© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ.147
դեկտեմբեր 2011
Լադունան ընդդեմ Սլովակիայի - 31827/02
Վճիռ 13.12.2011թ. [Երրորդ բաժանմունք]
Հոդված 14
Խտրականություն
Չարդարացված տարբերակված վերաբերմունք նախնական կալանքի տակ գտնվող անձանց և դատապարտյալների միջև` կապված այցելությունների իրավունքի և հեռուստացույցի մատչելիության հետ: խախտում
Փաստեր - Դիմումատուն դատաքննության ընթացքում նախնական կալանքի տակ է պահվել 2001թ. սեպտեմբերի 1-ից 2006թ. փետրվարի 9-ը, երբ նա սկսել է կրել ինը տարվա ազատազրկումը: Եվրոպական դատարան ներկայացրած իր գանգատում դիմումատուն բողոքել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում նախնական կալանքի տակ գտնվող անձինք չեն օգտվել այցելության նույն իրավունքներից, ինչ որ դատապարտյալները և որ նրանց համար, ի տարբերություն դատապարտյալների, մատչելի չի եղել հեռուստացույցը:
Իրավունքը –14-րդ հոդվածը 8-րդ հոդվածի հետ համակցությամբ: Ազգականների այցելությունների և հեռուստացույց դիտելու բանտային սահմանափակումները վերաբերում են 8-րդ հոդվածով սահմանված անձնական և ընտանեկան կյանքին: Այդ իսկ պատճառով 14-րդ հոդվածը կիրառելի է: Նախնական կալանքը ներառվում է «այլ դրության» շրջանակներում այդ դրույթի իմաստով, քանի որ, նույնիսկ եթե դրա կիրառումը կամավոր չէ և սովորաբար ժամանակավոր է, այն որոշակի իրավական վիճակ է ստեղծում որը անխզելիորեն կապված է անհատի անձնական հանգամանքների և գոյության հետ: Ավելին, որպես նախնական կալանքի տակ գտնվող անձ դիմումատուն համեմատաբար նման իրավիճակում է գտնվել դատապարտյալների` համեմատվող խմբի հետ քանի որ նրա` բանտում այցելությունների իրավունքի և հեռուստացույցի մատչելիության վերաբերյալ բողոքները նշանակություն ունեին բոլոր կալանավորվածների համար:
Խնդրո առարկա ժամանակահատվածում նախնական կալանքի տակ գտնվող անձինք իրավունք ունեին այցելություններ ընդունել ամսական նվազագույնը երեսուն րոպե, այն դեպքում, երբ դատապարտյալները` երկու ժամ: Ավելին խնդրո առարկա ժամանակահատվածի մեծ մասի համար դատապարտյալների դեպքում այցելությունների հաճախականությունը և շփման ձևը կախված էր այն բանտի անվտանգության մակարդակից, որում նրանք պահվում էին, մինչդեռ նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց վրա տարածվում էր նույն ռեժիմը, անկախ նրանց կալանքի պատճառներից և անվտանգության նկատառումներից:
Դատարանը չի հավաստիացել, որ առկա է եղել օբյեկտիվ և ողջամիտ արդարացում այդպիսի տարբերակված վերաբերմունքի համար: 1993թ. Կալանքի մասին օրենքի դրույթները, որոնք պահանջում են, որ կալանավորվածների իրավունքների սահմանափակումները արդարացված լինեն կալանավորման նպատակով, կարգուկանոնի, այլ անձանց և գույքի անվտանգության պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ, չեն արդարացնում նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ավելի մեծ սահմանափակումները, քան դատապարտյալների, և այդ կառուցվածքը քննադատության է արժանացել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցներում` 1995, 2000 և 2005թթ. Սլովակիա կատարված այցելությունների արդյունքում: Ավելին, այն դեպքում երբ դատապարտյալներին այցելությունների սահմանափակումները կարող որոշ դեպքերում արդարացվել անվտանգության կամ քննության օրինական շահերի պաշտպանության նկատառումներով, այդ նպատակներին կարելի էր հասնել այ միջոցներով, որոնք չեն ներգործում բոլոր կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե արդյոք դրանք իրականում անհրաժեշտ են: Օրինակ կարող են կիրառվել կալանքի տակ պահելու տարբեր տեսակներ կամ որոշակի սահմանափակումները կիրառվեն եթե անհրաժեշտ են կոնկրետ դեպքում:
Միջազգային փաստաթղթերը, ինչպես օրինակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և 1987թ. Եվրոպական բանտային կանոնները* ընդգծում են նախնական կալանքի տակ գտնվող անձի, որի նկատմամաբ գործում է անմեղության կանխավարկած, կարգավիճակի հարգանքի անհրաժեշտությունը այն դեպքում երբ 2006թ. Եվրոպական բանտային կանոնները, որոնք ընդունվել են դիմումատուին նախնական կալանքի տակ վերցնելուց ոչ շատ վաղ, նախատեսում են, որ հակառակը պահանջող կոնկրետ պատճառի բացակայության դեպքում, չդատապարտված կալանավորները պետք է իրավունք ունենան հաղորդակցվել ընտանիքի և այլ անձանց հետ այնպես ինչպես դատապարտյալները: Այդ նկատառումների հաշվի առմամբ դիմումատուի նկատմամբ կիրառված այցելությունների հետ կապված սահմանափակումներն անհամաչափ են:
Ինչ վերաբերում է հեռուստացույցի մատչելիությանը բացակայությանը, Կառավարությունը որևէօբյեկտիվ արդարացում չի ներկայացրել նախնական կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ, դատապարտյալների համեմատ այլ վերաբերմունքը հիմնավորելու համար, որոնց դեպքում հեռուստատեսությունը համարվել է նրանց մշակութային և կրթական գործունեության տարր:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
1-ին Արձանագրության 1-ին հոդված: Դիմումատուի` բանտի խանութից լրացուցիչ սնունդ և այլ ապրանքներ գնելու իրավունքը պայմանավորելով առնվազն նրա գրանցված պարտքերի չափով փոխհատուցմամբ, հանդիսանում է միջամտություն սեփականությունից անարգել օգտվելու իրավունքին:Այդ միջամտությունն իրավական հիմք է ունեցել և պարտքի մարման ապահովումն, անկասկած, բխել է ընդհանուր շահերից: Ինչ վերաբերում է համաչափությանը, միջամտությունը սահմանափակել է, սակայն չի զրկել դիմումատուին բանտի խանութից սնունդ և այլ ապրանքներ ձեռք բերելու համար իր բանտային հաշվի դրամն օգտագործելու հնարավորությունից: Բացի այդ, պարտքի մարման պահանջը չի տարածվել դեղամիջոցների, հիգիենայի անփոխարինելի պարագաների, նամակագրության պիտույքների, հարկերի և տուրքերի նկատմամբ: Հետևաբար, հաշվի առնելով պարտքերի գանձման հետ կապված Պայմանավորվող պետություններին ընձեռված հայեցողության լայն սահմանները միջամտությունը անհամաչափ չի եղել հետապնդվող նպատակին:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
Հոդված 13: Դատարանը նկատում է, որ դիմումատուի գանգատն ընդունելի է համարվել և քննվել է Կոնվենցիայի նյութական իրավական դրույթների ներքո միայն ենթադրվող խախտման սահմաններում, որոնք բխում են գործող օրենսդրության հնարավոր թերություններից: 13-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես ներպետական օրենսդրության վիճակի դեմ իրավական պաշտպանության միջոց պահանջող:
Եզրակացություն.: խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
Հոդված 41: 9,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում
* Եվրոպայի Խորհրդի Մինիստրների Կոմիտեի թիվ R (87) 3 հանձնարարականը Եվրոպական բանտային կանոնների մասին ընդունված 1987թ. փետրվարի 12-ին, փոխարինվել է Եվրոպայի Խորհրդի Մինիստրների Կոմիտեի 2006թ. հունվարի 11-ին ընդունված թիվ Rec(2006)2 հանձնարարականով:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy