© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 164 նախադեպի վերաբերյալ
2013թ. հունիս
Lavrechov-ն ըննդեմ Չեխիայի հանրապետության - 57404/08
Դատավճիռ 20.6.2013 [Ստորաբաժանում V]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի 1-ին պարբերություն
Սեփականության խաղաղ տնօրինում
Գանգատարկուի գրավի բռնագրավումը չնայած նրա արդարացմանը. Խախտում չկա
Փաստեր – 2001թ. գանգատարկուին՝ Ռուսաստանի մի քաղաքացու, մեղադրանք էր առաջադրվել Չեխիայի հանրապետությունում ապօրինի առևտրի և կեղծիքի համար, և նրան նախնական կալանքի էին վերցրել։ Հաջորդ տարի նա ազատ էր արձակվել 400 000 եվրոյին համարժեք գրավի դիմաց, որը ենթակա էր վճարման որպես երաշխիք։ Հետագայում դատը կայացել էր նրա բացակայությամբ, քանի որ նա գտնվել էր երկրից դուրս երկարատև ժամանակահատվածով և կապ չէր պահպանել առաջին ատյանի դատարանի հետ դատավարության անցկացման, կամ նամակագրության համար հասցե թողնելու նպատակով։ Չնայած որ գանգատարկուն ի վերջո արդարացվել էր իրեն ներկայացված մեղադրանքներից, ապահովությունը բռնագանձվել էր, քանի որ նա չէր կատարել իր գրավի պայմանները։
Իրավունք – Թիվ 1 Արձանագրության Հոդված 1. Գրավի բռնագրավումը հանդիսանում էր միջամտություն գանգատարկուի սեփականության իրավունքների նկատմամբ։ Միջոցը համապատասխանում էր քրեական վարույթի պատշաճ իրականացման և հանցագործությունների դեմ պայքարի ու հանցագործությունների կանխարգելման օրինականության պահանջին և իրավաչափ նպատակներին, ինչն անկասկած դասվում էր ընդհանուր շահի շրջանակներում։ Չնայած որ մոտավորապես 400 000 եվրոյի չափով գրավն էական էր, գումարի համաչափության քննարկումը պետք է տեղի ունեցած լիներ այն ժամանակ, երբ գրավը սահմանվել էր, այլ ոչ այն ժամանակ, երբ այն բռնագրավվել էր։ Տվյալ գործում գանգատարկուն չէր պնդել, թե գումարը ողջամիտ չէ, և կարողացել էր երաշխիքը տրամադրել արագ և առանց անհարկի դժվարության։ Գործում հիմնական խնդիրն այն էր, թե արդյոք նախքան գրավի բռնագրավման վերաբերյալ որոշման կայացումը պետք է հաշվի առնվեր նրա արդարացումը։
Գրավի նպատակը քրեական դատավարության պատշաճ անցկացումն ապահովելն է, և մասնավորապես երաշխավորելը, որ մեղադրյալը ներկա գտնվի լսումներին։ Տվյալ դեպքում դատավարությունների անցկացումը մեծապես խոչընդոտվել էր գանգատարկուի կողմից գրավի պայմանների չկատարման հետևանքով։ Նա չէր ներկայացել նախատեսված լսումներից որևէ մեկին և չէր աջակցել դատարանին որևէ ձևով, չնայած որ պետք է տեղյակ եղած լիներ, որ այդպիսով խախտում է իր գրավի պայմանները։ Սա հանգեցրել էր նրան, որ դատավարության տևողությունը զգալիորեն ավելացել էր, և ի հայտ էին եկել լուրջ դժվարություններ՝ գանգատարկուին փաստաթղթեր տրամադրելու ջանքեր գործադրելիս։ Այն փաստը, որ գանգատարկուն այնուհետև արդարացվել էր, ինքնին չէր նշանակում, որ նրա դատական կարգով հետապնդումը եղել էր անօրինական կամ այլ իմաստով թերի։ Ապացուցման այլ չափանիշներ էին պահանջվում դատապարտման (սովորաբար ողջամիտ կասկածից վեր ապացույց) և քրեական հետապնդման համար (սովորաբար հիմնավոր կասկած հանցագործության կատարման վերաբերյալ)։ Ուստիև հնարավոր է, որ եղած լինեն ողջամիտ կասկածի դեպքեր, որոնք դատավարության ընթացքում չեն հանգեցրել ողջամիտ կասկածից վեր դատապարտման։ Այնուհանդերձ, նման իրավիճակներում Պետությունը իրավաչափ շահ է ունեցել՝ երաշխավորելու, որ այն անհատները, ում նկատմամբ գոյություն է ունեցել հիմնավոր կասկած, չփորձեն խուսանավել արդարադատությունից կամ խոչընդոտել վարույթի սահուն անցկացումը։ Համապատասխանաբար, վարույթների արդյունքներն ուղղակի առնչություն չունեին եշարշավորման գրավի բռնագրավման հարցին։ Ավելի շուտ հարցն այն էր, թե արդյոք բռնագրավումը համաչափ էր՝ նկատի առնելով գրավի պայմանների խախտումը վարույթի ընթացքում։ Չնայած որ գանգատարկուն կարող էր օբյեկտիվ պատճառներ ունեցած լինել իր անձնագրի հափշտակության պատճառով՝ նախնական լսումներին չմասնակցելու համար, դատավարությունը in absentia անցկացնելու մասին որոշումը դեռ չէր կայացվել, մինչև նրա կողմից նոր անձնագիր ձեռք բերելուց հետո երկու տարի և ութ ամիս անցնելը։ Այս հանգամանքներում ներպետական դատարանի վճիռը, որ գանգատարկուն խուսափել է քրեական հետապնդումից՝ դուրս մնալով երկրից մի քանի տարի շարունակ, անողջամիտ չէր թվում։ Քանի որ գանգատարկուն պետք է որ տեղյակ եղած լիներ, որ ինքը ոտնահարել է իր գրավի պայմանները էական ժամանակահատվածի ընթացքում, պետք է դատարանին հստակ և աներկբայորեն տեղեկացրած լիներ Ռուսաստանում իր հասցեն և մշտական շփում պահպաներ, մինչդեռ նա այդ չէր արել։ Եվ վերջապես, բռնագրավման մասին հրամանն արձակվել էր լիակատար մրցակցային դատավարություններից հետո, և ներպետական դատարանները հանգամանորեն քննել էին համապատասխան խնդիրներն ու ներկայացրել իրենց որոշումների համապարփակ հիմնավորումները։ Հետևաբար կատարվել էին Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի ընթացակարգային պահանջները։ Հետևաբար նշված հանգամանքներում գանգատարկուի գրավի բռնագրավման մասին որոշումը “արդարացի հավասարակշռություն” էր ապահովել համայնքի ընդհանուր շահի պահանջների և գանգատարկուի իրավունքների պահանջների միջև։
Եզրակացություն՝ խախտում չկա (վեց՝ կողմ, մեկ՝ դեմ)։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy