© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Լաութսին և այլոք ընդդեմ Իտալիայի - 30814/06
Վճիռ 18.3.2011թ. [GC]
1-ին արձանագրության 2-րդ հոդված
Ծնողների փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ հարգանքը
Ծնողների կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքը
Պետական դպրոցների դասասենյակներում խաչելության ցուցադրումը: խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – Իր երեխաների հաճախած պետական դպրոցի կառավարիչների հանդիպման ժամանակ դիմումատուն նշել է, որ դասասենյակներում խաչելությունների առկայությունը միջամտում է աշխարհիկության սկզբունքին, որի համապատասխան նա փորձում է դաստիարակել իր երեխաներին: Դպրոցի կառավարիչների` խաչելությունները դասասենյակներում թողնելու որոշումը նա բողոքարկել է Վարչական դատարանում: Միևնույն ժամանակ Կրթության նախարարը հրաման է արդակել, որով դպրոցներին տնօրեններին պատվիրվում էր ապահովել, որպեսզի դասասենյակներում խաչելությունների ցուցադրությունը: Դիմումատուի բողոքը մերժելու որոշումն ուժի մեջ է թողնվել է վերջին ատյանում` Պետական խորհրդի կողմից: Դիմումատուն և նրա երկու որդիները (երկրորդ և երրորդ դիմումատուները) գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան, որը 2009թ. նոյեմբերի 3-ին վճիռ է կայացրել` միաձայն գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում 9-րդ հոդվածի հետ վերցված (տե՛ս Տեղեկագիր թիվ 124):
Իրավունք - 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածը: Պետական դպրոցների դասասենյակներում խաչելություների ցուցադրության վերաբերյալ որոշումը կազմում է կրթության և ուսուցման վերաբերյալ պատասխանող պետության ստանձնած գործառույթների մի մասը և հետևաբար ներառվում են 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասության շրջանակներում: Դա այն շրջանակն է, որում պետության` ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը հարգելու պարտականությունը գործողության մեջ է դրվում: Խաչելությունը նախևառաջ կրոնական խորհրդանիշ է: Չնայած հասկանալի է որ առաջին դիմումատուն կարող էր իր երեխաների` նախկինում հաճախած պետական դպրոցների դասասենյակներում խաչելությունների ցուցադրությունը ընկալել, որպես պետության կողմից իր` զավակների համար իր փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայություն, նրա սուբյեկտիվ ընկալումը ինքնին բավարար չէ 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի խախտման հաստատման համար:
Պետական դպրոցների դասասենյակներում խաչելություների առկայության վերաբերյալ որոշումը, սկզբունքորեն, ներառվում է պատասխանող պետության հայեցողության սահմաններում: Ավելին, փաստը, որ պետական դպրոցներում կրոնական խորհրդանիշների առկայության հարցի հետ կապված եվրոպական համերաշխություն չկա վկայում է այդ մոտեցման օգտին: Հայեցողության սահմաններն, այնուամենայնիվ, ձեռք ձեռքի է ընթանում եվրոպական վերահսկողության հետ: Ճշմարիտ է նաև, որ պետական դպրոցների դասասենյակներում ամրագրելով խաչելությունների առկայությունը, ինչն անկասկած քրիստոնեությանը վերաբերող խորհրդանիշ է, նորմատիվ ակտերը երկրի մեծամասնության կրոնի գերակայության տպավորություն են ստեղծում դպրոցական միջավայրում: Դա ինքնին էական չէ, այնուամենայնիվ, պետության կողմից ինդոկրինացիայի գործընթացի վկայության համար: Ավելին, պատի վրայի խաչելությունը էականորեն պասսիվ խորհրդանիշ է, որի` աշակերտների վրա ունեցած ազդեցությունը չի կարող համեմատվել բարոյախրատական քարոզների և կրոնական գործունեության մեջ մասնակցության հետ: Մեծ պալատը չի համաձայնել Պալատի մոտցմանը և գտել է, որ խաչելության ցուցադրումը դասասենյակներում նշանակալի ազդեցություն կունենար երկրորդ և երրորդ դիմումատուների վրա, որոնք այդ ժամանակ տասնմեկ և տասներեք տարեկան էին: Քրիստոնեությանը խաչելությունների առկայությամբ տրվող առավել տեսանելիության արդյունքները պետք է դիտվեն հեռանկարում: Նախ, խաչելությունների առկայությունը կապված չէ Քրիստոնեության պարտադիր ուսուցման հետ: Երկրորդ Իտալիան զուգահեռաբար նման հնարավորություններ է ընձեռում նաև այլ կրոններին: Ի հավելումն, դիմումատուները չեն պնդել, որ խաչելությունների առկայությունը դասասենյակներում նպաստում է ուսուցման գործընթացի քարոզչական միտումներին, նրանք չեն պնդել նաև, որ երկրորդ և երրորդ դիմումատուները կրել են այդ առկայությանը կատարվող հղումներ ուսուցչի կողմից իր գործառույթներն իրականացնելիս: Վերջապես, առաջին դիմումատուն ամբողջովին պահպանել է իր, որպես ծնողի` իր երեխաներին կրթելու և խորհուրդներ տալու, որպես կրթող նրանց հետ կապված իր բնական գործառույթներն իրականացնելու և նրանց իր սեփական փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան ուղղով ուղղորդելու իրավունքները: Հետևաբար, առաջին դիմումատուի երեխաների հաճախած պետական դպրոցի դասասենյակներում խաչելությունների պահպանման որոշմամբ իշխանությունները գործել են պատասխանող պետությանը թողնված հայեցողության սահմանների շրջանակներում` կրթության և ուսուցման հետ կապված իր ստանձնած գործառույթների իրականացման ժամանակ ծնողների` իրենց սեփական կրոնական և փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը հարգելու իր պարտավորությունների ենթատեքստում
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy