© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային վճռի տեղեկատվական գրառում թիվ 172
2014 թվականի մարտին
Կուրիկը և այլոք ընդդեմ Սլովենիայի (արդարացի փոխհատուցում) [GC] – 26828/06
վճիռ 12.03.2014 [GC]
Հոդված 41
Արդարացի փոխհատուցում
Մշտական բնակության գրանցամատյանից ապօրինի դուրս թողնելու արդյունքում դիմողների կրած նյութական վնասի փոխհատուցում:
Հոդված 41
Ինքնուրույն վճիռ
Ընդհանուր միջոցներ
Պատասխանող պետությունը պետք է ներկայացնի և կիրառի ad hoc ներպետական փոխհատուցման համակարգ
Փաստեր – 2012 թվականի հունիսի 26-ին կայացած վճռով (հիմնական վճիռ) Մեծ պալատը միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների խախտում, որի պատճառ է հանդիսացել սլովենական իշխանությունների կողմից դիմողների բնակության կարգավիճակը երկարատև չգրանցելը նրանց մշտական բնակության գրանցամատյանից ապօրինաբար «դուրս թողնելուց» հետո, և դիմողներին պատշաճ փոխհատուցում չտրամադրելը: Արդյունքում, ոչ միայն տվյալ կոնկրետ գործով դիմողները, այլ նաև մեծ թվով այլ անձինք եղել են և շարունակում են մնալ այդ միջոցի ազդեցության տակ: Դատարանը գտել է, որ անհրաժեշտ է կիրառել ինքնուրույն վճռի ընթացակարգ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնի ներքո և վճռել է, որպեսզի Պատասխանող պետությունը, որպես ընդհանուր միջոց, հաստատի ad hoc ներպետական փոխհատուցման համակարգ հիմնական վճռի կայացման օրվանից մեկ տարվա ընթացքում:
Օրենք – Հոդված 41; Մեծ պալատը նշել է, որ վեց դիմողները, որոնք չեն ունեցել անձը հաստատող սլովենական որևէ փաստաթուղթ, «դուրս մնալու» արդյունքում մնացել են խոցելի, անպաշտպան, իրավական անորոշության բավականին երկար ժամանակ: Իրավական կարգավիճակից զրկվելը, որն առաջացել է «դուրս մնալու» արդյունքում, առաջացրել է էական բացասական նյութական հետևանքներ: Քանի որ դիմողները «դուրս են թողնվել» առանց նախապես տեղեկանալու այդ մասին և անակնկալ իմացել են իրենց դրության մասին, առկա է ամուր պատճառական կապ ապօրինի միջոցի և պատճառված նյութական վնասի միջև:
Հետևաբար, Դատարանը քննել է դիմողների՝ արդարացի փոխհատուցում ստանալու իրավունքը՝ կապված նյութական վնասի հետ երկու կատեգորիաների ներքո: Անցյալում բաց թողնված եկամուտների փոխհատուցում տրամադրելով՝ սահմանվել է փոխհատուցում՝ կապված սոցիալական նպաստների հետ (յուրաքանչյուր դիմողին) և երեխայի նպաստի հետ (երկու դիմողներ): Չի տրամադրվել որևէ փոխհատուցում՝ կապված բնակտարածքի նպաստի հետ, քանի որ 2003 թվականից գործող ներպետական օրենքը որպես նպաստի տրամադրման պայման սահմանել է սլովենական քաղաքացիություն ունենալը, իսկ դիմողները չեն ապացուցել, որ իրենք բավարարել են նախկին օրենսդրության պայամնները: Ինչ վերաբերում է նյութկան վնասի երկորդ կատեգորիային՝ ապագա եկամուտները բաց թողնելուն, ապա չի սահմանվել թոշակի իրավունքի նկատմամբ որևէ փոխհատուցում, քանի որ դիմողների՝ սոցիալական նպաստ ստանալու պահանջները բավարարելը բացառել է որևէ պահանջի բավարարում այս առթիվ:
Հոդված 46. Դատարանը նկատել է, որ պատասխանող կառավարությունը չի հաստատել ad hoc ներպետական փոխհատուցման համակարգ հիմնական վճռի կայացման օրվանից մեկ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, Մեծ պալատը պատշաճ ուշադրության է արժանացրել այն փաստը, որ ad hoc փոխհատուցման համակարգ հաստատելու վերաբերյալ օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 18-ից: Այդ օրենքը նախատեսված է սահմանելու փոխհատուցման ընդհանուր գումար «դուրս մնալու» յուրաքանչյուր ամսվա համար, ինչպես նաև՝ լրացուցիչ փոխհատուցում պահանջելու հնարավորություն: Այս լուծումը թվում է պատշաճ:
Վերջապես, պարբերաբար, կառուցվածքային կամ նման խախտումների համատեքստում ապագա գործերի հնարավոր հոսքը նույնպես կարևոր հանգամանք է նման գործերի կուտակումը կանխելու տեսանկյունից: Ավելին, ներկայումս առկա է 65 գործ, որոնք առնչվում են Դատարան դիմաց ավելի, քան 1,000 դիմողի: Այդ պատճառով, որոշվել է, որ այլ նման բողոքների քննությունը պետք է հետաձգվի մինչև գործով փոխհատուցման միջոցներ ձեռնարկելը:
(Տե´ս՝ Կուրիկը և այլոք ընդդեմ Սլովենիայի [GC] գործը, 26828/06, 2012 թվակաին հունիսի 26, տեղեկատվական գրառում թիվ 153)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy