© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 165
հուլիս 2013
M.A. v. Cyprus - 41872/10
Վճիռ 23.7.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկում
Մի խումբ ներգաղթյալների ոստիկանության կենտրոնակայան տեղափոխելը և պահելը` ապօրինի ներգաղթյալների բացահայտման և արտաքսման նպատակով. խախտում
Հոդված 13
Արդյունավետ իրավական պաշտպանության միջոց
Արտաքսման որոշումը ավտոմատ կերպով կասեցնող րավական պաշտպանության միջոցի բացակայությունը. խախտում
Թիվ 4 արձանագրության 4-րդ հոդված
Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելք
Ներգաղթյալների խմբի նկատմամաբ համանման շարադրանքով կայացված անհատական արտաքսման որոշումները նրանցից յուրաքանչյուրին ապաստան տրամադրելու վերաբերյալ ընթացակարգերի ավարտից հետո. խախտում չկա
Փաստեր – Դիմումատուն, ով ազգությամբ քուրդ Սիրայի քաղաքացի է, հեռացել է Սիրիայից 2005թ. և Կիպրոսում ապաստան է խնդրել, ինչը հաջողությամբ չի պսակվել: Նրա գործը կրկին քննվել է Ապաստանի ծառայության կողմից 2008թ.` նոր ստացված տեղեկատվության պատճառով: 2010թ. երբ ապաստանի վերսկսված ընթացակարգերը դեռ շարունակվում էին դիմումատուն միացել է շուրջօրյա բողոքի ցույցերին որոնք ուղղված էին Կառավարության` ապաստան տրամադրելու քաղաքականության դեմ: Իշխանությունները որոշել են տեղահանել բողոքավորներին` հղում կատարելով հակասանիտարական պայմանների, էլեկտրականության ապօրինի օգտագործման հասարակության անդամների բողոքներին: 2010թ. հունիսյան մի օր` վաղ առավոտյան, ոստիկանության 250 ծառայողներ հանկարծակի հարձակվելով ճամբարի վրա, ուղեկցեցին բողոքավորներին դեպի սպասող ավտոբուսները և տեղափոխեցին ոստիկանության կենտրոնակայաններ` նրանց ներգաղթի կարգավիճակը պարզելու նպատակով: Նրանք, ովքեր պարզվեց որ հանդիսանում են փախստականներ կամ bona fide ապաստան հայցողներ` ազատ արձակվեցին: Նրանք, ում ներկայությունը երկրում ապօրինի էր կալանքի տակ վերցվեցին` արտաքսման նպատակով: 22 բողոքավորներ արտաքսվեցին նույն օրը և 44` ներառյալ դիմումատուն, ապօրինի մնալու մեղադրանքով տեղափոխվեցին Կիպրոսի կալանավայրեր: Դիմումատուն իշխանությունների կողմից դիտվել է որպես Հանրապետությունում ապօրինի գտնվող և նրա նկատմամբ կայացվել են կալանքի և արտաքսման որոշումներ` անկախ ապաստանի չավարտված ընթացակարգերի: Հաջորդ օրը դիմումատուն և ազգությամբ քուրդ 43 այլ անձինք դիմել են Եվրոպական դատարանին` 39-րդ Կանոնով նախատեսված ապահովման միջոցների կիրառման խնդրանքով: Դատարանը տեղեկացրել է Կիպրոսի կառավարությանը, որ նրանք չպետք է արտաքսվեն մինչև Դատարանը հնարավորություն կունենա ստանալ և քննության առնել նրանց գանգատներին վերաբերող բոլոր փաստաթղթերը: 2010թ. օգոստոսին Ներքին գործերի նախարարը դիմումատուին ապօրինի ներգաղթյալ է համարել հանրային կարգի հիմքով` հղում կատարելով այն պնդումներին, որ նա գումար է ստացել ենթադրյալ քուրդ ներգաղթյալներից Կիպրոսում բնակության և աշխատանքի թույլտվությունների դիմաց: Այդ հիմքով ընդունվել են արտաքսման և կալանքի նոր որոշումներ և նախկին որոշումները վերացվել են: Դիմումատուի նկատմամբ 39-րդ կանոնով սահմանված ապահովման միջոցը քննության է առնվել Եվրոպական դատարանի կողմից 2010թ. սեպտեմբերին և թողնվել է ուժի մեջ: Դիմումատուն habeas corpus դատավարություն է սկսել ներպետական դատարաններում` բողոքարկելով իր կալանավորումը: Արդյունքում, 2012թ., Գերագույն դատարան ներկայացված բողոքը մերժվել է քանի որ այդ ընթացքում 2011թ. մայիսին նրան փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո ազատ էին արձակել:
Իրավունք- Հոդվածներ 2 և 3. Դիմումատուին փախստականի կարգավիճակ է տրամադրվել և այլևս Սիրիա արտաքսման սպառնալիք չկա և այդ իսկ պատճառով նա չի կարող պահանջել համարել իրեն այդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումների զոհ:
Եզրակացություն. անընդունելի (ratione personae անհամապատասխան).
Հոդված 13` 2-րդ և 3-րդ հոդվածների հետ համակցությամբ: Դիմումատուի գանգատները 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն վիճելի են, հետևաբար նա չի կարող 13-րդ հոդվածին հղում կատարել: Չնայած նրան փախստականի կարգավիճակ տրամադրելու որոշումը վերացրել է սպառնալիքը, որ նա կարող է արտաքսվել, այն նրա` դատավարության անարդյունավետության վերաբերյալ պահանջի ընդունում և փոխհատուցում չի հանդիսանում: Այդ իսկ պատճառով նա կարող է դեռ պնդել, որ հանդիսանում է «զոհ» այդ գանգատի կապակցությամբ:
Քանի որ գանգատի համաձայն դիմումատուի տարհանումը կարող էր ենթարկել նրան Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական սպառնալիքի, իրավական պաշտպանության արդյունավետ միջոց պետք է լիներ Կոնվենցիային հակառակ անդառնալի հետևանքներ ունեցող միջոցները կանխելու համար. Դա պահանջում է մանրամասն հետազոտություն ներպետական իշխանությունների կողմից` մասնավորապես արագ արձագանք և ավտոմատ կասեցնող հետևանք: Կալանավորման և արտաքսման որոշումների կայացման պահին դիմումատուի գործն ուսումնասիրվում էր փախստարանի տրամադրման ծառայության կողմից և այդպիսի ընթացակարգերը իրենց բնույթով կասեցնող են ներպետական օրենսդրության համաձայն: Դիմումատուն այդպիսով օրինական կերպով է գտնվել Կիպրոսում և ենթակա չէր արտաքսման: Այնուամենայնիվ, արտաքսման որոշումն ուժի մեջ էր մի քանի ամիս այն դեպքում երբ ապաստանի տրամադրման ընթացակարգերը դեռ ընթանում էին և միակ պատճառը որի համաձայն նա չի արտաքսվել Սիրիա 39-րդ կանոնի կիրառումն էր: Ինչպես ընդունել է Կառավարությունը այդ իրադրությունը ծագել է իշխանությունների սխալի հետևանքով: Դատական պաշտպանության արդյունավետ միջոց մատչելի չի եղել այդ սխալն ուղղելու համար: Ավելին, բացակայել են դիմումատուին ապօրինի արտաքսումից պաշտպանելու արդյունավետ երաշխիքները: Մասնավորապես Գերագույն դատարանի բողոք արտաքսման հրամանի վերացման մասին և արտաքսումը կասեցնելու ժամանակավոր կարգադրության մասին ավտոմատ կասեցնող ազդեցություն չի ունեցել: Քանի որ Կառավարությունը պնդել է, որ վերջին պաշտպանության միջոցը «գործնականում» կասեցնող է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և այլ դրույթների պահանջները ստացել երաշխիքների ձև այլ ոչ թե պարզապես մտադրությունների հայտարարության կամ գործնական միջոցառումների: Արդյունքում դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից 2-րդ և 2-րդ հոդվածների կապակցությամբ:
Եզրակացություն: խախտում (միաձայն):
(Տե՛ս այս կապակցությամբ Գեբրեմեդինն ընդդեմ Ֆրանսիայի (Gebremedhin [Gaberamadhien] v. France), 25389/05, 26 ապրիլի 2007թ., Տեղեկագիր թիվ 96; և Դե Սուզա Ռիբերիոն ընդդեմ Ֆրանսիայի (De Souza Ribeiro v. France) [GC], 22689/07, 13 դեկտեմբերի 2012թ., Տեղեկագիր 158):
Հոդված 5 կետ 1: Դիմումատուի կալանքի օրինականությունը գնահատելու համար Դատարանը սահմանել է երեք տարբեր փուլեր.
Առաջին, ոստիկանական կենտրոնակայաններ տեղափոխվելու կապակցությամբ բողոքավորներն այլ ընտրություն չեն ունեցել քան բարձրանալ ավտոբուսները և մնալ կենտրոնակայաններում: Հաշվի առնելով ոստիկանական գործողության հարկադիր բնույթը, մասշտաբները և նպատակը, ներառյալ այն փաստը, որ այն իրականացվել է առավոտյան այդքան վաղ տեղի է ունեցել de facto ազատությունից զրկում: Ազատությունից զրկելու իրավական հիմքի կապակցությամբ Կառավարությունը հղում է կատարել ձերբակալելու և հասարակական մայրուղիներում կարգ պահպանելու և երթևեկությունը կարգավորելու ոստիկանության օրենքով սահմանված լիազորությունների և պարտականություններին: Այնուամենայնիվ, Կառավարությունը չի պնդել որ այդ լիազորություններից որևէ մեկը կիրառվել է դիմումատուի ձերբակալության դեպքում: Հստակ է, որ գործողության նպատակն այն բողոքավորների ինքնությունը պարզելն էր ովքեր ապօրինի էին գտնվում Կիպրոսի տարածում` նրանց արտաքսելու նպատակով: Իշխանությունները համարել են, որ անհնար կլինի տեղում արդյունավետ ստուգում իրականացնել առան բռնի հակազդեցության առաջացման և այդ պատճառով տեղափոխել են բողոքավորների ոստիկանական բաժանմունքներ: Դատարանը, գիտակցելով հանդերձ իրադրության բարդությունը, որում հայտվել էին Կիպրոսի իշխանությունները, չի կարող արդարացնել առանց որևէ հստակ իրավական հիմքի ազատության զրկմանը հանգեցրած միջոցառումները: Դիմումատուին այդ ժամանակահատվածի ընթացքում ազատությունից զրկելն, այդ իսկ պատճառով հակասում է 5-րդ հոդվածի 1-ին կետին:
Երկրորդ, դիմումատուի կայանքը 2010թ. հունիսին ընդունված կալանավորման և արտաքսման որոշումների հիման վրա ապօրինի է եղել քանի որ որոշումները սխալմամբ են ընդունվել` այն ժամանակ, երբ նա օրինական կացության կարգավիճակ է ունեցել ապաստան ստանալու իր դիմումի վերաքննության պատճառով:
Վերջապես, օրենքով սահմանված ընթացակարգը չի պահպանվել դիմումատուի կալանքի կապակցությամբ 2010 թ. օգոստոսից մինչև 2011թ. մայիսին նրա ազատ արձակումը քանի որ նա ներպետական օրենսդրության համաձայն չի ծանուցվել կալանավորման և արտաքսման նոր հրամանների վերաբերյալ:
Ընդհանրացնելով, դիմումատուի կալանքի ողջ ժամանակահատվածը` 2010թ. հունիսից մինչև 2011թ. մայիսը խախտել է 5-րդ հոդվածի 1-ին կետը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(Տե՛ս Օստինը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Austin and Others v. the United Kingdom) [GC], 39692/09, 40713/09 և 41008/09, 15 մարտի 2012թ., Տեղեկագիր թիվ 150; և Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի (Medvedyev and Others v. France) [GC], 3394/03, 29 մարտի 2010թ., Տեղեկագիր թիվ128):
Թիվ 4 արձանագրության 4-րդ հոդվածները. Բոլոր շահագրգիռ անձանց անձնական հանգամանքների ուսումնասիրություն է կատարվել: Մասնավորապես, նրանց ապաստան հայցելու դիմումները քննության են առնվել անհատապես ավելի քան 5 տարվա ընթացքում: Բոլոր դիմողների դիմումները անհատապես ուսումնասիրվել և մերժվել են: Առանձին նամակներ են ուղարկվել ապաստանի ծառայության կողմից շահագրգիռ անձանց` տեղեկացնելով նրան համապատասխան որոշումների մասին: Իշխանություններն իրականացրել են յուրաքանչյուր անձի հիմնավոր ստուգում` մինչև որոշումներ կայացումը և առանձին արտաքսման և կալանավորման որոշումներ են կայացվել յուրաքանչյուր անձի վերաբերյալ: Անհատական նամակներ են պատրաստվել` տեղեկացնելով կալանավորված անձանց իրենց արտաքսելու վերաբերյալ: Փաստը, որ բողոքավորները, ներառյալ դիմումատուն, միասին են տարվել ոստիկանական կենտրոնակայաններ, որ որոշները արտաքսվել են խմբերով կամ որ արտաքսման նամակները և որոշումներ համանման շարադրանք ունեին և այդ իսկ պատճառով կոնկրետ հղում չէին կատարում ապաստանի որոշումներին, ինքնին չի վկայում, կոլեկտիվ միջոցի վերաբերյալ` Դատարանի նախադեպային պրակտիկայում այդ եզրույթին տրված իմաստով: Չնայած որոշ շահագրգիռ անձանց, ներառյալ դիմումատուի կարգավիճակի վերաբերյալ տեղի ունեցած սխալի, այդ փաստը, ցավոք չի կարող դիտվել որպես կոլեկտիվ արտաքսման վկայություն:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն).
(Տե՛ս նաև` Չոնկան ընդդեմ Բելգիայի (Čonka v. Belgium), 51564/99, 5 փետրվարի 2002թ., Տեղեկագիր թիվ 39)
Դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել նաև 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում (արագ դատաքննություն)
Հոդված 41: 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy