© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 125
2009թ. դեկտեմբեր
Մ. Վ.-ն ընդդեմ Գերմանիայի - 19359/04
Վճիռ - 17.12.2009 [Բաժին V]
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկում
Օրինական կալանավորում կամ ձերբակալում
Դիմողի` շարունակական նախնական կալանքի տակ գտնվելը տևական ժամանակահատվածում, որը թույլատրվել է նրա կալանքի տակ գտնվելու ընթացքում, համարվում է խախտում:
Հոդված 7
Հոդված 7-1
Ավելի ծանր պատիժ
Հակառակ ազդեցություն
Նախնական կալանքի ժամկետի երկարաձգումն առավելագույնը տասը տարուց մինչև անսահմանափակ ժամկետով, համարվում է խախտում:
Փաստեր
1986թ. դիմողը մահափորձի և կողոպուտի համար դատապարտվել է հինգ տարի ժամկետով ազատազրկման: Բացի դրանից, դատարանը թույլատրել է նրա նախնական կալանքը` այն համարելով անհրաժեշտ միջոց հաշվի առնելով դիմողի կատարած ծանր հանցանքները, որոնք լրջորեն վնասել են իր զոհերի ֆիզիկական ամբողջականությունը: Նա արդեն դատապարտվել և ազատազրկվել էր բազմաթիվ առիթներով, հատկապես մահափորձի, հափշտակման, ավազակային հարձակման և շանտաժի կապակցությամբ: Դատարանի կարծիքով, նա ունակ է կատարել ինքնաբուխ բռնի արարքներ և վտանգավոր էր հանրության համար: Դիմողի ազատազրկման ժամկետը լրացել էր 1991թ. օգոստոսին, սակայն նա դեռ գտնվում էր նախնական կալանքի տակ: 2001թ. ապրիլին Դատարանը հրաժարվել է ազատ արձակել նրան և կարգադրել է, որպեսզի նա պահվի կալանքի տակ մինչև 2001թ. սեպտեմբերի 8-ը. դա այն ամսաթիվն է, երբ լրանում էր կալանքի առավելագույն տասը տարի ժամկետը: Որոշումն ընդունելիս դատարանը կիրառել է քրեական օրենսգրքի փոփոխված դրույթը, որն ուժի մեջ էր մտել 1998թ. հունվարից: Այն պնդել է, որ փոփոխված դրույթը կիրառելի է նաև բանտարկյալների նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ են գտնվել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և ավելացրել է, որ, հաշվի առնելով դիմողի քրեական հանցագործությունների ծանրությունը և հետագա հանցանքներ կատարելու հավանականությունը` նրա շարունակական կալանքն անհամաչափ չէր: Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ դիմողի կողմից սպառնացող վտանգը հաշվի առնելով` շարունակական նախնական կալանքն անհրաժեշտ էր և հավելել, որ նման կալանքը չի հակասում Քրեական օրենսգրքի հետադարձության դրույթների արգելքին: Դիմողը ներկայացրել է անհաջողության մատմված սահմանադրական բողոք: Դաշնային Սահմանադրական դատարանը որոշել է, մասնավորապես, որ ազատազրկման առավելագույն ժամկետի վերացումը և մինչև նոր օրենսդրության ուժի մեջ մտնելը սույն միջոցի կիրառումը հանցագործների նկատմամբ, ովքեր գտնվում են նախնական կալանքի տակ և դեռ չեն մարել իրենց պատժաժամկետը, համատեղելի է Սահմանադրության հետ: Այն նաև գտել է, որ Քրեական օրենսգրքի փոփոխված դրույթի հետադարձ կիրառումն անհամաչափ չէ:
Օրենք
5-րդ հոդված, կետ 1
Դատարանը հաստատել է, որ դիմողի նախնական կալանքը` նախքան տասը տարի ժամկետի լրանալը, առաջացել է 1986թ. դատարանի կողմից նրան §դատապարտելու¦ արդյունքում, և, հետևաբար, համապատասխանում է 5-րդ հոդվածի 1(a) կետին: Դատարանը, սակայն, գտել է, որ չկա բավարար պատճառահետևանքային կապ նրա դատապարտման և տասը տարի ժամկետով նախնական կալանքի տակ շարունակական ազատազրկման միջև, ինչը հնարավոր է դարձել միայն 1998թ. օրենքի փոփոխությունից հետո: Դիմողի շարունակական կալանավորումն արդարացվել է պատիժների կատարման համար պատասխանատու դատարանների կողմից այն վտանգի վկայակոչմամբ, որ ազատ արձակվելու դեպքում դիմողը կարող է կատարել այնպիսի ծանր հանցանքները, որոնց համար նա նախկինում դատապարտվել է: Այդ հնարավոր հետագա հանցանքներն, այնուամենայնիվ, բավարար կոնկրետ չեն, Դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին համապատասխան և, հետևաբար, չեն մտնում 5-րդ հոդվածի 1 (c) կետի շրջանակների մեջ: Ներպետական դատարանները դիմողի հետագա կալանքի վերաբերյալ իրենց որոշումները չեն կայացրել այն հիմքով, որ նա հոգեկան խնդիրներ ուներ: Հետևաբար, նրան կալանքի տակ պահելը նաև չի կարող արդարացվել 5-րդ հոդվածի 1 (e) կետով: Ընդհանուր առմամբ, դիմողի նախնական կալանքը` տասը տարի շարունակ, չի արդարացվում 5-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետով:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 7, կետ 1
Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք դիմողի նախնական կալանքը ունեցել է §պատժի¦ իմաստ սույն դրույթի ներքո: Ըստ գերմանական օրենք` նման միջոցը չի համարվում պատիժ, որով կիրառվել է հետադարձ պատժի բացարձակ արգելքը, այլ առավելապես համարվում է հասարակությանը վտանգավոր հանցագործից պաշտպանելու կանխարգելիչ միջոց: Այնուամենայնիվ, ճիշտ այնպես, ինչպես ազատազրկման դատապարտումը, նախնական կալանքն ենթադրում է ազատազրկում: Նախնական կալանքը ենթարկված անձինք պահվել են սովորական բանտերում, թեև առանձին մասնաշենքերում: Կալանավորման ռեժիմի աննշան փոփոխությունները և արտոնություններն, այն էին, որ իրենց պատիժը կրող դատապարտյալների համեմատ կալանավորներն իրավունք ունեին կրելու իրենց հագուստները և առավել հարմարավետորեն վերափոխել իրենց կալանավայրերի խցերը, ինչը չի կարող քողարկել այն փաստը, որ առկա չէ էական տարբերություն բանտում պատիժը կրելու և նախնական կալանքի տակ գտնվելու միջև: Առկա չէր նաև բավարար հոգեբանական աջակցություն, հատկապես նախնական կալանքի տակ պահվող բանտարկյալների նկատմամբ` ապահովելու համար շահագրգիռ անձանց կողմից հանցանքների կանխարգելումը: Դատարանը, հետևաբար, չէր կարող ընդունել Կառավարության փաստարկն առ այն, որ նախնական կալանքը ծառայել է զուտ կանխարգելիչ և ոչ պատժիչ նպատակի: Համաձայն Քրեական օրենսգրքի` կանխարգելիչ կալանքի վերաբերյալ կարգադրությունը կարող է կիրառվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր բազմիցս մեղավոր են ճանաչվել որոշակի ծանրության քրեական հանցանքներ կատարելու համար: Անսահմանափակ տևողությամբ նախնական կալանքը կարող է հասկացվել որպես լրացուցիչ պատիժ և դիտվել իբրև ազատությունից զրկում: Քրեական արդարադատության համակարգին պատկանող դատարանները մասնակցել են նախնական կալանքի կարգադրությունների կայացման և իրականացման գործընթացին: Նախնական կալանքի դադարեցումը կապված է Դատարանի այն եզրակացության հետ, որ չկա վտանգ, որ կալանավորը կարող է կատարել ավելի լուրջ հանցանքներ, պայման, որը դժվար է կատարել: Դատարանին այնուհետև բավարարել է Կառավարության այն փաստարկը, որ դիմողի կալանքի ժամկետի երկարաձգումը վերաբերել է միայն դատարանի կողմից նշանակված պատժի կատարմանը: Հաշվի առնելով, որ այն ժամանակ, երբ դիմողը կատարել է հանցագործություն, նա կարող էր նախնական կալանքի տակ պահվել առավելագույնը տասը տարի, ուստի երկարաձգումն ըստ օրենքի հանդիսանում է լրացուցիչ պատիժ:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41 - 50,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy