© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 154
Հուլիս 2012
Lutsenko-ն ընդդեմ Ուկրաինայի - 6492/11
3.7.2012 վճիռ [V բաժանմունք]
18-րդ հոդված
Չնախատեսված նպատակներով սահմանափակումներ
Ընդդիմության առաջնորդներին ազատությունից զրկելը որևէ այլ պատճառներով, քան հանցանք կատարելու ողջամիտ կասկածի հիման վրա իրավասու իրավական իշխանությանը ներկայացնելը. խախտում։
Գործի փաստական հանգամանքները – Դիմողը ներքին գործերի նախկին նախարարն էր և ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդը։ 2010 նոյեմբերի 2-ին քրեական վարույթ է հարուցվել նրա դեմ իր նախկին վարորդի համար անօրինական մասնագիտական արտոնությունների տրամադրման համար։ Դիմողը գրավոր պարտավորություն է ստանձնել վարույթն իրականացնող մարմնից չթաքնվելու վերաբերյալ։ 2010 դեկտեմբերի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել և թույլատրվել է ծանոթանալ քրեական գործի նյութերին։ Մի քանի հետաձգումներից հետո, որոնք, իբրև թե, քրեական գործի մի մասի դեռևս պատրաստ չլինելու պատճառաբանությամբ է եղել, դիմողն ու նրա փաստաբանը խորհրդակցել են այդ հետաձգումների վերաբերյալ 10 օր անց։ Այդ միջանկյալ ժամանակահատվածում շաբաթաթերթը հրատարակելու է դիմողի հետ հարցազրույց, որում նա հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին դատախազը դիմողին առաջադրել է հետագա քրեական վարույթ, որը վերաբերել է խուզարկության և բռնագանձման թույլատրման անօրինական գործողություններին։ Մեկ օր անց քննիչը որոշում է կայացրել առաջին մեղադրանքով կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինել մինչդատական կալանքով. Իր միջնորդության հիմնավորման համար նա վկայակոչել է դիմողի հրաժարվելը ծանոթանալու քրեական գործի նյութերին և մասնակցելու որոշակի քննչական գործողությունների, և պնդել է, որ զանգվածային լրատվության միջոցներով արված դիմողի հայտարարությունը նպատակ է ունեցել խեղաթյուրելու հանրային կարծիքն ու ազդեցություն գործադրել քննության ու դատավարության վրա: Հաջորդ օրը (դեկտեմբերի 26-ին) իր տան մոտ դիմողը ձերբակալվել է։ Նա ասել է, որ տեղեկացվել է իր ձերբակալման պատճառների մասին կամ տրվել է իրավունքների սահմանափակման հուշաթերթիկը: Այնուհետև նա տարվել է դատարան, որը բավարարել է քննիչի` մինչդատական կալանք կիրառելու միջնորդությունը, առանց քննելու նրա ձերբակալման հանգամանքը: Այնուհետև կալանքը երկարացվել է անորոշ ժամանակով:
Իրավունքի հարցեր – 5-րդ հոդվածի 1-ին մաս
(ա) 2010 թվականի դեկտեմբերի 26-ին դիմողի ձերբակալությունը – Դիմողը ձերբակալվել է իր դեմ հարուցված 2-րդ քրեական գործի կապակցությամբ և դատարան է բերվել հաջորդ օրը։ Այնուամենայնիվ, Դատարանը միայն քննել է այն միջնորդությունը, որն արվել էր առաջին քրեական գործի ընթացքում, որովհետև քրեական հետապնդման մարմիններն արդյունավետորեն առարկել են դիմողի ձերբակալության քննությանը: Նման վարքագիծը միանշանակ վկայում է, որ ձերբակալման նպատակը նույն քրեական գործով դիմողին իրավասու իրավական իշխանությանը ներկայացնելը չէ, այլ երաշխավորելու նրա ներկայությունը միջնորդության քննարկմանը` տարբեր քրեական վարույթներով մի խափանման միջոցը կալանքով փոխարինելու վերաբերյալ: Ավելին, չի հիմնավորվել, որ դիմողի ձերբակալությունն անհրաժեշտ է եղել կանխելու շարունակական հանցագործությունը, քանի որ նա իր նախկին գործառույթների կատարումը դադարեցրել էր մոտավորապես մեկ տարի առաջ, չի հիմնավորվել նաև, որ դա անհրաժեշտ է եղել դիմողի փախուստը կանխելու համար, քանի որ նա նախկինում այդ կապակցությամբ երաշխիք է տվել նույն քննիչին, ով արդյունքում ձերբակալել էր նրան: Ուստի ձերբակալությունը կատարվել է այլ նպատակով, քան նախատեսված է 5-րդ հոդվածի 1-ին մասով, և եղել է կամայական:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
(բ) Դիմողի կալանքը – Դիմողին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը հիմնված է եղել այնպիսի հիմքերի վրա, որոնք ինքնին կասկածելի են: Ազատության սահմանափակումը չի կարող դիտարկվել որպես քրեական գործի նյութերին ծանոթանալուց հրաժարվելու խնդրին համարժեք արձագանք, որն առաջին հիմքն էր, ինչին հիմնվել են իշխանությունները: Ավելին, իշխանությունները չեն բացատրել դիմողի կալանավորման երկրորդ պատճառը, մասնավորապես` զանգվածային լրատվության միջոցներին տրված նրա հայտարարությունը: Որպես հայտնի քաղաքական դեմք` կարելի էր սպասել, որ դիմողը հրապարակավ իր կարծիքը կարտահայտի իր դեմ առաջադրված քրեական մեղադրանքի վերաբերյալ և որևէ արդարացում առկա չէ խոսքի ազատության իրականացման նպատակով նրա ազատության սահմանափակման համար։ Հետագա փաստարկները, որ դրվել էին դիմողի ազատության սահմանափակման հիմքում, մասնավորապես` ցուցմունքներն չտալն ու մեղքը չընդունելը, հակասում են արդար դատաքննության կարևոր տարրերին, ինչպիսիք են իր դեմ վկայելուց ազատ լինելն ու անմեղության կանխավարկածը: Հանգամանքը, որ նման հիմքեր են առաջ քաշվել, հատկապես մտահոգիչ է, քանի որ դրանք վկայում են, որ անձը կարող է պատժվել իր` արդար դատական քննության հիմնարար իրավունքից օգտվելու համար: Վերջապես, շարունակական կալանավորման սահմանումն առանց մատնանշելու ժամանակային սահմանափակումը, ինքնին հակասում է 5-րդ հոդվածի պահանջներին:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
18-րդ հոդվածը` փոխկապակցված 5-րդ հոդվածի հետ: Դիմողի հետագա գանգատը վերաբերել է նրան, որ իր ձերբակալությունն ու հետապնդումն օգտագործվել էր իշխանությունների կողմից իրեն քաղաքական կյանքից և գալիք խորհրդարանական ընտրություններից հեռացնելու համար: Կառավարությունը վիճարկել է 18-րդ հոդվածի կիրառելիությունը` փաստարկելով, որ նրա ձերբակալությունն ու կալանքը 5-րդ հոդվածի միակ նպատակի ազդեցության արդյունք են: Դատարանն արձանագրել է, որ Ուկրաինայում իշխանության փոխվելուց անմիջապես հետո նախկին նախարարն ու հայտնի քաղաքական կուսակցության առաջնորդը մեղադրվել էր իշխանության չարաշահման մեջ և հետպանդվել էր: Դա տեղի էր ունեցել այն համատեքստում, որը արտաքին դիտորդների կողմից բնութագրվել էր որպես ընդդիմության առաջնորդների` քաղաքական շարժառիթներով հետապնդում և դիմողի գործը, ինչպես նախկին վարչապետ Տիմոշենկոյի գործը, միջազգային և ազգային մակարդակով կարևոր ուշադրություն էր գրավել: Ուստի դա է էական պատճառը, որի համար Դատարանը դիմողի ազատազրկումը քննում է 18-րդ հոդվածի տեսանկյունից։
Կոնվենցիայի ողջ կառուցվածքը հիմնված է այն հերքվող կանխավարկածի վրա, որ ներպետական իշխանությունները բարեխղճորեն կգործեին և դիմողի փաստարկները, որ իր իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել էին անհամաչափորեն, պետք է համոզիչ ցույց տա, որ իշխանությունների իրական նպատակն այդ չէ: Դիմողի գործում Դատարանն արդեն սահմանել է, որ նրա ազատության սահմանափակման` իշխանությունների ընդունած հիմքերն անհամատեղելի էին 5-րդ հոդվածի հետ և դեմ էր Կոնվենցիայի ոգուն: Հաշվի առնելով իր կերպարն ու քաղաքական ներգրավվածությունը` դիմողի համար ողջամիտ է եղել լրատվության միջոցով իշխանության չարաշահման մեղադրանքի հերքումը: Այնուամենայնիվ, երբ պահանջվել է դիմողի կալանավորումը, հետաքննող իշխանություններն ակնհայտորեն մատնանշել են դիմողի հաղորդակցությունը զանգվածային լրատվության միջոցների հետ` որպես նրա կալանավորման հիմքերից մեկը, և նրան մեղադրել են նրա կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հասարակական կարծիքը խեղաթյուրելու մեջ: Նման պատճառաբանությունը հստակ մատնացույց է անում իշխանությունների փորձը պատժելու դիմողին նրա դեմ հարուցված մեղադրանքին հրապարակայնորեն չհամաձայնելու և իր անմեղությունը պնդելու համար, որն անելու իրավունքը նա ուներ: Նման հանգամանքներում Դատարանը չի կարող եզրակացնել, որ դիմողի ազատության սահմանափակումները ոչ միայն կիրառվել են հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նրան իրավասու պետական մարմնին ներկայացնելու համար, այլ նաև այլ պատճառներով:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
Դատարանը նաև դիմողի իրավունքների խախտում է գտել 5-րդ հոդվածի 2-րդ մասի (իր ձերբակալման պատճառների վերաբերյալ դիմողին չտեղեկացնելը), 5-րդ հոդվածի 3-րդ մասի (անմիջապես դատավորի մոտ տարվելու իրավունքը) և 5-րդ հոդվածի 4-րդ մասի (դիմողի կալանավորման պատշաճ դատական ստուգում) ներքո:
41-րդ հոդված. 15,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy