© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 116
2009թ. փետրվար
Լերաբլիե Ա. Ս. Բ. Լ.-ն ընդդեմ Բելգիայի - 49230/07
Վճիռ - 24.02.2009թ. [Բաժին II]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Քաղաքացիական իրավունքներ և պարտավորություններ
Ազգային բնապահպանական ընկերակցության գանգատը, որը actio popularis բնույթի չէ. 6-րդ հոդվածը կիրառելի է:
Դատարանի մատչելիություն
Բողոքն անընդունելի ճանաչելը, քանի որ ներկայացված փաստերը վերաբերում են բողոքարկվող վճռին, համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողը ներկայացնում է Մարչե-Նասոնի տարածաշրջանում գտնվող ոչ առևտրային ընկերակցությունը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ, որն ընդհանուր առմամբ ընդգրկում է հինգ բելգիական համայնքներ: 2004 թվականին քաղաքապետարանը նամակի միջոցով տեղեկացրել է ընկերակցությանը, որ ինքն ստացել է իր աղբավայրի տարածքն ընդլայնելու թույլտվություն: Դիմող ընկերակցությունը դատական գործընթաց է սկսել այդ որոշման դեմ և պահանջել, որպեսզի այդ տարածքը նույնությամբ պահպանվի: Ավելի ուշ` 2004թ. Պետական խորհուրդը մերժել է պահպանման վերաբերյալ պահանջը` այն հիմքով, որ այն չի ներառում վեճի հիմնավորման համար պատշաճ փաստեր: 2007թ. վճիռով այն ընկերակցության դատական քննության վերաբերյալ դիմումը գտել է անընդունելի, քանի որ դիմումը չի պարունակել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն ընդգրկող փաստեր, այլ պարզապես ծառայել է որպես բողոքարկման միջոց: Բացի դրանից, պետական խորհուրդը նույն կազմով, որն առկա էր 2007թ. վճիռը կայացնելիս, 2001թ. քննել է նույն տարածքում շինարարության թույլտվության վերաբերյալ գործը` արագացված դատաքննությամբ, իսկ 2005թ.` ըստ էության: Նախագահողը բոլոր երեք դեպքերում էլ եղել է նույն անձը:
Օրենքը
6-րդ հոդվածի կիրառելիությունը
Դիմող ընկերակցության հրապարակումները ցույց են տվել, որ նրա հնարավորությունները եղել են սահմանափակ տարածության առումով և ըստ էության: Դիմող ընկերակցության բոլոր հիմնադիր անդամները և վարչակազմերի ղեկավարները բնակվում էին քաղաքապետարանին պատկանող տարածքում և, հետևաբար, կարող էին համարվել տեղական բնակիչներ, որոնք ուղղակիորեն տուժել են աղբավայրի տարածքի ընդլայնման որոշման հետևանքով: Աղբավայրի տարածքն ավելի քան մեկ հինգերորդով ընդլայնելն ազդում է իրենց անձնական կյանքի վրա, քանի որ դա կարող է առաջացնել ամենօրյա տհաճություն, ինչը, իր հերթին, ազդում է քաղաքապետարանի կողմից սահմանված նրանց գույքի գների վրա: Այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և, մասնավորապես, բողոքի բնույթը, դիմող ընկերակցության և դրա հիմնադիրների կարգավիճակը, այն փաստը, որ հետապնդվող նպատակը սահմանափակված էր տարածության մեջ և §ընդհանուր շահ¦ հետապնդող դիմող կազմակերպության գործողությունները չեն կարող համարվել actio popularis: Ըստ այդմ, դիմող ընկերակցության կողմից բարձրացված §հարցը¦ բավարար կապ ունի §իրավունքի¦ հետ` 6-րդ հոդվածի առումով:
Դիմող ընկերակցության դատարանի մատչելիության իրավունքը:
Արդյոք Պետական խորհրդի կողմից դիմող ընկերակցության դատական վերանայման վերաբերյալ բողոքի մերժումը զրկել է դիմող ընկերակցությանն իր գործն ըստ էության քննելու իրավունքից: Սույն գործում չի կարելի ասել, որ այն եղանակը, որով ներկայացվել էր դատական քննության վերանայման վերաբերյալ դիմումը, խոչընդոտել է Պետական խորհրդին ծանոթանալ գործի հանգամանքներին ավելի նվազ չափով, քան մյուս կողմը: Բացի դրանից, Պետական խորհուրդն ավելի վաղ քննել էր նույն գործով շինարարության թույլտվության հայցը: Նախագահողը բոլոր երեք գործերի քննության ընթացքում նույնպես նույն անձն է եղել, ուստի տվյալ պարագայում դիմող ընկերակցության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը չի համապատասխանում պատշաճ արդարադատության իրականացման համար անհրաժեշտ իրավական որոշակիության ապահովման պահանջին:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41 - 3,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy