© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Հինգերորդ բաժին
Մ.-ն ընդդեմ Գերմանիայի
(Հայցադիմում # 19359/04)
Վճիռ
Ստրասբուրգ
17 դեկտեմբերի 2009 թ.
Վերջնական
10/05/2010
Սույն վճիռը վերջնական կլինի Կոնվենցիայի Հոդված 44, § 2-ում սահմանված հանգամանքներում: Այն կարող է ենթարկվել խմբագրական վերանայման:
Մ.-ն ընդդեմ Գերմանիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժին)` Պալատի հետևյալ կազմով.
Պեեր Լորենցեն, նախագահող
դատավորներ.
Ռենատե Յաեգեր,
Կարել Յունգվիրտ,
Մարկ Վիլիջեր,
Իզաբել Բեռռո-Լեֆևղ,
Միրյանա Լազարովա Տրայկովսկա,
Զդրավա Կալայջիևա
և բաժնի քարտուղար Կլաուդիա Վեստերդիկ
2009 թ. նոյեմբերի 24-ի դռնփակ քննարկումների արդյունքում
վերոհիշյալ ամսաթվին կայացրել է հետևյալ վճիռը:
Ընթացակարգ
1. Գործը հարուցվել է` հիմք ընդունելով 2004 թ. մայիսի 24-ին Գերմանիայի քաղաքացի պրն. Մ.-ի (“հայցվոր”) կողմից դատարան ներկայացրած (թիվ 19359/04) հայցադիմումն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության` համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` «Կոնվենցիա») Հոդված 34-ի: Հայցվորին տրամադրվեց իրավաբանական օգնություն: 2008 թ. հուլիսի 7-ին Պալատի նախագահը բավարարեց հայցվորի 2008 թ. հուլիսի 1-ի խնդրանքը` իր ինքնությունը չբացահայտելու վերաբերյալ (Դատարանի աշխատակարգի կանոն 47 § 3):
2. Հայցվորը պնդեց, որ խախտվել է Կոնվենցիայի Հոդված 5 § 1-ը` կապված տասը տարուց ավելի իրեն կանխարգելիչ կալանքի տակ պահելու հետ, որը նման կալանքի համար եղել է առավելագույն ժամկետը` հանցանքի գործման և իր դատապարտման ժամանակ գործող իրավական դրույթների համաձայն: Այնուհետ նա պնդեց, որ իր կանխարգելիչ կալանքի` հետադարձ ուժով երկարաձգումն անսահմանափակ ժամկետով խախտել է իր իրավունքը Կոնվենցիայի Հոդված 7 § 1-ի մասով, համաձայն որի` չպետք է նշանակվի ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի էր հանցանքի կատարման ժամանակ:
3. Հինգերորդ բաժնի պալատը հայցադիմումի մասին տեղեկացրեց 2007 թ. մարտի 13-ին: Ընդունելիության և էության վերաբերյալ դռնբաց լսումները տեղի ունեցան 2008 թ. հուլիսի 1-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում (Կանոն 54 § 3):
Դատարանի առջև հանդես եկան.
(ա) Կառավարության անունից`
Տկն.Ա. Վիտլինգ-Վոգել, Ministerialdirigentin, գործակալ,
Պրն. Հ. Շյոխ, քրեական իրավունքի դասախոս, փաստաբան,
Պրն.Մ. Բորնման, դատախազ,
Պրն.Բ. Բոհմ, Ministerialdirigent,
Պրն.Բ. Բյոսերտ, Ministerialrat,
Տկն.Գ. Լաունհարդտ, դատախազ,
Պրն.Յ. Բախման, Շվալմշտատ բանտի կառավարիչ, խորհրդականներ,
(բ) հայցվորի անունից`
Պրն.Բ. Շրոեր,
Պրն.Ա.Հ. Շտոպպ, փաստաբան,
Պրն.Տ. Շուլիա, խորհրդական
Դատարանը լսեց տկն. Վիտլինգ-Վոգելի, պրն. Շյոխի և պրն. Շտոպպի հայտարարությունները հայցի մասով, ինչպես նաև` նրանց ուղղված հարցերի պատասխանները:
4. 2008 թ. հուլիսի 1-ի որոշմամբ` լսումներից հետո Դատարանը հայցադիմումն ընդունելի հայտարարեց:
5. Հայցվորը և Կառավարությունն այնուհետ գրավոր դիտարկումներ ներկայացրին (Կանոն 59 § 1):
Փաստերը
I. Գործի հանգամանքները
6. Հայցվորը ծնվել է 1957 թ. և այս պահին գտնվում է Շվալմշտատի բանտում:
Ա. Հայցվորի նախկին դատվածությունները, նրան կանխարգելիչ կալանքի տակ պահելու կարգադրությունը և իրականացումը
1. Հայցվորի նախկին դատվածությունները
7. Քրեական պատասխանատվության ենթակա լինելու տարիքի հասնելուց հետո հայցվորը դատապարտվել է առնվազն յոթ անգամ և միայն մի քանի շաբաթ է անցկացրել բանտից դուրս:
8. 1971-1975 թթ. նա անընդհատ դատապարտվել է այլ անձանց հետ կատարած և կոտրանքով գողությունների համար: Նա բանտից չորս անգամ դիմել է փախուստի:
9. 1977 թ. հոկտեմբերի 5-ին Քասսելի շրջանային դատարանը, կիրառելով երիտասարդ օրինախախտներին վերաբերող քրեական օրենքը, հայցվորին մեղավոր է ճանաչել մահափորձի, այլ անձանց հետ կատարած կողոպուտի, վտանգավոր հարձակման ու շորթման համար և դատապարտել վեց տարի ազատազրկման: Դատարանը պարզեց, որ ազատ արձակումից մոտ մեկ շաբաթ անց հայցվորը, մի հանցակիցի հետ, վնասվածք էր պատճառել և կողոպտել իր ծանոթներից մեկին ու ստիպել էր տուժողին` մի համասեռամոլի, ստորագրել փոխառուի փաստաթուղթ: Բացի դրանից, մեկ օր հետո նա վնասվածք էր պատճառել և փորձել էր սպանել տուժողին, երբ իմացել էր, որ վերջինս կողոպուտի մասին հաղորդել է ոստիկանությանը: Հաշվի առնելով փորձագետ Դ.-ի ներկայացրած զեկուցագիրը` դատարանը պարզեց, որ հայցվորը տառապում է հոգեկան հիվանդագին խանգարմամբ, ինչը նկատի առնելով` նրա քրեական պատասխանատվության ժամկետը կրճատվել է (Քրեական օրենսգրքի /ՔՕ/ Հոդված 21):
10. 1979 թ. մարտի 8-ին Վիսբադենի շրջանային դատարանը հայցվորին մեղադրել է վտանգավոր հարձակման համար, դատապարտել մեկ տարի ինն ամիս ազատազրկման և հրահանգել նրա հետագա տեղավորումը հոգեբուժական հիվանդանոցում՝ համաձայն ՔՕ Հոդված 63-ի (տես` պարբերություն 47-ը ստորև): Հայցվորը մի բանտապահից նկատողություն ստանալով` վնասվածք էր պատճառել նրան` երկաթե ծանր արկղով հարվածել էր գլխին և պտուտակահանով ծակել մարմինը: Ինչպես եզրակացրել է փորձագետ Դ.-ն` հայցվորը տառապել է հոգեկան լուրջ, հիվանդագին խանգարմամբ, ինչը նկատի առնելով` նրա քրեական պատասխանատվության ժամկետը նվազեցվել է:
11. 1981 թ. հունվարի 9-ին Մարբուրգի շրջանային դատարանը, համապատասխան հայցադիմումի հիման վրա, հայցվորին մեղադրել է պատուհանը բացել-չբացելու հարցի շուրջ նույն խցում գտնվող հաշմանդամ բանտարկյալի հետ վիճաբանելու ժամանակ նրա վրա հարձակվելու համար: Հաշվակցելով 1979 թ. մարտի 8-ին Վիսբադենի շրջանային դատարանի կայացրած դատավճռի պատժաչափը` դատարանը նրան վերջին հաշվով ազատազրկել է երկու տարի վեց ամսով: Բացի դրանից, դատարանը հաստատել է հայցվորին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու հրահանգը: Դատավարությունների ժամանակ մի փորձագետ եզրակացրել է, որ այլևս նշաններ չկան, թե հայցվորը տառապում է ուղեղի հիվանդագին խանգարմամբ:
2. Հայցվորին կանխարգելիչ կալանքի տակ առնելու կարգադրությունը
12. 1986 թ. նոյեմբերի 17-ին Մարբուրգի շրջանային դատարանը հայցվորին մեղադրել է սպանության փորձի ու կողոպուտի համար և դատապարտել հինգ տարի ազատազրկման: Այնուհետև կարգադրել է նրան կանխարգելիչ կալանքի տակ պահել (Sicherungsverwahrung)՝ համաձայն ՔՕ Հոդված 66 § 1-ի (տես` պարբերություններ 49-50-ը ստորև): Դատարանը նկատի է առել, որ երբ հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ հայցվորը պահվում էր 1984 թ. հոկտեմբերից, նրա կալանքի պայմանները մեղմացրել էին, 1985 թ. հուլիսի 26-ին հայցվորը կողոպտել և փորձել էր սպանել մի կնոջ, ով ցանկացել էր նրա հետ ժամանակ անցկացնել հիվանդանոցից հեռու մի քաղաքում: Հաշվի առնելով նյարդաբանության և հոգեբուժության փորձագետ Վ.-ի զեկուցագիրը` դատարանը եզրահանգել է, որ հայցվորը դեռ տառապում է լուրջ հոգեկան խանգարումից, որը կարող է, սակայն, այլևս չորակվել որպես հիվանդագին, և բժշկական տեսանկյունից բուժումը կարող է պարտադիր չլինել: Այդ իսկ պատճառով հայցվորի քրեական պատասխանատվության ժամկետը չի նվազեցվել, և ՔՕ Հոդված 63-ի համաձայն` նրան հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու նախապայմանները այլևս չեն բավարարվել: Հայցվորը հանցանքներ գործելու լուրջ հակվածություն ուներ, ինչը լրջորեն վտանգում էր նրա զոհերի ֆիզիկական ապահովությունը: Պետք էր նախատեսել, որ նա կգործեր հետագա բռնարարքներ, և` որ նա վտանգավոր էր հանրության համար: Ուստի` նրա կանխարգելիչ կալանքն անհրաժեշտ էր:
3.Հայցվորին կանխարգելիչ կալանքի ենթարկելու կարգադրության կատարումը
13. 1991 թ. օգոստոսի 18-ից հայցվորը, պատժի լրիվ ժամկետը լրանալուց հետո, գտնվել է Շվալմշտատի բանտում՝ կանխարգելիչ կալանքի տակ:
14. 1992 թ. հունվարի 14-ին Գիսենի շրջանային դատարանը մերժել է կասեցնել հայցվորին կանխարգելիչ կալանքի տակ պահելու և հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու փորձաշրջանը: Մերժումը հիմնված էր փորձագետ Մ.Ի.-ի ներկայացրած զեկուցագրի վրա, ով եզրակացրել էր, թե հայցվորը հավանական է, որ հանցանքներ գործի` որպես հանցանք գործելու իր հակվածության արդյունք` ՔՕ Հոդված 66-ի մասով, մինչդեռ քիչ հավանական է, որ նա հանցանքներ գործի իր հոգեկան վիճակի թելադրանքով՝ ՔՕ Հոդված 63-ի մասով:
15. 1995 թ. հոկտեմբերի 26-ին հայցվորն օգտվել է աշխատանքից մեկ օր ազատվելու առիթից, բայց 1995 թ. նոյեմբերի 17-ին հանձնվել է ոստիկանությանը:
16. 1998 թ. նոյեմբերի 17-ին Մարբուրգի շրջանային դատարանը մերժել է կասեցնել հայցվորին կանխարգելիչ կալանքի տակ պահելու և հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու փորձաշրջանը, ինչպես արել էր 1994 թ. սեպտեմբերի 20-ին և 1996 թ. նոյեմբերի 13-ին: Դատարանը հաշվի է առել, որ այդ ընթացքում հայցվորը շփվել էր սափրագլուխների /սկինհեդների/ հետ, հարձակվել և կոտրել էր իր հետ նույն խցում գտնվող մի բանտարկյալի քիթը և գռեհիկ կերպով վիրավորել էր Շվալմշտատ բանտի կառավարչին:
Բ. Խնդրո առարկա դատավարությունները
1.Մարբուրգի շրջանային դատարանի որոշումը
17. 2001 թ. ապրիլի 10-ին Մարբուրգի շրջանային դատարանը մերժել է հայցվորի խնդրանքը՝ կասեցնել կանխարգելիչ կալանքի փորձաշրջանը, որը կարգադրվել էր այդ դատարանի կողմից 1986 թ. նոյեմբերի 17-ին, և` իր տեղավորումը հոգեբուժական հիվանդանոցում՝ 1981 թ. հունվարի 19-ի հրամանով: Կիրառելով ՔՕ Հոդված 67e § 3-ը (տես` պարբերություն 56-ը ստորև), դատարանը հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում այս որոշումը վերանայելու ոչ մի խնդրանք ընդունելի չի լինելու:
18. Հաշվի առնելով հայցվորի նախկին դատվածությունները և նրա վարքը բանտում` Շրջանային դատարանը եզրահանգել է, որ հնարավոր չէ ակնկալել, թե ազատ արձակվելուց հետո հայցվորը հետագայում ծանր հանցանքներ չի գործի (ՔՕ Հոդված 67d § 2, տես` պարբերություն 53-ը ստորև): Դատարանը լսել է բանտում գտնվող հայցվորի կողմից բերված ապացույցները: Հայցվորին ներկայացրել է դատարանի կողմից նշանակված պաշտպանը: Այնուհետ դատարանը դիմել է Շվալմշտատ բանտ և Մարբուրգի դատախազի գրասենյակ, որոնք խորհուրդ են տվել չկասեցնել հայցվորի կալանքի փորձաշրջանը: Դատարանը համակարծիք է եղել նաև դատական հոգեբուժության արտաքին փորձագետ Կ.-ի ներկայացրած զեկույցին: Փորձագետն այն կարծիքին էր, որ հայցվորը, ով ինքնահավան անձնավորություն էր, լիովին զուրկ կարեկցանքից, կարող էր համարվել հոգեկան անհավասարակշռությունից տառապող անձ: Հարկ է մի քանի տարի ուսումնասիրություն կատարել` նախքան ենթադրելը, թե նա այլևս վտանգավոր չէ հանրության համար:
19. Շրջանային դատարանը նշել է, որ կարգադրում է հայցվորի կանխարգելիչ կալանքը 2001 թ. սեպտեմբերի 8-ից հետո ընկած ժամանակահատվածում (այդ ընթացքում հայցվորը փախուստի էր դիմել կալանքից ու բռնվել էր). նա պետք է տասը տարի անցկացներ կանխարգելիչ կալանքի տակ: Նման որոշման համար սահմանադրական խոչընդոտներ չկային: Համաձայն դատարանի` հայցվորի շարունակվող կանխարգելիչ կալանքը թույլատրվել է ՔՕ Հոդված 67d § 3-ով, որում ուղղումներ են կատարվել 1998 թ. (տես` պարբերություն 53-ը ստորև): ՔՕ ներածական ակտի 1a(3) բաժնում` 1998 թ. ուղղումներով, քննարկվող հոդվածը հայտարարվել է կիրառելի նաև բանտարկյալների նկատմամբ, ում կանխարգելիչ կալանքը կարգադրվել էր նախքան օրենքի մեջ փոփոխություն կատարելը (տես` պարբերություն 54-ը ստորև): Դաշնային սահմանադրական դատարանը /ԴՍԴ/ հրաժարվել է ընդունել սահմանադրական բողոքը, որում օրենքի մեջ կատարված փոփոխությունն անուղղակիորեն է եղել քննարկման առարկա: Հաշվի առնելով հայցվորի քրեական անցյալի ծանրությունը և հնարավոր ապագա հանցանքները` նրա շարունակվող կանխարգելիչ կալանքն անհամաչափ չէր:
20. Ինչ վերաբերում է հոգեբուժական հիվանդանոցում հայցվորի տեղավորմանը, նրա խնդրանքը վաղաժամ էր, քանի որ նա ներկայումս այնտեղ չէր պահվում, ոչ էլ նախատեսվում էր նրան պահել հոգեբուժական հիվանդանոցում:
2. Ֆրանկֆուրտի բողոքարկման դատարանի որոշումը
21. 2001 թ. հոկտեմբերի 26-ին Ֆրանկֆուրտի բողոքարկման դատարանը, այս հարցով Մարբուրգի շրջանային դատարանի որոշման մեջ ուղղումներ մտցնելով, չեղյալ է համարել 1981 թ. հունվարի 9-ի կարգադրությունը` հայցվորին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ: Բավարարելով Շրջանային դատարանի որոշման մնացած մասը՝ բողոքարկման դատարանը որոշել է կասեցնել 1986 թ. նոյեմբերի 17-ի Մարբուրգի շրջանային դատարանի վճռով կարգադրված` հայցվորի կանխարգելիչ կալանքի փորձաշրջանը և կարգադրել է, որ նրա կալանքը շարունակվի 2001 թ. սեպտեմբերի 8-ին` տասնամյա ժամկետի լրանալուց հետո: Դատարանը հաստատել է, որ երկու տարվա ընթացքում որոշումը վերանայելու խնդրանքն անընդունելի է լինելու:
22. Բողոքարկման դատարանը որոշել է, որ հայցվորին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու որոշումը աննպատակահարմար է: 1985 թվականից քրեական դատարաններին ներկայացված փորձագիտական զեկույցներից և դատարանի խնդրանքով փորձագետ Կ.-ի ներկայացրած նոր զեկույցից պարզ է դարձել, որ հայցվորն այլևս չի տառապում ծանր հոգեկան խանգարումից, որը կարելի էր որակել` հիվանդագին:
23. Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից ներկայացված` հայցվորի կանխարգելիչ կալանքին, Բողոքարկման դատարանը, հաստատելով Շրջանային դատարանի հիմնավորումները, որոշել է, որ հայցվորի վտանգավորությունը անհրաժեշտ է դարձնում նրան կալանքի տակ պահելու անընդհատությունը: Հաշվի առնելով նրա գործած հանցանքները և ազատ արձակելուց հետո հանցանք գործելու հավանականությունը` հայցվորին կալանքի տակ պահելը համաչափ գործողություն է համարվել: Երկամյա ժամկետում նրա կալանքի համար որոշիչ հանգամանքներում նյութական փոփոխություն պետք չէ ակնկալել (ՔՕ Հոդված 67e § 3):
24. Համաձայն Բողոքարկման դատարանի` ՔՕ հոդված 67d §3-ը` ուղղված 1998 թ., սահմանադրական էր: Դատարանն ընդունել է, որ այն ժամանակ, երբ կարգադրվել էր հայցվորի կանխարգելիչ կալանքը, ամենաուշը տասը տարին լրանալուց հետո կալանքը պետք է դադարեցվեր: Սակայն ՔՕ Հոդված 2 §6-ը (տես` պարբերություն 48-ը ստորև) վերաբերում է հայցվորի վիճակի հետադարձ ուժով վատթարացմանը: Ինչ վերաբերում է այնպիսի ուղղիչ և կանխարգելիչ միջոցի, ինչպիսին է կանխարգելիչ կալանքը, ապա նման միջոցները չեն դասակարգվել որպես պատիժներ, այլ կանխարգելիչ միջոցներ են համարվել, ուստի չեն արգելվել ՀՕ Հոդված 103 §2-ով (տես` պարբերություն 61-ը ստորև)` որպես հետադարձ ուժով քրեական դրույթներ:
25. Նմանապես, հայցվորի` շարունակ կանխարգելիչ կալանքի տակ գտնվելը չէր խախտում օրենքի գերակայության մեջ ամրագրված հետադարձ ուժ ունեցող դրույթների արգելքը: Ծանրակշիռ հանրային շահի հիմքերը, այդ թվում` վտանգավոր իրավախախտներից հանրությանը պաշտպանելը, արդարացրել են ներկա գործով հետադարձ ուժ ունեցող նման դրույթների ընդունումը օրենսդիրի կողմից:
3. ԴՍԴ-ի որոշումը
26. 2001 թ. նոյեմբերի 26-ին հայցվորը, որին ներկայացնում էր փաստաբանը, բողոք է ներկայացրել ԴՍԴ` տասը տարվա ժամկետը լրանալուց հետո կանխարգելիչ կալանքի տակ շարունակ մնալու կարգադրության դեմ: Մասնավորապես, նա պնդում էր, որ այս որոշումները հիմնված են եղել ՔՕ Հոդված 67d § 3-ի վրա՝ փոփոխված 1998 թ., համաձայն որի` դատապարտված անձի կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի տևողությունը կարող է հետադարձ ուժով երկարաձգվել առավելագույնը տասը տարուց մինչև անսահմանափակ ժամանակ: Այսպիսով, այս դրույթը խախտել է ՀՕ Հոդված 103 § 2-ի մասով` հետադարձ ուժով պատժի դրույթը, օրենքի գերակայության մեջ ամրագրված հետադարձ ուժ ունեցող օրենսդրության արգելքը, համամասնության սկզբունքը և նրա ազատության իրավունքը՝ Հիմնական իրավունքի Հոդված 2 §2-ի երկրորդ նախադասությունը (տես` պարբերություն 57-ը ստորև): Բացի դրանից, վիճարկվող դրույթի պատճառով մերժել են նրա կալանքի պայմանների ցանկացած մեղմացում, որը նրան հնարավորություն կտար ենթադրելու, թե ինքն այլևս վտանգավոր չէ հանրության համար: Արդյունքը եղել է ցմահ բանտարկությունը՝ առանց ազատ արձակվելու հույսի:
27. 2004 թ. փետրվարի 5-ին ԴՍԴ-ի ութ դատավորից բաղկացած խորհուրդը դատական լսման ժամանակ, խորհրդակցելով հոգեբույժ փորձագետների և մի քանի բանտերի կառավարիչների հետ, մերժել է հայցվորի սահմանադրական բողոքը (թիվ 2 BvR 2029/01)` որպես անհիմն բողոք: Մանրամասն հիմնավորված իր գլխավոր դատավճռի մեջ (84 էջ) դատարանը որոշում է կայացրել, որ ՔՕ Հոդված 67d § 3-ը, ՔՕ Ներածական ակտի, 1998 թ. 1a(3) փոփոխված բաժնի հետ համակցված, համապատասխանում է ՀՕ-ին:
(ա) Ազատության իրավունքը
28. ԴՍԴ-ն որոշել է, որ ՔՕ Հոդված 67d § 3-ի վրա հիմնված կանխարգելիչ կալանքը համաչափ կերպով է սահմանափակում ազատության իրավունքը, որը պաշտպանվում է ՀՕ Հոդված 2 § 2-ով:
29. Դատարանը նշել է. ինչքան երկար է անձը պահվում կանխարգելիչ կալանքի տակ, այնքան ավելի խիստ են դառնում ազատությունից զրկելու հիմնավորումներին վերաբերող պահանջները: Այնուամենայնիվ, ՔՕ Հոդված 67d § 3-ը հաշվի է առնում տասը տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատության իրավունքի մեծ կարևորությունը: Այն ավելի բարձր չափորոշիչ է սահմանել վտանգված իրավական շահի (պաշտպանելով միայն տուժողների ֆիզիկական և մտավոր բարեկեցության հանդեպ սպառնալիքները) և հայցվորի վտանգավոր լինելու ապացույցի (պահանջելով պատշաճորեն հիմնավորված եզրակացություն` փորձառու արտաքին հոգեբույժ-փորձագետի կողմից) համար: Այն նաև կալանքի դադարեցումն է դարձրել կանոն և երկարաձգումը՝ բացառություն, ինչը պետք է օգտագործվեր որպես վերջին միջոց: Բացի դրանից, կանխարգելիչ կալանքի վերաբերյալ ընթացակարգային դրույթները (ՔՕ Հոդվածներ 67c § 1, 67d §§ 2 և 3 ու Հոդված 67e) նախատեսում են պարբերաբար վերանայում՝ որոշելու համար` անձի կալանքը կարող է կասեցվել կամ դադարեցվել: Ապագա վտանգավորության կանխատեսման համար կալանքի պայմանների մեղմացման հատուկ կարևորությամբ պայմանավորված՝ պատիժն իրականացնելու համար պատասխանատու դատարանին թույլ չի տրվել առանց բավարար հիմնավորման ընդունել կալանքի պայմանները մեղմացնելու` բանտի ղեկավարության մերժումը` որպես հնարավոր նախադրյալ կալանավորի կանխարգելիչ կալանքը դադարեցնելու համար:
30. Կանխարգելիչ կալանքը վրեժի միջոց չէ անցած հանցանքների համար, այլ հետագա հանցանքները կանխելու նպատակ ունի: Ուստի, Länder պետք է հավաստիացներ, որ կալանավորը կարող էր ամբողջությամբ բարելավել իր կալանքի պայմանները` բանտի պահանջներին համապատասխան:
(բ) Հետադարձ ուժ ունեցող քրեական օրենքների արգելումը
31. Այնուհետ ԴՍԴ-ն որոշել է, որ ՔՕ Հոդված 67d § 3-ը, ՔՕ ներածական ակտի 1a(3) բաժնի հետ չի խախտել ՀՕ Հոդված 103 § 2-ը: Այդ Հոդվածով նախատեսված` քրեական օրենքները հետադարձ ուժով կիրառելու բացարձակ արգելքը չի ներառում ուղղիչ և կանխարգելիչ միջոցները, որոնցից է ՔՕ-ով նախատեսված կանխարգելիչ կալանքը:
32. Մեկնաբանելով Հիմնական օրենքի /ՀՕ/ Հոդված 103 § 2-ի «պատժված» և «պատժելի արարք» հասկացությունները` ԴՍԴ-ն որոշել է, որ հոդվածը վերաբերում է միայն Պետական միջոցներին, որոնք արտահայտում են ապօրինի և հանցավոր արարքի անկախ ցենզուրան և ներառում են պատժի կիրառում՝ մեղքի փոխհատուցման համար: Հաշվի առնելով ՀՕ Հոդված 103 § 2-ի նպատակը, այն չի վերաբերում այլ պետական միջոցներին, որոնք կապ ունեն անձանց իրավունքների հետ:
33. Մասնավորապես, ՀՕ Հոդված 103 § 2-ը չի վերաբերում ուղղիչ և կանխարգելիչ միջոցներին, որոնք միշտ ընկալվել են որպես ՔՕ պատիժների երկակի համակարգից և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցներից տարբերվող պատիժներ: Այն փաստը, որ մի միջոց կապվում է մի ապօրինի արարքի հետ կամ առաջ բերում ազատության իրավունքի զգալի միջամտություն, դեռ բավարար չէ: Ի տարբերություն պատժի` կանխարգելիչ կալանքը նպատակ չունի պատժելու քրեական մեղքի համար, այլ զուտ կանխարգելիչ միջոց է` հանրությանը վտանգավոր իրավախախտից պաշտպանելու համար: Ուստի, կանխարգելիչ կալանքը շոշափված չէր Հոդված 103 § 2-ում, չնայած այն ուղղակիորեն կապված էր իրավախախտման որակման հետ:
(գ) Օրենքի գերակայության ներքո օրինական ակնկալիքների պաշտպանություն
34. Այս հարցի վերաբերյալ վեցը երկուսի դեմ ձայներով ԴՍԴ-ն որոշել է, որ կալանքի առավելագույն ժամկետի վերացումը այն դեպքում, երբ կանխարգելիչ կալանքը կարգադրված էր առաջին անգամ, և համապատասխան դրույթի կիրառումը (ՔՕ Հոդված 67d § 3-ը ՝ մեկնաբանված ՔՕ Ներածական ակտի 1a(3) բաժնի հետ) այն հանցագործների հանդեպ, ովքեր պահվել են կանխարգելիչ կալանքի տակ նախքան դրա գործարկվելը և ուժի մեջ մտնելը, և նրանց հանդեպ, ովքեր դեռ ամբողջությամբ չեն կրել պատիժը, համահունչ են եղել արդարացված երաշխիքների պաշտպանության հետ օրենքի գերակայությամբ կառավարվող պետության մեջ (Հոդված 2 § 2՝ մեկնաբանված ՀՕ Հոդված 20 § 3-ի հետ, տես` պարբերություն 59-ը ստորև):
35. Դատարանը շեշտել է, որ ՔՕ Հոդված 67d § 3-ը` ուղղումներով, հետադարձ ուժով չի փոխել իրավախախտմանը վերաբերող իրավական հետևանքները, ինչպես դա ֆիքսված է դատավճիռը կայացնող դատարանի վերջնական վճռի մեջ: Միշտ էլ դատարանների իրավասության տակ է եղել դատավճիռների կայացումը. դատարանն է լիազորված որոշելու, թե որքան ժամանակ է մեղադրված անձը պահվելու կանխարգելիչ կալանքի տակ:
36. Ինչևիցե, կանխարգելիչ կալանքի տակ պահելու առաջին ժամկետի առավելագույն տևողությունը, ինչպես ասված էր ՔՕ Հոդված 67d §§ 1 և 3-ի հին տարբերակում, կալանավորներին հիմքեր էր տալիս ազատություն ակնկալել տասը տարին լրանալուց հետո: Այնուամենայնիվ, համաձայն ՔՕ Հոդված 2 § 6-ի (տես` պարբերություն 48-ը ստորև), կանխարգելիչ կալանքի առավելագույն տասնամյա ժամկետը, ինչպես մնացած բոլոր ուղղիչ և կանխարգելիչ միջոցները, հենց սկզբից օրենքի մեջ ենթակա է եղել փոփոխման:
37. Նժարի վրա դնելով ներգրավված շահերը՝ ԴՍԴ-ն եզրակացրել է, որ օրենսդիրի պարտականությունը՝ պաշտպանելու հասարակության անդամներին իրենց կյանքի, առողջության և սեռական անբիծության դեմ կատարվող միջամտությունից, ավելի ծանրակշիռ է, քան կալանավորի վստահությունը տասնամյա ժամկետի համար անընդհատ դիմումի հանդեպ: Ինչպես ՔՕ Հոդված 67d § 3-ն էր ձևակերպված` որպես կանոնից բացառություն և դրան կից ընթացակարգային երաշխիքների լույսի ներքո, դրա հետադարձ ուժով կիրառումն անհամաչափ չէր:
(դ) Մարդկային արժանապատվություն
38. Այնուհետ ԴՍԴ-ն որոշել է, որ անձի մարդկային արժանապատվությունը, ինչպես ամրագրված է ՀՕ Հոդված 1 § 1-ում, սահմանադրական պահանջ չէր պարտադրում, որ լինի ֆիքսված առավելագույն ժամկետ մեղադրված անձի կանխարգելիչ կալանքի համար: Անձի արժանապատվությունը չի ոտնահարվում կանխարգելիչ կալանքի նույնիսկ երկար ժամկետով, եթե դա անհրաժեշտ է նրա` շարունակ վտանգավոր լինելու պատճառով: Սակայն կանխարգելիչ կալանքի նպատակը պետք է լինի կալանավորվածներին վերականգնելը և բանտից դուրս պատասխանատու կյանքի համար նախապատրաստելը: Մարդու արժանապատվությունը պահանջում է օրենքներ և գործարկման ծրագրեր, որոնք կալանավորներին իրական հույսեր կտան` ազատությունը վերականգնելու համար:
39. Կանխարգելիչ կալանքն իր ներկա ձևով բավարարում էր այս պահանջները: Վճիռների իրականացման համար պատասխանատու դատարանները պետք է քննեն նախքան մեղադրված անձի բանտարկության ժամկետի լրանալը (ՔՕ Հոդված 67c § 1) և հետո, նվազագույնը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ (ՔՕ Հոդված 67e § 2) միջնորդել, թե կիրառված միջոցը կարող է կասեցվել: Եթե տասը տարին անցկացվել է կանխարգելիչ կալանքի տակ, ապա միջոցը հայտարարվել է ավարտված ՔՕ Հոդված 67d § 3-ի համաձայն` եթե առանձնահատուկ վտանգներ չեն մնացել: Գործնականում, կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձինք որոշակի տևական ժամանակ բանտում անցկացնելուց հետո ազատ են արձակվում:
(ե) Օրինական դատավորի իրավասության ոլորտից հեռացումը
40. Վերջապես, ԴՍԴ-ն որոշեց, որ օրինական դատավորի իրավասության ոլորտից հեռացնելու արգելքը, ինչպես երաշխավորված է ՀՕ Հոդված 101 § 1-ով (տես` պարբերություն 60-ը ստորև), չի կիրառվել: Քրեական օրենսգրքի Հոդված 67d § 3-ը ավելորդ չի համարել դատարանի որոշումը կանխարգելիչ կալանքի շարունակման վերաբերյալ, որը հաշվի է առել քննվող գործի բոլոր հանգամանքները:
Գ. Հայցվորի դեմ կանխարգելիչ կալանքի կարգադրության գործնական կիրառումը
41. Շվալմշտատ բանտում կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես հայցվորն է, բանտարկյալներից առանձին շենքում են կրում իրենց պատիժը: Նրանք որոշակի առավելություններ ունեն՝ պատիժը կրող հանցագործների հետ համեմատած: Օրինակ`իրավունք ունեն կրելու և լվանալու իրենց սեփական հագուստը և ունենալու ավելի շատ գրպանի գումար: Նրանք կարող են սպորտով զբաղվել առանձին մարզասրահում և ամեն օր մի քանի ժամ մնալ բակում: Նրանք կարող են իրենց ավելի հարմարավետ բանտախցերը կահավորել լրացուցիչ կահույքով ու սարքերով և այցելության ավելի երկար ժամեր ունենալ:
42. Ինչ վերաբերում է հասարակությանը վերաինտեգրվելու միջոցներին, Շվալմշտատ բանտում կանխարգելիչ կալանքի տակ պահվող անձանց, ինչպես այլ բանտերում պահվողներին, առաջարկվում են ամենշաբաթյա քննարկման խմբեր, որոնք մտքեր են առաջարկում զվարճալի միջոցառումների և առօրյա կյանքը ձևավորելու համար: Բացի դրանից, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ անցկացվում են անհատական քննարկումներ՝ բարելավելու համար կալանավորի ինտեգրումը խմբին և բնակելի խմբին, որի նպատակն է, ի թիվս այլ հարցերի, խթանել կալանավորներին` ընդունելու առաջարկվող բուժումը: Ավելի արտահայտված վայրերում կալանավորներին առաջարկվում են անհատական թերապիայի սեանսներ` հրավիրված թերապևտի հետ կամ խմբակային թերապիա մեկ այլ բանտի սոցիալ-թերապևտիկ բաժնում: Կալանավորը նույնպես կարող է հերթապահ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի հետ խորհրդատվություն խնդրել` ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար:
43. Հայցվորը թերապիա է ստացել կանխարգելիչ կալանքի տակ պահվելուց ի վեր: 1993 թ. սկզբից նա հոգեբանի կողմից անցկացվող թերապիայի սեանսների է մասնակցել Շվալմշտատ բանտում: 2000 թ. սեպտեմբերից մինչև 2003 թ. մարտը նա հրավիրված հոգեբանի կողմից պարբերաբար անցկացվող անհատական թերապիայի սեանսների է մասնակցել: Ավարտված թերապիայի շարունակությունն այդ ժամանակ այլևս նշանակված չէր: Բացի դրանից, հայցվորը կանոնավոր պարբերականությամբ քննվել է հոգեբույժի կողմից, որպեսզի գնահատվի նրա վտանգավորությունը և թույլ տրվի համապատասխան բանտային ռեժիմի մեղմացում: Ինչ վերաբերում է հայցվորի կանխարգելիչ կալանքի պայմանների մեղմացմանը, նրան տվյալ ժամանակահատվածում տարեկան մի քանի անգամ տրվել են հսկողության տակ կարճաժամկետ արձակուրդներ (Ausführungen): Նրան պարբերաբար (միջինը` ամսական երեք անգամ) այցելում է հարսնացուն, ում հետ նշանված է 2005 թվականից: Հայցվորը կարճ ընդմիջումներով աշխատել է բանտում և ներկա պահին աշխատում է բանտի փականագործական արհեստանոցում, մոտավորապես 350-543 եվրո ամսական մաքուր եկամտով:
44. Համաձայն հոգեբույժ-փորձագետի եզրակացության և 2006 թ. սեպտեմբերին հոգեբանի լրացուցիչ եզրակացության` հայցվորը կարևոր քայլեր է կատարել հասարակությանը վերաինտեգրվելու ուղղությամբ` մասնավորապես երես թեքելով իր քրեական ինքնությունից, որը նրա մեջ զարգացել էր մանկությունից, և փորձելով մտածել՝ նախքան գործելը: Նրա նոր հարաբերությունը հարսնացուի հետ կարելի է դիտարկել որպես լրացուցիչ դրական զարգացում, որը կբարելավի նրա սոցիալական պայմանները, եթե ազատ արձակվի բանտից: Այնուամենայնիվ, այս միտումը դեռ չի կայունացել: Մյուսների հանդեպ լոյալության և կարեկցանքի պակասը դեռ առկա է: Դա կրկին արտահայտվել է, երբ 2005 թ. հայցվորը բռունցքով հարվածել էր նույն խցում գտնվող բանտարկյալի դեմքին՝ հացաթխման կաղապարի շուրջ վիճաբանությունից հետո: Փորձագետն առաջարկել է պահպանել և զգուշորեն շարունակել ընթացիկ միջոցների կիրառումը` մեղմացնելու համար հայցվորի կանխարգելիչ կալանքի պայմանները:
II. Առնչվող ներպետական, համեմատական ու միջազգային օրենքը և գործելակերպը
Ա. Ներպետական օրենքը և գործելակերպը
1. Ուղղիչ և կանխարգելիչ պատիժներն ու միջոցները
45. Գերմանիայի ՔՕ-ն տարանջատում է հանցավոր արարքների համար սահմանվող պատիժը (Strafen) և այսպես կոչված` ուղղիչ ու կանխարգելիչ միջոցները (Maßregeln der Besserung und Sicherung): Պատիժների այս երկակի համակարգը, որի ներդրումը հաշվի է առնվել և քննարկվել` սկսած 19-րդ դարի վերջից, 1933 թ. նոյեմբերի 24-ին մտցվել է ՔՕ-ի մեջ` վտանգավոր կրկնահանցագործների և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցների վերաբերյալ ակտով (Կրկնահանցագործների վերաբերյալ Ակտ – Gesetz gegen gefährliche Gewohnheitsverbrecher und über Maßregeln der Besserung und Sicherung): Կանխարգելիչ կալանքի կանոնները ըստ էության մնացել են անփոփոխ 1945 թվականից հետո էլ և 1969 թվականից սկսած` ենթարկվել են օրենսդիրի կողմից սահմանված մի քանի բարեփոխումների:
46. Պատիժները (տես` ՔՕ Հոդված 38 և հաջորդը) բաղկացած են հիմնականում բանտարկումներից և տուգանքներից: Պատիժը ֆիքսված է՝ համաձայն մեղադրյալի մեղքի (ՔՕ Հոդված 46 § 1):
47. Ուղղիչ և կանխարգելիչ միջոցները (տես` ՔՕ Հոդված 61 և հաջորդը) հիմնականում հոգեբուժական հիվանդանոցում (ՔՕ Հոդված 63) կամ ապատոքսիկացման հիվանդանոցում տեղավորելը (ՔՕ Հոդված 64) կամ կանխարգելիչ կալանքի տակ պահելն (ՔՕ Հոդված 66) են: Այս միջոցների նպատակն է վերականգնել վտանգավոր հանցագործներին կամ հանրությանը պաշտպանել նրանցից: Այս միջոցները կարող են կարգադրվել հանցագործներին՝ ի լրումն նրանց պատժի (համեմատել` Հոդվածներ 63 և հաջորդը): Սակայն դրանք պետք է համաչափ լինեն իրավախախտի գործած կամ սպասվող հանցանքի ծանրությանը կամ դրանց վտանգավորությանը: (ՔՕ Հոդված 62):
48. ՔՕ դրույթների ժամանակավոր կիրառումը կախված է այն բանից` դրանք առնչվում են պատիժներին, թե ուղղիչ ու կանխարգելիչ միջոցներին: Պատիժը սահմանվում է այն օրենքով, որն ուժի մեջ է հանցանքը գործելու ժամանակ (ՔՕ Հոդված 2 § 1): Եթե հանցագործությանը համապատասխան գործող օրենքը փոփոխվում է նախքան դատարանի վճիռը, ապա ավելի մեղմ օրենքն է կիրառվում (Հոդված 2 § 3): Մյուս կողմից, ուղղիչ ու կանխարգելիչ միջոցներին առնչվող որոշումները հիմնվում են որոշումը կայացնելու ժամանակ գործող օրենքի վրա, եթե օրենքն այլ բան չի նախատեսում (Հոդված 2 § 6):
2. ՔՕ և քրեական դատավարության օրենսգրքի` կանխարգելիչ կալանքը կառավարող դրույթները
(ա) Կանխարգելիչ կալանքի կարգադրությունը
49. Դատավճիռը կայացնող դատարանը կարող է որոշակի հանգամանքների ճնշման ներքո՝ ի լրումն հանցավորի ազատազրկման, կարգադրել նրա կանխարգելիչ կալանքը, եթե պարզվի, որ հանցագործը վտանգ է ներկայացնում հանրության համար (ՔՕ Հոդված 66):
50. Մասնավորապես, դատավճիռ կայացնող դատարանը կարգադրում է կանխարգելիչ կալանքն ի լրումն պատժի, եթե անձը դատապարտվում է դիտավորյալ հանցագործության համար նվազագույնը երկու տարի ազատազրկման և, եթե սահմանված մյուս պայմանները բավարարվում են: Նախ, օրինախախտը պետք է նախքան նոր հանցանքի կատարումը արդեն երկու անգամ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված լինի, յուրաքանչյուր անգամ` նվազագույնը մեկ տարի ազատազրկման: Երկրորդ` օրինախախտը պետք է նախկինում բանտարկված լինի կամ պետք է առնվազն երկու տարի ուղղիչ և կանխարգելիչ միջոցով բանտարկված լինի: Երրորդ, հանցագործի և նրա արարքների համապարփակ գնահատումը պետք է բացահայտի ծանր հանցանքներ գործելու նրա միտվածությունը, հատկապես նրանց, ովքեր ծանր ֆիզիկական և մտավոր կամ լուրջ տնտեսական վնաս են պատճառում տուժողներին: Այդ հանցագործը հանրության համար վտանգ է ներկայացնում (տես` Հոդված 66 § 1):
51. ՔՕ Հոդված 67c-ն կառավարում է դատապարտված անձանց կանխարգելիչ կալանքի կարգադրությունները, որոնք անմիջապես չեն իրականացվել կարգադրող վճռի վերջնական դառնալուց հետո: Հոդվածի Պարբերություն 1-ը նախատեսում է, որ եթե բանտարկման ժամկետն իրականացվում է նախքան միաժամանակ կարգադրված կանխարգելիչ կալանքի տակ առնելը, ապա դատաճիռների իրականացման համար պատասխանատու դատարանը (այսինքն Շրջանային դատարանի հատուկ Պալատը՝ բաղկացած երեք արհեստավարժ դատավորներից, տես` Դատարանի կազմավորման ակտի 78a և 78b(1) բաժինները) պետք է վերանայի, մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, արդյոք այդ անձի կանխարգելիչ կալանքը դեռ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով դրա նպատակը: Եթե այդպես չէ, ապա կասեցվում է փորձնական ժամկետով կանխարգելիչ կալանքի իրականացման կարգադրությունը. անձի վարքագծի վերահսկումը (Führungsaufsicht) սկսվում է կասեցմամբ:
(բ) Կանխարգելիչ կալանքի տևողությունը
(i) Դրույթն ուժի մեջ էր նախքան 1998թ հունվարի 31-ը
52. Հայցվորի իրավախախտման և դատապարտման ժամանակ ՔՕ Հոդված 67d-ը, որքանով որ առնչվում է, շարադրված էր հետևյալ կերպ.
Հոդված 67d Կալանքի տևողությունը
“(1) Ապատոքսիկացման հիվանդանոցում կալանքը չի կարող գերազանցել երկու տարին և կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետը չի կարող գերազանցել տասը տարին...
(2) Եթե առավելագույն տևողության դրույթ չկա, կամ եթե ժամկետը դեռ չի լրացել, ապա դատարանը կասեցնում է կալանքի կարգադրության հետագա իրականացումը փորձնական ժամկետով, քանի դեռ հիմնավոր պատճառներ կան ստուգելու համար` արդյոք կալանավորը կարող է ազատ արձակվել` առանց հետագայում ապօրինի արարքներ կատարելու մտայնության: Կասեցումն ավտոմատ կերպով առաջ է բերում հանցագործի վարքի վերահսկում:
(3) Եթե առավելագույն ժամկետը լրացել է, ապա կալանավորը ազատ է արձակվում:
Դրանով միջոցի կիրառումը դադարում է”:
(ii) Ուղղումներով դրույթն ուժի մեջ է 1998թ հունվարի 31-ից
53. 1998 թ. հունվարի 26-ին Սեռական և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի ակտով (Gesetz zur Bekämpfung von Sexualdelikten und anderen gefährlichen Straftaten) ՔՕ Հոդված 67d-ում ուղղումներ են մտցվել հայցվորի` առաջին անգամ կանխարգելիչ կալանքի տակ գտնվելու ժամանակի վերաբերյալ: Ակտը ուժի մեջ է մտել 1998 թ. հունվարի 31-ին: Ուղղված դրույթը, որքանով որ առնչվում է խնդրին, նախատեսում է.
Հոդված 67d Կալանքի տևողությունը
“(1) Ապատոքսիկացման հիվանդանոցում կալանքը չի կարող գերազանցել երկու տարին...
(2) Եթե առավելագույն տևողության դրույթ չկա, կամ եթե ժամկետը դեռ չի լրացել, ապա դատարանը կասեցնում է կալանքի կարգադրության հետագա իրականացումը փորձնական ժամկետով, քանի դեռ կան հիմնավոր պատճառներ` ստուգելու համար. արդյոք կալանավորը կարող է ազատ արձակվել `առանց հետագայում ապօրինի արարքներ կատարելու մտայնության: Կասեցումն ավտոմատ կերպով առաջ է բերում հանցագործի վարքի վերահսկում:
(3) Եթե անձը տասը տարի անցկացրել է կանխարգելիչ կալանքի տակ, ապա դատարանը միջոցը ավարտված է հայտարարում, եթե վտանգ չկա, որ կալանավորն իր քրեական հակվածությունների պատճառով ծանր հանցագործություններ կգօրծի ՝ զգալի հոգեբանական և ֆիզիկական վնաս պատճառելով տուժողներին: Դադարեցումն ավտոմատ կերպով առաջ է բերում հանցագործի վարքի վերահսկում” :
54. Ինչ վերաբերում ՔՕ Հոդված 67d-ի ratione temporis ուղղված տարբերակին, ՔՕ ներածական ակտում, որքանով որ առնչվում է խնդրին, ասված է.
Բաժին 1a Կանոնների կիրառելիությունը կանխարգելիչ կալանքի նկատմամբ
“(3) ՔՕ Հոդված 67d-ն՝ ուղղված 1998 թ. հունվարի 26-ի Սեռական և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի ակտով (Federal Gazette I, էջ 160), կիրառվում է առանց սահմանափակման”:
55. Հաշվի առնելով դատական քննությունը, որը պահանջվում էր ՔՕ Հոդված 67d § 3-ով և Հոդված 67d § 2-ի ներքո հետագա որոշումներով, Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 463 § 3-ով՝ ուղղված Սեռական և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի ակտով, պարտադիր է, որ դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարանը և՛ խորհրդակցի փորձագետի հետ, թե արդյոք հավանական է, որ դատապարտվածը ծանր հանցանքներ գործի ազատ արձակվելուց հետո, և՛ պաշտպան նշանակի նրան ներկայացնելու համար:
(գ) Դատապարտված անձի կանխարգելիչ կալանքի վերանայում
56. Ի լրումն ՔՕ հոդված 67c § 1 և 67d §§ 2d 3, ՔՕ Հոդված 67e-ն նախատեսում է վերանայել դատապարտված անձի կանխարգելիչ կալանքը: Դատարանը կարող է վերանայել ցանկացած ժամանակ՝ արդյո՞ք կանխարգելիչ կալանքի հետագա իրականացումը պետք է փորձնական կասեցվի: Դատարանը պարտավոր է այդպես անել ֆիքսված ժամանակահատվածում (Հոդված 67e § 1): Կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձանց համար այս ժամկետը երկու տարի է (Հոդված 67e § 2): Դատարանը կարող է կրճատել այս ժամկետը, բայց կարող է նաև պայմաններ դնել օրենքով սահմանված ժամկետում վերանայելու համար, որից առաջ վերանայման դիմումն անընդունելի կլինի (Հոդված 67e §3):
3. ՀՕ դրույթները և ԴՍԴ-ի նախադեպային իրավունքը
57. ՀՕ Հոդված 2 § 2-ի երկրորդ նախադասությունը նախատեսում է, որ անձի ազատությունն անխախտելի է:
58. Համաձայն ՀՕ Հոդված 20 § 3-ի` օրենսդրությունը սահմանափակվում է սահմանադրական կարգով, իսկ գործադիրը և դատականը՝ օրենքով և արդարադատությամբ:
59. Համաձայն ԴՍԴ-ի լավ հիմնավորված նախադեպային իրավունքի` ՀՕ Հոդված 2 § 2-ը Հոդված 20 § 3-ի հետ պաշտպանում է օրինաչափ ակնկալիքներն օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրում: Օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ այն առումով, որ դրա իրավական հետևանքները չեն երևում մինչև այն չհրապարակվի, դրա սահմանումներն անդրադառնում են դեպքերի, որոնք “գործի են դրվել” նախքան այն կհրապարակվի (այսպես կոչված` unechte Rückwirkung, տես` ԴՍԴ-ի որոշումները համանուն որոշումների ժողովածուի մեջ (BVerfGE), հատոր 72, էջ 200
և հաջորդը, 242-ը, հատոր 105, էջ 17 և հաջորդը, 37 և հաջորդը): Այս առումով հաշվի առնելով հետադարձ ուժ ունեցող օրենքները` իրավական վստահության սկզբունքներին և օրինաչափ ակնկալիքների պաշտպանությանն ընդհանուր առաջնահերթություն չի տրվում օրենսդիրի մտադրության հանդեպ` փոխելու գործող իրավական կարգը՝ արձագանքելով փոփոխվող հանգամանքներին: Օրենսդիրը կարող է հետադարձ ուժով նման օրենքներ գործադրել, եթե ընդհանուր շահի համար օրենսդրության նպատակի կարևորությունն ավելի ծանրակշիռ լինի, քան օրինաչափ ակնկալիքները պաշտպանելու շահի կարևորությունը (տես` ԴՍԴ վճիռը քննվող գործում, էջ 70-73` շատ հղումներով իր նախադեպային իրավունքին):
60. Համաձայն ՀՕ Հոդված 101 § 1-ի` ոչ ոք չի կարող հեռացվել օրինական դատավորի իրավասության ոլորտից:
61. ՀՕ Հոդված 103 § 2-ով` արարքը կարող է պատժվել միայն, եթե դրա պատժելի լինելը սահմանվում է օրենքով՝ նախքան արարքի կատարվելը:
4. Կանխարգելիչ կալանքի կարգադրությունների իրականացմանն առնչվող կանոններն ու պրակտիկան
(ա) Պատժաչափի ակտի իրականացում
62. Դատավճիռների իրականացման (դաշնային) ակտը (Strafvollzugsgesetz) կանոններ է սահմանում բանտերում ազատազրկման դատավճիռները և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցներն իրականացնելու համար՝ խնդրո առարկա անձանց ազատությունից զրկելով (տես` Ակտի բաժին 1-ը): Դրա դրույթները կիրառելի էին բոլոր Länder-ում մինչև 2007 թ. դեկտեմբերի 31-ը: Այդ ժամանակից սկսած` Länder-ն իրավունք ունի այս հարցերի վերաբերյալ օրենքներ ստեղծելու: Որքանով որ նրանք արդեն օգտագործել են այս իրավունքը, Länder-ի սահմանած դրույթները կանխարգելիչ կալանքի կարգադրության իրականացման վերաբերյալ էականորեն չեն տարբերվում նրանցից, որոնք սահմանված են Դատավճիռների իրականացման ակտում:
63. Դատավճիռների իրականացման ակտի բաժին 2-ը վերաբերում է բանտարկման դատավճռի իրականացմանը: Բանտարկման դատավճռի իրականացման ժամանակ կալանավորը պետք է կարողանա սոցիալապես պատասխանատու կյանք վարել՝ առանց հանցանք գործելու (իրականացման նպատակ՝ առաջին նախադասություն): Բանտարկման դատավճիռն իրականացնելու ակտի նպատակն է նաև հանրությունը պաշտպանել հետագա հանցանքներից (երկրորդ նախադասություն):
64. Բանտարկման դատավճռի իրականացման ակտի 129-135 բաժինները պարունակում են հատուկ կանոններ կանխարգելիչ կալանքի իրականացման կարգադրանքների վերաբերյալ: 129 բաժինը նախատեսում է, որ կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձինք պետք է պահվեն ապահով պայմաններում, որպեսզի հանրությունը պաշտպանված լինի (առաջին նախադասություն): Նրանց պետք է օգնություն տրամադրել, որպեսզի վերահարմարվեն բանտից դուրս կյանքին (երկրորդ նախադասություն): Եթե այլ բան նախատեսված չէ (Ակտի 131-135 բաժիններում), ապա բանտարկման դատավճռի իրականացման վերաբերյալ դրույթները կիրառվում են անհրաժեշտ փոփոխություններով` կանխարգելիչ կալանքի նկատմամբ (Ակտի Բաժին 130):
65. Համաձայն Դատավճիռների իրականացման ակտի 131-րդ բաժնի, այն հաստատությունների կահավորանքը, որտեղ անձանց պահում են կանխարգելիչ կալանքի տակ, հատկապես բանտախցերում, և նրանց բարեկեցությանը նպաստող հատուկ միջոցները պետք է նախատեսված լինեն` օգնելու կալանավորներին իրենց կյանքն այնտեղ կազմակերպել ողջամտորեն, և պաշտպանելու նրանց երկարաժամկետ ազատազրկման պատճառած վնասից: Նրանց անձնական կարիքները պետք է հնարավորին չափ հաշվի առնել: Ակտի 132-րդ բաժինը սահմանում է, որ կալանավորները կարող են կրել իրենց սեփական հագուստը և օգտագործել իրենց սեփական անկողնու սպիտակեղենը, եթե դա չի արգելվում անվտանգության տեսանկյունից, և պայմանով, որ նրանք հոգան դրանք լվանալու և պարբերաբար փոխելու ծախսերը: Բացի դրանից, վերոհիշյալ Ակտի 133-րդ հոդվածով կալանավորներին թույլատրվում է զբաղվել վճարովի աշխատանքով, եթե դա ծառայում է ազատ արձակումից հետո վճարովի զբաղվածության համար անհրաժեշտ հմտությունների փոխանցման, պահպանման և խթանման խնդրին: Նրանք նաև ստանում են գրպանի փող: Համաձայն Ակտի 134-րդ բաժնի` կալանքի պայմանները կարող են մեղմացվել, և հատուկ մեկամսյա ազատ արձակում կարող է շնորհվել, որպեսզի ստուգեն կալանավորների պատրաստվածությունը և նախապատրաստեն նրանց ազատ արձակմանը:
66. Դատավճիռների իրականացման ակտի 140(1)-րդ բաժինը սահմանում է, որ կանխարգելիչ կալանքը կրում են կամ առանձին հաստատությունում, կամ բանտի առանձին թևում՝ ազատազրկման վճիռն իրականացնելու համար:
(բ) Վիճակագրական նյութ
67. Համաձայն Կառավարության ներկայացրած վիճակագրական նյութի, որը չի վիճարկվել հայցվորի կողմից` Գերմանիայի դատավճիռ կայացնող դատարանները 2005 թվականին ընդհանուրը 75 կանխարգելիչ կալանքի կարգադրություն են տվել, որոնցից 42-ը վերաբերում են սեռական բնույթի հանցանք գործած անձանց: 2007 թ. մարտի 31-ին Գերմանիայում ընդհանուրը 415 անձ էր պահվում կանխարգելիչ կալանքի տակ: 2002 թ. կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի միջին տևողությունը 2 տարի 3 ամսից մինչև 7 տարի էր Länder-ում: Այդ տարի առաջին անգամ կանխարգելիչ կալանքի ենթարկված 261 անձանց վրա տարածվեց կանխարգելիչ կալանքի առավելագույն` տասը տարվա ժամկետի վերացումը՝ համաձայն ՔՕ Հոդված 67d § 3-ի, մեկնաբանված` ՔՕ Ներածական ակտի 1a(3) բաժնի հետ՝ 1998 թ. ուղղումներով: 2008 թ. 70 անձի վրա դեռևս տարածվում էր օրենքի այդ փոփոխությունը, և նրանք կանխարգելիչ կալանքի տակ մնացին ավելի քան տասը տարի:
68. Համաձայն Կառավարության ներկայացրած վիճակագրական նյութի, որը չվիճարկվեց հայցվորի կողմից` 2006 թ. Գերմանիան 100.000 բնակչի հաշվով ուներ 95 բանտարկյալ, մինչդեռ Էստոնիայում նույնքան բնակչի հաշվով 333 բանտարկյալ կար, Չեխիայի Հանրապետությունում`185-ը, Իսպանիայում` 149-ը, Անգլիայում և Ուելսում` 148-ը, Ֆրանսիայում` 85-ը, Շվեյցարիայում` 83-ը, Դանիայում` 77-ը և Նորվեգիայում` 66-ը: Բացի դրանից, համաձայն 2007 թ. դեկտեմբերի 12-ի Եվրախորհրդի Տարեկան քրեական վիճակագրության հետազոտության (PC-CP (2007) 9 prov. 2, էջ 47), 2006 թ. սեպտեմբերի 1-ի տվյալներով` տասը տարուց ավելի, ներառյալ` ցմահ ազատազրկվածները, բանտարկվածների ընդհանուր քանակը Գերմանիայում 2.907 էր, էստոնիայում՝ 402, Չեխիայի Հանրապետությունում՝ 1.435, Իսպանիայում՝ 3.568, Անգլիայում և Ուելսում՝ 12.049, Ֆրանսիայում՝ 8.620, Դանիայում՝ 172 և Նորվեգիայում՝ 184:
Բ. Համեմատական իրավունք
1.Վտանգավոր իրավախախտներից հանրությունը պաշտպանելու համակարգեր
69. Համաձայն դատարանում ներկայացված տեղեկության և նյութերի` ԵԽ անդամ պետություններն ընտրել են տարբեր ձևեր` հանրությունը պաշտպանելու համար այն դատապարտյալ հանցագործներից, ովքեր հանցանքի ժամանակ գործել են ամբողջ քրեական պատասխանատվությամբ (ինչպես վարվել էր հայցվորը համապատասխան ժամանակ), և ովքեր կալանքից ազատ արձակումից հետո հետագա ծանր հանցանքներ գործելու ռիսկի տակ են, ուստի վտանգ են ներկայացնում հանրության համար:
70. Բացի Գերմանիայից, Կոնվենցիայի անդամ` նվազագույնը յոթ այլ պետություններ ընդունել են կանխարգելիչ կալանքի համակարգը դատապարտյալ հանցագործների նկատմամբ, ովքեր հոգեկան հիվանդներ չեն համարվում, այլ կերպ ասած` ովքեր հանցանք/ներ/ կատարելիս գործել են ամբողջ պատասխանատվությամբ, և ովքեր հանրության համար համարվում են վտանգավոր, քանի որ հակված են նորից հանցանք գործելու: Այդ պետություններն են՝ Ավստրիա (տես` Ավստրիայի ՔՕ Հոդվածներ 23 ու հաջորդը և 47 ու հաջորդը, և Ավստրիայի Քրեական դատավարության օրենսգրքի /ՔԴՕ/ Հոդված 435 և հաջորդը), Դանիան (տես` Դանիայի ՔՕ հոդվածներ 70 և հաջորդը), Իտալիան (տես` Իտալիայի ՔՕ հոդվածներ 199 և հաջորդը), Լխտենշտեյնը (տես Լխտենշտեյնի ՔՕ հոդվածներ 23 և հաջորդը և 47 ու Լխտենշտեյնի ՔԴՕ Հոդվածներ 345 և հաջորդը), Սան Մարինոն (տես Սան Մարինոյի ՔՕ Հոդվածներ 121 և հաջորդը), Սլովակիան (տես Սլովակիայի ՔՕ Հոդվածներ 81 և 82) և Շվեյցարիան (տես Շվեյցարիայի ՔՕ Հոդվածներ 56 և հաջորդը): Այս պետություններում կանխարգելիչ կալանքը, որպես կանոն, կարգադրվում է դատավճիռ կայացնող դատարանների կողմից և սովորաբար իրականացվում է, երբ խնդրո առարկա անձինք բանտում կրում են իրենց պատիժը (բացառությամբ Դանիայի, որտեղ կանխարգելիչ կալանքը կարգադրվում է բանտային պատժի փոխարեն): Կալանավորների վտանգավորությունը վերանայվում է պարբերաբար, և նրանք փորձաշրջանով ազատ են արձակվում, եթե այլևս հանրության համար վտանգավոր չեն:
71. Ինչ վերաբերում է պատիժը կրելու վայրին և տևողությանը, կանխարգելիչ կալանքի ենթակա անձինք տեղավորվում են հատուկ հաստատություններում՝ Ավստրիայում (տես` Ավստրիայի ՔՕ Հոդված 23), Լխտենշտեյնում (տես` Լխտենշտեյնի ՔՕ Հոդված 23), Սան Մարինոյում (տես` Սան Մարինոյի ՔՕ Հոդվածներ 121 և հաջորդը), Սլովակիայում (տես` Սլովակիայի ՔՕ Հոդված 81) և Շվեյցարիայում (տես` Շվեյցարիայի ՔՕ Հոդված 64): Չնայած Իտալիայի օրենքը նույնպես նախատեսում է կանխարգելիչ կալանքի անցկացումը հատուկ հաստատություններում (համեմատեք Իտալիայի ՔՕ Հոդվածներ 215 և հաջորդը), սակայն պարզվում է, որ գործնականում այդ հաստատություններն այլևս գոյություն չունեն և նման անձանց պահում են սովորական բանտում՝ հատուկ կալանքի ռեժիմի պայմաններում: Դանիայում վտանգավոր հանցագործներին նույնպես պահում են սովորական բանտում՝ հատուկ ռեժիմի տակ: Դանիայում, Իտալիայում, Սան Մարինոյում, Սլովակիայում (տես` Սլովակիայի ՔՕ Հոդված 82 § 2 հստակ արտահայտված դրույթները) և Շվեյցարիայում կիրառելի դրույթները չեն ֆիքսում կանխարգելիչ կալանքի առավելագույն ժամկետ, ի տարբերություն Ավստրիայի և Լխտենշտեյնի՝ օրինակ, նման կալանքը չի կարող գերազանցել տասը տարին (տես` Ավստրիայի և Լխտենշտեյնի ՔՕ Հոդված 25 § 1):
72. Ինչ վերաբերում է կանխարգելիչ կալանքի դրույթների ժամանակավոր կիրառելիությանը, պետք է նշել, որ համաձայն կիրառելի դրույթների ձևակերպմանը որոշ նշված երկրներում` դրանք կարող են կիրառվել հետադարձ ուժով: Այսպիսով, համաձայն Իտալիայի ՔՕ Հոդված 200-ի` կանխարգելիչ միջոցների վերաբերյալ որոշումը պետք է հիմնված լինի դրանց իրականացման պահին գործող օրենքի վրա, և համաձայն Սլովակիայի ՔՕ Հոդված 2, § 3-ի` այս որոշումները պետք է հիմնված լինեն անվտանգության միջոցը կարգադրելու որոշման ժամանակ գործող օրենքի վրա: Դանիայի ՔՕ Հոդված 4, § 1-ի համաձայն` հանցանքը կանխարգելիչ կալանքով պատժելու հարցը որոշվում է՝ կիրառելով քրեական դատավարություններում վճիռ կայացնելու ժամանակ գործող օրենքը: Սան Մարինոյի ՔՕ-ն նմանապես չի արգելում կանխարգելիչ միջոցների հետադարձ ուժով կիրառումը: Ի տարբերություն ասվածի` հետադարձ ուժով կիրառումը արգելվում է` կապված կանխարգելիչ կալանքի միջոցների հետ` համաձայն Ավստրիայի և Լխտենշտեյնի ՔՕ-ի և Շվեյցարիայի օրենքի Հոդվածներ 23 § 1 և հաջորդ-ի:
73. Կոնվենցիան ստորագրած շատ պետություններում կանխարգելիչ կալանքի համակարգ չկա, և հանցագործների վտանգավորությունը հաշվի է առնվում դատավճռի կայացման և իրականացման ժամանակ: Մյուս կողմից, բանտարկման դատավճիռներն ավելացել են հանցագործների վտանգավորության լույսի ներքո, հատկապես կրկնահանցագործության դեպքում: Այս առումով պետք է նշել. ի տարբերություն Կոնվենցիայի անդամ շատ պետությունների դատարանների` Միացյալ Թագավորության դատավճիռներ կայացնող դատարանները հստակ տարանջատում են ցմահ ազատազրկման պատժիչ և կանխարգելիչ մասերը: Պատժիչ կամ տարիֆային ժամկետը որոշվում է հանցագործի պատիժն արտացոլելու համար: Դատավճռի պատժիչ ժամկետն անցկացնելուց հետո համարվում է, որ բանտարկյալը գտնվում է կանխարգելիչ կալանքի տակ և կարող է փորձնական ազատ արձակվել, եթե նա հասարակության համար վտանգավոր չէ (տես` inter alia, 2003 թ. Քրեական արդարադատության ակտի 269 և 277 բաժինները և 1997 թ. Հանցանքի (Դատավճիռների) Ակտի 28 բաժինը): Մյուս կողմից, հանցագործների վտանգավորությունը սովորաբար ազդում է և՛ նրանց կալանքի պայմանների, և՛ դատավճռի մեղմացումից շահելու նրանց հնարավորությունների կամ փորձնական ազատ արձակման վրա:
2. Պատիժների և կանխարգելիչ միջոցների տարանջատումը և դրա հետևանքները
74. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի անդամ պետություններում պատիժների և կանխարգելիչ միջոցների տարանջատումներին և քննվող պատժամիջոցների որակավորումներից բխող հետևանքներին, ապա պետք է նշել, որ նույն տեսակի միջոցը կարող է որակվել որպես լրացուցիչ պատիժ մի պետության մեջ և կանխարգելիչ միջոց՝ մեկ ուրիշում: Այսպիսով, ազատումից հետո անձի վարքի վերահսկումը, օրինակ, լրացուցիչ պատիժ է հանդիսանում Ֆրանսիայի ՔՕ 131-36-1 ու հաջորդը հոդվածներով և կանխարգելիչ միջոց՝ Իտալիայի ՔՕ 215 և 228 հոդվածների համաձայն:
75. Բացի դրանից, մտավոր հետամնացության պատճառով հետազատազրկման կանխարգելիչ կալանքի և մեղմացված քրեական պատասխանատվության մասին 2008 թ. փետրվարի 25-ի Ակտը (Loi relative à la rétention de sûreté et à la déclaration d’irresponsabilité pénale pour cause de trouble mental) կանխարգելիչ կալանքը մտցրել է Ֆրանսիայի ՔԴՕ-ի մեջ: Համաձայն Ֆրանսիայի ՔԴՕ 706-53-13 Հոդվածի` այս միջոցը կարող է կարգադրվել հատկապես վտանգավոր հանցագործների նկատմամբ, ովքեր կրկնահանցագործության բարձր ռիսկ են դրսևորում, որովհետև այդ անձինք տառապում են անձի վարքագծային ծանր փոփոխմամբ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն իր 2008 թ. փետրվարի 21-ի որոշման մեջ (no. 2008-562 DC, Official Gazette (Journal officiel), 26 փետրվարի 2008 թ., էջ 3272), նշել է, որ նման կանխարգելիչ կալանքը, որը հիմնված չէ մեղադրված անձի մեղքի վրա, այլ նախատեսված է նրա հետագա հանցավորությունը կանխելու համար, չէր կարող որակվել որպես պատիժ (որոշման § 9): Սրանով դատարանը հանգել է նույն տեսակետին, ինչ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը կանխարգելիչ կալանքի առնչությամբ՝ համաձայն Գերմանիայի օրենքի (տես` պարբերություններ 31-33-ը վերևում): Այնուհանդերձ, հաշվի առնելով դրա ազատազրկող բնույթը, տևողությունը, անորոշ ժամանակով թարմացվելու փաստը և այն, որ կարգադրվում է դատարանի կողմից՝ դատավճիռը հայտարարելուց հետո, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ հետազատազրկման կանխարգելիչ կալանքը չի կարող կարգադրվել հետադարձ ուժով այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են նախքան Ակտի հրապարակումը գործած հանցանքների համար (որոշման § 10): Այս առումով նրանք եկել են այլ եզրահանգման, քան Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը (տես` պարբերություններ 31-37-ը վերևում):
Գ. Կանխարգելիչ կալանքի նկատմամբ միջազգային մշտադիտարկող մարմինների դիտարկումները
1. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը
76. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պրն. Թոմաս Համարբերգը 2006 թ. հոկտեմբերի 9-11-ը և 15-18-ը Գերմանիա կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում (CommDH (2007) 14, 11 հուլիսի 2007թ) նշել է, թե ինչ նկատի ունի` “կանխարգելիչ ազատազրկում (Sicherungsverwahrung)” ասելով.
“203. Այցի ընթացքում Հանձնակատարը քննարկեց կանխարգելիչ ազատազրկման հարցը Länder-ի մի քանի ղեկավար անձանց, դատավորների և բժշկական փորձագետների հետ: Հանձնակատարն իրազեկ է դատավորների և բժշկական փորձագետների վրա գործադրված հանրային ճնշումից, երբ նրանք որոշումներ են կայացնում մի անձի ազատազրկման վերաբերյալ, ով հավանական է նորից ծանր հանցանք գործի: Հնարավոր չէ ամբողջությամբ կռահել ` արդյոք այդ անձն իրականում հանցանք կգործի, թե ոչ: Հոգեբույժները պարբերաբար գնահատում են բանտարկված անձի վարքագիծը, ով, հավանական է, բանտից դուրս իրեն այլ կերպ պահի: Բացի դրանից, դժվար է կանխատեսել բոլոր իրավիճակները, որոնք սպասում են հանցագործին բանտից դուրս:
204. Հանձնակատարը կոչ է անում ծայրահեղ պատասխանատվությամբ կիրառել կանխարգելիչ ազատազրկումը: Այլընտրանքային միջոցները նույնպես պետք է հաշվի առնվեն` նախքան կանխարգելիչ ազատազրկման հետպահանջ նախաձեռնելը: Հանձնակատարը մտահոգված է ազատությունից զրկված մարդկանց թվի աճով, ովքեր գտնվում են կանխարգելիչ ազատազրկման պայմաններում: Նա հորդորում է Գերմանիայի իշխանություններին` անկախ ուսումնասիրություններ նախաձեռնել կանխարգելիչ ազատազրկման իրականացման վերաբերյալ՝ հանրությանը պաշտպանելու և կալանավորված անձի վրա այդ միջոցի ազդեցությունը գնահատելու համար...
206. Բացի դրանից, Հանձնակատարն իմացավ, որ կանխարգելիչ ազատազրկման տակ պահվող անձինք պարբերաբար զգում են ապագայի և իրենց ուժերի վրա վստահության կորուստ: Սա կոչ է հոգեբուժական և հոգեբանական խնամքի ապահովման համար: Բժշկական կարծիքը կարող է երբեմն բաժանվել խնամքի արդյունավետության, որը տրամադրվում է կանխարգելիչ ազատազրկման տակ պահվող անձանց, սակայն նրանց վերջնական վերականգնման և ազատ արձակման հնարավորությունը չպետք է բացառվի: Այսպիսով, կանխարգելիչ ազատազրկման տակ պահվող անձինք պետք է ստանան բավարար բժշկական կամ այլ խնամք, ինչն անդրադառնում է նրանց հատուկ իրավիճակին”:
2. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողով
77. 2005 թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը Գերմանիա կատարած այցի վերաբերյալ Գերմանիայի Կառավարությանն ուղղված զեկույցում (CPT/Inf (2007) 18, 18 ապրիլի 2007 թ.), Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (ԽԿՀ/CPT) հետևյալ բացահայտումներն է կատարել “Կանխարգելիչ ազատազրկման բանտում (Sicherungsverwahrung)”`Բեռլին-Թեգել բանտում.
“94. Նյութական պայմանները բանտում լավ կամ նույնիսկ շատ լավ ստանդարտի էին, մի քանի հատկապես դրական տարրերով՝ լավ կահավորված, մեկ անձի համար նախատեսված սենյակներ՝ սանիտարական պայմաններով, լուսավոր և բավականին ընդարձակ կոմունալ միջավայրով, սարքավորումներով փոքր խոհանոցով, որտեղ կալանավորները կարող են տաք ըմպելիք ու թեթև ուտեստ պատրաստել և լվացքի, շորերի չորացման ու արդուկման տարածքով:
95. Սկզբունքորեն կալանավորներին հասանելի էին նույն գործառույթները, ինչ` սովորական բանտարկյալներին (աշխատանքի և կրթության առումով և այլն): Բացի դրանից, օրենսդրությանը համապատասխան` կալանավորներն օգտվում էին մի շարք հատուկ արտոնություններից: Մասնավորապես, բանտախցի դռները բաց էին մնում ամբողջ օրը, և կալանավորներն ունեին լրացուցիչ այցերի իրավունք (ամսական մեկ ժամի փոխարեն երկու ժամ), վարժանք մաքուր օդում (ոչ աշխատանքային օրերին չորս ժամ՝ մեկի փոխարեն), ծանրոցների ստացում (երեքի փոխարեն տարեկան վեց հատ) և գրպանի գումար (եթե աշխատանք չկա): Հարկ է նաև նշել, որ բոլոր կալանավորներն ունեին անսահմանափակ հեռախոսազանգի հնարավորություն:
96. Տեսականորեն, բանտը հնարավորություններ էր առաջարկում դրական կալանավայրի կենսական պայմանների համար: Այնուամենայնիվ, ոչ բոլոր կալանավորներն էին ունակ օգտվելու այս հնարավորություններից, որը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ըստ բժշկական անձնակազմի` նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, տառապում են բազմակի անձնային խանգարումներով: Կալանավորների գերակշռող մեծամասնությունն անտրամադիր էր, միայն երկու հոգի էին դուրս գալիս մաքուր օդում վարժանքի, երեքն աշխատում էին լրիվ դրույքով, իսկ մեկը՝ կես դրույքով: Տասներկու կալանավորի աշխատանք է առաջարկվել, բայց նրանք չեն ցանկացել աշխատել: Այսպիսով, կալանավորների մեծամասնությունն անգործ ու մենակ նստում էր խցերում, հեռուստացույց դիտում կամ տեսախաղեր խաղում:
Նույնիսկ այն կալանավորների մոտ, ովքեր, հավանաբար, ընդունում և համակերպվել էին բանտում իրենց ամենօրյա կյանքի համար պատասխանատվության հետ, այն զգացողությունն էր, որ զբաղմունքները ժամանակ անցկացնելու համար էին, առանց որևէ իրական նպատակի: Ինչպես և կարելի է ենթադրել, սա, պարզվում է, կապված է նրանց անորոշ ժամանակով Sicherungsverwahrung-ի հետ: Հարցազրույցի մասնակցած մի քանի կալանավորներ հստակ կարծիք հայտնեցին, թե իրենք երբեք ազատ չեն արձակվի, և մեկն էլ ասաց, թե միակ բանը, որ ինքը կարող անել, մահվանը պատրաստվելն է:
97. Համաձայն բանտի ղեկավարության` աշխատակազմն աշխատում է հատուկ բուժման չափանիշներով, որի նպատակն է անհատի ազատումը Sicherungsverwahrung-ից. ուշադրությունը կենտրոնացվում է ընդհանուր հանրությանը պատճառվող ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև զբաղվում են երկարաժամկետ կալանքի ֆիզիկական և հոգեբանական ազդեցություններով: Պատվիրակությունը նկատել է, որ գործնականում անձնակազմը (ներառյալ սոցիալական աշխատողը) աչքի էին ընկնում իրենց բացակայություններով այս բանտում, դրանով և անձնակազմ-կալանավոր շփումը մնում էր նվազագույն մակարդակի վրա...
99. Նույնիսկ մյուս կալանավորների համար, ովքեր ավելի լավ էին համակերպվում իրենց վիճակին, բանտի անձնակազմի հետ աշխատանքի պակասը թույլատրելի չէր: Կալանավորներին պատասխանատվություն թույլ տալը և որոշ աստիճանի անկախություն տալը չի ենթադրում, որ նրանց պետք է թույլ տալ`ինքնուրույն ամեն ինչ կարգավորել: Խնամքի պարտականությունը չպետք է անտեսվի, հատկապես նման հատուկ խմբի կալանավորների դեպքում: Պատվիրակությունը հստակ պատկերացում է ձևավորվել, որ անձնակազմը հստակ չգիտեր` ինչ մոտեցում ցուցաբերել այս կալանավորների հետ աշխատանքին, ինչպես նաև կալանավորներին թույլ տալ, որ կալանավայրում հոգան իրենց անձնական կյանքի համար: Շարունակական աջակցության կարիք ունեն անորոշ ժամկետով կալանքի դատապարտվածները, ինչպես նաև հարկ կա անդրադառնալու խախտված վարքի ծանր ժառանգությանը և ակնհայտ հոգեբանական խնդիրներին: Պարզվել է, որ հոգեբանական խնամքը և աջակցությունը լրջորեն չէին բավարարում: ԽԿՀ-ն առաջարկում է անմիջական քայլեր ձեռնարկել այս թերությունները վերացնելու ուղղությամբ:
100. Sicherungsverwahrung-ում տեղավորված անձանց բուժմանն առնչվող մարդասիրական և համապարփակ քաղաքականությունը գործնականում իրականացնելու դժվարին հարցին պետք է հրատապ անդրադառնալ և ամենաբարձր մակարդակում: Այս խմբի կալանավորների հետ աշխատանքն ամենադժվարին խնդիրներից մեկն է, որին բանտի անձնակազմը բախվում է:
Sicherungsverwahrung-ում պահվող քիչ /բայց աճող/ քանակությամբ կալանավորների` պոտենցիալ անորոշ ժամանակով մնալու արդյունքում անհրաժեշտ է հստակ պատկերացնել այս բաժնի նպատակները և ինչպես կարելի է դրանց իրականում հասնել: Մոտեցումը պահանջում է բարձր մակարդակի խնամք՝ ներառելով տարբեր ոլորտներից մասնագետների թիմ, ինտենսիվ անհատական աշխատանք կալանավորների հետ (հստակ մշակված անհատական պլանների միջոցով)` դեպի ազատում տանող հետևողական աշխատանքի շրջանակներում, որը պետք է իրատեսական տարբերակ լինի: Համակարգը նույնպես պետք է թույլ տա անհրաժեշտ պահին ընտանիքի հետ կապի պահպանում:
ԽԿՀ-ն առաջարկում է, որ Գերմանիայի իշխանությունները, վերոհիշյալ դիտարկումների լույսի ներքո, նախաձեռնեն Տեգել բանտում Sicherungsverwahrung-ին մոտեցման անմիջական վերանայում և, եթե անհրաժեշտ է, նույնն անեն նաև Գերմանիայի այլ հաստատություններում, որտեղ պահվում են Sicherungsverwahrung-ի ենթակա անձինք” :
3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով
78. Իր ամփոփիչ դիտարկումներում՝ ընդունված 2008 թ. հուլիսի 7-25 նստաշրջանի ժամանակ, որը վերաբերում էր Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR; տես CCPR/C/FRA/CO/4, 31 հուլիսի 2008) Հոդված 40-ի համաձայն Ֆրանսիայի ներկայացրած զեկույցին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշեց.
“16. Հանձնաժողովը մտահոգ է անդամ պետության No. 2008/174 (25 փետրվարի, 2008 թ.) Ակտի համաձայն, լիազորության պահանջով քրեական հանցագործներին, նույնիսկ իրենց իրական ազատազրկման պատժի ժամկետը լրանալուց հետո, «վտանգավորության» պատճառով թարմացվող մեկամյա քաղաքացիական կանխարգելիչ կալանքի (rétention de sureté) ենթարկելու համար: Մինչ Սահմանադրական խորհուդն արգելեց օրենսդրական ակտի հետադարձ ուժով կիրառումը, մեղադրյալի դատավճիռը կայացնող դատավորը մտածում էր ապագա քաղաքացիական կանխարգելիչ կալանքի հնարավորության մասին` որպես նախնական գործի մի մաս: Հանձնաժողովի կարծիքով` այս գործելակերպը կարող է խնդրահարույց մնալ` համաձայն Դաշնագրի 9, 14 և 15 Հոդվածների” :
Օրենքը
I. Կոնվենցիայի Հոդված 5-ի հայտարարված խախտում
79. Հայցվորը բողոքում էր, որ կանխարգելիչ կալանքի տակ տասը տարուց ավելի մնալը, որը հանցանքի գործման և դատավճռի կայացման պահին գործող իրավական դրույթի համաձայն եղել է առավելագույն ժամկետը, խախտել է Կոնվենցիայի Հոդված 5 § 1-ը, որում սահմանված է`
“Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո ...
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար ...
(ե) անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը” ...
80. Կառավարությունը վիճարկեց այս կարծիքը:
Ա. Կողմերի հայտարարությունները
1. Հայցվոր
81. Հայցվորի ներկայացմամբ` նրա կանխարգելիչ կալանքը չէր մտնում Կոնվենցիայի Հոդված 5 § 1 (ա)-ի մեջ: Բավարար պատճառական կապ չկար նրա 10-ամյա ազատազրկման ժամկետից հետո շարունակվող կալանքի և 1986 թ. դատավճռի միջև: Երբ Մարբուրգի շրջանային դատարանը կարգադրեց նրա կանխարգելիչ կալանքը 1986 թ., նման կալանքը կարող էր տևել առավելագույնը տասը տարի՝ համաձայն կիրառվող օրենքի դրույթների: Հնարավոր չէր բացառել, որ Մարբուրգի շրջանային դատարանը չէր կարգադրի նրա կանխարգելիչ կալանքը, եթե իմանար, որ միջոցը կարող էր ուժի մեջ մնալ տասը տարուց ավելի: Այդ իսկ պատճառով, 10-ամյա ազատազրկման ժամկետը լրանալուց հետո շարունակվող կանխարգելիչ կալանքը պայմանավորված էր 1998 թ. զուտ օրենքի փոփոխմամբ, որը վերացրեց կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի առավելագույն տևողությունը, այլ ոչ 1986թ նրա մեղադրմամբ: Եթե օրենքի մեջ փոփոխություն չլիներ, ապա նա ավտոմատ կերպով ազատ կարձակվեր 2001թ-ին, և դատավճիռ կայացնող դատարանը իրավունք չէր ունենա կարգադրելու նրա կանխարգելիչ կալանքի երկարաձգումը: Հաշվի առնելով կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի բացարձակ ժամկետը, որը սահմանված էր նրա դատապարտման ժամանակ գործող օրենքով` առավելագույն ժամկետը վերացնող օրենքում փոփոխությունը վերաբերում էր այն հարցին, արդյոք կանխարգելիչ կալանքը պետք է կիրառելի լինի, այլ ոչ ուղղակի պայմանավորվածություն` այն իրականացնելու համար, այնպես որ պատճառական կապը նրա դատապարտման և կանխարգելիչ կալանքի միջև այլևս գոյություն չունենա տասը տարի կալանքից հետո:
82. Այնուհետ հայցվորն այն կարծիքին է մնացել, որ իր կալանքը ո՛չ «օրինական էր», ո՛չ էլ «համաձայն օրենքով սահմանված ընթացակարգի», ինչպես պահանջվում էր Հոդված 5 § 1-ով: Ի տարբերություն Դաշնային Սահմանադրական դատարանի` շատ գիտնականներ կանխարգելիչ կալանքը և առաջին անգամ կարգադրվածի դեպքում տասը տարվա առավելագույն ժամկետի վերացումը համարում էին հակասահմանադրական: Կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի առավելագույն տևողությունը սահմանված է եղել օրենքով: Երբ նա հանցանք էր գործում, չէր կարող կանխատեսել, որ այս առավելագույն տևողությունը կվերացվի անմիջական ազդեցությամբ այն ժամանակ, երբ նա արդեն կանխարգելիչ կալանքի ներքո էր, և, որ իրեն կարող էին տասը տարուց ավելի պահել: Նրա արդարացի կալանքի իրավունքը չէր կարող հավասարակշռվել հանրային անվտանգության մտահոգություններին:
2. Կառավարություն
83. Կառավարության կարծիքով` հայցվորի շարունակվող կանխարգելիչ կալանքը համապատասխանում էր Կոնվենցիայի 5 § 1 (ա)-ի հետ: Հայցվորի կանխարգելիչ կալանքը տասնամյա ազատազրկման ավարտից հետո տեղի էր ունեցել “դատապարտումից հետո”, քանի որ դեռ կար բավարար պատճառական կապ իր նախնական դատապարտման և ազատազրկման միջև: Իր 1986 թ. նոյեմբերի 17-ի վճռում Մարբուրգի շրջանային դատարանը մեղադրել և դատապարտել էր հայցվորին հինգ տարի ազատազրկման և կարգադրել էր նրա կանխարգելիչ կալանքը` առանց հղում անելու որևէ առավելագույն ժամկետի: Քրեական օրենսգրքի դրույթների համաձայն` Մարբուրգի շրջանային դատարանը /դատավճիռներ կայացնող/ պետք է որոշի, արդյոք կանխարգելման միջոց կարգադրել, թե ոչ, բայց դատավճիռներն իրականացնող Շրջանային դատարանը պետք է որոշում կայացնի այդ միջոցի կիրառման, մասնավորապես դատապարտված անձի կանխարգելիչ կալանքի տևողության վերաբերյալ: Այսպիսով, և՛ դատավճիռ կայացնող, և՛ այն իրականացնելու համար պատասխանատու դատարանները մասնակցել են հայցվորի “դատապարտմանը պատկան դատարանի կողմից”: Համաձայն ՔՕ Հոդված 2 § 6-ի (տես` պարբերություն 48-ը վերևում), օրենսդիրի համար միշտ բաց է եղել կանխարգելիչ կալանքը վերագործարկելն առանց առավելագույն տևողության և անմիջական ազդեցությամբ: Հաշվի առնելով սա, կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի առավելագույն տևողության հետագա վերացումը չկոտրեց պատճառական կապը հայցվորի 1986 թ. նախնական դատապարտման և նրա շարունակվող կանխարգելիչ կալանքի միջև:
84. Այնուհետ Կառավարությունը վիճարկեց, որ հայցվորի շարունակվող կանխարգելիչ կալանքը եղել է «օրինական» և «համաձայն օրենքով սահմանված ընթացակարգի», ինչպես նախատեսված է Հոդված 5 § 1-ում: Ներպետական դատարանները հաստատել են հայցվորի հետագա կալանքի համապատասխանությունը ազգային օրենքի հետ: Հակառակ հայցվորի հայտարարությանը` նրա կանխարգելիչ կալանքը հիմնված չէր բացառապես ՔՕ 67d Հոդվածի փոփոխման վրա, այլ կարգադրվել էր 2001 թ. ապրիլին Մարբուրգի շրջանային դատարանի կողմից՝ համաձայն ՔԴՕ-ում ամրագրված ընթացակարգերի: Այն նաև բավարարեց կանխատեսելիության թեստը: Կանխարգելիչ կալանքի առավելագույն տևողությունը չպետք է կանխատեսելի լիներ հանցանքի կատարման ժամանակ, քանի որ հանցագործի վտանգավորությունը անպայմանորեն չի դադարում ֆիքսված ժամանակ հետո: Ոչ էլ կարող էր հանցագործը ճշտորեն ակնկալել, որ կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի առավելագույն տևողությունը չի վերացվի, մասնավորապես, որովհետև այդ ակնկալիքի նկատմամբ առաջնահերթությունը պետք է տրվեր հասարակության պաշտպանմանը: Համաձայն ՔՕ հոդված 2 § 6-ի, ուղղիչ և կանխարգելիչ միջոցների վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն որոշումը կայացնելու (դատապարտող և դատավճիռն իրականացնելու համար պատասխանատու դատարանների կողմից), ոչ հանցանքի կատարման ժամանակ գործող դրույթների հիման վրա: Ուստի, պարզ էր, որ օրենսդիրը կարող էր լիազորել դատարաններին ցանկացած ժամանակ կարգադրել անորոշ ժամանակով կանխարգելիչ կալանք: Բացի դրանից, բազմաթիվ խնդրանքներ են եղել նորից վերացնել կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որը ներկայացվել է միայն 1975 թ.:
85. Բացի դրանից, Կառավարությունը ներկայացրեց, որ հայցվորի շարունակվող կանխարգելիչ կալանքը կամայական չէր, քանի որ դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարանները կարգադրել էին տասը տարուց ավելի կանխարգելիչ կալանք` միայն որպես բացառություն կանոնից, որ միջոցը հետագայում դադարեցվել է և այն հիմքով, որ դրա երկարաձգումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վտանգ լիներ, որ խնդրո առարկա անձը կգործի սեռական բնույթի ծանր կամ դաժան հանցանքներ:
Բ. Դատարանի գնահատականը
1. Համապատասխան սկզբունքների ամփոփում
ա. Ազատությունից զրկելու հիմքերը
86. Հոդված 5 § 1-ի (ա)-ից (զ) ենթապարբերությունները պարունակում են ազատությունից զրկելու համար ընդունելի հիմքերի սպառիչ ցանկ, և ոչ մի ազատազրկում օրինական չէ, մինչև չհամապատասխանի այդ հիմքերից մեկին (տես` inter alia, Գուզարդին ընդդեմ Իտալիայի, 6 նոյեմբերի 1980 թ., § 96, Սերիա Ա #39, Վիտոլդա Լիտվան ընդդեմ Լեհաստանի, # 26629/95, § 49, ECHR 2000‑III, և Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], #13229/03, § 43, ECHR 2008‑...): Այնուամենայնիվ, մեկ հիմքի կիրառելիությունը անպայմանորեն չի բացառում մյուսինը. ազատությունից զրկումը կարող է, կախված հանգամանքներից, արդարացվել մեկ կամ ավելի ենթապարբերությունների հիմքով (տես` Էրիկսոնն ընդդեմ Նորվեգիայի, 27 մայիսի 1997 թ., § 76, Վճիռների և որոշումների զեկույցներ 1997‑III, Էրկալոն ընդդեմ Նիդերլանդների, 2 սպետմբերի 1998 թ., § 50, Զեկույցներ 1998‑VI; և Վիտոլդ Լիտվա, մեջբերված վերևում, § 49):
87. Հոդված 5 § 1 ենթապարբերություն (ա)–ի նպատակներով «դատապարտում» բառը, հաշվի առնելով ֆրանսերեն տեքստը (“condamnation”), պետք է հասկանալ որպես մեղքի բացահայտում այն բանից հետո, երբ օրենքով կսահմանվի օրինախախտման փաստը (տես` Գուզարդի, մեջբերված վերևում, § 100), և պատժի սահմանում կամ այլ միջոց, որը ներառում է ազատությունից զրկում (տես` Վան Դրուգենբրոկն ընդդեմ Բելգիայի, 24 հունիսի, 1982 թ., § 35, Սերիա Ա #50):
88. Բացի դրանից, (ա) ենթապարաբերությունում «հետո» պարզապես չի նշանակում, որ «կալանքը» պետք է անմիջապես հետևի «դատապարտմանը». «կալանքը» պետք է լինի արդյունք, հետևի և կախված լինի կամ տեղի ունենա «դատապարտման» հիման վրա (տես` Վան Դրուգենբրոկ, մեջբերված վերևում, § 35): Կարճ ասած, պետք է լինի բավարար պատճառային կապ դատապարտման և վիճարկվող ազատազրկման միջև (տես` Ուիիքս ընդդեմ Միացյալ Թագավորության, 2 մարտի 1987թ., § 42, Սերիա Ա #114, Ստաֆֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], #46295/99, § 64, ECHR 2002‑IV, Ուեյթն ընդդեմ Միացյալ Թագավորության, #53236/99, § 65, 10 դեկտեմբերի 2002 թ., և Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [GC], #21906/04, § 117, ECHR 2008‑...): Այնուամենայնիվ, ժամանակի հետ նախնական դատապարտման և հետագա ազատազրկման միջև կապն աստիճանաբար թուլանում է (համեմատել Վան Դրուգենբրոկ, մեջբերված վերևում, § 40, և Էրիկսեն, մեջբերված վերևում, §78): Ենթապարբերություն (ա)-ով պահանջվող պատճառական կապը կարող էր վերջիվերջո խզվել, եթե մի վիճակի հասներ, երբ ազատ արձակելու կամ նորից չկալանավորելու որոշումը հիմնված լիներ այն հիմնավորումների վրա, որոնք համահունչ չեն նախնական որոշման նպատակներին (դատավճիռ կայացնող դատարանի կողմից) կամ գնահատման վրա, որը ողջամիտ չէր այդ նպատակների առումով: Այդ հանգամանքներում կալանավորումը, որն ի սկզբանե օրինական էր, պետք է փոխակերպվեր ազատազրկման, որը կամայական էր և այստեղից էլ անհամապատասխան Հոդված 5-ին (համեմատել` Վան Դրուգենբրոկ, մեջբերված վերևում, § 40, և Էրիկսեն, մեջբերված վերևում և Ուիիքս, մեջբերված վերևում, § 49):
89. Բացի դրանից, Հոդված 5 § 1-ի (գ) ենթապարբերության համաձայն` անձի կալանավորումը կարող է հիմնավորված լինել “երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կանխելու համար”: Այնուամենայնիվ, կալանավորման այս հիմնավորումը հարմարեցված չէ ընդհանուր կալանավորման քաղաքականության մեջ այն անձի կամ անձանց կատեգորիայի դեմ, ովքեր վտանգ են ներկայացնում հանցանք գործելու իրենց շարունակվող հակվածությամբ: Այն առավել ոչինչ չի անում, քան Պայմանագրի կողմ պետություններին միջոց է տալիս կոնկրետ և առանձնահատուկ հանցանքը կանխելու համար (տես Գուզարդի, մեջբերված վերևում, § 102, համեմատել նաև Էրիկսեն, մեջբերված` վերևում, § 86): Սա կարելի է տեսնել և՛ եզակիի օգտագործումից (“հանցանք”) և՛ Հոդված 5-ի նպատակից, այսինքն ապահովել, որպեսզի ոչ ոք կամայականորեն չզրկվի իր ազատությունից (տես` Գուզարդի, նույն տեղում):
բ. “Օրինական” կալանավորում` “համաձայն օրենքով նախատեսված ընթացակարգի”
90. Հոդված 5 § 1-ի ենթապարբերությունների համաձայն` Դատարանի նախադեպային իրավունքում հստակ սահմանված է, որ ցանկացած ազատազրկում պետք է, բացի (ա)-(զ) ենթապարբերություններում նշված բացառությունների իրավասության շրջանակում գտնվելուց, լինի «օրինական»: Երբ կալանավորման «օրինականությունը» խնդիր է, ներառյալ այն հարցը, արդյոք «օրենքով նախատեսված ընթացակարգը» պահպանվել է, Կոնվենցիան հղում է կատարում ազգային օրենքին և սահմանում է պարտավորություն համապատասխանելու դրանից բխող հիմնական և ընթացակարգային կանոններին (տես` Էրկալո, մեջբերված վերևում, § 52, Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության, մեջբերված վերևում, § 67, և Կաֆկարիսը, մեջբերված վերևում, § 116): Սա հիմնականում պահանջում է, որ ցանկացած ձերբակալություն կամ կալանավորում ունենա հիմքեր ներպետական օրենքում, բայց նաև առնչվում է օրենքի որակին՝ պահանջելով, որ այն համահունչ լինի օրենքի գերակայությանը՝ գաղափար, որը Կոնվենցիայի բոլոր հոդվածների անքակտելի մասն է կազմում (տես` Ստաֆֆորդ, մեջբերված վերևում, §63, և Կաֆկարիս, մեջբերված վերևում, §116): «Օրենքի որակն» այս առումով ենթադրում է, որ երբ ազգային օրենքը լիազորում է ազատազրկում, այն պետք է բավարար կեպով հասանելի լինի, հստակ և կիրառման մեջ կանխատեսելի՝ կամայականության բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար (տես` Ամուրն ընդդդեմ Ֆրանսիայի, 25 հունիսի 1996 թ., §50, Զեկույցներ 1996‑III, Նասրուլոևն ընդդեմ Ռուսաստանի, #656/06, §71, 11 հոկտեմբերի 2007 թ., և Մուրենն ընդդեմ Գերմանիայի [GC], #11364/03, §76, 9 հուլիսի 2009 թ.): Կոնվենցիայի սահմանած «օրինականության» ստանդարտն այսպիսով պահանջում է, որ բոլոր օրենքները բավարար չափով հստակ լինեն, որպեսզի թույլ տա անձին, եթե անհրաժեշտ է, համապատասխան խորհրդով, հանգամանքների ներքո խելամիտ մակարդակով կանխատեսել հետևանքները, որոնք տվյալ գործողությունը կարող է առաջացնել (տես` Ստիլը և ուրիշներն ընդդեմ Միացյալ Թագավորության, 23 սեպտեմբերի 1998 թ., § 54, Զեկույցներ 1998‑VII, և Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի, #28358/95, § 52, ECHR 2000‑III):
91. Սակայն, համապատասխանությունը ազգային օրենքների հետ բավարար չէ. Հոդված 5 § 1-ը պահանջում է, որ ցանկացած ազատազրկում պետք է համապատասխանի անհատին կամայականությունից պաշտպանելու նպատակին (տես` Վինտերվերպն ընդդեմ Նիդերլանդների, 24 հոկտեմբերի 1979 թ., § 37, Սերիա Ա # 33, Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության, մեջբերված վերևում, § 67, և Մուրեն, մեջբերված վերևում, § 72):
2. Այս սկզբունքների կիրառումը տվյալ գործի նկատմամբ
92. Դատարանին կոչ է արվել որոշել` արդյոք հայցվորը տասը տարին գերազանցող կանխարգելիչ կալանքի ժամանակ զրկվել է ազատությունից` համաձայն Հոդված 5 § 1-ի (ա)-ից (զ) ենթապարբերություններից մեկի: Նախ այն ուսումնասիրելու է արդյոք հայցվորի նախնական կանխարգելիչ կալանավորումը` որպես այդպիսին, համընկնում է Հոդված 5 § 1-ում թվարկված կալանավարման հիմնավորումներից որևէ մեկի հետ: Եթե ոչ, ապա ավելի մասնավոր հարցին պետք է պատասխանել. արդյոք կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի համար տասը տարուց ավելի տևողության վերացումը խախտել է Հոդված 5 § 1-ի հետ այդ ժամկետը լրանալուց հետո հայցվորի շարունակվող կալանավորման համապատասխանությունը:
93. Կառավարության ներկայացման մեջ հայցվորի կանխարգելիչ կալանքը հիմնավորված էր Հոդված 5 § 1-ի (ա) ենթապարբերությամբ: Ճիշտ է, որ Հանձնաժողովը պարբերաբար որոշում է, որ դատավճիռ կայացնող դատարանի կողմից կարգադրված կանխարգելիչ կալանքը՝ ի լրումն բանտարկության կամ դրա փոխարեն, սկզբունքորեն հիմնավորված է որպես «անձի կալանավորում պատկան դատարանի կողմից դատապարտվելուց հետո» Կոնվենցիայի Հոդված 5 § 1 (ա)-ի համաձայն (ինչ վերաբերում է Գերմանիայի ՔՕ Հոդված 66-ի համաձայն կանխարգելիչ կալանքին, տես` X. Ընդդեմ Գերմանիայի, #4324/69, 1971թ փետրվարի 4-ի Հանձնաժողովի որոշում, և Դաքսն ընդդեմ Գերմանիայի, #19969/92, 1992 թ. հուլիսի 7-ի Հանձնաժողովի որոշում հետագա հղումներով, ինչ վերաբերում է Նիդերլանդներում “Կառավարության տրամադրության տակ դնելուն”, որոշակի մտավոր թերություններ ունեցող անձանց առնչվող նման միջոցին, տես` X. ընդդեմ Նիդերլանդների, #6591/74, 1975թ մայիսի 26-ի Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և զեկույցներ (DR) 3, էջ 90, ինչ վերաբերում է Նորվեգիայում կանխարգելիչ կալանքին, մեկ այլ նման միջոց՝ կիրառված մտավոր հետամնաց անձանց նկատմամբ, տես` X. ընդդեմ Նորվեգիայի, #4210/69, 1970 թ. հուլիսի 24-ի Հանձնաժողովի որոշում, Հավաքածու 35, էջեր 1 և հաջորդը հետագա հղումներով, և ինչ վերաբերում է Դանիայում հատուկ մտավոր թերություններով անձանց հատուկ կալանքի վայրերում պահելուն, տես` X. ընդդեմ Դանիայի, # 2518/65, 1965 թ. դեկտեմբերի 14-ի Հանձնաժողովի որոշում, Հավաքածու 18, էջեր 4 և հաջորդը):
94. Դատարանն ինքը հաստատել է, օրինակ, որ Բելգիայի համակարգում կրկնահանցագործների տրամադրումը Կառավարության հայեցողությանը՝ կարգադրված ի լրումն բանտարկմանը, հանդիսանում է կալանք «պատկան դատարանի դատապարտումից հետո» Հոդված 5 § 1 (ա)-ի մասով (տես Վան Դրուգենբրոկ, մեջբերված վերևում, §§ 33-42): Այն նույն ձևով համարել է Նորվեգիայի կանխարգելիչ կալանքի համակարգը, որը սահմանվել է որպես անվտանգության միջոց թերզարգացած կամ մտավոր հետամնաց անձանց նկատմամբ՝ Հոդված 5 § 1 (ա) սկզբունքներին համապատասխանելու համար (տես` Էրիկսեն, մեջբերված վերևում, § 78):
95. Դատարանը կրկնում է, որ «դատապարտումը» Հոդված 5 § 1-ի (ա) ենթապարբերության համաձայն` նշանակում է հանցանքի մեղավորության հայտնաբերում և պատժի կամ այլ միջոցի սահմանում, որը ներառում է ազատությունից զրկում (տես` պարբերություն 87-ը վերևում): Այն նկատում է, որ հայցվորի կանխարգելիչ կալանքը կարգադրվել է Մարբուրգի շրջանային դատարանի 1986 թ. նոյեմբերի 17-ի վճռով (դատավճիռ կայացնող դատարան), որը նրան մեղավոր ճանաչեց inter alia, մահափորձի համար (տես` պարբերություն 12-ը վերևում): 1991 թ. օգոստոսից սկսած հայցվորը, բանտարկման ժամկետը լրանալուց հետո, գտնվում է կանխարգելիչ կալանքի տակ, քանի որ դատավճիռն իրականացնելու համար պատասխանատու դատարանները հրաժարվեցին կասեցնել կանխարգելիչ կալանքի կարգադրությունը փորձնական ժամկետով (տես` պարբերություններ 13 և հաջորդը):
96. Դատարանը համոզված է, որ հայցվորի նախնական կանխարգելիչ կալանքը եղել է 1986 թ. դատավճիռ կայացնող դատարանի կողմից «դատապարտման» արդյունք: Վերջինս նրան մեղավոր ճանաչեց մահափորձի համար և կարգադրեց նրա կանխարգելիչ կալանքը, պատիժը կամ այլ միջոց, որը ներառում է ազատությունից զրկում: Այն նշում է, որ Կառավարության կարծիքով կանխարգելիչ կալանքը ֆիքսված չէ կապված հանցագործի անձնական մեղքի հետ, այլ թե որքանով է նա վտանգավոր հանրության համար (տես` պարբերություն 113-ը ստորև): Այն համարում է, որ համաձայն ՔՕ հոդված 66 § 1-ի` կանխարգելիչ կալանքի կարգադրությունը միշտ կախված է և կարգադրվում է դատարանի որոշման հետ միասին, առ այն, որ խնդրո առարկա անձը մեղավոր է հանցագործության համար (տես` պարբերություններ 49-50-ը վերևում): Հայցվորին կանխարգելիչ կալանքի ենթարկելը, այսպիսով, ի սկզբանե շոշափվել է Հոդված 5 § 1-ի (ա) ենթապարբերությունում: Դատարանն ավելացրել է, սակայն, որ ի հակադրություն Կառավարության ներկայացրածի, դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարանի որոշումները՝ հայցվորին կալանքի տակ պահելը, չեն համապատասխանում «դատապարտման» պահանջին Հոդված 5 § 1 (ա)-ի մասով, քանի որ դրանք այլևս չեն պարունակում հանցանքի մեղքի հայտնաբերում:
97. Տասը տարվա ժամկետից հետո հայցվորի կանխարգելիչ կալանքի Հոդված 5 § 1 (ա) կետով հիմնավորված լինելը որոշելու համար Դատարանին անհրաժեշտ է քննել, արդյոք կալանքը տեղի է ունեցել “դատապարտումից հետո”, այլ բառերով ասած` արդյոք դեռ կար բավարար պատճառական կապ 1986 թ. դատավճիռ կայացնող դատարանի կողմից հայցվորի դատապարտման և 2001 թ. սեպեմբերի 8-ից հետո շարունակվող ազատազրկման միջև:
98. Դատարանը նշում է, որ ըստ Կառավարության՝ դատավճիռ կայացնող դատարանը կարգադրել է հայցվորի կանխարգելիչ կալանքն առանց հղում անելու որևէ ժամկետի և, որ դատավճռի իրականացման համար պատասխանատու դատարանները պետք է որոշեին հայցվորի կանխարգելիչ կալանքի տևողությունը: Քանի որ ՔՕ Հոդված 2 § 6-ը թույլատրում էր կանխարգելիչ կալանքի առաջին ժամկետի առավելագույն տևողության վերացում՝ անմիջական իրագործմամբ, դատավճռի իրականացման համար պատասխանատու դատարաններն իրավունք ունեին հանձնարարելու հայցվորի կանխարգելիչ կալանքը տասը տարվա ժամկետից հետո՝ հետևելով օրենքի փոփոխմանը 1998 թ.: Կառավարությունը վիճարկեց դա, որ ՔՕ 67d Հոդվածում ուղղումները չեն խախտել պատճառական կապը հայցվորի դատապարտման և նրա շարունակվող կալանավորման միջև:
99. Դատարանը բավարարված չէ այդ հիմնավորմամբ: Ճշմարիտ է, որ դատավճիռներ կայացնող դատարանը կարգադրել է հայցվորի կանխարգելիչ կալանքը 1986թ՝ առանց նշելու տևողությունը: Սակայն դատավճիռներ կայացնող դատարանները երբեք չեն նշում տևողությունը՝ հիմնվելով ՔՕ գործող դրույթների վրա (ՔՕ հոդվածներ 66 և 67գ-ե, տես` պարբերություն 49 և հաջորդը վերևում): Ինչպես Կառավարությունն է ներկայացրել, դատավճիռներ կայացնող դատարաններն իրավասություն ունեն միայն որոշելու` արդյոք հանցագործի հանդեպ կանխարգելիչ կալանք, որպես այդպիսին, կարգադրել, թե ոչ: Դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարաններին կոչ է արվում որոշել կարգադրության իրականացման համար մանրամասն պայմանավորվածությունները, ներառյալ հանցագործի կանխարգելիչ կալանքի կոնկրետ տևողությունը: Սակայն, դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարաններն իրավասու էին միայն նշել հանցագործի կանխարգելիչ կալանքի տևողությունը դատավճիռ կայացնող դատարանի սահմանած շրջանակում՝ մեկնաբանված այն ժամանակ գործող օրենքի լույսի ներքո:
100. Դատարանը նշում է, որ հանցագործի կանխարգելիչ կալանքի կարգադրությունը տրվել է դատավճիռ կայացնող դատարանի կողմից 1986 թ.: Այդ ժամանակ նման կարգադրությունը՝ մեկնաբանված այդ պահին ուժի մեջ գտնվող ՔՕ Հոդված 67d § 1-ի հետ միասին (տես` պարբերություն 52-ը վերևում), նշանակում էր, որ հայցվորը, ում հանդեպ առաջին անգամ կանխարգելիչ կալանքը կարգադրվել էր, կարող էր պահվել կանխարգելիչ կալանքի տակ առավելագույնը տասը տարի: Այսպիսով, եթե չլիներ 1998 թ. ՔՕ Հոդված 67d-ում կատարված փոփոխությունը (տես` պարբերություն 53-ը վերևում), որը կիրառելի համարվեց նաև կանխարգելիչ կալանքի կարգադրությունների նկատմամբ, որոնք տրվել են, ինչպես և հայցվորի նկատմամբ տրվածը, նախքան այդ ուղղված դրույթի ուժի մեջ մտնելը (ՔՕ Ներածական ակտի բաժին 1ա (3), տես` պարբերություն 54-ը վերևում), ապա հայցվորն ազատ արձակված կլիներ, երբ կանխարգելիչ կալանքի տասը տարին լրացած լիներ, անկախ այն փաստից, թե նա հանրության համար դեռ վտանգավոր է համարվում, թե ոչ: Եթե չլիներ օրենքի փոփոխությունը, ապա դատավճիռների իրականացման համար պատասխանատու դատարաններն իրավասություն չէին ունենա երկարացնելու հայցվորի կանխարգելիչ կալանքի տևողությունը: Ուստի, Դատարանը որոշում է, որ չկա բավարար պատճառական կապ 1986 թ. դատավճիռ կայացնող դատարանի կողմից հայցվորի դատապարտման և կանխարգելիչ կալանքի տակ տասը տարուց ավելի շարունակվող նրա ազատազրկման միջև, որը հնարավոր դարձավ միայն 1998 թ. օրենքի հետագա փոփոխությամբ:
101. Դատարանը համարում է, որ այս գործը պետք է այդ առումով տարանջատվի Կաֆկարիսի գործից (մեջբերված` վերևում). Կաֆկարիսի գործով դատարանը որոշեց, որ բավարար պատճառական կապ կա հայցվորի դատապարտման և քսան տարի բանտարկումից հետո նրա` շարունակ կալանքի տակ գտնվելու միջև: Պրն. Կաֆկարիսի շարունակվող կալանքը քսան տարի ժամկետից հետո համահունչ է դատավճիռ կայացնող դատարանի որոշման հետ, որը ցմահ բանտարկության վճիռ էր կայացրել և հստակ նշել, որ բանտարկյալը դատապարտված է հետագա ամբողջ կյանքի ընթացքում՝ համաձայն ՔՕ-ի և` ոչ քսան տարով, ինչպես նշված է Բանտի կանոնակարգում, ենթաօրենսդրական ակտերում, որոնք ուժի մեջ են եղել այն ժամանակ (նույն տեղում, §§ 118-21): Ի տարբերություն սրա, ներկա գործում հայցվորի կանխարգելիչ կալանքը տասը տարի ժամկետից հետո կարգադրված չէր դատավճիռ կայացնող դատարանի կողմից՝ մեկնաբանված այդ ժամանակ գործող ՔՕ դրույթների հետ միասին:
102. Դատարանն այնուհետ քննելու է, արդյոք հայցվորի տասը տարուց ավելի կանխարգելիչ կալանքն արդարացված է Հոդված 5 § 1-ի որևէ այլ ենթապարբերությամբ: Այս առումով այն նշում է, որ ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ հարցին, որովհետև նրանցից դա չի պահանջվել Գերմանիայի Հիմնական օրենքով: Այն համարում է, որ (բ),(դ) և (զ) ենթապարբերությունները բացահայտ տեղին չեն: Հոդված 5 § 1 (գ) ենթապարբերությամբ, երկրորդ այլընտրանք, անձի կալանավորումը կարող է հիմնավորվել, «երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է նրա կողմից հանցանք կատարելը կանխելու համար»: Ներկա գործում հայցվորի շարունակվող կալանքը հիմնավորվեց դատավճիռներն իրականացնող դատարանների կողմից՝ հղում կատարելով ռիսկին, որ հայցվորը կարող է հետագայում ծանր հանցանքներ գործել /նման նրանց, որոնց համար նախկինում դատապարտվել է/, եթե ազատ արձակվի (տես` պարբերություններ 18 և 23-ը վերևում): Սակայն այս պոտենցիալ հանցանքները բավականին կոնկրետ և հստակ չեն, ինչպես դա պահանջվում է Դատարանի նախադեպային իրավունքով (տես, մասնավորապես, Գուզարդի, մեջբերված` վերևում, § 102) ինչ վրաբերում է, հատկապես նրանց հանցագործության տեղին, ժամին և զոհերին, ուստի չեն մտնում Հոդված 5 § 1 (գ) շրջանակների մեջ: Սույն պարզաբանումը հաստատված է 1 (գ) պարբերության մեկնաբանմամբ Հոդված 5-ի լույսի ներքո` որպես ամբողջություն: Համաձայն Հոդված 5-ի պարբերություն 3-ի` այդ Հոդվածի պարբերություն (գ)-ի դրույթներով կալանավորված յուրաքանչյուր անձ պետք է պատշաճորեն կանգնի դատարանի առջև և պատասխանատվության ենթարկվի ողջամիտ ժամկետներում կամ ազատ արձակվի՝ սպասելով դատավարության: Սակայն, կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձինք չպետք է պատշաճորեն բերվեն դատարանի առջև և պատասխանատվության ենթարկվեն ապագա պոտենցիալ հանցանքների համար: Այս կապակցությամբ դատարանը նշում է. քրեաբանական փորձը ցույց է տալիս, որ հաճախ մեկից ավելի անգամ դատապարտված անձանց մոտ լինում է կրկնահանցագործության ռիսկը` անկախ այդ անձի կանխարգելիչ կալանքի ենթարկված լինելու կամ չլինելու փաստից (տես` նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի 2007 թ. հուլիսի 11-ի, պարբերություն 76-ը վերևում):
103. Այնուհետև դատարանը քննարկել է, արդյոք հայցվորին կարող էին պահած լինել կանխարգելիչ կալանքի տակ 2001 թ. սեպտեմբերից հետո՝ համաձայն Հոդված 5 § 1 (ե) պարբերության, որպես «հոգեկան խանգարմամբ տառապող անձ»: Մինչ այն չի բացառում, որ որոշ հանցագործների կանխարգելիչ կալանքը կարող է համապատասխանել կալանավորման համար այդ հիմնավորումներին, այն նշում է, որ համաձայն տվյալ գործով Ֆրանկֆուրտի Բողոքարկման դատարանի որոշման` հայցվորը այլևս չէր տառապում ծանր հոգեկան խանգարումից (տես` պարբերություն 22-ը վերևում): Ցանկացած դեպքում, ներպետական դատարաններն իրենց որոշումները՝ հայցվորին հետագա կալանքի տակ պահելու վերաբերյալ, չեն հիմնել այն փաստի վրա, որ նա հոգեկան հիվանդ է: Ուստի, նրա կալանավորումը չի կարող հիմնավորված լինել Հոդված 5 § 1 (ե) կետով:
104. Դատարանը նաև նշում է, որ ներկա հայցադիմումը բարձրացնում է մի հարց, որը վերաբերում է հայցվորի կալանավորման օրինաչափությանը: Այն կրկնում է, որ ազգային օրենքը պետք է լինի կոնկրետ որակի, մասնավորապես, պետք է կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, որպեսզի բացառվի կամայականության որևէ ռիսկ (տես` պարբերություն 90-ը վերևում): Այն լուրջ կասկածներ ունի` արդյոք հայցվորը համապատասխան ժամանակում կարող էր որոշակի մակարդակով կանխատեսել, որ իր կատարած հանցանքը կարող էր հանգեցնել անորոշ ժամանակով կանխարգելիչ կալանավորման: Մասնավորապես կասկածում է, թե նա կարող էր կանխատեսել, որ կիրառվող օրենքի դրույթներում փոփոխություններ կլինեն՝ անմիջապես կիրառմամբ, իր կատարած հանցանքից հետո: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոհիշյալ եզրահանգումը, որ տասը տարուց ավելի հայցվորի կանխարգելիչ կալանքը հիմնավորված չի եղել Հոդված 5 § 1-ի որևէ ենթապարբերությամբ, անհրաժեշտ չէ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնել:
105. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 5 § 1-ի խախտում:
II. Կոնվենցիայի Հոդված 7-ի հայտարարված խախտում
106. Այնուհետ հայցվորը բողոքեց, որ իր առավելագույն տասը տարվա կանխարգելիչ կալանքի ժամկետը հետադարձ ուժով անժամկետ երկարաձգելը խախտել է իր իրավունքը չենթարկվելու ավելի խիստ պատժի, քան այն, որը կիրառելի է եղել հանցանքը գործելու ժամանակ: Նա հղում կատարեց Կոնվենցիայի Հոդված 7 § 1-ին, որտեղ ասված է.
“1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:”
107. Կառավարությունը վիճարկեց այս պնդումը:
Ա. Կողմերի հայտարարությունները
1. Հայցվոր
108. Հայցվորի ներկայացմամբ` ավելի ծանր պատիժ է իր նկատմամբ կիրառվել հետադարձ ուժով, ի հակադրություն Կոնվենցիայի Հոդված 7 § 1-ի երկրորդ նախադասության` հիմնվելով տասը տարի կանխարգելիչ կալանքից հետո նրա շարունակվող կանխարգելիչ կալանքի կարգադրության վրա: Կանխարգելիչ կալանքն այդ հոդվածի իմաստով «պատիժ» է:
Նա պնդում էր, որ ներպետական դատարաններն այն կարծիքին են, թե սկսած Գերմանիայի քրեական օրենքի մեջ ներդնելուց, կանխարգելիչ կալանքը չի համարվել «պատիժ» և կարող էր հետադարձ ուժով կիրառվել, ու ավելի քիչ կշիռ է պետք տալ այն փաստի լույսի ներքո, որ կանխարգելիչ կալանքը ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 24-ի Կրկնահանցագործների մասին ակտով, այսինքն նացիստական ռեժիմի ժամանակ: Համաձայն Դատավճիռների իրականացման ակտի բաժին 129-ի (տես` պարբերություն 64-ը վերևում)` քննվող պատիժը՝ հանցանքից հետո սահմանված և քրեական դատարանների կողմից իրականացված, հետապնդում էր ճիշտ նույն նպատակը, ինչը բանտարկության իրականացումն էր (տես` Պատիժների իրականացման ակտի բաժին 2-ը, պարբերություն 63-ը վերևում), այսինքն և՛ հանրությանն է պաշտպանում կալանավորից (կանխարգելում), և՛ օգնում վերջինիս վերահարմարվել բանտից դուրս կյանքին (վերաինտեգրում հասարակությանը):
109. Հայցվորի կարծիքով` կանխարգելիչ կալանքն իր բնույթով նույնպես պատիժ է: Սա պատկերվեց այն փաստով, որ միջոցը կարգադրվել էր քրեական դատարանների կողմից հանցանքի կապակցությամբ, և որ այն կարգավորող կանոնները պարունակվում են Դատավճիռների իրականացման ակտում: Կանխարգելիչ կալանքը առնչվում էր հանցագործի մեղքի հետ, մասնավորապես` քանի որ այն կարող էր սահմանվել միայն գործած նախկին հանցանքներից հետո և չէր կարող կարգադրվել այն անձի նկատմամբ, ով գործել էր առանց քրեական պատասխանատվության:
110. Հետո հայցվորը շեշտեց, որ Գերմանիայում չկային հատուկ շինություններ` անձանց կանխարգելիչ կալանքի տակ պահելու համար: Սովորական բանտերում կանխարգելիչ կալանքի տակ պահվող անձանց տրվում էին թեթև արտոնություններ՝ համեմատած նույն բանտում պատիժը կրող այլ բանտարկյալների (տես` Դատավճիռների իրականացման ակտի 131-135 բաժինները, պարբերություններ 64-65-ը վերևում), օրինակ՝ սեփական հագուստը կրելու իրավունք: Սակայն նույնիսկ գործնականում այս արտոնությունները չէին փոխում այն փաստը, որ կանխարգելիչ կալանքի կարգադրության իրականացումն էականում չէր տարբերվում բանտում կրած պատժից: Որպես կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձի` հայցվորի պատժի պայմաններն իրականում մեղմացվել էին` սովորական բանտարկյալներինի հետ համեմատած: Բացի դրանից, հատուկ միջոցներ, ի լրումն սովորական բանտարկյալների համար կատարվածի, չէին ձեռնարկվում կանխարգելիչ կալանքի տակ գտնվողների համար, որպեսզի օգնեն նրանց պատրաստվելու բանտից դուրս կյանքին: Շվալմշտատ բանտում հայցվորի կանխարգելիչ կալանքի պայմանները չէին տարբերվում այն պայմաններից, որտեղ նա կրում էր իր հիմնական պատժի մեծ մասը: Նա աշխատում էր, ինչպես արդեն աշխատել էր պատիժը կրելիս և, բացի ուղեկցությամբ կարճաժամկետ արձակուրդներից, ոչ մի ջանք չէր գործադրվում պատրաստել նրան բանտից դուրս կյանքին, ոչ էլ թերապիան էր հասանելի: Եթե նայելու լինեիք կալանավորների իրական վիճակին, այլ ոչ Քրեական օրենսգրքին, էական տարբերություն չէիք գտնի բանտարկման և կանխարգելիչ կալանքի կարգադրությունների իրականացման միջև:
111. Բացի դրանից, անորոշ ժամկետով կանխարգելիչ կալանքի խստությունը, որն իրականացվել էր նրա միայն հնգամյա բանտարկությունից հետո և ի լրումն դրա, ցուցադրվում էր այն փաստով, որ դա հանգեցրել է հայցվորին ազատությունից զրկելուն՝ միայն հիմնվելով կանխարգելիչ կալանքի կարգադրության վրա` մոտ տասնութ տարի: Նա պնդում էր, որ դրա արդյունքում իրեն պահել են զգալիորեն ավելի երկար ժամանակ, քան իրականում մարդասպաններին, ովքեր միայն բանտարկության էին դատապարտվել՝ առանց կանխարգելիչ կալանքի լրացուցիչ կարգադրության: Հաշվի առնելով, որ 1986 թ. դատապարտումից հետո նա արդեն քսաներկու տարի կալանքի տակ է, փաստը, որ միայն երկու դեպք է եղել, որոնք տեղի են ունեցել շատ տարիներ առաջ խստացված բանտի պայմաններում, ապացուցում է, որ նա սովորել է կառավարել իր հույզերը և, որ նրա հետագա բանտարկումը հիմնավորված չէ:
112. Հայցվորը ներկայացրեց, որ իր կանխարգելիչ կալանքի հետադարձ ուժով երկարաձգումը մի պատիժ է, որի համար հանցանքը գործելու ժամանակվա օրենքով հստակ սահմանված է առավելագույնը տասը տարի, ուստի խախտվել է Հոդված 7-ում ամրագրված սկզբունքը, որ միայն օրենքը կարող է պատիժ սահմանել (nulla poena sine lege):
2. Կառավարություն
113. Կառավարության կարծիքով` հայցվորի կանխարգելիչ կալանքը տասը տարին գերազանցող ժամկետով, չի խախտել Հոդված 7 § 1-ով սահմանված արգելքը հետադարձ ուժով պատիժը երկարաձգելու վերաբերյալ, որովհետև կանխարգելիչ կալանքն այդ դրույթի իմաստով «պատիժ» չէ: Գերմանիայի քրեական օրենքն ուներ պատիժների երկակի համակարգ, որը հստակ տարանջատում է պատիժները և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցները, ինչպիսին է կանխարգելիչ կալանքը: Պատիժները պատժիչ բնույթ ունեն և սահմանվում են հանցագործի անձնական մեղքի առնչությամբ: Ուղղիչ և կանխարգելման միջոցներն ունեն կանխարգելիչ բնույթ և կարգադրվում են, հանցագործի վտանգավորության պատճառով, անկախ նրա մեղքից: 1933 թ. ներդրված այս երկակի համակարգը գնահատվել և հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած` ժողովրդավարությամբ ընտրված օրենսդիրի կողմից մի քանի անգամ: Կանխարգելիչ կալանքը վերջին միջոց է, որի նպատակն էր կանխել ամենավտանգավոր հանցագործներից հանրությանը սպառնացող վտանգը, ինչպես ներկայացված է ՔՕ-ում կանխարգելիչ կալանքի կարգադրությունների մասին սահմանափակող պայմաններին (տես պարբերություն 47 և 49-56 վերևում), և դրանց սահմանակող կիրառումը ներպետկան դատարանների կողմից: Ի տարբերություն պատժի, կանխարգելիչ կալանքը կարող է կասեցվել փորձաշրջանով ցանկացած ժամանակ, պայմանով, որ պետք է ակնկալել, որ կալանավորը բանտից դուրս գալուց հետո այլևս ծանր հանցագործություններ չի գործի: Ինչպես հաստատվել է տվյալ գործին վերաբերող Դաշնային սահմանադրական դատարանի վճռում, կանխարգելիչ կալանքը պատիժ չէ, որի նկատմամբ հետադարձ պատժի արգելքը կիրառվեց:
114. Ըստ Կառավարության` կանխարգելիչ կալանքի կարգադրության իրականացումն էականորեն տարբերվում է բանտարկման դատավճռի իրականացումից, ինչ վերաբերում է և՛ օրենսդրական դրույթներին (տես, մասնավորապես, Դատավճիռների իրականացման ակտի բաժիններ 129-135, պարբերություններ 64-65-ը վերևում), և՛ պրակտիկային: Ճիշտ էր, որ չկային առանձին կանխարգելիչ կալանքի վայրեր Գերմանիայի Länder-ում տնտեսական պատճառներով և հաշվի առնելով բուժման տարբեր պայմանների պահանջը: Գերմանիայում կանխարգելիչ կալանքի տակ պահվող անձանց համար մեկ կենտրոնական շինություն կառուցելն անհնար կդարձնի հարազատների կամ այն անձանց այցերը, ովքեր օգնում են կալանավորին սոցիալական վերաինտեգրման հարցերում, որոնցից երկուսն էլ ցանկալի էին: Այդ պատճառով, կանխարգելիչ կալանքի տակ պահվող անձինք բանտերի առանձին թևերում էին գտնվում: Այնուամենայնիվ, համեմատած սովորական բանտարկյալների հետ, կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձինք ունեին մի շարք արտոնություններ. ի տարբերություն նախորդների, նրանք իրավունք ունեին կրել իրենց անձնական շորերը և ամսական նվազագույնը երկու ժամից ավելի այց ունենալ: Նրանք նաև ունեին ավելի շատ գրպանի փող և ավելի շատ ծանրոցներ ստանալու իրավունք, քան սովորական բանտարկյալները: Բացի դրանից, եթե նրանք ցանկանայի, կարող էին անհատական խցում մնալ, որը նրանք կարող էին կահավորել իրենց ուզած ձևով: Ինչ վերաբերում է հայցվորի կանխարգելիչ կալանքին, մասնավորապես, Կառավարությունը շեշտեց, որ նա այլևս որևէ թերապիա չէր ստանում, քանի որ այն հոգեբանը, որի հետ նա խորհրդակցել էր, նրա բուժումը ավարտված էր համարում: Հայցվորը գրեթե ամեն օր իր նախաձեռնությամբ հանդպումներ է ունեցել պատասխանատու սոցիալական աշխատակցի և հոգեբանի հետ և մասնակցել է խմբային քննարկումներին յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ: Համաձայն փորձագետ հոգեբուժի առաջարկի` հայցվորն օգտվում էր միջոցներից կանխարգելիչ կալանքի պայմանները թուլացնելու համար, ինչպես, օրինակ, ուղեկցությամբ կարճաժամկետ արձակուրդները (տես` պարբերություններ 43-44-ը վերևում):
115. Միայն կանխարգելիչ կալանքի խստությունը և տևողությունը բավարար չեն Հոդված 7 § 1-ի ներքո այն որպես «պատիժ» դասակարգելու համար: Ինչպես որոշել են պատկան դատարանները, հայցվորը դեռ վտանգավոր էր հանրության համար, անկախ այն փաստից նա բանտում որևէ տեսակի հանցաք գործել է, թե ոչ: Այնուհետև Կառավարությունը վիճարկեց, որ համաձայն Կաֆկարիսի գործով կայացրած դատարանի վճռի (մեջբերված վերևում, §§ 151-52), հետագա փոփոխությունները, որոնք չեն ազդել նախնական վճռում սահմանած պատժի վրա, այլ միայն այդ պատժի իրականացման տևողության վրա, չեն խախտել Հոդված 7 § 1-ը: Սա նույնիսկ ավելի մեծ ուժով կիրառվեց նման մի գործի նկատմամբ, որում նախնական վճիռը կարգադրեց կանխարգելիչ միջոց (ի հակադրություն պատժի), այսինքն կանխարգելիչ կալանք՝ առանց ժամանակահատված նշելու:
116. Կառավարությունը շեշտեց, որ պատիժների և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցների երկակի համակարգը բոլոր հանցագործների համար սահմանափակեց պատիժները մինչև այն սահմանը, որն անհրաժեշտ է հանցագործի մեղքը փոխհատուցելու համար: Ինչպես ցույց է տալիս Եվրախորհրդի կողմից հրատարակված քրեական վիճակագրությունը (տես` պարբերություն 68-ը վերևում), Գերմանիայում բանտարկությունների տոկոսը ցածր է, և դատարանները սահմանել են կարճաժամկետ բանտարկություններ՝ համեմատած ուրիշ Եվրախորհրդի անդամ պետությունների հետ: Սա փաստեց, որ երկակի համակարգը հանգեցրեց սահմանափակող և պատասխանատու պատժման պրակտիկայի: Սակայն, Հիմնական օրենքում ամրագրված սկզբունքը, որ պատիժը չպետք է գերազանցի անձի մեղքը, խանգարեց, որ Գերմանիայի քրեական դատարանները սահմանեն ավելի երկար բանտարկություններ հանրությանը պաշտպանելու կանխարգելող նպատակին ծառայող կանխարգելիչ կալանք կարգադրելու փոխարեն: Կոնվենցիայի անդամ այլ պետություններ, մասնավորապես Ավստրիան, Դանիան, Իտալիան, Լխտենշտեյնը, Սան Մարինոն, Սլովակիան և Շվեյցարիան նույնպես կիրառեցին կանխարգելիչ կալանքի համակարգեր:
Բ. Դատարանի գնահատականը
1. Համապատասխան սկզբունքների ամփոփում
117. Հոդված 7-ում ամրագրված երաշխիքը, որն օրենքի գերակայության էական տարր է, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում զգալի տեղ է զբաղեցնում, ինչպես ընդգծված է այն փաստով, որ պատերազմի կամ այլ հանրային արտակարգ դրության ժամանակ Կոնվենցիայի Հոդված 15-ի համաձայն` ոչ մի մեղմացում թույլատրելի չէ: Հետևելով իր խնդրին և նպատակին` այն պետք է մեկնաբանել և կիրառել այնպես, որ ապահովվեն արդյունավետ երաշխիքներ ընդդեմ կամայական հետապնդման, դատապարտման և պատժի (տես` S.W. ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 նոյեմբերի, 1995, § 34, Սերիա Ա #335‑B; C.R. ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 նոյեմբերի 1995 թ., § 32, Սերիա Ա #335‑C; Ստրելեցը, Կեսլերը և Կրենցն ընդդեմ Գերմանիայի [GC], #34044/96, 35532/97 և 44801/98, § 50, ECHR 2001‑II; և Կաֆկարիս, մեջբերված` վերևում, § 137):
118. Հոդված 7-ը ներկայացնում է inter alia, այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և սահմանել պատիժ (nullum crimen, nulla poena sine lege): Մինչ այն արգելում է, մասնավորապես, քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառումը մեղադրյալի անբարենպաստ պայմանների նկատմամբ (տես` Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի, 25 մայիսի, 1993 թ., § 52, Սերիա Ա no. 260‑A) կամ ընդլայնում է գոյություն ունեցող հանցանքների շրջանակն արարքների նկատմամբ, որոնք նախկինում քրեական հանցանք չեն համարվել, այն նաև սահմանում է սկզբունք, որ քրեական օրենքը չպետք է զգալի չափով մեկնաբանի մեղադրյալի հասցրած վնասը, օրինականալոգային տարբեակով (տես Աթլին ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), no. 36946/03, 29 նոյեմբերի, 2005, և Աչուրն ընդդեմ Ֆրանսիայի [GC], no. 67335/01, § 41, ECHR 2006‑IV):
119. Երբ խոսում ենք «օրենքի» մասին, Հոդված 7-ը հղում է կատարում նույն գաղափարին, ինչին որ Կոնվենցիան է հղում անում այդ եզրույթն օգտագործելիս. մի գաղափար, որը ենթադրում է քանակական պահանջներ, օրինակ` հասանելիություն և կանխատեսելիություն (տես` Կանտոնին ընդդեմ Ֆրանսիայի, 15 նոյեմբերի, 1996 թ., § 29, Զեկույցներ 1996‑V; Կյոմեն և ուրիշներն ընդդեմ Բելգիայի, nos. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, § 145, ECHR 2000‑VII; և Աչուր, մեջբերված` վերևում, § 42): Այս քանակական պահանջները պետք է բավարարվեն, ինչ վերաբերում է և՛ հանցագործության սահմանմանը, և՛ պատժին, որը քննվող հանցագործությունը ենթադրում է (տես` Աչուրը, մեջբերված` վերևում, § 41, և Կաֆկարիսը, մեջբերված վերևում, § 140): Անձը համապատասխան դրույթը կարդալիս պետք է, եթե անհրաժեշտ է նաև դատարանի մեկնաբանության օգնությամբ, իմանա, թե որ արարքները և անգործությունները նրան քրեական պատասխանատվության կենթարկեն, և ինչ պատիժ կսահմանվի գործած արարքի և/կամ անգործության համար (համեմատել Կանտոնի, մեջբերված` վերևում, § 29; Ութլի, մեջբերված` վերևում և Կաֆկարիս, մեջբերված` վերևում, § 140):
120. Հոդված 7-ում «պատժի» գաղափարի շրջանակը ինքնավար է: Հոդված 7-ով արդյունավետ պաշտպանություն տրամադրելու համար դատարանը չպետք է անցնի դրսևորումների հետևից և իր համար գնահատի` արդյոք որևէ միջոց իր էությամբ հավասար է «պատժին» այդ դրույթի իմաստով (տես` Ուելչն ընդդեմ Միացյալ Թագավորության, 9 փետրվարի 1995 թ., § 27, Սերիա Ա no. 307‑A, Ջամիլն ընդդեմ Ֆրանսիայի, 8 հունիս, 1995 թ., § 30, Սերիա Ա no. 317‑B, և Ութլի, մեջբերված` վերևում): Հոդված 7, պարբերություն 1-ի երկրորդ նախադասության ձևակերպումը ցույց է տալիս, որ պատժի գոյության ցանկացած գնահատման սկզբնակետն այն է, թե քննվող միջոցը սահմանված է` հետևելով «քրեական հանցանքի» դատապարտմանը: Այլ առնչվող գործոններ են հանդիսանում ներպետական օրենքով բնութագրվող միջոցը, դրա բնույթը և նպատակը, դրա ստեղծման և իրականացման մեջ ներառված ընթացակարգերը և դրա խստությունը (տես` Ուելչ, մեջբերված` վերևում, § 28, Ջամիլ, մեջբերված` վերևում, § 31, Ադամսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), no. 42293/98, 26 հունվարի, 1999 թ., Վան դեր Վելդենն ընդդեմ Նիդերլանդների (dec.), no. 29514/05, ECHR 2006‑XV, և Կաֆկարիս, մեջբերված` վերևում, § 142): Սակայն միջոցի խստությունն ինքնին որոշիչ չէ, քանի որ, օրինակ, կանխարգելիչ բնույթի շատ ոչ պատժային միջոցներ կարող են էական ազդեցություն ունենալ խնդրո առարկա անձանց վրա (տես` Ուելչ, մեջբերված` վերևում, § 32, համեմատել նաև Վան դեր Վելդեն, մեջբերված` վերևում):
121. Ե՛վ Հանձնաժողովը, և՛ Դատարանն իրենց նախադեպային իրավունքում տարանջատում են մտցրել երկու միջոցների միջև. մեկը պարունակում է էությամբ «պատիժ», մյուսը՝ վերաբերում է «պատժի» «իրականացմանը» կամ «գործարկմանը»: Արդյունքում, որտեղ միջոցի բնույթը և նպատակը առնչվում են պատժի չկիրառմանը կամ վաղ ազատ արձակման համար ռեժիմի փոխմանը, Հոդված 7-ի իմաստով սա «պատժի» մաս չի կազմում (տես` inter alia, Հոբգեն ընդդեմ Միացյալ Թագավորության, #11653/85, 1986 թ. մարտի 3-ի Հանձնաժողովի որոշում, DR 46, էջ 231, Գրավան ընդդեմ Իտալիայի, #43522/98, § 51, 10 հուլիսի 2003 թ., և Կաֆկարիս, մեջբերված` վերևում, § 142): Այնուամենայնիվ, գործնականում երկուսի միջև տարանջատումը միշտ չէ, որ հստակ կարող է լինել (տես` Կաֆկարիս, նույն տեղում, և Մոնեն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), no. 39420/06, 1 ապրիլի 2008 թ.):
2. Այս սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
122. Այսպիսով, վերոհիշյալ սկզբունքների լույսի ներքո Դատարանը քննելու է` արդյոք հայցվորի կանխարգելիչ կալանքի առավելագույն տասը տարին անորոշ ժամկետով երկարաձգելը խախտել է Հոդված 7 § 1-ի երկրորդ նախադասության համաձայն` հետադարձ ուժով պատիժների արգելքը:
123. Դատարանը նշում է, որ երբ 1985 թ. հայցվորը մահափորձ էր կատարել, դատապարտող դատարանի կողմից առաջին անգամ տրված կանխարգելիչ կալանքի կարգադրությունը, այն ժամանակ գործող ՔՕ Հոդված 67d § 1-ի հետ ընթերցմամբ, նշանակում էր, որ հայցվորը կարող է պահվել կանխարգելիչ կալանքի տակ առավելագույնը տասը տարի (տես` նաև պարբերություններ 99-100-ը վերևում): Հիմնվելով 1998 թ. ՔՕ Հոդված 67d § 1-ում կատարված հետագա փոփոխությունների վրա, ընթերցելով ՔՕ Ներածական ակտի 1a (3) բաժնի հետ միասին, որը վերացրել է այդ առավելագույն ժամկետի անմիջական կիրառումը` պատիժների իրականացման համար պատասխանատու դատարանները 2001 թ. կարգադրել են հայցվորի կանխարգելիչ կալանքի շարունակություն` տասը տարվա ժամկետից հետո: Այսպիսով, հայցվորի կանխարգելիչ կալանքը երկարաձգվել է հետադարձ ուժով՝ համաձայն օրենքի, որն ընդունվել էր հայցվորի կողմից հանցանքը գործելուց հետո և այն ժամանակ, երբ նա արդեն վեց տարի անցկացրել էր կանխարգելիչ կալանքի տակ:
124. Դատարանը, հաշվի առնելով իր նախադեպային իրավունքի մեջ սահմանված չափանիշները, հետևաբար, պետք է որոշի, արդյոք հայցվորի կանխարգելիչ կալանքը նշանակում է «պատիժ» Հոդված 7 § 1-ի երկրորդ նախադասության իմաստով: Դատարանը սկզբից նշում է, որ հայցվորի կանխարգելիչ կալանքը սահմանվել է Մարբուրգի շրջանային դատարանի կողմից 1986 թ.՝ հետևելով նրա դատապարտմանը «քրեական հանցանքի» համար, այսինքն մահափորձի և կողոպուտի համար: Իրականում, համաձայն ՔՕ Հոդված 66 § 1-ի, կանխարգելիչ կալանքը կարող է կարգադրվել միայն այն անձի հանդեպ ով, ի թիվս այլ պահանջների, դատապարտվել է կանխամտածված հանցագործության համար նվազագույնը երկու տարի բանտարկության (տես` պարբերություններ 49-50-ը վերևում):
125. Ինչ վերաբերվում է ներպետական օրենքով կանխարգելիչ կալանքի սահմանմանը, դատարանը նշում է, որ Գերմանիայում նման միջոցը պատիժ չի համարվում, որի նկատմամբ հետադարձ ուժով բացարձակ արգելքը կիրառվում է: Պատիժների իրականացման համար պատասխանատու դատարանների եզրահանգումներն այս նպատակով ներկա գործում հաստատվել են Դաշնային սահմանադրական դատարանի կողմից մանրամասն հիմնավորված ղեկավարող վճռով (տես` պարբերություններ 27-40-ը վերևում): Համաձայն Գերմանիայի ՔՕ դրույթների` կանխարգելիչ կալանքը որակված է որպես ուղղիչ ու կանխարգելիչ միջոց: Նման միջոցները միշտ ընկալվել են որպես պատիժներից տարբերվող՝ համաձայն Գերմանիայի քրեական օրենքում ընդունված` պատիժների երկակի համակարգի: Ի տարբերություն պատիժների, համարում են, որ դրանք նպատակուղղված չեն քրեական մեղքը պատժելու, այլ զուտ կանխարգելիչ բնույթի են և նպատակաուղղված են պաշտպանելու հանրությունը վտանգավոր հանցագործից: Այս հստակ եզրահանգումը, Դատարանի կարծիքով, կասկածի տակ չի դրվում այն փաստով, որ կանխարգելիչ կալանքն առաջին անգամ Գերմանիայի օրենքում, ինչպես հայցվորն է նշել, 1933 թ. նոյեմբերի 24-ի Կրկնահանցագործների մասին ակտով, այսինքն` նացիստական ռեժիմի ընթացքում է կիրառվել: Ինչպես Հանձնաժողովն է պարզել դեռ 1971 թ. (տես` X ընդդեմ Գերմանիայի, մեջբերված` վերևում), կանխարգելիչ կալանքի մասին դրույթները հաստատվել են Գերմանիայի օրենսդիրի կողմից 1945-ից հետո, մի քանի առիթով:
126. Սակայն ինչպես կրկնվել է վերևում (պարբերություն 120), Հոդված 7-ում «պատժի» գաղափարն իր շրջանակով ինքնավար է, ուստի Դատարանը պետք է որոշի` արդյոք հատուկ միջոցը պետք է որակվի որպես պատիժ՝ առանց ներպետական օրենքի համաձայն` միջոցի որակավորմամբ ամրագրվելու: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նույն տեսակի միջոցը կարող է և որակվել է որպես պատիժ մի պետության մեջ, իսկ մյուսում` կանխարգելիչ միջոց, որի նկատմամբ nulla poena sine lege սկզբունքը չի կիրառվում: Այսպիսով, «կրկնահանցագործներին Կառավարության հայեցողության տակ դնելը», օրինակ, որը շատ առումներով նման է Գերմանիայի օրենքով կանխարգելիչ կալանքին, Բելգիայի օրենքով համարվել է պատիժ (տես` Վան Դրուգենբրոկ, մեջբերված` վերևում, § 19): Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն իր մասով, 2008 թ. փետրվարի 21-ի որոշման մեջ (no. 2008‑562 DC) եզրակացրել է, որ վերջերս Ֆրանսիայի օրենքում ներդրված կանխարգելիչ կալանքը չի կարող որակվել որպես պատիժ, բայց չի կարող կարգադրվել հետադարձ ուժով, հատկապես հաշվի առնելով դրա անորոշ տևողությունը (տես` պարբերություն 75-ը վերևում, ևս մեկ օրինակի համար տես` պարբերություն 74-ը վերևում):
127. Այդ պատճառով դատարանը հետագա քննության է ենթարկելու կանխարգելիչ կալանքի միջոցի բնույթը: Սկզբից դատարանը նշում է, որ ինչպես բանտարկությունը, կանխարգելիչ կալանքը նույնպես բերում է ազատությունից զրկման: Բացի դրանից, հաշվի առնելով, թե ինչպես է կանխարգելիչ կալանքի կարգադրությունը գործնականում իրականացվում Գերմանիայում՝ համեմատած սովորական բանտարկության դատապարտման հետ, զարմանալի է, որ կանխարգելիչ կալանքի ենթակա անձինք պահվում են սովորական բանտում, չնայած և` շենքի առանձին թևերում: Կալանքի ռեժիմի թեթև տարբերությունները՝ համեմատած սովորական բանտում պատիժը կրող բանտարկյալին, ներառյալ այնպիսի արտոնությունները, ինչպիսիք են սեփական հագուստը կրելու և իրենց ավելի հարմարավետ բանտախցերը լրացուցիչ կահավորելու իրավունքը, չեն կարող քողարկել այն փաստը, որ չկա էական տարբերություն բանտարկման դատապարտման և կանխարգելիչ կալանքի կարգադրության իրականացման միջև: Սա այնուհետ ներկայացվում է փաստով, որ շատ քիչ դրույթներ կան Պատիժների իրականացման ակտում, որոնք հատկապես գործ ունեն կանխարգելիչ կալանքի կարգադրության իրականացման հետ և, որ բացի սրանից, բանտարկման պատժի իրականացման դրույթները կիրառվում են` կատարելով անհրաժեշտ փոփոխությունները (տես` նշված Ակտի 129-ից 135 բաժինները, պարբերություններ 64-65-ը վերևում):
128. Բացի դրանից, հաշվի առնելով կանխարգելիչ կալանքի տակ գտնվող անձանց իրական դրությունը` Դատարանը չի կարող պաշտպանել Կառավարության փաստարկը (տես` պարբերություն 113-ը վերևում), որ կանխարգելիչ կալանքը զուտ կանխարգելման, այլ ոչ պատժիչ նպատակի է ծառայել: Դատարանը նշում է, որ համաձայն ՔՕ Հոդված 66-ի, կանխարգելիչ կալանքի կարգադրություններ կարող են տրվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր մեկից ավելի անգամ մեղավոր են ճանաչվել որոշակի ծանրության հանցանքների համար: Մասնավորապես, դատարանը նշում է, որ պարզվում է` չկան գործող հատուկ միջոցներ, գործիքներ կամ հաստատություններ, բացի նրանցից, որոնք հասանելի են սովորական երկարաժամկետ բանտարկյալներին՝ ուղղված կանխարգելիչ կալանքի ենթակա անձանց և, նպատակ ունենալով նվազեցնել նրանց վտանգավորությունը, այդպիսով սահմանափակելով նրանց կալանքի տևողությունն այնքան, որքանը խստորեն անհրաժեշտ է` կանխելու համար նրանց կողմից հետագա հանցանքների գործումը:
129. Դատարանը համաձայն է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի (տես` նրա զեկույցի § 206, պարբերություն 76-ը վերևում) և ԽԿՀ (տես` զեկույցի § 100, պարբերություն 77-ը վերևում) եզրահանգումների հետ, որ կանխարգելիչ կալանքի ենթակա անձինք, հաշվի առնելով այդ կալանքի պոտենցիալ անորոշ տևողությունը, մասնավորապես կարիք ունեն հոգեբանական խնամքի և աջակցության: Հանցագործության կանխարգելման նպատակին հասնելը պահանջում է, ինչպես համոզիչ կերպով նշված է ԽԿՀ-ի կողմից (նույն տեղում) «բարձր մակարդակի խնամք՝ ներառելով տարբեր ոլորտներից մասնագետների թիմ, ինտենսիվ անհատական աշխատանք կալանավորների հետ (հստակ մշակված անհատական պլանների միջոցով), դեպի ազատում տանող հետևողական աշխատանքի շրջանակներում, որը պետք է իրատեսական տարբերակ լինի»: Դատարանը համարում է, որ կանխարգելիչ կալանքի կարգադրության ենթակա անձանց պետք է տրամադրել նման աջակցություն և խնամք` որպես նրանց կողմից կրկին հանցանք գործելու ռիսկը նվազեցնելու անկեղծ փորձի մի մաս` դրանով իսկ ծառայելով հանցագործության կանխարգելմանը և նրանց ազատ արձակումը հնարավոր դարձնելով: Դատարանը չի անտեսում այն փաստը, որ «կալանավորների այս խմբի հետ աշխատանքն ամենադժվար մարտահրավերներից է, որին բանտի աշխատակազմը բախվում է» (տես` ԽԿՀ զեկույցի § 100, պարբերություն 77-ը վերևում): Սակայն հաշվի առնելով կանխարգելիչ կալանքի անորոշ տևողությունը` հատուկ ջանքեր են անհրաժեշտ աջակցելու համար այն կալանավորներին, ովքեր, որպես կանոն, չեն կարողանա սեփական ջանքերով հասնել ազատության: Դատարանը կարծում է, որ ներկայումս բացակայում են լրացուցիչ և էական միջոցներ, բացառությամբ նրանց, որոնք հասանելի են պատժիչ նպատակով իրենց պատիժը կրող բոլոր երկարաժամկետ սովորական բանտարկյալներին` ապահովելու համար քննվող անձանց կողմից կատարվելիք հանցանքների կանխումը:
130. Բացի դրանից, համաձայն Պատիժների իրականացման ակտի 2 և 129 բաժինների, պատիժների և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցների իրականացումը ծառայում է երկու նպատակի. պաշտպանել հանրությունը և օգնել կալանավորներին` ունակ լինել բանտից դուրս սոցիալապես պատասխանատու կյանք վարելուն: Չնայած կարելի էր ասել, որ պատիժները հիմնականում ծառայում են պատժային նպատակների, մինչդեռ ուղղիչ ու կանխարգելիչ միջոցները հիմնականում ուղղված են կանխմանը, այդուհանդերձ պարզ է, որ այս սանկցիաների նպատակները մասամբ համընկնում են: Բացի դրանից, հաշվի առնելով դրա անորոշ տևողությունը, կանխարգելիչ կալանքը կարելի է նաև ընկալել որպես լրացուցիչ պատիժ խնդրո առարկա անձանց կողմից կատարված հանցագործության համար և առաջ է բերում անհանգստացնող տարր: Ցանկացած դեպքում, ինչպես արդեն Դատարանն արդեն սահմանել է, կանխման նպատակը կարող է նաև համահունչ լինել պատժիչ նպատակի հետ և կարող է դիտարկվել որպես հենց «պատիժ» գաղափարի բաղկացուցիչ մաս (տես` Ուելչ, մեջբերված` վերևում, § 30):
131. Ինչ վերաբերում է կանխարգելիչ կալանքի կարգադրությունների կազմման և իրականացման ընթացակարգերին, Դտարանը նշում է, որ կանխարգելիչ կալանքը կարգադրվում է (քրեական) դատապարտող դատարանների կողմից, դատարաններ, որոնք նաև պատկանում են քրեական արդարադատության համակարգին, առանձին ընթացակարգով:
132. Վերջապես, ինչ վերաբերում է կանխարգելիչ կալանքի խստությանը, որն ինքնին որոշիչ չէ (տես` պարբերություն 120-ը վերևում), Դատարանը նշում է, որ այս միջոցը հանգեցնում է կալանքի, որը, հետևելով 1998 թ. օրենքի մեջ կատարված փոփոխությանը, այլևս չունի առավելագույն ժամկետ: Բացի դրանից, կանխարգելիչ կալանքի փորձնական կասեցումը ենթակա է դատարանի եզրակացությանը, որ վտանգ չկա առ այն, թե կալանավորը հետագա (ծանր) հանցագործություններ չի գործի (տես` ՔՕ Հոդված 67d, պարբերություն 53-ը վերևում), մի պայման, որը միգուցե դժվար իրականանալի լինի (այդ կապակցությամբ տես նաև` Մարդու իրավունքների հանձնակատարի եզրահանգումը, որ “հնարավոր չէր լրիվ վստահությամբ կանխատեսել արդյոք անձը կրկին հանցանք կգործի”, նրա զեկույցի § 203, մեջբերված պարբերություն 76-ը վերևում): Այդ պատճառով, դատարանը չի կարող չեզրակացնել, որ այս միջոցն ամենախիստերից է, եթե ոչ~ ամենախիստը, որը կարող է սահմանվել Գերմանիայի Քրեական օրենսգրքով: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ հայցվորը շարունակվող կանխարգելիչ կալանքի արդյունքում բախվել է ավելի խոր վնասի, որն առ այսօր եղել է նրա բանտարկության ժամկետից երեք անգամ ավելի:
133. Հաշվի առնելով վերոհիշյալը` Դատարանը, անդրադառնալով հայտարարություներին և կատարելով սեփական գնահատումները, եզրակացնում է, որ Գերմանիայի Քրեական օրենսգրքով կանխարգելիչ կալանքը պետք է որակվի որպես «պատիժ» Կոնվենցիայի Հոդված 7 § 1 նպատակով:
134. Դատարանն այնուհետև կրկնում է, որ այն իր նախադեպային իրավունքում տարանջատում է մտցրել էությամբ «պատիժ» պարունակող միջոցի /որի նկատմամբ քրեական օրենքի հետադարձ ուժի բացարձակ արգելքը կիրառվում է/ և «պատժի» «իրականացմանը» կամ «գործարկմանը» վերաբերող միջոցի միջև (տես` պաբերություն 121-ը վերևում): Այդ իսկ պատճառով այն պետք է որոշի` արդյոք միջոցը, որը սահմանափակ ժամկետով կալանքը վերափոխել էր անորոշ ժամանակով կալանքի, էականում նշանակում էր լրացուցիչ պատիժ կամ զուտ վերաբերում էր պատժի իրականացմանը կամ գործարկմանը, որը կիրառելի էր այն հանցանքի կատարման ժամանակ, որի համար հայցվորը դատապարտվել էր:
135. Դատարանը նշում է, որ Կառավարության հայտարարության մեջ դատապարտող դատարանը կարգադրել էր հայցվորի կանխարգելիչ կալանքն առանց ժամանակահատվածը նշելու: Նրանք վիճարկում էին, որ միջոցի երկարաձգումը զուտ վերաբերում էր դատապարտող դատարանի կողմից հայցվորի համար սահմանված պատժի իրականացմանը: Դատարանին այդ փաստարկը չհամոզեց: Ինչպես Դատարանը նշել էր վերևում (տես` պարբերություններ 99-101 և 123), այն ժամանակ, երբ հայցվորը գործել էր իր հանցանքը, դատապարտող դատարանի կարգադրությունը նրա կանխարգելիչ կալանքի համար՝ ընթերցված այն ժամանակ գործող ՔՕ Հոդված 67d § 1-ի հետ միասին, նշանակում էր, որ հայցվորին կարող են պահել կանխարգելիչ կալանքի տակ առավելագույնը տասը տարի: Հայցվորի կանխարգելիչ կալանքի տևողության երկարաձգումը պատիժներ իրականացնելու համար պատասխանատու դատարանների կողմից՝ հետևելով ՔՕ Հոդված 67d-ում կատարված փոփոխությանը, այդ պատճառով վերաբերում է ոչ միայն պատժի իրականացմանը (կանխարգելիչ միջոց` մինչև տասը տարի ժամկետով)` սահմանված հայցվորի հանդեպ՝ համաձայն հանցանքները կատարելու ժամանակ գործող օրենքի: Դա նշանակում է լրացուցիչ պատիժ, որը հետադարձ ուժով սահմանված էր հայցվորի հանդեպ՝ համաձայն օրենքի, որը գործարկվել է հայցվորի կողմից հանցանքը գործելուց հետո:
136. Այս առումով ներկա գործը պետք է կրկին տարանջատել Կաֆկարիսի գործից (մեջբերված` վերևում): Պրն. Կաֆկարիսը դատապարտվեց ցմահ բանտարկության՝ համաձայն նրա հանցանքը գործելու ժամանակ կիրառվող քրեական օրենքի: Հնարավոր չէր ասել, որ նյութական ժամանակում ցմահ բանտարկությունը կարող էր հստակորեն հավասարվել քսան տարվա բանտարկության (նույն տեղում, §§ 143 և հաջորդը): Ի տարբերություն սրա, ներկա գործում կիրառվող քրեական օրենքի դրույթները, երբ հայցվորը գործել էր իր հանցանքները, պարզորոշ և հստակորեն նշում էին առաջին կանխարգելիչ կալանքի տևողությունը՝ առավելագույնը տասը տարի:
137. Հաշվի առնելով վերոհիշյալը` Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 7 § 1-ի խախտում:
III. Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառումը
138. Կոնվենցիայի Հոդված 41-ը սահմանում է.
“Եթե Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել” :
Ա. Վնաս
139. Հայցվորը պահանջում էր նվազագույնը 172.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում 2001 թվականից երկար ժամանակ ապօրինի կալանքի տակ գտնվելու համար՝ հստակ 5 և 7 Հոդվածների խախտումով և, չնայած այն փաստի, որ նա հարուցել է բազմաթիվ ծավալուն դատավարություններ ներպետական դատարաններում՝ փորձելով ձեռք բերել իր ազատությունը: Նա հղում կատարեց փոխհատուցման գումարներին, որոնք նշանակվել են դատարանի կողմից հետևյալ գործերում՝ Քարատաշն ընդդեմ Թուրքիայի ([GC], #23168/94, ECHR 1999-IV) և Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (25 մայիսի, 1993 թ., Սերիա Ա #260-A) և պնդեց, որ իրեն պետք է տան ամսական 2.000 եվրո փոխհատուցում՝ որպես Գերմանիայում հասանելի միջին ամսական եկամուտ: Ինչ վերաբերում է նյութական վնասին, հայցվորը ներկայացրեց, որ իրեն տրամադրվել է իրավական աջակցություն ներպետական դատարաններում դատավարությունների ժամանակ: Հայցվորի փաստաբանը խնդրեց, որ ցանկացած վճարում կատարվի իր հաշվեհամարին` հղում կատարելով իր լիազորագրին, որով նա կարող է ընդունել դատավարության մյուս կողմից կատարված ցանկացած վճարումներ:
140. Կառավարությունը համարում է, որ հայցվորի ոչ նյութական վնասի պահանջը չափազանց է: Նրանք վիճարկեցին, որ համաձայն Քրեական հետապնդման միջոցների փոխհատուցման ակտի 7 § 3 բաժնի (Gesetz über die Entschädigung für Strafverfolgungsmaßnahmen), ապօրինի կալանքի համար փոխհատուցումը օրական 11 եվրո է: Նրանք թողեցին Դատարանի հայեցողությանը՝ որոշելու համարժեք գումարը:
141. Դատարանը նշում է, որ որոշել է, թե հայցվորի տասը տարուց ավելի կալանքը խախտել է Կոնվենցիայի Հոդված 5 § 1 և Հոդված 7 § 1-ը, և որ հայցվորն այսպիսով Կոնվենցիայի խախտմամբ կալանքի տակ է գտնվել 2001 թ. սեպտեմբերի 8-ից (տես` պարբերություն 19-ը վերևում): Սա հաստատ ոչ նյութական վնաս է հասցրել, ինչպես օրինակ` տառապանքը և նյարդային համակարգի խախտումը, որոնք չի կարող փոխհատուցվել միայն խախտումների եզրակացությամբ: Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները և գնահատելով արդար հիմքերը` սույն գլխագրի ներքո դատարանը հայցվորի համար սահմանում է 50.000 եվրո փոխհատուցում` գումարած ցանկացած վճարելի հարկ: Հաշվի առնելով հայցվորի շահերի պաշտպանի ներկայացրած լիազորագիրը, որը լիազորում է նրան ստանալու ցանկացած վճարում, որ կատարում է դատավարության մյուս կողմը, Դատարանը կարգադրում է, որ հայցվորի համար սահմանված գումարը վճարվի նրա շահերի պաշտպանի ֆիդուցիար բանկային հաշվին:
Բ. Դատական ծախսեր
142. Հայցվորը, ում տրամադրվել էր իրավաբանական օժանդակություն ներպետական դատարաններում և Դատարանում լսումների ժամանակ, պատճառված դատական ծախսերի պահանջ չներկայացրեց: Համապատասխանաբար, Դատարանն այս գլխագրի ներքո հատուցելի գումար չի նախատեսում:
Գ. Տուգանք տոկոս
143. Դատարանը պատշաճ է համարում, որ տուգանք տոկոսը հիմնված լինի Եվրոպական Կենտրոնական Բանկի մարգինալ վարկի տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացնել երեք տոկոսային միավոր:
Այս պատճառներով դատարանը միաձայն
1. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5 § 1-ի խախտում,
2. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7 § 1-ի խախտում,
3. Որոշում է
(ա) Կոնվենցիայի Հոդված 44 § 2-ի համաձայն` վճռի վերջնական դառնալու ամսաթվից հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է հայցվորին վճարի 50.000 եվրո (հիսուն հազար եվրո), գումարած` ցանկացած հարկ, որը վճարելի է փաստաբանի վստահված անձի հաշվի համարին,
(բ) որ վերոհիշյալ երեք ամսվա ժամկետի լրանալուց հետո մինչև կարգավորումը տուգանքի ժամանակահատվածում վերոհիշյալ գումարի պարզ տոկոսներ կվճարվեն Եվրոպական Կենտրոնական Բանկի մարգինալ վարկի տոկոսադրույքին հավասար չափով՝ ավելացրած երեք տոկոսային միավոր,
4. Մերժում է արդար բավարարման համար հայցվորի պահանջի մնացյալ մասը:
Գրված է անգլերեն և գրավոր ծանուցված` 2009 թ. դեկտեմբերի 17-ին, համաձայն Դատարանի աշխատակարգի Կանոն 77 §§ 2 և 3-ի:
Կլաուդիա ՎեստերդիկՊեեր Լորենցեն
ՔարտուղարՆախագահող
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy