© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 100
2007թ. օգոստոս-սեպտեմբեր
Լ.-ն ընդդեմ Լիտվայի - 27527/03
Վճիռ - 11.09.2007թ. [Բաժին II]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Օրենսդրության կիրառումը չապահովելը, որը թույլ էր տալիս տրանսսեքսուալ անձին(սեռափոխության ձգտող անձին) իրականացնելու սեռափոխության վիրահատություն և փոխելու իր սեռի վերաբերյալ տվյալները պաշտոնական փաստաթղթերում. խախտում
Հոդված 41
Արդարացի փոխհատուցում
Օրենսդրությունը չկիրառելու համար Պետությունից արդարացի փոխհատուցում պահանջելը: Պետությունը պետք է սահմանված ժամկետում իրականացներ համապատասխան օրենսդրության կիրառումը կամ, հակառակ դեպքում, պետք է տրամադրեր համապատասխան գումար նյութական վնասի փոխհատուցման համար:
Փաստեր. Դիմողը գրանցված է եղել որպես 1978 թվականին ծնված աղջիկ, սակայն վաղ հասակից ինքն իրեն ընկալել է որպես տղա և 1997 թվականին դիմել է բժշկական խորհրդին սեռը փոխելու խնդրանքով: Չնայած որ նա համարվել է տրանսսեքսուալ անձ(սեռափոխության ձգտող անձին), նրա բժիշկն սկզբում հրաժարվել է նշանակել հորմոնալ բուժում` հաշվի առնելով անորոշությունն այն հարցի հետ կապված, թե արդյոք լիակատար սեռափոխումը կարող էր իրականացվել օրինական կարգով, թե` ոչ: Այդ իսկ պատճառով նա ստիպված էր իրականացնելու հորմոնալ բուժումը ոչ պաշտոնական կարգով: 2000 թվականի քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո, որը լիտվական օրենսդրության մեջ առաջին անգամ իրավունք էր տալիս իրականացնելու սեռը փոխելու վիրահատություն, դիմողը ենթարկվում է մասնակի սեռափոխման վիրահատության: Այդուհանդերձ, նա համաձայնում է բժիշկների հետ հետաձգելու հետագա վիրահատական քայլերը մինչև սեռափոխման հիմքերի և գործընթացի առթիվ օրենսդրության կիրառումը: Օրենսդրությունը դեռևս չի կիրառվել` այն պատճառով, որ Խորհրդարանում խիստ դեմ են եղել օրինագծին: Դիմողը մնացել է իգական սեռի ներկայացուցիչ ներպետական օրենսդրության հիմքով, թեևր նրան ի վերջո թույլատրվել էր փոխելու իր անունը, այնուամենայնիվ, նրա նոր ծննդականում, անձնագրում և համալսարանի դիպլոմում նրա անձնական տվյալները շարունակում էին նրան տարբերակել իբրև կնոջ: Այդպիսով, նա ունեցել է էական խնդիրներ առօրյա կյանքում և զգացել է իրեն այնքան ճնշված, որ նույնիսկ դիմել է ինքնասպանության:
Օրենք
Հոդված 3:
Չնայած որ դիմողը հասկանալի պատճառներով տառապել է ճնշող հոգեվիճակից, հանգամանքները չեն եղել այն աստիճան վատ, որ հանգեցնեին բացառիկ, կյանքին սպառնացող իրավիճակի, որը կտեղավորվեր այս դրույթի սահմաններում:
Եզրակացություն. խախտում չկա (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 8:
Լիտվական օրենսդրությունը ճանաչում էր տրանսսեքսուալների իրավունքը փոխելու ոչ միայն իրենց սեռը, այլ նաև իրենց քաղաքացիական կարգավիճակը: Օրենսդրության բացն այն էր, որ չկար որևէ օրենք, որը կկարգավորեր լիակատար սեռափոխության վիրահատությունները: Մինչ այդ օրենքի ընդունումը, կարծես թե Լիտվայում չկային լիարժեք հասու համապատասխան բժշկական հաստատություններ: Դիմողը համապատասխանաբար գտնվում էր մի նախնական վիրահատություն անցած տրանսսեքսուալի միջանկյալ վիճակում, քանի որ կատարվել էր մասնակի վիրահատություն և փոխվել էին մի շարք կարևոր քաղաքացիական կարգավիճակ ունեցող փաստաթղթեր: Մինչ լրիվ վիրահատություն անցնելը նրա անձնական տվյալները չէին փոխվի, ուստի նա կմնար կին իր անձնական կյանքի նշանակալից տեսակետների առումով, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքը և արտասահման մեկնելը: Օրենսդրական բացը դիմողին դրել էր անորոշության բարդ կացության մեջ` հաշվի առնելով նրա անձնական կյանքը և նրա իրական ինքնությանն իրազեկվածությունը: Պետական առողջապահության բյուջետային միջոցների կրճատումը կարող էր արդարացնել որոշ սկզբնական ձգձգումներ Քաղաքացիական օրենսգրքի ներքո տրանսսեքսուալների իրավունքների կիրառման առումով, սակայն այդպիսին չի կարող համարվել չորս տարի տևած ձգձգումը: Հաշվի առնելով, որ այդ խնդիրը վերաբերում էր սահմանափակ թվով անձանց` բյուջետային բեռը չէր կարող լինել չափից ավելի ծանր: Այդ իսկ պատճառով, Պետությունը չի ապահովել արդարացի հավասարակշռություն հանրային շահերի և դիմողի իրավունքների միջև:
Եզրակացություն. խախտում (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 12:
Դիմողի բողոքն առ այն, որ լիարժեք սեռափոխման վիրահատություն կատարելու ժամանակից շուտ մերժումը թույլ չի տվել, որ նա ամուսնանա և ունենա ընտանիք, քանի որ, եթե կատարվեր լիարժեք սեռափոխման վիրահատությունը, նրա` որպես տղամարդու կարգավիճակը կճանաչվեր կնոջ հետ ամուսնանալու իրավունքի հետ մեկտեղ:
Եզրակացություն. անհրաժեշտ չէ իրականացնել որևէ առանձին քննություն (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 41:
Պետությունը կարող էր բավարարել դիմողի բողոքը նյութական վնասի հատուցման վերաբերյալ` դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամիս անց օրենսդրությունում համապատասխան լրացում կատարելով: Դա չիրականացնելով` Պետությունը պետք է դիմողին վճարեր 40,000 եվրո` արտասահմանում անհրաժեշտ վիրահատությունն ավարտին հասցնելու հետ կապված ծախսերի դիմաց: Դիմողին տրամադրվել է նաև 5,000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy