© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 185
2015թ. մայիս
Magee-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության - 26289/12, 29062/12 և 29891/12
Վճիռ 12.05.2015թ. [Բաժանմունք IV]
Հոդված 5
Հոդված 5-3
Անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ
Դատավորի անկարողությունը լուծելու կալանավորման վաղ փուլերում պայմանական ազատ արձակման հարցը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուները ձերբակալվել են ոստիկանի սպանության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: 48 ժամ հետո նրանք տարվել են շրջանային դատարանի դատավորի մոտ, ով վերանայել է նրանց կալանավորման օրինականությունը և 5 օրով երկարացրել կալանքի տակ պահելու ժամկետը (նոր հարցաքննության և դատաբժշկական փորձաքննությունների համար): Հետագայում նրանց նախնական կալանքը կրկին երկարացվել է, դիմումատուները՝ առանց մեղադրանքի առաջադրման ազատ են արձակվել 12 օր անց:
2000թ. Հյուսիսային Իռլանդիայի Ահաբեկչության մասին օրենքի 8-րդ հավելվածի համաձայն՝ կալանավորված անձը կարող է առանց մեղադրանքի առաջադրման կալանքի տակ պահվել մինչև 28 օր ժամկետով: Կալանավորման օրինականությունը պետք է ստուգվի դատավորի կողմից 48 ժամվա ընթացքում և դրանից հետո՝ յուրաքանչյուր 7 օրը մեկ: Թեև դատավորը իրավասու էր ազատ արձակել անձին, եթե վերջինիս ձերբակալումը/նախնական կալանքը անօրինական էր, սակայն դատավորը իրավասու չէր դա անել անձին գրավի դիմաց ազատ արձակելով:
Իրավունք. Article 5 § 3՝ 5-րդ հոդվածի 3-րդ կետը կառուցվածքային առումով վերաբերում է երկու առանձին հարցերի. ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերին, երբ անձը վերցվում է իշխանությունների իրավասության ներքո, և քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքին, երբ անձը կարող է կամ կալանքի տակ պահվել, կամ որոշակի պայմաններով կամ առանց պայմանների ազատ արձակվել: Այս երկու տարրերը առանձին իրավունքներ են վերապահում, որոնք տրամաբանական կամ ժամանակագրական առումներով առերևույթ կապակցված չեն:
Ինչ վերաբերում է առաջին տարրին, ապա Դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ «իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի» պատճառով ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ստանա պաշտպանություն դատական վերահսկողության միջոցով, այն է՝ նախքան քրեական մեղադրանք ներկայացնելու հնարավորության առաջանալը: Դատական վերահսկողությունը պետք է լինի անհապաղ, ինքնաբերական (այլ կերպ ասած՝ կախված չլինի կալանավորված անձի դիմումից) և իրականացվի անկախ դատավորի կամ այլ պաշտոնատար անձի կողմից, ով իրավասու է անձին ազատ արձակելու որոշում կայացնել՝ վերջինիս լսելու և ձերբակալման և կալանավորման օրինականության և հիմքերի վերանայման արդյունքներով:
Դատարանը գտել է, որ այդ պայմանները դիմումատուների գործով բավարարվել են, որից հետո այն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք դիմումատուները ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում պետք է հնարավորություն ունենային դիմելու պայմանական ազատ արձակման: Դատարանը նշել է, որ թեև դիմումատուները ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ընթացքում երկու անգամ տարվել են շրջանային դատարանի դատավորի մոտ, նրանք և ոչ մի անգամ չեն տարվել այն դատավորի մոտ, ով իրավասու էր պայմանական ազատ արձակման որոշում կայացնել: Սակայն, Դատարանը գտել է, որ դիմումատուները կալանքի տակ են գտնվել համամեմատաբար կարճ ժամանակահատվածում (12 օր) և ուստի գտնվել են ազատազրկման «վաղ փուլերում», որի դեպքում վերջիններիս կալանավորումը կարող էր արդարացվել հիմնավոր կասկածի առկայությամբ առ այն, որ նրանք կատարած լինեին քրեական հանցագործություն: 5-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքի որևէ գործ անհրաժեշտ չէր դարձնում, որ այս փուլում դիմումատուների պայմանական ազատ արձակման հարցը լիներ քննարկման առարկա:
Ցանկացած պարագայում, գործող մի շարք երաշխիքներ պաշտպանում էին դիմումատուներին կամայական կալանավորումից. դատավորը կարող էր կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել առավելագույնը 7 օրով, իսկ կալանավորման առավելագույն տևողությունը չէր կարող գերազանցել 28 օրը. նախքան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշում կայացնելը դատավորը պետք է հավաստիանար, որ կալանավորման համար առկա են ողջամիտ հիմքեր և որ ընթացող հետաքննությունը կատարվում է ջանասիրաբար և բավարար արագությամբ. դատավորը նաև պետք է հավաստիանար, որ ձերբակալումը եղել է օրինական և թե արդյոք կալանավորման էությանն առնչվող հանգամանքները հաշվի են առնվել. առաջին դիմումատուն դատական առաջին վերանայման ժամանակ երդման տակ ցուցմունք է տվել, իսկ երկու դիմումատուների փաստարկներն էլ ներկայացվել են դատական երկրորդ վերանայման ժամանակ. վերջապես, դիմումատուները հնարավորություն են ունեցել դատական վերանայման միջոցով վիճարկել կալանքի տակ պահելու հարցը:
Վերը նշված գործոնների լույսի ներքո, դիմումատուների՝ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում պայմանական ազատ արձակման դիմելու հնարավորության բացակայությունը հարցեր չէր առաջացնում 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy