© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 101
2007թ. հոկտեմբեր
Լինդոնը, Օտչակովսկի-Լոռենսը և Ջուլին ընդդեմ Ֆրանսիայի - 21279/02
Վճիռ - 22.10.2007թ. [GC]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Ծայրահեղ աջ թևի կուսակցությանը և դրա նախագահին ուղղված զրպարտության համար դատապարտված նովելի հեղինակն ու հրատարակիչը: Խախտում չկա:
Վիճելի հատվածները կրկնող միջնորդագիրը հրապարակած և վերը նշված դատապարտումների դեմ առարկող թերթի տնօրենի դատապարտումը զրպարտության համար: Խախտում չկա:
Հոդված 6
Քրեական գործի քննություն
Անկողմնակալ դատարան
Վերաքննիչ դատարանի անկողմնակալությունը, երբ երկու դատավորներ, որոնք վճռել են, որ թերթում նովելի կոնկրետ հատվածները ներկայացնելը զրպարտություն էր ներկայացնում, արդեն իսկ վճռել էին, որ հատվածները զրպարտող բնույթ ունեին հեղինակի և հրատարակչի գործերով: Խախտում չկա:
Փաստեր. Պարոն Լինդոնը` գրող, էր, մի աշխատանքի հեղինակ, որը ներկայացվում էր որպես նովել և ուներ Le Procs de Jean-Marie Le Pen (Ժան- Մարի Լե Պենը դատարանում), որը պատմում էր Ազգային Ճակատի նախագահին, ծայրահեղ աջակողմյան քաղաքական կուսակցությանը: Պարոն Օտչակովսկի-Լոուրենսը հրատարակիչն էր: Նովելը, որը հիմնված էր իրական իրադարձությունների վրա, սակայն պարունակում էր մտացածին տարրեր, պատմում էր Ազգային Ճակատի զինվորի մասին, որն իր կուսակցության ցուցանակներն այլ զինվորների հետ միասին փաքցնելիս սառնասրտորեն սպանել էր Հարավ-Աֆրիկյան դեսանտի մի երիտասարդ տղամարդու և խոստովանել էր, որ դա եղել է ռասսայական հանցագործություն: Նովելը բացահայտորեն վեր էր հանում Ազգային Ճակատի և պարոն Լե Պենի պատասխանատվության մասին հարցեր, կապված Ֆրանսիայում ռասիզմի զարգացման հետ և այդ ախտի դեմ պայքարելու բարդությունների մասին:
Ազգային Ճակատի և պարոն Լե Պենի բողոքների հիման պարոն Օտչակովսկի-Լոուրենսը դատապարտվում է զրպարտության համար, իսկ պարոն Լինդոնը` այդ հանցագործությանը մասնակցելու համար: Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է և որոշվել է, որ նրանք երկուստեք պետք է հատուցեն վնասները և հրապարակեն դատավճռի համապատասխան մասը: Դատարանը գտել է, որ գրքի չորս գլուխները զրպարտող բնույթի են եղել, հայտարարելով, որ հանցանքը, որը վերագրվում էր բողոք ներկայացրած անձանց, իրականում տեղի տեղի չի ունեցել, և որ հեղինակը խեղաթյուրել է փաստերը, որպեսզի իր ընթերցողների զայրույթն ու թշնամանքն առաջացնի պարոն Լե Պենի և նրա կուսակցության նկատմամբ:
Ընդամենը մեկ ամիս հետո Լիբերասիոն օրաթերթը հրապարակում է մի հոդված, որն ունեցել է դատապարտումների դեմ միջնորդագրի ձև` ստորագրված 97 գրողների կողմից: Հոդվածն իր բոլոր մասերում ներկայացնում էր, որ դատարանը եղել է սխալ և վիճարկել են զրպարտության բնութագիրը:
Պարոն Ջուլին` Լիբերասիոնի հրատարակչության տնօրենը, Ազգային Ճակատի և պարոն Լե Պենի կողմից կանչվել է դատարան, որը նրան մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ և նրա նկատմամբ տուգանք և վնասների հատուցում է նշանակվել ոչ թե այն բանի համար, որ վերջինս լուսաբանել է գրողների կարծիքները, այլ հանցագործությունը կրկնելու համար, որի համար պարոն Լինդոնը և պարոն Օտչակովսկի-Լորենսը դատապարտվել էին:
Փարիզի Վերաքննիչ դդատարանն անփոփոխ է թողել պարոն Լինդոնի և պարոն Օտչակովսկի-Լոուրենսի դատավճիռները, կապված տուգանքի, վնասների հատուցման և պարոն Լո Պենի մասին հետևյալ նշումը պարունակող գրքի երեք գլուխների զրպարտող բնույթի մասին. «...նա քաղաքական կուսակցության նախագահ չէ, այլ մարդասպանների խմբի ղեկավար», ինչպես Ալ Կապոնեն: Նշվել է, թե նրա խոսքերը և պնդումները լիովին «ռասիստական են...պարզապես հոյակապ քողարկված ենե և որ «նրանց հետևում է մարդկության պատմության ամենանողկալի տեսիլքը», և որ նա «վամպիր է, որը հաջողության է հասնում իր ընտրողների նեղության, սակայն երբեմն նաև` արյան հաշվին, ինչպես իր թշնամիների դեպքում»: Դատարանը գտել է, որ հեղինակը բավարար չափով ձեռնպահ չի մնացել արտահայտված մտքերից և առանց առաջ քաշելու քաղաքական պայքար կամ արտահայտելու քաղաքացիական կողմերի գաղափարների և արժեքների դեմ զզվանք` նշել, որ բարի համբավի պաշտպանության մյուս գործոնները (հայտարարություններ, որոնք արվում են մեղմ և նախապես ստուգվելուց հետո) եղել են ոչ բավարար: Վճռաբեկ դատարանը թողել էր դատավճիռն անփոփոխ:
Այդ ժամանակ Փարիզի Վերաքննիչ դատարանը կայացնում է դատավճիռ պարոն Ջուլիի նկատմամբ; Ինչ վերաբերում է հոդվածի զրպարտող բնույթին, Դատարանը հղում է կատարել պարոն Լինդոնի և պարոն Օտչակովսկի-Լոուրենսի նկատմամբ դատավճիռներին, և նշել է, որ նրանց գործով պատճառաբանություններն այստեղ ևս «կիրառելի ենե: Ապա դատարանը մերժել է բարի համբավի պաշտպանությունը, հատկապես այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը ներկայացնողները նպատակ են ունեցել պարզապես նեցուկ լինելու Մեթյու Լինդոնին «կրկնելով, առանց քննարկման, բոլոր գլուխները, որոնք ճանաչվել էին դատարանի կողմից զրպարտող, և առանց նույնիսկ, իրոք, հարցադրումներ անելու՝ նշումների բնույթի առթիվե: Վճռաբեկ դատարանը մերժել էր պարոն Ջուլիի իրավունքի հիմքով բողոքը և հատկապես այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը եղել է կողմնակալ, քանի որ նախագահող և մյուս դատավորները նախկինում քննել են պարոն Լինդոնի և պարոն Օտչակովսկի-Լոուրենսի գործերը:
Օրենք. Հոդված 10:
Դիմողների դատապարտման իրավական հիմքում ընկած է եղել 1881 թվականի հուլիսի 29` Մամլո ազատության մասին օրենքի պարզ և հասու դրույթները, որոնք կիրառելի էին զրպարտության նկատմամբ, որը, համաձայն ներպետական նախադեպերի, կարող էր կատարվել հորինվածքի միջոցով, որտեղ զրպարտված լինելու առթիվ բողոքաբեր անձը հստակ նշված է: Նախադեպերը հին էին և բավական քիչ: Այդուհանդերձ, հրատարակչության մասնագետները պարտավոր էին տեղյակ լինելու համապատասխան իրավական դրույթների և նախադեպային իարվունքի մասին, նույնիսկ եթե դա կնշանակեր, որ նրանք պետք է խորհրդակցեին իրավաբանների հետ: Այդպիսով, միջամտությունը նախատեսված էր օրենքով և նույնպես հետապնդում էր օրինական շահ, այն է` այլոց իրավունքների և վարկանիշի պաշտպանությունը: Հեղինակի և հրատարակչի նկատմամբ նշանակված տուգանքն ուղղված չէին փաստարկների դեմ, որոնք շարադրված էին վիճելի նովելում, այլ միայն ուղղված էին աշխատանքի երեք գլուխների բովանդակության դեմ: Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված չափանիշը, քննարկվող գլուխների զրպարտող բնույթի գնահատման հետ կապված, համապատասխանել են 10-րդ հոդվածին:
Նշելով, որ բոլոր գրվածքները, նույնիսկ նովելիստիկ բնույթի, կարող էին հանգեցնել զրպարտության դատապարտման, ինչն էլ համապատասխանում էր 10-րդ հոդվածին: Հայտնի է, որ ցանկացած անձ, որը, օրինակ, ստեղծել կամ տարածել է գրականության գործ, որը հանգեցրել է մտքերի և գաղափարների փոխանակման, որը շատ կարևոր էր դեմոկրատական հասարակության համար, հետևաբար Պետության պարտականությունն է անտեղի չմիջամտել նրանց արտահայտվելու ազատությանը, հատկապես, երբ տվյալ գործով նովելի նման, գործն ունի քաղաքական կամ թշնամական արտահայտություն: Այդուհանդերձ, նովելների հեղինակները և նրանք, ովքեր աջակցել են նրանց աշխատանքին, պետք է իրենց վրա վերցնեին որոշակի «պարտականություններ և կրեին պատասխանատվություն»: Զրպարտության հայտնաբերումը չէր կարող քննադատվել համապատասխան գլուխների բովանդակության վտանգավորության և այն փաստերի տեսանկյունից, որոնք հատկապես նշել էին Ազգային Ճակատը և դրա նախագահը: Ավելին, միայն այն նշումները, որ արտահայտել են հեղինակի մտքերը, համարվել են զրպարտող և ոչ այն մտքերը, որոնցից հեղինակն իսկապես իրեն զերծ է պահել:
Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ երեք գլուխները հիմնված չեն եղել ստուգված փաստերի վրա, նույնպես համապատասխանում էր Ստրազբուրգի նախադեպերին: Ապացուցվող փաստի արտացոլման և վճռի կարևորության միջև տարբերությունը հազվադեպ է առաջ գալիս, երբ հարցը վերաբերում է նովելի հատվածներին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործի նման, աշխատությունը շփոթել է փաստը և ձևականությունը՝ դրանով իսկ եղել է ոչ լիովին «ֆիկցիա», այլ ներկայացրել է փաստերի իրական հանգամանքները: Առավել ընդունելի էր պահանջել, որ դիմողները ցույց տային, որ նովելի գլուխներում պարունակվող հայտարարությունները, որոնք ճանաչվել են զրպարտող, ունեցել են «բավարար փաստական հիմք», քանի որ դրանք չեն եղել պարզապես դատապարտություն, այլն նաև՝ փաստի մասին հայտարարություններ: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդունել է չափված մոտեցում` մեղադրելով դիմողներին ոչ թե հայտարարությունների ճշմարտացիությունը չապացուցելու, այլ «հիմնավոր ստուգում» չիրականացնելու համար:
Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վիճելի ստեղծագործության բովանդակությունը բավականաչափ «անկողմնակալ» չի եղել, ևս համապատասխանում է Ստրասբուրգի նախադեպերին: Վերաքննիչ դատարանը հիմնավոր գնահատել է փաստերը, երբ գտել է, որ անհատին, նույնիսկ` քաղաքացիական գործչին, ով պարոն Պենի նման ենթարկվել է լուրջ քննադատությունների, «մարդասպանների խմբի ղեկավար» անվանելը, հայտարարելը, որ սպանությունը, նույնիսկ մտացածին կատարվածը, «պաշտպանվել է» նրա կողմից, և նրան «վամպիր. որը բարգավաճում էր իր ընտրողների դառնության հաշվին, նույնիսկ նրանց արյան հաշվին» կոչելը, տվյալ դեպքում դուրս են թույլատրելի սահմաններից: Քսղաքական պայքարի մեջ ներգրավվածները պետք է ցույց տային մեղմության և ճշմարտացիության նվազագույն աստիճան: Հակառակորդին չարախոսելով և բռնություն, ատելություն հրահրելով խախտվում էր սահմանը, որը թույլատրելի էր քաղաքական պայքարում, նույնիսկ կապված այնպիսի անձի հետ, որը հանդես է գալիս քաղաքական դաշտի ծայրահեղական դիրքերում:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի կողմից հեղինակի և հրատարակչի դատապարտումն անփոփոխ թողնելը հիմնված է եղել «համապատասխան և բավարար» պատճառների վրա: Նշանակված տուգանքները չեն եղել անհամապատասխան:
Ինչ վերաբերում է պարոն Ջուլիին` Լիբերասիոնի հրատարակչության տնօրենին, պետք է նշել, որ նա դատապարտվել է միջնորդությունը հրապարակելու համար, որը վերարտադրել է նովելի` «հատկապես լուրջ հայտարարություններ» պարունակող հատվածները և վիրավորական նշումները, ինչպես նաև որը ստորագրողները, հաստատելով, կրկնելով այդ հայտարարությունները և նշումները, խախտել են, որ այդ հատվածները եղել են զրպարտող՝ չնայած այդ առթիվ առկա որոշմանը:
Հաշվի առնելով նովելի հանցավոր հատվածների բովանդակությունը` հանրության վրա զրպարտող գրառումների ազդեցության հետ կապված և այն փաստի հետ, որ անհրաժեշտ չէր վերարտադրելու դրանք, Ջուլիին հեղինակի և հրատարակչի դատապարտման մասին հայտարարելու, ինչպես նաև քննադատություն ապահովելու համար, պարոն Ջուլին անցել է «պրովոկացիայի» թույլատրելի սահմանը` վերարտադրելով գրառումները, ինչպես նաև հաշվի առնելով հայտնի անձի վարկանիշը և այլոց իրավունքները պաշտպանելու կարիքը: Ի վերջո, տուգանքը, ինչպես նաև հատուցված վնասները եղել են շատ մեղմ:
Եզրակացություն. խախտում չկա (տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի):
Հոդված 6, մաս 1-ին
Պարոն Ջուլին հայտարարել է, որ դատարանը չի եղել անկողմնակալ, քանի որ երեք դատավորներից երկուսը, որոնք նրան դատապարտել են միջնորդագիրը հրապարակելու առթիվ զրպարտության համար, արդեն իսկ ներգրավված էին եղել առաջին երկու դիմողների գործով միջնորդագրում նշված հատվածների զրպարտող բնույթի առթիվ դատավարությանը:
Այդուհանդերձ, չկար որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ այդ երկու դատավորները դրսևորել են անձնական կողմնակալություն, երբ լսել են գործը, իսկ ինչ վերաբերում է Փարիզի Վերաքննիչ դատարանի կազմին, ապա այդ մտավախություններն օբյեկտիվորեն արդարացված էին հետևյալ պատճառաբանություններով:
Թեև դրանք կապված էին, երկու գործերով փաստերը տարբեր են եղել, իսկ «ամբաստանյալը» նույնը չի եղել: Առավել քան պարզ էր, որ գործով հեղինակի և հրատարակչի նկատմամբ դատավճիռները չէին պարունակում որևէ ենթադրություն պարոն Ջուլիի մեղքի առթիվ: Մինչդեռ պարոն Ջուլիի գործով Փարիզի Վերաքննիչ դատարանը հղում է կատարել քննարկվող հատվածների զրպարտող բնույթի առթիվ դատավճիռներին, որոնք կայացվել էին պարոն Լինդոն և պարոն Օտչակովսկի-Լոուրենսի գործով, սակյան այն պատճառով, որ նախորդ դատավճիռը դարձել էր res judicata: Պարոն Ջուլիի բարի կամ վատ համբավի հարցը, այդուհանդերձ, մնացել է բաց, և չի կանխորոշվել առաջին դատավճռով:
Երկու դատավորների ներկայությունը, որոնք կայացրել են երկու դատավճիռները, չէր կարող կասկածի տակ դնել դատարանի օբյեկտիվ անկողմնակալությունը: Ինչ վերաբերում է տեքստը որպես զրպարտող բնորոշելուն, ցանկացած այլ դատավոր կաշկանդված կլիներ res judicata սկզբունքով, որը նշանակում է, որ այդ երկու դատավորների մասնակցությունը որևէ ազդեցություն չուներ երկրորդ դատավճռի համապատասխան մասի վրա: Ինչ վերաբերում է բարի համբավի հարցին, որը լիովին այլ խնդիր էր երկու գործերով, չնայած նրանց միջև առկա սերտ կապին, չկար որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ դատավորները ցանկացած ձևով կաշկանդված են եղել առաջին գործով իրենց գնահատականներով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy