© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Կիյուտինն ընդդեմ Ռուսաստանի - 2700/10
Վճիռ 10.3.2011թ. [Առաջին բաժանմունք]
Հոդված 14
Խտրականություն
Տարբերակված վերաբերմունք ՄԻԱՎ-դրական օտարերկրացու նկատմամբ` կացության կարգավիճակի դիմումի հետ կապված:
Փաստեր - Ռուսական օրենսդրության համաձայն Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնացած կամ ռուս երեխա ունեցող օտարերկրացիներն իրավունք ունեն ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ ՄԻԱՎ դրական չլինելու վերաբերյալ բժշկական տեղեկանք ներկայացնելու պայմանով: Քաղաքացի չհանդիսացող ՄԻԱՎ-դրական անձինք ենթակա են վտարման: Ուզբեկստանի քաղաքացի դիմումատուն Ռուսաստան է ժամանել 2003թ. և ամուսնացել է Ռուսաստանի քաղաքացու հետ, ում հետ աղջիկ են ունեցել: Դրա` կացության կարգավիճակ ստանալու դիմումը մերժվել է նրա` ՄԻԱՎ-դրական լինելու հիմքով: Նա բողոքարկել է մերժումը ներպետական դատարաններում, պնդելով որ իշխանությունները հաշվի չեն առել իր անկայուն առողջական վիճակը, որն ակտիվ անտիռետրովիրուսային բուժման կարիք ունի, իր կենսակերպը և ամուր ընտանեկան կապերը Ռուսաստանում: Այդ վիճարկում և հետագա բողոքարկումներն անարդյունք են եղել:
Իրավունք – 41-րդ հոդվածը 8-րդ հոդվածի հետ համակցությամբ:
(ա) Կիրառելիություն - Հարաբերությունները, որոնք ծագում են դիմումատուի` ռուս կնոջ հետ իրական և օրինական ամուսնությունից, ում հետ նա երեխա ունի հանդիսանում են «ընտանեկան կյանք» և այդպիսով ներառվում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի սահմաններում: Չնայած 14-րդ հոդվածը հատուկ կերպով չի ներառում առողջական վիճակը կամ որևէ բժշկական պայման այն հիմքերի թվում, որոնց հիման վրա խտրականությունն արգելված է, Դատարանը վերջերս ճանաչել է, որ ֆիզիկական անաշխատունակությունը և առողջության տարբեր վատթարացումները ներառվում են այդ դրույթի գործողության շրջանակներում: Այդ մոտեցումը համապատասխանում է միջազգային հանրության արտահայտած կարծիքներին*: Համապատասխանաբար, առողջական վիճակի, ներառյալ ՄԻԱՎ-ի, հիման վրա կատարված տարբերակումը ներառվում է «այլ կարգավիճակ» եզրույթի ներքո և 14-րդ հոդվածը` 8-րդ հոդվածի հետ համակցությամբ կիրառելի է:
(բ) Էությունը – Ամուր ընտանեկան կապեր հաստատելով Ռուսաստանում դիմումատուն նույն իրավիճակում էր, ինչ որ ընտանեկան դրության հիման վրա կացության կարգավիճակի համար դիմող այլ օտարերկրացիներ, սակայն նրա նկատմամբ այլ վերաբերմունք է ցուցաբերվել իր ՄԻԱՎ – դրական կարգավիճակով պայմանավորված: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տարբերակված վերաբերմունքը ողջամտորեն և օբյեկտիվորեն արդարացված է եղել. պետության հայեցողության սահմաններն այս ոլորտում նեղ են քանի որ ՄԻԱՎ-ով ապրող անձինք հատկապես խոցելի խումբ են, ովքեր տառապել են էական խտրականությունից անցյալում և հաստատված եվրոպական համերաշխություն առկա չէ ՄԻԱՎ-դրական դիմումատուներին կացության կարգավիճակ չտրամադրելու վերաբերյալ: Համապատասխանաբար, տարբերակված վերաբերմունքի համար անհրաժեշտ է հատկապես համոզիչ արդարացում:
Ընդունելով, որ վիճարկվող միջոցը առողջապահության պահպանության օրինական նպատակ է հետապնդել Դատարանը նկատել է, որ առողջության փորձագետները և միջազգային մարմինները համաձայնել են, որ ՄԻԱՎ-ակիր անձանց տեղաշարժվելու սահմանափակումը չի կարող արդարացվել առողջապահության նկատմամաբ հոգատարությամբ: Չնայած այդպիսի սահմանափակումները կարող են արդյունավետ լինել խոլերայի կամ դեղնախտի նման կարճ ինկուբացիոն ժամանակաշրջան ունեցող խիստ վարակիչ հիվանդությունների դեմ, ՄԻԱՎ դրական անձի պարզապես ներկայությունը երկրում ինքնին սպառնալիք չի ներկայացնում առողջապահությանը: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում պատահաբար այլ միայն հատուկ վարքագծի միջոցով և փոխանցման մեթոդները նույնն են անկախ երկրում անձի մնալու տևողությունից կամ քաղաքացիությունից: Չնայած դրան ՄԻԱՎ-ով պայմանավորված տեղաշարժվելու ազատության սահմանափակումները չեն կիրառվում զբոսաշրջիկների կամ կարճաժամկետ այցելուների կամ երկիր վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, չնայած որևէ պատճառ չկա ենթադրելու, որ նրանք ավելի քիչ հավանական է, որ վտանգավոր վարքագիծ կդրսևորեն քան հիմնավորված ներգաղթյալները: Ավելին, չնայած ՄԻԱՎ-դրական երկարաժամկետ բնակվողների և կարճաժամկետ այցելուների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը կարող է օբյեկտիվորեն արդարացվել այն վտանգով, որ առաջինները կարող են չափազանց պահանջներ ներկայացնել հանրային ֆինանսավորմամբ առողջապահական համակարգին, սույն փաստարկը չի վերաբերում Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք բացի շտապօգնությունից, որևէ այլ անվճար բուժօգնության իրավունքից չեն օգտվում: Վերջապես տեղաշարժվելու և կացության սահմանափակումները ՄԻԱՎ-ակիր անձանց նկատմամբ կարող են ոչ միայն անարդյունավետ լինել վարակի տարածման կանխման գործում, այլ նաև իրականում վնասակար լինել առողջապահությանը, օրինակ եթե ներգաղթյալները որոշում են անօրինական մնալ ՄԻԱՎ-ի հետազոտությունից խուսափելու համար կամ եթե տեղական բնակչությունը դիտարկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը որպես բացառապես «օտարերկրյա խնդիր»: Դատարանի հետագա մտահոգությունը վերաբերում է վիճարկվող միջոցի համընդհանուր և անխտրական բնույթին: Դրույթները, որոնք դիմողներից պահանջում են կացության թույլտվության համար ներկայացնել իրենց ՄԻԱՎ-բացասական կարգավիճակը և Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող ՄԻԱՎ-դրական անձանց վտարումը հնարավորություն չի տալիս մասնավոր գործի փաստերի հիման վրա անհատականացված գնահատական տալ: Սույն գործով ազգային իշխանությունները մերժել են դիմումատուի դիմումը հղում կատարելով միայն օրենքի դրույթներին, առանց հաշվի առնելու նրա առողջական վիճակը կամ ընտանեկան կապերը Ռուսաստանում: Արդյունքում, հաշվի առնելով դիմումատուի` հատկապես խոցելի խմբին պատկանելը, ողջամիտ և օբյեկտիվ արդարացման և անհատական գնահատականի բացակայությունը, Կառավարությունը խախտել է իր հայեցողության նեղ սահմանները և դիմումատուն իր առողջական վիճակի պատճառով հանդիսացել է խտրականության զոհ:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 41: 15,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում
* Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (Հանձնարարական 1116 (1989), Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով (Բանաձևեր թիվ 1995/44 1995թ. մարտի 3 և 2005/84 ` 2005թ. ապրիլի 21), Միացյալ ազգերի կազմակերպություն (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա)):
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy