© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 170
2014թ. հունվար
Լինդսթրոմը և Մասելին ընդդեմ Ֆինլանդիայի 24630/10
Վճիռ 2014թ. 01. 14 [IV բաժանմունք]
Հոդված 3.
Անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք
Կարճ ժամանակահատվածի ընթացքում փակ արտահագուստ կրելու` բանտարկյալների պարտականությունը մեկուսարանում գտնվելու ընթացքում. խախտում տեղի չի ունեցել:
Փաստեր – 2004թ. երկու դիմողները, ովքեր ազատազրկված են եղել, տեղափոխվել են մեկուսարան (առաջին դիմողը` երեք օրով, երկրորդը` յոթ), քանի որ նրանք կասկածվել են բանտ թմրանյութ մտցնելու փորձ կատարելու մեջ: Մեկուսացման մեջ գտնվելու ընթացքում նրանք ստիպված էին կրել արտահագուստ (կոմբինիզոն), որը ծածկել է նրանց պարանոցից մինչև ոտքերը և քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից «կնքվել» էր պլաստիկ շերտերով: Նրանք չէին կարող ինքնուրույն հանել արտահագուստը կամ ձեռքերը ներս տանել: Դիմողները պնդել են, որ եղել են դեպքեր, երբ նրանք ստիպված են եղել հոգալ իրենց կարիքները, քանի որ բանտի պահակները չեն կարողացել իրենց վերահսկվող զուգարան ուղեկցել բավականաչափ արագ, և որ իրենք հնարավորություն չեն ունեցել փոխվել կամ լվացվել մեկուսացման մեջ գտնվելու ամբողջ ընթացքում: Դրա հետևանքով նրանք ունեցել են մաշկային խնդիրներ: 2005թ. դիմողները հաղորդել են այս մասին ոստիկանությանը, և իշխանությունները մեղադրանք են ներկայացրել բանտի տնօրենի և երկու ավագ պահակների նկատմամբ: Այնուամենայնիվ, 2007թ. Շրջանային դատարանը մերժել է բոլոր մեղադրանքները, ինչը վերաքննիչ դատարանը նույնպես թողել է անփոփոխ:
Իրավունք - Հոդված 3. Բանտերում կարգի պահպանումը և անվտանգությունը և դատապարտյալների բարվոք վիճակի երաշխավորումը կարող են համապատասխան հիմք հանդիսանալ մեկուսարանում բանտարկյալների փակ արտահագուստի օգտագործման համար: Ավելին, միջոցները նախատեսված էին բանտարկյալների առողջությունը պահպանելու նպատակով, և այն չուներ նվաստացնելու միտում: Այնուամենայնիվ, նման պրակտիկան կարող է գնահատվել այլ կերպ, եթե այն հանգեցրել է կոնկրետ հանգամանքների և իրավիճակների, որոնք հակասում են 3-րդ հոդվածին: Սույն գործում, ներպետական դատարանները գտել են, որ նախատեսված չի եղել, որ բանտարկյալներն իրենց կարիքները պետք է հոգային այդ հագուստի մեջ, և որ չկար որևէ ապացույց առ այն, որ պահակներն արագ չեն արձագանքել դիմողների` իրենց զուգարան ուղեկցելու խնդրանքին: Նաև ցույց չի տրվել, որ դիմողները չեն ունեցել անհրաժեշտության դեպքում լվացվելու համապատասխան հնարավորություն կամ էլ ստիպված են եղել շարունակել կրել կեղտոտ արտահագուստը: Նրանք չեն ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ պլաստիկ շերտերն առաջացրել են վերքեր իրենց դաստակների վրա կամ որ արտահագուստներն առաջացրել են ալերգիկ հակազդեցություն: Դատարանի խնդիրը չէ կրկին ուսումնասիրել ներպետական դատարանների կողմից փաստերի գնահատումը: Ավելին, եթե առկա են համոզիչ անվտանգության պահանջներ, ապա մեկուսացման ընթացքում համեմատաբար կարճ ժամանակահատվածում փակ արտահագուստ օգտագործելու պրակտիկան չի կարող ինքնին հասնել 3-րդ հոդվածի շեմին: Սա հատկապես այդպես է դիմողների գործում, հաշվի առնելով, որ նրանք չեն կարողացել տրամադրել որևէ ապացույց ի պաշտպանություն իրենց նկատմամբ վերաբերմունքի հնարավոր նվաստացնող տարրերի վերաբերյալ իրենց պնդումների:
Եզրակացություն. տեղի չի ունեցել խախտում (հինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
Դատարանը նաև միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, քանի որ միջամտությունը դիմողների անձնական կյանքի հարգանքի իրավունքին չի եղել օրենքին համապատասխան: Դիմողներից յուրաքանչյուրին տրամադրվել է 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում այդ խախտման համար:
(Տես` Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], 30210/96, 2000թ. հոկտեմբերի 26, տեղեկատվական նշում թիվ 23, Փիրսն ընդդեմ Հունաստանի 28524/95, 2001թ. ապրիլի 19, տեղեկատվական նշում թիվ 29, Դոերգան ընդդեմ Նիդեռլանդների, 50210/99, 2004թ. ապրիլի 27, տեղեկատվական նշում թիվ 63 և Վայզն ընդդեմ Ֆրանսիայի, 71611/01, 2005թ. դեկտեմբերի 20):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy