանց համար՝ համաձայն Օրենքի որակման: Այն նաև կարգավորել է «հանվածների» երեխաների կարգավիճակը և նախատեսել է հետադարձ ուժ ունեցող որոշումների կիրառում՝ կապված այն «հանված» անձանց հետ, ովքեր ստացել են սլովենական քաղաքացիություն, առանց նախկինում մշտական բնակության վայր ունենալու թույլտվության համար դիմելու (տե´ս հիմնական վճռի կետեր 71 և 76-79):Փոփոխված Իրավական կարգավիճակի մասին օրենքի սահմանադրական վերանայման համար միության կողմից ներկայացված միջնորդությունը (թիվ U-I-85/11), «Հանվածների» քաղաքացիական նախաձեռնությունը, այլ մասնավոր անձանց հետ մեկտեղ, դեռևս գտնվում է Սահամանդրական դատարանում (տե´ս հիմնական վճռի կետ 81):2013 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարանն ընդունել է Սահմանադրության 26-րդ հոդվածի ներքո Պետության պատասխանատվությանն առնչվող որոշում՝ քննության երկարաձգված տևողության շարունակական խնդրից բողոքի դեպքում (տե´ս՝ Lukenda v. Slovenia, no. 23032/02, §§ 89-98, ECHR 2005‑X): Այն որոշել է, որ 26-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել ավելի նեղ իմաստով, և որ այն նաև առաջ էթ բերել Պետության պատասխանատվությունն ապօրինի վարքագծի համար, որը չէր կարող վերագրվել կոնկրետ անձի կամ կոնկրետ մարմնի, որը գործում է պետության իրավասության ներքո, այլ առնչվում է հենց Պետությանը: Դա նաև վերաբերում է դատական քննության երաշխիքին՝ առանց չափազանց ձգձգման, որի համար ոչ միայն դատարանները, այլ նաև իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պատասխանատվություն են կրում: Սահմանադրական դատարանի որոշումը համապատասխանում է տվյալ գործով հիմնական վճռի փոփոխմանը:2013 թվականի մայիսին Կառավարությունը «հանրությանն է» ներկայացրել օրինագծի վերաբերյալ նախնական առաջարկությունը, որի նպատակն էր «հանվածների» համար ad hoc փոխհատուցում:2013 թվականի հուլիսի 25-ին Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Մշտական բնակության վայր ունեցող անձանց գրանցամատյանից դուրս մնացած անձանց վնասների փոխհատուցման վերաբերյալ օրինագիծ (Predlog Zakona o povračilu škode osebam, ki so bile izbrisane iz registra stalnega prebivalstva – see paragraph 7 above): Օրինագիծը՝ փոփոխություններով, ընդունվել է 2013 թվականի նոյեմբերի 21-ին: Արդյունքում՝ Օրենքը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրի թիվ 99/2013-ում 2013 թվականի դեկտեմբերի 3-ին: Այն ուժի մեջ է մտել 2013 թվականի դեկտեմբերի 18-ին, կկիրառվել 2014 թվականի հունիսի 18-ից:Օրենքը նախատեսում է, որ փոխհատուցում ստացողների ցանկում են «դուրս մնացած» անձինք, որոնք դիմել են որևէ իրավական հիմքով մշտական բնակության վայր ձեռք բերելու համար կամ որոնց տրվել է սլովենական քաղաքացիություն: Օգտվողները նաև այն «դուրս մնացած» անձինք են, ովքեր ապարդյուն դիմել են այդ նպատակով նախորդ օրենսդրության հիման վրա՝ մինչև Իրավաբանական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի ընդունումը, որը ենթակա է որոշակի պայմանների. դրանց կիրառումը չպետք է մերժվի, քանի որ նրանք սպառնալիք են ներկայացրել հասարակական կարգին, անվտանգությանը կամ Սլովենիայի Հանրապետության իրավասությանը, միջազգային կապերին և քրեական գործերով հետապնդմանը, ինչպես որ նշված է տվյալ օրենսդրությամբ կամ որևէ այլ հիմքով, որն ամրագրված է Իրավաբանական կարգավիճակի մասին օրենքի 3-րդ բաժնում. նրանց դիմումի հիման վրա քննությունը չպետք է դադարեցվի նրանց կողմից համագործակցելուց հրաժարվելու հիմքով. և նրանք պետք է «փաստացի բնակվեն» Սլովենիայում: Վերջին պայմանը մեկնաբանվում է Իրավաբանական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի 1(c) բաժնի լույսի ներքո (տե´ս հիմնական վճռի կետեր 77-79 և 211):
Փոխհատուցում ստացողների ցանկը որոշելիս Կառավարությունը հաշվի է առել Մեծ պալատի որոշումը, որով պարոն Դաբետիքի և տիկին Ռիստանովիչի դիմումների մի մասը ճանաչվել է անընդունելի ներպետական միջոցները չսպառելու հիմքով (տե´ս վերը՝ կետ 4), նշելով, որ այդ երկու դիմողները որևէ կերպ չեն հայտնել իրենց ցնակություն բնակվելու Սլովենիայում, այն է՝ չեն արել որևէ իրավական քայլկարգավորելու իրենց բնակության վայրի կարգավիճակը, որը ցույց է տալիս, որն նրանք չեն ունեցել բավարար հետաքրքրություն տվյալ հարցի հետ կապված: Նոր օրենքի ներքո որևէ փոխհատուցման բողոք պետք է ներկայացվի ոչ ուշ, քան այն օրինական ուժի մեջ մտնելուց երեք տարի անց կամ մշտական բնակության վայրի կամ սլովենական քաղաքացիության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո: Ցանկացած դեպքում «հանված լինելու» ժամանակահատվածը չի կարող շարունակվել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:Փոխհատուցման չափը կսահմանվի «ցուցակից դուրս մնալու» յուրաքանչյուր ամսվա համար 50 եվրո միանվագ վճարվող գումարի չափով՝ ներառյալ և նյութական և ոչ նյութական վնասը: Այն «դուրս թողնված անձանցշ» համար, որոնց պահանջները չեն բավարարվել, «դուրս մնալու» ժամանակահատվածը կորոշվի վերջնական բացասական որոշմամբ: Եթե ընդունվեն որոշ բացասական որոշումներ, ապա ժամանակահատվածը կավարտվի վերջին որոշման ընդունման արդյունքում, ըստ որի՝ ապահովվել է Սլովենիայում «փաստացի բնակվելու» պայմանը (տե´ս վերը՝ կետ 21): Նման «դուրս թողնված» անձինք կարող են իրենց բողոքները ներկայացնել վերջնական բացասական որոշման կայացումից հետո՝ երեք տարվա ընթացքում:Ավելին, եթե «դուրս թողնված» անձինք ունենան լրացուցիչ փոխհատուցման իրավունք, նրանք կկարողանան բողոք ներկայացնել Պարտականությունների մասին օրենքի ընդհանուր կանոնների ներքո (Obligacijski zakonik, Official Gazette no. 83/2001): Օրենքը դուրս է մղում Պարտականությունների մասին օրենքի ներքո վնասների հատուցում պահանջելու սահմանափակումների օրենսդրական ակտը, ինչպես որ մինչ օրս մեկնաբանված է սլովենական դատարանների կողմից (տե´ս հիմնական վճռի կետ 83), և ապահովում է նոր երեք տարվա ժամանակահատված այդ գլխի ներքո փոխհատուցում պահանջելու համար: Այն «դուրս մնացած» անձինք, որոնց դիմումները մերժվել են, կարող են իրենց բողոքները ներկայացնել վերջնական բացասական որոշում կայացնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Բացատրական հատվածի համաձայն՝ փոխհատուցման չափի սահմանափակումն արդարացված է Սլովենիայի առկա ֆինանսական դրությամբ և պետության բարեկեցության նկատառումներով:Այդ տեսակի փոխհատուցումը կարող է բողոքարկվել կամ վարչական վարույթի միջոցով միանվագ գումարի վճարման, կամ էլ դատական քննության արդյունքում փոխհատուցման լրացուցիչ բողոքների կապակցությամբ, երբ սահմանվում է, որ գումարի լրիվ չափը չի կարող գերազանցել 50 եվրո միանվագ վճարվող գումարի եռապատիկը՝ «դուրս մնալու» յուրաքանչյուր ամսվա համար:Ավելին, այն «դուրս մնացած» անձինք, որոնց փոխհատուցման բողոքները մերժվել են, կամ որոնց առթիվ քննությունը կասեցվել է, կարող են ներկայացնել նոր բողոքներ:Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք, որոնք ունեն 1,000 եվրոյից ավելի գումար պահանջելու իրավունք, նրանց ուղղակի կվճարովի սկզբնական 1,000 եվրոյի չափով գումար, իսկ մնացած գումարները կվճարվեն հետագայում:Նրանց կտրամադրվի նաև այլ տեսակների արդարացի փոխհատուցում՝ սլովենական հասարակությանն ինտեգրվելու նրանց ձգտմանը սատարելու նպատակով: Դրանք ներառում են իշխանությունների կողմից կատարվող պարտադիր առողջական ապահովագրության վճարները. պետական օգնության ձևերից օգտվելու իրավունքը և պետական դրամաշնորհները. արտոնություններ և հասարակական անվտանգության ծրագրերի ներքո արտոնյալ պայմաններ բնակության վայրի ապահովման հարցում (ոչ տնտեսական վարձակալություն); կրթության համակարգից օգտելու ազատություն. և վերջապես՝ այն օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված ծրագրերի ներքո արտոնյալ պայմաններ, որոնք Եվրոպական միության անդամ պետությունների շարքում չեն՝ հաշվի առնելով նրանց ինտեգրվելը Սլովենիայի մշակութային, տենտեսական և սոցիալական կյանքին:Բացատրագրում նշվում է, որ 2013 թվականի հուլիսին, երբ ավարտվել էր օրինագծի նախապատրաստումը, 25,671 «դուրս թողնված անձանցից» 10,046-ը, ներառյալ՝ 5,360 անչափահաս (տե´ս նաև հիմնական վճռի կետեր 33 և 69), ստացել են բնակության վայր ունենալու թույլտվություն (2,807-ը՝ մշտական բնակության վայր ունենալու թույլտվության հիման վրա և 7,239-ը՝ սլովենական քաղաքացիություն ստանալու հիման վրա): Ոմանք մահացել են, իսկ «դուրս թողնվածներից» ոմանք էլ լքել են Սլովենիան:Համաձայն Ներքին գործերի նախարարության ինտերնետային կայքում 2013 թվականի հուլիսի 25-ին հրապարակված տեղեկության՝ ex nunc մշտական բնակության վայրի թույլտվության համար 849 դիմումներն ընդունվել են Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի հիման վրա (174 դիմումներ մերժվել են, մինչդեռ տրամադրվել է 138 բնակության վայր ունենալու թույլտվություն. 537 դիմում դեռևս քննվում է այդ օրվա դրությամբ):
Ավելին, ստացվել է 627 ex tunc մշտական բնակության վայր ունենալու թույլտվության դիմում, 417-ը բավարարվել է, դիմումներից 76-ը մերժվել է կամ կասեցվել, իսկ 134-ը դեռ քննվում է այդ օրվա դրությամբ:
Իրավունքի հարցերԿոնվենցիայի 41-րդ հոդվածԿոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։Նյութական վնասԴիմողների փաստարկները
(a) Ընդհանուր նշումներ2012 թվականի սեպտեմբերի 26-ին՝ հիմնական վճռի կայացումից հետո դիմողները փոփոխել են իրենց գանգատները՝ կապված նյութական վնասի հետ: 2013 թվականի հունիսի 24-ին նրանք հաստատել են, որ անփոփոխ են թողնում լրացված գանգատները:
Դիմողները պահանջել են նյութական վնասի փոխհատուցում տարբեր կետերի ներքո 1992 թվականի փետրվարի 26-ից մինչ այն օրը «դուրս թողնելու» ողջ ժամանակահատվածի համար, երբ իրենք ստացել են մշտական բնակության վայրի թույլտվություն. նախկինում բաց թողնված եկամուտներ՝ կապված սոցիալական, բնակտարածքի, ամուսնական և երեխաների նպաստների հետ և ապագա բաց թողնված եկամուտներ՝ կապված թոշակներ ստանալու իրավունքների հետ (նրանք նշել են՝ v. Greece (just satisfaction) [GC], no. 31107/96, § 37, ECHR 2000‑XI, and Willis v. the United Kingdom, no. 36042/97, §§ 65-70, ECHR 2002‑IV):Դիմողներն ընդգծել են, որ նյութական վնասների համար փոխհատուցման համար անհրաժեշտ գումարների հստակ հաշվարկը (restitutio in integrum) կարող էր կանխարգելվել խախտման հետևանքով պատճառված վնասի «ըստ էության անորոշ բնույթի պատճառով» (Young, James and Webster v. the United Kingdom (former Article 50), 18 October 1982, § 11, Series A no. 55), և «դուրս մնալուց» ի վեր անցած ժամանակի հետևանքով: Անցյալ և ապագա բաց թողնված եկամուտների հաշվարկի մի շարք անհստակությունների պատճառով դիմողները Դատարանի որոշմանն են թողել այդ հարցի լուծումը ((citing The Sunday Times v. the United Kingdom (no. 1) (former Article 50), 6 November 1980, § 15, Series A no. 38): Մասնավորապես, Սմիթը և Գրեդին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (արդարացի փոխհատուցում), nos. 33985/96 and 33986/96, §§ 18-21, ECHR 2000‑IX) Դատարանը նշել է, որ հիմքեր չեն եղել կասկածելու, որ եթե դիմողները ազատվեին գործից՝ Կոնվենցիայի նորմերի խախտմամբ, նրանք կշարունակեին բավարար չափով իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները, և դա հանգեցրել է բավարար փոխհատուցման կրած նյութական վնասի համար՝ կապված անցյալի և ապագա բաց թողնված եկամուտների հետ, նաև հաշվի առնելով նրանց կարիերայի հեռանկարները:
(b) Անցյալում բաց թողնված եկամուտները
(i) Սոցիալական նպաստներ
33. Ինչ վերաբերում է սոցիալական նպաստներին՝ դիմողները նշել են, որ անվիճելի է, որ իրենց թույլ չեն տվել աշխատել Սլովենիայում կամ ձեռք բերել գոյատևման միջոցներ` իրենցից անկախ պատճառներով, և որ չեն ունեցել նաև համապատասխան օրենսդրությամբ սահմանված սոցիալական նպաստներից օգտվելու հնարավորություն:
34. Դիմողներից յուրաքանչյուրը պահանջել է իր ամսական սոցիալական նպաստին համապատասխանող ընդհանուր գումար: Ընդհանուր գումարը հաշվելու նպատակով նրանք հիմք են վերցրել ամսական 260 եվրո գումարը, որն իրենք կարող էին ստանալ, եթե չլիներ «դուրս թողնելու» երևույթը, բազմապատկած “դուրս թողնելու” ամիսներով: Այդ գումարը համապատասխանել է Սոցիալական ապահովության մասին օրենքով սահմանված սոցիալական նպաստի չափին (Zakon o socialno varstvenih prejemkih, Official Gazette, no. 61/2010)՝ Ֆինանսական հավասարակշռության մասին օրենքի 152(1) բնի հետ մեկտեղ (Zakon za uravnoteženje javnih financ, Official Gazette, no. 40/2012):
35. Ի պատասխան Կառավարության դիրքորոշման՝ դիմողները գտել են, որ Կառավարության դիրքորոշումը, համաձայն որի՝ հիմնական ամսական գումարը պետք է կազմի միայն 230.61 եվրո, որը կիրառելի է մինչև 2011 թվականի դեկտեմբերը, և սահմանված է սպառողական գումարի նկատմամբ մինչև 2013 թվականի հունիսի 30-ը, ընդունելի է (տե´ս ստորև՝ կետ 55):
36. Ավելին, օրենսդրությունը ոչ բավարար եկամուտներ ունեցող ընտանիքների երեխաների և ամուսինների համար սահմանել է սոցիալական նպաստներ. 208 եվրո՝ առաջին երեխայի համար և 182 եվրո՝ յուրաքանչյուր մյուս երեխաների համար, իսկ յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 130 եվրո:
37. Ինչ վերաբերում է դիմողներից պարոն Բերիշայի վկայակոչած վիճահարույց գումարներին (տե´ս ստորև՝ կետեր 56 և 71), դիմողները նշել են, որ Կառավարությունը չի հստակեցրել այն գումարները, որոնք նա իբրև ստացել էր Գերմանիայում 1998 թվականից հետո: Նա առնվազն պետք է հավակներ այդ ժամանակահատվածի համար այդ երկու գումարների տարբերությանը, ինչպես նաև մինչ այդ գոյացած ընդհանուր գումարին, քանի որ չի եղել որևէ էական ապացույց, որը ցույց կտար, որ նա իրոք ստացել է որևէ կանխիկ գումար, և եթե այդպես է, ապա, որքան: Պարոն Բերիշան պետք է ստանա նաև սոցիալական նպաստ իր կնոջ և հինգ երեխաների համար:
38. Ինչ վերաբերում է պարոն Ադեմիսի պահանջներին՝ այս գլխի ներքո, դիմողներն ընդունել են, որ վարչական քննության ընթացքում նրա դստեր հայտարարություններ առ այն, որ դիմողը Գերմանիայում գտնվելու ընթացքում ստացել է սոցիալական նպաստ (տե´ս ստորև՝ կետեր 56 և 75-76), չի եղել բավարար հիմք նրան իր իրավունքներից զրկելու համար:
(ii) Բնակտարածքի նպաստ
39. Բնակտարածքի նպաստի առնչությամբ դիմողները պահանջել են ընդհանուր սոցիալական նպաստի 25 տոկոսը, որն իրենք կարող էին ստանալ 2007 թվականի Սոցիալական ապահովության մասին օրենքի հիմքով (Zakon o socialnem varstvu, Official Gazette, no. 3/2007):
40. Դիմողներն առարկել են Կառավարության այն փաստարկին, որ իրենք չեն բավարարել այն օրենսդրական պահանջները, որ միայն այն սեփականատերերը, ովքեր ունեցել են «հատուկ պահպանվող վարձակալական տարածք» կամ «վարձակալական իրավունք» (stanovanjska pravica – see Berger-Krall and Others v. Slovenia (dec.), no. 14717/04, § 4, 28 May 2013) ունեցել են բնակտարածքի նպաստ ստանալու իրավունք, դրանից հետո միայն եթե ներկայացվել է բնակտարածքի նպաստ ստանալու դիմում, ինչպես նաև 2003 թվականի Բնակտարածքի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե նրանք ստացել են սլովենական քաղաքացիություն (տե´ս ստորև՝ կետ 57): Դիմողները գտել են, որ «հատուկ պաշտպանվող վարձակալական տարածքը» չի եղել Սոցիալական ապահովության մասին օրենքով նախատեսված հիմք (Zakon o socialnem varstvu, Official Gazette, no. 54/1992) բնակտարածքի նպաստ տրամադրելու համար: Չնայած, նրանք ընդունել են, որ 2003 թվականի Բնակարանային օրենքը (Stanovanjski zakon, Official Gazette, no. 69/2003) սահմանել է սլովենական քաղաքացիության պահանջ, այդուհանդերձ նրանք առարկել են առ այն, որ եթե իրենք չլինեին «դուրս թողնված», ապա կկարողանային այդ ժամանակ ստանալ սլովենական քաղաքացիություն:
(iii) Երեխայի նպաստ
41. Ինչ վերաբերում է երեխայի նպաստին, որը վկայակոչված է տվյալ գործով, դիմողները նշել են, որ իրենք դրա իրավունքն ունեին Պետական ֆոնդերից օգտվելու մասին օրենքի ներքո (Zakon o uveljavljanju pravic iz javnih sredstev, Official Gazette, no. 62/2012): Երեխայի ամսական նպաստը եկամուտներ չունեցող ընտանիքների համար սահմանվել է 114.30 եվրո՝ առաջին երեխայի համար, 125.73 եվրո՝ երկրորդ երեխայի համար և 137.18 եվրո՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Երեխայի նպաստը, որը տարբերվում էր սոցիալական նպաստից, սահմանված է երեխաների համար (տե´ս ստորև՝ կետ 36), սահմանվել է ինչպես սոցիալական նպաստ ստացող ընտանիքների, այնպես էլ նվազ եկամուտ ունեցող ընտանիքների համար:
42. Ի պատասխան Կառավարության այն հայտարարության, որ պարոն Բերիշայի պահանջները` հինգ երեխաների կապակցությամբ կբավարարվեն միայն այն ժամանակահատվածի համար, երբ նա իր ընտանիքի հետ մեկտեղ ապրել է Սլովենիայում (տե´ս ստորև՝ կետեր 59 և 71-74), դիմողներն առարկել են առ այն, որ նա ուներ այդ իրավունքը ողջ ժամանակահատվածի համար՝ հաշվի առնելով երեխաների տարիքը:
43. Ինչ վերաբերում է տիկին Մեզգայի բողոքներին իր երկու մեծ երեխաների կապակցությամբ, որոնք ապրում էին Խորվաթիայում, ի պատասխան Կառավարության փաստարկի առ այն, որ նա չի կարող ստանալ երեխայի նպաստ, քանի որ նրա երեխաները դաստիարակություն էին ստանում օտար ընտանիքում Խորվաթիայում (տե´ս ստորև՝ կետ 60), դիմողներն առարկել են առ այն, որ նա ուներ երեխայի նպաստ ստանալու իրավունք իր երկու երեխաների՝ Ինես դստեր և Էնես որդու համար, քանի որ եթե դիմողը «դուրս չթողնվեր», երեխաները կապրեին նրա հետ Սլովենիայում և կստանային երեխայի նպաստ:
(c) Ապագա բաց թողնված եկամուտներ
Թոշակի իրավունք
44. Ինչ վերաբերում է ապագա բաց թողնված եկամուտներին՝ դիմողները նշել են, որ իրենք չեն կարողացել վճարումներ կատարել թոշակային ծրագրերի սահմաններում և չեն ունեցել թոշակ ստանալու իրավունք ազգային օրենսդրության ներքո: Հետևաբար, հնարավոր է եղել սահմանել իրենց նվազագույն բաց թողնված եկամուտը՝ հաշվի առնելով իրենց ստանալիք նվազագույն թոշակի չափը:
45. Թոշակի և հիվանդության նպաստի մասին օրենքի ներքո (Zakon o pokojninskem in invalidskem zavarovanju, Official Gazette, no. 106/99, as amended) հիմնական նվազագույն թոշակը եղել է 551.16 եվրո այն անձանց համար, ովքեր աշխատել են առնվազն տասնհինգ տարի: Դիմողները կստանան այդ գումարն ապագայում, որը կկազմի 192.90 եվրո՝ տղամարդկանց համար և 209.44 եվրո՝ կանանց համար: Հաշվարկելով այս գլխի ներքո ընդհանուր գումարները՝ դիմողները հաշվի են առել կյանքի տևողությունը (73.83 տարի՝ տղամարդկանց համար և 81.36 տարի՝ կանանց համար):
46. Կառավարության հայտարարություն այն կապակցությամբ, որ բոլոր անձինք, ովքեր ունեն մշտական բնակության վայրի թույլտվություն և ապրել են Սլովենիայում, ներառյալ՝ օտարերկրացիները, և չեն ստացել թոշակի իրավունք, իրավունք են ունեցել ստանալու դրամական օժանդակություն կամ նվազագույն թոշակ (տե´ս ստորև՝ կետեր 63-64), դիմողների կողմից դա մեկնաբանվել է որպես հետևություն, որ նրանք կստանան նվազագույն թոշակ, երբ հասնեն համապատասխան տարիքի (63 տարեկան՝ կանանց համար և 65 տարեկան՝ տղամարդկանց համար), այն դեպքում, արդյոք իրենք չեն ունենա թոշակի իրավունք կամ չեն ունենա եկամուտ կամ սեփականություն մինչև 460 եվրոյի չափով:
(d) Առանձին դիմողներ
(i) Պարոն Մուստաֆա Կուրիկը
47. Դիմող պարոն Կուրիկը չի ունեցել որևէ իրավական կարգավիճակ՝ սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 2-ը (տասնութ տարի, ութ ամիս և յոթ օր):
Այդ պատճառով նա 224 ամիս եղել է չկարգավորված կարգավիճակում:
Դիմողը պահանջել է 58,240 եվրո՝ որպես սոցիալական նպաստ և 14,560 եվրո՝ որպես բնակտարածքի նպաստ:
Բացի դրանից, նա պահանջել է 9,259.20 եվրո՝ կապված թոշակ ստանալու իր իրավունքների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի տարիքը (յոթանասունյոթ տարեկան) անց էր տղամարդկանց միջին տարիքից, կիրառվել է կնոջ միջին տարիքի հաշվարկը:
Ընդհանուր առմամբ, դիմողը պահանջել է 82,059.20 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
(ii) Տիկին Աննա Մեզգան
48. Դիմող օրիորդ Մեզգան զրկվել է իրավական կարգավիճակից 1992 թվականի փետրվարի 26-ին և ստացել է ժամանակավոր բնակության թույլտվություն որպես Սլովենիայի քաղաքացու ընտանիքի անդամ՝ 2007 թվականի սեպտեմբերի 13-ին և մշտական բնակության թույլտվություն՝ 2011 թվականի մարտի 1-ին (19 տարի և երկու օր անց): Այդպիսով, նա եղել է չկարգավորված կարգավիճակում ընդհանուր 186 ամիս և սպասել է 228 ամիս մինչև մշտական բնակության թույլտվություն ստանալը, իսկ ժամանակավոր կացությունը թույլ չի տվել նրան ստանալու սոցիալական նպաստ:
Դիմողը պահանջել է 59,280 եվրո՝ սոցիալական նպաստ և 14,820 եվրո՝ որպես բնակտարածության նպաստ:
Բացի դրանից, նա պահանջել է 13,373.10 եվրո՝ որպես երեխայի նպաստ Ինեսի համար և 27,157.68. եվրո՝ Էնեսի համար՝ Խորվաթիայում բնակվող իր մեծ երեխաների համար:
Վերջապես, դիմողը պահանջել է 85,451.52 եվրո՝ կապված թոշակ ստանալու իր իրավունքների հետ: Ընդհանուր առմամբ դիմողը պահանջել է 200,082.30 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
(iii) Պարոն Տրիպուն Ռիստանովիչը
49. Դիմող պարոն Ռիստանովիչը չի ունեցել որևէ իրավական կարգավիճակ սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից և մինչև 2011 թվականի մարտի 10-ը (տասնչորս տարի, հինգ ամիս և քսանհինգ օր՝ որպես անչափահաս մինչև 2006 թվականի օգոստոսի 20-ը և չորս տարի, վեց ամիս և քսան օր՝ որպես չափահաս): Այդպիսով, նա եղել է չկարգավորված կարգավիճակում 228 ամիս:
Դիմողը պահանջել է 36,192 եվրո՝ որպես սոցիալական նպաստ՝ իբրև անչափահաս և 14,040 եվրո՝ իբրև չափահաս, ինչպես նաև 3,510 եվրո՝ որպես բնակարածքի նպաստ:
Արդյունքում՝ դիմողը, ով դիմում ներկայացնելու պահին եղել է 24 տարեկան, պահանջել է 6,386.58 եվրո՝ որպես ամսեկան թոշակային վճարում, որը նա կարող էր կատարած լիներ:
Ընդհանուր առմամբ դիմողը պահանջել է 60,128.58 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
(iv) Պարոն Ալի Բերիշան
50. Դիմող պարոն Բերիշան աիրավական կարգավիճակ չի ունեցել սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 19-ը (տասնութ տարի, յոթ ամիս և քսան օր): Այդպիսով, նա առանց չկարգավորված կարգավիճակում է եղել ընդհանուր 223 ամիս:
Դիմողը պահանջել է 57,980 եվրո՝ որպես սոցիալական նպաստ իր համար և 22,100 եվրո՝ իր կնոջ համար, ինչպես նաև 14,495 եվրո՝ որպես բնակտարածքի նպաստ:
Բացի դրանից, նա պահանջել է երեխայի նպաստ՝ իր հինգ երեխաների համար, հետևյալ չափերով. 17,602.20 եվրո՝ Դեմի համար, 16,973.55 եվրո՝ Եգզոնի համար, 15,775.70 եվրո՝ Եգզոնայի համար, 10,974.40 եվրո՝ Հաքսի համար և 6,996 եվրո՝ Վալոնի համար:
Վերջապես, դիմողը պահանջել է 71,758.80 եվրո՝ թոշակի իրավունքի դիմաց:
Ընդհանուր առմամբ դիմողը պահանջել է 234,655.83 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
(v) Պարոն Իլֆան Սադիկ Ադեմին
51. Դիմող պարոն Ադեմին իրավական կարգավիճակ չի ունեցել սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև 2011 թվականի ապրիլի 20-ը (19 տարի, մեկ ամիս և 21 օր): Այդպիսով, նա չկարգավորված կարգավիճակում է եղել 229 ամիս:
Դիմողը պահանջել է 59,540 եվրո՝ որպես սոցիալական նպաստ և 14,885 եվրո՝ որպես բնակտարածքի նպաստ:
Բացի դրանից, դիմողը պահանջել է 32,407.20 եվրո՝ թոշակային իրավունքների դիմաքց:
Ընդհանուր դիմողը պահանջել է 106,832.20 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
(vi) Պարոն Զորան Մինիչը
52. Դիմող պարոն Մինիչն ոչ իրավական կարգավիճակում է եղել սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից և մինչև 2011 թվականի մայիսի 4-ը (19 տարի, 2 ամիս և հինգ օր): Այդպիսով, նա առանց չկարգավորված կարգավիճակում է եղել ընդհանուր 230 ամիս:
Դիմողը պահանջել է 59,800 եվրո՝ որպես սոցիալական նպաստ և 14,950 եվրո՝ որպես բնակարածքի նպաստ:
Բացի դրանից, դիմողը պահանջել է 78,703.20 եվրո՝ թոշակի իրավունք դիմաց:
Ընդհանուր դիմողը պահանջել է 153,453.20 եվրո՝ նյութական վնասի դիմաց:
2. Պատասխանող Կառավարության փաստարկները
(a) Ընդհանուր նշումներ
53. Իր 2013 թվականի հունիսի 24-ի դիրքորոշման մեջ Կառավարությունը նշել է, որ առանձին դիմողների առնչվող դեպքերը մեծապես տարբեր են, և որ որոշ դեպքերում նրանք հավանականորեն կարող են հավակնել փոխհատուցման տարբեր սոցիալական նպաստների և/կամ երեխաների նպաստների հիման վրա: Այնուամենայնիվ, վիճարկվող վնասի և խախտման միջև պատճառական կապը դժվար է ապացուցել: Առկա են եղել անհստակ և անորոշ տարբեր հանգամանքներ:
54. Կիրառելի օրենսդրությունը շարունակել է փոփոխվել և ներկայացնել նոր սահմանափակումներ: Ավելին, դիմողների կյանքի պայմանները փոխվել են և պարզ չի եղել, թե արդյոք նրանք բավարարել են օրենսդրության համապատասխան դրույթներով ներկայացվող պահանջները: Վերջապես, պետք է պատշաճորեն հաշվի առնել Սլովենիայի առկա տնտեսական դրությունը դիմողների հավակնած գումարները որոշելիս և նրանց կոնկրետ առաջարկ ներկայացնելիս (տե´ս ստորև՝ կետեր 65-78՝ «առանձին դիմողներ»):
(b) Անցյալում բաց թողնված եկամուտները
(i) Սոցիալական նպաստ
55. Կառավարությունը նկատել է, որ դիմողները պահանջել են գումարներ, որոնք համապատասխանում են նրանց ընդհանուր իրավունքներին՝ կապված «դուրս թողնված» լինելու ժամանակահատվածի համար ամսական սեցիալական նպաստի հետ՝ որպես հիմք ընդունելով ամսական 260 եվրո ստանդարտ գումարը (տե´ս վերը՝ կետ 34): Այդուհանդերձ, մինչև 2012 թվականին Ֆինանսական սոցիալական օժանդակության մասին օրենքի ուժի մեջ մտնելը, որպես հիմնական գումար ամրագրված է եղել 230.61 եվրո: Կառավարության կարծիքով՝ ստանդարտ ամսական չափը նվազագույն սոցիալական նպաստի համար, որոնց դիմողները կարող էին հավակնել, կարող էր կազմել միայն 230.61 եվրո, գումար, որը կիրառելի է եղել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը և ենթարկվել է ինֆլյացիայի: Այնուամենայնիվ, այդ հիմքով չի ներկայացվել որևէ իրական առաջարկ, քանի որ Կառավարության կողմից դիմողներին ներկայացված փաստացի գումարները եղել են էապես նվազ, առանց ցույց տալու, թե ինչպես են այդ գումարները հաշվարկվել (տե´ս ստորև՝ կետեր 66, 68, 70, 74, 76 և 78):
56. Ավելին, Կառավարությունը նշել է, որ դիմողներից ոմանք չեն կարող հավակնել «դուրս մնալու» ողջ ժամանակահատվածին համապատասխանող չափով գումարի՝ կապված առանձին հանգամանքների հետ: Բացի դրանից, այն համապատասխան փաստերը և կիրառելի օրենսդրությունը ևս պետք է հաշվի առնվի, որպեսզի սահմանվեն այն գումարները, որոնց կարող են հավակնել դիմողները: Աշխատանքի, ընտանիքի, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների ապահովման նախարարությունը պատրաստել է սոցիալական նպաստների հաշվարկները, որոնց դիմողները կարող էին հավակնել, եթե ապահովված լինեին բոլոր պահանջները՝ առանձին անձանց համար որպես հիմք ընդունելով ամսական գումարները, որոնք ենթակա են ինֆլյացիայի:
(ii) Բնակարածքի նպաստ
57. Ինչ վերաբերում է բնակարածքի նպաստին՝ Կառավարությունը պնդել է, որ դիմողների բողոքները՝ սույնի ներքո, անհիմն են: 1992 թվականի Սոցիալական անվտանգության մասին օրենքի հիմքով միայն այն սեփականատերերը քաղաքացի լինելու կամ չլինելու փաստից անկախ, որոնք ունեցել են «հատուկ պահպանվող վարձակալական տարածք» մինչև 1991 թվականի հոկտեմբերի 19-ը, ունեցել են այս նպաստին հավակնելու իրավունք, այսինքն նրանք դիմել են դրա համար մինչև 1992 թվականի փետրվարի 25-ը: Եվ եթե նույնիսկ նման դիմումները բավարարված լինեին, դիմողները կունենային բնակարածքի նպաստ ստանալու իրավունք միայն մինչև 2003 թվականի հոկտեմբերի 14-ը, երբ 2003 թվականի Բնակարանային օրենսգիրքը, որով սահմանվել էր քաղաքացիությունը որպես նման նպաստ ստանալու հիմք, ուժի մեջ էր մտել:
Համաձայն իրավասու բնակարանային ֆոնդերի կողմից ներկայացված փաստաթղթերի՝ բոլոր դիմողներից միայն պարոն Կուրիկն է ունեցել «հատուկ պահպանվող վարձակալական տարածք», չնայած որ նա մինչև 1992 թվականը չէր դիմել բնակտարածքի նպաստ ստանալու համար:
Համենայնդեպս, դիմողների՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտման և այս գլխում վիճարկվող վնասների միջև պատճառական կապը չի հաստատվել:
(iii) Երեխայի նպաստ
58. Ինչ վերաբերում է երեխայի նպաստին՝ Կառավարությունը նշել է, որ դիմող պարոն Բերիշան այս գլխի ներքո պահանջ է ներկայացրել իր հինգ երեխաների համար, իսկ տիկին Մեզգան՝ Խորվաթիայում ապրող իր երկու երեխաների համար: Սկզբում երեխայի նպաստը կարգավորվել է Ընտանեկան եկամուտների մասին օրենքով (Zakon o družinskih prejemkih, Official Gazette, no. 65/93), այնուհետև՝ Ծնողների պաշտպանության և ընտանիքի եկամուտների մասին օրենքով (Zakon o starševskem varstvu in družinskih prejemkih, Official Gazette, no. 97/2001): Վերջին օրենքի 67-րդ գլխի ներքո երեխայի նպաստի իրավունք ստանում էր ծնողներից մեկը՝ որոշակի պայմանների հիման վրա:
59. Կառավարությունն ընդունել է, որ դիմող պարոն Բերիշայի պահանջը պետք է բավարարվի մասամբ՝ այն ժամանակահատվածի համար, երբ նա իր ընտանիքի հետ մեկտեղ ապրել է Սլովենիայում (տե´ս ստորև՝ կետեր 71-73):
60. Ինչ վերաբերում է տիկին Մեզգային՝ Կառավարությունը պնդել է, որ նա չի կարող ստանապ երեխայի նպաստ՝ ոչ մինչև 2002 թվականի հունվարի 1-ին Ծնողների պաշտպանության և ընտանիքի պաշտպանության մասին օրենքի ուժի մեջ մտնելը, ոչ էլ դրանից հետո, բացառությամբ խնամակալության հանձնված երեխաների նպաստի, քանի որ նրա երկու երեխաները ապրել են Խորվաթիայում՝ խնամակալների մոտ, այլ ոչ թե Սլովենիայում: Սլովենիայում նա երբևէ չի պահանջել երեխայի նպաստ նրանց համար Սլովենիայում, իսկ Խորվաթիայի խնամակալ ընտանիքը ստացել է խորվաթ երեխայի խնամակալության նպաստ նրա որդի Էնեսի համար:
(c) Բաց թողնված օգուտ
Թոշակային իրավունք
61. Ինչ վերաբերում է բաց թողնված օգուտներին՝ Կառավարությունը նշել է, որ դիմողները պահանջել են նվազագույն թոշակ, որ իրենք կարող էին ստանալ, եթե չհանվեին Ժամանակավոր կացություն ունեցող անձանց գրանցամատյանից: Այդուհանդերձ, Կառավարությունը գտնում է, որ նրանց պահանջները՝ կապված սոցիալական նպաստների հետ, արդեն իսկ բացառել են բաց թողնված օգուտների ցանկացած պահանջ՝ կապված թոշակի իրավունքի հետ: Դիմողների՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների հայտնաբերված խախտման և վիճարկվող վնասների միջև պատճառական կապը չի հաստատվել:
62. Թոշակի և հաշմանդամության նպաստի մասին օրենքի ներքո թոշակի վճարումները պարտադիր էին այն անձանց համար, ովքեր համարվում էին աշխատողներ, անձամբ իրենց իսկ բիզնեսով ղբաղվողներ կամ այլ կերպ աշխատանք կատարողներ: Անձը կարող էր հավակնել թոշակի, եթե միայն նա կատարել էր համապատասխան վճարումներ առնվազն տասնհինգ տարի, և եթե պահպանվել էր սահմանված տարիքի պահանջը, որն անընդմեջ ներկայացվել էր վերջին տարիներին և աճել էր երկրաչափական պրոգրեսիայով:
63. Գործազուրկները պարտավոր չէին կատարել թոշակային վճարումներ և չէին ստանում թոշակային ապահովագրություն, այլ ստանում էին սոցիալական ապահովագրություն: Մինչև նման անձանց որոշակի տարիքի հասնելը (63 տարեկան՝ կանայք և 65 տարեկան՝ տղամարդիկ)՝ սոցիալական ապահովագրությունը տրամադրվում էր սոցիալական ապահովագրության ձևով: Սահմանված տարիքի հասնելուց հետո ցանկացած անձ, ով չուներ թոշակի իրավունք կամ ում թոշակը չափազանց ցածր էր, ունեին դրամական աջակցություն ստանալու իրավունք կամ նվազագույն թոշակ ստանալու իրավունք: Սլովենիայում ժամանակավոր կացությւոն ունեցող օտարերկրացիները նույնպես կարող էին ստանալ նվազագույն թոշակային աջակցություն: Նվազագույն թոշակային աջակցության սահմանված ամսական եկամտի սահմանը 460 եվրո էր:
64. Արդյունքում՝ մի կողմից այն անձինք, ովքեր չունեին եկամուտ կամ սեփականություն, որը հավասար կլիներ կամ կգերազանցեր 460 եվրոն, և ով կբավարարեր մյուս այլ համապատասխան պայմանները, կարող էր հավակնել նվազագույն թոշակային աջակցության: Մյուս կողմից՝ դիմողները չունեին թոշակի հավակնելու իրավունք, ինչի դեմ նրանք առարկում էին:
(c) Առանձին դիմողներ
(i) Պարոն Մուստաֆա Կուրիկ
65. Սոցիալական նպաստի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դիմող պարոն Կուրիկն աշխատել է մինչև 2000 թվականի սկիզբը, փաստ, որը հաստատվել է Առողջության ապահովագրության ինստիտուտի կողմից ներկայացված փաստաթղթերով: Այդուհանդերձ, նա չի կատարել պարտադիր սոցիալ-ապահովագրական վճարներ 1992-2000 թվականներին: Նրա եկամուտների մակարդակը ցույց է տվել, որ չունի սոցիալական նպաստներ ստանալու իրավունք մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը, սակայն հավանաբար կարող է հավակնել նման նպաստի՝ այդ օրվանից հետո մինչև մշտական բնակության իրավունք ստանալը. հավանաբար նա կարող է հավակնել 29,479.09 եվրո գումարի:
66. Կառավարությունը պատրաստ է վճարել դիմողին 8,843.73 եվրո՝ այս գլխի ներքո:
(ii) Տիկին Աննա Մեզգա
67. Սոցիալական նպաստի կապակցությամբ՝ Կառավարությունը նշել է, որ դիմող տիկին Մեզգան գործազուրկ էր 1992 թվականի նոյեմբերի 30-ից և կարող է հավանաբար հավակնել սոցիալական նպաստի այն հանգամանքից հետո, երբ կդադարի ստանալ գործազրկության նպաստ: Ավելին, դիմողի գործընկերը և Սլովենիայում ապրող երկու փոքր երեխաներն սկսած 1999 թվականից ստանում էին սոցիալական նպաստ: Այդ ժամանակահատվածի համար նա կարող էր հավակնել սոցիալական նպաստի որպես նրանց ընտանիքի անդամ: Համաձայն Նախարարության հաշվարկների՝ հաշվի առնելով տարբեր սոցիալական կարգերը, դիմող տիկին Մեզգան հավանաբար կարող էր հավակնել 35,359.94 եվրո գումարի:
68. Կառավարությունը պատրաստ էր վճարել դիմողին 10,607.98 եվրո՝ այս գլխի ներքո:
(iii) Պարոն Տրիպուն Ռիստանովիչ
69. Սոցիալական նպաստի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դիմող պարոն Ռիստանովիչը, ով ապրել է Սերբիայում մի քանի տարի՝ մինչև Սլովենիա վերադառնալը (տե´ս հիմնական վճռի կետեր 132-133) համապատասխան չափանիշների լույսի ներքո հավանաբար կարող է հավակնել 17,404.25 եվրո գումարի:
70. Կառավարությունը պատրաստ է վճարել դիմողին 5,112.08 եվրո գումար՝ այս գլխի ներքո:
(iv) Պարոն Ալի Բերիշա
71.Սոցիալական նպաստի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դիմող պարոն Բերիշան ստացել է նման նպաստ գերմանական իշխանություններից: Սլովենական իշխանությունների պահանջով իրավասու գերմանական մարմինները հաստատել են, որ դիմողն ստացել է սոցիալական նպաստ՝ սկսած 1998 թվականից, բացառությամբ 2001-2005թթ. ընկած ժամանակահատվածի և 2006 թվականի, և ավելին՝ նա առձեռն գումար է ստացել տարբեր աղբյուրներից՝ սկսած 1991 թվականից՝ որպես թոշակային նպաստ, առանց կոնկրետացնելու համապատասխան գումարների չափերը և ժամանակահատվածները: Նախարարությանը հասու փաստաթղթերի հիման վրա դիմողը կարող է հավակնել 3,790.43 եվրո գումարի՝ իր համար, և 2,653.30 եվրոյի՝ իր կնոջ համար այն ժամանակահատվածի համար, երբ նա ապրել է Սլովենիայում՝ փախստականների կենտրոնում (տե´ս հիմնական վճռի կետ 147):
72. Ինչ վերաբերում է երեխայի նպաստին՝ դիմողը կարող է հավակնել 8,625.33 եվրո գումարի իր հինգ երեխաների համար:
73. Դիմողն այդպիսով հավանաբար կարող է հավակնել ընդհանուր 15,069.06 եվրո գումարի՝ որպես սոցիալական նպաստ և երեխայի նպաստ:
74. Կառավարությունը պատրաստ է վճարել դիմողին 4,520.72 եվրո՝ այս գլխի ներքո:
(v) Պարոն Իլֆան Սադիկ Ադեմի
75. Սոցիալական նպաստի կապակցությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ դիմող պարոն Ադեմիի դուստրը վարչական վարույթի ընթացքում հայտարարել է, որ նա ստացել է սոցիալական աջակցություն գերմանական իշխանություններից, Կառավարությունը գտել է, որ նա չէր կարող հավակնել որևէ սոցիալական նպաստի: Սլովենական իշխանությունները հարցումներ են կատարել գերմանական իրավասու սոցիալական ապահովության կենտրոն, որից պատասխան չի ստացվել: Այդուհանդերձ, համաձայն գերմանական թոշակային ապահովության մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների՝ դիմողն աշխատել է Գերմանիայում 2003 թվականին ու 2004 թվականին և ստացել է գործազրկության նպաստ 2005 թվականին:
76. Կառավարությունը պատրաստ է վճարել դիմողին ցանկացած հատուցում՝ այս կետի ներքո:
(vi) Պարոն Զորան Մինիչ
77. Սոցիալական նպաստի կապակցությամբ Կառավարությանը հասու փաստաթղթերի համաձայն դիմող պարոն Մինիչն աշխատել է Պոդուժևոյում (Սերբիա, այժմ՝ Կոսովո) 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև 1999 թվականի ապրիլի 6-ը (տե´ս հիմնական վճռի կետ 176): Այդ պատճառով նա չի կարող հավակնել սոցիալական նպաստի այդ ժամանակահատվածի համար: Մնացած ժամանակահատվածի համար նա հավանաբար կարող է հավակնել 31,463.38 եվրո գումարի:
78. Կառավարությունը պատրաստ է վճարել դիմողին 9,439.02 եվրո գումար՝ այս գլխի ներքո:
3. Դատարանի որոշումը
(a) Ընդհանուր սկզբունքներ
79. Մեծ պալատը կրկնում է, որ վճիռը, որով Դատարանը հայտնաբերում է խախտում, Պատասխանող պետության վրա դնում է օրինական պարտականություն՝ վերջ դնել խախտումներին և շտկել դրա հետևանքներն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումն առկա դրությունը:
80. Անդամ պետությունները, որոնք գործով կողմեր են, ըստ էության ազատ են ընտրել վճռի կատարման ձևերը, որով Դատարանը հայտնաբերել է խախտում: Վճռի կատարման ձևի ազատ ընտրությունն արտացոլում է անդամ պետությունների ազատությունը կատարելու Կոնվենցիայի ներքո իրենց պարտականությունները՝ ապահովելով երաշխավորվող իրավունքներն ու ազատությունները (Հոդված 1): Եթե խախտման բնույթը թույլ է տալիս restitutio in integrum Պատասխանող պետությունն ինքն է դա կատարում, իսկ Դատարանը ոչ իրավասություն ունի, ոչ էլ գործնական հնարավորթյուն կատարելու այդ: Մյուս կողմից, եթե ներպետական օրենսդրությունը թույլ չի ընձեռում փոխհատուցման հնարավորություն կամ թույլ է տալիս այն մասնակիորեն, ապա 41-րդ հոդվածի հիմքով Դատարանը որոշում է տուժող կողմին տրամադրել պատշաճ փոխհատուցում (տե´ս այլոց շարքում՝ Papamichalopoulos and Others v. Greece (former Article 50), 31 October 1995, § 34, Series A no. 330‑B; Iatridis (just satisfaction), cited above, §§ 32-33; and Guiso-Gallisay v. Italy (just satisfaction) [GC], no. 58858/00, § 90, 22 December 2009):
81. Ինչ վերաբերում է նյութական կորուստների կապակցությամբ դիմողների պահանջներին ՝ Դատարանի նախադեպային վճիռներով հաստատվել է, որ պետք է առկա լինի պարզ պատճառական կապ դիմողների կողմից վկայակոչվող վնասի և Կոնվենցիայի խախտումների միջև: Պատշաճ դեպքերում դա կարող է ներառել փոխհատուցում՝ կապված եկամուտների կորստի հետ (տե´ս այլոց շարքում՝ Barberà, Messegué and Jabardo v. Spain (former Article 50), 13 June 1994, §§ 16-20, Series A no. 285‑C, and Çakıcı v. Turkey [GC], no. 23657/94, § 127, ECHR 1999‑IV):
82. Լրիվ փոխհատուցման համար անհրաժեշտ գումարների հստակ հաշվարկը (restitutio in integrum)՝ կապված դիմողների նյութական կորուսնտերի հետ, կարող է կանխարգելվել խախտումից բխող վնասի ըստ էության անորոշ բնույթի պատճառով (տե´ս, mutatis mutandis, Young, James and Webster (former Article 50), cited above, § 11): Փոխհատուցումը, այնուամենայնիվ, կարող է տրամադրվել՝ չնայած ապագա կորուստների հետ կապված անկանխատեսելիությանը, թեև որքան երկար ժամանակ է անցնում, այնքան անորոշ է դառնում կապը վնասի և խախտման միջև: Տվյալ գործերով պետք է պարզել՝ արդյոք նման փոխհատուցման չափը՝ ինչպես անցյալ, այնպես էլ ապագա կորուստների կապակցությամբ, անհրաժեշտ է յուրաքանչյուր գործով. հարց, որը պետք է պարզի Դատարանն իր հայեցողությամբ՝ ելնելով օբյեկտիվությունից (տե´ս, mutatis mutandis, The Sunday Times (no. 1) (former Article 50), cited above § 15; Smith and Grady (just satisfaction), cited above, §§ 18-19, ECHR 2000-IX; Z and Others v. the United Kingdom [GC], no. 29392/95, §§ 119-120, ECHR 2001‑V; and Centro Europa 7 S.r.l. and Di Stefano v. Italy [GC], no. 38433/09, §§ 218-222, ECHR 2012):
(b) Այս սկզբունքների կիրառումը տվյալ գործով
83. Մեծ պալատը վճռել է հիմնական վճռով, որ այն դիմողները, ովքե մինչև Սլովենիայի անկախության հռչակումն օրինական հիմքով բնակվել են Սլովենիայում մի քանի տարի՝ որպես SFRY քաղաքացիներ, ունեցել են այնտեղ սոցիալական և քաղաքական իրավունքների լայն շրջանակ: Մշտական բնակության վայր ունեցողների գրանցամատյանից 1992 թվականի փետրվրաի 26-ին «դուրս մնալու» պատճառով, որը զրկել է նրանց իրենց իրավական կարգավիճակից, նրանք կրել են մի շարք անբարենպաստ հետևանքներ, ինչպիսիք են՝ անձը հաստատող փաստաթղթերի ոչնչացումը, աշխատանք ունենալու հնարավորությունների կորուստը, առողջության ապահովագրության կորուստը, անձը հաստատող փաստաթղթերի կամ վարորդական իրավունքների վերականգնման անհնարինությունը և թոշակի իրավունքի իրացման հետ կապված բարդությունները:
84. Մեծ պալատը նաև նշել է, որ դիմողները, ովքեր չեն ունեցել որպես սլովեն անձը հաստատող որևէ փաստաթուղթ, «դուրս մնալու» արդյունքում մնացել են իրավական առումով ձեռնունայն բավականին երկար ժամանակ՝ բոլորի համար մոտ 20 տարի: Դատարանն ընգծել է նրանց համար «դուրս մնալու» հետևանքների լրջությունը (տե´ս հիմնական վճռի կետեր 267, 302-303, 356 և 412):
85. Սահմանադրական դատարանն իր՝ 2003 թվականի ապրիլի 3-ի հիմնական որոշմամբ մեջ վճռել է, որ մշտական բնակության վայր ունենալու կարգավիճակը եղել է կարևոր կապող օղակ որոշակի իրավունքներ և իրավական աջակցություններ պահանջելու համար, ինչպիսին են՝ զինվորական թոշակի իրավունք, սոցիալական նպաստները և վարորդական իրավունքների վերականգնումը, որոնք «դուրս մնացածները» չեն կարողացել պահանջել գործերի՝ օրինական կարգով կարգավորված չլինելու պատճառով (տե´ս հիմնական վճռի կետեր 59 և 215):
86. Մեծ պալատի կարծիքով՝ պարզ է, որ իրավական կարգավիճակի կորուստը, որն առաջ է եկել «դուրս մնալու» արդյունքում, առաջ է բերել էական նյութական բացասական հետևանքներ բոլոր դիմողների համար, ներառյալ այնպիսի սոցիալական և քաղաքական իրավունքների ու իրավական աջակցությունների լայն շրջանակից օգտվելու իրավունքից զրկվելը, ինչպիսիք են՝ անձնագիր ունենալը, վարորդական իրավունքները, առողջական ապահովագրությունը և կրթությունը, ինչպես նաև աշխատանքից և այլ հնարավորություններից զրկվելը մինչև մշտական բնակության իրավունք ստանալը (տե´ս հիմնական վճռի կետեր 59, 215, 302 և 356):
87. Մեծ պալատն այս առումով նկատում է, որ թե դիմողները և թե Կառավարությունն ընդգծել են տվյալ գործով «դուրս մնալու» հետևանքով դիմողների կրած նյութական վնասի հստակ հաշվարկի հետ կապված բարդությունը՝ նկատի ունենալով դրա հետևանքների, ըստ էության, ոչ հստակ բնույթը և բավական ժամանակ անցնելը (տե´ս, mutatis mutandis, Lustig-Prean and Beckett v. the United Kingdom (just satisfaction), nos. 31417/96 and 32377/96, § 22, 25 July 2000, and Lallement v. France (just satisfaction), no. 46044/99, §§ 16-17, 12 June 2003): Կողմերը համակարծիք են այս առումով (տե´ս վերը՝ կետեր 31-32 և 53-54):
88. Մեծ պալատը չի կարող լոկ համաձայնել կողմերի դիրքորոշմանն առ այն, որ կրած նյութական վնասի հետևանքների փոխհատուցման (restitutio in integrum) համար անհրաժեշտ գումարների հստակ հաշվարկը կանխարգելվում է խախտման հետևանքով առաջացած վնասների, ըստ էության, անորոշ բնույթի հետևանքով (տե´ս՝ Young, James and Webster (former Article 50), cited above, § 11):
89. Քանի որ դիմողները դուրս են հանվել մշտական բնակություն ունեցող անձանց գրանցամատյանից՝ առանց 1992 թվականի փետրվրաի 26-ին նախապես տեղեկացվելու, և նրանք անակնկալ իմացել են «դուրս մնալու» մասին (տե´ս հիմնական վճռի կետեր 29 և 343), Մեծ պալատը գտնում է, որ առկա է բազմաշերտ պատճառական կապ ապօրինի միջոցի և դիմողների կրած նյութական վնասի միջև, քանի որ դրա հետևանքներն առաջացել են ժամանակի ընթացքում և ունեցել են կողմնակի ազդեցություններ: Ավելին, «դուրս հանելու» հետևանքները խորացել են երկարատև ժամանակով, որի ընթացքում դիմողների իրավական կարգավիճակը չի կարգավորվել: Այդպիսով, այդ պատճառով առաջացած վնասը ինքնին չի հանգեցրել հստակ գնահատման:
90. Հետևաբար, Մեծ պալատը պետք է պարզի դիմողների արդարացի փոխհատուցման չափը, և համապատասխան լինելու դեպքում՝ հետևյալ կետերի ներքո նյութական վնասի չափը. սոցիալական և բնակարանային նպաստ, երեխայի նպաստ և թոշակի իրավունք, հարցեր, որոնք պետք է պարզի Դատարանն իր հայեցողությամբ՝ հաշվի առնելով դրանց օբյեկտիվությունը (տե´ս, mutatis mutandis, Z and Others v. the United Kingdom, cited above, §§ 121-122, and Lordos and Others v. Turkey (just satisfaction), no. 15973/90, §§ 64-70, 10 January 2012):
(c) Բաց թողնված եկամուտ
(i) Սոցիալական նպաստ
91. Մեծ պալատը նկատում է, որ դիմողների գանգատները սոցիալական նպաստի վերաբերյալ, ըստ էության, չեն վիճարկվել Կառավարության կողմից: Այդուհանդերձ, վերջինս վիճարկել է որոշ դիմողների իրավունքները նրանց աշխատելու կամ գործազրկության նպաստ ստանալու ընթացքում կամ արտասահմանում ապրելու և այնտեղ սոցիալական նպաստ ստանալու կամ այնտեղ աշխատելու ընթացքում: Կառավարությունը նույնպես վիճարկել է այս կետի ներքո պահանջվող գանգատները (տե´ս վերը՝ կետեր 56 և 65-78):
92. Մեծ պալատը նկատում է, որ դիմողների անունները «դուրս թողնելն» է հանդիսացել Դատարանի կողմից հիմնական վճռում հայտնաբերված խախտումների համար, և որոնց հետ կապված նյութական վնասը չի գնահատվել: Այն գտնում է, որ հնարավոր չէ որոշել, թե ինչպիսին կլիներ դիմողների դրությունը, եթե նրանց «դուրս չթողնեին»: Մասնավորապես, հնարավոր չէ պարզել՝ արդյոք որոշ դիմողներ կշարունակեին աշխատել Սլովենիայում, եթե «դուրս չմնային», իսկ հակառակի վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պայմաններում Մեծ պալատն ընդունում է, որ դիմողները կշարունակեին ապրել Սլովենիայում, եթե պահպանած լինեին իրենց իրավական կարգավիճակը: Հնարավոր չէ նաև Դատարանին հասու նյութերի հիման վրա գնահատել, թե արդյոք դիմողներին վճարված որևէ գումար՝ աշխատանքի կապակցությամբ կամ երկրից դուրս որևէ նպաստի ձևով, կգերազանցեր կամ կհամապատասխաներ Սլովենիայում «դուրս մնալու» հետևանքով կրած կորուստներին: Իհարկե, Դատարանի տրամադրության տակ եղած փաստաթղթերից չի բխում, որ դիմողներն անբարեխղճորեն են ձեռք բերել եկամտի այլ աղբյուրներ, որպեսզի պատասխանող Կառավարությունն ազատվեր լինել սոցիալական նպաստից զրկվելու հետևանքով դիմողների կրած նյութական վնասները հատուցելու պարտականությունից:
93. Այս հանգամանքներում, Մեծ պալատը գտնում է, որ բոլոր դիմողները պետք է ստանան փոխհատուցում սոցիալական նպաստից զրկվելու հետևանով, որի իրավունքն առաջացել է իրենց անունները «դուրս թողնելու» հետևանքով:
94. Ի վերջո, կողմերի հետ համաձայնեցված հիմքով Մեծ պալատը կապահովի փոխհատուցում յուրաքանչյուր դիմողի համար՝ այս կետի ներքո, ստորև նշված կարգով (տե´ս ստորև՝ «առանձին դիմողները» գլխում՝ կետեր 110-115):
(ii) Բնակտարածքի նպաստ
95. Մեծ պալատը նկատում է, որ ըստ Կառավարության դիրքորոշման՝ դիմողները չէին կարող հավակնել բնակտարածքի նպաստի, քանի որ բոլոր դիմողներից միայն պարոն Կուրիկի բնակարանն է եղել «հատուկ պահպանվող վարձակալական տարածք» միչև 1991 թվականի հոկտեմբերը, և նա նույնիսկ չի ներկայացրել պահանջ համապատասխան օրենսդրության ներքո: Ցանկացած դեպքում Կառավարությունը նկատել է, որ 2003 թվականի հոկտեմբերի 14-ից բնակտարածքի նպաստը եղել է սլովենական քաղաքացիություն պահանջող նպաստ՝ մի պայման, որը չի բավարարել դիմողներից և ոչ մեկը (տե´ս վերը՝ կետ 57): Դիմողները վիճարկել են 1992 թվականի Սոցիալական ապահովության մասին օրենքի ներքո «հատուկ պահպանվող վարձակալական տարածքի» պահանջը՝ առանց հետագա ճշգրտումների ներկայացման: Ինչ վերաբերում է 2003 թվականի Բնակարանաին օրենսգրքով ներկայացվող քաղաքացիության պահանջին, դիմողները պնդել են, որ «դուրս չմնալու» դեպքում իրենք կարող էին այդ ժամանակ դիմել սլովենական քաղաքացիություն ստանալու համար (տե´ս վերը՝ կետ 40):
96. Մեծ պալատը չի կարող վիճարկել՝ արդյոք դիմողները կստանային սլովենական քաղաքացիություն Մշտական բնակության գրանցամատյանից «դուրս չմնալու» դեպքում, թե՝ ոչ: Այն հավաստում է, որ կողմերը չեն վիճարկում այն, որ դիմողները չէին ունենա բնակտարածքի նպաստ ստանալու իրավունք 2003 թվականի Բնակարանային օրենսգրքի ներքո: Ապա, դիմողները չեն ապացուցել, որ իրենք բավարարում էին նախորդ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները:
97. Համապատասխանաբար, Մեծ պալատն այս գլխի ներքո դիմողներին չի տրամադրում որևէ փոխհատուցում:
(iii) Երեխայի նպաստ
98. Ինչ վերաբերում է դիմողներ տիկին Մեզգայի և պարոն Բերիշայի կողմից պահանջվող երեխայի նպաստին՝ Մեծ պալատը նշում է, որ Կառավարությունն առարկել է առ այն, որ տիկին Մեզգան չի ունեցել դրա իրավունքը, քանի որ նրա երկու մեծ երեխաներն ապրել են Խորվաթիայում՝ խնամակալ ընտանիքում, ինչպես նաև վիճարկել է պարոն Բերիշայի իրավունքը որոշ ժամանակահատվածներում իր հինգ երեխաների կապակցությամբ (տե´ս վերը՝ կետ 41-43):
99. Մեծ պալատը նկատում է, որ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները համապատասխան սլովենական օրենսդրության ներքո ունեն երեխայի նպաստ պահանջելու իրավունք (տե´ս վերը կետ 58): Այն հղում է կատարում իր հետևություններրին առ այն, որ բոլոր դիմողները պետք է ստանան փոխհատուցում՝ կապված սոցիալական նպաստ ստանալու հնարավորություն չունենալու հետ, ինչը իրավական կարգավիճակը per se կորցնելու արդյունք էր, անկախ հատուկ անձնական հանգամանքներից, որի հիման վրա նրանք կարող են այլևս չունենալ նպաստներ ստանալու իրավունք գործող օրենքների հիման վրա (տե´ս վերը՝ կետ 92-94): Հատկապես ճիշտ է այն, որ երեխաներն ստիպված մնացել են արտասահմանում կամ առանձնացվել են իրենց ծնողներից «դուրս մնալու» հետևանքով: Մեծ պալատը նկատում է այս առթիվ, որ Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենսգիրքը նաև կարգավորել է «դուրս մնացածների» երեխաների կարգավիճակը (տե´ս վերը հիմնական վճռի կետեր 16 և 28, ինչպես նաև կետ 77):
100. Ուստի Մեծ պալատը գտնում է, որ դիմող տիկին Մեզգան ունի փոխհատուցում ստանալու իրավունք իր երկու մեծ երեխաների առնչությամբ, իսկ դիմող պարոն Բերիշան՝ իր հինգ երեխաների առնչությամբ՝ ստորև որոշված գումարների չափով (տե´ս ստորև՝ կետեր 111 և 113):
(c) Ապագա եկամուտները
Թոշակի իրավունք
101. Ինչ վերաբերում է թոշակի իրավունքի հետ կապված ապագա եկամուտներ չստանալուն, ապա դիմողները նշել են, որ իրենք պահանջել են այն վճարների փոխհատուցումը, որն իրենք չեն կարողացել կատարել թոշակային ֆոնդերին, որի արդյունքում չեն ունեցել ապագայում թոշակ ստանալու իրավունք՝ ներպետական օրենսդրությանը համապատասխան: Այնուամենայնիվ, նրանք հայտարարել են, որ հնարավոր է պարզել իրենց ապագա եկամուտների կորստի չափը՝ ելնելով նվազագույն թոշակի չափից, որն իրենք կարող էին ստանալ (տե´ս վերը՝ կետեր 44-45):
102. Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողների պահանջները սոցիալական նպաստների առնչությամբ բացառում են ապագա եկամուտների հետ կապված որևէ պահանջ, և պնդել է, որ գործազուրկ անձինք չեն ունեցել թոշակի իրավունք, այլ ունեցել են միայն սոցիալական ապահովության իրավունք: Այդուհանդերձ, համապատասխան տարիքի հասնելուց հետո (63 տարեկան՝ կանանց և 65 տարեկան՝ տղամարդկանց համար), նման անձինք, ներառյալ Սլովենիայում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիներն ունեին նվազագույն թոշակային աջակցության իրավունք այն դեպքում, եթե նրանց եկամուտները չգերազանցեին սահմանված նվազագույն 460 եվրո գումարը (տե´ս վերը՝ կետեր 61-64):
103. Մեծ պալատն ընդունում է Կառավարության փաստարկն առ այն, որ սոցիալական նպաստի վերաբերյալ դիմողների գանգատները բացառում են ապագա եկամուտների կորստի վերաբերյալ որևէ պահանջ՝ կապված թոշակի իրավունքի հետ:
104. Ուստի Մեծ պալատը մերժում է այս պահանջները:
105. Այդուհանդերձ, այն հաշվի է առնում Կառավարության հայտարարությունն առ այն, որ Սլովենիայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները կարող են հավակնել նվազագույն թոշակային աջակցության համապատասխան տարիքի հասնելուց հետո, և որ դա, ըստ էության, կկիրառվի դիմողների նկատմամբ, եթե նրանք բավարարեն օրենսդրական պահանջները (տե´ս վերը՝ կետեր 63-64):
(d) Առանձին դիմողներ
106. Մեծ պալատը կրկնում է, որ այն որոշել է ապահովել փոխհատուցում յուրաքանչյուր դիմողի համար՝ կապված սոցիալական նպաստի հետ (տե´ս վերը՝ կետ 94):
107. Դիմողները պահանջել են նյութական վնասի փոխհատուցում սկսած 1992 թվականի փետրվարի 26-ից, երբ նրանք «դուրս են մնացել» Մշտական բնակության իրավունք ունեցող անձանց գրանցամատյանից մինչև մշտական բնակության իրավունք ստանալը (տե´ս վերը՝ կետ 34):
108. Մեծ պալատը նկատում է, որ այդուհանդերձ, Կոնվենցիան մտել է ուժի մեջ Սլովենիայի վերաբերյալ 1994 թվականի հունիսի 28-ին: Օբյեկտիվ գնահատականի հիման վրա, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Դատարանը գտնում է, որ հիմնավոր կլինի տրամադրել հետևյալ գումարները՝ հիմնված որպես «դուրս մնացած» յուրաքանչյուր դիմողի առանձին ժամանակահատվածի վրա, սկսած 1994 թվականի հունիսի 28-ից մինչև այն օրը, երբ վերջնականապես վերականկնվել է նրանց իրավական կարգավիճակը, բազմապատկած ընդհանուր 150 եվրո գումարով (տե´ս՝ mutatis mutandis, Centro Europa 7 S.r.l. and Di Stefano, cited above, §§ 220 and 222):
109. Մեծ պալատը նաև կտրամադրի ստորև նշված գումարները (տե´ս ստորև՝ կետեր 111 և 113) դիմողներ տիկին Մեզգային և պարոն Բերիշային նրանց երեխաների համար՝ հիմնված Սլովենիայի վերաբերմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու որվանից տարբեր տևողությամբ ժամանակահատվածների վրա, կամ՝ երեխայի ծննդյան օրվանից մինչև չափահաս դառնալը, կամ մինչև համապատասխան դիմողների իրավական կարգավիճակի վերականգնումը՝ բազմապատկած ընդհանուր 80 եվրո գումարով: Այդուհանդերձ, այն տեղին չի համարում տրամադրել որևէ փոխհատուցում պարոն Բերիշայի տիկնոջը, քանի որ նա կարող էր անձամբ իր անունից դիմում ներկայացնել Դատարան:
(i) Պարոն Մուստաֆա Կուրիկ
110. Դիմող պարոն Կուրիկը չի ունեցել որևէ իրավական կարգավիճակի 1994 թվականի հունիսի 28-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 2-ը (16 տարի, 4 ամիս և 9 օր), այն է՝ ընդամենը 196 ամիս:
Արդյունքում՝ Մեծ պալատը տրամադրում է նրան 29,400 եվրո:
(ii) Տիկին Աննա Մեզգան
111. Դիմող տիկին Մեզգան մշտական իրավական կարգավիճակ չի ունեցել սկսած 1994 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի մարտի 1-ը (16 տարի, 8 ամիս և 7 օր), այն է՝ ընդամենը 200 ամիս: Արդյունքում Մեծ պալատը սահմանել է նրա համար 30,000 եվրո՝ որպես սոցիալական նպաստ:
Դիմողի դստեր՝ Ինեսի համար փոխհատուցումը սահմանվել է 1994 թվականի հունիսի 28-ից 2001 թվականի նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի համար, այն է՝ մինչև 18 տարին լրանալը (7 տարի, 4 ամիս և 27 օր; ընդամեմը՝ 88 ամիս); գումարը կազմել է 7,040 եվրո:
Դիմողի որդու՝ Էնեսի համար փոխհատուցումը սահմանվել է 1994 թվականի հունիսի 28-ից 2010 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածի համար, այն է՝ մինչև նրա 18 տարին լրանալը (15 տարի, 10 ամիս և 2 օր; ընդհանուրը՝ 190 ամիս); գումարը կազմել է 15,200 եվրո:
Արդյունքում, Մեծ պալատը սահմանել է ընդհանուրը 52,240 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցւոմ:
(i) Պարոն Տրիպուն Ռիստանովիչը
112. Դիմող պարոն Ռիստանովիչը որևէ իրավական կարգավիճակ չի ունեցել սկսած 1994 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի մարտի 10-ը (16 տարի, 8 ամիս և 15 օր), այն է՝ ընդամենը 200 ամիս:
Արդյունքում, Մեծ պալատը սահմանել է նրա համար 30,000 եվրո:
(ii) Պարոն Ալի Բերիշան
113. Դիմող պարոն Բերիշան չի ունեցել իրավական կարգավիճակ սկսած 1994 թվականի հունիսի 28-ից միչև 2010 թվականի հոկտեմբերի 19-ը (16 տարի, 3 ամիս և 25 օր), այն է՝ ընդամենը 195 ամիս: Արդյունքում, Մեծ պալատը սահմանել է նրա համար 29,250 եվրո՝ որպես սոցիալական նպաստ:
Դիմողի որդու՝ Դեմի համար փոխհատուցումը սահմանվել է 1997 թվականի դեկտեմբերի 29-ից 2010 փվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար, այն է՝ մինչև դիմողի կողմից բնակության վայր ունենալու թույտվություն ստանալը (12 տարի, 9 ամիս և 23 օր; ընդամենը՝ 153 ամիս); գումարը կազմել է 12,240 եվրո:
Դիմողի որդի Էգզոնի համար փոխհատուցումը սահմանվել է 1999 թվականի հուլիսի 13-ից 2010 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար (11 տարի, 3 ամիս և 10 օր; ընդամենը՝ 135 ամիս); գումարը կազմել է 10,800 եվրո:
Դիմողի դուստր Էգզոնայի համար փոխհատուցում է սահմանվել 2001 թվականի մարտի 29-ից 2010 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար (9 տարի, 6 ասմի և 23 օր; ընդամենը՝ 114 ամիս); գումարը կազմել է 9,120 եվրո:
Դիմողի ոդու՝ Հաքսիի համար փոխհատուցում է սահմանվել 2003 թվականի փետրվարի 9-ից 2010 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար (7 տարի, 8 ամիս և 11 օր; ընդամենը՝ 92 ամիս); գումարը կազմել է 7,360 եվրո:
Դիմողի որդի Վալոնի համար փոխահտուցում է սահմանվել 2006 թվականի հուլիսի 28-ից 2010 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար (4 տարի, 2 ամիս և 23 օր; ընդամենը՝ 50 ամիս); գումարը կազմել է 4,000 եվրո:
Արդյունքում, Մեծ պալատը դիմողի համար սահմանել է ընդամենը 72,770 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:
(iii) Պարոն Իլֆան Սադիկ Ադեմին
114. Դիմող պարոն Ադեմին չի ունեցել որևէ իրավական կարգավիճակ սկսած 1994 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի ապրիլի 20-ը (16 տարի, 9 ամիս և 26 օր), այն է ընդամենը՝ 201 ամիս:
Արդյունքում, Մեծ պալատը սահմանել 30,150 եվրո գումարի փոխհատուցում:
(iv) Պարոն Զորան Մինիկը
115. Դիմող պարոն Մինիկը չի ունեցել որևէ իրավական կարգավիճակ սկսած 1994 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի մայիսի 4-ը (16 տարի, 10 ամիս և 10 օր), այն է ընդամենը՝ 202 ամիս:
Արդյունքում, Մեծ պալատը սահմանել է 30,300 եվրո գումարի փոխհատուցում:
B. Ծախսեր և ծախքեր
1. Դիմողների փաստարկները
(a) Ներպետական վարչական քննություն
116. Դիմողները պահանջել են փոխհատուցել ներպետական վարչական վարությում ծագած ծախսերը՝ կապված ինչպես մշտական բնակության թույլտվություն, այնպես էլ քաղաքացիություն ստանալու գործընթացների հետ: Այդ գումարը պետք է բախկացած լինի Կառավարությանը հայտնի փաստացի ծախսերից կամ հակառակ դեպքում՝ պետք է կազմի ընդամենը 200 եվրո յուրաքանչյուր դիմողի համար: Հենց իրենք՝ դիմողները, չեն ունեցել ծախսերի առթիվ համապատասխան ապացույցներ:
(b) Քննությունը Դատարանում
117. Վերջում դիմողները պահանջել են ընդհանուր 11,190.00 երվոյի փոխհատուցում՝ ներառյալ ավելացած արժեքի հարկը (VAT) և լրացուցիչ հարկերը (14,081.49 եվրո) այն ծախսերի և ծախքերի նկատմամբ, որոնք առաջացել են Մեծ պալատում քննության առթիվ հիմնական վճիռը կայացնելուց հետո: Նրանք հայտնել են, որ հաշվի առնելով գործի բացառիկ հանգամանքները և դիմողների ծայրահեղ աղքատ ապրուստը, նրանց ներկայացուցիչները համաձայնվել են մատուցել իրավաբանական ծառայություններ, առանց նախապես պահանջելու որևէ վճարումներ, և ստացել են իրավունք պահանջելու փոխհատուցում անմիջապես Դատարանում պատասխանող Կառավարությունից (հղում to M.S.S. v. Belgium and Greece [GC], no. 30696/09, §§ 412-414, ECHR 2011, գործին):
2. Պատասխանող Կառավարության փաստարկները
(a) Ներպետական վարչական վարույթ
118. Կառավարությունն ընդունել է, որ դիմողներին պետք է վճարվեն վարչակկան վարույթի արդյունքում ծագած ծախսերը, որն իրականացել է Իրավական կարգավիճակի և փոփոխված Իրավական կարգավիճակի մասին օրենքի հիման վրա, և նրանք ունեն փոխհատուցման իրավունք, եթե պարզվի, որ նրանք փաստացի վճարել են այդ գումարները: Նրանք առարկել են յուրաքանչյուր դիմողի համար 200 եվրո ընդհանուր գումարի դեմ:
Այդուհանդերձ, դիմողները չունեն քաղաքացության հետ կապված վարչական վարույթներում առաջացած ծախսերի փոխհատուցման իրավունք: Չկա որևէ պատճառական կապ քաղաքացիության համար դիմելու հետ կապված ծախսերի և հայտնաբերված խախտումների միջև:
119. Կառավարության տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա դիմողներից չորսն ունեին ծախսերի փոխհատուցման իրավունք, որոնք փաստացի առաջացել էին ներպետական վարչական վարույթում՝ կապված մշտական բնակության վայրի թույլտվություն ստանալու համար դիմելու հետ:
120. Մասնավորապես՝ դիմող պարոն Մեզգան ուներ 29.47 եվրո ստանալու իրավունք, դիմող պարոն Ռիստանովիչը՝ 79.87 եվրո ստանալու իարվունք, դիմող պարոն Ադեմին՝ 86.77 եվրո ստանալու իրավունք, իսկ պարոն Մինիկը՝ 143.31 եվրո ստանալու իրավունք:
(b) Քննությունը Դատարանում
121. Կառավարությունն առարկել է դիմողների կողմից պահանջված լրացուցիչ գումարների դեմ՝ կապված Դատարանում քննության առթիվ առաջացած ծախսերի և ծախքերի հետ: Փաստաբանի վարձատրության մասին օրենքը (Zakon o odvetniški tarifi, Official Gazette, no. 67/08), որը գործել է Սլովենիայում Դատարանում իրականացվող քննության նկատմամբ, նախատեսել է, որ ներկայացուցիչն իրավունք ունի ստանալու 500-1500 եվրո գումար:
122. VAT-ին առնչվող բողոքի մի մասը նույնպես վիճելի էր: Դիմողների ներկայացուցիչների՝ 2012 թվականի հուլիսի 31-ի հաշիվ-ֆակտուրան, երբ Սլովենիայի Հանրապետությունը վճարել էր ոչ նյութական վնասի համար, ցույց է տվել, որ այլևս չկա VAT վճարելու անհրաժեշտություն, այլ միայն 4 տոկոս՝ Իրավաբանների թոշակային ֆոնդին (CPA): Այդ պատճառով դիմողների ներկայացուցիչները չունեին ծախսերի փոխհատուցման իրավունք կապված VAT-ի հետ:
3. Դատարանի որոշումը
(a) Ներպետական վարչական վարույթ
123. Ինչ վերաբերում է դիմողների՝ ներպետական վարչական վարույթների ընթացքում ծագած ծախսերի հետ կապված պահանջներին՝ Մեծ պալատը նկատում է, որ դիմողները հիմնվել են Կառավարության տիրապետության տակ եղած տեղեկության վրա՝ կապված սովորաբար առաջացող ծախսերի հետ: Հակառակ դրան՝ նրանք պահանջել են ընդհանուր 200 եվրո գումար՝ յուրաքանչյուր դիմողի համար:
124. Մեծ պալատը նկատում է, որ ամենավերջին փաստարկներում պատասխանող Կառավարությունը ներկայացրել է չորս դիմողների կողմից կատարած ծախսերի հստակ հաշվարկ՝ կապված մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմելուն հաջորդող քննության հետ: Արդյունքում, այս կետի ներքո Կառավարությունը սահմանում է 29.47 եվրո դիմող տիկին Մեզգայի համար, 79.87 եվրո՝ դիմող պարոն Ռիստանովիչի համար, 86.77 եվրո՝ դիմող պարոն Ադեմիի համար և 143.31 եվրո՝ դիմող պարոն Մինիկի համար: Ավելին, Մեծ պալատը մերժում է քաղաքացիության գործով քննության հետ կապված պահանջներն այն հիմքով, որ դրանք չեն ներկայացվել Կոնվենցիայի՝ հայտնաբերված խախտումները կանխելու կամ փոխհատուցելու համար:
125. Արդյունքում, Մեծ պալատը սահմանում է 339.42 եվրո ներպետական վրաչական վարույթում առաջացած ծախսերի դիմաց դիմողներ տիկին Մեզգայի, պարոն Ռիստանովիչի, պարոն Ադեմիի և պարոն Մինիկի համար:
(b) Քննությունը Դատարանում
126. Մեծ պալատը նկատում է, որ հիմնական վճռով դիմողների համար սահմանվել է 30,000 եվրո՝ ծախսերի և ծախքերի դիմաց, որոնք առաջացել են Դատարանում քննության ընթացքում (տե´ս հիմնական վճռի գործող մասի կետեր 11 և 427):
127. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից VAT-ի առթիվ բարձրացված հարցին, Մեծ պալատը կրկնում է, որ անհրաժեշտության դեպքում, Դատարանը սահմանում է ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ հաշվի առնելով այն գումարների փոխհատուցումը, որոնք դիմողները ծախսել են խախտումը կանխելու համար, որպեսզի հաստատվի Դատարանի կողմից (անհրաժեշտության դեքպում) և որպեսզի ստացվի արդարացի փոխհատուցում իրենց օգտին կայացվող վճռից հետո, կամ էլ՝ իրավասու ներպետական մարմիններից կամ համապատասխան դեպքերում՝ Դատարանի կողմից (տե´ս՝ Neumeister v. Austria (former Article 50), 7 May 1974, § 43, Series A no. 17; König v. Germany (former Article 50), 10 March 1980, § 20, Series A no.): Նման ծախսերը և ծախքերը հաճախ հարկվում են; օրինակ՝ Բարձր պայմանավորվող պետությունների մեծ մասը սահմանում են ավելացած արժեքի հարկ (VAT) որոշ ապրանքների և ծառայությունների համար: Երբ հարցը վերաբերում է իրավաբանների, թարգմանիչների կամ այլ մասնագետների ծառայություններին, չնայած հարկը վճարվում է Պետությանն այդ մասնագետների կողմից, այդուհանդերձ հաշիվը ներկայացվում է դիմողներին և արդյունքում վճարվում է նրանց կողմից: Դիմողները պետք է պաշտպանված լինեն այդ լրացուցիչ հարկերից: Միայն այս պատճառով, իր վճիռների հիմնական բաժնում Դատարանը նշում է, որ որևէ հարկ, որը կարող է դրվել դիմողի վրա, պետք է ներառվի ծախսերի և ծախքերի հատուցման գումարներում (տե´ս՝ Association Les Témoins de Jéhovah v. France (just satisfaction), no. 8916/05, § 37, 5 July 2012):
128. Համաձայն Դատարանի նախադեպերի՝ դիմողն ունի ծախսերի և ծախքերի հատուցման իրավունք, միայն եթե ցույց է տալիս, որ դա փաստացի և անհրաժեշտաբար առաջացել է և հիմնավոր է (տե´ս, օրինակ՝ , Maktouf and Damjanović v. Bosnia and Herzegovina [GC], nos. 2312/08 and 34179/08, § 94, ECHR 2013 (extracts):
129. Տվյալ գործով, հաշվի առնելով տիրապետության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափանիշը, Մեծ պալատը գտնում է, որ այս կետի ներքո տեղին է սահմանել 5,000 եվրո բոլոր դիմողների համար՝ հիմնական վճիռը կայացնելուց հետո տեղի ունեցած քննության համար:
C. îáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÝ»ñÁ
130. ¸³ï³ñ³ÝÁ Ýå³ï³Ï³Ñ³ñÙ³ñ ¿ ·ïÝáõÙ, áñå»ë½Ç ïáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÁ ·³ÝÓíÇ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý ´³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:
II. Կոնվենցիայի 46-րդ հոդված
131. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝
1.Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են։
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ
...>>:Հիմնական սկզբունքներ
132. Մեծ պալատը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ինչպես որ մեկնաբանված է 1-ին հոդվածի լույսի ներքո, Պատասխանող պետության վրա դնում է Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո պատշաճ ընդհանուր և/կամ առանձին միջոցներ կիրառելու իրավական պարտականություն, որոնց նպատակն է ապահովել դիմողների իրավունքների իրականացումը, որոնք Դատարանը ճանաչել է խախտված: Նման միջոցները պետք է նաև ձեռնարկվեն այլ անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են դիմողների նույն դրության մեջ, մասնավորապես՝ լուծելով այն խնդիրները, որոնք հանգեցրել են Դատարանի հետևություններին (տե´ս՝ Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000-VIII; Lukenda, cited above, § 94; and S. and Marper v. the United Kingdom [GC], nos. 30562/04 and 30566/04, § 134, ECHR 2008): Այս պարտականությունը համապատասխանաբար ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից Դատարանի վճիռների կատարման վերահսկողության առթիվ (տե´ս, օրինակ, Interim Resolutions DH(97)336 in cases concerning the length of proceedings in Italy; DH(99)434 in cases concerning the action of the security forces in Turkey; ResDH(2001)65 in the case of Scozzari and Giunta v. Italy; and ResDH(2007)75 in cases concerning the length of detention on remand in Poland):
133. Այս առումով վճիռների արդյունավետ կատարումը հեշտացնելու նպատակով Դատարանը կարող է իրականացնել ինքնուրույն վճիռ կայացնելու ընթացակարգ, որը թույլ կտա հստակ սահմանել վճռում կառուցվածքային խնդիրների առկայությունը՝ ընդգծելով խախտումները և նշմարելով այն միջոցները կամ գործողությունները, որոնք պետք է ձեռնարկի պետությունը դրանք վերականգնելու համար (տե´ս՝ Broniowski v. Poland [GC], 31443/96, §§ 189-194 and the operative part, ECHR 2004-V, and Hutten-Czapska v. Poland [GC] no. 35014/97, §§ 231-239, ECHR 2006‑VIII): Այս դատավարական միջոցը, այնուամենայնիվ, ձեռնարկվում է պատշաճ հարգանք տածելով Կոնվենցիայի մարմինների համապատասխան գործառույթներին. Նախարարների կոմիտեին է մնում գնահատել առանձին և ընդհանուր միջոցների կիրառումը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո (տե´ս, , mutatis mutandis, Broniowski (friendly settlement), cited above, § 42, and Hutten‑Czapska (friendly settlement), cited above, § 42):
134. Ինքնուրույն վճիռ կայացնելու ընթացակարգի մեկ այլ կարևոր նպատակներից է թույլ տալ ապահովելու ներպետական մակարդակով հնարավոր ամենաարագ փոխհատուցումը հնարավորինս մեծ թվով մարդկանց համար, որոնք տուժել են ինքնուրույն վճռում նշված ընդհանուր խնդիրներից՝ այդպիսով կիրառելով սուբսիդիառության սկզբունքը, որը Կոնվենցիայի համակարգի հիմքն է (տե´ս՝ Burdov v. Russia (no. 2), no. 33509/04, §§ 127 and 142, ECHR 2009, and Greens and M.T. v. the United Kingdom, nos. 60041/08 and 60054/08, § 108, ECHR 2010 (extracts)): Այդպիսով, ինքնուրույն վճռում կարող է որոշվել, որ բոլոր գործերով քննությունները , որոնք առաջ են եկել միևնույն խնդրից, պետք է հետաձգվեն մինչև Պատասխանող պետության կողմից համապատասխան միջոցների կիրառումը:
135. Ավելին, չի կարող սահմանվել, որ նույնիսկ մինչև Պատասխանող Պետության կողմից ինքնուրույն վճռի կատարման ընթացքում որևէ պատշաճ ընդհանուր միջոցի ձեռնարկումը (Կոնվենցիայի 46-րդ հոդված), Դատարանը պետք է կայացնի վճիռ, որից կբխի «ինքնուրույն» կիրառում ընկերական կարգավորման հիման վրա (37-րդ հոդվծաի կետեր 1(b) և 39) կամ կսահմանվի արդարացի փոխհատուցում դիմողի համար (41-րդ հոդված) (տե´ս՝ Broniowski (friendly settlement), cited above, § 36, and Hutten-Czapska (friendly settlement), cited above, § 34):
136. Այդուհանդերձ, եթե Պատասխանող պետությունն անտեղի ուշացնի ընդհանուր միջոցների կիրառումը (տե´ս՝ Broniowski (merits), cited above, § 198), թողնի խնդիրն առանց լուծման և շարունակի խախտել Կոնվենցիան, Դատարանը չի ունենա այլ ընտրություն, քան վերսկսել իրեն ներկայացված բոլոր նման դիմումներով քննությունը և կայացնել վճիռ՝ սկսելու համար կատարման գործընթացը Նախարարների կոմիտեյում և ապահովելու Կոնվենցիայի պահպանումը ներպետկան մակարդակով (տե´ս՝ mutatis mutandis, E.G. and Others v. Poland (dec.), no. 50425/99, § 28, ECHR 2008 (extracts)):
Դատարանի գնահատականը
137. Մեծ պալատը նկատում է, որ տվյալ գործով հիմնական վճռում այն որոշել է կիրառել ինքնուրույն վճռի ընթացակարգ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնի ներքո և հրահանգել Պատասխանող պետությանը, որպես ընդհանուր միջոց, սահմանել ad hoc ներպետական փոխհատուցման համակարգ տվյալ վճիռը կայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այն է՝ 2013 թվականի հունիսի 26-ից ոչ ուշ, որպեսզի ապահովվի «դուրս մնացածների» պատշաճ փոխհատուցում ներպետական մակարդակով (տե´ս վերևում՝ կետ 7 և հիմնական վճռի հիմնական մասի կետ 9, ինչպես նաև 415-րդ հոդվածը):
138. Այն նկատում է, որ պատասխանող Կառավարությունը չի ապահովել ad hoc ներպետական փոխհատուցման համակարգ մինչև 2013 թվականի հունիսի 26-ը, երբ ավարտվել է հիմնական վճռում նշված մեկ տարվա ժամկետը: Այդուհանդերձ, պատասխանող Կառավարության կողմից չի վիճարկվել, որ ներպետական մակարդակով վկայակոչված ընդհանուր միջոցները, որոնք կոչված էին ապահովելու Կուրիկի և այլոց գործով վճռի պատշաճ կատարումը, դուրս են գալիս առանձին դիմողների անձնական շահերի սահմաններից և պահանջում են կատարում՝ կապված այլ պոտենցիալ վնաս կրած «դուրս մնացած» անձանց գործերով (տե´ս վերևում՝ կետ 6 և հիմնական վճռի կետ 29,408, 409 և 412):
139. Այս համատեքստում Մեծ պալատը պատշաճ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ 2013 թվականի հուլիսի 25-ին Կառավարությունը ad hoc փոխհատուցման համակարգի առթիվ օրինագիծն ուղարկել է Խորհրդարան: Օրինագիծը որոշ փոփոխություններով ընդունվել է 2013 թվականի նոյեմբերի 21-ին: Արդյունքում, օրենքը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում 2013 թվականի դեկտեմբերի 3-ին և մտել է ուժի մեջ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն կկիրառվի սկսած 2014 թվականի հունիսի 18-ից (տե´ս վերևում՝ կետ 20):
140. Այս օրենքով կտրամադրվի փոխհատուցում ընդհանուր գումարի չափով «դուրս մնալու» ամեն ամսվա համար, ինչպես նաև կընձեռնվի հնարավորություն՝ պահանջելու լրացուցիչ փոխհատուցվում Պարտավորությունների մասին օրենքի ընդհանուր կանոնների ներքո (տե´ս վերևում՝ կետեր 20-27): Տվյալ գործի բացառիկ հանգամանքների ներքո «դուրս թողնվածների» կողմից կրած ոչ նյութական և նյութական վնասների առթիվ ընդհանուր գումարի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը, որը Մեծ պալատի հիմնական դիրքորոշումն է տվյալ վճռում նյութական վնասի առթիվ (տե´ս վերևում՝ կետեր 106-109), իսկ հիմնական վճռում՝ ոչ նյութկաան վնասի առթիվ (տե´ս՝ դրա կետ 425), ամենատեղինն է:
141. Մեծ պալատն այս առումով նկատում է, որ համաձայն սուբսիդիառության սկզբունքի և թույլատրելի հայեցողության շրջանակի, ներպետական մակարդակով վնաս կրած այլ անձանց համար Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո ընդհանուր միջոցների համատեքստում փոխհատուցման տրամադրման գումարների չափը որոշում է Պատասխանող պետությունը պայմանով, որ դրանք համապատասխանեն Դատարանի վճռին, որն էլ պահանջում է այդ միջոցների կատարումը (տե´ս, mutatis mutandis, Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) v. Switzerland (no. 2) [GC], no. 32772/02, § 88, ECHR 2009):
142. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիմքով Նախարարների կոմիտեն ինքն է գնահատելու Սլովենիայի Հանրապետության կողմից ընդունված ընդհանուր միջոցները և դրանց կատարումը այն չափով, որ չափով, որ դա համապատասխանում է Դատարանի հիմնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությանը: Դատարանը բազմիցս վճռել է, որ նա իրավասու չէ 46-րդ հոդվածի հիման վրա ստուգելու, արդյոք Պայմանավորվող կողմը կատարել է Դատարանի վճիռներից մեկով իր վրա դրված պարտականությունները, թե՝ ոչ, բացի Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ կետից՝ թիվ 14 Արձանագրության ուժի մեջ մտնելուց ի վեր (տե´ս՝ Hutten-Czapska (friendly settlement), cited above, § 43; Akdivar and Others v. Turkey (former Article 50), 1 April 1998, § 44, Reports of Judgments and Decisions 1998‑II; Verein gegen Tierfabriken Schweiz (VgT), cited above, §§ 83-90; and The United Macedonian Organisation Ilinden – PIRIN and Others v. Bulgaria (no. 2), nos. 41561/07 and 20972/08, § 66, 18 October 2011):
143. Վերջապես, Դատարանի գրանցամատյանի համաձայն, չնայած նրան, որ հիմնական վճիռը կայացնելու ժամանակ «դուրս մնացած» անձանց կողմից ներկայացված միայն մի քանի նման դիմումներ են գտնվել Դատարանի վարույթում, Մեծ պալատն ընդգծում է, որ պարբերաբար, կառուցվածքային կամ նույն խախտումների համատեքստում ապագա գործերի պոտենցիալ հոսքը նույնպես կարևոր հարց է կրկնվող գործերի կուտակումը կանխելու իմաստով, և որոշել է, որ այլ նման դիմումների քննությունը պետք է հետաձգվի մինչև քննարկվող վերականգնող միջոցների ձեռնարկումը (տե´ս վերևում՝ կետ 9 և հիմնական վճռի կետ 415):
144. Այս առումով, Մեծ պալատը նկատում է, որ ներկայումս Դատարանում կա «դուրս թողնվածների» կողմից ներկայացված 56 գործ, որոնք առնչվում են ավելի քան 1,000 դիմողի:
Կուրիկը և այլոք գործով վճռի արագընթաց կատարումն այդ պատճառով ունի առանձնակի կարևորություն (տե´ս՝ mutatis mutandis, Greens and M.T., cited above, § 111):
Այս հիմքերով Դատարանը միաձայն
Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է դիմողներին երեք ամսվա ընթացքում վճարի հետևյալ գումարները
(i) 29,400 եվրո (քսան ինը հազար չորս հարյուր եվրո)՝ պարոն Կուրիկին՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ կապված նյութական վնասի հետ;
(ii) 52,240 եվրո (հիսուն երկու հազար երկու հարյուր քառասուն եվրո)՝ տիկին Մեզգային՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված նյութական վնասի հետ
(iii) 30,000 (երեսուն հազար եվրո)՝ պարոն Ռիստանովիչին՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված նյութական վնասի հետ;
(iv) 72,770 եվրո (յոթանասուն երկու հազար յոթ հարյուր յոթանասուն եվրո)՝ պարոն Բերիշային՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված նյութական վնասի հետ
(v) 30,150 (երեսուն հազար հարյուր հիսուն եվրո)՝ պարոն Ադեմիին՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված նյութական վնասի հետ
(vi) 30,300 եվրո (երեսուն հազար երեք հարյուր եվրո) պարոն Մինիքին՝ ներառյալ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված նյութական վնասի հետ
(vii) 339.42 եվրո (երեք հարյուր երեսուն ինը եվրո և քառասուն երկու ցենտ)՝ տիկին Մեզգային, պարոն Ռիստանովիչին, պարոն Ադեմիին և պարոն Մինիքին, միասին վերցրած, որը պետք է բաշխվի վերևում նշված 124-րդ կետով սահմանված կարգով՝ ներառյալ ցանկացած ծախսեր և ծախքեր, որոնք կարող են առաջանալ ներպետական վարչական վարույթներում
(viii) 5,000 եվրո (հինգ հազար եվրո)՝ բոլոր դիմողներին միասին վերցրած՝ ներառայլ ցանկացած կիրառելի հարկ՝ կապված Դատարանում քննության առթիվ առաջացած ծախսերի և ծախքերի հետ
(ix) Միաձայն Վճռում է, որ սկսած վերը նշված 3 ամսվա լրանալուց մինչև վճռի կատարումը տուգանային տոկոսադրույքը պետք է կիրառվի վերը նշված գումարների նկատմամբ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý ´³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:Մերժում է դիմողների բողոքների մնացած մասը՝ կապված արդարացի փոխհատուցման հետ:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և գրավոր ծանուցված է 2014 թվականի մարտի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Միշեն Օ Բայլ Դին Սպիլման
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy