© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՀԻՆԵԳՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
LAVRECHOV-Ն ԸՆԴԴԵՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ՝ 57404/08)
ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 –ը հունիսի, 2013թ.
Սույն դատավճիռը կդառնա վերջնական Կոնվենցիայի Հոդված 44 § 2 –ով նախատեսված հանգամանքներում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
Lavrechov-ն ընդդեմ Չեխիայի հանրապետության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ ստորաբաժանում), գումարվելով որպես Պալատ, որի կազմում էին՝
Mark Villiger-ը, Նախագահ,
Angelika Nußberger-ը,
Boštjan M. Zupančič-ը,
Ganna Yudkivska-ն,
André Potocki-ն,
Paul Lemmens-ը,
Aleš Pejchal, դատավորներ,
և Claudia Westerdiek-ը, Պալատի քարտուղար,
Գաղտնի խորհրդակցելով 2013թ. մայիսի 21-ին՝
Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է վերոնշյալ ամսաթվին՝
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկզբնավորվել է դատարանին գանգատի (թիվ. 57404/08) ներկայացմամբ ընդդեմ Չեխիայի հանրապետության, համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի (“Կոնվենցիան”) Հոդված 34-ի Ռուսաստանի մի քաղաքացու՝ պրն. Evgueni Lavrechov-ի (“գանգատարկուն”) կողմից 2008թ. նոյեմբերի 18-ին։
2. Գանգատարկուին ներկայացնում էր պրն. R. Rozmánek-ը, Olomouc-ում գործող մի փաստաբան։ Չեխիայի կառավարությունը (“Կառավարությունը”) ներկայացնում էր Դատարանում Կառավարության ներկայացուցիչ պրն. Vít A. Schorm-ը Արդարադատության նախարարությունից։
3. Գանգատարկուն պնդել է մասնավորապես, որ գրավի բռնագրավմամբ խախտվել է իր սեփականության իրավունքը։
4. 2012թ. մարտի 27-ին գանգատի վերաբերյալ տեղեկացվել է Կառավարությունը։ Ռուսաստանի Կառավարությանը առաջարկվել է փաստել, թե արդյոք ցանկանում է գրավոր մեկնաբանություններ ներկայացնել գործի առնչությամբ (Դատարանի կանոնակարգի Հոդված 36)։ Ռուսաստանի Կառավարությունն այդ հնարավորությունից չի օգտվել։
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Գանգատարկուն ծնվել է 1952թ. և ապրում է Ուդոմլյայում (Udomlya), Ռուսաստան։
6. Նա եղել է ռուսական T.ընկերության ներկայացուցիչ, որը գնել է Չեխական S. ընկերության մի մասը։ Գանգատարկուն եղել է S. Ընկերության Տնօրենների խորհրդի անդամ 1995թ. օգոստոսի 8-ից և նախագահ՝ 1996թ. փետրվարի 27-ից։ Սակայն նա չի կարողացել իրականացնել իր լիազորությունները 1996թ. սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 3-ը, երբ ապօրինաբար հեռացվել է Տնօրենների խորհրդից՝ դրա չեխ անդամների կողմից։ Ավելի ուշ S. Ընկերությունն անվճարունակ էր դարձել։
7. 2001 թ. հունիսի 11-ին գանգատարկուին մեղադրել են ապօրինի առևտրի և կեղծարարության, մասնավորապես՝ S. ընկերության համար անբարենպաստ պայմանագրեր կնքելու և նրան 88,000,000 (CZK) չեխական կրոնի (3,520,000 եվրո (EUR)) նյութական վնաս հասցնելու մեջ։ 2001թ. հունիսի 20-ին նրան նախնական կալանքի են վերցրել։
8. 2002թ. հունվարի 8-ին գանգատարկուն խնդրել է իրեն ազատ արձակել գրավի դիմաց և առաջարկել է վճարել ապահովության համար 4,000,000 CZK (EUR 160,000)։ Խնդրանքը ներառում էր մի հայտարարագիր, որ նա տեղյակ է Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 73 § 3-ի բովանդակությանը, որը սահմանում էր այն պայմանները, որոնց դեպքում կարող էր առգրավվել գրավը։ 2002թ. հունվարի 17-ին Ostrava-ի Ռեգիոնալ դատարանը վճռել է, որ գանգատարկուն կարող է ազատ արձակվել 10,000,000 CZK (EUR 400,000) երաշխավորման վճար կատարելու դեպքում։ Այն հիմնավորել է երաշխավորման նշված գումարը՝ ելնելով այն իրավախախումների բացառիկ ծանրությամբ, որոնց մեջ կասկածվում էր գանգատարկուն, ինչպես նաև այն պատճառների նշանակությամբ, համաձայն որոնց նրան ի սկզբանե կալանավորել էին և մասնավորապես այն բարձր ռիսկով, որ նա կարող էր փախչել։
9. 2002թ. հունվարի 31-ին գանգատարկուն իր փաստաբանին լիազորել է վճարել դատարանով սահմանված ապահովադիր գումարը։ Նա նաև պարտավորվել է մնալ Չեխիայի հանրապետությունում իր հասցեում, մասնակցել իր գործի քննությանը, և հայտարարել է, որ ինքը տեղյակ է, որ ապահովադիր գումարը կարող է բռնագրավել, եթե ինքը չկատարի նշված պահանջները։ 2002թ. փետրվարի 22-ին նրան ազատ են արձակել գրավի դիմաց։ Որպես ազատ արձակվելու նախապայման, գանգատարկուին հրահանգվել է մնալ Չեխիայի հանրապետության իր հասցեում և այնտեղ ստանալ նամակագրություն։
10. 2002թ. հունիսի 7-ին Ռեգիոնալ դատարանը թույլ է տվել գանգատարկուին Չեխիայի հանրապետությունից մեկնել Ռուսաստան մինչև 2002թ. հունիսի 18-ը, պայմանով, որ նա կմասնակցի առաջին դատավարությանը, որը նախատեսված է եղել 2002թ. հունիսի 19-21-ը։ Սա գանգատարկուի կողմից ստացված նման չորրորդ խնդրանքն էր, որը բավարարվել է։ Գանգատարկուն նախկինում երեք ուղևորություն է կատարել Ռուսաստան 2002թ. փետրվար-հունիս ամիսներին և միշտ վերադարձել է։
11. 2002թ. հունիսի 17-ին գանգատարկուն իր փաստաբանին տեղեկացրել է, որ 2002թ. հունիսի 14-ին իր անձնագիրը, որում եղել է Չեխիայի հանրապետություն մուտքի արտոնագիր, գողացել են Մոսկվայում, և որ ինքը զբաղվում է նոր անձնագիր ստանալով։ Արդյունքում դատական քննությունը հետաձգվել է մինչև 2002թ. օգոստոսի 7-9-ը։
12. Նոր լսումների վերաբերյալ դատական ծանուցագիրն ուղարկվել է Չեխիայի հանրապատությունում գանգատարկուի հասցեով, բայց հետ է վերադարձվել՝ չստացվելու պատճառով։ Ռեգիոնալ դատարանը նաև փորձել է ծանուցագիր ուղարկել գանգատարկուին նրա փաստաբանի միջոցով։
13. 2002թ. հուլիսի 8-ին փաստաբանը որոշ փաստաթղթեր է ուղարկել Ռեգիոնալ դատարան, այդ թվում նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից հավաստագիր այն մասին, որ գանգատարկուի պաշտոնապես գրանցված հասցեն Ռուսաստանում Udomlya-ում է։
14. 2002թ. հուլիսի 30-ին փաստաբանը տեղեկացրել է Ռեգիոնալ դատարանին, որ ինքը չունի գանգատարկուի հետ Ռուսաստանում ուղղակիորեն կապ հաստատելու համար տվյալներ և որ ուղարկել է դատական քննության ծանուցումները գանգատարկուի հետ միասին մեղադրված մի անձի կողմից իրեն տրամադրված հասցեով։
15. Քանի որ գանգատարկուն դեռ չէր ստացել նոր անձնագիրը և դեմ էր եղել իր բացակայությամբ դատական լսումներ անցկացնելուն, 2002թ. օգոստոսի 7-9-ին պլանավորված լսումները չեղյալ են հայտարարվել։
16. 2003թ. մարտի 12-ին Ռեգիոնալ դատարանը, տեղեկություններ չստանալով գանգատարկուից, հարցում է կատարել Ինտերպոլին և Չեխիայի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությանը այն մասին, թե արդյո՞ք գանգատարկուն դիմել է նոր անձնագիր ստանալու համար։
17. Օրը, թե երբ է գանգատարկուն նոր անձնագիր ստացել Ռուսաստանի իշխանություններից, վիճարկվում էր երկու կողմերի միջև։ Կառավարությունը պնդել է, որ դա տեղի է ունեցել 2003թ. փետրվարի 28-ին, բայց ըստ գանգատարկուի, դա տեղի է ունեցել միայն 2003թ. ապրիլի 2-ին։ Գանգատարկուն Ռեգիոնալ դատարանին չի տեղեկացրել, որ ինքը նոր անձնագիր է ձեռք բերել։
18. Ռեգիոնալ դատարանը նոր լսումներ է պլանավորել 2004թ. սեպտեմբերի 6-8-ին և 2004թ. մարտին դատական ծանուցում ուղարկել գանգատարկուին՝ Արդարադատության նախարարության միջոցով՝ Ռուսաստանի Podolsk քաղաքի մի հասցեով, որը գրանցված է եղել գանգատարկուի գործերում որպես գանգատարկուի բնակության վայր Ռուաստանում։ Այն նաև նախազգուշացրել է գանգատարկուին, որ այն փաստը, որ վերջինը չի դիմել Չեխիայի մուտքի արտոնագիր ստանալու համար, մնացել է Ռուաստանում և կապ չի պահպանել դատարանի հետ, չեն համապատասխանում գրավի պայմաններին և կարող են որակվել որպես քրեական վարույթից խուսափում ու կարող են հանգեցնել ավանդադրված գրավի բռնագրավմանը։ Գանգատարկուին նաև տեղեկացրել են, որ հնարավոր է, որ իր նկատմամբ քրեական վարույթը իրականացվի in absentia։
19. Ռուաստանի Արդարադատության նախարարությունը Չեխիայի իշխանություններին տեղեկացրել է, որ գանգատարկուն գրանցված չէ և չի բնակվում Podolsk-ի հասցեում, և որ նրա ներկա բնակության վայրը հաստատված չէ։ Ուստիև հնարավոր չի եղել տեղ հասցնել լսումների վերաբերյալ դատական ծանուցումը։
20. Այնուամենայնիվ, գանգատարկուն իմացել է ծրագրված լսումների մասին և կարճաժամկետ մուտքի արտոնագիր է ձեռք բերել, որը նրան հնարավորություն է տվել այցելել Չեխիայի հանրապետություն 2004թ. սեպտեմբերի 2-12-ը։
21. 2004թ. սեպտեմբերի 2-ին, սակայն, գանգատարկուն ֆաքս է ուղարկել Ռեգիոնալ դատարան՝ խնդրելով հետաձգել գործի քննությունը՝ վկայակոչելով չմասնավորեցված առողջական խնդիրները և նշելով, որ ինքն ուներ երկու նոր փաստաբան, ում անհրաժեշտ էր ուսումնասիրել գործը։ Նա չի տվել իր հասցեն Ռուսաստանում։ Հետևաբար Ռեգիոնալ դատարանը ստիպված է եղել մեկ անգամ կրկին հետաձգել դատավարությունը։
22. 2005թ. փետրվարի 28-ին Ռեգիոնալ դատարանը խնդրել է Արդարադատության նախարարությանը Ռուսաստանի իշխանություններից խնդրել գանգատարկուին Podolsk-ի կամ Udomlya-ի նրա հասցեով ուղարկել 2005թ. նոյեմբերի 21-23-ը նախատեսված դատական լսումների վերաբերյալ ծանուցումները։ Դատական ծանուցումները սակայն հանձնվել են գանգատարկուին միայն 2006թ. հունվարի 16-ին, Udomlya-ում։ 2005թ. նոյեմբերի 21-ին Ռեգիոնալ դատարանը կրկին չեղյալ է հայտարարել լսումները։
23. 2005թ. դեկտեմբերի 6-ին Ռեգիոնալ դատարանը վճռել է քրեական դատավարություն իրականացնել գանգատարկուի դեմ in absentia։ Այն պնդել է, որ գանգատարկուն խուսափել է քրեական վարույթներից՝ երկրից դուրս մնալով, որ նա չի վերադարձել Չեխիայի Հանրապետություն 2002թ. հունիս ամսից ի վեր և որ նա լուրջ բարդություններ է ստեղծել դատավարության անցկացման համար՝ Ռուսաստանում մնալով։ Դատարանը նաև լիովին ոչ բավարար է համարել 2004թ. սեպտեմբերի 2-ին լսումներին չմասնակցելու գանգատարկուի պատճառաբանությունը, մասնավորապես այն, որ նա առողջական խնդիրներ է ունեցել։ Այն այնուհետև նկատել է, որ գանգատարկուն չի հարգել գրավի պայմանները, որոնց համաձայնել է, մասնավորապես այն, որ պետք է ներկայանար լսումներին և մնար իր բնակության վայրում՝ Չեխիայի հանրապետությունում։
24. 2006 թ. մարտի 27-29-ը, հունիսի 5-7-ը և սեպտեմբերի 11-23-ը տեղի են ունեցել լսումներ Ռեգիոնալ դատարանի առջև՝ գանգատարկուի in absentia դեմ վարույթում։
25. 2006թ. հոկտեմբերի 23-ին Ռեգիոնալ դատարանը լիովին արդարացրել է գանգատարկուին՝ վճռելով, որ նա չի կատարել որևէ քրեական հանցագործություն, այլ իրականացրել է ստանդարտ և թափանցիկ գործարար գործունեություն։
26. 2007թ. հունիսի 28-ին Olomouc-ի Վերադաս դատարանն անփոփոխ է թողել այս վճիռը։
27. 2007թ. նոյեմբերի 1-ին Ռեգիոնալ դատարանը, գանգատարկուի խնդրանքով, վճռել է, որ գրավը պետք է վերադարձվի գանգատարկուին, քանի որ նրան պատշաճ կերպով չեն ծանուցել գրավի պայմանները չկատարելու հետևանքների մասին։ Ավելին, կիրառելի չէ գրավի առգրավման համար Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 73a § 4 –ով նախատեսված իրավիճակներից և ոչ մեկը։
28. 2007թ. դեկտեմբերի 5-ին Գերագույն դատարանը չեղյալ է համարել այդ վճիռը և վճռել, որ գրավը առգրավված է։ Այն վճռել է, որ գանգատարկուն պետք է տեղյակ եղած լիներ գրավի առգրավման հնարավորությանը նույնիսկ եթե նրան պաշտոնապես այդ մասին չէին տեղեկացրել, քանի որ գրավի դիմաց ազատ արձակվելու մասին նրա խնդրանքում ներառված էին հայտարարություններ, որ նա տեղյակ է, որ գրավի պայմանների խախտման դեպքում հնարավոր է դրա առգրավում։ Դատարանը նաև վճռել է, որ ճիշտ է, որ որոշ ժամանակ գանգատարկուն չէր կարող գալ Չեխիայի հանրապետություն, քանի որ կորցրել էր իր անձնագիրը, և Չեխիայի իշխանություններից ժամանակ էր պահանջվել նրան մուտքի նոր արտոնագիր տրամադրելու համար։ Սակայն գանգատարկուն չէր վերցրել նամակները Podolsk-ի իր հասցեից, որն այն հասցեն էր, որը նա թողել էր իրեն հետապնդող իշխանություններին, ուստիև դատարանի նամակները հնարավոր չէր եղել նրան ուղարկել ժամանակին։ Գանգատարկուի վարքից նաև պարզ էր, որ նա խուսափել էր քրեական հետապնդումից՝ մնալով երկրից դուրս։ Եվ ոչ էլ նա կապ է պահպանել Ռեգիոնալ դատարանի հետ, չնայած որ տեղյակ էր եղել վարույթի մասին։ Հետևաբար գրավի առգրավման՝ Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 73a § 4 –ով նախատեսված պայմանները կատարվել են, և մասնավորապես գանգատարկուն թաքնվել է, չի իրազեկել համապատասխան իշխանություններին իր բնակության վայրի մասին ու դրանով խոչընդոտել է պաշտոնական նամակի առաքումը։
29. Գանգատարկուն սահմանադրական բողոք է ներկայացրել այս վճռի դեմ՝ պնդելով, որ անարդար է, որ այդպիսի մեծ չափի գրավը առգրավվել է, չնայած որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել։ Նա նաև վիճարկել է Գերագույն դատարանի վճիռը։
30. 2008թ. հունիսի 3-ին Սահմանադրական դատարանը մերժել է այդ բողոքը՝ ակնհայտորեն անհիմն լինելու պատճառով։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
31. Քրեական դատավարության Օրենսգրքի Հոդված 73a §§ 1-ը և 2-ը նախատեսում է, որ նախնական կալանքի վերցված անհատները կարող են ազատ արձակվել գրավի դիմաց CZK 10,000 նվազագույն ապահովադիր գումարով, փաստացի գումարը որոշվում է դատարանի կողմից՝ կախված մեղադրյալին և գործին բնորոշ որոշակի հանգամանքներից։
32. Այդ դրույթի § 4-ի (տվյալ ժամանակահատվածում՝ § 3) համաձայն գրավը կբռնագրավվի, inter alia, եթե մեղադրյալը խուսափի, թաքնվի կամ համապատասխան իշխանություններին չտեղեկացնի իր բնակության վայրի փոփոխության վերաբերյալ՝ դրանով խոչընդոտելով պաշտոնական նամակի առաքումը։ Համաձայն § 9-ի (տվյալ ժամանակահատվածում՝§ 6) մեղադրյալը պետք է նախապես տեղեկացվի այն պայմաններին, որոնց դեպքում գրավը կարող է բռնագրավել։
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
33. Գանգատարկուն բողոքել է, որ գրավի բռնագրվումը իր արդարացումից հետո ոտնահարում է Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ը, որն ամրագրում է՝
“Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով։
Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության իրավունքը կիրառել այնպիսի օրենքներ, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության՝ ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար”։
A. Ընդունելիությունը
34. Դատարանը նշում է, որ այս գանգատը ակնհայտորեն վատ հիմնավորված չէ Կոնվենցիայի Հոդված 35 § 3 (a)-ի նշանակության շրջանակներում։ Այն նաև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
B. Գործի էությունը
1. Կողմերի ներկայացումները
35. Գանգատարկուն սկզբում պնդել է, որ գրավի առգավումը անօրինական է եղել, քանի որ իրեն պատշաճ չեն տեղեկացրել առգրավման հնարավորության մասին։ Նա պնդել է, որ ինքը թաքնվելիս չի եղել և իր մեղքը չէ, որ Ռեգիոնալ դատարանը չի ուղարկել նամակագրությունը Ռուաստանում իր ճիշտ հասցեով, որը Udomlya-ում էր։ Նա ունեցել է օբյեկտիվ պատճառներ դատին չներկայանալու համար, այդ թվում իր անձնագրի կորուստը, մուտքի արտոնագրի չտրամադրումը և հիավանդությունը։
36. Գանգատարկուն այնուհետև պնդել է, որ Գերագույն դատարանի որոշումը նման բարձր գումարի գրավն առգրավելու վերաբերյալ անհամաչափ է եղել։ Ընդհանրապես գրավի նպատակն է եղել կանխարգելել իրավազանցի խուսափելը պատժից և երաշխավորել քրեական դատավարության նպատակների իրականացումը։ Նրա կարծիքով քրեական դատավարություններն իրականացվել էին պատշաճ կերպով, չնայած իր բացակայությանը, և հասել էին իրենց նպատակին։ Ուստի և գրավի առգրավումը ոչ պատշաճ միջամտություն էր եղել իր սեփականության նկատմամբ, նույնիսկ եթե համարվեր, թե ինքը խախտել է գրավի պայմանները։
37. Եվ վերջապես գանգատարկուն պնդել է, որ գրավի առգրավումն այն դեպքում, երբ անձն արդարացվել է և հետևաբար անմեղ է, անարդարացի է և հակասում է ողջամտությանը։
38. Կառավարությունն իր հերթին համարել է, որ գանգատն ակնհայտորեն անհիմն է։ Կառավարությունը պնդել է, որ այդ միջամտությունը պետք է գնահատվի Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի երկրորդ պարբերության լույսի ներքո, որը վերաբերում է սեփականության տնօրինման նկատմամբ վերահսկողությանը։ Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ առգրավումն իրավաչափ է եղել, ինչպես որոշել են ներպետական դատարանները։
39. Կառավարությունը նշել է, որ Ռեգիոնալ դատարանը մեծ ջանքեր է գործադրել մոտավորապես չորս տարի շարունակ գանատարկուին լսումների վերաբերյալ դատական ծանուցումներ ուղարկելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում գանգատարկուն մի շարք փաստաթղթեր է տրամադրել դատարանին, բայց դրանցից ոչ մեկում որևէ տեղեկություն չի եղել փոփոխված հասցեի վերաբերյալ, որով պետք է ուղարկվեին դատարանի փաստաթղթերը։ Չնայած որ գանգատարկուի բացակայությունը 2002թ. հունիսի 19-ի առաջին դատական լսումներին պատշաճ կերպով թույլատրված էր, քրեական դատավարության նկատմամբ նրա կողմից դրսևորած հետագա վերաբերմունքը պարզ ի ցույց էր դնում դրանից խուսափելու նրա մտադրությունը՝ դուրս մնալով երկրից, ինչում նա իսկապես հաջողել էր, քանի որ Գերագույն դատարանը ստիպված էր եղել նրան դատել in absentia։ Գանգատարկուն ունեցել է հնարավորություն մի քանի տարի շարունակ ուղղակիորեն կապվել Ռեգիոնալ դատարանի հետ, դատարանին ծանուցել այն հասցեն, որով կարելի է նամակներ ուղարկել իրեն Ռուսաստան և առաջարկել, թե որ օրը ինքը կկարողանա ճամփորդել Չեխիայի հանրապետություն՝ լսումներին մասնակցելու նպատակով, սակայն նա դա չի արել։
40. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ ուղղակի կապ չի եղել գրավի առգրավման և գանգատարկուի արդարացման միջև։ Գրավի նպատակը եղել է կալանքին փոխարինելը և միևնույն ժամանակ հետապնդման ենթարկվող անձին հետ պահելը քրեական դատավարությանը խոչընդոտելուց կամ դրանից խուսափելուց։ Եթե հետապնդվող անձը չի կատարել գրավի պայմանները, ապա նման վարքի տրամաբանական հետևանքը գրավի առգրավումն է եղել, ուստիև դա եղել է սեփականությունից օրինական ճանապարհով զրկում այս առումով։ Այն փաստը, որ հետապնդվող անձն այնուհետև արդարացվել է, որևէ ձևով չի ազդել կալանքի օրինականության վրա։ Գրավի նպատակը և պատժի նպատակը շատ տարբեր են եղել։ Եթե օրենքով սահմանված պայմանները կատարվեին, ապա գրավը կվերադարձվեր։ Գրավը կատարված իրավազանցության համար պատիժ չէր, այլ ապահովության մի ձև։
41. Գրավի գումարը համաչափ է եղել գանգատարկուի տնօրինած սեփականության նկատմամբ, ինչը նաև պարզ է՝ ելնելով այն փաստից, որ նա կարողացել է վճարել այն։ Գրավը որպես մեղադրվող անձի կողմից քրեական իշխանությունների հետ համագործակցելը երաշխավորելու միջոց նպատակային էր սահմանվել այնպիսի մակարդակի վրա, որ դրա կորուստը էական ազդեցություն ունենար նշված անձի սեփականության տնօրինման իրավիճակին, ով ավանդադրել էր գրավը։ Այլապես այն չէր ծառայի իր նպատակին։
42. Եվ վերջապես, Կառավարությունը նշել է, որ գանգատարկուն չի որոշակիացրել, թե կոնկերտ ո՞րն է այն ավելորդ ֆինանսական բեռը, որին կարող էր հանգեցնել գրավի առգրավումը։ Նա որևէ ձևով չէր փաստագրել, որ հայտնվել է ֆինանսական դժվարությունների մեջ գրավի առգրավման հետևանքով։
2. Դատարանի գնահատականը
43. Դատարանը նախ համարում է, որ գրավի առգրավումը հանդիսացել է Պետության կողմից գանգատարկուի սեփականության իրավունքների նկատմամբ միջամտություն։ The Դատարանը անհրաժեշտ չի համարում որոշել, թե արդյոք այդ միջամտությունը պետք է ուսումնասիրել Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի երկրորդ պարբերության շրջանակներում, ինչպես պնդում է Կառավարությունը, քանի որ ամեն դեպքում Թիվ 1 Արձանագրության Հոդված 1- երեք կանոնները կապված են միմյանց և կիրառելի սկզբունքները միանման են (տես James-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 21-ը փետրվարի, 1986 թ., § 37, Շարք A, Թիվ 98)։ Ուստիև դատարանը կքննի այն իրավիճակը, որի շուրջ բերվել է բողոքը, Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի առաջին պարբերության առաջին նախադասությամբ սահմանված ընդհանուր կանոնի լույսի ներքո (տես, mutatis mutandis, Broniowski-ն ընդդեմ Լեհաստանի [GC], Թիվ. 31443/96, § 136, ECHR 2004‑V և Gladysheva-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 7097/10, § 71, 6-ը դեկտեմբերի, 2011թ.)։
44. Դատարանը կրկնում է, որ նշված դրույթին համապատասխան լինելու համար միջամտությունը պետք է լինի օրինական, բխի ընդհանուր շահերից և լինի համաչափ, այսինքն “արդար հավասարակշռություն” ապահովի համայնքի ընդհանուր շահերի պահանջի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջի միջև (ի թիվս շատ այլ իշխանությունների տես՝ Beyeler-ն ընդդեմ Իտալիայի, Թիվ. 33202/96, § 107, ECHR 2000‑I և վերը նշված՝ Gladysheva-ն ընդդեմ Ռուսաստանի, § 65)։ Միջամտության համաչափությունը գնահատելիս` Դատարանը պետք է հաշվի առնի մի կողմից հետապնդվող նպատակի կարևորությունը, և մյուս կողմից գանգատարկուին հարկադրված բեռը, ներառյալ միջամտության բնույթը և գանգատարկուի, ինչպես նաև պետական իշխանությունների վարքը (տես Yildirim-ն ընդդեմ Իտալիայի (դեկտ.), Թիվ. 38602/02, 10-ը ապրիլի, և Forminster Enterprises Limited –ն ընդդեմ Չեխիայի հանրապետության, Թիվ. 38238/04, § 75, 9-ը հոկտեմբերի, 2008թ.)։
45. Անդրադառնալով “օրինականության” պահանջին՝ Դատարանը նախ նշում է, որ տվյալ գործում ոչինչ մատնացույց չի անում, թե Գերագույն դատարանը կիրառել է խնդրո առարկա իրավական դրույթները, մասնավորապես Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 73a § 3-ն, ակնհայտորեն սխալ ձևով՝ կամայական եզրակացությունների հանգելով։ Ավելին, չկա ենթադրություն, թե համապատասխան դրույթները մատչելի, հստակ և կանխատեսելի չեն եղել (տես վերը նշված՝ Beyeler-ը, §§ 108-109)։ Համապատասխանաբար, գրավի առգրավումը համապատասխանում էր օրինականության պահանջին։
46. Այնուհետև Դատարանը համարում է, որ առգրավումը հետամուտ է եղել քրեական դատավարության պատշաճ իրականացման և ընդհանրապես հանցագործությունների դեմ պայքարի և հանցագործությունների կանխարգելման օրինական նպատակին, ինչն անկասկած դասվում է Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ով նախատեսված ընդհանուր շահի շրջանակներում (տես վերը նշված Yildirim-ը, և Denisova-ն և Moiseyeva-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ. 16903/03, § 58, 1-ը ապրիլի, 2010թ.)։ Այն համարում է այս շահը նույնպես հատկապես կարևոր։
47. Անդրադառնալով համաչափության թեստին՝ Դատարանը նախ նշում է, որ մոտավորապես 400,000 եվրո (EUR) գրավը դրամական զգալի գումար է։ Սակայն, երաշխավորման նպատակով գրավի գումարի համաչափությունը քննարկելու տեղը այն պահն է, երբ սահմանվում է գրավը (ինչպես Mangouras-ն ընդդեմ Իսպանիայի գործում [GC], Թիվ. 12050/04, §§ 78 և 80, ECHR 2010), և ոչ թե երբ այն առգրավվել է։ Տվյալ գործում գանգատարկուն չի պնդել, որ գրավի նախնական գումարը ողջամիտ չէ, և իսկապես Դատարանը նշում է, որ նա ակնհայտորեն կարողացել էր տրամադրել ապահովությունը շատ արագ և առանց անհարկի դժվարությունների։
48. Գործում հիմնական խնդիրն այն է, թե արդյոք արդարացումը կարող էր դեր խաղալ այն որոշման մեջ, որ գրավը պետք է առգրավվել։ Այս համատեքստում Դատարանը նկատում է, որ գրավի նպատակն է երաշխավորել քրեական դատավարության պատշաճ անկացումը և մասնավորապես երաշխավորել, որ մեղադրյալը մասնակցի լսումներին (տես, գրավի նախնական ամրապնդող երաշխավորման համատեքստում, վերը նշված Mangouras-ն ընդդեմ Իսպանիայի [GC], § 78)։
49. Սակայն քրեական դատավարության անցկացումը մեծապես խոչընդոտվել էր գանգատարկուի կողմից գրավի պայմանների չկատարման պատճառով։ Գանգատարկուն չէր ներկայացել պլանավորված լսումներից որևէ մեկին և չէր աջակցել դատարանին որևէ ձևով, չնայած որ պետք է տեղյակ լիներ, որ սա իր գրավի պայմանների խախտում էր։ Լսումները ստիպված էին եղել հետաձգել մի քանի անգամ, ինչը հանգեցրել էր դատավարությունների զգալի երկարաձգմանը, և Ռեգիոնալ դատարանը կանգնել էր լուրջ դժվարությունների առջև՝ գանգատարկուին փաստաթղթեր փոխանցելու ջանքեր գործադրելիս։
50. Այնուհետև անհրաժեշտ է նշել, որ այն փաստը, որ գանգատարկուն արդարացվել է, ինքնին չի նշանակում, որ նրա հետապնդումը անօրինական էր կամ թերի ամենասկզբից։ Ապացուցման տարբեր չափանիշներ են անհրաժեշտ անձին դատապարտելու համար, որոնք սովորաբար նկարագրվում են որպես ողջամիտ կասկածից վեր ապացույցներ, և անձին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով սովորաբար պետք է առկա լինի ողջամիտ կասկած, որ տվյալ անձը հանցագործություն է կատարել։ Ուստիև շատ հնարավոր է, որ լինեն ողջամիտ կասկածի դեպքեր, որոնք դատավարության ընթացքում չեն հանգեցնում ողջամիտ կասկածից վեր դատապարտման։ Այնուհանդերձ, նշված իրավիճակներում դեռևս առկա է Պետության օրինական շահը՝ պատշաճ դատավարություններ անցկացնելու և երաշխավորելու, որ այն անհատները, ում նկատմամբ առկա է ողջամիտ կասկած, ովքեր հանցագործություն են կատարել, չփորձեն խուսափել արդարադատությունից կամ խոչընդոտել դատավարությունների սահուն անցկացումը, որոնցում նրանց մեղքը կամ անմեղությունը պետք է գնահատվի։
51. Հետևաբար, դատավարության արդյունքն ուղղակի առնչություն չի ունեցել գրավի բռնագրվաման խնդրին։ Հարցն ավելի շուտ այն է, թե արդյոք առգրավումը համաչափ է եղել դատավարության ընթացքում գրավի պայմանների խախտմանը։
52. Դատարանը նկատում է, որ տվյալ դեպքում գրավը չի առգրավվել գանգատարկուին միայն մեկ փաստաթուղթ հանձնելու անհնարինության պատճառով։ Գերագույն դատարանը եզրակացրել է, որ գանգատարկուն խուսափելիս է եղել քրեական հետապնդումից՝ մի քանի տարի շարունակ երկրից դուրս մնալու միջոցով։ Դատարանը համարում է, որ չնայած ի սկզբանե գանգատարկուն կարող է օբյեկտիվ պատճառներ ունեցած լինել լսումներին չմասնակցելու համար, այդ նույնը չի կարելի ասել անձնագիր ձեռք բերելուց հետո ընկած ժամանակաշրջանի մասին։
53. Գանգատարկուին լայն հնարավորություն է ընձեռվել դատին ներկա լինելու համար։ Լսումները վերա-պլանավորվել են մի քանի անգամ։ Գանգատարկուն ստացել է իր անձնագիրը իրադարձությունների իր մեկնաբանած տարբերակի համաձայն 2003թ. ապրիլին, իսկ in absentia դատն անցկացնելու որոշումը ընդունվել է միայն 2005թ. դեկտեմբերին։ Այսպիսով նա առնվազը երկու տարի և ութ ամիս ժամանակ է ունեցել Ռեգիոնալ դատարանի հետ կապի մեջ մտնելու համար, որպեսզի դատարանը կարողանար նշանակել լսումները այնպիսի ամսաթվի, որին նա կարողանար ճանապարհորդել Չեխիայի հանրապետություն։ Նման հանգամանքներում Գերագույն դատարանի որոշումը, որ գանգատարկուի սեփական վարքն է ցույց տվել, որ նա խուսափել է քրեական հետապնդումից, անողջամիտ չի թվում։
54. Այս հանգամանքներում, այսինքն երբ գանգատարկուն պետք է որ տեղյակ եղած լիներ այն փաստին, որ ինքը խախտում է իր գրավի պայմանները զգալի ժամանակահատված շարունակ, նրա պարտականությունն էր տեղեկացնել Ռեգիոնալ դատարանին հստակորեն և աներկբայորեն Ռուսաստանում իր հասցեն և շարունակել մշտական կապ պահպանել դատարանի հետ՝ հակակաշռելու Ռուսաստան պաշտոնական փաստաթղթերի առաքման հետ կապված դժվարությունները, որոնք անհրաժեշտ է նկատի առնել Քրեական հարցերում փոխադարձ օգնության մասին Եվրոպական կոնվենցիայի ներքո։ Գանգատարկուն դա չի արել։ 2002թ. հուլիսի 8-ին գանգատարկուի փաստաբանի նամակը չի կարող բավարար համարվել նշված հանգամանքներում։ Նամակում միայն նշվել է, որ գանգատարկուն պաշտոնապես գրանցված հասցե ունի Ռուսաստանում, սակայն որևէ ձևով մատնացույց չի արվել, թե որտեղ է նա ցանկանում ստանալ իր նամակագրությունը։ Ավելին, 2004թ. սեպտեմբերի 2-ին գանգատարկուն տեղեկացրել է դատարանին, որ ինքը չի կարող մասնակցել լսումներին, քանի որ առողջական խնդիրներ ունի և նոր փաստաբաններ, սակայն կրկին անգամ չի տրամադրել իր հասցեն Ռուսաստանում նամակագրություն ստանալու համար։
55. Եվ վերջպես, Դատարանն ավելացնում է, որ բռնագրավումը, այսինքն խնդրո առարկա միջամտությունը, եղել է լիովին մրցակցային դատավարության արդյունքում, որի ժամանակ գանգատարկուն կարող էր ներկայացնել իր փաստարկները։ Ներպետական դատարանները մանրազնին քննել են համապատասխան հարցերը և համապարփակ ձևով հիմնավորել իրենց որոշումները (տես G.-ն ընդդեմ Գերմանիայի (դեկտ.), Թիվ. 10577/83, 6-ը մայիսի, 1985թ.)։ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի ընթացակարգային պահանջները (տես AGOSI-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 24-ը հոկտեմբերի, 1986թ., § 55, Շարք A Թիվ. 108) այսպիսով կատարվել են։
56. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը համարում է, որ գանգատարկուի գրավը առգրավելու մասին որոշումը ապահովել է “արդար հավասարակշռություն” հասարակության ընդհանուր շահի պահանջների և գանգատարկուի իրավունքների պահանջների միջև՝ նշված գործի հանգամանքներում։
57. Հետևաբար Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի խախտում տեղի չի ունեցել։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 6-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
58. Համաձայն Կոնվենցիայի Հոդված 6-ի, գանգատարկուն չի համաձայնել ներպետական դատարանի որոշումներին գրավի վերաբերյալ և բողոքել է, որ դրանք բավարար հիմնավորված չեն եղել։
59. Իր տնօրինած ողջ նյութի լույսի ներքո և այնքանով, որքանով բողոքի հարցերը դասվում են իր իրավազորությունների շրջանակում, Դատարանը վճռում է, որ դրանք չեն բացահայտում Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների որևէ խախտում։ Սույն բողոքը հետևաբար ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի Հոդված 35 §§ 3 (a)-ի և 4-ի։
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է միաձայն Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի վերաբերյալ բողոքը ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի։
2. Վճռում է վեց կողմ և մեկ դեմ ձայնով, որ տեղի չի ունեցել Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի ոտնահարում։
Կատարված է անգլերեն և գրավոր ծանուցված է 2013թ. հունիսի 20-ին, համաձայն Դատարանի կանոնակարգի Կանոն 77 §§ 2-ի և 3-ի։
Claudia WesterdiekMark Villiger
ՔարտուղարՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Կանոն 74 § 2-ի, սույն դատավճռին կցվում է Դատավոր Pejchal-ի առանձին կարծիքը։
M.V.
C.W.
Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy