© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Կուրիչը և այլոք ընդդեմ Սլովենիայի [GC] - 26828/06
Վճիռ 26.6.2012թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքի նկատմամաբ հարգանք
Անձնական կյանքի նկատմամաբ հարգանք
Սլովենիայի անկախությունից հետո կացության մշտական կարգավիճակ ունեցողների ռեգիստրից «ջնջված» անձանց կացության հարցը չկարգավորելը: խախտում
Հոդված 46
Պիլոտային վճիռ
Ընդհանուր միջոցներ
Պատասխանող պետությունը պարտավորեցվել է փոխհատուցման մեխանիզմ նախատեսել «ջնջված» անձանց համարժեք փոխհատուցման ապահովման համար
Փաստերը – Ութ դիմումատուները նախկինում եղել են և նախկին Հարավսլավիայի և դրա կազմի մեջ մտնող պետության՝ բացառությամբ Սլովենիայի, քաղաքացիներ: Նրանք Սլովենայիում ձեռք են բերել կացությամն մշտական կարգավիճակ, սակայն դրա անկախացումից հետո չեն դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար և նրանց դիմումը չի մեժվել: 1992թ. փետրվարի 26-ին Օտարերկրացիների մասին նոր օրենքի հիման վրա նրանց անունները ջնջվել են Կացության մշտական կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրից և նրանք վերածվել են կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիների: Նման իրավիճակում է հայտնվել մոտ 25 000 մարդ: Դիմումատուները հայտնել են, որ նրանցից ոչ մեկը նույնիսկ չի տեղեկացվել իրենց ապագրանցելու որոշման մասին և միայն ավելի ուշ, երբ ցանկացել են թարմացնել իրենց նույնականացման փաստաթղթերը, տեղեկացել են, որ դարձել են օտարերկրացիներ: Ռեգիստրից նրանց անունները ջնջելն ունեցել է էական և երկարատև բացասական հետևանքներ. որոշ դիմումատուներ վերածվել են ապաքաղաքացիների, այլոք վտարվել են իրենց բնակարաններից, չեն կարողացել աշխատել կամ տեղաշարժվել, կորցրել են անձնական գույքը և տարիներով բնակվել են ապաստարաններում և այգիներում: Այլոք կալանավորվել և վտարվել են Սլովենիայից: 1999թ. Սահմանադրական դատարանը Օտարերկրացիների մասին օրենքի որոշ դրույթներ, այդ թվում և ռեգիստրից ավտոմատ կերպով ջնջելը, հակասահմանադրական է ճանաչել, գտնելով, որ վիճարկվող օրենսդրության համաձայն նախկին Հարավսլավիայի քաղաքացիներն ավելի նվազ բարենպաստ իրավական կարգավիճակում են հայտնվել քան Սլովենիայում ապրած այլ օտարերկրացիներ, քանի որ դրա անկախացումից առաջ որևէ իրավական փաստաթուղթ չի եղել որը կկարգավորեր նրանց իրավական կարգավիճակի փոփոխությունը Սլովենիայում ապրող օտարերկրացիների կարգավիճակին: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն նոր օրենք է ընդունվել «ջնջված» անձանց իրավիճակի կարգավորման նպատակով: 2003թ. իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել նոր օրենքի որոշ դրույթներ, մասնավորապես քանի որ դրանք «ջնջվածներին» հետադարձ ուժ ունեցող կացության մշտական կարգավիճակի թույլտվություններ չէին նախատեսում կամ չեն կարգավորում վտարված անձանց հետ կապված իրավիճակը:
2010թ. հուլիսի 13-ի վճռով Դատարանի Պալատը միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել 8-րդ և 13-րդ հոդվածների խախտում (տե՛ս Տեղեկագիր թիվ 132):
Իրավունք – Հոդված 34 (զոհի կարգավիճակ): Դիմումատուների համար բարենպաստ որոշումները կամ միջոցները սկզբունքորեն բավարար չէին նրանց «զոհի» կարգավիճակից զրկելու համար: Քաղաքացի չհանդիսացող անձանց վտարման կամ արտահանձման վերաբերյալ գործերով դիմումատուի կեցության կանոնակարգումը կամ այն փաստը, որ դիմուամտուին այլևս չէր սպառնում վտարված կամ արտահանձնված լինելը սկզբունքորեն «բավարար» էր: Այնուամենայնիվ, դիմումատուի՝ «զոհի» կարգավիճակը կարող էր կախված լինել նաև ներպետական մակարդակով տրված փոխհատուցման մակարդակից, անհրաժեշտության դեպքում, կամ առնվազն պատճառված վնասի փոխհատուցման համար դիմելու և ստանալու հնարավորությունից: Սույն գործի բնութագրիչներից մեկն էլ «ջնջման» հետևանքով առաջացած մարդու իրավունքների լայնատարած խնդիրն էր: Ավելին այս իրավիճակը տևել է մոտ քսան տարի: Մարդու իրավունքների խախտումների ճանաչումը և վեց դիմումատուների կացության մշտական կարգավիճակի տրամադրումը չի հանդիսանում «համապատասխան» և «բավարար» փոխհատուցում նրանց համար, հաշվի առնելով այն երկար ժամանակահատվածը, որի ընթացքում նրանք եղել են անապահով և անորոշ իրավական վիճակում, ինչպես նաև նրանց համար «ջնջման» հետևանքների ծանրությունը: Ավելին, նրանց ներկայացրած փոխհատուցման հայցերից ոչ մեկը դեռ հաջողության չի հասել: Նրանց՝ փոխհատուցում ստանալու հեռանկարները ժամանակի ընթացքում պարզվեցին որ չափազանց հեռու են իրականությունից: Հետևաբար, դիմումատուները, ովքեր կացության մշտական կարգավիճակ են ստացել դեռ կարող են պահանջել վիճարկվող խախտումների «զոհ» համարվել:
Եզրակացություն: զոհի կարգավիճակն անփոփոխ թողել (միաձայն):
Հոդված 8: «Ջնջումը» և դրա հետևանքները բացասական ազդեցություն են ունեցել դիմումատուների վրա և շարունակվել են՝ հանգեցնելով նրանց անձնական և ընտանեկան կյանքին միջամտության: Ռեգիստրից դիմումատուների և նախկին Հարավսլավիայի այլ ավելի քան 25 000 քաղաքացիների անունների «ջնջումը» հետևանք էր անկախության օրենսդրության երկու դրույթների համատեղ գործողության: Խնդրո առարկա երկու իրավական փաստաթղթերը մատչելի էին ցանկացած շահագրգիռ անձի համար: Այնուամենայնիվ, դիմումատուները չէին կարող ողջամտորեն ակնկալել, որ իրենց՝ օտարերկրացիների կարգավիճակը անօրինական կդարձնի Սլովենիայի տարածքում բնակվելը և կհանգեցնի «ջնջելու» նման ծայրահեղ միջոցի: Ավելին «ջնջումն» իրականացվել էր ավտոմատ կերպով և առանց նախնական ծանուցման և դիմումատուներին հնարավորություն չէր տրվել բողոքարկել այն իրավասու պետական մարմինների առաջ կամ բացատրություններ ստանալ Սլովենիայի քաղաքացիության համար դիմել չկարողանալու պատճառների վերաբերյալ: Ավելին, Սահմանադրական դատարանը վճռել էր, որ «ջնջված» անձանց անունների՝ Կացության մշտական կարգավիճակ ունեցողների ռեգիստրից Օտարերկարցիների ռեգիստր տեղափոխման համար ներպետական օրենսդրության մեջ որևէ հիմք չկար: Վերջապես, գործող օրենսդրության մեջ իրավական վակուում էր այդ ժամանակ քանի որ որևէ ընթացակարգ չկար որի միջոցով դիմումատուները կարող էին կացության մշտական կարգավիճակ ստանալ: Այդ պատճառով համապատասխան օրենսդրությունը և վարչական պրակտիկան չեն համապատասխանել կանխատեսելիության և մատչելիության պահանջվող ստանդարտներին: Պետք է նշել, որ Իրավական կարգավիճակի մասին օրենքն ընդունվել է «ջնջվածների» իրադրության կարգավորման համար: Այնուամենայնիվ Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական են և ավելի քան յոթ տարի է տևել մինչև այդ՝ կատարման ենթակա ընդհանուր միջոցառումներ նախատեսող որոշման կայացումը: Այդպես շարունակվել է մինչև 2010թ. և ներպետական իրավական համակարգը հստակորեն չի կարգավորել «ջնջման» հետևանքները և դրանից տուժած անձանց կացության կարգավիճակները: Այդ իսկ պատճառով դիմումատուները ոչ միայն բողոքարկված միջոցը կանխատեսելու հնարավորություն չեն ունեցել, այլև հնարավորություն չեն ունեցել դրա հետևանքները կիրառելու իրենց անձնական և/կամ ընտանեկան կյանքում: Խնդրո առարկա միջամտությունն այդպիսով չի համապատասխանել օրենքին:
Այնուամենայնիվ, գործի կոնկրետ հանգամանքներում Դատարանը անհրաժեշտ է համարել նաև քննության առնել արդյոք այդ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ և համաչափ է եղել դրան: Անկախության օրենսդրության նպատակը և դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցները չեն կարող առանձնացվել նախկին Հարավսլավիայի փլուզման, 1991թ. Սլովենիայի անկախացման և արդյունավետ քաղաքական ժողովրդավարության հաստատման և դրա հետևանքով խորհրդարանական ընտրություններին միտված «Սլովենիայի քաղաքացիների կորպուսի» կազմավորման առավել լայն համատեքստից: Իշխանությունները ձգտել են ստեղծել Սլովենիայի քաղաքացիների կորպուսը» և այդպիսով պաշտպանել երկրի ազգային անվտանգությունը, որն օրինական նպատակ է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք խնդրո առարկա միջոցները համաչափ են եղել, անկախության օրենսդրության իրավական վակուումը զրկել է դիմումատուներին իրենց իրավական կարգավիճակից, որը մինչ այդ նրանց իրավունքների լայն շրջանակ էր ընձեռում: Երկրում օրինական բնակվող օտարերկրացին կարող է ցանկանալ շարունակել բնակվել այդ երկրում առանց անհրաժեշտաբար քաղաքացիության ձեռք բերման: Այնուամենայնիվ, Սլովենիայի օրենսդիր մարմինը դրույթներ չի ընդունել, որոնք նպատակ ունեին նախկին Հարավսլավիայի քաղաքացիներին, ովքեր ունեին մնացած պետություններից մեկի քաղաքացիություն կարգավորել իրենց կացության կարգավիճակը, եթե նրանք որոշել են չընտրել Սլովենիայի քաղաքացիությունը կամ չեն դիմել դրա համար: Այդպիսի դրույթները չեն խարխլում հետապնդվող օրինական նպատակը: Համապատասխանաբար, բողոքարկված միջոցները ոչ համապատասխանել են օրենքին ոչ էլ անհրաժեշտ են եղել ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության պաշտպանության նպատակին հասնելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14-ը հոդված 8-ի հետ համակցությամբ: Տարբերակված վերաբերմունք է ցուցաբերվել երկու խմբերի ՝ «իրական» օտարերկրացիների և բացառությամբ Սլովենիայի, նախկին Հարավսլավիայի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ, ովքեր նույն իրավիճակում են եղել կացության հետ կապված հարցերով: Քաղաաքացիության հիման վրա այս տարբերակված վերաբերմունքը անհամաչափ և չափազանց ծանր բեռ է ստեղծել նախկին Հարավսլավիայի քաղաքացիների համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի 8-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում:
Հոդված 46: Ձևավորված ներպետական պրակտիկայի պայմաններում վաղաժամ կլիներ այս փուլում ուսումնասիրել արդյոք Կառավարության կողմից իրականցվող բարեփոխումները և ձեռք առնված տարբեր միջոցները հասնել են «ջնջվածների» կացության կարգավիճակի բավարար կարգավորման արդյունքին: Ցանկացած դեպքում, բոլոր «ջնջվածներին» դեռ մերժվում է իրենց հիմնարար իրավունքների միջամտության համար փոխհատուցումը: Ավելին, բողոքարկված իրավիճակի գնահատականը չի սահմանափակվում միայն դիմումատուների շահերի շրջանակով և պահանջում է, որպեսզի գործը քննվի նաև ընդհանուր միջոցների տեսանկյունից, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել այլ պոտենցիալ տուժող անձանց շահերից ելնելով: Սույն գործն այդ պատճառով հարմար է պիլոտային վճռի ընդունման համար: «Ջնջված» անձանց կողմից ներկայացված մի քանի համանման դիմումներ ներկայումս քննվում են Դատարանի կողմից, սակայն սիստեմատիկ, կառուցվածքային կամ համանման խախտումների պարագայում դրանց թիվը հավանական է որ զգալիորեն աճելու է: Պատասխանող պետությունը պետք է այդ պատճառով մեկ տարվա ընթացքում մշակի ad hoc ներպետական փոխհատուցման մեխանիզմ: Բոլոր համանման գանգատների քննությունը կհետաձգվի մինչև այդ միջոցի ընդունումը:
Հոդված 41: 20,000 եվրո` որպես ոչ նյութկան վնասի փոխհատուցում վեց դիմումատուներից յուրաքանչյուրին, ում գործն ընդունելի է ճանաչվել: Նյութական վնասի փոխհատուցման հարցը հետաձգված է:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy