© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 186
Հունիս 2015թ.
Լամբերը և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի [Lambert et autres c. France] [ՄՊ - 46043/14
Վճիռ 5.6.2015 [ՄՊ]
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Ամբողջական կախվածության մեջ գտնվող անձի կյանքը երկարաձգող արհեստական սնուցման և հիդրատացման ընդհատում` խախտում չկա
Հոդված 34
Locus standi
Ամբողջական կախվածության մեջ գտնվող անձի անունից հայց ներկայացնելու համար հարազատների իրավասության բացակայություն
Փաստերը – Դիմումատուները համապատասխանաբար Վենսան Լամբերի ծնողներն են, խորդ եղբայրը և քույրը: 2008թ. սեպտեմբերին Վենսան Լամբերը ճանապարհայտրանսպորտային պատահարի արդյունքում ստանում է գլխուղեղային ծանր վնասվածք` դառնալով անդամալույծ և հայտնվելով ամբողջովին կախյալ վիճակում Վենսան Լամբերը ստանում է արհեստական հիդրատացում և սնուցում զոնդաղիքային ճանապարհով:
2013թ. սեպտեմբերին Վենսան Լամբերի պատասխանատու բժիշկը սկսում է խորհդրակցությունների գործընթաց` հիվանդների իրավունքների և կյանքի ավարտի մասին 2005թ. ապրիլի 22-ի , այնպես կոչված Լեոնետտի օրենքի համաձայն: Նա խորհրդակցեց վեց բժիշկների հետ, որոնցից մեկն առաջարկվել էր դիմումատուների կողմից, ժողովի հրավիրեց գրեթո ողջ խնամող աձնակազմը և հրավիրեց երկու ընտանեկան ժողով, որին մասնակցեցին Վենսան Լամբերի կինը, ծնողները և ութ եղբայրները և քույրերը: Այս ժողովների արդյունքում Վենսանի կինը` Ռաշել Լամբերը և նրա քույրերից և եղբայրներից վեցը, ինչպես նաև վեց բժիշկներից հինգ կողմ արտահայտվեցին բուժումների ընդհատմանը, մինչդեռ դիմումատուները հակառակ կարծիք արտահայտեցին: Բժիշկը նաև զրուցեց Վենսան Լամբերի զարմիկ Ֆրանսուա Լամբերի հետ: 2014թ. հունվարի 11-ին Վենսան Լամբերի պատասխանատու բժիշկը որոշեց դադարեցնել իր հիվանդի արհեստական սնուցումը և հիդրատացումը:
Հրատապ քննության նպատակով գործի քննությունն իրականցնող Պետական խորհուրդը նշեց, որ կատարված հետազոտությունն ուներ երկուս ու կես տարվա վաղեմություն, և անհրաժեշտ էր համարել ձեռքբերել Վենսան Լամբերի առողջական վիճակի վերաբերյալ ամենասպառիչ տվայլները: Ուստի, այն պատվիրեց իրականացնել բժշկական փորձագիտություն, որը վստահվել էր նյարդագիտության բնագավառում հայտնի մասնագետների: Բացի այդ, հաշվի առնելով սույն գործում առաջ քաշված հարցադրումների ծավալները և բարդությունը, Պետական խորհուրդը դիմել էր Բժշկական ազգային ակադեմիային, Էթիկայի խորհրդակցական ազգային կոմիտեին և Բժիշկների ազգային միությանը և պարոն Լեոնետտին խորհրդատվության կարգով կյանքի արհեստականորեն երկարաձգելու և ոչ ողջամիտ համառություն հասկացությունները պարզաբանելու համար ընդհանուր դիտողություններ տրամադրելու խնդրանքով: Փորձագետները Վենսան Լամբերին հետազոտեցին ինն անգամ, իրականացրեցին մի շարք հետազոտություններ, ծանոթացան նրա բժշկական փաստաթղթերին ինչպես նաև փորձագիտության տեսանկյունից կարևոր փաստաթղթերին և հանդիպեցին բոլոր շահագրգիռ կողմերին 2014թ. հունիսի 24-ի որոշմամբ Պետական խորհուրդն օրինական համարեց 2014թ. հունվարի 11-ին Վենսան Լամբերի պատասխանատու բժիշկի կողմից արհեստական սնուցման և հիդրատացման դադարեցման մասին որոշումը:
Իր կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա Դատարանը որոշեց կասեցնել Պետական խորհրդի կայացրած որոշման իրականացումը Դատարանում գործի քննության ողջ ընթացքի համար: 2014թ, նոյեմբերի 24-ին Դատարանի պալատներից մեկն որոշեց իր ընդդատությունը զիգել Մեծ պալատին:
Դիմումատուները, մասնավորապես, համարում են, որ Վենսան Լամբերի արհեստական սնուցման և հիդրատացման ընդհատումը հակասում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պարտավորություններին:
Իրավունքը – ա) Գորրծի ընդունելիության մասին
i. Վենսան Լամբերի անունից և նրա կողմից հանդես գալու իրավասության վերաբերյալ
ա) Դիմումատուների մասով- Նախադեպային իրավունքի ուսումնասիրությունից առաջ են քաշվում երկու հիմնական չափանիշ, այն է` ուղղակի զոհի իրավունքների արդյունավետ պաշտպանությունից զրկված լինելու ելու վտանգը և զոհի և դիմումատուի միջև շահերի բախման բացակայությունը: Առաջին հերթին Դատարանը չհաստատեց որևէ վտանգ` Վենսան Լամբերի իրավունքների արդյունավետ պաշտպանության հետ կապված: Իրապես, դիմումատուները, որոպես Վենսան Լամբերի հարազատներ, կարող են Դատարան հայց ներկայացնել իրենց իսկ անունից` վկայակոչելով 2-րդ հոդվածով պաշտպանվող կյանքի իրավունքը: Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին, նշվում է, որ ներպետական ընթացակարգի կարևոր ասպեկտներից մեկը Վենսան Լամբերի ցանկությունները վեր հանելն է եղել: Այս պայմաններում, չի հաստատվում, որ դիմումատուների պնդումները և Վենսան Լամբերի հնարավոր ցանկությունները համընկնում են: Հետևաբար, դիմումատուներն իրավասու չեն 2-րդ հոդվածի հիման վրա Վենսան Լամբերի անունից և նրա կողմից հայց ներկայացնել:
բ) Ռաշել Լամբերի (Վենսան Լամբերի կնոջ) մասով- Կոնվենցիայի որևէ դրույթ թույլ չի տլիս երրորդ կողմից մեկ այլ անձի ներկայացնել: Բացի այդ, Դատարանի կանոնակարգի 44-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի համաձայն` երրորդ կողմը «դիմումատուից բացի» մեկ այլ շահագրգիռ անձ է: Հաշվի առնելով այս պայմանները` Ռաշել Լամբերի հայցը մերժվում է:
ii. Դիմումատուների զոհ լինելու մասով- Այն անձի մերձավոր հարազատները, որի մահն ենթադրում է պետության պատասխանատվության առկայություն, կարող են համարվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման զոհեր: Եթե նույնիսկ մինչ օրս Վենսան Լամբերը կենդանի է, ապա վստահաբար կարելի է ասել, որ եթե դադարեցվի նրա արհեստական սնուցումը և հիդրատացումը, ապա վերջինիս բավականին արագ կմահանա: Հետևաբար, եթե նույնիսկ խոսքը գնում է պոտենցիալ կամ ապագա խախտման մասին, դիմումատուները, որպես Վենսան Լամբերի մերձավոր հարազատներ, կարող են վկայակոչել վերը նշված 2-րդ հոդվածը:
բ) Գործի էության վերաբերյալ – 2-րդ հոդված- Թե´ Դիմումատուները, թե´ Կառավարությունը տարբերակում են միտումնավոր մահ առաջացնել և բուժական միջոցառումների կիրառումից ձեռնպահ մնալ հասկացությունները ընդգծում են այս տարբերակման կարևորությունը: Ֆրանսիական օրենսդրության համատեսքտում, որն արգելում է միտումնավոր մահ առաջացնել և թույլ է տալիս միայն որոշակի հանգամանքներում ընդհատել կա չձեռնարկել բուժումները, որոնք ուղղված են արհեստականորեն կյանքի երկարաձգմանը, Դատարանը համարում է, որ սույն գործում վերը նշված 2-րդ հոդվածի տեսանկյունից պետության բացասական պարտավորությունները ներգրավված չեն և դիմումատուների գանգատը քննարկում է միայն պետության դրական պարտավորությունների առումով:
Այս նպատակով հաշվի են առնվել հետևյալ կետերը` ներպետական իրավունքում կամ պրակտիկայում Կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան իրավական շրջանակի առկայությունը, նախկինում անկախ արտահայտման ձևից դիմումատուի կամ նրա հարազատների կողմից արտահայտած ցանկությունները, ինչպես նար բուժանձնակազմի այլ անդամների կարծիքը, դատական կարգով բողոքարկման հնարավորություն ի շահ հիվանդի լավագույն որոշման կայացման վերաբերյալ կասկածի դեպքում: Հաշվի են առնվել նաև Նա նաև հաշվի կառնի Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման ուղեցույցով» սահմանված չափանիշները
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև փոխհամաձայնություն գոյություն չունի արհեստականորեն կյանքը երկարաձգող բուժման ընդհատման վերաբերյալ, եթե նույնիսկ պետությունների մեծամասնությունը, կարծես թե, թույլատրում են այդ գործողությունը: Չնայած նրանք, որ բուժման ընդհատման պայմանները տարբեր են մի պետությունից մյուսը, գոյություն ունի, սակայն, փոխհամաձայնություն որոշման կայացման ընթացքում անկախ արտահայման ձևից հիվանդի կամքի կարևոր դերի շուրջ: Հետևաբար, պետք է հայեցողության սահմաններ շնորհվեն պետություններին ոչ միայն կյանքն արհեստականորեն երկարաձգող բուժման դադարեցման թույլատրման կամ արգելման հնարավորության և դրանց իրականացման պայմանների հարցում, այլ նաև, մի կողմից, հիվանդի կյանքի իրավունքի պաշտպանության և, մյուս կողմից, նրա անձնական կյանքը և անձնական ինքնավարությունը հարգելու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռման կառավարման հարցում:
i. Օրենսդրական շրջանակը – Լեոնետտի օրենքի դրույթները, այնպես, ինչպես մեկնաբանվել են Պետական խորհրդի կողմից, հանդիսանում են բավականին հստակ օրենսդրական շրջանակ սույն գործում առկա իրավիճակներում բժիշկի որոշումը հստակ կերպով կանոնակարգելու համար, հստակեցնում է «դադարեցման կամ սահմանափակման ենթակա բուժումներ» և «ոչ ողջամիտ համառություն» հասկացությունները և տալիս է այն անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել որոշումների կայացման գործընթացում: Հետևաբար, Դատարանն եզրակացնում է, որ պետությունն ապահովել է հիվանդների կյանքի պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան կանոնակարգային շրջանակը:
ii. Որոշումների կայացման գործընթացը – Եթե ընթացակարգը ֆրանսիական իրավունքով անվանվել է «կոլեգիալ» և որ այն ներառում է խորհրդակցական մի քանի փուլեր (խորհրդակցություններ խնամող անձնակազմի, առնվազն մեկ այն բժիշկի, վստահելի անձի ընտանիքի կամ հարազատների հետ), ապա միայն հիվանդի համար պատասխանատու բժիշկն է իրավասու որոշում կայացնել: Հիվանդի կամքը պետք է հաշվի առնվի: Որոշումն իր հերթին պետք է հիմնավորվի և կցվի հիվանդի փաստաթղթերին
Կոլեգիալ ընթացակարգը սույն գործում տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունվար ամիսների հատվածում և որ բոլոր փուլերի ընթացքում ապահովվել են օրենքի պահանջից ավելի պայմաններ: Նրա տասներեք էջից բաղկացած որոշումը լավ իմնավորված է եղել: Պետական խորհուրդն եզրակացրել է, որ նշված ընթացակարգում որևէ խախտում չի արձանագրվել:
Ներկա պայմաններում ֆրանսիական իրավունքը նախատեսում է ընտանիքի հետ խորհրդակցությունը (և ոչ վերջինիս մասնակցությունը որոշման կայացմանը), սակայն չի նախատեսում միջնորդության հնարավորություն ընտանիքի անդամների միջև անհամաձայնության դեպքում: Այն նաև չի հստակեցնում, թե ինչ հերթականությամբ պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների կարծիքը, ինչն որոշ պետություններում օրենքով նախատեսված է: Որոշումների կայացման գործընթացի շուրջ փոխհամաձայնություն բացակայության պայմաններում, որոշման կայացման գործընթացի կազմակերպումը, այդ թվում` բուժման ընդհատման վերջնական որոշում կայացնող անձի նշանակումը և որոշման կայացման կարգը, ներառվում են պետությանը շնորհված հայեցողության սահմաններում: Սույն գործում գործընթացն եղել է երկար և մանրակրկիտ` ապահովելով օրենքով նախատեսված պայմաններից ավելի պայմաններ, և համարում է, որ եթե նույնիսկ դիմումատուները համաձայն չեն այս գործընթացի արդյունքի հետ, այս գործընթացն ապահովել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պահանջները:
iii. Դատական կարգով բողոքարկում – Պետական խորհուրդը գործը քննել է լիագումար նիստում, ինչը հատուկ է հրատապ հարցերով դատավարությանը: Պատվիրված փորձագիտությունը կատարվել է ամենայն խորությամբ: 2014թ. հունիսի 24-ի որոշման մեջ Պետական խորհուրդը նախևառաջ ուսումնասիրել է Կոնվենցիայի 2-րդ, 8-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների հետ Առողջապահության օրենսգրքի համապասխան դրույթների համապատասխանության, այնուհետև Վենսան լամբերի պատասխանատու բժիշկի որոշման օրենսգրքի դրույթների հետ համապատասխանության հարցը: Պետական խորհրդը ստուգել է կոլեգիալ ընթացակարգի օրինականությունը և օրենքով նախատեսված պայմանների պահպանումը, ինչը, հաշվի առնելով փորձագիտական զեկույցի եզրակացություները, Պետական խորհուրդը բավարարված է համարել: Այն մասնավորապես նշել է, որ փորձագետների եզրակացություններից պարզվում է, որ Վենսան Լամբերի կլինիկական վիճակը համապատասխանում է քրոնիկ վեգետատիվ վիճակի, որ նա կրել էր լուրջ և խորը վնասվածքներ, որոնց ծանրության աստիճանը,ինչպես նաև ավտովթարից հետո անցած հինգ և կես տարիները, թույլ են տալիս համարել, որ դրանք անդառնալի են և հանգեցնում են «կլինիկական վատ կանխատեսումների»: Պետական խորհուրդը համարել է, որ այս եզրակացությունները վերահաստատում են բժիշկ Կարիժեի նախկինում արված եզրակացությունները: Բացի այդ, Պետական խորհուրդը, ընդգծելով այն «կարևորությունը», որ բժիշկը պետք է հաղորդի հիվանդի կամքին, աշխատել է սահմանել Վենսան Լամբերի ցանկությունները: Քանի որ վերջինս նախնական գրավոր հրահանգներ չէր տվել, ոչ էլ վստահելի անձ էր նշանակել, Պետական խորհուրդը հաշվի առավ նրա կնոջ` Ռաշել Լամբերի վկայությունը: Այն նշել է, որ ամուսիննները, լինելով երկուսն ել բուժաշխատողներ և ունենալով վերակենդանացման փուլում գտնվող կամ բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ, շատ հաճախ միասին քննարկել էին իրենից յուրաքանչյուրի մասնագիտական փորձը, և այդ ժամանակ Վենսան Լամբերը բազմիցս նշել էր, որ չէր ցանկանա, որ նման ծանր կախվածության պայմաններում արհեստականորեն երկարաձգվեր իր կյանքը: Պետական խորհուրդը համարեց, որ այս խոսքերը, որոնք տիկին Ռաշել Լամբերը ճշգրտորեն ամսագրել էր և հաղորդել, հաստատվել էին պարոն Լամբերի եղբայրներից մեկի կողմից: Այն նաև հաշվի է առել այն, որ պարոն Լամբերի քույրերից և եղբայրներից մի քանիսը նշել էին, որ այս խոսքերը համահունչ են իրենց եղբոր անձին, պատմությանը և անձնական տեսակետներին, ինչպես նաև նշել որ դիմումատուները չէին պնդել, թե նա կարող էր հակառակ կարծիք ունենար կամ ունենար: Վերջապես Պետական խորհուրդը նշել էր, որ օրենքով նախատեսված ընտանիքի հետ խորհրդակցությունը տեղի էր ունեցել:
Հիվանդը, որի համաձայնությունը պետք է լինի որոշումների կայացման կենտրոնում, ո այդ գործընթացի հիմնական առարկան և գործող անձն է, եթե նույնիսկ նա չի կարող իր կամքն արտահայտել: Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման ուղեցույցը» խորհուրդ է տալիս հիվանդին ներգրավել որոշումների կայացման գործընթացում իր ցանկությունների միջոցով, որոնք նա կարող է արտահայտած լիներ նախկինում, կամ բանավոր կերպով փոխանցել է ընտանիքի անդամներից կամ հարազատներից մեկին: Ի դեպ` որոշ երկրներում հիվանդի նախնական գրավոր հրահանգների կամ «կենսաբանական կտակի« բացակայության դեպքում, հիվանդի ենթադրյալ կամքը պետք է վեր հանել տարբեր ճանապարհներով (օրինական ներկայացուցչի, ընտանիքի հայտարարություններ, այլ ապացույցներ, որոնք կվկայեն հիվանդի անձի, համոզմունքների մասին և այլն)
Այս պայմաններում, այն կարծում է, որ Պետական խորհուրդը կարողացել է գնահատել ներկայացված վկայությունների բավականաչափ հստակ լինելու փաստը սահմանելու համար, թե ինչ էր ցանկացել Վենսան Լամբերը իր բուժումը շարունակելու կամ ընդհատելու կապակցությամբ:
iv. Վերջնական դիտարկումներ – Դատարանը ներպետական իրավունքով նախատեսված օրենսդրական շրջանակը, այնպես, ինչպես մեկնաբանվել է Պետական խորհրդի կողմից, ինչպես նաև սույն գործում մանրակրկտորեն իրականացված որոշումների կայացման գործընթացը համապատասխան է համարել այս հոդվածի պահանջներին: Բացի այդ, ինչ վերաբերվում է դիմումատուների դատական կարգով բողոքարկումներին, Դատարանը հանգել է այն եզրակացության, որ սույն գործն ենթարկվել է մանրամասն ուսումնասիրության, ուր ներկայացվել են բոլոր տեսակետները և խնամքով դիտարկվել բոլոր ասպեկտները` հաշվի առնելով թե´ բժշկական մանրամասն փորձագիտությունը, թե´ էթիկայի և բժշկական բարձրագույն ատյանների ընդհանուր դիտողությունները:
Հետևաբար, ներպետական իշխանությունները գործել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող իրենց դրական պարտավորություններին համաձայն` հաշվի առնելով սույն գործում նրանց հայեցողության սահմանները:
Եզրակացություն- խախտում չկա (տասներկուսը հինգի դեմ ձայների հարաբերակցությամբ)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy