© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 120
2009թ. հունիս
Փաստաբան գործընկերներ a.s.-ն ընդդեմ Սլովակիայի - 54252/07
Վճիռ - 16.06.2009թ. [Բաժին IV]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Դիմող կազմակերպության քաղաքացիական բողոքի ընդունումը Դատարանի կողմից մերժումը` այն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու պատճառով, համարվում է խախտում:
Փաստեր
2005թ. դիմող` մասնավոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ցանկացել է ներկայացնել ավելի քան 70.000 քաղաքացիական հայց` պարտքերի վճարման պահանջով: Հաշվի առնելով ներգրավված անձանց թվաքանակը` այն գործի հանգամանքները ներկայացրել է համակարգչային ծրագրային ապահովման միջոցով եւ ձայնագրել դրանք խտասկավառակի (DVD) վրա, որից հետո այն ուղարկել է իրավասու շրջանային դատարաններ` կից բացատրական նամակով: Այնուամենայնիվ, դատարանները հրաժարվել են գրանցել այն` հիմնավորելով, որ իրենք անհրաժեշտ սարքավորումներ չունեն բողոքը էլեկտրոնային եղանակով ստանալու եւ դրան ընթացք տալու համար: Դիմող ընկերությունն այնուհետեւ յուրաքանչյուր մերժման կապակցությամբ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան հիմնվելով իր` դատարանի մատչելիության իրավունքի վրա: Բողոքները մերժվել են, քանի որ չեն ներկայացվել կանոնադրական երկամսյա ժամկետի ընթացքում: Չնայած առանձին բողոքների կապակցությամբ երկամսյա ժամկետը պահպանվել է, Սահմանադրական դատարանը գտել է, որ համապատասխան ժամկետն սկսում է այն օրվանից, երբ դիմող ընկերությունն առաջին անգամ տեղեկացել է այն մասին, որ դատարանները չեն կարող գրանցել էլեկտրոնային տարբերակով ներկայացված բողոքները:
Օրենք
Դիմող ընկերությունը ներկայացրել է կամ մտադիր է եղել ներկայացնել մի շարք քաղաքացիական հայցեր տասնյակ հազարավոր անձանց առնչությամբ: Եթե դրանք տպագրվեին` ապա բողոքները եւ դրանց կից փաստաթղթերը կկազմեին 40 միլիոն էջ: Նման հանգամանքներում, բողոք ներկայացնելու տվյալ եղանակի ընտրությունը և այն ներկայացնելը չի կարող համարվել ընթացակարգի չարաշահում կամ դրան ոչ համապատասխան: Ավելին, 2002թ.-ից ներպետական օրենսդրությունը նախատեսել է դատարաններ բողոքներ ներկայացնելու էլեկտրոնային տարբերակը, և դիմող ընկերությունը չէր կարող քննադատվել այդ հնարավորությունից օգտվելու համար: Դատարանների կողմից այդ բողոքների գրանցումը մերժելն առաջացրել է արդյունավետորեն բողոք ներկայացնելու իրավունքի անհամաչափ սահմանափակում:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41 - 10,000 եվրո (EUR) որպես նյութական եւ ոչ նյութական վնասների փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy